մեջբերում չ հեղափոխության արվեստի մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 2:00 pm December 26, 2011

Originally published at Մատեան անկապութեան. Please leave any comments there.

Ես միշտ նախանձում էի մերոնց, որ իրենք 88 թվի հանրահավքները տեսել են, մասնակցել են, իսկ մենք տենց հնարավորություն չենք ունենա, քանի դեռ չէր եկել 2008ը ու նախագահական ընտրությունները։ Ու հենց սկզբից էլ բոլոր մարդիկ, 2008ի հանրահավաքները համեմատում էին 88ի հետ, ու հետևաբար պահանջներն էլ հանրահավաքներից, դրանցից որպես արդյունք ակնկալիքներն էլ նման էին։ Բայց ամենակարևոր տարբերության մասին մարդիկ մոռանում են, որ սովետի ժամանակ սոցիալական տենց խնդիրներ չկար, ու գաղափարական պայքար տանելը հեշտ էր ավելի, իսկ հիմա մարդկանց մեծամասնությունը ունի նման խնդիր, հետևաբար ակնկալում են արագ արդյունք։ Իսկ արագ արդյունք չէր լինելու, դա ասված էր հենց սկզբից, բայց մարդիկ նման մտքերը չլսելու են տալիս, ու սպասում են հեղափոխության։

շարունակությունը այստեղ
ու տենց

29.12.2011. Բնապահպանական ակցիա` կառավարության շենքի առջև

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 12:01 pm

Originally posted by [info]iza1976 at 29.12.2011. Բնապահպանական ակցիա` կառավարության շենքի առջև

Հինգշաբթի` դեկտեմբերի 29-ին, ժամը 11-ին հավաքվում ենք ՀՀ Կառավարության թիվ 1 շենքի մոտ` ներկայացնելու մեր պահանջը` ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան, Սյունիք, Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք գյուղերի 608 հեկտար հողերը «բացառիկ գերակա հանրային շահ» անվան տակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վարձակալության իրավունքով հանձնելու Կառավարության 627-Ն հակապետական որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:

Այնուհետև քայլարշավ դեպի ՀՀ նախագահի նստավայր` արտահայտելու մեր բողոքը բնապահպանական քաղաքականության ոլորտում առկա աղետալի վիճակի վերաբերյալ:

Մասնակցեք բողոքի ակցիային, ցույց տվեք ձեր քաղաքացիական դիրքորոշումը, եթե`

- Համաձայն չեք, որ ԳՀՇ-ի պատճառաբանությամբ օտարվեն հողեր, տարածքներ, շինություններ` առանց հանրային քննարկման և այդ տարածքների բնակիչների կարծիքը հաշվի առնելու:

- Դեմ եք ընդերքի անխնա օգտագործմանը` չմտածելով ապագա սերունդների մասին:

- Մտահոգ եք առկա բնապահպանական խնդիրներով և պատրաստ եք պայքարել հայրենի բնության պահպանման համար:

Կազմակերպիչ` «ԹՌՉԿԱՆ» քաղաքացիական նախաձեռնություն: Մանրամասն` այստեղ:

P.S> Для русскоязычных френдов: этот пост – призыв участвовать в экологической акции протеста, которая состоится в Ереване 29 декабря, перед зданием правительства.

Կուսակցությունները անխնա ամփոփում են 2011-ը

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 11:32 am

ԱԺ-ն քննադատաբար է մոտենում ԱԺ-ի աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ – 2011-ը մոտենում է ավարտին, սակայն ազգը դեռ չի կողմնորոշվել արդյոք տարին ծայրահեղ հաջող էր բոլոր ոլորտներում, թե խայտառակ անհաջող ու ճգնաժամային, թե` երկուսի արանքում մի բան: Հայաստանի քաղաքական ուժերը բաժանված են տարվա գնահատականի հարցում: Ստորև բերված են հիմնական ուժերի դիրքորոշումները 2011-ի նկատմամբ:

ՀՀԿ.  «Անցած տարին առանձնացավ որպես վերջին շրջանի ամենաբարգա… կներեք, վերելքային ու ծաղկող տարի ինչպես քաղաքական, այնպես ել բոլոր մյուս ոլորտներում», – նշում է ՀՀԿ խոսնակ Էդվին Շարմազենկոն: «Տարին սկսվեց կոալիցիայի ամրապնդմամբ, որը, ի դեպ, մեր կոալիցիոն ընկերների սրտաբուխ ցանկությամբ և նախաձեռնությամբ եղավ: Տարվա ընթացքում ընդառաջ գնացինք կոռուպցիայի կրճատմանը` զոհաբերեցինք մեր առանցքային կոռուպցիոն առաջամարտիկներին ` Վազգեն Խաչիկյանին և Մարգար Օհանյանին: Տնտեսական վիճակը բարելավվեց այն աստիճանի, որ նույնիսկ որոշ հոգևորականներ կարող են այսօր իրենց թույլ տալ Բենտլիով երթևեկել»:

Անդրադառնալով Սյունիքի մարզպետի միջադեպին Շարմազենկոն առանձնացրեց դրական դինամիկան. «Մենք կարողացանք նաև նվազագույնի հասցնել հանրապետական մարզպետների կողմից կանանց տփելու պրակտիկան: Ամբողղջ տարվա ընթացքում ընդամենը մեկ նման միջադեպ: Պատկերացնո՞ւմ եք` ընդամենը ՄԵԿ անգամ: Բայց, իհարկե, ՀՀԿ-ի չուզողները այնպիսի աղմուկ են բարձրացրել, կարծես ռեժիմով ծեծում ենք…»:

«Ամենակարևորը, որ ժողովուրդը և անկեղծ, բնականաբար, կա հարգանք ու, գործով, խոսքով և միմյանց հանդեպ», – ԲՀԿ նախագահ

Բարգավաճ Հայաստանը 2011-ը գնահատում է որպես «խառը զգացումների» տարի: «Տարին լի էր սադրանքներով որոշ ուժերի կողմից, բայց միևնույն ժամանակ մեր և ՀՀԿ-ի միջև որևէ խնդիր չի եղել: Խոսքը լրիվ այլ ուժերի մասին է: Տարին բերեց նաև հաղթանակներ` մենք ջախջախեցինք որոշ ուժերի Իջևանի քաղաքապետի ընտրությւոններում…  ես բնականաբար նկատի չունեմ որևէ կոալիցիոն ուժի:  Մարտահրավերներից ամենամեծն այն էր, որ որոշ իշխանական ուժեր ԲՀԿ-ի դեմ «վհուկների որս» սկսեցին և ձերբակալեցին մեր մի քանի անդամների: Մի խոսքով` տարին կարելի է  համարել ՀՀԿ-ԲՀԿ բարի համագործակցության և միջկոալիցիոն խնդիրների բացարձակ բացակայության տարի»,- նշեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսըհակառակ կարծիքի է. «Իշխանությունները տարին սկսեցին` խոստանալով ժողովրդին, որ մի քանի տարուց տիեզերք կուղարկենք մեր առաջին տիեզերագնացին` փոքրիկ Արթուր Պողոսյանին, սակայն ՀԱԿ-ի ուժերով պայթեց այդ կեղծ փուչիկը: Կոալիցիան ակնհայտորեն խուճապի է մատնվել` ՀՀԿ-ն ընկավ ալկոհոլիզմի և հանրային խոտանների գիրկը, իսկ ԲՀԿ-ի մոտ բացահայտվեց

«Վատ մարդիկ` իշխանությունը, շարունակեցին հարստանալ, իսկ լավ մարդկանց` մեր, օդերը շարունակեցին փակել», – Լևոն (կրտսեր)

թմրամիջոցների խնդիր: Բայց, բայց, բայց, կրկնում ենք, որ եթե ԲՀԿ-ն պատրաստ է հրաժարվել թմամիջոցների պրակտիկայից (մինչ օրս երեք-չորս ԲՀԿ-ականներ ձերբակալվել են այդ հոդվածով), ապա մենք պատրաստ ենք նրանց ընդունել և օգնել ճիշտ ուղի գտնելու հարցում: Նշենք նաև, որ տարին առատ էր ջրբաժաններով իշխանությունների և ժողովրդի միջև, ինչը պետք է լրջորեն անհանգստացնի նախ և առաջ հանրապետականներին»,- նշեց ՀԱԿ ծրագրավորող Լևոն Զուրաբյանը: «Ի դեպ, իշխանությունների վրա գործադրվող մեր անխնա ճնշումների արդյունքում նաև կարողացանք արձանագրել հաջողություններ քաղբանտարկյալների ազատման, ֆուտբոլային հաղթանակների և ֆրանսիական խորհրդարանի օրինագծերի հարցում»:

Դաշնակցությունը տարին գնահատեց որպես «ռազմահայրենասիրական»: «Անկեղծ ասած` մեզ համար յուրաքանչյուր տարի էլ ռազմահայրենասիրական է, քանի որ մենք ամեն տարի ջանք չենք խնայում մեր հիմնական նպատակի ուղղությամբ` Հայաստանը դարձնել ավեի ու ավելի ծովից ծով», – նշեց Դաշնակցության ռազմահայրենասիրության բաժնի ղեկավարի երկրորդ տեղակալ Արծվախեղդ Տեր-Ռազմամփունցը:

«Լավ տարի էր ՕԵԿ-ի համար: Ժողովուրդը արդեն համարյա մոռացել է… Դե դուք հասկացաք,» – Ա. Բ.

Ժառանգությունը 2011-ը գնահատել է որպես «անուշադրության և անտարբերության» տարի: «Տարին ցույց տվեց, որ հանրապետականները նախընտրում են iPad-ի շփումը իրենց ԱԺ գործընկերների հետ շփումներին և ելույթներին: Տարվա դրական կողմերից էր, որ մեր առաջնորդի հացադուլը լուրջ բեկում մտցրեց Հայաստանի ներքաղաքական կյանքում, որը գուցե այս պահին չի զգացվում, բայց վստահ եմ երկու-երեք տարի անց կսկսի տալ իր արդյունքները: Կարծում եմ…» – նշեց Ժառանգության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Ի դեպ, Մարդիրոսյանի ամփոփման ժամանակ լրագրողների մի մասը խաղում էր Angry Birds:

Օրինաց երկիր  կուսակցությունը տարին գնահատում է որպես «շատ հանգիստ»: «Առանձնապես բան տեղի չի ունեցել: Սովորականի մեջ նորմալ տարի էր,- ասում է Հեղինե Բիշարյանը:- Ոչ ոք մեզ չի նեղել, չի հիշատակել քննադատական ելույթներում… մեկ-մեկ նույնիսկ այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ մարդիկ լուրջ չեն մոտենում մեր կուսակցության գոյությանը: Բայց, բնականաբար, դա ավելի շատ նաշնակում է, որ մարդիկ լուռ սիրում են մեզ և դա արտահայտվելու է մոտակա ընտրություններին»:

Ի դեպ, ակնկալվում է, որ գալիք տարվա մայիսին ժողովուրդը ևս կամփոփի  2011-ը, ինչպես նաև նախորդ մի քանի տարիները: Ժողովրդը հնարավորություն կունենա քվեարկել իր ամենաշատ դուր եկած «տարվա ձևակերպումը» հեղինակած կուսակցությանը համապատասխան հաղորդագրություն ուղարկելով xxyy կարճ համարին կամ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին:

THE NATIONAL: Tensions between Turkey’s ruling AKP and Gulenics fester

Filed under: Արարատից այն կողմ — Tags: — turkaget @ 12:18 am

A

Turkey courts Saudi Arabia for more trade and investment

Filed under: Արարատից այն կողմ — Tags: — turkaget @ 12:08 am

A

Հոլոքոստի վերաբերյալ նույնպես նման օրինագիծ կա, բայց ոչ ոք չի ասում, որ դա խոսքի ազատության սահմանափակում է. Արտակ Շաքարյան

Filed under: Արարատից այն կողմ — Tags: — turkaget @ 2:37 pm December 25, 2011

A

Արտակ Շաքարյան. Հոլոքոստի գովաբանման արգելքը դեռ ոչ-ոք խոսքի ազատության սահմանափակում չի որակել

Filed under: Արարատից այն կողմ — Tags: — turkaget @ 12:14 pm

A

«Ֆրանսիական օրինագիծը հատուկ հայամետ դիրքորոշում չէր». Արտակ Շաքարյան

Filed under: Արարատից այն կողմ — Tags: — turkaget @ 11:48 am

A

Թուրքիան իրեն այնպիսի ճոխություն չի կարող թույլ տալ, ինչպիսին Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների խզումն է. թուրքագետ

Filed under: Արարատից այն կողմ — Tags: — turkaget @ 11:41 am

A

Արտակ Շաքարյան. Մի քանի հարյուր հազար թուրք նորից կկարդա ցեղասպանության մասին

Filed under: Արարատից այն կողմ — Tags: — turkaget @ 11:39 am

A

Դեպքը տեղի չէր ունենա եթե… (նամակ 14-րդ)

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 6:29 am

Ողջույն բոլորին, այսօր նկատի ունենալով անցած շաբաթվա ցավալի իրադարձությունները, ցանկանում եմ խոսել մի քիչ այդ մասին:

Մենք հայ-ադրբեջանական շփման գծում ունեցանք 2 զոհ: Իհարկե ցանկացած մարդկային կորուստ շատ ցավալի է, սակայն ավելի ցավալին այն է, որ ադրբեջանցիների սադրանքների արդյունքում զոհվում են հայ պատանիներ: Ամեն անգամ, երբ լսում եմ հերթական կորուստների մասին, լարվում եմ, մտածում, շուտ ասեք իմանանք ովքեր են, միայն թե իմ ընկերներից մեկը չլինի, ամեն անգամ սարսափով մտածում եմ ես: Եթե իմ համար է այսքան դժվար, պատկերացրեք, թե որքան դժվար է այն զինվորների համար, ովքեր հիմա դիրքերում են, ովքեր այժմ խրամատներում են թշնամու կրակի տակ:
Ամեն մեկն ունի ծնողներ, ընկերներ: Չգիտեմ կպատկերացնեք դուք այն զինվորի հոգեվիճակը, որը շատ լավ գիտակցում է, որ գտնվում է թշնամու նշանառության տակ և նրա ամեն մի շարժում կարող է ճակատագրական լինել իր համար: Նա միանգամից սկսում է մտածել, թե այդ պարագայում ինչ կլինի իր հարազատների հետ: Այդ ամենը թուլացնում է զինվորի զգոնությունը և անելանելի վիճակի մեջ գցում նրան: Իսկ ինչպես անել, որ զինվորը զգա իրեն ապահով և հոգեպես կայուն լինի: Այ դա արդեն խնդիր է և ես գտնում եմ, որ դա ամենաառաջնահերթ լուծում պահանջող խնդիրն է: Ինչքան շատ ես դու կտրված լինում հարազատներիցդ այնքան շատ ես մտածում նրանց մասին, այլ ոչ թե այն բանի մասին, որ լինես զգոն: Դա իմ անձնական կարծիքն է:
 Բայց այդ ամենի հետ միասին ես, որպես զինվոր ով ամեն օր մտածում է, թե իր հարազատների և ընկերների, թե այն բանի մասին, որ ցանկացած պահին ադրբեջանցի մոլագարները կարող են ազատություն տալ  իրենց ռազմական անհեթեթ երազանքներին,վստահ կարող եմ ասել, որ մեր բանակն այսօր պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամու ցանկացած ոտնձգությանը: Այդ խոսքերից ապացույց եմ հանդիսանում ես, և իմ նման բազմաթիվ հայրենասեր զինվորներ, որոնք պատրաստ են ցանկացած օր,ցանկացած ժամի թշնամու դեմն առնել և պաշտպանել հայրենիքի անկախությունն ու ազատությունը: Մենք այդ ամենն անելու համար ունենք, թե համապատասխան գիտելիքներ, թե համապատասխան ռազմական տեխնիկա, զինամթերք:
 Խաղաղ երկինք եմ ցանկանում բոլորիս իմ սիրելի ընթերցողներ:

ասք տալու մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 11:11 pm December 24, 2011

Originally published at Մատեան անկապութեան. Please leave any comments there.

― տուր ստեեեղ
―ի՞նչը՞ տամ
―քե՛զ

#սէր

ասք ուրիշի փողեր հաշվելու մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 11:02 pm

Originally published at Մատեան անկապութեան. Please leave any comments there.

– ապա #ինտերնետ ը կարվեր ոչ թե #DoD -ի փողերով այլ համայնքի ուժերով, ու կարող է այնքան լավը չլիներ, չնայած հիմա էլ անթերի չէ։
– Ինտերնետը՝ Դոդի փողերո՞վ։
#վարագույր

ու տենց

5-ամյա ԵԱԴ. “Մեր հաղթանակները մեր սաների հաղթանակներն են”

Filed under: School for Young Leaders — Tags: — @ 11:13 am

A

« Newer PostsOlder Posts »

Armwebs.com Armwebs.com