NewsՀաբ webisode 034 – Փայլակ Կոկիկյան

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 2:02 pm February 4, 2012

NewsՀաբ Newshab

NewsՀաբի հերթական վեբիզոդը պատրաստ է: Subscribe եղեք նաև CivilNet.TV- ալիքին Youtube-ում թողարկումները բաց չթողնելու համար: Դիտեք այս թողարկման մեջ`

  • Հյուրը` Փայլակ Կոկիկյան
  • Նիկողոսյանը արձագանքեց «Պուտին» ակումբին
  • Բարգավաճի սենսացիոն բացահայտումը
  • Ո՞վ գնեց Թումանյանի տունը
  • և այլն

Նոր կարգախոսներ` բիզնես (12 նկար)

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 10:56 am February 2, 2012

Այս շարքով սկսում ենք հայտնի կառույցներին առաջարկել այլընտրանքային կարգախոսներ, որոնք մեր սեփական փորձից են գալիս: Առաջին մասում անդրադառնում ենք բոլորիս ծանոթ բիզնեսներին: Ինչպես միշտ, ոչ մի վարավորելու ծանկություն չունենք, պարզապես հուշում ենք ինչպես կարելի է բարելավել մենեջմենթը:

.

.

acba
afc
erevan-city
hayrus
hsbc
JAZZVE
Luxury-poeple-for-web
moscow
moskvichka
saslogo
star
tashir

NewsՀաբ webisode 033 – Վիոլետ Ուշունց

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 2:49 pm February 1, 2012

NewsՀաբ Newshab

NewsՀաբի հերթական վեբիզոդը պատրաստ է: Subscribe եղեք նաև CivilNet.TV- ալիքին Youtube-ում թողարկումները բաց չթողնելու համար: Դիտեք այս թողարկման մեջ`

  • Հյուրը` Վիոլետ Ուշունց
  • Հայաստանը պուտինիզացվեց
  • Հայտարարվեց Պուտինի մեծարման միամսյակ
  • ԲՀԿ-ն և ռացիոնալիզմը
  • և այլն

NewsՀաբ webisode 032 – Մարտին Ջրքաշյան

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 1:59 pm January 28, 2012

NewsՀաբ Newshab

NewsՀաբի հերթական վեբիզոդը պատրաստ է: Subscribe եղեք նաև CivilNet.TV- ալիքին Youtube-ում թողարկումները բաց չթողնելու համար: Դիտեք այս թողարկման մեջ`

  • Հյուրը` Մարտին Ջրքաշյան
  • Ինչու՞ է տխրում Սահմանադրությունը
  • Ո՞վ է ընկել Բարգավաճ Հայաստանի հետևից
  • ՀՀ Ամենաթանկ զուգարանը
  • և այլն

Կառավարությունը հաստատել է ՀՀ զուգարանաշինության զարգացման 2012-2015 թթ. հայեցակարգը

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 4:07 pm January 27, 2012

Զուգարանաշինությունը կխթանի տնտեսությունը, կստեղծի նոր աշխատատեղեր

ԵՐԵՎԱՆ – Շաբաթվա սկզբին մեծ աղմուկ բարձրացավ մամուլում բացահայտված այն փաստաթղթերի շուրջ, որոնց համաձայն՝ կառավարությունը 2010թ. 100 միլիոն դրամ է հատկացրել զուգարաններ ձեռք բերելու համար: Կառավարությունը արձագանքել է քննադատներին՝ նշելով, որ «նոր զուգարանները ռազմավարական նշանակություն ունեն զբոսաշրջության զարգացման և Հայաստանի Հանրապետության միջազգային իմիջի համար»:

Կառավարության կայքում զետեղված պաշտոնական որոշումը և զուգարանների ձեռքբերման պայմանագիրը լուրջ անհանգստություն է առաջացրել Հայաստանի թերսնվող 35 տոկոս բնակչության շրջանում:

«Ախր, ով ա այդքան զուգարան գնում մեր երկրում»,– նշում է թոշակառու Վալենտին Չուտոյանը, Խնձորեսկ գյուղից: «Մեր մարզը տարեկան այդքան նույնիսկ հաց չի ուտում, էլ ուր մնաց… Էդ ինչ-որ եվրոպաների պահա՞նջ ա»:

Հասարակության տարբեր զանգվածներ արդեն պիտակավորել են գործարքը՝ որպես անթույլատրելի շռայլություն, ինչին, սակայն, համաձայն չէ կառավարությունը.

«Հասկանում ենք, որ անպատրաստ աչքի համար հարյուրմիլիոնանոց զուգարանը կարող է չափազանց շքեղ թվալ, բայց կան բաներ, որոնց վրա խնայել չի կարելի»,– հայտարարել է Քաղաքաշինության նախարարության բնակարանային կոմունալ գլխավոր վարչության զուգարանների բաժնի առաջատար մասնագետ Զարզանդ Կճոյանը:

Զուգարանաշինությունը մեծ ոգևորություն է առաջացրել բնակչության մոտ

«21-րդ դարի Հայաստանը պետք է ձգտի դառնալ զուգարանների տարածաշրջանային առաջատար: Եվ հարցը միայն տարողունակ պաշտոնյաների համար զուգարանի ընդլայնումը չէ: Ժամանակակից զուգարանը նաև լուծում է զբոսաշրջության հարցը: Եթե մենք կարողանանք ստեղծել մեր նախատեսած որակի զուգարանը, մարդիկ ֆրանսիաներից ու ղազախստաններից կուզենան գալ, որ մի քանի րոպե վայելեն մեր շքեղ և բազմադարյա մշակույթի ազդեցությունը կրող զուգարանները»,– ասել է նա:

«Ավելին՝ չնայած զուգարանի շինարարության աշխատանքը դեռ վերջնական ավարտված չէ, բայց Երևանն արդեն հասցրել է առաջարկներ ստանալ Պյատիգորսկի, Քիշնևի և Մագադանի քույր քաղաք դառնալու»,– ասել է Զարզանդ Կճոյանը:

Կառավարությունը վստահեցնում է, որ նոր զուգարանը իր գրավչությամբ կարող է մրցակցել Գառնի-Գեղարդի հետ և դառնալ էկոտուրիզմի հզոր կենտրոն: «Որքան կարելի է գրավել զբոսաշրջիկներին մեր հին ու հոգնած Գառնի-Գեղարդով», – նշել է պաշտոնյան: «Մարդկանց պետք է ավեի ինտերակտիվ, ավելի անմիջական զբաղմունք, ինչպիսին է մեգազուգարանը»:

Նախնական տվյալներով՝ հսկա էլիտար զուգարանի կառուցման համար կառավարությունը հատկացրել է Գեղարքունիքի մարզի կեսը՝ արևելյան հատվածը, որտեղ կտեղակայվի նաև զուգարանից գոյացած պոչամբարը:

Թուրքիան սպառնում է շատացնել թուրքերի միգրացիան դեպի Ֆրանսիա

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 3:24 pm January 26, 2012

«Չորս տոննա թուրք արդեն նստացրել ենք դեպի Լիոն գնացող նավ», – Էրդողան

Ֆրանսիայի Սենատի` ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող վերջին օրինագիծը կարող է լուրջ հակահարված ստանալ Թուրքիայի կողմից: Թուրքիայի վարչապետն արդեն խոստացել է Ֆրանսիայի դեմ կիրառել իր ամենաքայքայիչ զենքը` թուրք միգրանտներին:

Թուրքիան արդեն լայնածավալ աշխատանքներ է սկսել առավել խուլ գյուղերի մարդկանց նախապատրաստելու ուղղությամբ: Պատժիչ ծրագրի առաջին փուլը նախատեսում է Ֆրանսիայի առավել խոշոր քաղաքներ առաքել ամսական1000-1500 թուրք:

«Մենք չենք սկսել այս կռիվը, բայց մենք տակ չենք մնա»,- հայտարարեց Ռեջեփ Էրդողանը` հավելելով. «Մինչև մարտ մենք նախատեսում ենք Թուրքիա արտահանել մինչև 3 տոննա թուրք, որոնք կանեն այն, ինչ արդեն քանի տարի է` անում են Գերմանիայում և Նիդեռլանդներում` սարսափելի տհաճ կդարձնեն սովորական ֆրանսիացիների կյանքը»:

Մի շարք երկրներ դատապարտել են Թուրքիայի քայլը` այն անվանելով չափազանց անհամաչափ ու անմարդկային արձագանք Սենատի որոշմանը: Եվրահանձնաժողովի նախագահ Մանուել Բառոզուն թուրք գործընկերներին կոչ է արել վերանայել իրենց որոշումը:

«Կարծում եմ մի կես տոննայով էլ կարելի էր մեսիջը տեղ հսացնել,» – Բարոզու:

«Հասկանում եմ մեր թուրք գործընկերների զայրույթը, սակայն կարծում եմ` մեկ օրենքի հետ չհամաձայնելու պատճառով ամբողջ Եվրոպան մխտառելը ճիշտ չէ»,- նշել է Բառոզուն:

Գերմանիան, իր հերթին, Էրդողանին առաջարկել է պատժիչ գաղթի համար օգտագործել թուրքերի գերմանաբնակ զանգվածները` հաշվի առնելով տվյալ թուրքերի առավել բարձր մխտառիչ պոտենցիալը:

«Ինչո՞ւ բերել հասցնել անվարժ թուրքերի ինչ-որ գյուղերից, եթե մեզ մոտ` Եվրոպայի կենտրոնում, արդեն կա թուրքերի կրիտիկական զանգված, որոնք ունակ են լիարժեք փչացնելու ֆրանսիացիների կյանքը: Պարզապես պետք է դիմել մեզ: Մենք սիրով կփոխանցենք 40-50 տոննա թուրք ֆրանսիական կողմին»,- նշված է Բունդեսթագի մամլո հաղորդագրությունում:

Ֆրանսիան առայժմ չի արձագանքել սպառնալիքին, սակայն փորձագետները կարծում են, որ ֆրանսիացիները կարող են արգելել քյաբաբի բացօթյա վաճառքը, ինչը թույլ չի տա ներգաղթել ավելի քան տարեկան կես տոննա թուրք:

NewsՀաբ webisode 031 – Էդգար Բարսեղյան

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 3:08 pm January 25, 2012

NewsՀաբ Newshab

NewsՀաբի հերթական վեբիզոդը պատրաստ է: Subscribe եղեք նաև <a href=”http://www.youtube.com/user/CivilNetTV”>CivilNet.TV- ալիքին Youtube-ում </a>թողարկումները բաց չթողնելու համար: Դիտեք այս թողարկման մեջ`

  • Հյուրը` Էդգար բարսեղյան
  • Խաչիկ Ասրյանը և հայոց ճտերը,
  • ՀԱԿ-ՀՀԿ ցիվիլ զրույց
  • Վալեքսի հոգևոր կտուրը
  • Հաճույքաճխտիկը
  • և այլն

Մեկ օր Իլհամ Ալիևի կյանքից

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 10:32 am January 24, 2012

Ilham Aliyev Իլհամ ԱլիևՄեկ օր հետևեցինք Իլհամ Ալիևին ու սենց կոմիքս ստացվեց: 6 դրվագ Իլհամից:

.

.

.

.

.

Ilham Aliyev Իլհամ Ալիև
Ilham Aliyev Իլհամ Ալիև
Ilham Aliyev Իլհամ Ալիև
Ilham Aliyev Իլհամ Ալիև
Ilham Aliyev Իլհամ Ալիև
Ilham Aliyev Իլհամ Ալիև

Նախընտրական խոստումները կարող են արձանագրել 20-30 տոկոս աճ

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 10:16 am January 23, 2012

Կուսակցությունները ժողովրոդին կներկայացնեն միայն լավագույն խոստումները

Հայաստանի տարածքում գործող քաղաքական կուսակցությունները հայտարարել են, որ Ազգային ժողովի ընտրությունների շեմին կարող են խոստումների ծավալը և մասամբ որակն ընդլայնել 20-30 տոկսով: Կուսակցությունները արդեն սկսել են հրապարակել ակնկալվող խոստումների ուղղությունը, ոճը և բարելավման առանձնահատկությունները:

Խոստումների ամենա հզոր ալիքը սպասվում է «Օրինաց երկիր» կուսակցությունից, որն ունի վարկանիշի և ռազմատենչ հակակրանքի խնդիր: Կուսակցության անդամ, պատգամավոր Հովհաննես Մարգարյանի պնդմամբ՝ ՕԵԿ-ի թարմացրած խոստումները դուր կգան նույնիսկ ամենաբծախնդիր ընտրողին:

«Մենք չենք փորձում մարդկանց հիմարացնել տարբեր ճղճիմ և անարդյունավետ խոստումներով, քանի որ 21-րդ դարի ընտրողն այդքան հեշտ չի խաբվում դրանցով: ՕԵԿ-ը շատ ավելի հզոր կառույց է խոստումների հարցում և ունի հմուտ խոստամշակ մասնագետներ և լեզվաբաններ» – ասել է Մարգարյանը:

Կուսակցությունները ժողովրդին կներկայացնեն միայն լավագույն խոստումները:«Օրինակ՝ ինչպե՞ս կարող է քաղաքացին մեզ չընտրել, եթե խոստանանք, որ կես տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն կմեծացնենք 300%-ով, կամ որ «Իքս պյատ» խոստանանք ամեն չափահաս քաղաքացու, կամ որ դասավորելու ենք աշխատանքի և ապահովելու ենք բնակարանով Սիբիրի գեղեցիկ քաղաքներից մեկում: Ի դեպ՝ վերջինը իրական խոստում է»- մանրամասնել է ՕԵԿ-ի անդամը:

«Հնարավոր է էլեգանտ կերպով համատեղենք գեղեցիկ խոստումները, վարչական ռեսուրսի հետ,»- Զոհրաբյան:

ՀՀԿ-ն առայժմ չի ներկայացրել իր խոստազամբյուղի առանձնահատկությունները, սակայն հանրապետականները վստահեցնում են, որ իրենց խոստումները չեն զիջելու ՕԵԿ-ին՝ ո՛չ գրավչությամբ, ո՛չ իրատեսականությամբ:

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարել է, որ 15%-ից ավել խոստումներն ընդլայնելու կարիք իրենք չունեն: «Բնականաբար, մենք ևս ավելի համոզիչ և մարդու քեֆ բերող խոստումների փաթեթով ենք հանդես գալու, բայց վարչական ռեսուրսի պահը չեզոքացնում է ավելի բարդ խոստումներ տալու կարիքը»,– ասել է նա:

«Բարգավաճ Հայաստան»-ը հակիրճ է ձևակերպել իր գալիք խոստումնապնակի ցանկը՝   յուրաքանչյուր քաղաքացու մեկ առյուծ և ամեն ընտանիքի՝ մեկական թիկնապահ:

«Չեմ բացառում, որ խոստումնապաշարը կարող է լրացուցիչ ընդլայնվել ընտրապայքարի վերջին շաբաթվա ընթացքում»,– ասել է ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ դա կարող է արվել հասարակական պահանջի կամ ընտրազանգվածի կամակորության պարագայում:

Հոգեբան և քաղաքական էնտուզիաստ Կարինե Նալչաջյանը քննադատաբար է մոտենում խոստումների հայտարարված ծավալին: Քաղհոգեբանի կարծիքով՝ բնակչության մոտ կա ավելի «մեծ և լիցքաթափող» խոստումների պահանջարկ, ինչպես նաև «հոգեբանական զգուշացումներ»:

«Ինչու մեծացնել խոստումներն ընդամենը 20-30 տոկոսով, եթե մարդկանց մոտ կա այդքան հիասթափություն և ապաքաղաքական տրամադրություններ: Մարդկանց այսօր խիստ անհրաժեշտ են ավելի ուտոպիստական խոստումներ՝ բարձր աշխատավարձ, Եվրոպայում ամեն ամառ հանգստանալու հնարավորություն և iPhone 4s կամ գոնե Samsung Galaxy»,– բացատրել է հոգեբանը:

«Հնարավոր է՝ էլեգանտ կերպով համատեղենք գեղեցիկ խոստումները  վարչական ռեսուրսի հետ»,– ասել է Ռազմիկ Զոհրաբյանը:Հովսեփ Խուրշուդյան. «Փորձենք նվազեցնել խոստումների ազդեցությունը էկոլոգիայի վրա»:«Մյուս կողմից՝ չի կարելի մոռանալ նաև սպառնալիքների հոգեբանական ազդեցության մասին: Կարելի է նաև,  չեմ ասում ակնհայտ, բայց թեթև ակնարկել ժողովրդին, որ եթե ձեզ չընտրեն, դա կարող է հանգեցնել ինչ-ինչ դժբախտ պատահարների՝ չընտրողի հարազատների շարքում: Ցավում եմ, որ հայ քաղտեխնոլոգները չեն կիրառում երկրորդ սերնդի ներազդեցության գործիքը՝ հոգեբանությունը»,– եզրափակել է հոգեբանը:

«Փորձենք նվազեցնել խոստումների ազդեցությունը էկոլոգիայի վրա,» – Խուրշուդյան

Հայ ազգային կոնգրեսն ընտրել է անհատական խոստումնային մարտավարություն: Լևոն Զուրաբյանն այն բնութագրում է որպես վերջնագրի հետ ոչ մի կապ չունեցող խոստում. «Կա՛մ ժողովուրդը կընտրի ՀԱԿ-ին, կա՛մ տեղի կունենա ՀԱԿ-ի և ժողովրդի վերջնական ջրբաժան: Եթե քաղաքացիներն այդքան ֆայմ ու քթի ծակ չունենան, որ ընտրեն միակ ճիշտ ուժին՝ մեզ, ապա մենք կարող ենք վերանայել ժողովրդի նկատմամբ մեր մոտեցումը»:

Բավական անսպասելի խոստումնահարթակով է հանդես եկել «Ժառանգություն» կուսակցությունը: «Մենք անկեղծ հիացած ենք մեր գործընկերների աշխատանքով խոստումնաշինության հարցում,– ասել է կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը և հավելել:– «Ժառանգություն»-ը միայն խոստանում է անել այնպես, որ մեր գործընկերների խոստումները հնարավոր լինի իրականացնել առանց պիսկելու ՀՀ ֆլորայի և ֆաունայի 90%-ը»:

Դաշնակցությունն էլ պատրաստվում է խոստումների ծավալը համապատասխանեցնել վերջին հինգ տարիների գնաճին՝ 37 տոկոս: «Մեր հիմնական խոստումների շեշտը լինելու է, բացի Արևմտյան Հայաստանի հողերի վերադարձից, Կիլիկիայի թագավորությունը վերականգնելը»,– ասել է կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:

Խոստումների հարցում և ընտրություններին մասնակցելու հարցում առայժմ չի կողմնորոշվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը չի բացառում ընդդիմադիր ուժերից մեկի խոստումնացանկին միանալը:

Մինչ քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրություններին, աղբյուրները հաղորդում են, որ խոստումների մշակման և զանգվածային խոշորացման աշխատանքներին հրավիրվել են ՀՀ և ԱՊՀ լավագույն լեզվաբանները, որոնց խոստացել են բնակարան, առյուծ, հողեր և այլն:

Աննման գրառում է

NewsՀաբ webisode 030 – Նիկողոս Իվանյան

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 8:27 pm January 21, 2012

NewsՀաբ Newshab

NewsՀաբի հերթական վեբիզոդը պատրաստ է: Subscribe եղեք նաև CivilNet.TV- ալիքին Youtube-ում թողարկումները բաց չթողնելու համար: Դիտեք այս թողարկման մեջ`

      • Հյուրը` Նիկողոս Իվանյան
      • Շարմազանովը տեղն է դնում վրացուն
      • «Պուտին» ակումբներ` Հայաստանի բոլոր քաղաքներում
      • Թեղուտի ակտիվիստներ vs Վալեքս գրուպ
      • Համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական:

  • և այլն

Անդրանիկ Նիկողոսյանը կմասնակցի Պուտինի նմանակների մրցույթին

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 10:45 am January 20, 2012

2 կաթիլի պես նման են

Ամեն տարի Լաս Վեգասում անցկացվում է Վլադիմիր Պուտինի նմանակների մրցույթ: Ռուսաստանի նախկին նախագահին նման և ոչ այդքան նման մարդիկ մոլորակի բոլոր անկյուններից հավաքվում են` իրենց ուժերը փորձելու Putin Impersonation Tournament հեղինակավորոտ մրցույթում: Այս տարի Հայաստանը (կամ Ռուսաստանը. մասնակիցը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել) կներկայացնի ԱՊՀ երիտասարդական բարիդրացիականության,  «Ռուսաստան Forever» հասարակական կազմակերպության,  «Անդրանիկը Պուտինին շատ նման է» քաղաքացիական նախաձեռնության և բուհերի ակտիվ ուսանողների ամենասիրված ինչ-որ ոլորտի գործիչ Անդրանիկ Նիկողոսյանը:

Մասնագետների կարծիքով` Նիկողոսյանը Պուտինին շատ նման չէ. չի փրկում նույնիսկ շատ նման սանրվածքը: Սակայն ժյուրիի պատվավոր անդամ Թոմաս Հոքինսը ոչինչ չի բացառում. «Ես հիշում եմ` ինչպես 2004թ. չինացի մի երիտասարդ հաղթեց Էլվիս Պրեսլիի նմանակների մրցույթում: Ոչինչ չի կարելի բացառել»: Լավատեսությամբ է լցված նաև «Անդրանիկ Նիկողոսյանի բարեկամներ» ինքնաբուխ նախաձեռնությունը. «Երկրորդ Պուտինն ա մեր Անդրանիկը: Անհնար է նա չհաղթի. մենք դա ասում ենք ոչ թե որ նրա մտերիմներն ենք, այլ… չէ, մի րոպե, հենց դրա համար էլ ասում ենք»:

Ինքը` Նիկողոսյանը, իր շանսերը նույնպես բարձր է գնահատում: «Ես  մի պահ երկմտում էի` Պուտինի՞ն եմ ավելի նման, թե՞ Չէգեվառին: Սակայն վերջը հասկացա, որ Պուտինին»: Նմանակը նաև նշեց, որ անկախ մամուլն էլ է կանխատեսում նրա հաղթանակը` «Gazeta.am-ից սկսած, maxinfo.am-ով վերջացրած: Բոլորը իմ մասին են գրում, բոլորը կարծես իմ մտքերն են կարդում:» Մեր հարցին` միթե՞ այդ կայքերը հենց իրեն չեն պատկանում, ապագա Պուտինը բան չպատասխանեց և փոխեց թեման:

Պուտինի նմանակների մրցույթն անցկացվում է ամեն տարի. մասնակիցներն իրենց ուժերն են փորձում զուգարանում սատկացնելու, գազ փակելու, նավթ վաճառելու և ընտրություններ կեղծելու մրցափուլերում: Նիկողոսյանը խոսք տվեց հաղթելու դեպքում մրցանակի գումարն օգտագործել Հայաստանում Պուտինի ֆան ակումբներ ստեղծելու համար: «Պուտին club. ցանկացած հայ երիտասարդ կկարողանա քննարկել այնտեղ Պուտինի պրոֆեսիոնալիզմը, փայլատակումները և ընդհանուր հոյակապությունը», – նշեց Նիկողոսյանը:  Մտահաղացումն արտահայտելուց 3 ժամ առաջ այն արդեն սատարել է «Չենք թաքցնելու» նախաձեռնությունը, «Անդրանիկ Նիկողոսյանի հիմնադրամ» Անդրանիկ Նիկողոսյանի հետ կապ չունեցող հիմնադրամը և Հայաստանի «Շատ վատ PR» ասոցիացիան:

NewsՀաբ webisode 029 – ArmComedy դաշինք

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 2:51 pm January 18, 2012

NewsՀաբ Newshab

NewsՀաբի հերթական վեբիզոդը պատրաստ է: Subscribe եղեք նաև CivilNet.TV- ալիքին Youtube-ում թողարկումները բաց չթողնելու համար: Դիտեք այս թողարկման մեջ`

      • Հյուրեր` Արմքոմեդի դաշինքի համանախագահները,
      • Կառավարությունը ընդդեմ ծառերի,
      • հայեցի գողության,
      • էլ ոչ մի ընտրակեղծիք

  • և այլն

Աշոտյանը ֆոտոշոպվեց (10 նկար)

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 10:37 am January 17, 2012

ArmenPress-ի օրիգինալը

Երեկ ինտերնետներում հայտնվեց ArmenPress-ի ահա այս լուսանկարը: ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ եկել է Երևանի ճարտարապետության և շինարարության ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների պատերը քանդել:

Նկարը այնքան լավն էր, որ այն չֆոտոշոփել չէր կարելի: Դե մենք էլ նման հոյակապ նկար տեսնելով, չդիմացանք ու միացրեցինք ֆոտոշոպը: Սենց մի բան ստացվեց:

ashotyan7
ashotyan10
ashotyan6
ashotyan5
ashotyan4
ashotyan11
ArmenPress-ի օրիգինալը
ashotyan9
ashotyan3
ashotyan8
ashotyan2

ՀՀԿ-ն խոստանում է լավ ընտրություններ` ոչ ոք կեղծիքներ չի նկատի

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 11:52 am January 16, 2012

Էդվին Շարմազենկո. «Մենք կանենք ամեն ինչ, որ ժողովուրդը ոչ մի լցոնում, ոչ մի խախտում և ոչ մի խարդախություն չնկատի»:

Գա­լիք խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի շուրջ բարձ­րաց­ված աղ­մու­կը և կաս­կած­նե­րը փա­րա­տող հայ­տա­րա­րու­թյամբ է հան­դես ե­կել Հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյու­նը: Կու­սակ­ցու­թյան խոս­նակ և ԱԺ փոխ­խոս­նակ Էդ­վին Շար­մա­զեն­կոն վստա­հեց­նում է, որ 2012թ. մա­յի­սի ընտ­րու­թյուն­նե­րը լի­նե­լու են «լա­վա­գույ­նը Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան մեջ»:

Ե­րեք­շաբ­թի հրա­վիր­ված ա­սու­լի­սին ՀՀԿ խոս­նա­կը դեմ­քի լուրջ ար­տա­հայ­տու­թյամբ և մի բա­ժակ ալ­յուր խնդրող հարևա­նի դեմ­քի ջեր­մու­թյամբ ներ­կա­յաց­րեց իր կու­սակ­ցու­թյան ծրագ­րե­րը ա­ռա­ջի­կա ընտ­րու­թյուն­նե­րը չկեղ­ծե­լու վե­րա­բեր­յալ:

«Կար­ծում եմ՝ բո­լո­րի հա­մար հաս­կա­նա­լի է, որ Հա­յաս­տա­նի և մեր կու­սակ­ցու­թյան շա­հե­րից է բխում խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը կազ­մա­կեր­պել ա­մե­նատ­պա­վո­րիչ մա­կար­դա­կով: Ես պաշ­տո­նա­պես վստա­հեց­նում եմ, որ մենք կա­նենք ա­մեն ինչ, որ­ ժո­ղո­վուր­դը ոչ մի լցո­նում, ոչ մի խախ­տում և ոչ մի խար­դա­խու­թյուն չնկա­տի: Էլ չեմ խո­սում ԵԱՀԿ-ենց մա­սին. նրանք ընդ­հան­րա­պես չեն զգա, թե ինչ է կա­տար­վում,»- նշեց Շար­մա­զեն­կոն:

Ընդ­դի­մու­թյու­նը կասկամտորեն արձագանքել է իշ­խա­նու­թյան հայ­տա­րա­րու­թյա­նը. «Ի­հար­կե, զգաց­վում է մեծ աշ­խա­տան­քը, ո­րը կա­տա­րել է ՀՀԿ-ն՝ խոս­տու­մը ձևա­կեր­պե­լու և ներ­կա­յաց­նե­լու վրա, սա­կայն մեզ, միև­նույն է, ա­վե­լի շատ դուր են գա­լիս նրանց 2007թ. և 2003թ. խոս­տում­նե­րը: Այն ժա­մա­նակ մի տե­սակ ա­վե­լի աստ­ղով էին խոս­տա­նում,» – նշեց Լևոն Զուրաբինը:

«Թե՛ մի­մի­կա­յի, թե՛ ժե­ստի­կուլ­յա­ցիա­յի ա­ռու­մով՝ նա­խորդ ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ ա­վե­լի հա­ջող և ներշն­չող էին խոս­տա­նում ո­րակ­յալ ընտ­րու­թյուն­ներ: Իսկ այս ան­գամ մենք կու­զե­նա­յինք տես­նել ավելի շատ խոս­տում­ներ ընտ­րու­թյուն­նե­րի ար­դա­րու­թյան և թա­փան­ցի­կու­թյան թե­մա­յով»:

Քա­ղա­քա­գետ Արթուր Ավթանդիլենկոն վստահ է, որ ՀՀԿ-ն կա­րող էր ա­վե­լի հա­ջող հան­դես գալ խոս­տում­նե­րի հար­ցում: «Կար­ծում եմ՝ ա­վե­լի տպա­վո­րիչ խոս­տում ներ­կա­յաց­նե­լու հա­մար հան­րա­պե­տա­կան­նե­րը պետք է առն­վազն ե­րեք հո­գով հան­դես գա­յին ա­սու­լի­սին, և լավ կլի­ներ, որ նաև երդ­վեին Նժ­դե­հի արևով»,– ա­սաց նա:

Ինչպես կարելի է նայել նրա աչքերի մեջ և չհավատալ?… ախր շատ համով էր խոստանում…

«Ա­մեն դեպ­քում Շար­մա­զեն­կո­յի հո­գե­սույզ հա­յաց­քը իր հա­մո­զիչ գոր­ծը կա­նի, բայց կար­ծում եմ՝ ժո­ղո­վուր­դը հա­սու­նա­ցել է շատ ա­վե­լի ին­տե­րակ­տիվ և խո­շոր խոս­տում­նե­րի հա­մար»,- նշեց քա­ղա­քա­գե­տը:

44 տա­րե­կան գրա­դա­րա­նա­վա­րու­հի Ան­նա Մարզ­պետ­յանն էլ հուզ­վել է Շար­մա­զեն­կո­յի խոս­քից: «Ան­կեղծ ա­սած՝ ես ար­տաս­վե­ցի, երբ Շար­մա­զեն­կոն նա­յեց կա­մե­րա­յի մեջ իր ան­կեղծ, շի­տակ աչ­քե­րով և ա­սաց՝ «Չենք կեղ­ծե­լու»… մայ­րիկս, ո­րը կող­քի սեն­յա­կում նա­յում էր «Ան­նա» սե­րիա­լը, ա­րագ վա­զեց մոտս, և եր­կու­սով սկսե­ցինք հալ­չել ՀՀԿ խոս­նա­կի սևե­ռուն հայացքի ջեր­մու­թյան տակ»,-  ա­սաց նա:

ՀՀԿ նա­խընտ­րա­կան շտա­բի պետ և ԱԺ նախ­կին նա­խա­գահ Հով­հան­նես Աբ­րա­համ­յա­նը մեր թղթակ­ցի հետ զրույ­ցում կիսվեց նա­խընտ­րա­կան պլան­նե­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյամբ: «Տե­սե՛ք, այս տա­րի ի­րոք մենք չու­նենք ընտ­րու­թյուն­նե­րի կեղծ­ման որևէ հստակ ձևա­կերպ­ված ծրա­գիր: Գի­տեմ, որ դժվար կլի­նի հա­վա­տալ, բայց ես՝ որ­պես մարդ, խնդրում եմ՝ հա­վա­տաք… այս ան­գամ ի­րոք ա­ռանց կեղ­ծե­լու ենք հաս­նե­լու ջախ­ջա­խիչ 53-տո­կո­սա­նոց հաղ­թա­նա­կի», – ա­սաց նա:

Մեր լրագ­րո­ղի այն հար­ցին, թե արդ­յոք պատ­րաստ է երդ­վել իր 3-4 ա­ռա­վել մոտ ազ­գա­կան­նե­րի արևով, որ ընտ­րու­թյուն­նե­րը չեն կեղծ­վե­լու, պա­րոն Աբ­րա­համ­յա­նը պա­տաս­խա­նեց՝ ո՛չ:

Older Posts »

Armwebs.com Armwebs.com