ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
A
Your Truth About Caucasus
ԵՐԵՎԱՆ – Ոստիկանության կենտրոնական բաժնի փոխանցմամբ` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանի տանը հայտնաբերվել են ապօրինի թմրամիջոցներ, հրազեն և հայատյացության բազմաթիվ պիտույքներ: Մեր աղբյուրների պնդմամբ` նրա տանը հայտնաբերվել է նաև Լիլիթ Կարապետյանի բազմամյա հետախուզման մեջ գտվող սկանդալային պոռնոկասետը:
Ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, ՀԺ լրգագրող Հայկ Գևորգյանը (հանցագործ աշխարհում ավելի հայտնի որպես “Վրաերթ Հայկ”) անցած շաբաթ երեքից չորս անգամ մեքենայով ճխլել է իր համար պաղպաղակ ուտելով քայլող և ոչ մի բանի մասին չկասկածող անհատ քաղաքացի և մտավորական Աշոտ Ֆրանգուլյանին: Ականատես ոստիկանների պնդմամբ` Գևորգյանը լարվել էր զոհի հետևից Շրջանայինից և վերջապես վրաերթի ենթարկել Հանրապետության հրապարակի մեջտեղում` մի քանի անգամ տրորելով նրա բոլոր ոտքերը:
Ոստիկանները ահազանգում են Գևորգյանի դաժանության մասին, որը, ըստ կառավարության շենքի` ֆոռտչկայից տեսած պաշտոնյաների, վրաերթից հետո դուրս եկավ մեքենայից, հանեց բեռնախցիկից կացին հիշեցնող առարկա և ծառահատում հիշեցնող շարժումով մի քանի անգամ բռնության ենթարկեց մինչև վերջին պահը ոչ մի բան չկասկածող և պաղպաղակ ուտող քաղաքացի Ֆրանգուլյանին:
«Ես իրեն խնդրում էի, ասում էի` մի՛ խփի, մի՛ խփի… Բայց ինքը հա ասում էր` չէ, պտի խփեմ, պտի խփեմ…», – ոստիկանության իր ցուցմունքներում մանրամասնում է գործով տուժած քաղաքացին:
Չնայած Գևորգյանը կատարել էր այդ խուլիգանությունը հունվարի 13-ին` ոստիկանությունը կարողացավ նրան ձերբակալել միայն երկու շաբաթ անց, ինչը ոստիկանությունը պայմանավորում է բենզինի խնդիրներով: «Ցավոք, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի հասցրած վնասը դեռ իրեն զգացնել է տալիս, և մեր օպերատիվ խումբը կարողացավ Հայկ Գևորգյանի տուն հասնելու վառելիք ճարել միայն հաջորդ ամսվա սկզբին»,- նշում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Ձերբակալումից անմիջապես հետո ոստիկանությունը խուզարկեց դաժան խուլիգանություն կատարած Գևորգյանի տունը, ինչը տվեց ապշեցուցիչ արդյունքներ: «Խուզարկության արդյունքում Գևորգյանի տան հյուրասենյակում հայտնաբերվել է չորս կիլոգրամ կոկաին, կես տոննա հաշիշ, երկու կալաշնիկով, “Իգլա” մակնիշի հրթիռացրիչ և երկաթե երեք ձող, որոնցով նա հեշտությամբ կարող էր վնասել իրավապահներին»,- հայտարարեց ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բաժնի ատենապետը:
Բացի գործին առնչվող նյութերից` ոստիկանությունը բացահայտեց նաև ավելի հրեշային հանգամանք. կասկածյալի տանը հայտնաբերվեց նաև իսրայելական դրոշի մեջ փաթաթած Քեմալ Աթաթուրքի մեծ չափերի հասնող նկար, ինչպես նաև Լիլիթ Կարապետյանի` 90-ականներին արված պոռնոտեսաերիզը, որն արդեն 15 տարի գտնվում է հետախուզման մեջ հայ երիտասարդության կողմից:
Չնայած Հայկ «Վրաերթ» Գևորգյանը պայմանականորեն ազատ է արձակվել երկուշաբթի առավոտյան` իրավապահները խոստանում են, որ կպատժեն նրան օրենքի ողջ ճկունությամբ:
Թիմային աշխատանք ենք անում: Պիտի տվյալները վերլուծենք ու հոդված գրենք: Գրելը ստացվում է (նախաբանը համարյա վերջացրել ենք), վերլուծելը` չէ: Երեքիցս մենակ ես եմ վիճակագրություն անցել, բայց դա ոչինչ չի փոխում. ես էլ եմ չանցածի հաշիվ: Ու էնպես չի, որ չեմ սովորել: Սովորել եմ ու լավ էլ հիշում եմ անցածս, բայց…
Վիճակագրությունն անցել ենք առանց կոմպերի, սահմանումների ու բանաձևերի տեսքով: Լինում էր` ժամերով էջեր էինք մրոտում, որ որևէ բան հաշվենք: Մինչև հիմա էլ գիտեմ ոնց են տարբեր մեծություններ հաշվարկում, որ ասեն արա, ձեռքով կանեմ` առանց զանազան ծրագրերի օգնությանը դիմելու: Բայց ու՞մ է պետք:
Գիտելիքներս լրիվ տեսական են: Հիմա պիտի հասկանամ, թե որ թեստն է պետք կիրառել տվյալ դեպքում: Չի ստացվում: Ու թեկուզ մի քիչ փորփրելուց հետո SPSS-ից սկսում եմ գլուխ հանել, բայց չեմ հասկանում` մեր տվյալները վերլուծելու համար որ գործողությունն է ավելի նպատակահարմար: Ու հիմա ու՞մ են պետք իմ տեսական գիտելիքները, երբ գործնականում դրանք կիրառելի չեն, երբ ձեռքիս փոխարեն հազար տեսակի ծրագիր կարող է նույն հաշվարկներն անել, մենակ թե ասեմ` ինչ հաշվարկ:
Նաև էստեղ է, որ հայկական կրթական համակարգը կաղում է, շատ է կաղում:
Recent Comments