ՀԴՄ Կտրոնների Նոյեմբեր Ամսվա Խաղարկություն

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 10:28 pm December 11, 2011
Դեկտեմբերի 10-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների նոյեմբեր ամսվա խաղարկությունը:
Շահող Թվերն են.
14460134

Նշեմ , որ ինչպես նաև նախորդ ամիսներին այս ամիս ևս շահող են հանդիսանում միայն 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնները , շահումը` ավտոմեքենա: Ավելի քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն:

ARMY Live 1

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 11:04 pm November 20, 2011
Ահա և խոստացված առաջին վիդեոն:

Բարի գալուստ «Crazy» աշխարհ (նամակ 13-րդ)

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 5:16 am November 18, 2011
 Ու ես մտել եմ մի հատ խելառ պադվալ: Չէ լուրջ, մի խնդացեք, լրիվ լուրջ եմ ասում:Սիրելի ընթերցողներ, բարի գալուստ «Զորքեր»:
 Կապի առանձին գումարտակում ուսուցանումն ավարտվեց: Ես բարեհաջող հանձնեցի բոլոր քննությունները, ստացա Կրտսեր Սերժանտի կոչում և հիմա արդեն ջոկի հրամանատար եմ:
 Նոյեմբերի 8-ին երկար էինք սպասել: Այդ օրը բոլորս պիտի ուղևորվեինք մեր նոր զորամասեր:
 Ոնց որ նորից բանակ տանեին, այ տենց զգացողություն էր մոտս: Ոնց որ նորից հավաքակայանում լինեի ու սպասեի մի անորոշության:

 Եվ ահա ես բախտի բերմամբ թե պատահմամբ, արդեն գրում եմ ձեզ Գյումրիից: Ընկերներս շատ էին անհանգստանում, «մենակ Ղարաբաղ չտանեն», բայց չգիտեմ մեկ-մեկ թվումա, որ տենց ավելի լավ կլիներ, բայց ինչևիցե (դասղեկիս սիրած բառն ա ի դեպ (չգիտեմ խի հիշեցի)) ես Գյումրիում եմ, ծառայում եմ Հրետանային «N» զորամասում: Ասում են, մեր զորամասը վերջին երկու տարին անընդմեջ ճանաչված է լավագույն հրետանային գունդ:Չգիտեմ ինչ պատմեմ: Մի պահ մտքիցս ամենը թռավ: Ի դեպ, արդեն երկրորդ օրն է անընդմեջ Գյումրիում առատ ձյուն է տեղում: Ցրտի մասին բան չեմ ասում:
 Տարբերությունները շատ են, ինչպես շատերը խորհուրդ են տալիս, «ստեղ պիտի ուղեղդ անջատես ու ծառայես», ուշադրություն չդարձնես շատ բաների վրա: Հենց հիմիկվանից երևի ասեմ, որ չեմ պատրաստվում, restart անելը հետո հեշտ չի լինի: Այ հիմա գրում եմ ու զգում, որ վերջերս ձեռագիրս էլ ա փոխվել, տենաս ինչից ա:
 Դե համ էլ ուզում եմ ասեմ, կներեք նախորոք, հաստատ մոտ ժամանակներս շատ չենք կարողանա շփվել` թե հեռախոսով, թե համացանցում: Մինչև տենամ ինչ եմ անում, ինչ միջոցներ եմ գտնում:
 Բայց մի հետաքրքիր գաղափար առաջացավ մոտս երեկ (11.11.11), այդ գաղափարի մասին հենց կլինի հաջորդ գրառումս, շատ-շատ եմ զգում հետաքրքիր մարդկանց հետ շփման պակասը, դրա համար կփորձեմ գոնե ինչ-որ մի ձև երկխոսություն ձևավորել մեր մեջ:
 Հը՞ն, ի՞նչ կասեք? Կարծում եմ կստացվի: Էհ, նորից մի պահ հիշեցի թե ինչեր եմ բաց թողում:
 Արդեն ունեմ իմ զենքը: ԱԿՍ-74ՈՒ, ամեն օր մաքրում, դզում փչում եմ, դեռ չեմ փորձարկել ճիշտ է:
 Ռադիոկայանս` Ռ-159, ռուսական ռադիոկայան է, իհարկե «Harris» կամ «I-COM» չի, բայց էլի վատը չի: Միայն թե նորից պետքա բոլոր մանրուքներին ծանոթանամ և փորձարկեմ «Շտարմ-Ս»ի հետ կապը:
 19 ամսից էլ քիչ է մնացել, ավելի շուտ արդեն 5 ամսվա ծառայող եմ: Wooow, բան չմնաց: Դե երևի այս անգամվա համար այսքանը, հուսով եմ լավ եք: Տեսնես այլ տեղերում ծառայող ընկերներս ինչպես են:

 Բոլորիդ շատ-շատ կարոտում և սիրում եմ…

When September ends… (նամակ 12-րդ)

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 2:44 am
Տոներով լի սեպտեմբեր ամիսն ավարտվեց: Հոկտեմբերն իր հետ բերեց ցուրտ, անձրև և ձյուն Մասիսի լանջերին: Շուտով` ավելի ստույգ 3 շաբաթից կսկսվեն քննությունները: Պետք է կենտրոնացնել ուժերը` վերհիշել սովորածը և լավագույն կերպով պատրաստվել: Նոյեմբերի առաջին շաբաթում մենք հրաժեշտ կտանք կապի ուսումնական գումարտակին և կցրվենք զորքեր:
Մի քանի օր առաջ տեղի ունեցավ հանդիպում վերադասի հետ: Հանդիպման գլխավոր թեման էր` Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի հերթական ուղերձը, որը հերթական անգամ ուղղված էր զինվոր-ապա կանոնադրական փոխհարաբերությունների պահպանմանը ինչպես նաև ժամկետային զ/ծ շրջանում կարգապահության բարձրացմանը: Քննարկվեցին որոշ առանձին ներզորամասային դրվագներ, սակայն այդ օրը հարցեր Ղեկավարությանը չհնչեցին:
 Փորձելով վերլուծել խնդիրները ես հիմա կփորձեմ իմ տեսանկյունից ներկայացնել որոշ խնդիրների պատճառներ և կփորձեմ լուծումներ առաջարկել:

 Ինչու՞ են զինծառայողները պահում բջջային հեռախոսներ:
 Առաջին հերթին ծնողները, նրանք միշտ անհանգստանում են իրենց զավակների համար, այդ իսկ պատճառով ցանկանում են ամեն րոպե հնարավորություն ունենալ իմանալու թե ինչպես է իրենց որդին:
 ՊՆ հեռախոսներ ճիշտ է կան, բայց հիշեցնեմ, որ նրանցով հնարավոր է զանգահարել միայն Viva CELL-ի բաժանորդների, այն էլ 20 դրամ րոպե սակագնով, գումարած դրան շատ հաճախ ցանցը լինում է ծանրաբեռնված, զանգահարել չի լինում, երբեմն էլ մարտկոցներն են նստած լինում:
 Եթե այս ոլորտում էլ մենաշնորհ չլիներ միգուցե ամենինչ կարգավորվեր: Եթե օպերատորներից գոնե ևս մեկը` ենթադրենք Orange-ը նման հնարավորուններով հեռախոսներ տրամադրեր, ապա կարծում եմ հեռախոս պահողների թիվը կկրճատվեր, քանի որ Orange-ի բաժանորդների թիվը բավական մեծ է:
 Ինչու՞ են զորամասի ինքնակամ լքման դեպքերը շատ:
 Մի պարզ պատճառով` երբ զորամասներից մեկում արտակարգ դեպք է գրանցվում փակվում են բոլոր զորամասերի ազատ արձակումները, ինչի հետևանքով էլ շատանում են ինքնակամ լքումները: Բացի դրանից յուրաքանչյուր զինվոր ցանկանում է իր ծնողի հարազատի կողքին լինել ծննդյան օրը, կամ ինչ-որ մի կարևոր պահի: Իհարկե նրան այդ հնարավորությունը չի ընձեռվում, մնում է մի բան` գնալ սամավորլկա ու թքած թե հետո 10 օր չես նստի:
  Կարգապահության և արտակարգ դեպքերի նվազեցման խնդիրը այժմ կարևորագույնն է: Զինվորը պետք է պարապ և անբան չմնա, որպեսզի իր գլխին փորձանք չբերի, սակայն նաև պետք է հանգստանա և նպատակային ծախսի իր մտավոր և ֆիզիկական ուժը: Հրամանատարները պետք է գերազանց իմանան իրենց զինվորների կարողությունները, պետք է հեղինակություն լինեն իրենց զինվորների համար: Ես հավատում եմ, որ այդպիսի բան հնարավոր է, ուղղակի պետք է «կպնել» և անել դա:
 Գաղափարներ, առաջարկներ և լուծումներ շատ կան, ուղղակի չգիտես թե ում և երբ այդ ամենը ներկայացնես` որ քեզ հանկարծ սխալ չհասկանան և փորձեն  ինչ-որ մի բան անել` ավել հզոր և կայուն բանակ ունենալու համար:
 Նախորդ շաբաթ մեր իսկ ձեռքերով վերանորոգեցինք մեր վաշտի «Տեղեկատվության և ժամանցի» սենյակը, անձամբ ես հավեսով մասնակցեցի «Ռեմոնտին»: Ավարտելուն պես այն կկահավորվի «Վերջին» ստենդներով և կլինի լավագույնը զորամասում:

ՀԴՄ Կտրոնների Հոկտեմբեր Ամսվա Խաղարկություն

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 12:33 am November 13, 2011
Նոյեմբեր 12-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների հոկտեմբեր ամսվա խաղարկությունը:
Շահող Թվերն են.
13837234

Նշեմ , որ ինչպես նաև նախորդ ամիսներին այս ամիս ևս շահող են հանդիսանում միայն 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնները , շահումը` ավտոմեքենա: Ավելի քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն:

Եվս մեկ խաղ հանուն կյանքի (նամակ 11-րդ )

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 5:55 am October 26, 2011

 «Եվս մեկ խաղ հանուն կյանքի» այս տողերի հեղինակը բնավ ես չեմ, այլ մի շնորհաշատ աղջնակ: Մադրիդի Ռեալի հայկական ֆան ակումբի, Բարսելոնայի հայ երկրպագուների և բազմաթիվ սրտացավ և բարի մարդկանց աջակցությամբ սեպտոմբերի 4-ին կայացավ բարեգործական ֆուտբոլային հանդիպում վերը նշված ակումբների թիմերի մասնակցությամբ: Խաղի ժամանակ նվիրաբերված գումարը` 82000 դրամ տրամադրվեց փոքրիկ Էլենի ծնողնորին, 5-ամյա աղջկան քաղցկեղից բուժելու համար:

 Նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց ովքեր օգնեցին կազմակերպել խաղը, աջակցեցին թռուցիկների և պաստառների տպագրման գործում:

 Հանդիպումն անցավ գրավիչ և հետաքրքիր պայքարում, արձանագրված հաշիվն էլ այդ է վկայում`17-10 ի օգուտ հայ մադրիդիստների: Խաղի վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք կարդալ հենց կայքում` ահա այստեղ:

 Այդ օրը շատ յուրահատուկ էր ինձ համար: Վերջապես հնարավորություն ստացա քայլել հարազատ քաղաքիս փողոցներով, տեսնել հարազատ ընկերներիս և ամենակարևորը մասնակցել և օգնել մադրիդիստներին ևս մեկ բարի գործում:
 Մի քիչ անսովոր էր ինձ համար, վերադառնալ այդ ջերմ ընկերական` մադրիդիստներին բնորոշ միջավայր: Անկասկած հուզմունքը մեծ էր: Բայց այդ հուզմունքը երևի թե մեծ մասամբ մնաց իմ ներսում, այդքանել չանդրադարձավ խաղիս վրա, բայց մեկ է յուրաքանչյուր գոլից հետո, լսելով ծափահարություններ, մի տեսակ իմ մեջ էր պահում ուրախությունս, չէի կարողանում նայել դեպի տրիբունա: Ինչու՞: Երևի թե այն  պատճառով, որ այդ խաղին ներկա կլինի…: Լավ լռում եմ այլևս, այդ մասին ոչ մի խոսք: Ուղղակի ուզում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր ներկաներին և իհարկե դաշտում գտնվող երիտասարդ տաղանդներին, ովքեր կերտեցին այդ հաղթանակը և օգնեցին փոքրիկ Էլենին:
 Կրկին անգամ վստահեցնում եմ, որ սա վերջին բարի կամքի դրսևորումը չէ Հայ Մադրիդիստների կողմից: Մենք միշտ պատրաստ ենք օգնելու ինչով կկարողանանք, լինենք Երևանում, բանակում, թե օվկիանոսից այն կողմ, դա կապ չունի: Եվ վստահ ասումեմ դա բոլորիս անունից:

 Սեպտեմբերի 4-ը շատ արագ և բովանդակալից էր: Սակայն ամեն ինչ չէ, որ հնարավոր է հասցնել մեկ օրվա ընթացքում: Եկավ նաև ժամանակը վերադառնալու զորամաս և շարունակել Հայրենիքի պաշտպանության պատասխանատու գործը:

ՀԴՄ կտրոնների Սեպտեմբեր ամսվա խաղարկություն

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 12:26 am October 9, 2011

Հոկտեմբերի 8-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների սեպտեմբեր ամսվա խաղարկությունը: 

Նշեմ , որ ինչպես նաև նախորդ ամիսներին այս ամիս ևս շահող են հանդիսանում միայն 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնները , շահումը` ավտոմեքենա: Ավելի քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Սեպտեմբեր Ամսվա Շահող Թվերն են.
60562658

Կեղտոտ ձեռքերը` հեռու բանակից (նամակ 10-րդ)

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 6:08 am September 29, 2011
 Հայ ազգի պատմության մեջ գլխավոր հենասյուներից մեկը եղել է բանակը: Ընդամենը 20 տարի առաջ հայ քաջ մարտիկները ապացուցեցին իրենց ուժը թշնամուն: Հենց իրենց շնորհիվ է, որ մենք այժմ կանք, ապրում ենք ազատ երկրում և արարելու հնարավորություն ունենք:

 21-րդ դարի հայկական բանակը ևս շատ մարտունակ և հզոր է: Ես դա ասում եմ, որպես զինվոր: Զինվոր, որն ամենօր իր մաշկի վրա է զգում ներկայիս բանակի, թե լավը, թե վատը:
 Ծիծաղելի կլիներ պնդել, որ Հայաստանում կա մի կառույց, որտեղ խնդիրներ չկան: Այդպես էլ բանակում կան խնդիրներ և դա նորմալ է, պետք չէ դրանից եսիմ ինչ սարքել: Ժամանակին` մի քանի տարի առաջ խնդիրները տասնյակ անգամ շատ էին քանց հիմա: Երբեմն  մտածում եմ, եթե ստանայի հնարավորություն փոփոխություններ կատարել ներկայիս համակարգում վիճակը շատ ավելի կլավանար, բայց նենց չի, որ այժմյան ղեկավարությունը վատ ա անում իր գործը:
 Վերջին ցավալի դեպքերը, որոնք արձանագրվեցին Պաշտպանության Բանակում և որոնց շուրջ շատ տարբեր, հիմնականում վատ կարծիքներ արտահայտվեցին համացանցում, ստիպեցին ինձ պաշտպան կանգնել սեփական բանակին: Բացատրեմ թե ինչու:

 Նախ և առաջ ուզում եմ ցավակցել մահացածների ընտանիքներին, քանի որ ինքս շատ լավ եմ հասկանում թե ինչ է նշանակում ունենալ զինվոր, էլ չեմ ասում… Աստված հեռու պահի:
 Անշուշտ դատապարտում եմ այդ հանցանքները, մի զինվորը մյուսին խփելուց կամ հայհոյելուց առաջ, պետք է մտածի և հասկանա, որ և իրեն, և մյուսին այնտեղ հեռվում սպասում են ընտանիքը, ընկերները: Եվ մի քայլ անելուց առաջ պետք է հազար անգամ մտածի: Զինվորը կատակներ չի սիրում ու կատակները չի ներում: Արձակված փամփուշտը ալյևս ետ չես բերի: Կանգ առած սիրտը այլևս չի զարկի…
 Լավ է, որ ժողովուրդը դատապարտումա: Բայց շատ վատ ա, որ ինչ շուն-շանգյալ ասես մարդկանց ցավի վրա խաղում են, փորձում են քաղաքական աստառ տալ, շարժումներ կազմակերպել, որոնց միանում են չափից դուրս «հայրենասերներ», լեզբուհիներ և համասեռամոլներ, ում տենց վդռուգ սկսեց անհանգստացնել բանակի խնդիրները: Խնդրում եմ հարգելիներս հեռու պահեք ձեր կեղտոտ ձեռքերը մեր հայոց բանակից, մտածեք ավելի լավ է ձեր ոչ ավանդական հետույքների մասին: Մտածեք թե ինչ կլիներ նրանց հետ եթե չլիներ հենց այս, լավ թե վատ, էական չէ, բանակը: Միգուցե դուք չլինեյիք, կամ ասենք լինեիք թուրքերի ճոռտերը, իսկ ձեր հետույքային մտածելակերպը չկարողանար էլ պատկերացնել թե ինչ է ազատությունը, ուր մնաց ոչ ավանդական զահրումարը:
 Առհասարակ մեր ազգի մեջ սերում է գլուխ բարձրացնել արատավորությունը, ևս մեկ շատ վատ և չափազանց վտանգավոր բան` Աղանդներ: Կարծես դրանց թիվը գնալով շատանում է, դրանց տեսակերը բազմազան են դառնում: Դրանք նույնպես թալանում են մեր ազգը, ոտնահարում ազգային արժեքները: Մի թե կարող է լինել մեկ այլ հավատք, եթե կա Հայ Առաքելական Եկեղեցին: Իհարկե´ Ոչ:
 Եկեք միասին պայքարենք, այս արատներին վերջ տանք, այլ ոչ թե քանդենք մեր երկիրը, որն այդքան դժվարությամբ կառուցում ենք այսքան տարի:
 Եվ վերջում ևս բանակի մասին: Բանակն էլ մի ընտանիք է, կտրված ամբողջ աշխարհից, որտեղ կան տարբեր առանձնահատկություններ, ինչու չէ ինչպես ամեն ընտանիքում, բանակում էլ` «в семье не без урода» տարբերակն էլ կարա լինի: Բայց եկեք լինենք համերաշխ և բարյացկամ: Դաստիրակենք այդպես մեր զավակներին և սերմանենք նրանց մեջ հայրենասիրություն: Հավատացած եղեք, որ այդ ժամանակ ամեն ինչ շատ ավելի հանգիստ և խաղաղ կլինի մեր երկրում և բանակում:
 Ես շարունակում եմ հետևել այն ամենին ինչ կատարվում է իմ երկրում և իմ բանակում: Կիսվում եմ իմ կարծիքով և ակնկալում եմ լսել այս գրառումը կարդացողների կարծիքը, քանի որ այս խնդիրները` բոլորիս են վերաբերում:

20 սեպտեմբեր – Հատուկ գնդի կազմավորման օր

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 5:08 am September 20, 2011

 21 տարի առաջ` 1990 թվականի սեպտեմբերի 20-ին կազմավորվեց հայաստանի ներքին գործերի նախարարությանը կից Հատուկ գունդը, որը այնուհետև դարձավ հայկական ապագա կանոնավոր բանակի կորիզը: Այդ օրերին հայտարարությամբ հանդես էր եկել գերագույն խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանը և կոչ արել անդամագրվել հայոց նոր ստեղծվող բանակին: Հատուկ գունդ` պետական զինվորական կազմավորում ստեղծելու կոչին արձագանքեցին հայաստանի գրեթե բոլոր շրջաններից ու քաղաքներից` ինչպես կամաորական ջոկատներ, այնպես էլ անհատ քաղաքացիներ, կադրային սպաներ: Որոշումից 2 ամիս անց ազգային զինված ուժերի կազմում ծառայելու ցանկություն էին հայտնել մոտ 5000 կամաորականներ: 1990թ հոկտեմբերի 5-ին կայացավ Հատուկ գնդի երդման արարողությունը: Գունդն իր վաշտերն ուներ գրեթե բոլոր շրջաններում (26 վաշտ):

 1991թ. հոկտեմբերից հատուկ գունդը վերանվանվեց ՀՀ Նգ նախարարության Պարետապահակային ծառայության գունդ, իսկ 1992-ի հունվարից ներառվեց Պաշտպանության նախարարության կազմում, որպես սահմանապահ հատուկ գունդ:
 Հատուկ գունդը մարտնչել է Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ բոլոր ճակատներում: Նրա 159 ռազմիկներ ընկան մարտադաշտում` փառքով պսակելով իրենց անունը:

Նրա օրհնությամբ է կնքվել անկախության հռչակագիրը

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 4:12 am

 Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա, այն հայրենասերներից էր, ով ներքին խանդավառությամբ և մեծ ոգևորությամբ ընդունեց Արցախյան շարժումը, սակայն քաջ գիտակցելով խորհրդային բռնապետության սանձիչ ուժի հետևանքները, իր զավակներին հատկապես աչալրջության և ողջամտության կոչեր էր անում` աղոթելով զենք վերցրած յուրաքնչյուր ազատամարտիկի համար:
 Վազգեն Ա (Լևոն-Կարապետ Պալճյանը) ծնվել է 1908թ-ի սեպտեմբերի 20-ին Բուխարեստում: 1943թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Տեր Վազգեն: 1955թ-ին սեպտեմբերի 30-ին վազգեն եպիսկոպոս Պալճյանն օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս: 
 Անուրանալի է նրա ավանդը հայ ազգի համախմբման, խորհրդային աթեիստական համակարգից ազգի թոթափման և Հայ Առաքելական եկեղեցուն նոր և թարմ լիցքեր հաղորդելու գործում: Երրորդ հանրապետությունը իր կազմավորման հարցում շատ բանով է պարտական նրան: Հիրավի, նրա օրհնությամբ է կնքվել անկախության հռչակագիրը:

Երիտասարդ հայրիկը (նամակ 9-րդ)

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 4:26 am September 13, 2011
Այս նամակում չեմ պատմելու թե ինչպես եմ, թե ինչպես է այնցնում ծառայությունը, թե ինչ խնդիրներ կան…
 Այսօր ուզում եմ շնորհավորել ընկերոջս` Պարգևին և իր կնոջը:

 Սեպտեմբերի 8-ին լույս աշխարհ եկավ երիտասարդ զույգի անդրանիկ զավակը, որին անվանակոչեցին Սամվել: Պատկերացնում եմ թե ինչպիսի ուրախություն է տիրում հիմա երիտասարդ ընտանիքում: Ինպես ասում են աչքները թող լույս լինի, թող որ բախտավոր ու երջանիկ լինի իր ծնողներին էլ ուրախություն պարգևի իր ծիծաղով: Կմեծանա շատ ուրիշ բաներով էլ անպայման կուրախացնի: Պք, դեռ երբ չէր ծնվել, խոստացել եմ, որ տանելու եմ հետս ֆուտբոլ խաղալու միշտ:  Ով իմանա միգուցե Մադրիդիզմն էլ երիտասարդ տարիքից հարազատ դառնա փոքրիկ Սամվելին:
Էլ չեմ ասում այն բանի մասին, որ հաստատ կոմպից հեռու չի գնալու փորձելու ա, քանդել հավաքելույա, կոմպը իրա խաղալիքնա լինելու ամենասիրած: Պապայի տղեն ա վերջը վերջով: Ոնց որ Պարգև ախպերս միշտ այնտեղ ա, որտեղ կա համակարգչի հետ խնդիր, տղան էլ պապային չի զիջի:
 Պք ջան, եղբայր մի անգամել շնորհավոր, անպայման առաջին իսկ հնարավորության դեպքում գնում ենք խմելու: Իսկ քանի դեռ ես բանակում են Սամո ախպորը կարաս ասես, որ Ռոբը մի քիչ զբաղվածա, կարևոր գործերով բանակում ա, թող ներող լինի, գամ տեղը կհանենք, հա մեկել չմոռանաս կոմպի վրա հիմիկվանից մանկական բրաուզեր քցես: Մեկել տեսար չոչ-չոչ հասավ կոմպին ուզեցավ պոստիս քոմենթ գրի:

Հագեցած շաբաթ (նամակ 8-րդ)

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 6:00 am September 11, 2011
Անցած շաբաթվա ընթացքում առաջին դասակի հետ իրականացվեցին բոլոր պլանավորված մարտավարամասնագիտական պարապմունքները
 Նենց սկսեցի գրել, ոնց որ «մարտական թերթիկ» լրացնելուց լինեի, չնայած նենց չի, որ մերինի խմբագիրը ես եմ:
 Իսկ հիմա մի քիչ լուրջ: Անցած շաբաթը շատ-շատ հագեցած ստացվեց: «Հերոս Կապավորի» 2-րդ համարը պետք է «Բոցեր»-ի հետ միասին ամսի մեկին պատրաստ լիներ: Ու եղավ իհարկե: Ցնցող ու անկրկնելի, լավագույն պատի թերթը ամբողջ զորամասում, ըստ մեզ` հեղինակներիս համեստ և ըստ հրամանատարության հեղինակավոր կարծիքի: Վեց նյութ էր այս անգամ «Հերոս Կապավորում» ինչպես նաև գլխավոր կենտրոնական` Անկախությանը նվիրված նյութը: Էլ չեմ ասում կենտրոնական դիրք զբաղեցնող իմ այս զինանշանասեր արդար ձերքով մանրամասն նկարված Զինանշանը, որը դարձավ այս համարի զարդը և ամբողջ վաշտի պարծանքը: «Բոցերը» հերթական անգամ բոցեցին իրենց բոցերով: Նկարազարդումներն էլ ավելի հետքրքիրն էին:

 Բայց դե, что я все о себе и о себе, «Հերոս կապավորի» կայացման գործում Լևոնը ոչ պակաս մեծ ավանդ ունի (նենց չլինի էլի, որ մենակ իմ մասին եմ խոսում, ես տենցը չեմ):
 Վերջացրեցինք և ստացանք նոր առաջադրանք` պատրաստել ստենդ «Զորամասի Առօրյան» խորագրով: Երկու օրում էլ դա ավարտեցինք, այժմ այդ ստենդը կարողեք տեսնել զորամասի «ՀԱԿ»-ում: Խրախուսանք Զորամասի հրամանատարի ԱՀՏԱԳՏ-ի կողմից և այդքան սպասված, տանջալից Ազատական: Ուռա, ուռա, ուռա:
 Ուրախանալու ևս մի առիթ ստեղծեց նաև մոր Ազգային Հավաքականը, գերազանց հաղթանակ տանելով Անդորայի նկատմամբ` 0:3: Բան չմնաց` Սլովակիա, Մակեդոնիա, Իռլանդիա և Ուկրաինա: Հուսանք, հուսանք:
 Այս շաբաթ ավարտեցի նաև կարդալ Գերման Կանտի «Актовый Зал» ստեղծագործությունը, միայն թե ժամանակ ունենամ գրքի մասին Ձեզ պատմելու: Հիմա, որ սկսեմ խոսել այդ գրքից հաստատ չեմ կարողանա կանգ առնել: Միայն ասեմ, որ հիմնական գործող անձը էլեկտրիկ-լրագրող, սովետական բանակի նախկին գերի Ռոբերտն է: Ով ըստ իս «շատ լավ» վարվեց  իր ընկերոջ հետ, ամուսնացավ և տարիներ անց պատրաստվում էի իր ելույթին ֆակուլտետի ֆակման արարողությանը…

 Վերջ էլ չեմ շարունակում, թե չէ հավեսի եմ ընկնում արդեն: Գերմանացի գրողի մեկ այլ ստեղծագործություն եմ կարդում հիմա:
 Զորամասում կազմակերպվել է ստեղծագործական խումբ` պատրաստվում ենք Անկախության օրվան նվիրված տոնակատարությանը ներկայացնել հետաքրքիր բեմականացումներով և կատարումներով երաժշտա-հումորային ծրագիր: Ժամանակ համարյա թե չի մնում, զորքի մի մասը մեկնում է դաշտային ելքի, իսկ մենք մնում ենք զորամասում:
 Դե երևի այսօրվա համար այդքանը, հուսամ հաջորդ անգամ կպատմեմ թե ինչպես անցավ կիրակի օրն և ինչպես հաղթեցինք ու օգնեցինք:
 Բայց դա հաջորդ անգամ… հուսամ:

Աշնան կանչով, ինչպես երբեք (նամակ 7-րդ)

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 3:31 am September 5, 2011
 Օգոստոսը` կարոտի, չարդարացած սպասումների` հիասթափության և նոր հետաքրքրությունների ամիս էր: Կարոտը այս ամիս առավել քան շատ էր: Տեսակցությունների բացակայությունն իրենը ասեց հաստատ:

 Չգիտեմ թե ինչպես կարելի է բացատրել այն զգացողությունը, որը դու զգում ես երբ չես կարողանում քեզ շատ հարազատ մարդկանց հետ անցկացնել վերջին ժամերն, գիտես, որ հաստատ չես տեսնելու իրենց շատ երկար ժամանակ: Կամ չես կարում մի րոպեյով գոնե տեսնել ընկերոջդ, որին մի քանի տարի չես տեսել: Ընդհանրապես շատ եմ մտքերով ընկնում, ու մտածում թե ինչպես են հիմա ընկերներս, ինձանից հեռու: Շատ եմ ուրախանում իրենց հաջողություններով, բայց շատ կարոտում եմ!

 Վահան, Առս, Անահիտ, սիրում եմ Ձեզ շատ ու կարոտում: Գիտեք, որ միշտ Ձեր կոնքին եմ ինչ ուզումա լինի: Ինչքան էլ հեռու լինեք, գիտեմ, Դուք էլ իմ հետ եք հիմա ու միշտ!
 Օգոստոսը հետաքրքիր սկսվեց, համարյա մի ամբողջ շաբաթ աշխատեցի «Հերոս Կապավոր» պատի թերթի և «Բոցեր» հումորի անկյան ստեղծման վրա: Առաջին նման օրինակ փորձս էր: Ասեմ, որ հիանալի ստացվեց, ամեն անգամ նայելով չեմ հագենում ու ինձ մի տեսակ լավ եմ զգում, որ այդ ամենի հեղինակը հենց ես եմ: Իհարկե այդ գործում ինձ նաև շատ օգնեցին Գուգոն ու Լյովը: Ինչևիցե «Հերոս Կապավորը» և «Բոցերը» արժանցան զ/մ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի գովասանքին, իսկ մենք` խմբագիս և անդամները խրախուսվեցինք: «Բոցերը» շատ կայֆ ստացվեցին. նկարազարդումներով և հետաքրքիր անեկդոտներով: Դե ինքներդ կարող եք տեսնել այժմ և հայտնել ձեր կարծիքը:

 Հենց հիմա աշխատում եմ «Հերոս Կապավորի» 2-րդ համարի վրա` նվիրված անկախության 20-ամյակին:
«Հավերժ պիտ մնա հայրենիքը մեր,
Հզոր և ազատ և հավերժ կանգուն…»
 Սեպտեմբերը տոնախմբություններով լի ամիս է լինելու:
 Սեպտեմբերի 2 – ԼՂՀ Անկախության Օր
 Սեպտեմբերի 14 – Կապավորի Օր
 Սեպտեմբերի 16 – ԿԱԳ.-ի Կազմավորման Օր
 Սեպտեմբերի 20 – Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի ծննդյան Օր
 Սեպտեմբերի 20 – Հատուկ Գնդի կազմավորման Օր
 Սեպտեմբերի 21 – ՀՀ Ակնախության Օր

 Դե իսկ սեպտոմբերի 1-ի մասին չեմ էլ ասում, այս տարի այդ տոնը ատիպված կլինեք նշել առանց ինձ: Անսովորա մի քիչ, բայց դե: Չգնալ ամսի 1-ի դասի… մդաաաա. Ո՞վ կմտածեր.- Իմ շատ սիրելի նախկին և հավերժ համակուրսեցիներ, խմբեցիներ, իմ «ընտանիք» ձեզ գիտելիքներով լի ուսումնական տարի եմ ցանկանում,լավ սովորեք, կոնսպեկտներն էլ լավ կպահեք, ինձ հետո հաստատ պետք են գալու!!!
 Իսկ հիմա ֆուտբոլի մասին:
 Սուպերգավաթը պարտվեցինք ճիշտ ա, բայց դե նենց էր, որ շանսերը լրիվ հավասար էին: Ուղղակի զգոնությունը ամենա-ամենավերջում մի քիչ թուլացրեցին: Նոր մրցաշրջաննա մեկնարկում ու սկսում ենք ամեն ինչ նորից: Տեսնենք ինչ կստացվի, Hala Madrid! Վայ էդ Լիոնը, կրկին և նորից ՉԼ-ի խմբային փուլում Ռեալն ու Լիոնը միասին մի խմբում, ոչմեկին կարծում եմ այս օրինաչափության-պատահականությանը արդեն դուր չի գալիս հոգնեցինք արդեն է:

 Շալկեն այնուամենայնիվ կխաղա Եվրոպա Լիգայում և հուսանք երկար. միայն տխուրա, որ 34-ամյա Ռաուլիտոն հրաժարվելա դառնալ Շալկեյի ավագը պատճառաբանելով, որ «Ավագը» պետք է լինի ազգությամբ Գերմանացի: Շալկեյի գործերն էլ այնքան լավ չեն Բունդես լիգայում:
 Հուսամ իմ գործերը, գոնե Շալկեյի գործերից լավ կլինեն, հե-հե: Դե ինչ Բարև Աշուն, Բարև Անձրև, Դեղին տերև և մայր մտնող Աշնան Արև:    

«31.08» Blog-գերների օր

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 7:20 am August 31, 2011
 Ի՞նչ է Բլոգը, որտեղի՞ց է այն եկել և ու՞ր է գնում: Երկուհազարականների սկզբին սկսեց շատ պոպուլյար դառնալ անձնական օրագիրը պահել էլեկտրոնայիբ տարբերակով: Այն կարող է հասանելի լինել միշտ և ցանկացած պահին: Այդպես ի հայտ եկավ Blog (web log) հասկացողությունը, որն այժմ մեր կյանքի անբաժան և շատ անհրաժեշտ մասնիկն է: Բլոգերը կարելի է ասել, ինչ-որ չափով եկան փոխարինելու ֆոռումներին, որտեղ երկար-բարակ սեփական կարծիքն արտահայտելը մի քիչ հարմար չէ էլ չեմ ասում անձնականի մասին գրելու մասին:

 Կենդանի մատյանը (livejournal) բլոգային աշխարհում ամենամեծ տիրույթներից մեկն է: Կարծում եմ հենց «ԿՄ»-ից էլ ամեն ինչ սկսվեց և զարգացում ապրեց:

 Այս օրը` օգոստոսի 31-ը պատահական չէ, որ ընտրվել է բլոգգերների օր: Հենց այս ամսաթիվն է կարծես հուշում օրվա մասին, երբ նայում ես օրացույցին տեսնելով 31.08, կարծես տեսնել հենց «Blog» բառը:
 Ըստ ձևավորված ավանդույթի այսօր կներկայացնեմ իմ կողմից հաճախ կարդացվող, հետաքրքիր և ինքնատիպ 5 նոր բլոգ:

   1. http://dramaprincess-s.blogspot.com/ - Սառայի բլոգը (S6): Բլոգը հետաքրքիր է և երիտասարդական, այնտեղ քննարկվում են համաշխարհային և հայկական շոուբիզնեսին վերաբերող տարբեր նորություններ և իրադարձություններ և ոչ միայն: Հետևում եմ այն բլոգին համարյա թե ստեղծման պահից, թեև առաջին գրառումները տրանսլիտով էին, այժմ բլոգն ամբողջովին հայաֆիկացվել է: Շնորհակալություն գրագետ և ոճային բլոգգեր Սառային, այդպես էլ շարունակիր:
   2. http://2tari.wordpress.com/ - Բլոգ, որտեղ գրում են բանակի, բանակ գնացողների և բանակային կյանքի մասին: Բլոգը համեմատաբար երկարաժամանակ գոյություն ունի, առաջին անգամ երբ հայտնվեցի այդ էջում զարմացել էի, որ նման բան կա: Սակայն զարմանքս ավելի մեծ էր, երբ բանակ գնալուցս մեկ օր առաջ տեսա այնտեղ իմ մասին գրառումը: Այնպես որ դուք էլ կարող եք գրել այնտեղ ձեր ընկերների մասին կամ ձեր պատմությունները:
   3.http://blog.banadzev.com/ - Բանաձևի բլոգը: Այստեղ կարելի է կարդալ հետաքրքիր գրառումներ, որոնք հենց լրագրողական ծագում ունեն և կարծում եմ առանձնանում են ինչ-որ կերպ: Առհասարակ Բանաձևի կայքի բոլոր բաժիններում էլ կարելի է հետաքրքիր ինֆորմացիա գտնել ինչու չէ նաև կարդալ այն ինչ չես հասցրել դիրտել:
   4.http://artaks.wordpress.com/ - Յուրօրինակ, ինքնատիպ,կրեատիվ և իր տեսակի մեջ եզակի` Արտակի բլոգը: Որտեղ կարող եք տեսնել բազում հետաքրքիր գովազդային հոլովակներ, բրենդային փոփոխություններ, վիրուսային գովազդներ, մի խոսքով գովազդի ժանրի լավագույն լուծումները Արտակի բլոգում:
   5.http://gevor11.blogspot.com/ - Merengues  blog: Նոր բլոգ, որտեղ հիմնականում տեղեն գտնում ֆուտբոլային վերջին նորությունները, այնտեղ կարող եք դիտել օն-լայն կարևորագույն հանդիպումները:
    tumblr bonus
    Երբ ունես ընրտրության նման լայն հնարավորություն դժվար է առանձնացնել ընդամենը 5 բլոգ: Ես որոշեցի ներկայացնել նաև 2 tumblr blog, որոնց կարելի է հետևել (follow անել, ինչու՞ չէ):

    http://mycoffeedreams.tumblr.com/ - Բոլոր սուրճ սիրողների համար: Ձեզ շատ դուր կգա այն ամենն ինչ կատարվում է այս բլոգում: Այն իսկական Coffeedreams ոճում է:
    http://allcoolstuff.tumblr.com/ - Խմբային բլոգ, որտեղ կարող եք գնել ինչ ասես: Բազմազան հետաքրքիր, զավեշտալի և յուրօրինակ նկարներ tumblr-յան ոճում: Կարող եք հանգիստ սեղմել «reblog» կոճակը:

     Ահա ձեզ 7 բլոգ: Ուսումնասիրեք, արտահայտեք ձեր կարծիքը, հետևեք անցուդարձին:
     Կարող եք տեսնել նաև անցյալ տարվա ներկայացված 5 բլոգերը:
     Շնորհավորում եմ ևս մեկ անգամ բոլոր Բլոգգերներին և Ընթերցողներին:
     Ձեր` Հատուկ նշանակության բլոգգեր-կապավոր Robbie Raul:

    « Newer PostsOlder Posts »

    Armwebs.com Armwebs.com