
ՀՊՃՀ Ուսանողական խորհուրդը տեղեկացնում է.
Կազմակերպվում է արշավ դեպի Գոշավանք – Գոշի լիճ – Հաղարծին:
Հաղարծինը և Գոշավանքը Դիլիջանի շրջակա պատմական հուշարձաններից են: Հաղարծին վանքային համալիրի կազմում են երեք եկեղեցիներ, երկու գավիթ, սեղանատուն, աղոթարաններ: Գոշավանքը հայտնի է եղել նաև Նոր Գետիկ անունով: Այս վանքի հիմնադիրն է հայ մշակույթի խոշորագույն երախտավոր, նշանավոր դատաստանագիր և առակախոս Մխիթար Գոշը: Արահետը վանքից անտառի միջով տանում է դեպի Գոշի լիճ, որտեղ կարելի է հանդիպել անձեռակերտ հուշարձանների՝ ժայռային տարատեսակ գյացությունների, հանքային աղբյուրների:
Հավաքվում ենք հունիսի 4-ին՝ ժամը 08:00, գլխավոր մասնաշենքի (2-րդ մասնաշենք) դիմաց:
Գումարի մեջ ներառված է մեկանգամյա սնունդ և տեղափոխումը բարձրակարգ ավտոբուսներով:
Ցանկացողները կարող են դիմել Ուսանողական խորհուրդ կամ զանգահարել 055-952-505 հեռախոսահամարով:
Մամուլի և լրատվության հանձնաժողով
Մարիամ Ստեփանյան



Մայիսի 18-ը` թանգարանների միջազգային օրը, նշվում է 1977 թվականից, իսկ «Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի Խորհրդի հովանավորության ներքո: «Թանգարանների գիշեր 2013» ծրագիրը կրում է «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսը: Միջոցառումը հնարավորություն է ընձեռում հասարակությանն անվճար, գիշերային գողտրիկ միջավայրի ներքո հաղորդակից լինելու թանգարանային անցուդարձին և նորովի բացահայտելու թանգարաններում պահվող մշակութային արժեքները: Միջոցառման նպատակն է նաև այցելուներին ծանոթացնելու թանգարաններում տարվող ոչ ֆորմալ կրթական գործընթացներին: «Թանգարանների գիշեր 2013»-ին մասնակցում է 88 թանգարան:
Ուսանողների համար մշակութային և հասարակական ակտիվ կյանք ապահովելու, ազատ ժամանակը հետաքրքիր և հագեցած դարձնելու նպատակով ՀՊՃՀ Ուսանողական խորհուրդը պարբերաբար կազմակերպում է տարբեր միջոցառումներ:
ՀՊՃՀ-ի ՔՀ և Ի ֆակուլտետի և Էներգետիկական ֆակուլտետի Ուսանողական խորհուրդների նախաձեռնությամբ կազմակերպվել է ուսանողների այց Մատենադարան, Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Ժամանակակից արվեստի թանգարան, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան և Ազգային պատկերասրահ:
Մամուլի և լրատվության հանձնաժողով
Թամարա Սահակյան




Ողջ հայությունն է հպարտանում մայիսյան հաղթանակենրով: Հայրենական պատերազմի մեծ Հաղթանակին և Շուշիի ազատագրմանը նվիրված համերգը խոնարհում է այդ հաղթանակներին հասնելու ճանապարհին ընկած մեր հայրենակիցների հիշատակի առջև:
Եռատոնի կապակցությկամբ հերթական միջոցառումն էին կազմակերպել Քոմփյութերիային համակերգերի և ինֆորմատիկայի, Ռադիոտեխնիկայի և կապի ու Մաթեմատիկայի ֆակուլտետները: Մայիսի 15-ին Քիմիական մասնաշենքում տեղի ունեցավ միջոցառում: Հանդիսատեսին ներկայավեց բեմականացում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերին: Հաջորդ միջոցառումը կազմակերպվել էր մայիսի 17-ին՝ գլխավոր մասնաշենքում: ՔՀ և Ի ու Ռադիոտեխնիկայի և կապի ֆակուլտետները համատեղ նշեցին փառահեղ հաղթանակենրի տոնը: Հնչեց “Զինովորի երգը” հուզիչ կատարումը, ներկայացվեց հաղթանակների պատմությունը՝ սկսած 451թ. Ավարայրի ճակատամարտից մինչև 1992թ. Շուշիի ազատագրում: Երգվեց “Պատերազմ ենք գնում” երգը՝ ցույց տալով ուսանողների՝ հանուն ազատության ոտքի կանգնելու պատրաստակամությունը: Միջոցառումների շարքն ավարտվեց հաղթական քոչարիով:
Մամուլի և լրատվության հանձնաժողով
Մարիամ Ստեփանյան, Լուսինե Օդաբաշյան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆԵՐԱԿԱՅԱՑՆՈՒՄ Է
“Սպայկա” ընկերությունը և ՀՊՃՀ /Պոլիտեխնիկ/ Ուսանողական Խորհուրդը համատեղ ուսանողներին են ներկայացնում աշխատատեղեր: Ընկերությունը հայտնում է, ոևժր աշխատանքը ժամանակավոր է, սակայն վճարովի (ամսական 75 հազար դրամ), իսկ աշխատաժամերն են՝
1-ին օր՝ 08.00-15.00
2-րդ օր՝ 15.00-22.00
3-րդ օր՝ 22.00-08.00
Ցանկացողները կարող են աշխատել հավելյալ ժամերով և վարձատրվել ավել գումարով:
Մրցույթին մասնակցելու համար ուսանողները պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն, ուսանողական քարտի պատճեն և լրացնեն ստորև ներկայացված հարցաթերթիկը: Անհրաժեշտ փաստաթղթերով ներկայանալ ֆակուլտետային ուսանողական խորհուրդներ:
Աշխատանքի բնույթի և այլ մանրամասներին տեղեկանալու համար խնդրում ենք դիմել ֆակուլտետային Ուսանողական Խորհուրդներ:
Դիմումների վերջնաժամկետն է՝ ս/թ հունիսի 1:
Կից ներկայացվում է հարցաթերթիկը:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ
Մամուլի և լրատվության հանձնաժողով


-Արցախյան պատերազմում բեկումնային դարձած, իսկապես հայոց մերօրյա զինուժի փառքը համարվող Շուշիի ազատագրման մասին արդեն 21 տարի գրվում, խոսվում, քննարկվում, մեկնաբանվում է: Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: 1992թ-ի մայիսի 8-9 ազատագրվեց Արցախի Շուշի քաղաքը, որը բեկումնալից եղավ ամբողջ Արցախյան պատերազմում: Մարտական հրամանի համաձայն հիմնական գործողությունն սկսվեց մայիսի 8-ին, ժամը 2:30-ին ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին : Այն կրում էր «Հարսանիք լեռներում» ծածկանունը:Մերոնք հաղթանակած մտան Շուշի եւ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանվեց հայոց եռագույնը:
Մայիսի 13-ին Էներգետիկական ֆակուլտետի Ուսանողական Խորհրդի կազմակերպած միջոցառման սկիզբը դրվեց հենց այս խոսքերով: ՀՊՃՀ 2-րդ մասնաշենքի դիմաց տեղադրված էր տանկի մոդել, որը հիշեցնում էր Արցախյան
գոյամարտը: Տանկի մի կողմում տեղադրված էր ցուցավահանակ, որի վրա նկարված էր փոխգնդապետի հագուստով զինվորական, որի մոտ լուսանկարվում էին բոլոր ցանկացողները: Տանկի մյուս կողմում տեղադրված էր ցուցատախտակ, որի վրա փակցված էին նկարներ Շուշին 1992 թվականներին և ներկայիս Շուշին: Նկարներին նայելով ակնհայտ էր, Շուշիի 21 տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները: Նկարներին կից փակցված էր նաև նյութ, որտեղ նկարագրված էր 1992 թվականին տեղի ունեցած << Հարսանիքը Լեռներում >> խորագրով գործողությունները: Ցուցատախտակի հակառակ կողմում փակցված էին մեր ՀՊՃՀ /Պոլիտեխնիկ/-ի շրջանավարտների նկարները և նրանց կերսագրականները, ովքեր մասնակցություն են ունեցել Շուշիի ազատագրմանը: 12:30-ին միջոցառման հաղորդավարը ողջունելով ներկաներին` շնորհավորեց բոլորին Շուշիի ազատագրման`մեր հաղթանակի կապակցությամբ: Միջոցառումը ընթացավ մշակութային համարներով: Հնչեց մեր փառահեղ բանակի հիմնը`<<Երազ իմ երկիր հայրենի>> երգը : <<Փառք որդիներիդ հերոս, հավերժ փառք, որ ընկան մարտում>>. այս խոսքերը լսվեցին էներգետիկական ֆակուլտետի ուսանողների կողմից, երբ նրանք համախմբված կատարում էին <<Հայրենիք>> երգը:
Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հիացաւ,
Պարեց Սասունն ու ողջ աշխարհը հասկացաւ
Որ պար չէ սա, այլ՝ մի երկրի քաջ պատմութիւն
Ուր պարտութիւնն անգամ ունի հպարտութիւն…
Հասկացան ու ասին ի լուր աշխարհի…
-Հալալ է քեզ, Սասո՛ւն, պարի…
Հետևյալ ոգեշնչող խոսքերով էներգետիկական ֆակուլտետի ուսանողները <<Սասնա Քոչարի>> պարեցին, և իրենց հայրենասիրական պարի ռիթմերը անտարբեր չթողեցին հանդիսատեսին՝ ներկաներից մի քանիսը միացան նրանց պարին:
Նյութը պատրաստեց Էներգետիկական ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը:


Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի
մրցանակաբաշխության հանձնաժողովի հանդիպումը
մրցանակաբաշխության հավակնորդ ուսանողների,
մագիստրանտների, ասպիրանտների և աշակերտների հետ
տեղի կունենա մայիսի 14-ին՝ ժամը 14:00,
1-ին մասնաշենքում (1301 լս.)


Մայիսի 9-ին համայն հայությունը նշեց Շուշիի ազատագրման 21-րդ տարելիցը: Մայիսի 13-ին ժամը 12:30-ին երկրորդ մասնաշենքի դիմաց ՀՊՃՀ /ՊՈԼԻՏԵԽՆԻԿ/ Էներգետիկական ֆակուլտետի Ուսանողական Խորհուրդը կներկայացնի Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառում: Սիրով հրավիրում ենք բոլորին ներկա գտնվելու այդ գեղեցիկ միջոցառմանը:
Մամուլի և լրատվության հանձնաժողով


Մայիսի 13-ին Ամերիկյան համալսարանում` Ալեքս և Մարինե Մանուկյաններ սրահում, ժամը 18.00-ին տեղի կունենա սեմինար <<Ստի դասեր: Հետազոտություններ ակադեմիական անազնվության ոլորտում, և ինչպես կարող է այն օգնել մեզ կառուցելու ավելի լավ կրթական միջավայր>> թեմայով:
Սեմինարի մասին.
Սեմինարը, որը վարելու է միջազգային հեղինակություն ունեցող դր. Ջեյմս Լանգը, ներկայացնելու է հետևյալ հիմնախնդիրը.
Երբ ուսանողներն ունենում են ակադեմիական անազնիվ վարքագիծ, նրանք սխալ կերպ են դրսևորում իրենց ուսումնական միջավայրի նկատմամբ: Դրա պատճառն այն է, որ միջավայրը չի տրամադրում ուսանողին սովորելու: Հետևաբար, եթե մենք կարող ենք ստանալ ավելի պարզ պատկերացումներ այն մասին, թե ինչու են ուսանողները ստում, մենք կարող ենք դա օգտագործել ավելի լավ ուսումնական միջավայր ստեղծելու համար՝ խթանել վարպետության մակարդակի բարձրացմանը աշխատանքների կատարման հարցում, նպաստել ինքնակառավարման արդյունավետությանը և տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է մարդը ստանում նոր տեղեկությունն ու հիշում այն:
Մամուլի և լրատվության հանձնաժողով
Մարիամ Ստեփանյան


1939 թ.-ի սեպտեմբերի 1-ին սկսվել է ֆաշիզմի դեմ մղվող երկրորդ համաշխարհային պատերազմը, որը տեղի է ունեցել հիմնականում ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև: Արդյունքում 1945 թ.-ի սեպտեմբերի 2-ին Խորհրդային միությունը փառահեղ հաղթանակ է տարել: Խորհրդանշականն այն է, որ հայերը կենտրոնացնելով իրենց ողջ ուժը մասնակցել և իրենց դերն են ունեցել այդ պատերազմում: Պատերազմի տարիներին բանակ զորակոչվեցին մոտ 600 հազար հայորդիներ: Հայաստանից, որի բնակչությունն այդ ժամանակ կազմում էր 1 մլն 300 հազար մարդ, զորակոչվեց 250 հազար մարդ։ Նրանցից կազմավորվեցին 76, 89, 261, 390, 408 և 409-րդ դիվիզիաները։ Հայկական դիվիզիաները և խորհրդային բանակի այլ զորամիավորումներում ծառայող հայերը մարտնչում էին բոլոր ռազմաճակատներում և զորատեսակներում` ցամաքային, տանկային, ռազմածովային, ռազմաօդային և այլն։
Երկրորդ աշխարհամարտի ծանր փորձություններում իրենց հաղթական մասնակցության համար 65 հայորդիների շնորհվել է զինվորական բարձր կոչումներ` Խորհրդային բանակի գեներալ եւ Ռազմա-ծովային նավատորմի ծովակալ: Նրանց շարքում են Խորհրդային բանակի մարշալներն` ի դեմս Հովհաննես Բաղրամյանի, ծովակալ Հովհաննես Իսակովի, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովի: Հայաստանը երկրին տվել է 107 Խորհրդային միության հերոս:
Իսկ ահա 1992 թ.-ի մայիսի 8-ին տեղի է ունեցել Արցախյան ազատամարտը` Շուշի լեռնաքաղաքում: Եվ արդյունքում հայերի հաղթանակի շնորհիվ երկար տարիներ անց Շուշին ազատվեց ադրբեջանական լծից (ազատագրվեց):
Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ: Պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո: Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ:
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992թ. մայիսի 8-9-ին: Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը:
Ամփոփելով ասենք, որ մայիսի 8-ի երեկոյան կողմ հակառակորդին հնարավորություն է ընձեռվել միջանցքով հեռանալ բերդաքաղաքից:
Մայիսի 9-ին հինավուրց հայկական բերդաքաղաքն ազատագրված էր:
Մամուլի և լրատվության հանձնաժողով
Լուսինե Օդաբաշյան


Ավարտվեց ապրիլի 15-ից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մեկնարկած և բուհի 80 ամյակին նվիրված հոբելյանական սպարտակիադան, որը իսկական մարզատոնական տրամադրություն ապահովեց ՀՊՃՀ բոլոր ֆակուլտետների, քոլեջի ուսանողների և ավագ դպրոցի աշակերտների համար:
ՀՊՃՀ Մարմնակրթության և սպորտի գիտակրթական կենտրոնի մարզադահլիճում տեղի ունեցած փակման հանդիսավոր արարողությանը և մրցանակների հանձնմանը մասնակցեցին ՀՊՃՀ ողջ ղեկավարությունը, ֆակուլտետների դեկանները և բազմաթիվ ուսանող երկրպագուներ:
Հոբելյանական սպարտակիադային 9 մարձաձևերում ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես ՀՊՃՀ ֆակուլտետները, այնպես էլ ՀՊՃՀ քոլեջը և ավագ դպրոցը:
Արդյունքում, ընդհանուր թիմային հաշվարկով առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է ՀՊՃՀ Ավագ դպրոցը, երկրորդ տեղը` Կիբեռնետիկայի ֆակուլտետը, իսկ երրորդ տեղը` ՀՊՃՀ Քոլեջը:
Ստորև ներկայացվում է 9 մարզաձևերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը`
• ֆուտզալ – Կիբեռնետիկայի ֆակուլտետ
• Բազկամարտ – ՀՊՃՀ քոլեջ
• Շախմատ – Էներգետիկական ֆակուլտետ
• Սեղանի թենիս – Էլեկտրատեխնիկական ֆակուլտետ
• Կրոսսավազք – ՀՊՃՀ ավագ դպրոց
• Լող – Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետ
• Վոլեյբոլ - ՀՊՃՀ քոլեջ
• Բասկետբոլ – Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
• Հանդբոլ – Մեքենաշինական ֆակուլտետ
աղբյուրը՝ seua.am


Մեզ մոտ հաշմանդամներ են անվանում, Արևմուտքում՝ առողջության սահմանափակ հնարավորություններով մարդիկ:
Մայիսի 5-ին միջազգային հանրությունը նշում է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը:
Քաղաքացիների և ոչ մի խումբ, անկախ ազգությունից, կրոնից, սոցիալական կարգավիճակից, առողջության վիճակից, չպետք է մնա առանց իշխանությունների ուշադրության:
Հաշմանդամ անձանց իրավունքների մասին կոնվենցիան առաջին անգամ ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 2006-ին, ուժի մեջ մտել` 2008-ին: Հայաստանն այդ կոնվենցիան ընդունել է 2007-ին, վավերցարել` 2010-ի մայիսին, իսկ ուժի մեջ է մտել նույն թվականի հոկտեմբերից: 2010-ի տարեվերջի տվյալներով` Հայաստանի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում ընդգրկված է 185 հազար հաշմանդամ:
Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ (Հաշվի առնելով Մայիսի 5-ին դպրոցի չաշխատելու և ավագանու ընտրությունների հանգամանքը) ՀՊՃՀ Ուսանողական խորհուրդը նախատեսել է Մայիսի 7-ին կազմակերպել այց դեպի թիվ 17 հատուկ դպրոց, որտեղ ՀՊՃՀ-ի ուսանողները կշփվեն երեխաների հետ, կտան նվերներ և կունենան իրենց բարեգործական ներդրումը հաշմանդամ երեխաների մի փոքրիկ հատվածի կյանքի բարելավման գործում:
Մամուլի և լրատվության հանձնաժողով
Թամարա Սահակյան


ՀՊՃՀ Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր արշավ դեպի Քոբայր – Սանահին, Հաղպատ, որը տեղի ունեցավ մայիսի 4-ին: Անմոռանալի ուղևորություն, որը դեռ երկար ենք հիշելու: Այն կմնա մեր հիշողության ամենավառ էջերից մեկը:
Առավոտյան 08:30 երկու ավտոբուսներով սկսվեց ՀՊՃՀ ուսանողների արշավը դեպի մեր պատմական եկեղեցիները: Շուրջ 3.5 ժամ ճանապարհը հետաքրքիր էր դառնում կազմակերպված տարբեր խաղերի և զրույցների միջոցով: Հասնելով Քոբայր` ուսանողները բառացիորեն <<մագլցում>> էին սարը: Սա կարծես առաջին փորձությունն էր, և բոլորը ձգտում էին վերև` տեսնելու գողունի եկեղեցին: Այնուհետև զմայլվելով Հայաստանի բնության հիասքանչ տեսարաններով` ավտոբուսն ուղևորվեց դեպի Սանահին: Մինչ եկեղեցի մտնելը արշավի մասնակիցները ընդմիջում ունեցան: Ուսանողներին ուղեկցող սարկավագը եկեղեցի մտնելուց առաջ զրուցում էր, պատմում, բացատրում, պատասխանում արշավորդների բոլոր հարցերին: Հաջորդ կանգառը Հաղպատն էր: Այնուհետև մեր հիասքանչ բնության գրկում կազմակերպվեց մի խաղ, որը զվարճացրեց բոլորին: Ապա եկավ եկեղեցու քահանաներից մեկը, պատմեց եկեղեցու պատմությունը, հետաքրքիր միջադեպերն ու խոսեց եկեղեցու դերի և նշանակության մասի: Յուրաքանչյուրս էլ ունենք մեր կրոնական հայացքներն ու տեսանկյունները, բայց հայ ազգի սուրբ հավատն ու կրոնը քրիստոնեությունն է, և առաքելական եկեղեցին մեր բոլորիս համար առանձնահատուկ նշանակություն ունի:
Վերադարձի ճանապարհին այնպիսի աշխուժություն էր տիրում ավտոբուսներում, որ թվում էր, թե ոչ ոք չի հոգնել գերհագեցած օր ունենալուց հետո: Խաղերը, զրույցներն ու երաժշտությունը չէին դադարում:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպիչներին` Ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանին և ՈւԽ բոլոր անդամներին:
Մամուլի և լրատվության հանձնաժողով
Թամարա Սահակյան
Ֆոտոշարքը https://www.facebook.com/media/set/?set=a.10151556635077999.1073741837.206329317998&type=1 հասցեով:


Մայիսի 3-ին ամբողջ աշխարհում նշվում է Մամուլի ազատության օրը։
ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովը, կարևորելով ազատ և անաչառ մամուլի զարգացումը և դրա դերը ժողովրդավարական հասարակության կայացման և զարգացման գործում, 1993 թվականին մայիսի 3-ը հայտարարեց Մամուլի ազատության օր։
Շնորհավորենք ՀՊՃՀ Ուսանողական խորհրդին կից գործող Մամուլի և լրատվության հանձնաժողովի աշխատակազմին այս կարևոր օրվա կապակցությամբ:
Հետևեք մեր նորություններին և արագ թարմացվող տվյալների բազային. մենք ներկայացնում ենք ձեզ բուհական կրթություն ստացողների ուսանողական կյանքում տեղի ունեցող միջոցառումներն ու իրադարձությունները:
Ներկայացրեք ձեզ հուզող հարցերը, ստացեք դրանց պատասխանները, ներգրավվեք կազմակերպվող միջոցառումներին և վարեք ակտիվ ուսանողական կյանք:
Մամուլի և լրատվության հանձնաժողով
Մարիամ Ստեփանյան


Ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը, որն առաջին անգամ նշվել է 2012-ին: Նման օր սահմանելու իր որոշման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է 2011թ.:
Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարեվերջին-20-րդ դարեսկզբին` որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ռասաներն ու ազգությունները, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:
Ի դեպ՝ առաջին անգամ «ջազ» բառը հիշատակվել է 1912թ. ապրիլի 2-ին:
<<Ջան ասենք-Ջազ լսենք>> կարգախոսով ՀՊՃՀ համալսարանի ՔՀ և Ի ֆակուկտետի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր միջոցառում տոնի առթիվ: Տեղադրվել էին պաստառներ, որոնք տեղեկացնում էին բոլորին տոնի առթիվ: Ապա երկար ընդմիջմանը դինամիկներ էին տեղադրվել 5-րդ մասնաշենքի դիմաց, որոնց միջոցով համալսարանի տարածքում հնչեցին հանրահայտ և լեգենդար երգեր` Ray Charles- If i could, Ella Fitzgerald-Cry me a river, I got a woman և այլն:
ՔՀ և Ի ֆակուլտետի
Մամուլի և լրատվության հանձնաժողով
Թամարա Սահակյան

Recent Comments