Թողարկումը լսեք այստեղ
VIVACELL-MTS-Ը ԵՎ ԱՐՄԵՆՏԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՌՅԱԿՈՒՄ ԵՆ
Հայկական երկու բջջային օպերատորներ VivaCell-MTS-ը և ԱրմենՏելը Հայաստանի 300 խոշոր հարկատուների առաջին եռյակում են ընդգրկվել:
ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2008թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է բջջային օպերատոր VivaCell-MTS-ը (Ղ-Տելեկոմ)՝ պետբյուջե կատարած 30,8 մլրդ դրամ վճարումով՝ 2007թ. 15,5 մլրդ դրամի փոխարեն, երբ ընկերությունը տվյալ ցուցակի չորրորդ տեղում էր: (more…)
Թողարկումը լսեք այստեղ
Հայաստանում 2008 թ.-ի ընթացքում Երևան-Մեղրի թվային միկրոալիքային ռադիոգիծ է ստեղծվել։
Այս մասին տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։
Նրա խոսքերով, Երևան-Մեղրի ռադիոգիծը կառուցվել է թվային հիմքի վրա և հետագայում թվային հեռուստատեսության զարգացման դեպքում հիմք կդառնա՝ թվային հեռուստատեսության հեռարձակման համար։ (more…)
Թողարկումը լսեք այստեղ
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲՈԼՈՐԻՑ ՇԱՏ ՀԱՅԵՐՆ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ ԴԻՏՈՒՄ
TV MR AM ընկերության կողմից անցկացված ՀՀ հեռուստատեսային և գովազդային շուկայի վերլուծության արդյունքների համաձայն` հայերը հեռուստացույցի դիմաց ամենաշատ ժամանակն են անցկացնում՝ 316 րոպե օրվա ընթացքում։
Ինչպես հայտնեց մարքեթինգի մենեջեր Վիգեն Գաբրիելյանը, չնայած հայերի՝ հեռուստացույցի դիմաց անցկացրած ընդհանուր ժամանակի նվազմանը 6 րոպեով, 2007 թվականի համեմատությամբ, այդ ցուցանիշը մնում է ամենամեծը 80 երկրների թվում, որտեղ անցկացվում է հեռուստատեսային շուկայի նմանատիպ վերլուծություն։ (more…)
Թողարկումը լսեք այստեղ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Sun Mycrosystems-Ի «ԴԵՍՊԱՆՆԵՐԻ» ՆՈՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՍՏԱՏՎԵՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻՆ
Այս մասին տեղեկացրել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Campus Ambassador ծրագիրն իրականացվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության, Sun Mycrosystems-ի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և USAID-ի համատեղ ծրագրի շրջանակներում։
Համագործակցության ընդհանուր ծրագրի շրջանակներում Հայաստանում ստեղծվել են Sun Mycrosystems-ի երեք լաբորատորիա Երևանում՝ Հայաստանի պետական ճարտագիտական համալսարանում, Երևանի պետական համալսարանում և Ռուս-հայկական Սլավոնական համալսարանում, ինչպես նաև ծրագրվում է լաբորատորիա բացել Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում գումարած նաև Թեստավորման և ծրագրավորման լաբորատորիա՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում։ (more…)
“Այ Սիթի ” ընկերությունը ամփոփեց 2008-ն ու որոշեց առանձնացնել ՏՏ ոլորտում ամենաակտիվ ու շահագրգիռ անձանց եւ ընկերություններին:
Նոմինացիաներում հաղթող ճանաչվեցին` (more…)
Թողարկումը լսեք այստեղ
“Oracle”-ը ներկայանում է հայ գործարարին:
Բիզնեսի կառավարման տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ծրագրային և տեխնիկական իր առաջարկած հնարավորությունները հայ գործարար համայնքին կներկայացնի «Oracle” համաշխարհային ընկերությունը «Oracle”-ի տեխնոլոգիական օրեր Հայաստանումե միջոցառման շրջանակներում: Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին (9:30-18:00) Գոլդեն Փալաս հյուրանոցային համալիրում: (more…)
Թողարկումը լսեք այստեղ
Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն
Դեկտեմբրի 22-ին կայանալու է Հայաստանիռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics 2008/: Առաջնությունն իրենից ներկայացնում է համահայկական երիտասարդական մրցույթ, որի նպատակն է համախմբել Հայաստանի և սփյուռքի հայ երիտասարդներին և երիտասարդ գիտնականներին, նրանց մոտ զարգացնել թիմային մտածելակերպը և աշխատանքը:Թիմերը կմրցեն իրենց կողմից նախագծված և պատրաստված ռոբոտներով:
Մրցույթի մասնակիցների առջև դրված խնդիրը հետևյալն է. նախագծել և պատրաստել մի այնպիսի (more…)
Թողարկումը լսեք այստեղ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՏ-ՈԼՈՐՏԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ “ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ” ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Հայաստանի ՏՏ-ոլորտի ղեկավարների “առանց փողկապի” հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-7-ը Դիլիջանում։ Այդ մասին տեղեկացրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ Քննարկումների օրակարգում նախատեսված է երեք թեմա՝ համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների հատվածի վրա, մաքսային փոփոխությունները և 2009թ. մաքսային քաղաքականությունը բարձր տեխնոլոգիաների հատվածի նկատմամբ, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի և վճարային համակարգերին վերաբերող հարցեր: (more…)
Թողարկումը լսեք այստեղ
Ուրմեն այսպես. սա նոր ՏՏ ռադիոծրագրի` “IT լուրեր”-ի տեքստային տարբերակն է:
Նախագիծը առաջին անգամ եթեր է դուրս եկել դեկտեմբերի 1-ին` ժամը 17:40:
“IT լուրեր”-ը լսեք երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին` ժ. 17:40 եւ կրկնությունը երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին 09:00 և 21:00 City FM-ով 106.0 հաճախականությամբ: (more…)
Recent Comments