Դասական երաժշտության մասին
Փոքրուց դասական երաժշտություն չեմ սիրել… Չէ, ոչ թե չեմ սիրել, այլ տարօրինակ ազդեցություն է ունեցել ինձ վրա: Տատիկս ինձ համերգների էր տանում, ու ես անընդհատ կեսից քնում էի: Էդպես էլ դասականից անտեղյակ մեծացա` հազիվ մի քանի կոմպոզիտորի անուն իմանալով:
Երեկ Սոֆիի հետ գնացել էի գարեջուր խմելու: «Երեք քույրեր» հայտնի սրճարանում մի մարդ նվագում էր: Ծանոթ երաժշտություն էր: Ուզում էի բացականչել` վայ, Թորի Ամոսը: Լավ է, որ լեզուս կծեցի, սուս մնացի: Քիչ էր մնում` դպրոցում դաշնամուր սովորած Սոֆիի կողքին խայտառակ լինեի, խելոքի համբավս գետնով տայի:
Ուղղակի պետք էր հիշել, որ Թորիի վերջին ալբոմը դասական գործերի հիման վրա է գրվել: Իսկ տղան սա էր նվագում.





Recent Comments