Թե որտեղ պետք եկավ ֆրանսերենը

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 2:39 pm October 29, 2011

Էն ժամանակ, երբ համարյա աննպատակ սովորում էի, շատերն էին ասում` ֆրանսերենն ինչի՞դ ա, գնա գերմաներեն սովորի, ավելորդ ժամանակ ես ծախսում և այլն: Էնքան էին ասում, որ ես էլ էի սկսում հավատալ ու մեկ-մեկ գլխիս էի տալիս, թե` ինչի՞ս էր պետք, որ կյանքիցս մի տարի դրան նվիրեցի:

Իսկ այ հիմա հասկանում եմ, որ ֆրանսերենը փրկության է գալիս, երբ ուրիշ ոչ մի լեզու չի կարող օգնել: Էստեղ սուպերմարկետներում շատ ապրանքների վրա մենակ հոլանդերեն ու ֆրանսերեն է գրած (մնացած շատերի վրա էլ մենակ հոլանդերեն): Համ ես եմ կարողանում գլուխ հանել, համ էլ դասընկերներս որ չեն իմանում ինչը ոնց օգտագործեն, գալիս են մոտս, թե` սա կթարգմանե՞ս:

Ու մենակ առօրյան չէ:

Երբ դասախոսիս գրեցի, որ հայ աֆազիկի խոսքի նմուշ չեմ ճարում, առաջարկեց ուրիշ լեզվով անել, բայց ոչ անգլերեն, որովհետև ծեծված թեմա է: Արանքում մնում էին ռուսերենն ու ֆրանսերենը: Առաջինը ճարելու համար պիտի նույն քայլերին դիմեի, ինչ հայերենի համար (բայց ռուսերենը հաստատ կլիներ) ուղղակի էն տարբերությամբ, որ Ռուսաստանում ծանոթություններ չունեմ, անծանոթ մարդկանց պիտի գրեի: Տակը մնաց մի հատիկ ֆրանսերեն, էն էլ մեր եռհատորյակի մեջ նմուշը կար, հարցս հեշտ լուծվեց:

Նենց որ, ինչքան լեզու գիտես, էնքան կյանքն ավելի հեշտ ա: 

ասք Գեյլի մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 2:59 am

Originally published at Մատյան անկապութեան. Please leave any comments there.

- What is it that you fantasize about?
World peace? I thought so.
Do you fantasize about international fame?
Do you fantasize about winning a Pulitzer Prize?
Or a Nobel Peace Prize?
An MTV Music Award?
Do you fantasize about meeting some genius hunk, ostensibly bad…
but secretly simmering with noble passion…
and willing to sleep on the wet spot?
- I’ll take two! I’ll take two!
- What was that?
Kimberly will take two.

You get Lacan’s point.

Fantasies have to be unrealistic…
because the moment… the second…
that you get what you seek…
you don’t…
you can’t want it anymore.

In order to continue to exist…
desire must have its objects
perpetually absent.

It’s not the “it” that you want.
It’s the fantasy of”it.”
- So, desire supports crazy fantasies.
Sorry.
This is what Pascal means when he says
that we are only truly happy…
when daydreaming about future happiness.
- It came today.
- Or why we say…
the hunt is sweeter
than the kill.
Or be careful what you wish for,
not because you’ll get it…
but because you’re doomed
not to want it once you do.

So the lesson of Lacan is,
living by your wants
will never make you happy.

What it means to be fully human is
to strive to live by ideas and ideals…

and not to measure your life
by what you’ve attained
in terms of your desires…

but those small moments
of integrity, compassion…
rationality, even self-sacrifice.
Because in the end, the only way
that we can measure the
significance of our own lives…
is by valuing the lives of others.

ու տենց

ասք Գեյլի մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 2:59 am

Originally published at Մատյան անկապութեան. Please leave any comments there.

- What is it that you fantasize about?
World peace? I thought so.
Do you fantasize about international fame?
Do you fantasize about winning a Pulitzer Prize?
Or a Nobel Peace Prize?
An MTV Music Award?
Do you fantasize about meeting some genius hunk, ostensibly bad…
but secretly simmering with noble passion…
and willing to sleep on the wet spot?
- I’ll take two! I’ll take two!
- What was that?
Kimberly will take two.

You get Lacan’s point.

Fantasies have to be unrealistic…
because the moment… the second…
that you get what you seek…
you don’t…
you can’t want it anymore.

In order to continue to exist…
desire must have its objects
perpetually absent.

It’s not the “it” that you want.
It’s the fantasy of”it.”
- So, desire supports crazy fantasies.
Sorry.
This is what Pascal means when he says
that we are only truly happy…
when daydreaming about future happiness.
- It came today.
- Or why we say…
the hunt is sweeter
than the kill.
Or be careful what you wish for,
not because you’ll get it…
but because you’re doomed
not to want it once you do.

So the lesson of Lacan is,
living by your wants
will never make you happy.

What it means to be fully human is
to strive to live by ideas and ideals…

and not to measure your life
by what you’ve attained
in terms of your desires…

but those small moments
of integrity, compassion…
rationality, even self-sacrifice.
Because in the end, the only way
that we can measure the
significance of our own lives…
is by valuing the lives of others.

ու տենց

Թափուր աշխատատեղեր Հայաստանում

Filed under: Life — tapur @ 1:12 am

Ծանոացեք Տանժեր ընկերության թափուր աշխատատեղերի ցանկին

ասք արտագաղթի մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 7:06 pm October 28, 2011

Originally published at Մատյան անկապութեան. Please leave any comments there.

#փաստորեն #ԿԿ ն էլ է գնում #խոպան։ #արտագաղթ

ու տենց

ասք նորմալ մարդկանց մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 5:47 pm

Originally published at Մատյան անկապութեան. Please leave any comments there.

գործընկերները վերադարնում են հարցազրույցից՝

– դե պարզ է, որ չէր իմանա ՆԻՍն կամ ՆՖՍը որն է, եթե տենց տեղ չի աշխատել։ Հո գիժ չի որ տանը ՆՖՍ օգտագործի։
– այո, իսկ եթե ասի՝ ես տանը ՆՖՍ եմ օգտագործում, ուրեմն նրան պետք չէ վերցնել, որովհետեւ նա նորմալ մարդ չէ։
– աաաաա, իմ ծնողների տանը կոնֆիգ եմ արել՝ ՆՖՍ + աութոֆս։

վարագույր

ու տենց

ասք էկրան օգտագործելու մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 3:42 pm

Originally published at Մատյան անկապութեան. Please leave any comments there.

ես չեմ արել, արդեն հին է, որոշել եմ կիսվել։

երբ արդեն չգիտեն ինչպես այն օգտագործել։

ու տենց

ասք ինքներդ գիտեք ում մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 2:44 pm

Originally published at Մատյան անկապութեան. Please leave any comments there.

- դե ԿԿ-ն պետք է կողմնորոշվի ում հետ է, ՌՔ թե ՍՍ
- հմ, ՌՔ-ն արդեն այնքան գործում է, որ պետք է կողմնորոշվե՞ն։
- ՌՔ-ն կուսակցություն է փնտրում որ դրա միջոցով հետ գա։
- հնչում է ոնց որ՝ «Վոլանդեմորթը մարմին է փնտրում որ դրա միջոցով հետ գա»։ Ահա։

ու տենց

Կարեն Կարապետյանի սենսացիոն հրաժարականը – NewsՀաբ

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 2:11 pm

Երևանի քաղաքապետը խոսում է հրաժարականի մասին: Առաջինը միայն մեր մոտ:

Կարեն Կարապետյանի հրաժարականի Top 10 վարկածներ

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 9:52 am

Ինչի մասին դեռ չի գրել մամուլը

ԵՐԵՎԱՆ – Հայկական մամուլը շարունակում է քննարկել քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի վարկածներն ու պատճառները: Քանի որ բուն հրաժարականը դեռ չի եղել, հայ լրագրողները ստեղծագործական ազատություն են ստացել մեզ կերակրել անհիմն, չստուգված ֆանտազիայի արդյունք դարձած  հոդվածներով ու վերլուծականներով, այն էլ` սովորականից ավելի մեծ չափաբաժնով: Մենք էլ որոշեցինք միանալ խրախճանքին: ԵՎ այսպես` Top 10 վարկածներ:

10 Կարեն Կարապետյանը երբեք չի էլ եղել, Երևանում քաղաքապետություն է արել Ճապոնիաից բերած ամենավերջին թողարկման  Drive KK-03 անդրոիդը: Սակայն լիցքավորումը պարպվել է, և անդրոիդին անհրաժեշտ է ուղարկել Ճապոնիա` լիցքավորելու: Հնարավոր է, որ մեկ ամիս հետո նա վերադառնա վարչապետի տեսքով:

9 Կարեն Կարապետյանին հրավիրել են մասնակցել Deep Purple խմբի նոր շրջագայությանը` որպես բեք վոկալիստ:

8 Կարեն Կարապետյանը որոշել է ստուգել` արդյոք երևանցիները իրոք օգտագործում են QR կոդերը: Հեռանալուց հետո նա մի քանի QR կոդ հանելուկներ է թողնելու: Եթե երևանցիները դրանք ճիշտ ապակոդավորեն, ապա կգտնեն իրենց սիրելի քաղաքապետին, ու նա կվերադառնա:

7 Կարեն Կարապետյանը Գերմանիա է մեկնել դրայվի վերականգնման լրջագույն վիրահատություն անցնելու համար: Բժիշկները լավատեսորեն են տրամադրված:

Երևանի սուպերհերոսը

6 Կարեն Կարապետյանը մեկնում է Տիբեթ, որպեսզի գտնի իր սեփական «եսը»: Չի բացառվում, որ վանականները նրան սովորեցնեն մահացու մարտարվեստներ, ու վերադառնալուն պես Կարեն Կարապետյանը սկսի գիշերները պայքարել հանցագործների, կորուպցիայի և աղպոտող քաղաքացիների դեմ: Քաղաքապետարանի մոտի մարմնավաճառուհիները կարող են հանգիստ լինել` նրանց էլի ձեռք չեն տա:

5 Կարեն Կարապետյանը միշտ էլ եղել է «Լևոնի մարդը»: Հանրապետականի վերևները վերջերս են դրա մասին տեղեկություն ստացել և փորձում են քաղաքապետարանից հանել միակ ՀԱԿ ներկայացուցչին:

4 Երևանը երբեք էլ քաղաքապետ չի ունեցել. դա գրանտակեր ՀԿ-ների կողմից կազմակերպված ուղեղների լվացման հոլյուցինագեն արդյունք էր: Դա արվել էր բացառապես Սորոսի, մասոնների և Եհովայի վկաների փողերով:

3 Կարեն Կարապետյանի հրաժարականը լուրջ մեսիջ է Մարիամ Թեղուտի Սուխուդյանին: Նա պահանջում է դադարեցնել «կանաչ» տեռորը:

2 Կարեն Կարապետյանին պատանդ է վերցրել կրպակատերերից կազմված բանդան: Նրանք պահանջում են Օպերայի շենքի տեղում հսկայական կրպակ կառուցելու թույլատրություն, հակառակ դեպքում մենք էլ երբեք չենք տեսնի Կարեն Կարապետյանին:

Քաղաքապետարանը այստեղից չի երևում

1 Կարեն Կարապետյանի պայմանագիրը սպառվեց, և նա վերադարձավ մայրենի Յուպիտեր մոլորակ: Այնտեղ նա կշարունակի իր տոհմի ավանդական փոխկապերի բիզնեսը: Նա եբեմն տվայտանքով կնայի գիշերային երկնքի կապույտ մոլորակին և կտրվի երևանյան հուշերին:

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

Հայերենն ու գիտությունը մեր երկրում

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 12:45 am

Ոնց հասկանում եմ, էստեղ շատ եմ տանջվելու: Գիտեի, որ Հայաստանում գիտության վիճակը տխուր է, բայց է՞ս աստիճանի: Մեր երկրում որ էդքան լեզվաբան են արտադրում, ինչո՞վ են զբաղվում նրանք, ի՞նչ է նրանց գործի անունը: Կլինիկական լեզվաբանության մասին խոսել էլ չեմ ուզում: Հայաստանում լեզվաբանական կրթությամբ որևէ  չի պատկերացնի, որ ինքը կարող է ինսուլտ տարած մարդկանց հետ աշխատել:

Դասախոսներիս առաջադրանքները կատարելու համար երբեմն ստիպված եմ լինում շատ բաներ զրոյից սկսել, որովհետև հայերենի մասին որևէ տվյալ չկա, իսկ երբեմն էլ զրոյից սկսելն էնքան անհնար է լինում, որ հաշվի եմ առնում նաև առաջադրանքն այլ լեզվով կատարելու տարբերակը:

Անընդհատ մտածում եմ, որ Հայաստանում էս կամ էն բանի բացակայությունը ոչ թե փողի, այլ ֆայմի պակասի հետևանք է: Ասենք, ինչու՞ որևէ մեկի մտքով չի անցել աֆազիայով հիվանդին ձայնագրել ու խոսքը հետազոտել: Թեկուզ մենակ առաջընթացը գնահատելու համար, շատ բան չեմ ասում: Ախր ինչու՞ հայերից փոքր-ինչ շատ հոլանդացիները տոննաներով տվյալներ պիտի ունենան աֆազիայի ու դիսլեքսիայի մասին, իսկ հայերենի մասին նմուշի համար որևէ բան չլինի:

Ու ընդհանրապես, ինչու՞ են մեր երկրում գիտությունն ու կրթությունն էդքան անջատված իրարից: Միջին վիճակագրական ուսանողին գիտության անուն ես տալիս, միանգամից խրտնում է. «Վայ, վայ, ես ժամանակ չունեմ»: Էլի ֆայմի հարց. դասախոսը հազար էջ անգիր տալու փոխարեն կարող է մի փոքր հետազոտություն հանձնարարել ու էդպես գնահատել, չէ՞: 

Մենակ մի բան հաստատ գիտեմ. Հայաստանից էսքան հեռու էդ հետազոտությունների բացակայությունը մաշկիս վրա զգում եմ:

Հ.Գ. Եթե գտնում եք, որ սխալվում եմ, եթե գիտեք նման հետազոտությունների մասին, խնդրում եմ` կիսվեք ձեր տեղեկություններով: Շատ շնորհակալ կլինեմ:

Զրպարտության մասին նոր օրենքը կդժվարեցնի պաշտոնյաներին նեղանալը

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 3:56 pm October 27, 2011

«Այս անգամ իրոք լավ բան եմ փորձում անել,» – Օբմուդսմարդ

ԵՐԵՎԱՆ – Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ՀՀ «Զրպարտության մասին» օրենքի բարեփոխման գործընթացը: ՄԻՊ գրասենյակի վերլուծությունը բացահայտել է, որ հայ պաշտոնյաները մտել են որակապես նոր հասունացման փուլ, երբ արդեն պատրաստ են չնեղանալ սուր քննադատական հոդվածներից և ելույթներից:

«Բնականաբար, պաշտոնյաները դեռ պատրաստ չեն բացահայտ քննադատությանը,  դրա համար նոր օրենքը նախատեսում է փուլային անցում »,- նշում է Օմբուդսմարդ Կարեն Անդրեասյանը: «-Նախ թույլ կտանք ընդգծել մանր ու միջին պաշտոնյաների բլթոցները, թյուրիմացությունները և որոշ բյուջետային գողություններ»:

«Երկրորդ փուլում կարելի կլինի անպատիժ թեթև իշմար անել, որ այս կամ այն նախարարը կամ պատգամավորը ինչ-որ ալա-բուլա բանով է զբաղվում կամ անեթադրաբար դամբուլ է: Եվ վերջին, երրորդ փուլում արդեն հնարավոր կլինի հանգիստ քլնգել ցանկացած բարձրագույն պաշտոնյայի: Բայց դա արդեն 2035-ի կողմերը»:

Օրենքը վտանգում է Սահակյանի ինտելեկտուալ իմիջը

Բարեփոխումների դեմ է հանդես եկել ՀՀԿ-ն,  մասնավորապես` կուսակցության խոսնակ Գալուստ Սահակյանը. «Օրենքի բարեփոխումը հենց այնպես չի փաթաթվում մեր վզին: Պարզապես որոշ ուժեր ուզում են անպատիժ ցեխ շպրտել մեզ վրա: Ի՞նչ երաշխիք կա, որ օրենքի ընդունումից հետո բոլոր ԶԼՄ-ներն ինձ չեն լուսաբանի ոչ ինտելեկտուալ լույսի ներքո»:

«Օրենքի նախագիծը նաև նախատեսում է պաշտոնյա անձանց վիրավորելու համար ավելի մատչելի գնացուցակ: Եթե հին օրենքով, օրինակ, ոստիկանության սերժանտին ‘խուլիգան’ անվանելու համար պետք էր մուծել 50 հազար դրամ, ապա նոր նախագիծը շատ ավելի մատչելի է դարձրել նման որակումները` 1-3 հազարական դրամ` կախված սերժանտի աշխատանքային փորձից»:

Օրենքի ջատագով, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը բացատրում է օրինագծի սոցիալական կողմը. «Եթե նախկինում պաշտոնյաներին կարողանում էին նվաստացնել միայն միջինից բարձր խավի ներկայացուցիչները, ապա նոր օրենքը թույլ է տալիս պաշտոնյայի պորտը տեղը դնել նաև սոցիալապես անապահով խավերին»:

«Օրինակ, նույն մանկավարժը կամ դաշնակահարը կկարողանան ոչ շատ բարձրաստիճան, բայց այնուամենայնիվ ինչ-որ պետական հիմնարկի աշխատակից բացահայտել, որպես ‘կաշառակեր’ կամ ‘խուլիգան’», – նշեց նախարարը:

Մինչև օրենքի վերջնական ընթերցումը, ԱԺ նախագահը խոստացել է հրապարակել բոլոր պաշտոնյաների քլնգման գնացուցակը: Ակնկալվում է, որ առավել թանկ կարժենա նեղացնել երկրի գործադիր իշխանությանը, որը կկարողանան իրենց թույլ տալ ռուս օլիգարխները:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer 

ասք մուտքը սահմանափակելու մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 4:33 pm October 26, 2011

Originally published at Մատյան անկապութեան. Please leave any comments there.

Ասենք ունենք NIS-ին կպած մեքենա, բայց ուզում ենք ոչ ոք դրան չկպնի, բացի կոնկրետ մարդկանցից։
Կարելի է սահմանափակել ssh-ով, բայց ասենք մեկա rsh պետք է միացված լինի։

Ապա սենց պարզ ձեւ կա։
Գրում ենք /etc/passwd ֆայլի վերջում այն յուզերներին, ում ուզում ենք թողնել՝

named:x:25:25:Named:/var/named:/sbin/nologin
ldap:x:55:55:LDAP User:/var/lib/ldap:/bin/false
+noch

իսկ վերջում մի սենց տող՝

+:x:::::/etc/siktir

եւ այդ շելլը ստեղծենք՝

# cat /etc/siktir
#!/bin/sh
echo “******** access restricted *********”
echo ” get the fuck out from here ”
echo “******** access restricted *********”
sleep 3
exit 0

մեկ էլ nsswitch.conf ում passwd: files compat nis
ու տենց

Անխելք մարդը

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 4:02 pm

Անխելք մարդու հեքիաթը կարդացել եք, չէ՞: Այ հիմա ինձ մոտ լրիվ էդ վիճակն ա:

Հետազոտությանս համար էստեղ ապրող հայ է պետք: Բոլոր հնարավոր կոնտակտներս օգտագործեցի, նամակներ ցրեցի: Հա վազում եմ, մեյլերս ստուգում, Ֆեյսբուքի խմբերն ու նամակներս նայում: Դեռ վերջնական պատասխան չունեմ որևէ մեկից:

Էսօր ցերեկը դարդոտ նստած հաց եմ ուտում համալսարանի բակում, մեկ էլ տեսնեմ՝երեք հոգի են անցնում: Քիթս կտրեմ, թե հայ չէին: Դեռ աղջիկն էլ նայեց ինձ, երևի եռագույն դրոշով գլխարկս տեսավ, մինչև ականջները ժպտաց ու մորն ինչ-որ բան ասեց: Ես էլ էշ-էշ ժպտացի, անցավ, գնաց: Մինչև գլխիս մեջ զնգաց, թե՝այ ապուշ, էս էն հայերը, գնա, իրանց խնդրի, որ մասնակցեն հետազոտությանդ, արդեն կորել էին տեսադաշտիցս:

Այ հիմա որ ասեմ՝Աստված ջան, ինչու՞ չես թողնում, որ հայերի գտնեմ, կասի՝ էն ա, երեք հոգու ուղարկել էի, ինչու՞ բանի տեղ չդրեցիր:

Հ.Գ. Սաղ հեչ: Եթե Խրոնինգենում ապրող հայ ծանոթ ունեք, ինձ շտապ գրեք: Մինչև ուրբաթ պիտի գոնե 10 րոպեանոց հետազոտությունն անեմ, որ շաբաթ-կիրակի հասցնեմ վերլուծել ու թուղթս գրել:

« Newer PostsOlder Posts »

Armwebs.com Armwebs.com