Մի պահ մտածենք

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 4:20 pm April 29, 2012

Ընտրություններին մնաց մեկ շաբաթ: Ընտրենք նրան ում ուզում ենք:

Աննման գրառում է

Ձանձրալի քարոզարշավի հետևանքով 12 քաղաքացի հոսպիտալացվել է

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 12:14 pm April 28, 2012

Ձանձրալի գովազդը շնչառության խնդիրներ առաջացրեց

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը հիմնականում չարդարացրեց ընտրողների սպասելիքները, որոնք հույս ունեին լսել նախկինում չհնչեցված վիրավորանքներ, խտացրած թուք ու մուր կամ առնվազն ծանոթանային կուսակցությունների ծրագրերին: Տարբեր ծանրության աստիճանների ձաձրույթով Հայաստանում հոսպիտալացվել է 12 մարդ, որոնք պարտաճանաչ հեռուստատեսությամբ դիտում էին նախընտրական քարոզարշավը և այցելում էին հանրահավաքներ: ArmComedy-ի թղթակցին հաջողվեց զրուցել նրանցից մի քանիսի հետ:

«Կարող ա ամեն ինչ լավ չհիշեմ հիմա, – զգուշացնում է Վարդենիսի 42 տարեկան բնակիչ Արտյոմը։- Ես դիտում էի «Ժառանգության» քարոզարշավը, արդեն քարոզարշավի 7-րդ օրն էր… 7-րդ անգամ նրանք կրկնում էին նույն երգը ` Հախվերդյանի ու Փամբուկչյանի կատարմամբ: Լավ երգ ա, բան չունեմ ասելու, բայց ախր քանի անգամ կարելի ա, ուրիշ ասելիք չունե՞ն: Երրորդ դիտումից հետո արդեն զգում էի, որ սկսում եմ ձանձրանալ, ու մի օր այնքան ձանձրացա, որ աչքերս փակվեցին: Հետո արթնացա արդեն հիվանդանոցում` բժիշկը ասաց, որ երկու օր քնել էի»: Արտյոմի դեպքը անխուսափելի էր, քանի որ նշված երգից հետո «Ժառանգությունը» անցնում էր ոչ թե ծրագրային դրույթներին, այլ ցուցադրում էր ժողովրդական պար: «Ուզում էի կոնկրետ ծրագրերից լսել, բայց էլի այդ երգը, էլի այդ երգը…»,- հիշում է Արտյոմը:

Իսկ Աբովյանի 31-ամյա բնակիչ Վարդուհին այս տարի ցանկանում էր ընտրել ԲՀԿ-ին: «Դեռ թարմ կուսակցություն ա ու, ինչ թաքցնեմ, բարգավաճելը ինձ հեչ չէր խանգարի` վարկ ունենք փակելու, դրա համար ասեցի՝ գնամ, լսեմ ինչ են այդ մարդիկ ասում: Կուսակցության հանդիպումները միշտ բացում էին ինչ-որ մեկի կարծիքով սիրված հումորիստներ, ում ելույթներից ես հոնգուր-հոնգուր լացում էի: Պարոն Ծառուկյանի ելույթները միշտ նրա մասին էին, որ «լավ է լինելու» ու, որ «սիրում է մեզ», մենակ չէի հասկանում ինչ կապ ունի դա Ազգային ժողովի հետ»: Վարդուհին խոստովանեց, որ մի պահ հետաքրքիր քարոզարշավի հույս ունեցավ, երբ առաջ եկավ հայտնի Vertu ատրճանակի պատմությունը: «Էդ պահին իսկապես ինտրիգ մտավ, սկսեցի հավատալ, որ այս քարոզարշավը այլևս ձանձրալի չի, բայց երբ հայտնեցին, որ ատրճանակն ավելի շատ հեռախոս էր, ձանձրույթի նոպա տարա ու ընկա հիվանդանոց»,- ասաց Վարդուհին:

ՀԱԿ-ի հանրահավաքները միշտ աչքի էին ընկնում սուր քննադատությամբ: Երևանից 24-ամյա Սիլվան անհամբեր սպասում էր, երբ է իր սիրելի կուսակցությունը սկսելու այցերի շարքը մարզեր: «Դե գիտեք, հանցավոր ռեժիմը այս չորս տարիների ընթացքում արգելում էր, որ հազարավոր մարդիկ մարզերից գան Երևան մեր հանրահավաքներին մասնակցելու` երթուղայինների շարժն էին արգելում, ավտոները ստուգում և այլն: Ես ակնկալում էի, որ հեսա կմտնենք մարզեր, ու մեզ կդիմավորեն ՀԱԿածարավ հազարավոր մարդիկ, վերջապես կգան, կսատարեն մեզ հենց իրենց քաղաքներում,- ասաց Սիլվան և արտասվեց:- Մի 200-300 հոգի էր գալիս, եթե ոստիկանությանն էլ չհաշվենք` կեսը: Ոչ մի նոր քննադատություն: Եթե Նիկոլը չլիներ, ես դեռ առաջի երկու-երեք օրից հետո հիվանդանոց կընկնեի: Մի պահ ամեն ինչ հետաքրքրացավ, երբ Մալաթիա-Սեբաստիայում Նիկոլի վրա հարձակվեցին ալեքսանյանապաշտ կանայք, բայց դե դա էլ կորցրեց ակտուալությունը` նույն Նիկոլը, նույն կանայք, ամեն բակում»:

Մեկ այլ դեպքի մասին պատմեցին Գյումրիի հիվանդանոցի վերակենդանացման բաժնի աշխատակիցները, որտեղ Հանրապետական կուսակցության քարոզարշավից տեղափոխել էին Գուրգենին: Քույրերի խոսքով տղան առաջին աստճանի ձանձրահարված էր ստացել, երբ մի քանի հանրահավաք այցելելուց հետո հասկացել էր, որ բացի Սերժ Սարգսյանից ոչ ոք ելույթ չի ունենալու: Գուրգենը, թեև ծանր վիճակում էր, կարողացավ կարճ հարցազրույց տալ. «Դա պետք է լիներ հանրապետականների քարոզարշավը, հասկանո՞ւմ եք: Այսինքն՝ պետք է խոսեին Գալուստ Սահակյանը, Սուրիկ Խաչատրյանը, Շարմազանովը պետք է ընդդիմությանը հավեսով կծմծեր, Շուշան Պետրոսյանը պետք է երգեր, Խաչիկ Ասրյանը… Գալուստ Սահակյանը, արդեն ասեցի՞… բայց այդ ամենը տեղի չունեցավ, նույն նախագահն էր, նույն թեմաների շուրջ»:

Փորձեցինք հիվանդատես գնալ նաև ՕԵԿ անդամ Արգիշտիի մոտ, որը ձանձրութահարվել էր սիրելի կուսակցության քարոզարշավը դիտելիս, սակայն ուշացանք. Արգիշտին արդեն մեզ հետ չէր: Նոր պատահարներից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս առաջիկա շաբաթվա ընթացքում զերծ մնալ հեռուստացույցով քարոզարշավ դիտելուց, իսկ փողոցում թեկնածուների վահանակները տեսնելիս փակել աչքերը և հաշվել մինչև տասը:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

Քարոզարշավ 2012` դիմավորեք ևս 2 թեկնածու

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 11:39 am


Վերջին պահին քարոզարշավին միանում են նոր թեկնածուներ և կուսակցություններ: Հետևեք նրանց քարոզարշավին և բանավեճերին: Ընտրեք լավագույնին, գերք ում ավելի շատ հավանեցիք:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

Պատահական անցորդները 1 – Մարդավարի ընտրություններ 2012

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 3:51 pm April 27, 2012


Նոր սոցիալական գովազդների շարք ենք պատրաստել ուղղված մարդավարի ընտրություններ անցկացնելուն: Եթե կիսում եք մեր ցանկությունը խնդրում եմ տարածել: Մերսի

ArmComedy 014 – Բազմասեր Գովազդունց

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 12:54 pm


Դիտեք ArmComedy` շաբաթվա լրատվության երգիծական ամփոփումը ԱրմՆյուզի եթերում ամեն չորեքշաբթի և շաբաթ 20:30, կրկնությունները նույն օրերի 00:10: Այս թողարկման մեջ`

armcomedy armnews

  • Հյուրը` Բազմասեր Գովազդունց, քաղաքական գովազդի փորձագետ
  • ՀՀԿ միայնակ քարոզարշավը
  • Գալուստ Սահակյանը վերադառնում է
  • ՀԱԿ հանրահավաքն ու Իլհամ Ալիևի ճառը
  • Դաշնակների ապառազմահայրենասիրական երգը

(more…)

Քարոզարշավ 2012` դիմավորեք 2 նոր թեկնածու

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 11:22 am


Վերջին պահին քարոզարշավին միանում են նոր թեկնածուներ և կուսակցություններ: Հետևեք նրանց քարոզարշավին և բանավեճերին: Ընտրեք լավագույնին, գերք ում ավելի շատ հավանեցիք:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

7 կանոն հաջող նախընտրական պաստառի համար

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 1:12 pm April 26, 2012

ուղեցույցը պոստի մեջ է

Ինչպե՞ս պատրաստել իդեալական նախընտրական պաստառը: Այս հարցը վաղուց հանգիստ չի տալիս թեկնածուներին: Մեր հետազոտական խումբը ուսումնասիրեց հազարավոր նախընտրական պաստառներ և կազմեց այս ուղեցույցը: 7 ոսկե կանոնները կօգնեն ընտրվել անգամ ամենաթույլ թեկնածուներին: Ստորև բերված է ուղոցույցն ամբողջությամբ:

Կտցրու, որ մեծացնես

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

Գիտնականները փորձում են հասկանալ` ովքեր են գալիս ՕԵԿ-ի հանրահավաքներին

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 6:13 pm April 25, 2012

Գիտնականները փորձում են բացահայտել ՕԵԿ-ի ցույցերին մասնակցել դրդող գենի գաղտնիքը

ԵՐԵՎԱՆ – Հայաստանի մի շարք քաղաքագետներ և հոգեբաններ միավորել են ջանքերը հասկանալու, թե ովքեր են մասնակցում «Օրինաց Երկիր» կուսակցության նախընտրական հանրահավաքներին:

Միասնական խումբը այցելել է մի շարք հանրահավաքներ` փաստահավաք առաքելություն իրականանցելու նպատակով այդ ուղղությամբ:

«Նախ մենք փորձում էինք պարզել, արդյոք այդ մարդիկ գոյություն ունեն, թե դա պարզապես օպտիկական խաբկանք է: Այդ հարցը պարզելու համար մենք այցելեցինք ՕԵԿ հանրահավաքներ և կմճտեցինք մի քանի առավել ակտիվ և ուրախ “Օրինաց” բացականչող կանանց: Զարմանալիորեն պարզվեց` իրական էին», – զարմանքով նշում է հոգեբան Կարեն Նալչաջենկոն:

ՕԵԿ աջակիցների գոյությունը հաստատելուց հետո փորձագետները մի քանի փորձարկում իրականացրեցին ցույցերին մասնակցող 10 պատահական քաղաքացիների վրա: Նրանց փակեցին մութ սենյակում և խոստացան, որ եթե դուռը բացվելուց հետո նրանք մնան այնտեղ, ապա յուրաքանչյուրը կստանա մեքենա: Արդյունքում առայժմ ոչ ոք չի փորձել դուսր գալ սենյակից: Իսկ անցել է երեք շաբաթ:

Փորձագետների խումբը եզրակացրել է, որ բնակչության մի զանգված կարիք ունի պարբերաբար խաբվելու և պատրաստ է աջակցել այն կուսակցությանը, որը անկախ հանգամանքներից պատրաստ է բավարարել իրենց այդ կարիքը:

«Մեր մեջ ասած, մենք էլ ենք մի թեթև զարմացած, բայց փաստորեն մարդիկ ուզում են ապրել իլլյուզիայի մեջ», – Բիշարյան

Այս տեսանկյան հետ սակայն համաձայն չեն բուն ՕԵԿ-ում: Կուսակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը վստահեցնում է, որ նույնիսկ հոգեպես առողջ մարդիկ կարող են դառնալ կուսակցության աջակից.

«Որևէ խնդիր չեմ տեսնում: Բոլորը չեն, որ կուսակցության վրա ցեխ են լցնում կամ այդքան հիշաաչար են: Կա մարդկանց մի զանգված, որը ՕԵԿ-ին դատում է ոչ թե նախկին սխալներով, այլ թարմ ու գրավիչ խոստումներով», – նշեց Բիշարյանը:

ՕԵԿ-ը վստահ է նաև, որ կուսակցության ներքին առողջության համար անհրաժեշտ է պարբերաբար փոխել քաղաքական դաշտը: «Կտրուկ փոփոխությունները անհրաժեշտ են ձանձրույթից խուսափելու և ընդհանրապես մի քիչ թարմանալու համար», – վստահ է Բիշարյանը:

ՕԵԿ-ի աջակիցների ֆենոմենը արդեն գրավել է նաև ավստրալիական գիտնականների ուշադրությունը, որոնք ծրագրում են ժամանել Հայաստան արդեն հուլիսին` իրականացնելու ՕԵԿ-ի հանրահավաքներին գնացողների համապարփակ ուսումնասիրություն:

 

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

Ընտրակաշառք եմ վերցրել, իսկ դու՞ – Մարդավարի ընտրություններ 2012

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 3:10 pm


Նոր սոցիալական գովազդների շարք ենք պատրաստել ուղղված մարդավարի ընտրություններ անցկացնելուն: Եթե կիսում եք մեր ցանկությունը խնդրում եմ տարածել: Մերսի

Serzh Sargsyan Once Against Failed to Pronounce “Genocide” in his Annual April-25 Address to Native Americans

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 12:44 am

Armenian President once again replaces "Genocide" term with "Trail of Tears" euphemism

YEREVANArmenian President Serzh Sargsyan once again fell short of the expectations of Native Americans in his annual speech commemorating the extermination of 10 millions of Apache, Navajo, Cherokee and other North American tribes’ population through 1492-1973.

In his  annual April-25 address to the Native American’s, Serzh Sargsyan  stated: “Some 520 years ago, one of the great atrocities of modern times began. Each year, we pause to remember the 10 million Native Americans who were subsequently massacred or marched to their death in the primal days of the early American States, which became known as the Trail of Tears.

History, unresolved, can be a heavy weight. Just as the terrible events of 1830 remind us of the dark prospect of man’s inhumanity to man, reckoning with the past holds out the powerful promise of reconciliation. I have consistently stated my own view of what occurred in the period between 1492-1830 and 1831 till the Wounded Knee incident of 1973, and my view of that history has not changed. My interest remains the achievement of a full, frank and just acknowledgment of the facts.

The best way to advance that goal right now is for the Native and non-Native American people to address the facts of the past as a part of their efforts to move forward. I strongly support efforts by the representatives of both peoples to work through this painful history in a way that is honest, open, and constructive. To that end, there has been courageous and important dialogue between Native and non-Native Americans and within US itself.

Together, both kinds of Americans can forge a relationship that is peaceful, productive and prosperous. And together, all American peoples will be stronger as they acknowledge their common history and recognize their common humanity.

Native American National Committee of Armenia calls on RA President to live up to his pre-election promise

Nothing can bring back those who were lost in the Trail of Tears. But the contributions that Native Americans have made over the last few centuries stand as a testament to the talent, dynamism and resilience of the Native American people, and as the ultimate rebuke to those who tried to destroy them.”

The address was perceived as another pro-American diplomatic move by the Armenian president to avoid depicting the organized ethnic cleansing of Native Americans as Genocide.

This has already caused massive disapproval by Native American National Committee of Armenia (NANCA), which has expressed disappointment over lack of political will of Serj Sargsyan to deliver his 2008 pre-election vow to recognize the Genocide.

Head of NANCA Awam “White Hawk” Hampawam has voiced the disappointment: “We realize that the strategic importance of U.S. to Armenia as its key ally in the region, but we believe that justice must prevail. This is not only about the rights of Native Americans, but also about preventing any further genocides in the future.”

ՀՀԿ-ն վստահեցնում է, որ ԲՀԿ-ն հանցավոր ռեժիմի կարևոր մասն է

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 4:54 pm April 23, 2012

«Հանցավոր ռեժիմը մեծ ընտանիք է, որի մի մասնիկն է նաև ԲՀԿ-ն», – Շարմազենկո

ԵՐԵՎԱՆ – Երկուշաբթի ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազենկոն հայտարարեց, որ ժամանակն է ՀԱԿ-ը քննադատի նաև ԲՀԿ-ին` որպես իշխանության մաս: Իշխող կոալիցիայի հիմնական ուժը հիշեցնում է, որ «հանցավոր ռեժիմ» տերմինը պետք է վերաբերի ոչ միայն ՀՀԿ-ին, այլև բոլոր կոալիցիոն անդամներին:

«Դա պարզապես ազնիվ չէ… Ախր ԲՀԿ-ի հետ հավասար օգտվել ենք վերջին տասը տարվա ալան-թալանից, մենաշնորհներից… Ինչու՞ չեն իրենց հիմա քննադատում մեզ հետ: Լավ գոնե թեթևի մեջ մի քանի թթու խոսք իրենց էլ ասեն», –ասաց ՀՀԿ խոսնակը:

Հանրապետականները կոչ են անում լրատվամիջոցներին որպես չարիք ներկայացնել իրենց կոալիցիոն գործընկերներին ևս: «Հա, փառք Աստծո, Օրինացին էլի հավեսով քլնգում են, բայց էդ, մեկ ա, էն չի… Ծառուկյանին մենք տվել էինք բոլոր հնարավորությունները մեզ հետ հավասար թալանելու երկիրը, բայց հիմա իրեն ոչ մեկ չի հիշում այդ դերում…», – հավելեց Շարմազենկոն:

«ԲՀԿ-ի մոտ դասական 'Հելսինկյան սինդրոմ' էր, որտեղ ՀՀԿ-ն նրանց ենթագիտակցաբար պարտադրվում էր ընկերություն անել», – Զուրաբյան»

Ընդդիմությունը շարունակում է կենտրոնանալ հիմնականում ՀՀԿ-ի վրա` պարբերաբար ստորացնելով նաև ՕԵԿ-ի առաջին դեմքերին: ՀԱԿ-ը համակարգող Լևոն Զուրաբյանը բացատրում է ընդդիմության մոտեցման առանձնահատկությունը ԲՀԿ-ի նկատմամբ.

«Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն հավասարապես կիսում է իշխանության պատասխանատվությունը: Նրանք ավելի շատ եղել են ՀՀԿ-ի պատանդը և ստիպված են եղել մասնակցել ալան-թալանին` այն էլ շատ սիմվոլիկ կերպով»:

ՀԱԿ-ի կարծիքը նաև կիսում են բուն ԲՀԿ-ում, որտեղ վստահ են, որ ժողովուրդը վերջապես սկսել է գիտակցել, որ Բարգավաճը ի սկզբանե եղել է լատենտ ընդդիմադիր ուժ, որին պարզապես հարմար առիթ էր պետք իր ընդդիմադիր էությունը բացահայտելուհամար:

«Բարգավաճ Հայաստան» -ի ղեկավարությունը ևս կիսեց ՀԱԿ-ի բացատրությունը այս հարցում: ԲՀԿ խոսնակ Խաչիկ Գալստյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն միշտ եղել է կոալիցիոն ամենաըմբոստ անդամը:

«Մենք ՀՀԿ-ից անհամեմատ քիչ ենք թալանել բյուջեն», – Գալստյան

«Դուք պետք է տեսնեիք, թե ինչպես էինք մենք նեղվում` այդքան տարի մասնակցելով այդ հանցավոր ռեժիմի կազմակերպած թալանին: Ավելին, մեր կուսակցությունը միշտ փորձում էր թալանել հնարավորինս չզռռացող կերպով և այնպիսի ոլորտներից,որոնք ամենաքիչն են ազդում քաղաքացիների կենսամակարդակի վրա` առողջապահություն, սպորտ և այլն», – նշեց ԲՀԿ խոսնակը:

Չնայած ընդդիմադիր դաշտից հնչած փաստարկներին` Հանրապետականը շարունակում է կոչ անել ժողովրդին դիտարկել ԲՀԿ-ն որպես ռեժիմի մի մաս: Հանրապետական Գալուստ Սահակյանը վստահեցնում է, որ ԲՀԿ-ն միշտ եղել է ռեժիմի հոգին ու սիրտը:

«Սենց նստում էինք, միմյանց անեկդոտներ էինք պատմում, ուտում-խմում ու վերջում պարզվեց, որ մեր հետ կապ չունեն…, –նշում է Սահակյանը ,-Կարծում եմ` դա կոռեկտ չի` հաշվի առնելով, որ մենք միասին ենք անուշ արել գումարներ թե բյուջեից, թեարտաբյուջետային գոծընթացներից: Իրենց օլիգարխներին թողել ենք նույնքան ծնկի իջեցնեն տնտեսությունը, ինչպես և մերոնք են արել»:

Չնայած այս հարցի շուրջ բանավեճը դեռ շարունակվում է, սակայն ԲՀԿ-ն հայտարում է, որ վճռականորեն շարունակելու է պայքարել «թաթար-մոնղոլոկան այս ապօրինի վարչախմբի դեմ»:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

ArmComedy 013 – Քեվին Լունդգրեն, ԵԱՀԿ դիտորդ

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 3:21 pm


Դիտեք ArmComedy` շաբաթվա լրատվության երգիծական ամփոփումը ԱրմՆյուզի եթերում ամեն չորեքշաբթի և շաբաթ 20:30, կրկնությունները նույն օրերի 00:10: Այս թողարկման մեջ`

armcomedy armnews

  • Հյուրը` Քեվին Լունդգրեն, ԵԱՀԿ դիտորդ
  • Զոլյան vs Աշոտյան անհարմար վիճակը
  • թիվ 7 ընտրատարածքը շարունակում ուրախացնել ազգին
  • Ժառանգության և կոմունիստների քարոզչության վերլուծություն
  • Քյարթ համայնքը կրկին մտահոգված էը

(more…)

ArmComedy 012 – Անատոլի Էլիտյան

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 8:40 pm April 19, 2012


Դիտեք ArmComedy` շաբաթվա լրատվության երգիծական ամփոփումը ԱրմՆյուզի եթերում ամեն չորեքշաբթի և շաբաթ 20:30, կրկնությունները նույն օրերի 00:10: Այս թողարկման մեջ`

armcomedy armnews

  • Հյուրը` Անատոլի Էլիտյան, Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն
  • Նիկոլ Փաշինյանի Մալաթյան արշավները
  • Ինչու Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց բանավեճից
  • Տիգրան Կարապետյանը վերադառնում է
  • Vertu ատրճանակների տարածումը

(more…)

ArmComedy 011 – Գեորգի Վանյան

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 1:07 pm

Դիտեք ArmComedy` շաբաթվա լրատվության երգիծական ամփոփումը ԱրմՆյուզի եթերում ամեն չորեքշաբթի և շաբաթ 20:30, կրկնությունները նույն օրերի 00:10: Այս թողարկման մեջ`

armcomedy armnews

  • Հյուրը` Գեորգի Վանյան
  • Ադրբեջանական ֆիլմերի ֆիասկոն
  • Օգնենք Սամվել Ալեքսանյանին, ով որքան կարող է
  • Զոլյան Աշոտյան հակամարտությոան արդյունքում մարդիկ մնացին առանց մասնագիտություն
  • «Դեբիլը» վիրավորանք չի

(more…)

« Newer PostsOlder Posts »

Armwebs.com Armwebs.com