Սինտըկլասը միջազգային սրճարանում

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 2:33 am November 27, 2011

Նամակ եմ ստանում, որ հերթական միջազգային սրճարանը լինելու է նոյեմբերի 26-ին: Քանի որ նվիրված է լինելու Սինտըկլասին, խնդրում են, որ հետներս մի պուճուր նվեր, ոտանավորիկ ու կոշիկ բերենք: Ավելին` չի բացառվում, որ Սինտըկլասն ինքն էլ մեզ հյուր գա:

Մտնում ենք ներս, կոշիկները դասավորում, նվերները պարկի մեջ դնում:


Ոմանք կոշիկ չէին բերել, բայց լուծումը գտան…

Առաջին անգամ, երբ գնացի, Հանսից ու Ջոանից բացի ոչ մեկի չէի ճանաչում: Էս անգամ ներկա 45 ուսանողներից առնվազն քսանին գիտեի: Այ էդքան բան է փոխվել մի ամսվա մեջ:

Նախորդ անգամվա պես Փաթիի սարքած համով սուպից կերանք:

Սինտըկլասի պատմությունը պատմեցին: Շեշտեցին, որ ինքը Santa Claus-ը չի: Հետո երգեցինք, որ Սինտըկլասը գա: Շատ երգեցինք: Ու էկավ:

Զարմացրեց իր անգլերենով, որովհետև սպասվում էր, որ Իսպանիայից եկած մարդը պիտի էսքան լավ անգլերեն չիմանա: Հետո խոստովանեց, որ վերջին տարիներին ստիպված է եղել պարապել, որովհետև Նիդեռլանդներում շատացել են միջազգային ուսանողները: Հետո կոշիկների մեջ նվերներ դրեց: Բոլորս մի լավ բան ստացանք:

Վերջում Սինտըկլասն ասաց, որ ամեն տարի իրեն հարցնում են` ինչու է գալիս, ինքն էլ պատասխանում է, որ սիրում է տեսնել էրեխեքին ուրախ դեմքերը: Սրանից հետո կավելացնի, որ սիրում է տեսնել չափահասների ուրախ դեմքերը:

Ժամանակ չուներ, լիքը տեղեր պիտի գնար: Վերջում երգեցինք դախ Սինտըկլասյը, դաախ, դաախ:

գործի տարածքում | in the space of the work

Filed under: Queering Yerevan — Tags: — arpi adamyan @ 1:29 am

վիդեոգրություն «տարօրինակված է. ինչ անել xցենտրիկ արվեստի հետ» գրքի տպագրական և կազմարարական աշխատանքի ընթացքի մասին >> a videography on the printing and binding processes of “queered: what’s to be done with xcentric art.”

Մեր մանկության երգերը

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 4:07 pm November 26, 2011

[info]iza1976գրառումից ոգեշնչված

Էստեղի գերմանացի և չեխ ուսանողների հետ երեկ մեր մանկության երգերից էինք խոսում: Պատկերացնու՞մ եք` գրեթե բոլորս Kelly Family-ի երգերն ենք լսել: Ուղղակի մի տարբերություն կար. նրանք եղել էին համերգներին, իսկ ես` ոչ (երկու շաբաթից տասնվեց տարվա սխալը կուղղվի):

Խոսում էինք պլակատները պատերին կպցնելուց, քննարկում, թե խմբի որ անդամին էինք ավելի շատ սիրում, որ երգն է ավելի լավը: Նստած մտածում եմ` էն, ինչ Հայաստանում անսովոր էր ու անհասկանալի (որովհետև հասակակիցներս Էնրիկե Իգլեսիաս ու Նատալյա Օրեյրո էին լսում), էս կողմերում եղել է սովորական մանկություն: 

Մի երգ էլ իմ կողմից: Իմ ամենասիրածներից չէ, բայց ամենահայտնիներից է (նաև Հայաստանում, որովհետև մի ռադիոկայան անընդհատ էս երգն էր միացնում): 

NewsՀաբ webisode 020 – Արման Փորփրյանց, Վարդգես Գասպարի

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 1:15 pm

NewsՀաբի հերթական վեբիզոդը պատրաստ է: Subscribe եղեք նաև CivilNet.TV- ալիքին Youtube-ում թողարկումները բաց չթողնելու համար: Դիտեք այս թողարկման մեջ`

      • Ծրագրի հյուր` Սյունիքի մարզպետի գործի քննիչ Արման Փորփրյանց
      • Անի Երանյանի շուրջ առաջացած ՀՀ երկրորդ պոռնոսկանդալը
      • Հայաստան Հիմնադրամի հեռուստամարաթոնը
      • Զրույց Վարդգես Գասպարիի հետ
      • ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ Աժիոտաժ

 

  • և այլն
NewsՀաբ Newshab

NewsՀաբ

Լավ գիրք

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 4:49 am

Նստած եմ իմ էստեղի պստիկ գրադարանով (որի 10 գրքից վեցն արդեն կարդացել եմ), համալսարանի գրադարանից վերցրած գրքերով ու ոչ մեկը չեմ կարողանում կարդալ: Նայում-նայում եմ, բացելս էլ չի գալիս: Ուղղակի զգում եմ, որ մի հատ շատ լավ բան եմ ուզում կարդալ, որ կհայտնվի իմ սիրելի գրքերի ցանկում (վերջին անգամ նման բան երկու տարի առաջ ա էղել): Դրա համար կխնդրեի մեկնաբանությունների տեսքով որևէ բան խորհուրդ տալ: Ճարելու խնդիր չունեմ. համալսարանի գրադարանում ամեն ինչ կա:

Mehmet Ali Birand: Not only Dersim, let’s talk about Armenians too

Filed under: Արարատից այն կողմ — Tags: — turkaget @ 1:09 am

A

500 դրամով գնված հավատ

Filed under: Zaruhi Batoyan's Blog — Tags: — շուշան ավագյան @ 10:22 pm November 25, 2011

A

չաթ մարդկանց համեմատելու, կորցնելու, ու ցավ տանելու մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 9:41 pm

Originally published at Մատեան անկապութեան. Please leave any comments there.

(20:23:52) *******: համամիտ չեմ
(20:23:59) *******: երբ ես ֆիզիկապես շատ թույլ էի
(20:24:07) *******: եղբորս հետ կռիվ անելուց շատ էր ցավում
(20:24:17) norayr: ինչի մասի՞ն ես
(20:24:18) *******: պարապելուց հետո երբ ահագին մկաններ գցեցի
(20:24:27) *******: հիմա ոնց խփում են քիչ է ցավում
(20:24:36) *******: ինձ շատ ավելի հեշտ է

(20:24:39) *******: ու ցավը շատ ավելի քիչ է
(20:24:41) *******: նույնը հոգեպես
(20:24:45) *******: երբ ես հոգեպես թույլ էի
(20:24:49) *******: ու ******* ինձ թողել էր
(20:24:51) *******: ինձ ոռի ցավում էր
(20:24:57) *******: հետո երբ կոփվեցի
(20:25:00) *******: հասկացա ինչ որ բաներ
(20:25:06) *******: հիմա ոչ մի աղջիկ ինձ չի կարա ցավացնել
(20:25:19) *******: ոչ թե նույն ցավին ես դիմանում եմ
(20:25:24) *******: այլ պարզապես նույն աստիճան ցավ չեմ զգում
(20:25:29) *******: զգում եմ շատ ավելի մեղմ ցավ
(20:25:46) norayr: որովհետեւ դու այդքան մոտիկ չես թողնում ոնց որ ******-ին թողել ես
(20:26:02) *******: չէ թողնում եմ
(20:26:11) *******: իրականում էդ աղջքեքի պատճառած ցավը
(20:26:13) *******: շատ եմ մտածել
(20:26:17) *******: իրականում վախ ա
(20:26:20) *******: եթե վախ չկա չի ցավում
(20:26:26) norayr: եթե պարապած ես բայց մկաններդ չձգես երբ հարվածում են
(20:26:27) norayr: մեկա կցավա
(20:26:56) *******: եթե պարապած ես, մկաններդ սենց թե նենց ձիգ են ինչ որ աստիճանի
(20:27:04) *******: օրինակ փորձի մի հիսուն հատ փորի պրես անել հետո վեր կաց
(20:27:09) *******: տես որ մկաններդ փորի ձգված են
(20:27:11) *******: չնայած դու չես ձգել
(20:27:14) *******: ու չես կարող թուլացնել
(20:27:25) *******: ու դա ինչ խոսք առողջ վիճակ ա
(20:27:52) *******: ես կրածում եմ որ ուժեղ/թույլ կապ չունի ցավին ռեակցիա տալու հետ
(20:27:59) *******: այլ կապ ունի ցավը զգալու հետ
(20:28:05) *******: եթե վերցնես ամենաուժեղ բոքսյորին ու իրան ասեղով ծակես
(20:28:11) *******: նույն ձեւ կգոռա ինչպես ամենաթույլ բալերինան
(20:28:28) *******: բայց երբ բերնին տաս տենց չի գոռա
(20:28:40) *******: որտեւ իրա բերանը բոքսի արդյունքում եկել է նենց վիճակի որ էլ ցավ չի զգում
(20:28:43) *******: ոչ թե զգում ա ու դիմանում ա
(20:29:04) *******: այլ օրինակ
(20:29:06) *******: կիթառ ես նվագում
(20:29:11) *******: ու մատներդ ցավում են շատ
(20:29:16) *******: հետո իրանք մազոլոտվում են
(20:29:19) *******: հետո պնդանում են
(20:29:24) *******: ու դու էլ ցավ չես զգում երբ նվագում ես
(20:29:28) *******: ոչ թե զգում ես ու դիմանում ես
(20:30:43) *******: ես աղջկա կորստի ժամանակ ցավ եմ զգում որովհետեւ՝
(20:30:57) *******: 1. (ամենակարեւորը) սենց լավ աղջիկ իմ համար էլ չեմ գտնելու
(20:31:02) *******: ^ հիմարություն
(20:31:23) *******: 2. վիրավորված առժանապատվություն՝ ոնց կարար ինքը ինձ թողներ
(20:31:27) *******: ^ հիմարություն
(20:31:51) *******: 3. իզուր ներդրում — անկապ ծախսել ես լիքը փող ու ժամանակ
(20:31:52) norayr: առաջինի հակառակն էլ է բուլշիթ
(20:32:12) *******: դե որ շատ խորանաս հա
(20:32:18) *******: բայց որ քիչ խորանաս չէ
(20:32:22) *******: ու երկու դեպքում էլ չարժի դրա վրով վախենալ
(20:32:36) norayr: ես լրիվ այլ պատճառով եմ ցավ զգում
(20:32:45) *******: ի՞նչ պատճառով
(20:33:41) norayr: կորուստ
(20:33:48) norayr: կապ չունի դու ավելի լավին կգտնես
(20:33:51) norayr: թե ավելի վատին
(20:33:53) *******: ունի
(20:34:02) norayr: հենց էս մեկը էլ չկա
(20:34:04) norayr: հենց նա

(20:34:07) *******: եթե կորցնեմ նիվաս, բայց վաղը ունենամ Ֆերարի, ուրեմն ես թքած ունեմ թե Նիվա եմ կորցրել
(20:34:08) norayr: ու իրա նմանը չկա
(20:34:13) *******: քանզի Նիվան կոմպրոմիս էր
(20:34:23) *******: ամեն ինչ ինչ ունեմ կոմպրոմիս է
(20:34:27) norayr: դրա համար նիվան մարդ չի
(20:34:33) *******: նույնն ա
(20:34:40) *******: քեթ ինչի ա թվում որ ուղեղդ տարբերում ա իրանց՞
(20:34:54) *******: երկուսն էլ մի բան են որ քեզ ուրախացնում են
(20:35:02) norayr: էդ քեզ ա թվում որ չի տարբերում
(20:35:06) norayr: ։Պ
(20:35:10) *******: իմը չի տարբերում :) )
(20:36:04) norayr: նիվայի հետ շփվելիս դու կարաս իրան հաշվի չառնես, ու հաշվի չառնես նրան ցավում է թե չէ։
(20:36:16) *******: չես կարա
(20:36:18) norayr: դու կարաաս ունենաս նաեւ ֆերարի ու նիվադ չի նեղանա քեզնից
(20:36:29) *******: նիվայի հետ շփվելիս դու պիտի նենց անես որ իրան չցավա թե չէ ինքը էլ չի լինի ու քեզ չի ուրախացնի
(20:36:34) *******: պիտի յուղը փոխես
(20:37:11) *******: էդ քո ասածը նիվայի մանր առանձնահատկությունն ա․․․ ավելին, դու կարաս ունենալ սիրած աղջիկ որը էլի ազնվորեն իրան վատ չի զգա եթե դու ուրիշին էլ ունենաս
(20:37:14) *******: հետո՞ ինչ
(20:37:24) *******: մեկա դու իրանց սիրում ես որտեւ իրանք քեզ լավ են անում
(20:37:28) *******: ու եթե ինչ որ մեկը ավելի լավ անի
(20:37:34) *******: դու էդ ինչ որ մեկին կսիրես
(20:37:36) norayr: դու կարա՞ս աղջկադ ասես որ դու իրան վերաբերվում ես ոնց որ նիվային՞
(20:37:41) *******: սերը չափազանց ռացիոնալ ա
(20:37:45) norayr: իսկ նիվային կարաս ասես որ իրան վերաբերվում ես ոնց որ աղջկան։
(20:37:49) *******: ահա
(20:38:03) *******: պռոստը ես իրան ասում եմ որ վերաբերվում եմ որպես Ֆերարիի
(20:38:08) *******: էդ յուղ փոխելու պես բան ա
(20:38:10) *******: թե չէ կգնա
(20:38:27) *******: ստեղ կայֆը էն ա
(20:38:35) *******: որ ինքը կարա իսկականից ֆեռարի լինի
(20:38:36) *******: ու դու երջանիկ լինես
(20:38:46) *******: որտեւ ֆեռարին, բոզը, գժական ա
(20:38:52) *******: բայց միշտ իմանաս
(20:38:57) *******: որ երբ ֆեռարին որոշի գնալ
(20:39:01) *******: միշտ կա բուգածի վեյրոն
(20:39:20) norayr: որ ուրիշին կսիրեմ՝ տես իմ ասք հարաբերության մասինը
(20:39:21) *******: ու աղջիկների պարագայում, կես միլիոն դոլար չի :)
(20:40:07) norayr: քո ընթացիկ հարաբերությունը ինչքա՞ն է տեւում։ ոչ քիչ քան կես տարի չէ՞։ այդ ընթացքում քեզ ավելի լավ անողը չի՞ գտնվել։
(20:40:18) *******: ես չեմ փնտրել
(20:40:22) *******: էլի, երբ ես ունեմ ֆերարի ես չեմ փնտրում վեյրոն
(20:40:26) norayr: իսկ ինչի՞
(20:40:33) *******: որտեւ ֆերարին, բոզը, գժական ավտո ա
(20:40:44) *******: ու ինձ լրիվ դզում ա
(20:40:52) *******: ու ես ժամանակս փոխարեն ծախսում եմ
(20:40:58) *******: իմ կյանքում ավելի վատ որակի բաները փոխելու վրա
(20:41:04) *******: բայց երբ ինքը գնա
(20:41:14) *******: ստիպված կլինեմ այդ ուղղությամբ մտածել
(20:41:40) norayr: ուրիշ բաները երբ փոխես պրծնես լավացնես գնալու ես երկրորդ կռուգ՞
(20:41:46) *******: հա
(20:41:58) norayr: լավ
(20:42:01) *******: բայց երեւի չեմ հասցնի
(20:42:16) *******: նենց որ կարամ հանգիստ ամուսնանամ
(20:42:22) *******: շատ կուզեի անվերջ ապրել՜
(20:42:56) *******: ես չգիտեմ ինչքանով ա էս փիլիսոփայությունը ճիշտ, բայց չի ցավում
(20:42:59) norayr: քո ասածը կոչվում է կատեկսիս, ոչ թե սեր՝ http://psylib.org.ua/books/pekms01/txt20.htm
(20:43:37) *******: նոր ես կարծում եմ սեր չկա
(20:43:47) *******: կան բաներ որ մեզ ուրախացնում են
(20:44:07) *******: ու պրոստը որտեւ ինչ որ .ua կայքում գրած ա որ իմ զգացածը սեր չի
(20:44:19) *******: դա իմ համար որեւէ արժեք չի ներկայացնում
(20:44:44) *******: ոչ մեկ չի սիրում էն ինչ իրան դժբախտացնում ա
(20:44:50) *******: հետեւաբար բանական է սերը
(20:45:08) *******: հետեւաբար եթե նույնիսկ դա անվանենք կատեկսիս, մեկ ա դա միակ բանն ա որ ցանկացած էակ կարող ա զգալ
(20:45:22) *******: շունը չի սիրում մարդւոն ով իրան դժբախտացնում ա
(20:45:23) *******: ոչ էլ ձուկը
(20:45:26) *******: ոչ էլ մարդը
(20:47:44) *******: ես կարծում եմ երբեւէ գոյություն չի ունեցել մի տղա, որ սիրել ա մի աղջկա որովհետեւ էդ աղջիկը իրա կարծիքով «գեշ անասուն» ա ու ինքն էլ տանել չի կարողացել «գեշ անասուն» աղջիկներին
(20:47:55) *******: պարադոքս
(20:48:16) *******: ու հա, մենք բոլորս սիրւոմ ենք «որտեւ․․․»
(20:48:39) *******: թե չէ եթե էդ սերը գոնե մի քիչ իռացիոնալ լիներ, գոնե մի անգամ մի հոգի ջահել տղեքից կսիրահարվեր տատիկիս
(20:48:44) norayr: էդ մեկը ճիշտ ես ասում, որտեւը կա, ու ո՞վ է ասում որ սիրում ես գեշը։
(20:49:00) *******: դե եթե որտեւը կա
(20:49:05) *******: ուրեմն այն կարա լինի ավելի լավ
(20:49:32) *******: որտեւ [parameter] >= [requirement]
(20:50:03) *******: ու րեքուայրենմենթները կարան փոխվեն, բնականաբար
(20:51:57) norayr: ես մի տարի առաջ նման բաներ էի գրում։ հիմա ես տենց չեմ կարծում։ որովհետեւ մարդկանց համեմատել հնարավոր չէ։
(20:52:04) norayr: ամեն մեկը ունիկալ է։
(20:52:10) *******: հնարավոր ա
(20:52:10) norayr: դա չի նշանակում որ
(20:52:12) *******: ինչու չէ?
(20:52:18) norayr: պետք է լինել միասին երբ շատ վատ է
(20:53:11) *******: անկապություն
(20:53:13) *******: ինչու հնարավոր չի?
(20:53:38) norayr: որովհետեւ ամեն ինչ ինչ մարդը անում է ունի պատճառները։ ու դու միշտ չէ որ գիտես պատճառները։
(20:53:41) norayr: լավ ես չեմ հասկանում
(20:53:52) *******: հա բայց պատճառները քեզ ինչ?
(20:53:58) *******: ասենք ես ունեմ երեք պարամետր որ ինձ հետաքրքրում է
(20:54:07) *******: – գեղեցկություն
- սեքս
- ուղեղ
(20:54:08) norayr: եթե ընդամենը երեք

(20:54:09) *******: չեմ կարա համեմատեմ?
(20:54:10) norayr: ապա օկ
(20:54:19) *******: թեկուզ 30
(20:55:11) norayr: ստեղ գիտես որն է
(20:55:54) norayr: երբ ասենք դու շուն ունես։ կամ երեխա։ բայց հարեւանի շունը ավելի լավն է էքստերյերով, կամ հարեւանի տղան ավելի լավ է սովորում, դու իրան մեկա չես սիրի նենց ոնց որ քո շանը/երեխուն։
(20:56:04) norayr: նույնը կնոջ հետ։
(20:56:15) *******: եսիմ իմ մոտ տենց չի
(20:56:18) *******: գուցե չգիտեմ ինչպես սիրել
(20:56:25) *******: բայց ես շանս կբրախեի
(20:56:34) *******: ինչիս է պետք շուն որ ինձ դուր չի գալիս
(20:57:05) norayr: ուրեմն կարաս երկու տարի շուն պահես ու հանես իրան դուրս գցես որովհետեւ րեքուայրեմենթներդ փոխվե՞լ են։
(20:57:11) *******: ահա
(20:57:12) *******: հանգիստ
(20:57:14) norayr: լավ
(20:57:17) norayr: ։Պ
(20:58:00) *******: դա կլիներ ասենք էն “սիրելիս, մենք արդեն իրարից մեծացել ենք, ավելի լավ կլիներ մեզ երկուսիս եթե որոշ ժամանակ իրար չտեսնենք” վիճակներով
(20:58:15) *******: դե բայց շան հետ հեշտ ա բան չի պատասխանի
(21:00:02) norayr: կարա՞մ առանց անունդ հանելու լցնեմ սա մատյան։
(21:00:04) norayr: շատ լավն է
(21:00:06) norayr: դեմ չե՞ս
(21:00:16) *******: դեմ եմ
(21:00:19) *******: ընկերուհիս կնեղանա
(21:01:02) norayr: ահ, էն որ կնեղանա, ու քեզ մեկ չէ, ուրեմն դու տուֆտել ես լրիվ։
(21:01:12) *******: ոնց?
(21:01:18) *******: ես չեմ ուզում կորցնել ֆերարիս
․․․
ու տենց

Արտիստը

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 8:10 pm

Երբևէ կպատկերացնեի՞ր, որ քսանմեկերորդ դարում ներկա կգտնվես մի ֆիլմի պրեմիերայի, ու այն հերիք չէ սև ու սպիտակ է, դեռ մի բան էլ համր: Ո՞վ է գժվել մեր օրերում նման բան նկարել:

Դեռ ապրիլին ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում 1927թ. նկարահանված համր ֆիլմ դիտեցի, որն իսկապես սպանիչ էր, ու հիմիկվա հազար տեսակի կոմպյուտերային էֆեկտներով կինոները շատ պիտի հաց ու պանիր ուտեին, որ հասնեին էդ հասարակ, հիմնականում դերասանական խաղի վրա հիմնված ֆիլմին:

«Արտիստն» էլ քսանմեկերորդ դարի համր ֆիլմ է: Մեր օրերում մեծ համարձակություն է պետք նման ֆիլմ նկարելու համար: Ու հաջող բան է ստացվել: Ամբողջ մեկուկես ժամ աթոռին գամված հայացքս չեմ կտրում էկրանից: Ֆիլմը պատմում է մի դերասանի մասին, որի համբավն աստիճանաբար նվազում է` տեղ տալով նորահայտ դերասանուհուն: Այստեղ տեսնում ես, թե ինչպես է կինոն համրից անցնում ձայնի: Տեղ-տեղ ռեժիսորը շատ մազալու լուծումներ է տվել (չեմ ասի, նայեք, կհասկանաք): Ու կարևորը` էն ժամանակների ֆիլմերի բոլոր կանոններով է: 

Էս էլ ձեզ թրեյլերը: Ի դեպ, հենց թրեյլերը տեսնելով էր, որ որոշեցի անպայման գնալ ու անպայման պրեմիերային (տոմսը երկու անգամ ավելի էժան էր :) ))):

Կենտրոնի սուպերհերոսը – սկետչ

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 7:05 pm


Երևանի կենտրոնում կան սուպերհերոսներ, ովքեր ցանկացած պահի կմեկնեն օգնության ձեռք: Չգիտեի՞ք…

 

Հույժ գաղտնի

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

ասք փշրվող մարդկանց մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 6:16 pm

Originally published at Մատեան անկապութեան. Please leave any comments there.

Մարդիկ առարկաների պես են։
Կան նրանք, ում կոտրվելուց, փշրվելուց աղմուկ է գալիս։
Իսկ կան նրանք, ում փշրվելուց չի լսվում։
Բայց դա չի նշանակում որ երկրորդները չեն կոտրվել, ու նրանց չի ցավացել։

Ուժեղ մարդկանց ավելի բարդ է։ (ես բնավ ուժեղ մարդ չեմ)
Նրանց ասում են այն, ինչ չեն ասում թույլերին։

Բոլոր մարդիկ նույն ձեւ են զգում ցավը, պարզապես տարբեր կերպ են արտահայտում այն։
«Աղմկողների», օրինակ նրանց, ով արցունքներով է արտահայտում ցավը, հանդեպ աշխարհը ավելի մեղմ է։
Մյուս կողմից նրանց չեն ասում ամբողջ ճշմարտությունը, ու հաճախ խաբում են։ Այսինքն նրանց հանդեպ աշխարհը բավական անկեղծ չէ։
Իսկ երկրորդները, գուցե կոփված են արդեն, ու ավելի սովոր են տանել ճշմարտությունը։ Ու նրանք ավելի մոտիկ են սիրել իմանալու, ցավը տանելու, ու այլ մարդկանց ընդունելու, ոնց նրանք կան։
ու տենց

ՀԳ․ ուզում եմ ինձ ուժեղ մարդու տեղ դնեն, չնայած ես չեմ։
ուզում եմ ճշմարտությունը իմանալ։ միշտ աշխատում եմ չաղմկել, կամ աղմկել մենակով։ միշտ չի ստացվում, բայց ստացվում է։

ասք համբույրներ լուսանկարելու մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 5:07 pm

Originally published at Մատեան անկապութեան. Please leave any comments there.

Լուսանկարչության մեջ ամենաբարդ իրականացվող խնդիրներից ես համարում եմ համբույրը։
Գրկվել լուսանկարելը ավելի հեշտ է, համբույրներ՝ անհամեմատ բարդ։
Համբույրը պետք է շատ անկեղծ լինի։ Այն շատ ավելի բարդ է կեղծել։ Կեղծը շատ ավելի հեշտ է նկատվում, ոնց որ մեր ուղեղը պրոշիվկա արված է համբույր ինտերպրետացնելու։

Հիշեցի, որ մարմնավաճառները չեն համբուրվում շրթունքներով։ (կլիենտների հետ, բնականաբար)

Մեկ էլ ասեմ, որ ինքս շատ ավելի շատ եմ սիրում իսկական լուսանկարներ։
Բռնացրած։ Կյանքից։ Որովհետեւ գիտեմ, որ այդպես եղել է ուրեմն։ Փաստ է։
Չէ, երբ լուսանկարիչը մտածել ու իրականացրել է՝ ես դա հասկանում եմ։
Դա լավ է։ Բայց անհամեմատ շատ եմ հավանում բռնացրած լուսանկարները, որովհետեւ ավելի եմ գնահատում իրականը, չհորիվնածը։

Ուզում եմ ցույց տալ երկու համբույրով լուսանկար։
Սա Ռոբեր Դուանոյի համբույրն է։

Անգլերեն վիքիյում այդ լուսանկարի մասին նույնիսկ առանձին բաժին կա։
Դա Դուանոյի ամենաճանաչվող լուսանկարն է։ Դարձել է դասական նկար, ֆոտոիկոնա։ Համարվում է երիտասարդ սիրո խորհրդանիշ։
Ինձ միշտ դուր չէր գալիս։ Չէի կարող բացատրել ինչու։
Իմ պատին կախված չէր եղել։ ։Պ
Հետո իմացա որ լիքը զույգ իրան դիմում էին, հայտնում որ ճանաչել են իրանք իրանց այդ լուսանկարի մեջ ու պահանջում փող։
Այդ ժամանակ նա խոստովանեց, ու ապացուցեց դատարանում, որ լուսանկարը բռնացրած չէ, այլ մաքուր պոստանովկա է։ Նա նույնիսկ վճարել է մոդելներին։
Մոդելները իրոք զույգ էին, իրենց ասելով այն ժամանակ անընդմեջ համբուրվում էին, սակայն չձգեցին հարաբերությունը ինը ամսուց երկար։

Ուրեմն պատահական չէ որ չեմ հավանել՝ զգու՛մ էի որ պոստանովկա է, չնայած փնթի կադրին, կիսված մարդկանց։

Լուսանկարը դարձավ հայտնի ստեղծումից մոտ երեսուն տարի անց, ութսունականներին, սկսվեց տպվել ինչի վրա ասես՝ օրացույցների, մարկաների, մայկա-տռուսիկների, վարագույրերի ու սպիտակեղենի վրա։

Ու ինքը Դուանոն դիպուկ ասել է իր իսկ նկարի մասին՝ «սա մակերեսայիին լուսանկար է, ադպիսի լուսանկարները վաճառվում են թեթեւ, ինչպես էժան մարմնավաճառները»։

Մյուս նկարը, որ ուզում եմ ցույց տալ, դա իհարկէ առասպելական համբույրն է հաղթանակի օրը։ Ու կրկին չեմ հավանում։

Այսինքն ես նկատել եմ որ համբույրը կեղծ է։
Ահա թե ինչ է գրում այդ լուսանկարի մասին հեղինակը՝

«Թայմս Սքվերում Հաղթանակի օրը ես տեսա նավաստի, ով վազում էր փողոցով, ու բռնում եւ գրկում յուրաքանչյուր պատահած կին։ Կապ չուներ ով է՝ տատիկ, մարմնեղ, նիհար, թե պառավ։ Ես վազում էի իր առջեւից իմ Լեյկայով ու շրջվում էի, ուսի վրայից նայելով, բայց ոչ մի պատկեր չտեսա, որ կհավանեի։ Հետո հանկարծակի, մի ակնթարթում ես նկատեցի ինչ որ սպիտակ բան է բռնվել։ Պտտվեցի ու կտացրեցի այն պահին երբ նավաստին համբուրեց դայակին։ Վերցրի ուղիղ չորս լուսանկար։ Դրանք արված էին մի քանի վայրկյանի ընթացքում։ Միայն մեկն է ստացվել բալանսի առումով։ Մնացածների վրա շեշտը սխալ է՝ նավաստին կամ շատ փոքր է կամ շատ բոյով»

Ու ես հիմա գիտեմ ինչի այդ լուսանկարը ինձ դուր չի գալիս։ Ճիշտ է, այս մեկը պոստանովկա չէ, բայց եւ իրական համբույր էլ չէ։
Ու իհարկե սիրո մասին չէ։
Ահա
ու տենց

«Տարօրինակելով գիրքը» միջոցառման հրավեր >> Invitation to “Queering the Book” happening

Filed under: Queering Yerevan — Tags: — շուշան ավագյան @ 2:09 pm
Սիրով հրավիրում ենք մասնակցելու ՏԵ-ի տեղի ունենալիքին
կիրակի, նոյեմբերի 27-ին, ժամը 5:00-ին, Ակումբում (Թումանյան 40)
որը ներառում է`
«Տարօրինակված է. Ինչ անել Xցենտրիկ արվեստի հետ» գրքի շնորհանդեսը
Արփի Ադամյանի վավերագրական վիդեոն
և
«Խովդ» պերֆորմանսը
>գիրք>գառ>թռիչք>դյութերգանք>մահ>խոսակցություն>մոնգոլիա>ընթերցանություն>լռություն>սաթմաոն>հիշողություն>
Մելինե Տեր Մինասյանի և Լողելին Քյոնիգի հղացմամբ և կատարմամբ
Միջոցառումից հետո բոլորը հրավիրված են DIY (Փարպեցի 14)

You are cordially invited to a QY happening

on Sunday, November 27, at 5:00, at The Club (Tumanyan 40)

which includes
a presentation of the book “Queered: What’s To Be Done With XCentric Art”
a documentary video by Arpi Adamyan
and
the theatrical performance “Khovd”
>book>lamb>flight>incantation>death>talk>mongolia>reading>silence>satmaon>memory>
created and performed by Méliné Ter Minassian and Laureline Koenig
Afterparty at DIY (Parpetsi 14)

ասք գրաքննության դեմ պայքարի մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 10:30 pm November 24, 2011

Originally published at Մատեան անկապութեան. Please leave any comments there.

SOPA-ի մասին ես իմացա Դիասպորայի «stop censorship» հղումից։ Այսօր բացեցի ՖՖ-ն, ու հասկացա, որ Մոզիլլան էլ է միացել շարժումին։


Միացե՜ք։
ու տենց

« Newer PostsOlder Posts »

Armwebs.com Armwebs.com