Ապե, նատուռալ ըլնեմ

Filed under: MMK — Tags: — MMK @ 6:11 pm August 5, 2010

Վերջերս անընդհատ նոր արտահայտություններ եմ լսում, նոր տերմիններ, որոնք ուղեղիս չեն հասնում: Ունեմ մի քանի տարբերակ, սրանցից մեկը հաստատ ճիշտ կլինի.
ա) բթացել եմ,
բ) քյառթու կայֆերից հեռու եմ,
գ) էլի ինձ դոդի բախչեքն եմ գցել:
Ոչ մեկիս համար նորություն չի, որ բազում կարծրատիպեր ունեցող ազգ ենք` ավանդույթ ու սովորույթ իրար խառնած և ազգային արժեք դարձրած, կարծիքները փաստի վերածած ու ենթադրությունների վրա հիմնված:
Դե գիտեք, գործի բերումով ու անձնական հետաքրքրությունից դրդված աշխատում եմ ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեսուալ, տրանսգենդեր) անձանց հետ, միշտ լսում եմ թեժ նորություններ հայկական իրականությունից ու հոմո-հետերո-ֆոբիախառն բախումներից: Սակայն քիչ չեն նաև զվարճալի դեպքերը, որոնք բխում են մարդկանց «միամտությունից»:
Շատ չխորանամ սոցիալ-փիլիսոփայական նախադասություններիս մեջ: Խոսքս այն հայ տղաների մասին է, ովքեր նախըտրում են տղաների հետ սեռական կապեր ունենալ, բայց խուսափում են նույնասեռական (գեյ, հոմոսեքսուալ) համարվելուց ու տարբեր տերմիններ են օգտագործում իրենց սեռական զուգընկեր որսալու նպատակով:
Հայ տղաների, հատկապես «քյառթու» տեսակի մեջ, ովքեր ունենում են նույնասեռ հարաբերություններ, ամենատարածված արտահայտություններ են.
  • Ապե ես գեյ չեմ, ես ակտիվ եմ
  • Ապե ես նատուռալ եմ, աղջիկների հետ էլ եմ լինում
  • Ես հայերի հետ չեմ զասվում ու պասիվ չեմ լինում, մենակ արտասահմանցիների հետ
  • Ապե նայի հա, մեկն իմացավ էս մասին, վիզդ կթռցնեմ
  • Կարող ա կամերա-մամերա էլ դրել, հետո պալիտ անես
  • Ես ակտիվ եմ, բան չեմ անում, պռոստը պառկում եմ
Երևի նրանք շարժվում են քյառթու օրենքներով և ազգայնամոլական «գրագետ» տերմիններով (փակագծերում` սեփական զարմանքս).
  • Հայ տղեն գեյ չի կարա լինում (հետ նայե՞նք պատմությանը)
  • Հայ քրիստոնյան գեյ չի լինում (կրոնը ձեռքբերովի է, սեռական կողմնորոշումը` ո’չ)
  • Արա էլ ինչ տղա, որ տղու տակ ա պառկում (իսկ ի՞նչ, եթե տղու վրա է պառկում)
  • Արա, դու հո գոմիկ չես Չուպա-չուպս են ուտում (էդ փոքր ժամանակ ինչիկ էիր, որ շաքար-աքլոր էիր …ում)
  • Վայ մորս արև, տեսա՞ր արա, 2 տղա իրար ձեռք էին բռնել (է հա, դուք էլ փողոցում իրար մռութ եք լպստում, հետո էլ քրտնած թևերի տակ եք իրար սեղմում ու ֆռֆում: Մնում ա ասեք. «Վախ ազիզ, էս իչ լավն ես էսօր», թե՞ ասում եք, ես խաբար չեմ)
Նաև այն կարծիքի են, որ տղայի հետ կենակցելուց, եթե պատահական ձեռքով կպնեն զուգընկերոջ մարմնի ցանկացած հատվածին, ուրեմն նույնասեռական կհամարվեն, եթե չկպնեն, ուրեն տարասեռական (հետերոսեքսուալ) կմնան:

Մի տղայի հարցնում են. «Դու գե՞յ ես»: Նա վրդովված պատասխանում է. «Չէ, ես տղեքի հետ զասվող նատուռալ եմ»:

Մեկ այլ դեպք, երբ 2 տղա ծանոթանում են սեռական կապեր ունենալու նպատակով և զրույցի ընթացքում մեկը մյուսնի հարցնում է.
- Ի՞նչ տիպի սեքս ես նախընտրում:
- Լյուբիծելսկի:
- Էդ ո՞րն ա:
- Էն, որ ձեռքով են բավարարվում:

Դեռ շատ նոր բաներ կսոորենք ու կլսենք: Քանի կան մեր քյառթ ախպերները, հայոց լեզուն էլ կկատարելագործվի, վեհ գաղափարներն էլ կզարգանան:

Ու վափշե, լավ տղեն երբեք պալիտ չի ըլնում:

Սորոսի, Մասոնականների և ԱՄՆ-ի ծրագիրն է մարդկանց դարձնել նույնասեռական

Filed under: MMK — Tags: — MMK @ 5:04 pm February 19, 2010

«Ռադիո Վանը» իր բլոգում ուրախ-ուրախ հրապարակում էր, որ փերտվարի 18-ին ուղիղ եթերում լինելու է նույնասեռականության վերաբերյալ հաղորդում` նկատելով, որ Հայաստանում արդեն կան նույնասեռականների ծանոթության կայքեր: Բլոգում լրագրողը մեջբերում էր կատարել ծանոթության էջերից մի քանի տող, դրանով հայտնել իր զարմանքը, սակայն նման տողեր, դեռ ավելի սարսափելի ակնարկներով, կարելի է տեսնել նաև տարասեռական երիտասարդների ծանոթության էջերում:

Ինչևէ, կարդալով լրագրողի հեգնանքը, հրավիրվածների անունները ու վաղուց արդեն ճանաչելով ռադիոյի տնօրենի դիրքորոշումը, լիովին պատկերացրեցի հաղորդման ընթացքը:

Հաղորման հյուրերն էին հասարակական ու քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբուլցյան (գոնե նա իրեն այդպես է անվանում), հոգեբան Իրինա Ծատուրյան (Սովետի փլուզումը ծանր է տարել) և նույնասեռական Արթուր (գաղափար չուներ նույնասեռականության մասին):

Հաղորդավարուհին, դե բնական է, ողջ եթերը ողողել էր սեփական կարծիքներով, անգրագետ տերմիններով ու «բարձրախոս եմ գտել պիտի խոսեմ» վիճակներով: Նա եթերը ողողեց «համասեռամոլ» տերմինով, «ցավոք մեծ տարածում է գտած», «պահպանողական ժողովուրդը պետք է դեմ լինի» և նմանատիպ այլ արտահայտություններով` ողղված նույնասեռականությանը:

Բազմիցս այս հարցին ագրեսիվ արտահայտված Խ. Ստամբուլցյանը եթեր էր եկել Աստվածաշնչով` այնտեղից մեջբերումներ անելու նպատակով, սակայն նշեմ, որ նրա կատարած մեջբերումների բացատրությունը հիմնված էր սեփական երևակայության վրա: Շատ հիացած էի, երբ պարոնը հիշատակեց գրքից մի տող, եթե որևէ տղամարդ պարկի այլ տղամարդու հետ որպես կին, ապա նրանք պղծություն գործած կլինեն: Ինչ-որ տեղ համամիտ եմ, տղամարդու հետ պառկեք որպես տղամարդ, , նախ տղամարդու մարմինը լրիվ այլ է ու սեռահարաբերությունն էլ այլ կերպ է ընթանում, բացի այդ էլ չեք սրբապղծվի:

Ստամբուլցյանը համարեց, որ նույնասեռականությունը երկիր քանդելու միջոց է և այն տարծվել է ԱՄՆ-ից, իսկ լրագրողը համամիտ էր` համարելով նրա արտաբերած ցանկացած միտք խելացի:

Արթուրը համարում է իրեն թույլ էակ, նաև ցանկաթյուն է հայտնում դառնալ կին: Կարծում եմ այստեղ ռադիոյի անձնակազմը անտեղյակության պատճառով սխալ ընտրություն էր կատարել, քանի որ ցանկանալով զրուցել նույնասեռականի հետ` նրանք հրավիրել էին տրանսգենդերի: Տրանսգենդերն էլ կրող է լինել նույնասեռական կամ տարասեռական, տվյալ դեպքում ռադիոյի բախտը բերեց: Ափսոս, որ երիտասարդը ընդհանրապես տեղեկություն չուներ նույնասեռականության մասին:

Պարոն Ստամբուլցյանը տեսենելով, որ Արթուրն անտեղյակ է, բացատրեց նրան, որ նույնասեռականները սանձարձակել են իրենց ցանկությունները ու դարձրել այն հագուրդ: Փորձեց նաև մեկ այլ պատմագիտաբժշկաաստվածաբանական բացատրություն տալ` ՁԻԱՀ-ը վերագրելով նույնասեռականներին.

- Քո մոտ միասեռական դև է նստած, օգտագործում է քո մարմինը: Ձեր աղիքը կոյուղի է ու օգտագորում եք սեռական հարաբերության համար: Սպերմատոզոիդը ընկնելով այդ միջվայրի մեջ` ինքը բերում է արատավոր մի երևույթ, մարմնի մեջ առաջանում է այդ վիրուսը, որ մտնում է իմունային այդ լինֆոցիդ հանգույցներում և իմունիտետը քայքայում է: Սա ձեր պատիժն է:

Հոգեբանի բացատրությունը շատ համապատասխանում էր ԵՊՀ-ի գրադարանի 40-ականների գրականությանը, երբ այն ժամանակ բացակայում էին լուրջ հետազոտությունները նույնասեռականության վերաբերյալ, իսկ մասնագետները, հինվելով իրենց երնթադրությունների վրա, տպագրում էին գրքեր: Նա բացատրեց, եթե երեխան նույնասեռական է, ուրեմն ընտանիքում կան պրոբլեմներ, կա շատ իշխանատենչ մայր կամ հայր, երեխան չի ընդունում իր հորը, հայրն ու մայրը լավ չեն ապրել, երեխան վերցնում է իր վրա կնոջ դերը, չի ստանում ուշադրություն, անտարբերության է մատնված լինում: Ավելացրեց, որ ամեն էակ սիրո կարիք ունի, երբ որ երեխան չի ունենում հնարավորություն բնականոն ձևով արտահայտել այն, նա գտնում է այդ տարբերակը (ի նկատի ունի նույնասեռականությունը), բացառությամբ այն 10 տոկոսի որ ծնվում են նույնասեռական, մոր հղիության ժամանակ հորմոնալ խաղտում է լինում, էպիդեմիաներ և այլ բաներ ազդում են պտղի զարգացման վրա: Սակայն նշեց որ դա հիվանդություն չէ:

Արթուրը լրիվ համամիտ էր հոգեբանի ասածների հետ:

Հոգեբանն ավելացրեց, որ նույասեռականությունը զարգանում է նաև, երբ որ լինում է միասեռ միջավայր, կամ որ ծնողները աղջիկ են կամեցել ունենալ ու տղա է ծնվել, իրենց տղայի մազերը չեն կտրում , կամ աղջկան մեծացնում են իբրև տղա:

Ստոմբուլցյանը փաստորեն Աստվածաշնչից բացի անտարբեր չի ևս մեկ գրքի նկատմամբ «300-ի կոմիտե» որտեղ իբր բացատրված է, թե ինչպես 6 միլիարդ մարդկանց դարձնել 1 միլիարդ և այդ ձևերից են նույնասեռականությունը, վիրուսները և այլն, իսկ այս ամենը Սորոսի և Մասոնների ծրագիրն է: Այնուհետև նա մեկ պայծառ օրինակ բերեց, որ պոռնիկը դարձավ սուրբ ինչես Մարիա Մագդալենան, ուրեմն Արթուրն էլ կարող է:

Հաղորդավարուհին մեղանչելով իր միտքն արտահայտեց. «Կառավարությունում կամ մարդիկ, ովքեր կրում են այդ ախտը, ինչ իմանաս գուցե նույնասեռականների ճնշումը կամ գաղտնիքների բացահայտումն է ստիպել ստորագել ՄԱԿ-ի համաձայնագիրը»: Հետո իր հետաքրքրությունը չզսպելով` հարցրեց, թե ինչ հարթություններում են ավելի շատ նույնասեռականները: Հաղորդավարուհին նաև անկեղծ պատմեց, որ հաղորդումից առաջ է կարդացել ՄԱԿ-ի հռչակագիրը ուղղված սեռական փոքրամասնությունների պաշտպանմանը, եթե շուտ իմանար, ապա աղմուկ կբարձրացներ, որ դեմ գնային այդ համաձայնագրին:

Արթուրը մի առաջարկ արեց, որ նույնասեռակաանների սպանդ կազմակերպեն, սակայն համոզված լինելով, որ Հայաստանի 90 տոկոսը կոչնչանա, իսկ Ստամբուլցյանը վիրավորվեց նման տոկոս լսելուց: Հաղորդավարուհին վիճակը շտկելու համար մտածեց, որ խոսքը երկսեռականների մասին է ու երբեմն այպիսի բաներ է նա լսում, որ ապրելը չի գալիս:

Հուսով եմ մոտ ապագայում ինքնասպանության դեպքեր չեն գրանցվի «Ռադիո Վանում»:

Արթուրը նաև հիշեց այն «քյառթու» տղաներին, ովքեր ընկերների հետ կհարձակվեն նույնասեռականների վրա, իսկ երբ մենակ են, այնպիսի բաներ կանեն, որ կզարմանաս: Արթուր, մի՞թե զարմացել ես նրանց կողմից մատուցած օրալ հարաբերությունների վրա, թե՞ այլ առիթներ են եղել:

Չէի տեսնում եթերը, բայց զգում էի հաղորդավարուհու սթրեսը, քիչ էր մնում գլուխը դներ Ստաստտմբուլցյանի ուսին ու առատ լաց լիներ:

Հոգեբանը, կամ պատահմամբ այդ կոչումը ստացած կինը, ավելացրեց, որ նույնասեռականությունը մոդա է դարձել, մեկը մյուսին նայելով ընդօրինակում է: Իսկ Ստամբուլցյանը հստակ պնդեց, որ դա Ամերիկայից եկավ ու վարակեց մեր երկիրը: Հաղորդավարուհին էլ վերջին նոտան խփելով ասաց, որ նույնասեռականությունն ու պեդոֆիլիան նույնն են: Հոգեբանի հիմնավորումներից էր նաև, որ նույնասեռականությունը բերում է պսիխոզների ու նևրոզների: Իսկ Ստամբուլցյանի վերջին խորհուրդը ի գիտություն իմացեք.

– Հեռու պահեք Ձեր զավակներին, ու Ձեր ականջները փակեք:

Այո՛, պարո՛ն, մեր սերունդն ու զավակները պետք է հեռու մնան նման գործիչներից, հոգեբան կոչվածներից ու Հայաստանի անգրագետ սեքսապաթոլոգներից, դուք ազգը տգիտության եք մատնում, ներշնչում զզվանք, ատելություն, ագրեսիա, խթանում խտրականությունն ու թշնամանքը:

Վախը անգրագիտության արդյունք է, մարդը վախենում է տեղեկացված չլինելու պատճառով, ու երթադրություններով փորձում է գյուտեր հորինել: Իսկ դուք վախենում եք, վախենում նույնասեռականներից, դուք հոմոֆոբ եք:

ձայնագրությունը կարող եք լսել «Ռադիո Վանի» բլոգում

Ես ու facebook-ը Փարաջանովից էինք խոսում

Filed under: MMK — Tags: — MMK @ 4:05 pm January 12, 2010

86 տարի առաջ ծնվեց հայ նոր տաղանդ, ով համատեղեց արվեստը, սերը և գեղեցկությունը, նոր շունչ տվեց մշակույթի զարգացմանը: Ինչպես և շատ հանճար նույնասեռականներ, նա էլ արժանացավ ատելության, բռնության ու հեգնանքի, սակայն ազգս հպարտ ասում է.

«Փարաջանովը հայ է, նա մերն է»: Ուրեմն դադարեք ատելությունն ու գնահատեք մարդուն ինչպիսին նա կա: Շնորհավոր ծնունդդ Փարաջանով:

Ես դեռ կասեի ոչ թե նա է մերը այլ մենք ենք նրանը, շատ դեռ ունենք սովորելու նրանից, թե ինչպես կյանքը վայելել:

Դ. – կինո նկարահանել սովորեք իրանիցինքը ռեժիսյոր ա

Մ.Կ. – Փարաջանավի թանգարանում 4 տարի առաջ շատ տգետ փոխազրույց ունեցա տեղի երկու ղեկավար կանանց հետ: Լաչառացան ու հիստերիկների նման ընկան հետեվիցս երբ ասեցի որ նա միասեռ էր: Տեսնեիր միայն իրենց վրդովմունքը: Կարծես թե վիրավորել էի իրանց ֆանտազմը: Ուզում էի ասեի աղչիկներ եթե արդյոք նա հեշտոց սիրեր ձեզ շնորիվ կանցներ առնանդամի: Բայց զսպեցի ինձ ;)

Գ.Թ. – Տենաս Փարաջանովը հայերի մասին ի՞նչ կաչծիք ա ունեցել

Դ. – ավելի լավ ա չիմանանքպֆֆֆֆ…. պատկերացնում եմ

Մ.Ս. – Հա դժվար չի պատկերացնել

Ա.Մ. – Լավ էդ ազգը ե՞րբ ա ուշքի գալու: Մի՞թե դժվար ա ես տափակ մենտալիտետից դուրս գալ: Ի՞նչ ենք արել իրանց: Կարո՞ղ ա չենք «արել» դրա համար:) Իսկ միգուցե պետք չէր, որ ինքը բացահայտ խոսեր դրա մասին, ու ոնց որ շատ-շատերը էդ ժամանակ պարզապես վախենում էին բարձրաձայնել իրենց նույնասեռական լինելը: Հոմոֆոբիան միշտ էլ էղել ա ու կմնա, չէ որ մարդիկ կոմպլեքսներ ունեն:

Դ. – հիմա էլ շա՜տ նույնասեռական հայտնիներ կան, որոնց սեռական կողմնորոշման մասին մեծ մասը չգիտի ու չի էլ իմանահո չդառան նատուրալդրանից

Մ.Կ. – Հետազոտաղներին մի խորհուրդ՝ կարդացեք Փարաջանովի նամակները իր տիկին Սվետլանաին: Նրանցից մեկում նա գրել է որ բանտում կարդացել է ռուս գրող Չուկովսկիի Օսկար Ուայլդի բիոգրաֆիան որտեղ շատ անալոգիա կա իրա կյանքի հետ :)

Դ. – խեղճ Փարաջանովշատերս (այդ թվում և ես) “Նռան գույն“-ից բացի չգիտենք էլ ինչ ա նկարահանելու չենք կարա արվեստը դատենք, անձնականն ենք դարձրել թեմաեսիմ էրեխեքեթե ես մեռնեմ ու իմ հոգին մտնի ֆեյսբուք սենց խոսակցություն տենա, լրջով կնեղանամի հատ մատը կտնգի կասի. “Ի՜, ուրեմն հավայի՞ էի էնքան գրում, մի երկու անգան ո* կտայի կպրծնեի էլի“…

Վ.Հ. – ազգից մի խոսեքու չփորձեք ընդհանրացնել…. Փարաջանովն էլ մեծությունա և վերջ, լինի նույնասեռական թե ոչ էդ տենցա ու ՖՍՅՕ!

ՄՄԿ – շատ շնորհակալ եմ բոլորիցդ, որ սենց ակտիվ քննարկել եք, շատ համամրիտ եմ Վ.Հ.-ի հետ, որ մարդը մարդ է անկախ նրա սեռական կողմնորոշումից, պարզապես ցավալին էն ա, ինչպես Մ.Կ.-ն պատմեց, երբ ասում ես, որ մարդը նունասեռական է, միշտ ժխտում են էդ փաստը, կարծես մի գարշելի վիրավորանք ես ասում

Վ.Գ. – Ազգային մենթալիտետը բնութագրել իբրեւ հոմոֆոբ նշանակում է ռասիստական հայացք: Հոմոֆոբիան ազգություն չունի, պատճառներից շատերը քրիստոնեության մեջ են:

Ս.Կ. – Դուք ել դրսևորեցիք կրոնական անհանդուրժողականություն: Կրոնից չի, մարդուց է: Բա իսլամից տառապողներն ինչ ասենՄարդուց էկրոնից չիՓչացած մարդիկ են փչացնում և խեղաթյուրում այս կամ այն կրոնը:

Մ.Կ. – Ճիշտա Վ.Գ., բայց նույնիսկ քրիստոնեականների մեչ ահագին փոփոխություն կա: Օրինակ բողոքական որոշ եկեղեցիները Սկանդինավիայում, Գերմանիաում, Բելգիաում եվ Անգլիական եկեղեցին ընդունում են միասեռների պսակը:

Ա.Գ. – Քաղկեդոնի ժողովի պատճառով Քրիստոսի Եկեղեցին բաժանվում է երկու մասի։ Հռոմի եւ Բյուզանդիայի Եկեղեցիները կազմում են քաղկեդոնական բլոկը, արեւելյան ազգային՝ Հայ, Ասորի, Ղպտի, Հնդիկ Մալաբար եւ Եթովպիայի Եկեղեցիները կազմում են հակաքաղկեդոնական բլոկը եւ բաժանվելով Հռոմի ու Բյուզանդական կայսրության Եկեղեցիներից, զարգանում են ինքնուրույն ճանապարհով։ Նման պայմաններում Հայ Եկեղեցին Հայաստանի Եկեղեցուց դառնում է Հայ՝ ազգային Եկեղեցի, որի սահմանները դուրս են գալիս Մեծ Հայքից եւ տարածվում այնտեղ, ուր որ ձեւավորվում են հայկական իշխանություններ եւ գաղութներ։ Լյութերական կամ կաթոլիկ եկեղեցիներից որոշը ընդհունում են նույնասեռկանությունը, հայ առաքելականը ոչ

Խայտառակվեց Արարատ FM-ը

Filed under: MMK — Tags: — MMK @ 2:10 am November 21, 2009

Արդեն մեկ շաբաթից ավել է ինչ գործընկեր կազմակերպությունների հետ մշակում ենք դեկտեմբերի 1-ին կայանալիք «ՁԻԱՀ-ի Դեմ Պայքարի Համաշխարհային Օրվան» նվիրված հանրային միջոցառման նախագիծը: Բոլորս բավական հուզված ենք, քանի որ նախատեսում ենք նմանը չունեցող ու տպավորիչ միջոցառում:

Այս տարի ՁԻԱՀ-ի Համաշխարհային Շարժումը այդ օրվա խորագիրն է ընտրել «Համըդհանուր Հարգանք և Մարդու Իրավունքներ»: Այս խորագրով պետք է ամբողջ աշխարհը բարձրաձայնի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ խարանի ու խտրականության պատճառով ի հայտ եկող խնդիրները, պետք է հասարակությանը տրամադրի ճշգրիտ տեղեկատվություն վարակի վերաբերյալ: Արի ու տես, ոմանք եթեր լրացնելու համար մարդկանց ուղեղը խայտառակ ու անգրագետ տեղեկություններով են ծանրաբեռնում:

Այսօր գործընկեներիցս մեկը զանգահարեց ինձ, անհանգստացած ձայնով հայտնեց, որ ոմն Մհեր, ՁԻԱՀ-ի մասին սխալ տեղեկատվություն է տրամադրում Արարատ FM-ի ռադիոեթերում: Ես նույնիսկ չկասկածեցի, միանգամից գուշակեցի, որ դա լրագրող Մհեր Բաղդասարյանն է, դե մի քանի տարի առաջ YES ամսագրում կատարյալ անգրագիտություն էր գրել կրկին ՄԻԱՎ վարակի ու նրա փոխանցման ուղիների վերաբերյալ, մի խոսքով, դեռահասների ուղեղ կրծել լրագրողական տգիտությամբ (այդ ամսագիրը հիմանակնում դեռահասներն են կարդում):
Ցավոք կարողացա լսել հաղորդման վերջին 5 րոպեն, պատկերացրեք, եթե այդ մի քանի րոպեների ընթացքում ականջներս վառվեց թյուր տեղեկություններից, ուրեմն ինչե~ր էր լսել իմ գործընկերը ողջ հաղորդման ընթացքում:
Զարմացա 2 փաստի վրա, որ հանճար զրույցը նպաստում էր կատարելագործել հաղորդավարուհի Կարինա Դանիելյանը, բացի այդ, այդպես էլ 2002 թվականից այս կոմղ իրենց մոտ թարմ տեղեկատվություն չկար:
Ամեն ինչ ավելի հեշտ է, քանի որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը գրեթե ամեն եռամսյակ տրամադրում է նոր տվյալներ: Վիճակագրական տվյալների համաձայն աշխարհում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասնում է 32 – 33 միլիոնի, իսկ Մհերի ու Կարինայի համար 42 միլիոն է նշված, դե հիմա խեղճ հաղորդավարներն ինչ իմանան, թե որ աղբյուրից օգտվեն, լրագրողներին նման բաներ չեն սովորացնում երևի: Եթերում էլի անիմաստ տվյալներ հնչեցին, ուղղակի գլուխս պայթվեց, չհասցրեցի գրանցել, մի տեսակ աչքերիս դեմը սևացան, էլի պատկերացրեցի, թե ինչ մեծ սիրով է մայր բուհը լրագրողի դիպլոմ տալիս իր տաղանդավոր ուսանողներին (հույս տվեք, ասեք, որ իրենք ինչ-որ անհայտ մասնավոր հաստատությունում են սովորել, կամ էլ լրագրողի դիպլոմ չունեն, ծանոթով են ընդունվել աշխատանքի):
Մենք` ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում աշխատողներս պայքարում ենք ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ կիրառվող խարանի ու խտրականության դեմ, բժիշկներն ու դեղագործներն անում ամեն ինչ, որ մարդիկ չմահանան ՄԻԱՎ-ի պատճառով, իսկ ամենագետ լրագրողները առանց ամոթի նշում, որ ՄԻԱՎ-ն ունի վատ ավարտ, վատ վախճան, պարզից էլ պարզ է, որ մարդիկ մահանում են: Չմանրանամ:
Ամոթ է, դեռ ասում են, որ միջոցառում են կազմակերպել դեկտեմբերի 1-ին ու չգիտեն էլ, ինչպես է կոչվում այդ օրը, նրանց համար դա ՁԻԱՀ-ի կանխարգելման միջազգային օր է:

ՄԻԱՎ իրազեկման հոլովակներ

Filed under: MMK — Tags: — MMK @ 10:34 pm November 16, 2009

2006թ. աշխատում էի Բժիշկներ Առանց Սահմանների միջազգային մարդասիրական կազմակերպության հունական բաժանմունքի Գյումրու գրասենյակում որպես սեռական առողջության խորհրդատու:

Մոտենում էր դեկտեմբերի 1-ը, որն ամբողջ աշխարհը նշում է որպես ՁԻԱՀ-ի Համաշխարհային Օր: Կազմակերպությունն ամեն տարի տարբեր հանրային միջոցառումներ էր իրականացրել` սևեռելով Շիրակի մարզի բնակչության ուշադրությունը խնդրին: 2006թ. համար պատասխանատուներ ընտրվեցին ես ու իմ գործընկեր Գուրգենը: Ամբողջ աշխատանքնային թիմով որոշեցինք նկարել մի փոքր ֆիլմ, որը կպատմեր ՄԻԱՎ-ի տարածվածության ու այդ ոլորտում աշխատող կազմակերպությունների մասին:
Ֆիլմում տեղ գտան նաև 3 հոլովակներ, որոնք մշակված էին իմ ու Գուրգենի կողմից: Ստորև կարող եք դիտել այդ հոլովակները:
վերջինը ցավոք այնքան էլ չեմ սիրում, քանի որ կարծրատիպեր պարունակող կադրեր կան

Սովետը ճիշտ էր, գրքերն էլ թարմացնելու կարիք չունեն

Filed under: MMK — Tags: — MMK @ 12:34 am November 14, 2009

Պատկերացնել նույնիսկ չէի կարող, թե ինչպիսին կարող են լինել Երևանի Պետական Համալսարանի դասախոսներ, դեկավարններ և այլ դիրք զբաղեցրած «գրագետ ու կարդացած» անձիք:

Երբ ուսանողները փորձում են հետազոտություններ անցկացրել կամ աշխատություններ գրել նույնասեռականների վերաբերյալ, ապա ղեկավարները կամ պատասխանատուները չեն զսպում իրենց էմոցիաներն ու սեփական ենթադրությունների հիման վրա կարող են համոզել ուսանողին` փոխել աշխատանքի թեման:
Ու ինչ կարող եմ ասել. նման մարկանց ես գրագետ չեմ համարում, գրագետ մարդը չի խոսում մի թեմայի շուրջ, ինչի մասին քիչ կամ ընդհանրապես տեղեկատվություն չունի, իսկ մեր «գիտունները», դեռ ավելին, ենթադրություններ են անում ու իրենց հեղինակավոր ու համոզիչ մտքերը հիմնում անձնական ենթադրությունների վրա: Նրանք ներկայացնում են մեր հույսն ու ապագան` մայր բուհը:
Հետաքրքիր է, իսկ բուհի գրադարանում 40-ական թվականներից հետո թարմացվե՞լ է գրադադարանը: Քանզի 1973թ-ին Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը վերջնական հանեց նույնասեռականությունը հիվանդությունների շարքից, ամեն դեպքում մեր համալսարանի հոգեբանության բաժնի ուսանողներ սովորում են, որ դա հիվանդություն է, դեռ ավելին, Հանրապետության գլխավոր ու ոչ այնքան, հեղինակավոր ու եթերներում փայլատակող հոգեբույժներն ու սեքսոլոգները համոզում են, որ բուժում են նույնասեռականությունը: Նույնասեռականների ծնողներին խաբելով` փողեր են շորթում հավանաբար, ականջի վրա կտրվածքներ են անում, մի քիչ էլ ուրիշ խաղեր են խաղում, պապաներն էլ հավատում են: Իսկ մամաները հավատալու բան չունեն, ամուսինը ոնց հրամայեց կինն այդպես էլ պիտի շարժվի:
նկարը “Prayers for Bobby” ֆիլմից

Կին… հայ կին

Filed under: MMK — Tags: — MMK @ 11:27 pm November 9, 2009

Կնոջ հարցը մեկ այլ պատմություն է: Միշտ լսում եմ, որ տղամարդը պետք է հարգի ու սիրի կնոջը, հոգատար լինի կնոջ նկատմամբ: Մի տեսակ թվում է, այլ մոլորակից էակներ ենք բերել ու հոգ ենք տանում նրանց մասին: Մտածում են, եթե կինը վախենում է տղամարդուց, ուրեմն հարգում ու սիրում է: Չէ, սերն այլ բևեռում է, վախն` ուրիշ:

Հայ տղամարդը աղջկան մանկուց զոմբիացնում է, որ հենց մեծանան` կառավարելի դառնան: Կնոջը որպես ապրանք են նայում, նվաստացնում ու ստրուկի պես վարվում նրանց հետ: Շատ հաճախ երիտասարդ տղաներից կլսես. «Մեծանամ, շատ փող աշխատեմ, տում առնեմ, ավտո, կնիկ, դե ձեռքի հետ էլ մի երկու հատ երեխա կունենամ, կնիկս կպահի»:
Կնոջը դարձնում են լվացք անող, ճաշ եփող, տուն մաքրող, երեխա խնամող մի էակ: Ախր հիմա լվացքի մեքենաներ կան, սպասք լվացող մեքենաներ, պատրաստի ճաշեր, դե Ճապոնացիներն էլ լավ ռոբոտներ են պատրաստում, օր օրի կատարելագործում են տեխնիկայի ոլորտը, բա էլ կինն ում համար է՞, միևնույնն է սեքսում էլ կնոջ հետ ազատ չեն, տղամարդիկ նախընտրում են այլ կանանց հետ հարաբերություն ունենալ, տղեքի հետ էլ վատ չի ստացվում, ասում են դա էլ իր տեղն ունի:
Չեմ կարող անտարբեր լինել այն փաստին, թե ինչ ցավալի են ընդունում աղջիկ երեխա ունենալը, լավ է գոնե հետամնաց ցեղերի նման չեն սպանում աղջիկ երեխաներին: Չնայաց շատ եմ լսել, երբ կինն աղջիկ երեխա է սպասում, աբորտ են անում: Մի քիչ տարբերվում ենք վերոհիշյալ ցեղախմբերից:
Դե լավ, շատ վատ բաներից պետք չի խոսել, լավ տղամարդիկ էլ կան, շատ չեն, բայց գոնե ոմանք նրանց տեսնում ու նախանձում են, սակայն չեն արտահայտվում, միգուցե չեն էլ գիտակցում, թե ինչքան հանգիստ է կյանքը, երբ սերն ու հարգանքը փոխադարձ է, սիրելիներն էլ անկեղծ են միմյանց նկատմամբ:

Հոմոֆոբիա

Filed under: MMK — Tags: — MMK @ 3:32 am

Հոմոֆոբիա – հունարեն հոմոս` մեկ կամ նույն, ֆոբոս` վախ:
Բացատրվում է որպես վախ և զզվանք, կամ խտրականություն ընդդեմ նույնասեռականության կամ նույնասեռականների (հոմոսեքսուալ):
Այն հաճախ արտահայտվում է որևէ վարքով, օրինակ խտրական վերաբերմունք, կամ վախի և հակակրանքի միջոցով:
Տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1971թ, չնայած երևույթը նկատելի է եղել 1950-ականների կեսերից: 1971-ին առաջին անգամ հոմոֆոբիա բառն օգտագործվեց անձը բնորոշելու համար, որը բացատրվեց որպես հոգեկան խանգարում ուղղված նույնասեռականներին:
Խորհրդային Միության տարիներին նույնասեռականությունը համարվել է քրեորեն պատժելի Հայաստանում և նույնասեռականներին նկարագրելու համար օգտագործվել են վիրավորական և նվաստացնող տերմիններ, ինչպիսիք են` արվամոլ, համասեռամոլ, “մոլ” վերջավորությամբ տարբեր տերմիններ, նաև ռուսերենից ու թուրքերենից վերցված այլ հայհոյանքներ: Չնայած նման բառերը դեռևս հայկական բառապաշարից դուրս չեն եկել, բայց 2003թ-ից այլևս նույնասեռ հարաբերությունների համար օրինական պատիժներ չեն կիրառվել: Ի հակադրում օրենքի, մինչ օրս մույնասեռականների իրավունքները ոտնահարվում են, նրանք երթարկվում են ֆիզիկական, հոգեբանական ր սեռական բռնությունների հասարակության և օրենքի պաշտպան կոչված ոստիկանների կողմից:
Ի դեպ, կան ֆոբիաներ, որոնք կառուցված են ավանդույթների ու կարծրատիպերի հիման վրա և այնպիսիք, որոնք առաջ են գալիս սեփական կողմորոշումը թաքցնելու համար:
Բավական բացասական վերաբերմունք են դրսևորում իշխանավորները և երկիրը ղեկավարող համակարգի անդամները, ովքեր համարում են նույնասեռականությունը հիվանդություն, շեղում, խանգարում և ազգային անվտանգության սպառնալիք:
Օրինակ ինչպես որոշ քաղաքական գործիչներ հայտարարում են, որ ապրում է նորմալ հայկական արժեքային համակարգով, ընդունում է, որ մարդը իրավունքներ ունի, որոնք չպետք է ոտնահարվեն, բայց, օրինակ, սեռական փոքրամասնություններին, որպես հայ տղա, չեն ընդունում ու այդ երեւույթին կտրուկ դեմ են: Կամ լիովին նորմալ է Հայաստանում լինել առողջապահական ոլորտի աշխատող ու չկարդալ Համաշխարհային Առողջապահական Կազմակերպության պարզաբանումները, որ 1973թ. նույնասեռականությունը հանվել է հիվանդությունների շարքից:
Նման քայլերը մեծապես տգիտության արդյունք են, որն արտահայտվում է ճնշող հայրիշխանական համակարգը պաշտպանելով ու ներկայացնելով որպես համազգային արժեք: Հեղինակավոր պետական գործիչների կողմից արտահայտված կարծիքները կարող են հասարակության կողմից ընկալվել որպես պաշտոնական քաղաքականություն։
Անհանդուրժողականություն է դրսևորում նաև քրիստոնեական եկեղեցին` համարելով նույնասեռականություն մեղք: Իսկ լրատվամիջոցները, երբ խոսում են նույնասեռականության մասին, ապա հաճախ կապում են այն հանցագործությունների հետ, ՄԻԱՎ վարակի, թմրադեղերի կամ մարմնավաճառության: Ուրեմն նման ապատեղեկատվությունից ի՞նչ պետք է սովորի հեռուստադիտողը կամ դեռահասը` իր սիրելի ամսագիրը կարդալուց:

նկարը Կարեն Միրզոյանի

Մենք հո անասուն չենք, Աստված մարդուն ստեղծել է իր նման

Filed under: MMK — Tags: — MMK @ 12:52 am November 8, 2009

Հայաստանի Բրիտանական Խորհուրդի աջակցությամբ նոյեմբերի 4-ին Ռադիո Հայը կազմակերպել էր եթեր` նվիրված սեռական կողմնորոշվածությանը, խտրականությանն և կարծրատիպերին` ուղղված սեռական փոքրամասնություններին Հայաստանում: Հաղորդման հյուրերն էին քահանա Տեր Ղազար Պետրոսյանը և լրագրող Լուսինե Վայաչյանը:

Ինչպես և սպասվում էր քահանան իր ագրեսիվ ու դաժանություններ քարոզող խոսքով փորձում էր ազգին հետ պահել նույնասեռականներից, իսկ հազորդավարները, չնայած որ հաճախ էին հիշեցնում իրենց հանդուրժող լինելու մասին, երբեմն օգտագործում էին խտրական տերմիններ, օրինակ` համասեռամոլ, տարասեռականներին անվանում նորմալ, կամ դառնում քահանայի խոսքերի կողմնակից:
Քահանան, ինչպես և կվարվեին մյուս բոլոր եկեղեցականները, սոդոմական պատմություններից այն կողմ չէր էլ անցնում, ու հետաքրքիր է, ինչո՞ւ է նրա համար միայն նույասեռականությունը տպավորիչ եղել, չէ՞ որ այդ քաղաքում շատ ավելի հետաքրքիր դեպքեր են պատահել ու սուրբ գրքում նույնասեռականության մասին ամենաքիչն է խոսվում:
Այստեղ շատ տեղին է հիշել Վայաչյանի մեջբերումը. «Աստված ասաց սիրեք զմիմեանս, բայց չի ասել, թե ում սիրենք»:
Քահանան փորձեց նույնիսկ քարոզել և խրախուսել նախկինում մարդկանց իրագործած սխրանքները, մարդասպանությունը` հիշեցնելով, որ առաջ նույնասեռականներին քարկոծում էին: Չմոռացավ նաև հայ տղամարդուն «վայել»` կնոջը նվաստացնող տողեր արտաբերել, որ նույնիսկ «շնացող» կանաց էին քարկոծում: Բացի այդ, ինչո՞ւ է եկեղեցին շան նման բարի ու հավատարիմ կենդանուն վատ առիթներում ու վատ համեմատություններում օգտագործում: Մի՞թե կենդանիներին նվաստացնելը ընդունված է եկեղեցու կողմից:
Ցավալի փաստերից է, որ եկեղեցին չի վստահում գիտնականերին ու համաշխարհային հարգանք վայելող բժիշկներին, անտեսում է նրանց հետազոտություններն ու բազում տարիների ուսումնասիրությունները, քանզի քահանան վստահ պնդեց, որ նույնասեռականությունը մարդը ձեռք է բերում կյանքի ընթացքում` միջավայրի ազդեցության ներքո, դա հոգու հիվանդություն է:
Ամեն անգամ, երբ հոգևորականներից լում եմ, որ Աստված դատում է, սիրտս կտոր-կտոր է լինում, մարդիկանց դատում է, պատժում, իսկ ո՞վ պետք է սիրի ու օգնի:
Դե նույասեռականությունն այս հաղորդման ընթացքում էլ համարվեց սրբապղծություն, իսկ սրբերի ու Մեծ մարդկանց ինտիմ կյանքը քննարկելը բացառվում է, քահանան պնդեց, օրինակ` Գրիգոր Լուսավորչի անձնական կյանքը պարզ գրված է, որ նա մի կին է ունեցել ու հավատարիմ է եղել կնոջը, այնուհետև անցել կուսական կյանքի: Դեմ չեմ ու լիովին վստահում եմ նրա հավատարմությանն ու անկեղծությանը: Սակայն ովքե՞ր են գրառում այլոց կենսագրականները, ինչքանո՞վ վստահել նրանց: Քահանան ու լրագրողները աններելի համարեցին Լուսինե Վայաչյանի հետաքրքրվածությունը Լուսավորչի անձնականով:
Հետաքրքիր է, ինչո՞ւ չի կարելի սրբերի ինտիմ հարցերը քննարկել, ինչո՞ւ չի կարելի Մեծ մարդկանց սեռականությունը քննարկել, իսկ նույնասեռականների անկողին առանց թույտվության կներխուժեն, կքննարկեն ու բամբասանքի թեմա կդարցնեն, և դա լիովին ընդունելի է:
Հաղորդման ընթացքում քահանայի ելույթը բավական ինքնավստահ էր, կարծես ծանոթ էր ողջ հայ ժողովրդի գլխի ու տան պարունակությանը` թողնելով ամենագետ մարդու տպավորություն:
Մի քանի նախադասություն էլ նշեմ քահանայի խոսքերից. «Եթե մարդը փակվելով կապաշխարհի, ուրեմն պետք է փակել նրան: Մի բան է մեղք գործել, այլ բան մենք քարոզել ու արդարացնել, դա ավելի սարսափելի է: Կնքվածը` քրիստոնեության զինվոր է, եթե միասեռական ես, ուրեմն դավաճանում են կրոնդ»:
Նորից հիշեցի, երբ քահանան քարոզում ու արդարացնում էր մարդկանց քարկոծելու երևույթը հին ժամանակներում:
Որպես վերջաբան էլ մեջբերեմ Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ Նաիրա Մկրտչյանի ռասիզմ, անհանդուրժողականություն ու ատելություն քարոզող և ազգայնամոլական խոսքերը.
– Երևույթը պարտավորվում է դրսից ու մեր գենետիկային դա բնորոշ չէ, դա ապազգային է, մեր ավանդույթները պիտի պահպանվեն, դեմ ենք այս հակաբնական երևույթին, արիացիներին դա բնորոշ չէ: Եկեք ոչ թե արևմուտքի վատն ընդօրինակենք, այլ լավ բաները: Հիմա դա հսկայական չափերի է հասնում արտասահմանում ու պարտադրում են նաև Հայաստանին: Որոշ երկրներում դա ավանդույթ է:
Այնուհետև Նաիրա Մկրտչյանը նույնասեռականությունը համեմատեց թմրամորության ու մարմնավաճառության հետ ու պնդեց, որ հայ հասարակությունը այդ 3 երևույթները չի ընդունում: Չգիտես որտեղից ենթադրեց, որ հոգեբանները ասում են` դա սխալ դաստիարակության արդյունք է, հիվանդություն է և պետք է բուժել: Տեսնես նման անգրագետ հոգեբաններին ո՞վ է դիպլոմ տալիս: Մի քիչ կասկածեցի Երևանի Պետական Համալսարանի վրա: Դե կասկածելու առիթ կա, Հայաստանում շատ են անգրագետ հոգեբանները, խելացի սեքսապատոլոգ էլ, որ գտնես, ամուր պահի, հազվագյուտ նմուշ կլինի:
– Մենք հո անասուն չենք, Աստված մարդուն ստեղծել է իր նման, – հուզմնունքն արտահայտեց տիկին Մկրտչյանը:
Երբեմն զարմանում եմ, տեսնես ովքե՞ր են ավելի շատ Աստծո կերպարով ստեղծվել, կնոջը վարկաբեկող, ստորացնող ու ստրկության վերածող տղամարդիկ, թե՞ կիրթ, հանդուրժող ու բարի մարդիկ, նրանց սեռական կողմորոշման մասին էլ չեմ խոսում, դե շատերը թաքուն են պահում, իրենց գործն է: Ի դեպ, ինչու եմ մտածում, որ Աստված տղամարդու կերպար կունենա. դե առաջ Ադամին ստեղծեց, համ էլ ինչ հայ տղամարդ, եթե մտածի այլ կերպ:

Armwebs.com Armwebs.com