Երևանում Միացյալ Թագավորության դեսպանատան աշխատակցուհին չի ընդունել փաստաթղթերը

Filed under: Homo Academicus - This is Armenian Academic Blog — Tags: — Homo Academicus @ 2:21 pm March 10, 2010

Հենց նոր Քեմբրիջի համալսարանում գիտական կոնֆերանսի մասնակցելու հրավեր ստացած ընկերս տեղեկացրեց, որ Երևանում Միացյալ Թագավորության դեսպանատան հայազգի աշխատակցուհին չի ընդունել մուտքի արտոնագիր ստանալու համար նախատեսված փաստաթղթերի փաթեթը։ Տվյալ կինն, առանց պատճառ հայտնելու, որոշել է, որ հրավերը, որի հիման վրա պետք է տրամադրվեր արտոնագիրը, բնօրինակ չէ ու կասկածի տակ է դրել հրավերի վրա դրված ստորագրության իսկությունը։ Այնուհետև տրամադրել է մի թուղթ ու ասել, որ ընկերս գրի ու ստորագրի, թե այդ հրավերը բնօրինակ չէ։ Ընկերս հրաժարվել է նման բան անել, քանզի հրավերի այդ բնօրինակը ստացել է հրավիրող կողմից՝ Քեմբրիջում կազմակերպվող կոնֆերանսի կազմկոմիտեից։ 

Դրանից հետո տվյալ կինն ասել է, որ ընկերս հավաքի փաստաթղթերը, վերադարձրել է գումարն ու ասել, որ գնա՝ առանց մանրամասներ տրամադրելու ու բացատրություն տալու։ Ընկերս ասել է, որ կարող է բերել ծրարը, որի մեջ եղել է հենց այդ՝ բնօրինակ հանդիսացող հրավերը, կամ կարող է խնդրել, որ հրավիրող կողմը նույնը ուղարկի ֆաքսով, սակայն տվյալ կնոջից չի ստացել պատասխան։ Արդյո՞ք դեսպանատան աշխատակիցը, ով ընդունում է փաստաթղթերը, օժտված է նման իրավունքներով՝ առանց փորձաքննության պնդել թե տվյալ հրավերը բնօրինակ չէ ու այդ պատճառաբանությամբ չընդունել փասթաթղթերը (http://www.armacad.org/blog/)։ Արդյո՞ք կարծում եք, որ նման մոտեցումը ընդունելի է դեսպանատան աշխատակցի կողմից։

Ուտելիք թե չուտելիք. գիտության ու հայաստանյան հասարակության հետ առնչվող մտորում։

Filed under: Homo Academicus - This is Armenian Academic Blog — Tags: — Homo Academicus @ 7:13 pm March 9, 2010

Ես տարբեր երկրներում բազմաթիվ գիտաժողովների, գիտակրթական ծրագրերի ու սեմինարների եմ մասնակցել՝ Հայաստանում, Իրանում, Վրաստանում, Ղրղզստանում, Ռուսաստանում, Հունգարիայում, Գերմանիայում, Անգլիայում, ԱՄՆում, Կանադայում։ Շուտով՝ Թուրքիայում, Ֆրանսիայում ու կրկին Իրանում, Վրաստանում, Ռուսաստանում, Անգլիայում ու ԱՄՆում։ Իմ պարագայում գիտական շրջագայությունը հավանաբար խիստ տարբերվում է տուրիստականից։ Ես արտերկրյա քաղաքի աշխարհագրությանը երբեք չեմ ծանոթացել, այսինքն միայն իմացել եմ իմ բնակության հասցեն և համալսարանի ու այլ գիտական կենտրոնների հասցեները։ Կարողացել եմ տնից հասնել համալսարան ու վերադառնալ տուն։ Իմ գործը եղել է կարդալ, գրել ու սովորել։ Ես շատ ուշադրություն չեմ դարձրել տվյալ երկրի համեղ կամ անհամ, գունավոր կամ անգույն կերակրատեսակների վրա, ոչ էլ կեղծավոր հիացական բացականչություններ եմ բաց թողել որևէ գեղեցիկ շինություն, եկեղեցի կամ խանութ տեսնելիս։ Հիացած չեմ եղել տվյալ երկրի կապույտ երկնքով, պարզ լճերով, բարձր լեռներով ու ժպտերես մարդկանցով (երբեմն՝ միայն կանանցով)։ 

Վերոշարադրյալներից բոլոր երկրներում էլ կան, բոլորն էլ՝ յուրովի գեղեցիկ ու տեսարժան։ Այս ամենը կարծում եմ տուրիստի գործ է։ Ես հիացել եմ ու մինչ օրս հիացած եմ այլ բաներով։ Որոշ երկրներում՝ համալսարանական ճիշտ համակարգ, անսպառ գրականություն գրադարաններում ու բարեհամբույր գրադարանավար(ուհի)ներ (Հայաստանում է միայն, որ պետք է իգական սեռի ներկայացուցիչը զբաղվի այդ գործով), անսպառ ինտերնետային ռեսուրսներ, ուսանողի ու գիտնականի համար անծայրածիր հնարավորություններ ու բանիմաց և ոլորտի աստղ համարվող գիտնականներ։ Որոշ երկրներում բախտ է վիճակվել հիանալ միայն վերջինով։ Տվյալ զգացողությունները միայն իմը չեն։ Երբ եղել եմ արտերկրում, մասնակցել եմ կոնֆերանսների, որտեղ այլ երկրներից մասնակցել են նաև այլոք, ու բոլորն էլ հիացած են եղել նույնով։ Դե՛, բա գիտնական է, հո կերակուրի համն ու լեռների բարձրությունը չպետք է արծարծեր իր շնորհակալական խոսքում։ Բայց արի ու մի տես կամ գնա ու տես կամ արի մի գնա եկել ես մնա, Հայաստանում այլ պատկերի ենք հանդիպում։ 

Ուրեմն այսպես։ Վերջերս Հայաստանի Հանրապետությունում առիթ ունեցա մասնակցելու մի քանի գիտակրթական միջոցառումների։ Վերջում, օտարերկրյա հյուրերին խոսք տվեցին, որ հայտնեն իրենց կարծիքը։ Խեղճ հյուրերը վեր էին կենում ու խորվածի, քյաբաբի ու եկեղեցիների գովք անում։ Չեմ ասում թե վատ է։ Բայց ախր այդ մարդիկ պետք է այլ բանից խոսեին։ Վստահեցնում եմ Հայաստանի խորովածից կարելի է պատրաստել և ԱՄՆում և Հնդկաստանում և Ճապոնիայում։ Հիացմունքի արժանի եկեղեցիներ ու պատմամշակութային այլ արժեքներ կան աշխարհի բոլոր երկրներում՝ շատ ավելի բարվոք վիճակում։ Հայաստանում այնքան են տանում ռեստորաններ ու խոսում համով ուտելիքից, որ այդ մարդկանց թվում է, թե հայերին շոյելու համար պարտավոր են հենց ուտելիքն էլ գովաբանել։ Բա ուր մնաց գիտությունը, գրադարանը, ամբիոնը, մարդիկ և այլն։ Ախր դրանցից էլ ունենք։

Այսքանն էի ուզում ասել։ Մեզնից է գալիս ամեն ինչ։ Պետք չէ այդքան ուտելիքահեն, ուտելիքամոլ ու ուտելիքակենտրոն լինել։ Հպարտությամբ եմ նշում նաև, որ Հայաստանում մասնակցել եմ կոնֆերանսների ու կազմակերպել եմ այդպիսիները, որոնք եղել են չուտելիքահեն ու գիտակենտրոն։

Ի՞նչ կասեք։

Emails of facebook users can be copied!!!

Filed under: Homo Academicus - This is Armenian Academic Blog — Tags: — Homo Academicus @ 7:20 pm March 5, 2010

Some 2 months ago it was not possible to copy and paste any email address visible on the info page of facebook users. All emails were viewed as pictures. Now emails of users are presented as a text, thus it is possible to copy the emails of each facebook user. Why?

Փաստեր էլեկտրոնային փոստ օգտագործողների վերաբերյալ՝ քաղված ARMACAD ցանցից


Այսօր 2010թ. մարտի 6-ն է ու ARMACAD-ի ցանցում գրանցված է 3466 էլ. փոստի հասցե։ Իրականում անհնար է պարզաբանել, թե այստեղ գրանցվածներից քանիսն են Հայաստանից և քանիսն արտերկրից։ Սակայն՝ որպես այդ ցանցի մոդերատոր, կարող եմ ենթադրել որ հարաբերակցությունը մոտավորապես 75-25 տոկոս է հօգուտ Հայաստանի։ ARMACAD-ը «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության mailing list-ն է, որը տեղակայված է yahoo groups-ում՝ http://groups.yahoo.com/group/Armenian-Academic-Association-ARMACAD
Այս ցանցի շրջանակներում արդեն 2 տարուց ավելի յուրաքանչյուր օր շրջանառվում է ՀՀ մուտք գործող արտերկրյա ու ՀՀ տարածքում կազմակերպվող գիտակրթական տեղեկատվության մեծ մասը։ ARMACAD-ը հայաստանյան երկրորդ ամենամեծ mailing list-ն է և գրանցվածների քանակով զիջում է միայն careercenter-am yahoo group-ին, որտեղ այս պահի դրությամբ գրանցված է 3958 էլ. հասցե։

Այժմ ներկայացնեմ մի քանի վիճակագրական փաստեր, որոնք կարող են լույս սփռել Հայաստանում էլ. փոստի օգտագործման ու հավանաբար նաև դրա որակի գնահատման վրա։ 3466 հասցեներից 2447-ը գտնվում են .com տիրույթում, 622՝ .ru տիրույթում և միայն 106-ը՝ .am տիրույթում։ Գրանցված հասցեներից 1926-ը սպասարկվում են yahoo-ում, 498-ը՝ gmail-ում, 369՝ mail.ru-ում, 120-ը՝ rambler.ru-ում։ Ստորև ներկայացնում եմ գրեթե ամբողջական պատկերը։ Հետևությունները թողնում եմ մասնագետներին։

.com 2447
.ru 622
.am 106
.co.uk 62
.edu 46
.fr 40
.org 23
.de 20
.net 19
.ge 16
.ac.uk 10
.kg 6
.cn 4

yahoo 1926
gmail 498
mail.ru 369
rambler.ru 120
hotmail.com 81
yandex.ru 63
list.ru 30
inbox.ru 17
ysu.am 21
bk.ru 13
googlemail 8
web.am 8
brusov.am 6
aua.am 5
seua.am 3
sci.am 2
netsys.am 2
rau.am 1

Հարգանքով՝ 
Խաչիկ Գևորգյան

www.arevelk.info – արևելագիտական բլոգ։ Ինչպե՞ս ծնվեց այս բլոգը

Filed under: Homo Academicus - This is Armenian Academic Blog — Tags: — Homo Academicus @ 7:52 pm January 21, 2010

Բլոգը լավ բան է։

Վարդան Պապիկյանին հանդիպեցի Արման Աթոյանի կազմակերպած IT-Club-ի հանդիպման ժամանակ։ Երևի 2009թ. սեպտեմբերն էր։ Արդեն կարծես իրար ճանաչում էինք ֆեյսբուքից։ Խոսեցինք այդ առաջին հանդիպման ժամանակ։ Հետո ավելի մոտիկից ծանոթացանք միմյանց գործունեությանը։ IT-Club-ի հանդիպումներից մեկի ժամանակ էր, եթե չեմ սխալվում, որ Վարդանը պայմանավորվածության եկավ ԵՊՀ կիրառականա մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողների հետ ու «Մոլորակ» նախագծի շրջանակներում ստեղծվեց www.kirarakan.info բլոգը։ Սկսեցի կարդալ այս բլոգն ու հավանեցի այն։ Նախնական պայմանավորվածության եկա Վարդանի հետ, որ կստեղծվի նաև նմանատիպ բլոգ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի համար։ Ու ստեղծվեց։ 2009թ. դեկտեմբերից սկսեցի գաղափարը տարածել գործընկերներիս ու ֆակուլտետի ուսանողների շրջանում, 2010թ. հունվարից www.arevelk.info բլոգն արդեն գործում է։

Նախ պետք է նշել, որ սպասվածից շատ է գրել ցանկացողների քանակը, ինչն իհարկե շատ ուրախալի է։ Նպատակ ունենք մինչև  2010թ. հունիս ամիսը գրանցված հեղինակների քանակը հասցնել հարյուրի։ Ուրախալի է նաև այն, որ մեր ուսանողները հիմնական շեշտը դնում են գիտական թեմաների վրա։ Ճշմարտությունն այն է, որ հայկական բլոգոսֆերան գիտական թեմաների արծարծման մեծ բաց ունի։ Մեր արևելագիտական բլոգի շրջանակներում փորձ է արվելու նաև ծածկել այդ բացն ու խրախուսել բոլոր բնագավառների ուսանողներին ու դասախոսներին հանդես գալ ինտերնետային տիրույթներում ու տեսանելի դարձնել հայկական գիտական միտքը աշխարհին։

Ուզում եմ նաև փարատել մեր ուսանողների՝ հեղինակային իրավունքների հետ կապված բոլոր կասկածները։ Ձեր անուն ազգանունով գրված ցանկացած նյութ պատկանում է ձեզ։ Այս հարցի շուրջ կխնդրեմ ընկերոջս՝ Սահակ Պետրոսյանին ավելի մանրամասն մեկնաբանությամբ հանդես գալ այս գրառման տակ։

Սույնով, ուրեմն, նաև ուզում եմ շնորհակալությունս հայտնել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետին ու այս ֆակուլտետի ուսանողներին և դասախոսներին, «Մոլորակ» նախագծին՝ հանձինս Վարդան Պապիկյանի, «X-Tech» կազմակերպությանը՝ հանձինս Արման Աթոյանի, ում նախաձեռնած IT-Club-ն է նաև մեղավոր, որ ավելի է շատացել հետաքրքրությունը բլոգների նկատմամբ ու իհարկե «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիային - ARMACAD», քանզի www.arevelk.info բլոգի գրեթե բոլոր հեղինակներն այս կազմակերպության անդամներ են։

Հարգանքով՝
Խաչիկ Գևորգյան

ARMACAD – forever

Filed under: Homo Academicus - This is Armenian Academic Blog — Tags: — Homo Academicus @ 11:21 am December 30, 2009

Շատ ծիծաղեցի, երբ կարդացի Տիգրանի հեղինակած այս «պարսավագիրը» կամ «ձոնը»։ Շնորհավոր բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը։

Տիգրան Մաթոսյան
ԱՐՄԱԿԱԴ-forever

- Վերջ, դադարեցնում եմ անդամությունս,- ասացի ինքս ինձ, երբ տեսա ARMACAD-ից ստացված հայտարարությունների հերթական բազմությունը,- փոստարկղումս տեղ ու դադար չկա:
Ընկերս հասկացող հայացքով նայեց ինձ և տարուբերեց գլուխը` որպես համաձայնության նշան

Հաջորդ օրը պետք է մեկնեի արտասահման. թռիչքից մի քանի ժամ առաջ զանգահարեց ընկերս.
- Հո ARMACAD-ից դուրս չե՞ս եկել:
- Դեռ ոչ,- պատասխանեցի,- բայց հենց հիմա նամակ եմ գրում նրանց. պահանջում եմ, որ այլևս հայտարարություններ չուղարկեն:
- Մի շտապիր,- ասաց ընկերս,- պարզվում է` ARMACAD-ի անդամները ազատված են օդի հարկից:
Շատ զարմացա, մի փոքր մտածեցի և որոշեցի նամակս ուղարկել Հայաստան վերադառնալուց հետո:

Մեկ ամիս անց ինքնաթիռով գալիս էի Հայաստան: Ինձ սպասող գործերի շարքում` ARMACAD-ի նամակն ուղարկելը առաջնահերթություն էր, քանի որ այդ կազմակերպության հայտարարությունները ավելի անտանելի էին դարձել: Դրանք այժմ գրոհում էին հարյուրներով, զավթում փոստարկղի ողջ տարածքը և գիշատիչների նման խժռում մյուս կարևոր հաղորդագրությունները

- ARMACAD-ի՞ց եք,- համակարգչի ետևից հարցրեց անձնագիրս ստուգող սահմանապահ ծառայության աշխատակիցը:
- Աաայո,- պատասխանեցի զարմացած, բայց ավելի շատ` վախեցած ձայնով:
- Բարի գալուստ երկիր,- ասաց աշխատակիցը բազմիմաստ ժպիտով:

Դեպի Երևան սլացող երթուղային տաքսու մեջ ծանրութեթև էի անում ինձ հետ պատահածը և ինքս ինձ կրկնում, որ պետք է ԱՆՀԱՊԱՂ դուրս գալ այդ կազմակերպությունից: Փարաքարի լուսաշող կազինոներին հաջորդեցին կահույքի սրահները, և վերջապես երևաց մայրաքաղաքի մուտքը ազդարարող լուսատախտակը: Սակայն ի զարմանս ինձ, հսկայական պատկերի վրա սովորական «Բարի գալուստ»-ի փոխարեն լուսարձակում էր Խաչիկ Գևորգյանի դեմքը: «Ձեր զենքը ARMACAD-ն է»,- ասում էր նա ժպտացող աչքերով:

Զարմանքս և ջղայնությունս այնքան ուժեղ էին, որ այդ գիշեր ստիպված քնաբեր ընդունեցի, իսկ առավոտյան հազիվ արթնացա, երբ լսեցի դռան զանգը:
Շեմին մի կին և մի տղամարդ էին կանգնած` սև պայուսակները ուսերին գցած:
- Բարև ձեզ,- ասաց տղամարդը և խորիմաստ հայացքով հարցրեց, - Դուք հավատում եք ԱՌՄԱԿԱԴՈՆ-ի գալստյանը:
-Չեմ հավատում,- կտրուկ ասացի ես և շրխկոցով փակեցի դուռը:     

Արագ միացրեցի համակարգիչը, գտա դեռ մեկ ամիս առաջ գրված նամակը և ուղարկեցի armacadem@yahoo.co.uk հասցեով: Թեթևացած շունչ քաշեցի և միացրեցի հեռուստացույցը` հայաստանյան նորությունները իմանալու: Շատ բան չէր փոխվել. տնտեսությունը կազդուրվում էր ճգնաժամից, Հատիսը կրկին հաղթանակ էր տոնել, և Հայաստան էին ժամանել Իրանի նախագահն ու Դալայ Լաման` ARMACAD-ի հատուկ հրավերով: Ես դեռ չէի մարսել այս լուրը, երբ հաղորդավարը ավելացրեց, որ նրանց ուղեկցող 400 պաշտոնյաներ ու հոգևորականներ Երևան էին ժամանել նախկինում ARMAVIA, այժմ ARMACAD-AVIA ընկերության ինքնաթիռներով:

Ինձ մոտ տնից դուրս փախչելու և շփոթմունքս հաղթահարելու ցանկություն առաջացավ: Որոշեցի գնալ գնումներ կատարելու: Ձեռքիս ազդանշանով կանգնած տաքսու դռան վրա մեծ կարմիր տառերով գրված էր «ARMACAD-սերվիս»: Վարորդը ասաց. «Եթե մերոնցից ես, առաջին 20 կիլոմետրը անվճար է»: Հասանք մոտակա «SAS» սուպերմարկետ. այստեղ  վերանորոգում էր: Բանվորները ամրացնում էին դրսի հսկայական ցուցանակը` «SAS: SPECIAL ARMACAD SELL-OUTS»։ «ARMACAD-CITY»-ում մեծ զեղչեր էին, իսկ «STARmacad»-ում ինձանից ընդհանրապես գումար չգանձեցին, քանի որ, ինչպես բացատրեց վաճառողը, իմ հոդվածն արդեն լույս էր տեսել «ARMACAD journal»-ում:

Ես շնչակտուր վերադարձա տուն և բացեցի էլեկտրոնային փոստարկղս. ուզում էի ներողություն աղերսել ARMACAD-ից և խնդրել, որ չեղյալ համարեն իմ նախորդ նամակը: Սակայն ARMACAD-ից արդեն պատասխան էր եկել.  

«Դուք չե՞ք ուզում լինել ARMACAD-ի կազմում: Շատ բարի, այսօր ԵՐԵԿՈՅԱՆ դուք չեք լինի:

Հարգանքներով,
Խաչիկ Գևորգյան»։

Այժմ ԵՐԵԿՈ է: Սկզբից տարօրինակ ձայներ էին լսվում, իսկ հիմա դրսի դռնից և պատուհաններից ինչ-որ մարդիկ են փորձում մտնել իմ բնակարան: Կարծում եմ` ես ճակատագրական սխալ եմ արել: Հուսով եմ այս նամակը կփրկի մյուսների կյանքը: Մնաք բարով և ARMACAD-ի հետ

18.12.2009


Օտարերկրյա դեսպանատները մերժում են ՀՀ քաղաքացի գիտնականներին ու ուսանողներին

Filed under: Homo Academicus - This is Armenian Academic Blog — Tags: — Homo Academicus @ 7:14 am December 15, 2009
Հարգելի ընկերներ,
2009թ. դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիայի (ԱՐՄԱԿԱԴխորհրդի ընդլայնված նիստը։ Նիստի քննարկման հիմնական թեման օտարերկրյա տերությունների դեսպանատների հյուպատոսական բաժինների կողմից գիտական տարբեր միջոցառումների մասնակցելու հրավեր ստացած ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրերի անհիմն մերժումներն էին։ Հանդիպման ամփոփագրինկարող եք ծանոթանալ այստեղ. http://www.armacad. org/blog/
Խնդիրն իրականում բավականին լուրջ է ու դրագոյությունը խոչընդոտում է ՀՀ քաղաքացիների ինտեգրմանը միջազգային ակադեմիականհոսքին։ Խնդրում ենք, բոլոր այն ուսանողներին ուգիտնականներին, ովքեր վերջին երեք տարիների ընթացքում մերժում են ստացել որևէերկրի դեսպանատնից, visa վերնագրով նամակ ուղարկել armacadem@yahoo. co.uk հասցեին,ներկայացնել իրենց դեպքը, նշել երկիրը, որի դեսպանատնից ստացել են մերժում ու այնծրագիրը, որին պետք է մասնակցեին։ Խնդրում ենքուղարկել միայն գիտական և կրթական ծրագրերի դեպքում ստացած մերժումների վերաբերյալտեղեկատվություն։ 2010թ. հունվարին կկազմակերպվի հանդիպում արձագանքած բոլորքաղաքացիների հետ ու փորձ կարվի բոլորիս ուժերով գտնել հարցի լուծման բանալիներ։
 
Սպասում ենք ձեր արձագանքներին։
 
Շնորհակալություն։
 
Հարգանքով՝
Խաչիկ Գևորգյան

Վիքիփեդիան հայերեն – հայերենը Վիքիփեդիայում

Filed under: Homo Academicus - This is Armenian Academic Blog — Tags: — Homo Academicus @ 6:46 pm December 8, 2009


2009թ. դեկտեմբերի 7-ին, օրը երկուշաբթի, տեղիունեցավ հայերեն Վիքիպեդիային (այսուհետ՝ հՎիքիպեդիա) նվիրված հանդիպում, որինմասնակցում էին հՎիքիպեդիայի հայերեն բովանդակության ավելացման ակտիվ մասնակիցներ, ադմինիստրատորներ ուսկսնակներ։ Մասնակիցների թվում էին.


Ալեքսեյ Չալաբյան, հՎիքիփեդիայում՝ Xelgen – ադմինիստրատոր։
Աշոտ Գաբրիելյան, հՎիքիփեդիայում՝ Ashot Gabrielyan – մասնակից։
Թաթուլ Շահբազյան, հՎիքիփեդիայում՝ Tatul – մասնակից
Խաչիկ Գևորգյան - սկսնակ։
Մհեր Բեքարյան, հՎիքիփեդիայում՝ Beko - ադմինիստրատոր
Ռուբեն Թարումյան – սկսնակ։

Հանդիպումը սկսվեց Ռուբեն Թարումյանի հետ հայերեն տառատեսակների վերաբերյալ քննարկումով։Մասնագիտական ու բավականին հասկանալի լեզվով պարոն Թարումյանը ներկայացրեց համակարգչայինհայերեն տառատեսակների առջև ծառացած խնդիրները, դրանց լուծման բանալիներն ու հատկապեսշեշտեց, որ հայերեն համակարգչային տառատեսակների ու նաև հայոց այբուբենի հետ կապվածխնդիրները լուծելու ճանապարհը պետական մակարդակով հարցը քննարկելն է ու պետական մոտեցումցուցաբերելը։ Համակարգչային հայերեն տառատեսակների վերաբերյալ դեկտեմբերի 17-ին պարոնԹարումյանը հանդես կգա ԱՐՄԱԿԱԴդասախոսությամբ։ Հետաքրքրվողներին խնդրում ենք գրանցվել։ Պարոն Թարումյանը նաևշեշտեց, որ հՎիքիփեդիայի բովանդակությունը բազմաթիվ անգամներ զիջում է ադրբեջանականին,վրացականին ու ղազախականին

Այնուհետև շեշտվեց հայերեն Վիքիպեդիայի կարևորությունը ակադեմիական համակարգում։Որպես հՎիքիպեդիայի վերաբերյալ իմացության տարածման լավագույն միջոց ընդունվեց դրավերաբերյալ ԱՐՄԱԿԱԴ դասախոսություն կազմակերպելն ու հետաքրքրվող և շահագրգիռկողմերին Վիքի համակարգին ծանոթացնելու միջոցով հՎիքիփեդիայի հավանականմասնակիցների մասնագիատցումն ապահովելը։ Դասախոսությունը կարդալու համաձայնությունհայտնեցին Ալեքսեյ Չալաբյանն ու Մարո Աղազարյանը։ Դասախոսությունն ամենայնհավանականությամբ տեղի կունենա դեկտեմբերի քսանից հետո կամ 2010թ. հունվարին։Մանրամասները կհայտնվեն ԱՐՄԱԿԱԴ ցանցով։

Քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ անհրաժեշտ է ապահովել մասնակիցներիքանակ, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել որակի։ Վիքիփեդիան այն համակարգն է,որտեղ յուրաքանչյուրը կարող է տեղադրել տեղեկություն տվյալ բառահոդվածիվերաբերյալ, սակայն միշտ պետք է հաշվի առնել, որ տեղադրված տեղեկությունը արդենպետք է տպագրված լինի այլ աղբյուրներում, իսկ հղումները պարտադիր են։ Այս ամենը վերահսկվումէ ադմինիստրատորների փոքրաթիվ խմբի կողմից։

Այնուհետև թեյի ու սուրճի գավաթների շուրջ, առանց ալկոհոլային խմիչքներիխոսեցինք հՎիքիփեդիայի մասին։

Գիտահանրամատչելի տերմինաբանություն. բառարանագրության փորձ

Filed under: Homo Academicus - This is Armenian Academic Blog — Tags: — Homo Academicus @ 7:48 pm November 27, 2009
Հայաստանում գիտության ու կրթության միջազգային ասպարեզի վատ լուսաբանման պատճառներից մեկը հավանաբար անգլերենից հայերեն գիտակրթական տերմինաբանության չթարգմանված լինելն է, երբեմն անթարգմանելիությունը, իսկ ավելի հաճախ թարգմանելի արտահայտությունների՝ հայ լուսաբանողի կողմից չիմացությունը։ Խնդրեմ մի օրինակ. «Ազգ» օրաթերթում 2009թ. նոյեմբերի 14-ին տպագրվեց անգլերեն լեզվով իմ հեղինակած համառոտ հաշվետվությունը Կանադայում կայացած մի կոնֆերանսի շրջանակներում մեր կողմից կազմակերպված «Հայերն ու իսլամը» նիստի վերաբերյալ։ Մինչ այդ՝ նոյեմբերի 13-ին, առանց իմ իմացության, նույն օրաթերթում տպագրվել էր նույն համառոտ հաշվետվության հայերեն թարգմանությունը՝ շատ ավելի համառոտ տեսքով։ Այս թարգմանության մեջ անդրադառնամ մի քանի բացթողումների։ Անգլերեն Assistant Professor համալսարանական պաշտոնը հայերենում թարգմանվել է ծիծաղելի հնչող «պրոֆեսորի օգնական» տարբերակով։ Department of Iranian Studies – ը թարգմանվել է «իրանական ուսումնասիրությունների ֆակուլտետ», մինչդեռ հայ գիտական իրականությունում վաղուց ի վեր իր տեղն ունի «ԵՊՀ իրանագիտության ամբիոնը»։ «Իրանական ուսումնասիրությունների ֆակուլտետ» ձևը պարզապես սխալ է։ Armenian Studies գիտական ճյուղը թարգմանվել է «հայկական ուսումնասիրություններ» տարբերակով, մինչդեռ կրկին շատ վաղուց հայոց լեզվում այս գիտական ճյուղը կոչվում է «հայագիտություն»։ Այլ ոճական սխալներ նույնպես կան, իսկ երկրոդ կարճ պարբերությունն ընդհանրապես չի արտացոլում անգլերեն նախնական տարբերակում շեշտված միտքը։

Հիմա փորձեմ այստեղ տալ ակադեմիական ոլորտի մի քանի արտահայտությունների անգլերեն և հայերեն տարբերակները.

Անգլերեն - հայերեն

Assistant Professor – ասիստենտ (կարող է լինել նաև ասիստենտ դասախոս։ Ասիստենտ բառը այստեղ չի նշանակում ինչ որ մեկի օգնական։ Պարզապես պաշտոնի անվանումն է այդպես)։

Associate Professor – դոցենտ։

Visiting Scholar – գիտայցելու (հայերեն այս բառը ես եմ արարել։ Այժմ փորձում եմ այն դնել շրջանառության մեջ։ Եթե դուք որևէ համալսարանում եղել եք visiting scholar, ապա խնդրում եմ հայերենով օգտագործել «գիտայցելու» տարբերակը)։

Visiting Professor – ժամավճարով դասախոս (կասկածելի տարբերակ է։ նորից փորձում եմ ինքս թարգմանել ու չեմ կարողանում գտնել համարժեքը։ Եթե կգտնեք ավելի լավ տարբերակներ, ապա խնդրում եմ գրել այդ մասին ու առաջարկել)։

Research Fellow – արտահայտությունն ինքնին անթարգմանելի է։ Հայ իրականության մեջ ամենայն հավանականությամբ այս արտահայտությանը համապատասխանում են «կրտսեր գիտաշխատող», «ավագ գիտաշխատող» կամ պարզապես «գիտաշխատող» տարբերակները։

Department – ամբիոն (արևմտյան ԲՈՒՀերում հատկապես ԱՄՆ-ում այս բառը հիմնականում համապատասխանում է նաև մեր ԲՈՒՀերի «ֆակուլտետին»)։

Faculty – ա) ֆակուլտետ, բ) դասախոսական անձնակազմ (ինչպես նշվեց վերը «ֆակուլտետ» բառը անգլերենում արտահայտվում է department տարբերակով։ Հատկապես հարցաթերթիկներ ու հայտեր լրացնելիս պետք է զգույշ լինել, քանզի նշյալ փաստաթղթերում faculty բառը նշանակում է «դասախոսական անձնակազմ», այսինքն նշելով faculty մատնանշվում է, որ դիմողը տվյալ ամբիոնի հիմնական աշխատող է)։

Հայերեն – անգլերեն

Ամբիոն1. department, 2. chair

Ամբիոնի վարիչ – 1. head 2. chair (ինչպես տեսնում ենք վերը chair բառը կարող է արտահայտել և «ամբիոն» և «ամբիոնի վարիչ» իմաստները։ Ինքս դեռ շատ լավ չեմ հասկացել, թե որ պարագայում և որ երկրներում տարբերակներից որն է կիրառելի։

Դեկան – dean

Ռեկտոր – 1. rector (օգտագործվում է հիմնականում եվրոպական երկրների ԲՈՒՀական համակարգում) 2. provost (օգտագործվում է ԱՄՆ ԲՈՒՀական համակարգում) 3. chancellor (օգտագործվում է Մեծ Բրիտանիայի ԲՈՒՀական համակարգում։ Rector of the University of Göttingen; Provost of Harvard University; Chancellor of University of Oxford)։

Այս պահին այսքանը։ Հետագայում կավելացնեմ նոր բառահոդվածներ։ Նաև ուզում եմ նշել, որ հայաստանյան ԲՈՒՀական ստորաբաժանումները շատ նման են ռուսականին ու գերմանականին։ Ամերիկյան և Բրիտանական համակարգը խիստ տարբեր է։ Նման հարցերի վերաբերյալ խնդիրներ ունենալու պարագայում կարելի է պարզապես փնտրել խնդրո առարկան google – ում կամ wikipedia – ում ու զերծ կմնաք ծիծաղելի սխալներից։

Եթե գրածումս հայտնաբերեք սխալներ ու թերացումներ կամ համաձայն չլինեք որևէ արտահայտության հետ, ապա խնդրում եմ այդ մասին տեղեկացնել ինձ։ Նոր գաղափարներ ու բառահոդվածներ ունենալու դեպքում էլ քննարկեք դրանք մեկնաբանությունների համար նախատեսված դաշտերում։

Շնորհակալություն։
Հարգանքով՝
Խաչիկ Գևորգյան





Գիտություն ու սպորտ

Filed under: Homo Academicus - This is Armenian Academic Blog — Tags: — Homo Academicus @ 6:30 pm November 26, 2009
Միշտ հուզել է ինձ այն հարցը, թե ինչու է սպորտն այդքան մանրամասն լուսաբանվում լրատվամիջոցների կողմից, իսկ գիտությունը ոչ։ Ինչու՞ ասենք հեռուստատեսային լրատվական բոլոր հաղորդումներից հետո հատուկ սպորտին նվիրված բաժին կա, իսկ գիտությանը ոչ։ Ինչու՞, երբ մեր հավաքականը, կամ անհատ հայրենակիցներից որևէ մեկը հանդես է գալիս միջազգային մարզական ասպարեզում, ապա այդ իրադարձության մասին իմանում են բոլորը, իսկ միջազգային գիտաժողովում հանդես եկած գիտնականի մասնակցությունը անտեսվում է ու մոռացվում։ Սա հայաստանյան իրականություն չէ, ամբողջ աշխարհում էլ այդպես է։ Բայց ո՞րի օգտակար գործողության գործակիցն է ավելի, սպորտային հաջողությա՞ն, թե՝ ակադեմիական։ ԱՐՄԱԿԱԴի շրջանակներում, երբեմն լուսաբանում ենք «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիայի» անդամների՝ գիտական միջազգային ասպարեզներում հասած հաջողությունները։ Կոչ եմ անում նաև բոլոր ցանկացողներին, ովքեր մասնակցել են որևէ միջազգային գիտական սեմինարի, նստաշրջանի ու կոնֆերանսի, տվյալ միջոցառման վերաբերյալ համառոտ մի շարադրանքով հանդես գալ ԱՐՄԱԿԱԴ ցանցի միջոցով։ Պետք է ճանաչել հայ գիտնականներին, հետևել նրանց հաջողություններին, տեղյակ լինել սեփական գիտական ոլորտի միջազգային անցուդարձից այնպես ինչպես ճանաչում ենք հայ սպորտսմենին ու տեղյակ ենք սպորտային միջոցառումներից։ Դե քաղաքական տեղեկատվական հոսքին չեմ էլ անդրադառնում, քանզի այն անսպառ է ու չափից ավելի շատ։

Տեղափոխվենք հայ-ադրբեջանական կրթության, գիտության ու պրոֆեսիոնալիզմի հարթություն

Filed under: Homo Academicus - This is Armenian Academic Blog — Tags: — Homo Academicus @ 7:59 pm November 25, 2009
Բազմաթիվ են հրապարկումներն այն մասին, թե որքանով է ուժեղանում ադրբեջանական բանակն ու թե Հայաստանն ինչ քայլերի է դիմում ի հակադրություն դրան, շատ լավ լուսաբանվում են ադրբեջանցի պատգամավորների ասածները, նրանց բյուջեի հաստատված չափն ու մինչ այդ տեղի ունեցած բյուջեական քննարկումները։ Ադրբեջանի տնտեսության վիճակը, քաղաքական դաշտը, դիվանագիտությունը, երբեմն գյուղատնտեսությունը հայկական մամուլում քննարկվում են ըստ արժանվույն։ Ինֆորմացիոն պատերազմների մասին շատ եմ լսել ու այդ պատերազմների արդյունքն էլ շատ եմ տեսել տարբեր բլոգերում ու ոչ մասնագիտական ֆորումներում։ Հատկապես շեշտում եմ ոչ մասնագիտական բառը, քանզի ասելիքս մասնագիտական, միջազգային ակադեմիական չափանիշներին հետամուտ ու տեղեկացված հասարակություն ստեղծելուն ու հետագայում այդ փորձի արդյունքը քաղելուն միտված հայկական ու ադրբեջանական փորձն եմ ցանկանում քննարկել։ Իհարկե հայկական փորձ ասելով խոսքիս առանցքն է կազմելու «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործունեությունն ու այդ կազմակերպության շրջանակներում գործող ԱՐՄԱԿԱԴ ցանցը։ Նշյալ ցանցը ստեղծվել է 2007թ. հունիսին, ակտիվ սկսել է գործել նույն թվականի հոկտեմբերից (սեպտեմբերին տարածվել է 5, հոկտեմբերին 74 հայտարարություն)։ Ինչպես հայտնի է սույն ցանցի ստեղծման հիմնական նպատակն էր ստեղծել գործուն տեղեկատվական համակարգ, որի միջոցով հայաստանցին կտեղեկանա դրսում առկա գիտակրթական ծրագրերի վերաբերյալ, իսկ դրսի գործընկերները հնարավորություն կստանան տեղեկանալ հայաստանյան գիտական անցուդարձին, ինչի միջոցով միջազգային գիտական ասպարեզում կբարձրանա ՀՀ միջազգային վարկանիշը, քանզի այն հանդես կգա որպես սեմինարների, կոնֆերանսների, մագիստրական ու ասպիրանտական ծրագրերի տեսքով գիտական արտադրանք տվող երկիր։ Հպարտությամբ կարելի է նշել, որ այս նպատակներին հաջողվել է հասնել։ Մինչ ԱՐՄԱԿԱԴ ցանցի ստեղծումը ՀՀ-ում գործում էր գիտական հայտարարությունների մենաշնորհին տիրապետող մի քանի հոգուց բաղկացած խումբ, ովքեր ստանալով հայտարարությունը, այն գաղտնի էին պահում մյուսներից, դիմում էին միայն իրենք և դառնում տվյալ երկրից առանց մրցակցության դիմած միակը ներկայացուցիչը։ ԱՐՄԱԿԱԴի գործունեությամբ ՀՀ-ն միջազգային ակադեմիական շրջանակներում այժմ ներկայանում է մրցակցության արդյունքում ընտրված մասնագետների տեսքով։ Երկու տարուց ավելի գործունեության ընթացքում ԱՐՄԱԿԱԴ ցանցում գրանցվել է ավելի քան 3000 հոգի՝ աշխարհի տարբեր երկրներից։ Ամեն ամիս ցանցով տարածվում է հարյուրից ավելի հայտարարություն։
Իսկ ի՞նչ վիճակում է գտնվում Ադրբեջանը։
Ադրբեջանի գիտակրթական համակարգը մինչ հայկական «Լույս» հիմնադրամի հետ կապված քննարկումները կարծես երբեք չէր դարձել քննարկման առարկա։ Նշյալ քննարկումներում հատկապես շեշտվում էր, որ Ադրբեջանը յուրաքանչյուր տարի արտասահմանյան ԲՈՒՀեր է գործուղում հազարից ավելի ուսանողներ։ Տվյալ ծրագիրը Ադրբեջանում կարծես սկսվել էր երեք թե չորս տարի առաջ։ Ի պատիվ մեզ, վերջապես ստեղծվեց «Լույս» հիմնադրամը, որի շնորհիվ այժմ արտերկրի առաջնակարգ ԲՈՒՀերում սովորում են գրեթե հիսուն հայազգի ուսանողներ։ Ադրբեջանական նմանատիպ կազմակերպության անունը չգիտեմ, բայց հետևում եմ ԱՐՄԱԿԱԴի ադրբեջանական օրինակ հանդիսացող EDUCATION_ABROAD_AZERBAIJAN ցանցի գործունեությանը։ Նշյալ ցանցը ստեղծվել է 2006թ. սեպտեմբերին ու հենց այդ առաջին ամսում ցանցով տարածվել է 65 հայտարարություն։ 2009 թվականի ընթացքում ադրբեջանական այս ցանցով ոչ մի ամիս 60-ից ավելի հայտարարություն չի տարածվել։ Ընդ որում հարևանների ցանցով տարածված ամենամսյա հայտարարությունների մեկ երրորդը ԱՐՄԱԿԱԴ ցանցով տարածված հայտարարություններն են եղել և տարածվել են այն բանից հետո միայն երբ դրանք սփռվել են ԱՐՄԱԿԱԴով։ ԱՐՄԱԿԱԴից մեկ տարի առաջ ստեղծված այս ցանցում 2009թ. նոյեմբերի 26-ի դրությամբ գրանցված է 2339 հոգի։ Ադրբեջանական այս ցանցով են տարածվում նաև արտասահմանյան տարբեր գիտակրթական հաստատություններում սովորած ու վերապատրաստում անցած Ադրբեջանի քաղաքացիների կողմից Ադրբեջանի Հանրապետությունում տարբեր տեղեկատվական ու գիտակրթական դասընթացների վերաբերյալ հայտարարությունները։ Այս առումով Ադրբեջանը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում անցկացվող նմանատիպ միջոցառումներին։ Ցայսօր Հայաստանում նման միջոցառումներ կազմակերպելով ու այն հանրության ուշադրության առարկա դարձնելով հայտնի է եղել CRRC կազմակերպությունը, որն ամենաքիչը ամիսը մեկ անգամ կազմակերպում է հայ և այլազգի գիտնականների տեղեկատվական ու մասնագիտական հանդիպումներ, քննարկումներ ու դասախոսություններ։ ԱՐՄԱԿԱԴ դասախոսությունների շարքը վերջին վեց ամիսների ընթացքում կազմակերպել է տասնհինգից ավելի տեղեկատվական ու գիտական դասախոսություններ։ Վերջերս նմանատիպ տեղեկատվական դասախոսություններով է հանդես գալիս նաև «Լույս» հիմնադրամը։ Պետք է նշել, որ այս տիպի դասախոսությունների ու հանդիպումների հաջողությունը առաջին հերթին պայմանավորված է դրանց անվճար լինելով ու այդ միջոցառումների վերաբերյալ հնարավորինս տեղեկացնելով։ Ադրբեջանական ցանցով են տարածվում նաև ադրբեջանական գիտական ու կրթական տեղեկատվական կայքէջերի վերաբերյալ հայտարարությունները, ինչպես՝ http://www.resurs.az/, http://www.telebe.az և այլն։ Իսկ ԱՐՄԱԿԱԴը մինչ օրս չունի գրասենյակ, չունի հավուր պատշաճի գործող կայքէջ, գործել է բացարձակապես առանց որևէ ֆինանսական օժանդակության, իսկ վարչապետին գրված նամակները մնացել են անպատասխան։

Կարևոր է գիտակցել, որ մեր պետության ու ազգի հաջողությունը գալիք տարիներում միայն ու միայն կախված է լինելու արտասահմանյան լավագույն ԲՈՒՀերում սովորած ու վերապատրաստված բարձրակարգ մասնագետներից ու նրանց խոսքն է լսելի լինելու միջազգային ասպարեզում, քանզի այդ խոսքը լսողները հավանաբար կլինեն նրանց համակուրսեցիներն ու ընկերները։

Թարգմանում եմ պարսկերենից հայերեն

Filed under: Homo Academicus - This is Armenian Academic Blog — Tags: — Homo Academicus @ 5:59 pm November 21, 2009

Այժմ պարսկերենից հայերեն եմ թարգմանում Շահաբ էդԴին Օմար Սոհրավարդիի (1145-1235) հեղինակած երկու ֆոթովվաթնամեներից առաջինը ( Šeykh Šahāb ed-Din ’Omar Sohravardī, Fotovvatnameh, in arrāf, M., ed., Rasā’el-e javānmardān moštamel bar haft fotovvatnāmeh/Traites des compagnons-chevaliers, with analytic introduction by H. Corbin, Tehran and Paris, 1352/1973, pp. 89-102)։ Թարգմանությունը վերլուծականի հետ զուգահեռ լույս կտեսնի 2010 թվականին Մուշեղ Ասատրյանի խմբագրությամբ Երևանում տպագրության պատրաստվող «Իսլամական աղբյուրներն հայերեն» հոդվածների ժողովածուում, իսկ այնուհետև զուգակցվելով այլ ֆոթովվաթնամեների թարգամություններին ու ֆոթովվաթի վերաբերյալ մեծածավալ հետազոտությանը լույս կտեսնի առանձին գրքի տեսքով։
Նշյալ ֆոթովվաթնամեն արդեն թարգմանվել է անգլերեն և գերմաներեն։ Գերմաներեն թարգմանության հեղինակն է Ֆրանց Թաշները։ Թաշները մահացել է 1967 թվականին թողնելով ֆոթովվաթի վերաբերյալ հսկայական գիտական ժառանգություն (Թաշների կենսագրությունը տես՝ Hanz -Joachim Kissling, “Franz Taeschner (1896-1967)”, Zeitschrift der Deutschen Morgenländischen Gesellschaft, Band 118, 1968, ss. 14-17; Թաշների մատենագիտությունը տես՝ “Schriftenverzeichnis; Franz Taeschner”, Der Islam, Band 39, 1964, ss. 261-270)։ 1962 նա ընթերցողին է ներկայացնում նշյալ ֆոթովվաթնամեն՝ քննարկելով այն գիտական հոդվածում (Franz Taeschner, “Eine Schrift des Šihābaddīn Suhrawardī über die Futūwa”, Oriens, Vol. 15, 1962, pp. 277-280): Նշյալ ֆոթովվաթնամեի գերմաներեն թարգմանությունը լույս է տեսնում Թաշների 1979թ. հետմահու տպագրված գրքում (“Die Risālat al-Futuwwa des Scheichs Šihāb ad-Dīn ‘Umar as-Suhrawardī”, in Franz Taeschner, Zünfte und Bruderschaften im Islam, Texte zur Geschichte der Futuwwa, Artemis Verlag, Zürich und München, 1979, pp. 242-254), խմբագրված Թյուբինգենի համալսարանի պրոֆեսորներ Յոզեֆ Ֆոն Ֆան Էսսի ու Հայնց Հալմի կողմից։ Քանի որ Թաշների կենդանության օրոք պարսկերեն տեքստը դեռ լույս չէր տեսել, ապա նրա ներկայացրած թարգմանությունը հիմնված է ձեռագրերի վրա։ Անգլերեն թարգմանության հեղինակն է Գլազգոյի համալսարանի պրոֆեսոր Լլոյդ Րիդջոնը, ով թարգամոնությունն իրականացրել է հիմնվելով Սարրաֆի խմբագրած տեքստի վրա, ընդ որում չի հղել Թաշների գերմաներեն թարգմանությունը (Lloyd Ridgeon, “Javanmardi: origins and development until the 13th century and its connection to Sufism”, Annals of Japan Association for Middle East Studies, no. 21/2, 2006, pp. 49-74): Ֆոթովվաթով հետաքրքրվողները կարող են կարդալ վերջերս «Իրանիկա» հանրագիտարանում Ֆրանկֆուրտի համալսարանի պրոֆեսոր Մոհսեն Զաքերիի՝ javānmardi (ֆոթովվաթ բառի պարսկերեն թարգմանությունն է) վերնագրված հոդվածում:

Ու՞մ են պետք KDWIN-ը և ոչ UNICODE հայերեն տառատեսակները

Filed under: Homo Academicus - This is Armenian Academic Blog — Tags: — Homo Academicus @ 7:18 pm September 26, 2009
Ամիսներ առաջ էի մտածել ներքոհիշատակյալն ավելի լիակատար տարբերակով ուղարկել ՀՀ բոլոր նախարարություններին, նախագահական, բուհեր և այլ հաստատություններ։ Հիմա թող մտորման տեսքով հայտնվի այստեղ, իսկ հետո, հավանաբար, կուղարկեմ, կամ բլոգընթերց ու հանրությունից որևէ մեկը կզարգացնի նյութն ու անձամբ կուղարկի։ Այս թեմայի շուրջ շատ եմ խորհել ու խոսել Սահակ ընկերոջս հետ։ Հենց նա էլ ինձ բացատրեց UNICODE և ոչ UNICODE հայաերեն տառատեսակների առաջացման ամբողջ պատմությունը, մասնագիտորեն ներկայացրեց, թե ինչ առավելություններ ունի UNICODE տառատեսակը և թե որքան է հիմնադրման առաջին օրից հայոց լեզվի կոմպյուտերիզացման գործին խոչընդոտել ոչ UNICODE տառատեսակների բազմությունը։ Հույս ունեմ նա կմեկնաբանի այս գրառման տակ ու ավելի մանրամասն կներկայացնի խնդրո առարկան։ Իսկ ես մի քանի գործնական դիտարկումներ ներկայացնեմ ու հանդես գամ առաջարկներով։

Մեր ամբիոնում ունենք ընդամենը մեկ համակարգիչ ու երկու կիսափչացած տպիչ։ Ինչ հիշում եմ անձս ամբիոնումս, միշտ նույն պատկերն է եղել։ Համակարգիչը մի քանի տարին մեկ նորացվել է իհարկե, այս վերջինը մոտ երեք տարվա է, բայց հիմնական խնդիրն այդ չէ։ Ավելի շատ տպավորվել է այն, որ մինչև Վ.Վ-ն ու Վ.Բ. մոտ մեկ տարի առաջ լրջորեն կզբաղվեին այդ մեկ համակարգչի հայատառացմամբ, ամբիոնում միշտ ունեցել ենք հայերեն տառատեսակների խնդիր։ Բերվում էր ոչ UNICODE տառատեսակով մի փաստաթուղթ, որը բացելուց հետո անհրաժեշտ էր մի քանի րոպե պրպտել տարբեր անհասկանալի միջավայրերում ու գտնել անհրաժեշտ տառատեսակը։ Ավելին, համացանցում գրառումներ անելն անհնար էր։ Ավելիից էլ ավելին, միևնույն փաստաթղթի մեջ կեսը ոչ UNICODE էր, մյուս կեսը UNICODE։ Հիշում եմ թեկնածուական ատենախոսությունս գրելիս որքան եմ տանջվել անիծյալ Times LatArm և Arial LatArm (ԲՈՀ-ի պարտադիր պահանջ էր) տառատեսակների ձեռքը, քանզի ատենախոսությանս տեքստում պարբերաբար հանդիպում էին արաբատառ, լատինատառ, կիրիլիկ (կիրիլիկ կամ կիրիլատառ. ո՞րն է ճիշտը) բառեր ու տարբեր՝ տառադարձման համար անհրաժեշտ նշաններ։ Անհնար էր նման տեքստը խմբագրել ու ձևափոխել ամբողջությամբ։ Հայերեն տառերը միշտ վերաժվում էին անհասկանալի նշանների, իսկ այլ համակարգչի վրա փորձարկելիս կորչում էին, խառնվում ու չէին բացվում։ Այդ ժամանակ տեղյակ չէի ոչ UNICODE ու UNICODE տառատեսակներից, համակարգչի դասընթացների ժամանակ էլ նման բան չէին սովորեցրել։ KDWIN ունեի, բայց չգիտեի, որ հեշտությամբ համակարգչի կարգավորումներից կարելի է առանձնացնել հայերենը ու գրել։

Մի խոսքով անիմաստ է այժմ որևէ տեղ օգտագործել ոչ UNICODE տառատեսակ։ Պետք է սրանք վերացնել ընդհանրապես ու ազգովի անցնել միայն UNICODE-ի։ KDWIN-ը նույնպես պետք է դուրս մղել օգտագործումից ու անցնել միայն WINDOWS-ի հայատառ համակարգին։

Այս բանին հասնելու համար անհրաժեշտ է պետական մոտեցում։ Հատուկ հրամանով պարզապես պետք է արգելել ոչ UNICODE տառատեսակներով որևէ գերատեսչական գրության առկայություն։

Ավելի մանրամասն հավանաբար կգրեմ հետագայում։

Հանրային Խորհուրդ

Filed under: Homo Academicus - This is Armenian Academic Blog — Tags: — Homo Academicus @ 7:06 am September 24, 2009
Երբ ԱՄՆ-ում էի, ընկերներիցս մեկը առաջարկեց դառնալ Հանրային Խորհրդի Կրթության ու Գիտության Ենթահանձնաժողովի անդամ։ Ուղարկեցի անձնագրիս պատճենը (իրականում այդ պահին չկարողացա պատճենահանող սարք գտնել, այդ պատճառով լուսանկարեցի անձնագիրս ու այդ նկարն ուղարկեցի), ինքնակենսագրականս ու դիմումը և դարձա նշյալ ենթահանձնաժողովի անդամ։ Մայիսի քսաներկուսին վերադարձա Հայաստան։ Հունիսին կարծես մեկ անգամ զանգահարեցին ու հրավիրեցին այդ ենթահանձնաժողովի նիստին, բայց չկարողացա գնալ։ Եվս մեկ անգամ հրավիրեցին սեպտեմբերի քսաներեքին կայանալիք նիստին, որին մասնակցցի։ Իրականում կարծում էի թե կրթության և գիտության վերաբերյալ քննարկման եմ հրավիրված։ Պարզվեց, որ խորհրդի մի քանի ենթահանձնաժողովներ էին հավաքվել ու քննարկում էին հայ-թուրքական հարաբերությունները։ Խոսեց Խոսրով Հարությունյանը, հետո եղան մի քանի այլ ելույթներ ու քննարկումներ։ Իրականում նման միջոցառումներ կազմակերպելիս անհրաժեշտ է մասնակիցներին տեղեկացնել քննարկվող թեմայի մասին։ Հուսով եմ Կրթության և Գիտության ենթահանձնաժողովը մի օր կքննարկի ոլորտին վերաբերող որևէ հարց։
Older Posts »

Armwebs.com Armwebs.com