Հաջող , "Կարգին հաղորդում":
Մի շաբաթ առաջ որոշեցի բարձրաձայնել ԵՊՀ Մաթեմատիկայի Օլիմպիական թիմի հաջողությունների մասին և ֆակուլտետի դեկանին առաջարկեցի, որ դեկտեմբերի միջազգային օլիմպիադայի հաղթողների մեդալները տան ԵՊՀ կողմից կազմակերպված դպրոցականների օլիմպիադայի փակման արարողության ժամանակ: Դեկանը հավանեց այդ միտքն ու փոխանցեց ռեկտորին: Ռեկտորին էլ հավանաբար այդ միտքը դուր եկավ: Բայց նա ավելի առաջ գնաց ու որոշեց թիմի անդամներից մի քանիսին պարգևատրել ԵՊՀ ոսկե և բրոնզե մեդալներով:
Բայց արի ու տես, որ դրանով քաքի համը հելավ: Անձամբ ճանաչում եմ թիմի բոլոր անդամներին ու բոլորի հետ երկու տարուց ոչ պակաս աշխատում ու շփվում եմ: Ինձ համար հանելուկ մնաց թե ինչ սկզբունքներով է որոշվել, թե ում ինչ մեդալ են տալու: Այս ամենի արդյունքում երեխեքի մեջ կռիվ ընկավ ու իրարից նեղացել են:
Վերջում էլ ահա երկու նկար
517design-ից:


Serozh: hetqarqir e ur e korel en fransiaci gorcatus
Smbat: կարող է գործի գալու ճանապարհին
տեսել է թե ոնց են բանդիտները մարդ սպանում
ու բանդիտներն էլ տեսել են իրեն
ու բռնել են
ավտոյի բագաժնիկ կոխել
ու տարել
ճամփին, երբ ավտոն կանգնել է բենզին լցնելու
նա բագաժնիկից աննկատ դուրս է եկել ու փախել
մտել է մոտակա անտառ
ու հիմա այնտեղ մոլորվել է
Serozh: ba vor edqann gites, gnanq berenq
Smbat: դե այդքանը գիտեմ
բայց չգիտեմ թե որ անտառում է կորել
որ 15 ժամ աշխատել ես
դրա մասին էիր?
Serozh: aha
Smbat: կարող է ուզում է գործը ուրիշին փոխանցել, բայց դեռ մարդ չի գտել ու դրա համար ձայն չի հանում
չնայած, կարծում եմ անտառում մոլորվելու վարկածն ավելի իրական է
Serozh: esim, erevi antarum klini :)
gites amenatarorrinakn inchna
vor voch mekin gorc chi tvel
ira xmbum el 11 hogi mard ka
bolorn parap en
Smbat: բայց դա չի ամենատարօրինակը
այլ այն, որ լուսինն իր առանցքի շուրջ պտտվում է նույն արագությամբ, ինչ արագությամբ որ պտտվում է Երկրի շուրջ: Դրա արդյունքում Երկրագնդից միշտ երևում է Լուսնի նույն կեսը: Դա աստղագիտության ամենամեծ հանելուկներից է: Այդտեղի էլ առաջացել է ԼՈՒՍՆԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄ արտահայտությունը
Serozh: bajc mer temai het inch kap uner ;)
Smbat: իսկ թեման որն էր?
տարօրինակությունների մասին չէինք զրուցում?
Serozh: hima es el lusni masin sharunakem :)
Smbat: :)
արի տարօրինակություններից շարունակենք
Serozh: es kanadacin, vor qich arach zangel er, asuma are you married?
chgitem inch asi, not, not yet
inqn el asec
"so you live with her"
:)
Smbat: ասեիր, հա մեկին սիրում եմ, բայց իրա ծնողները չեն թողնում հանդիպենք: Երևի մոտ օրերս ծնողներին տանեմ անտառում կորցեմ, մեկ էլ տեսար ձեռի հետ buyer-իս գտնեմ
Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուսիա, Լեհաստան, Ավստրիա, Գերմանիա, Չեխիա, Սլովակիա, Թայվան (Չինաստան), Թայլանդ, Հնդկաստան, Իրան, Հարավային Կորեա:

Մարդուն առաջարկում եմ youtube-ում "ԶԻԲԻԼ" բառը ման գա: Նայում է ու ուրախանում:
http://www.youtube.com/results?search_query=Զիբիլ Հետո էլ առաջարկում եմ "ՏԱԿԱՆՔ բառը ման գա: Նայում է ու նեղանում
http://www.youtube.com/results?search_query=Տականք Հետո էլ իրենք իրենց ադեկվատ են անվանում:
1. Վարչապետի բլոգում հիմնականում վիդեոներ են տեղադրված:
2. Վիդոներ dial-up կապով նայել գրեթե անհնար է:
3. Ոչ Dial-up կապով ինտերնետ մտնում են շատից-քչից սոցիալապես ապահովված մարդիկ ու շատից-քչից լավ աշխատանք ունեցող մարդիկ:
Հետևություն. Վարչապետի բլոգը սոցիալապես ապահովված բլոգերների համար է:
Հիվանդանոցում երեկ կեսօրից հետո արյան անալիզ էի հանձնում ու այդ ընթացքում երկու բուժքույր խոսում էին.
- Աղջի առավոտվա էն երկու տղեքի անունները ո՞նց էին, դրանց անունները չեմ նշել:
- Նենց բաներ ես ասում, էսօր արդեն 30 հոգուց արյուն եմ վերցրել, ո՞ր մեկի անունը հիշեմ:
Արյունս վերցնելուց հետո ուշադիր հետևեցի, որ անունս ու համարս ճիշտ գրանցեն: Բայց ամեն դեպքում չգիտեմ, հավատա՞մ անալիզի արդյունքներին, թե՞ ոչ:
Մեկ էլ տեսար
gago_berlin-ի
ասածով անեն ու "սխալ" քարտեզ ստեղծելու համար
pigh-ին ու ընկերներին Նիկոլի հետ նույն խցում նստացնեն:
Ինչպես
նշեց-ը
xelgen ՀՊՃՀ(Պոլիտեխնիկը) պաշտոնական կայքէջը www.seua.am այցելուին տեղափոխում է Ուորդպրեսի աշխարհ`
http://seua.wordpress.com/Ի տարբերություն դրա, կարելի է "հպարտանալ" ԵՊՀ ադմինիստրացիայով, որն ունի մի քանիսը
ysu.am - ԵՊՀ պաշտոնական կայքէջը
ysutu.am - ԵՊՀ արհեստակցական միության կայքէջը
ysugu.am - ԵՊՀ շրջանավարտների միություն
sssysu.am - ԵՊՀ Ուսանողական Գիտական Ընկերություն
ՀԳ. Մեկ .am դոմեյնի տարեկան վարձը կազմում է 13200 դրամ:
me: Սերվերը չի աշխատում, մեյլ ստուգել չի լինում
Rafayel: կռիսները կաբելը կերել են
me: Իսկ ո՞ր հարկում են կերել?
Rafayel: կռիշում, նախագահության
Անցած տարի կնքահայրս` Արմեն Պետրոսյանը, մասնակցեց "Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր" խաղին: Հորս էլ վերցրել էր որպես "մարտավկա": Նախընտրական փուլի հարցերին երկու անգամն էլ ճիշտ պատասխանեց, սակայն արագությունն այն չէր: Երկու անգամ էլ գտնվեց ուրիշ մեկը, որն ավելի արագ էր: Անցան ամիսներ...
Նոյեմբերին խաղի Ամանորյա ցուցադրման նկարահանումներն էին: Հաղորդման մասնակիցն էր Արմենի եղբայրը` դերասան Վարդան Պետրոսյանը: Վարդանը չգիտեր թե ով 1709 թվականին չի մասնակցել Պոլտավայի ճակատամարտին: Նա զանգահարեց իր եղբորը, որն էլ առանց վարանելու պատասխանեց, որ Ֆրիդրիխ 2-րդը չի մասնակցել այդ պատմական ճակատամարտին: Դրանով Արմենն իր եղբորն օգնեց մանկատան համար վաստակել 1.000.000 դրամ:
Ուրեմն խմենք այն բանի կենացը, որ մարդու գիտելիքներն ու ընդունակությունները վաղ թե ուշ պիտանի լինեն ու օգուտ բերեն:
Comments Off
Հարյուր տարին մեկ մարդիկ սկսում են քննարկել թե երբ է սկսվում դարը, իսկ տասը տարին մեկ սկսում են քննարկել, թե երբ է սկսվում տասնամյակը: Իհարկե, բիզնեսի նկատառումներով ձեռնտու է, որ տասնամյակը սկսվի տարին երկու անգամ, օրինակ 2010-ին և 2011-ին: Բայց իրականում տասնամյակը սկսվում է 2011-ին և ահա թե ինչու:
Ժամանակակից օրացույցը շրջանառության մեջ է մտցվել Հռոմի Պապ Գրիգորիի կողմից, որը ուղղել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից ստեղծված օրացույցը: Հիմնական տարբերությունը կայանում էր նրանում, որ Հուլիոս Կեսարի օրացույցում 4 տարին մեկ ՊԱՐՏԱԴԻՐ նահանջ տարի էր, իսկ Գրիգորիի կողմից ներմուծված օրացույցում 100-ի բաժանվող, սակայն 400-ի չբաժանվող տարիները նահանջ չէին: Դրանով է պայմանավորված, որ 16-րդ դարից սկսված այս տոմարները շեղվեցին, իսկ 20-րդ դարերում այդ շեղումը կազմեց 13 օր: Առաջ եկավ ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ:
Հուլիոս Կեսարն իր օրացույցը ստեղծելիս օգտվել էր հռոմեական թվերից I, II, III, IV, V, ... IX, X, XI,.... որտեղ 0 չկա: Նույնը երևույթն առկա է նաև հայերիս մոտ, շատերդ դպրոցից կհիշեք հաշվարկի "հայկական համակարգը"
1-ա
2-բ
3-գ
9-թ
10-ժ
11-ժա
19-ժթ
20-ի
0 թիվը եվրոպական մշակույթ մուտք է գործել արաբական աշխարհից: Հուլիոս Կեսարն ու Գրիգորին օգտվել են հռոմեական թվերից, դրա համար էլ իրենց տոմարներում բացակայում է 0 թվականը: Դրա համար էլ ՄԹԱ 1-ից հետո գալիս է ՄԹ 1 թվականը: Ուստի առաջին դարը սկսվում է 1 թվականին ու ավարտվում 100-ին, իսկ 21 դարը սկսվում է 2001-ին:
Comments Off
Recent Comments