Լսեք նոր ՏՏ ռադիոծրագիրը FM 106.0 – ով:
Սկիզբը Դեկտեմբերի 1-ին ժամը 17:40:
“IT բառարան” ամեն օր 8:00-9:00, 12:00-13:00, 13:00-14:00, 14:00-15:00, 17:00-18:00, 20:00-21:00 եւ 21:00-22:00:
“IT լուրեր” երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին ժ. 17:40 եւ կրկնությունը երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին 09:00 և 21:00:
“IT City” նախագիծ
Տեղեկացնում ենք Ձեզ, որ “iCity” ՍՊԸ-ն “City FM” ռադիոընկերությունով Էկոնոմիկայի նախարարության, “Microsoft” և “BiLine” ընկերությունների աջակցությամբ սկսում են “IT City” ռադիոնախագիծը:
“IT City” ռադիոնախագծի նպատակն է հայ ունկնդիրներին ծանոթացնել Տեղեկատվական և
Բարձր Տեխնոլոգիաների հետ, ներկայացնել ՏՏ և ԲՏ բնագավառների նորությունները, ծանոթացնել հայկական ՏՏ/ԲՏ ընկերությունների գործունեությանը, նորություններին, ծրագրային նոր մշակումներին, Բարձր Տեխնոլոգիաների նորագույն ապրանքատեսակներին և հաջողություններին: Բացատրել ՏՏ/ԲՏ տերմինների նշանակությունը: Նպաստել Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում:
“IT City” ռադիոնախագիծը կազմված է “IT բառարանից” և “IT լուրերից”: Մինչև 1 րոպե տևողությամբ “IT բառարանի” ընթացքում կներկայացվի ՏՏ/ԲՏ տերմինների թարգմանությունը եւ նշանակությունը: 5 րոպեանոց “IT լուրերի” ընթացքում կներկայացվեն ՏՏ/ԲՏ բնագավառների հայկական և միջազգային լուրերն ու նորագույն ձեռքբերումները:
“IT լուրեր” մինչեւ 5 րոպե տևողությամբ
– շաբաթական 3 անգամ, օրական 1 հեռարձակում եւ 2 կրկնություն
“IT բառարան” մինչեւ 1 րոպե տևողությամբ
– ամեն օր, օրական 7 անգամ




Recent Comments