GRAVITENSION

Filed under: Queering Yerevan — Tags: — arpi adamyan @ 11:30 pm December 31, 2011



Ամեն օր չի Ամանոր (նամակ 15–րդ)

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 11:03 pm

Ողջույն իմ շատ սիրելի, տոնական խառնաշփոթի մեջ գտնվող ընկերներ: Այսօր արդեն Նոր Տարի է:

Գալիք, կամ ով գիտի արդեն եկած 2012 թվականը դեռ չսկսված իր նկատմամբ շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել: Բոլորին հետաքրքրում, ում էլ չի հետաքրքրում հաստատ գոնե մի քիչ հուզումա, կլինի արդյոք «Այդքան սպասված» աշխարհի վերջը, թե չէ:
 Սակայն այդ մասին չի, որ ուզում եմ խոսել այս տոնական օրը: Ինչպես յուրաքանչյուր մարդ, ես ևս տարվա վերջին օրն ինձ հարց եմ տալիս` թե ինչպիսի՞ն էր անցած տարին: Ինչ նորություններ եղան, ինչ ձեռքբերումներ եմ ունեցել ես, ինչ բացթողումներ արել:
 Անշուշտ 2011-ը ինձ համար անհավանական տարի էր, որի երկու  կիսամյակներն իրարից այնպես տարբերվեցին ինչպես ասենք տարբերվում են ցերեկն ու գիշերը:

 Եթե հիմա փորձեմ հիշել, ապա կորող եմ ասել,որ առաջին 5 ամիսներն անցան ուղղակի անկրկնելի: Պետական ավառտական քննություններին ու դիպլոմայինին այդքան պատրաստվելը տվեց իր արդյունքը և կարծես ամեն ինչ գերազանց էր: Բացվեցին նոր ճանապարհներ, նոր մարտահրավերներ և գաղափարներ:

 Ցավոք Մադրիդիստները հերթական անգամ հիասթափություն ապրեցին: Ինչպես երբեք մենք մոտ էինք Չեմպիոնների Լիգայում հաղթանակ տանելուն, սակայն ինչպես և Լա Լիգայում «Հաջողոիթյունը» Բարսայի կողմն էր: «Ռեալ Մադրիդ-Բարսելոնա» դիմակայությունն 2011-ին կարծում եմ բոլորիս մի լավ զզվացրեց:

 Անմոռանալի է իմ համար ուղևորությունը Թիֆլիս, 3 անմոռանալի օր, լավ ընկերներ, Red Bull, Tum-Tum pa ում միանգամից հիշում եմ Վրաստանը, երբ կողքից ասում են «Lucky Strike»:
 Հիմա այդ 5 ամիսների յուրաքանչյուր առավոտ անկրկնելի է թվում ինձ, յուրաքանչյուր ապրած օր` անմոռանալի:
 Միանգամից մտքիս եկավ Ծաղկաձորը «Hollywood Hills forever», որքան են տարբերվում այս 2 ձմեռները, կարոտեցի :)

 Զարմանալի ա, բայց յուրաքանչյուր օր գնալ դասի, հետո «Solo»` սալաթ ուտելու, ու տեսնելու Նարոյին իր դիպլոմայինի վրա աշխատելուց: հետո կրկին դասի,  ընկերներով մեր սիրելի «Խաչապուրիանոց» հաց ուտելու, փոխանակվելու մտքերով, ու մեր առաջնթացով գործերում, հետո յուրաքանչյուս մեր գործերով: Շաբաթ-կիրակի home-party-ներ:

 Առսի հետ Yum-ում PES էինք խաղում ազատ ժամանակ, ընդմիջելով Թումանյանի Շաուրմայում:
 Ու կրկին իհարկե «Ռեալ-Բարսա»:
 Փորձեցինք անդրադառնալ ժամանցին, բազում քննարկումներից հետո ստեղծվեց «in-spectr»-ը, ցավոք հանգամանքները խանգարեցին ծրագրին ամբողջությամբ իրագործելու, բայց «in-spectr»-ի մասին դեռ կլսեք հաստատ, վստահեցնում եմ Ձեզ!
 Ամեն օր link-եր, post-եր, share-եր, այդ խելահեղ կյանքի ռիթմին դիմանալու համար, շատ սիրելի Red Bull: Ընդհանրապես մի ամբողջ տարի ապրեմ ել «Red Bull»-ային ռիթմով, չեք պատկերացնի թե դա ինչ ա: Հիմա չեմ պատկերացնում ինձ առանց Red Bull-ի: Երջանիկ եմ, որ այդ չտեսնված բրենդի մի մասն եմ եղել ու կամ, վստահ եմ, որ միշտ էլ կլինեմ: Չէ որ «Red Bull gives you wings»!
 Հիշելու շատ բան ունեմ, այնքան, որ կարող եմ թույլ տալ ինձ մոտակա մեկուկես տարին ապրեմ հիշողություններով: Ընդհանրապես վերջին 3 տարիները` սկսած 2008-ի մայիսի 27-ից կյանքս դեռևս ամենաերջանիկ, ամենաանկրկնելի, ամենահրաշալի, մի խոսքով` ամենա-ամենա-ամենա ժամանակահատվածն է եղել բոլոր առումներով:
 Այդ ամենը եզրափակվեց BarcampEVN11-ի բացման օրը, նույնիսկ բացման ժամանակ: ԱՄեն ինչ կանգ առավ, ու սկսվեց նախապատրաստական շրջան մի լրիվ ուրիշ փուլի:
 Չեմ կարող ասել, որ այս 6 ամիսների ընթացքում ոչ մի նոր բան չեմ սովորել, ոչ մի բանի չեմ հասել: Իհարկե, եթե բանակում չլինեի, չեմ էլ ուզում մտածեմ: Կլիներ wooow:
 Այսօր փորձում եմ մասնակցել բոլոր միջոցառումներին, որոնք Զորամասից դուրս են, իհարկե այնքանով ինչքանով կարող եմ: Փորձում եմ աջակցել ընկերներիս իրենց հետաքրքիր մտահաղացումներով: Չեմ ուզում թվարկել այն միջոցառումները, որոնց շատ էի ուզում մասնակցել, բայց չստացվեց, շատ-շատ են:
 Ահա այսօր ուզում եմ Շնորհավորել Ձեզ գալիք 2012թ-ի կապակցությամբ: Թող որ Վիշապի տարին լինի Ձեզ համար երջանկության, առողջության և բարեկեցության տարի: Ցանկանում եմ, որ նոր տարում էլ ավելի մեծ եռանդով մոտենաք Ձեր գործերին և Ձեր մտահաղացումներում հասնեք հաջողության:
 խաղաղ ևանամպ երկինք եմ ցանկանում Զինակիցներս: Առույգության և մարտական բարձր ոգի եմ ցանկանում: Իսկ մեր ծնողներին համբերությում եմ ցանկանում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հայ Ժողովուրդ:

Պահարանի փոշիների տակ

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 4:32 pm

Սենյակս մաքրելիս մայրս պահարաններիս ձեռք է տալիս միայն արտաքինից, որովհետև գիտի, որ եթե մի բան տեղում չլինի, ղժղժոցս դնելու եմ: Դրա համար հենց այսօր փոշու շորը ձեռքիս բացեցի պահարաններիցս մեկը ու սկսեցի փոշեզերծել: Մի կես տարվա փոշի էր հավաքվել:

Պահարանս թափանցիկ է: Տարիներ առաջ մայրս գրքերի համար գնեց, որովհետև հին գրապահարանիս մեջ նոր գրքերս տեղ չէին անում: Էս նորն էնքան մեծ էր, որ լիքը բան կարողացա մեջը դասավորել, իսկ գրքերի դիմաց զանազան գույնզգույն իրեր շարել, որոնք բոլորը նվեր էի ստացել:

Այսօր հատ-հատ վերցնում էի այդ իրերը, փոշին սրբում, տեղը դնում: Մտածեցի` մի մասը դեն նետեմ, բայց ձեռքս չգնաց: Ամեն մեկը մի մարդու պատմություն է, մի հին ընկերոջ, որը չգիտեմ էլ որտեղ է կամ ինչ-ինչ պատճառներով մեր ճամփաները հեռացել են: 

Սիրուն դասավորեցի` առանձին-առանձին հիշելով բոլորին: Չնայած չուզեցի դեն նետել, բայց շատ լավ գիտեմ նաև, որ էս անգամ գնալիս հետս չեմ վերցնելու: Ոչ էլ հաջորդ անգամ: Ոչ նույնիսկ այն ժամանակ, երբ իմ սեփական տունն ունենամ, ու տեղափոխվելու հարցեր չլինեն: Իմ ճամպրուկում երբեք տեղ չի լինելու դրանց համար: Երբեք դեն նետելու սիրտ չեմ ունենալու: Ու մնալու են էդ բոլոր իրերը գրքերիս դիմաց շարված: Հավերժ:

Cinéma Féministe 2011 >> Kino Udarnik, Maribor, Slovenia

Filed under: Queering Yerevan — Tags: — շուշան ավագյան @ 4:08 pm
click here for the pdf

Ամանորյա մաղթանքներ ու ինչ կդնենք կայքում այս օրերին

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 12:14 pm December 30, 2011

բացիկ-շմացիկը մեծանում է

Սիրելի՛ Ազգ,

Թույլ տուր մաղթել քեզ հոյակապ տարի: Շնորհակալություն մեզ shareելու, մեր կայք այցելելու և բոլոր այն ջերմ խոսքերի ու քննադատության համար, որ այս տարի ստացանք: Ի՞նչ սպասել  ArmComedy-ից այս 10 բդաբլինչիկային օրերի ընթացքում: Մաս-մաս տեղադրելու ենք մեր վերջին ելույթը Մոսկվայի տանը` Comedy Night 11, էնպես որ հենց Մաքսիմ Գալկինի դեմքը բոլոր ալիքներով սկսի ձեզ նյարդայնացնել` համեցե՛ք:

Մաղթում ենք, որ նենց լավ ընտրություններ ունենանք այս տարի, որ ԵԱՀԿ դիտորդներն ասեն. «էս պրիկո՞լ եք անում»:

Մաղթում ենք, որ Ռուսաստանը մեզնից ոչ դռայվ տանի, ոչ հավես, ոչ կրեածիվ, ոչ զահլա, մենակ` մունՆաթ:

Մաղթում ենք, որ հաջորդ տարի քաղաքապետը ArmNews-ին հարցազրույց չտա:

Մաղթում ենք, որ հաջորդ տարվա բոլոր պոռնոսկանդալները լինեն ուրախ և զվարճալի, ինչպես և բուն պոռնոգրաֆիան է:

Մաղթում ենք, որ Ազգային ժողովում շարիկ գլորվի միայն ընդմիջումներին և դրա համար սահմանված սենյակներում:

Մաղթում ենք, որ կառավարությունը չչարաշահի ալկոհոլը, որպեսզի արդյունքում չտուժեն ձայնառեժիսորները:

Մաղթում ենք ֆանտաստիկ հաջողություններ օլիգարխներին, որպեսզի ստիպված չլինեն թաքցնել հարկերը կամ այլ ձևով վայիս լինեն մեր գրպանին:

Մաղթում ենք, որ հյուր գնալիս ձեզ չստիպեն ամեն ինչից փորձել:

Մաղթում ենք, որ այս անգամ էլ արտագաղթի ցուցանիշներն անկում ապրեն, թե չէ անընդհատ մյուս ցուցանիշներն են անկում ապրում:

 

 

Սրափիոն Լարայանց Live – Ձոն Կարեն Կարապետյանին, Բրաուզեր

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 2:22 pm December 29, 2011


Հատված Սրափիոն Լարայնցի կենդանի համերգից: 2 նոր երգ` ձոն Կարեն Կարապետյանին և Բրաուզեր:

10 պատճառ, թե ինչու չեմ ուզում Հայաստանում ապրել

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 11:44 pm December 28, 2011

10. Հասարակական տրանսպորտը. մեր քաղաքում գործող երթուղայիններն իրարից անկախ են, աշխատում են ոնց քեֆները փչի, ու քաղաքապետարանը ստից-մտից շտկումներ հազիվ անի: Իսկ ես ուզում եմ հասարակական տրանսպորտի ցանց, մեծ ավտոբուսներ ու տրամվայներ, մշտական տոմս գնելու հնարավորություն:

9.Երթևեկությունը. մեր կատաղած երթևեկության պատճառով երբեք չես իմանա` փողոցի հանդիպակաց մայթին կհասնես, թե չէ: Էլ չեմ ասում, որ հեծանվով շրջելը գրեթե բացառված է. հատուկ ճանապարհներ չկան, իսկ մեքենաները սովոր չեն իրենց կողքով շարժվող հեծանվորդների տեսնելու:

8. Անպարտաճանաչությունը. չեք պատկերացնի, թե ոնց է ներվերիս վրա ազդում: Հա փորձում եմ ինձ հանգստացնել, թե` մարդիկ քեզնից տարբեր ձևով են ժամանակն ընկալում, ինքս ուշանալ պայմանավորված լինելու դեպքում, բայց դե էլի չի ստացվում: Ուղղակի ներվայնանում եմ:

7. Արտաքնապաշտությունը. մեր ազգը մի կուռք ունի, որի անունն է արտաքին տեսք: Եթե մեկին տեսնես, անհնար է, որ արտաքինիդ մասին որևէ կարծիք չհայտնի, նույնիսկ եթե դա արվել է ամենաբարի մղումներից ելնելով: Կլինի՞ նոր հագուստը, քաշի փոփոխությունը, սանրվածքը եթե նույնիսկ նկատում եք, ձեր մեջ պահեք: Իսկ «բարով մաշես» արտահայտությունն էս երևույթի տիպիկ օրինակներից է:

6. Խաբված լինելը. որ կողմ նայում ես, քեզ խաբում են: Տաքսու վարորդը խաբում է, թե մանր չունի: Հայաստանում աճող միրգ-բանջարեղենը շուկայում վաճառում են աստղաբաշխական գներով` զանազան պատճառներ բռնելով: Ու ես անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի Հոլանդիա վերադառնամ, որ մի կուշտ պոմիդոր-վարունգ ուտեմ:

5. Տղամարդիկ. սև հագնող, անթրաշ, քրտնահոտով ու կանանց խաղալիքի տեղ դնող տղամարդիկ:

4. Անպատասխանատվությունը. եթե մեկին որևէ բան է հանձնարարվել, երբեք չգիտես` կանի, թե ոչ: 

3. Գնահատել չիմանալը. մեր երկրում գնահատել, սևը սպիտակից տարբերել չգիտեն: Գուցե պատճառը ծանոթ-բարեկամ առաջ տանելն է կամ այն, որ գնահատողներն իրենք ի սկզբանե էդ տեղում չպիտի լինեին: Բայց արդյունքում` գործի որակը խիստ տուժում է, իսկ լավագույնները հեռանում են Հայաստանից:

2. Իրենց գործով չզբաղվելը. յուրաքանչյուր ոք կարծում է, թե քո գործը քեզնից լավ կաներ, նույնիսկ եթե դրա համար համապատասխան կրթություն և փորձ չունի:

1. Ապահովության զգացողության բացակայությունը. էստեղ չգիտես` վերջդ ինչ է լինելու: Գուցե լավ աշխատանք ունես ու լավ վարձատրվում ես, բայց մի օր կարող ես ինչ-ինչ պատճառներով կորցնել աշխատանքդ ու գործազուրկ դառնալ կամ աշխատել շատ ավելի ցածր աշխատավարձով` չկարողանալով բավարարել տարրական պահանջներդ: Կամ (Աստված չանի) որևէ հիվանդություն կարող է թակել դուռդ, իսկ բուժման գինը չհամապատասխանի գրպանիդ:

Հ.Գ. Մի հատ էլ կգրեմ` 10 պատճառ, թե ինչու եմ ուզում Հայաստանում ապրել, որ ամեն ինչ շատ սև չթվա:

Հայկական օրինաչափություն

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 10:25 pm

Հայ ժողովրդի մեծամասնության անպարտաճանաչությունը ոչ մեկիս համար էլ նորություն չէ: Բայց գիտեի՞ք, որ հենց էդ նույն անպարտաճանաչությունը հետաքրքիր օրինաչափություն ունի:

Եթե մեկն ասում է, որ ինքն այսքան րոպեից կհասնի, պետք է այդ թիվը բազմապատկել երեքով ու ստանալ իրական ժամանակը: Լուրջ եմ ասում, փորձեք: Սկզբում կարծում էի` երկու րոպեն հավասար է վեցի: Հետո նկատեցի, որ այդ օրինաչափությունը տարածվում է նաև այլ թվերի վրա. հինգ րոպեն տասնհինգ է, տասը րոպեն` կես ժամ ու էդպես շարունակ: 

Հիմա աշխարհում ասում են` անպարտաճանաչություն չկա, կա ժամանակի ուրիշ ընկալում: Հայերի ընկալումն էլ երեք անգամ է տարբերվում:

NewsՀաբ webisode 028 Live – Ձմեռ Պապ

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 2:53 pm

2011թ. NewsՀաբի վերջին վեբիզոդը պատրաստ է: Subscribe եղեք նաև CivilNet.TV- ալիքին Youtube-ում թողարկումները բաց չթողնելու համար: Դիտեք այս թողարկման մեջ`

        • Հաղորդման հյուր` Ձմեռ Պապ
        • Կուսակցությունները ամփոփոում են տարին
        • Ակտիվիստներն ու մարզպետը
        • Աննա սերիալը ավարտվում է
        • Ու՞մ նվեր չի բերել Ձմեռ Պապը

            և այլն

ՁՄԵՌ ՊԱՊՆ ԵԿԱՎ

12 նախադասություն 2011-ի մասին

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 1:33 pm

Գաղափարը թխել եմ [info]la_smile-ից:

Հունվար
 - Գնացի: 2010-ի խոսակցությունները համարենք ավարտված:

Փետրվար
Ճանապարհորդություն դեպի Վրաստան. առաջին այցելությունս չէր, բայց այս անգամվա տպավորություններս լրիվ ուրիշ էին: 

Մարտ
Դեռ անցյալ գիշեր, երբ տանջվում էի, որ աչքերս փակվեն, չնայած պառկել էի իմ սովորական ժամին, երազում էի այն առավոտների մասին, երբ արթնանում էի տնից դուրս գալուց շատ առաջ, առավոտս անցկացնում մի բաժակ սուրճի հետ ինչ-որ բան գրելով:

Ապրիլ
Իմ պուպուշ, խառըխշտիկ, զբաղված կյանքը պիտի պլանավորված լինի:

Մայիս
Երբ դեկտեմբերին մտա երաժշտական խանութ և հարցրի, թե արդյոք ունեն Զազի դիսկերից, վաճառողուհին զարմացած երեսիս նայեց. առաջին անգամ էր այդ անունը լսում:

Հունիս
Անքնությանս պատճառն անբացատրելի էր:

Հուլիս
Սովորաբար, երբ մեկնում եմ ճամփորդությունների, դեպրեսված եմ վերադառնում: 

Օգոստոս
Սովորաբար երբ մի գիրք կարդալուց հետո ֆիլմը նայում ենք, ասում ենք՝ էս ինչ ախմախություն էր: 

Սեպտեմբեր
Շուտ արթնանալու կայֆն էն ա, որ ոչ մի պարտավորություն չունես առավոտ գիշերով, բայց ժամը ութին վեր ես կենում, պատուհանդ բացում, մաքուր օդը ներս թողնում, լողանում, նախաճաշում ու դեռ լիքը ժամանակ ես ունենում մինչև հաջորդ քայլը` ժամը տասնմեկը:

Հոկտեմբեր
Ճանապարհը զարմանալիորեն կարճ թվաց: 

Նոյեմբեր
Էս վերջերս շատ եմ ուղղագրության ու հատկապես հայերենի ուղղագրության մասին մտածում: 

Դեկտեմբեր
Հինգշաբթին իմ կինո գնալու օրն է:

Հ.Գ. Մի քիչ դաղալություն եմ արել: Բայց հետաքրքիր ա, որ հիմնականում ամիսներս սկսվում են քնել-արթնանալու հետ կապված գրառումներով:

Էլի Ռիփի մոտից (անցյալ տարվա)

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 12:00 am December 27, 2011

Գույնը
Կարմիր, կապույտ, ծիրանագույն

Զբաղմունքը
Ճամփորդություն

Ֆիլմը
«Արտիստը»

Հայտնաբերությունը
Չեղած տեղից հոլանդական մշակույթը

Ջերմությունը
EMCL-ի կուրսս

Իրադարձությունը
Հայաստանից գնալս

Ուտելիքը
Ստրոուպվաֆել

Ճամփորդությունը
Ամառայինը` Պրահա-Նիցցա-Ցյուրիխ

Հիասթափությունը

Անունը չեմ էլ ուզում տալ, բայց որ ասում են` օձը տաքացնողին ա կծում, ճիշտ են ասում

Կորուստը
Հայաստանը

Բլոգերը
Էս տարի հատուկ մեկը չկար

Մարդը

Թորին

Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն 2011-12-26 22:11:39

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 10:11 pm December 26, 2011

Կարդում եմ Ռ. Իշխանյանի «Հայ ժողովրդի ծագման ու հնագույն պատմության հարցերը»: Ուղղակի հիացած եմ` տեսնելով, թե ինչ գիտական մոտեցում է ցուցաբերում: Հիմա նման գիտություն կա՞ մեր հասարակագիտական ոլորտներում:

ասք արժանի լինելու մասնի

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 5:07 pm

Originally published at Մատեան անկապութեան. Please leave any comments there.

լինում է ասում են՝ էն ինչ ուռոդ հիմար ընկեր/ընկերուհի ունի։
դա, եթե միայն բամբասանք չէ, ապա արտահայտում է կարծիք, որ նա ավեիլ լավն է, ավելիին է արժանի, քան այն ինչ ունիԼ
ահավոր չեմ սիրում այդ արտահայտությունը՝ «ախր նա ավելիին էր արժանի»։ դրանից վատ արտահայտություն բարդ է մտածել։
որովհետեւ բոլորը արժանի են նրան, ինչ ունեն։

մարդը արժանի է նրան ինչ ունի, որովհետեւ նրա ընթացիկ զարգացման փուլում այն մյուս մարդը իրան սազում է։

Հենց սազում է, որովհետեւ ոչ հավասար հարաբերություններ այդ առումով չեն ստացվում։
Ոչ հավասար հարաբերություններում մարդիկ բաժանվում են, ու եթե ոչ նրա ինիցիատիվայով ում թվում է որ իրան «չի հերիքում» ապա նրա, ով «չի հերիքում»։ Թվում է, որովհետեւ իրականում դա փոխադարձ է, ու առաջինն էլ չի հերիքում իր պարտնյորին, ում այլ բաներ են պետք։
Ու դա լրիվ փոխադարձ է, ամեն ինչն էլ փոխադարձ է միշտ լինում, եւ սերը, եւ ատելությունը, եւ բավականությունը։

ու տենց

մեջբերում հետպատերազմյան վերելքի մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 2:05 pm

Originally published at Մատեան անկապութեան. Please leave any comments there.

ես միշտ մտածել եմ, ի՞նչ էր եղել վաթսունականներին, որ գիտության/արվեստի/ազատությունների վերելք ենք ապրել։
մտածում էի՝ մարդը թռավ տիեզերք։ էլ ի՞նչ։ ի՞նչ եղավ որ ոգեւորվեցին։ ու ահա կարծիք՝ հետպատերազմյան սինդրոմ։
ընդ որում Գերմանիայում վաթսունականները անհամեմատ ավելի «լոքշ» են անցել։

իսկ մենք հաղթել ենք՝

Ուրեմն․
60-ականներին արվեստը ամբողջ աշխարհում մեծ վերելք ունեցավ, դա երևում է բոլոր ասպարեզներում՝ կինո, գրականություն, կերպարվեստ, ․․․․ Ու ես կապ եմ տեսնում, այդ ժամանակվա ակտիվության, ու հիմիկվա Հայաստանյան ակտիվության հետ։ Այն, որ ամեն երիտասարդ մեզ մոտ կամ գրում է, կամ նկարում, կամ նվագում մի ինչ-որ տեղ, դա հիանալի է, ու ես կապում եմ դա, մեր ունեցած հաղթանակի հետ։
Ու մոդան ստեղ կապ չունի։

այստեղից
ու տենց

Older Posts »

Armwebs.com Armwebs.com