Ամենալավ խորհուրդները, որոնք ինձ հետ Հայաստանից բերեցի

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 10:59 pm October 31, 2011

Հուլիսի վերջերին Էրասմուս մունդուս ծրագրով արտասահմանում սովորելու մեկնողների համար Երևանում pre-departure orientation (էս արտահայտությունը թարգմանել չի ստացվում, օգնեք) կոչվածը կազմակերպվեց: Մի քանի շրջանավարտներ (հայ և ռուս) կիսվեցին իրենց փորձով, խորհուրդներ տվեցին, հարցերին պատասխանեցին: Մշակութային դժվարությունները հաղթահարելու թրեյնինգ կազմակերպվեց: Ինչ խոսք, շատ օգտակար էր, ու լիքը տեղեկատվությամբ զինված Հայաստանից մեկնեցի: Բայց մյուս կողմից էլ լիքը երկրներում կռված աղջիկ էի ու դեռ չգիտեի, որ իմ եվրոպացի համակուրսեցիներից մեծ միջմշակութային փորձ ունեի:

Հիմա, երբ հետ եմ նայում, ավելի լավ եմ հասկանում, թե ամենակարևոր խորհուրդները որոնք էին, որ իրոք ճամպրուկիս մեջ դրեցի, հետս բերեցի ու մինչև հիմա խնամքով հետևում եմ դրանց:

Շրջանավարտներից մեկ` Քրիստինան, իր փորձն էր ներկայացնում: Չասեմ, որ հենց առաջին նախադասությունից դուրս շատ եկավ (էդ նախադասությունը հայերեն էր, ու կարծեմ միակն ինքն էր, որ հայերենով սկսեց): Հետո էլ խորհուրդների մեջ նշեց գրելու մասին: Ասաց, որ բլոգ ունի: Դարձավ ինձ, ավելացրեց, որ գիտի, որ ես էլ բլոգ ունեմ:

Մտքերի մեջ ընկա. ո՞վ էր: Շատ կարճ ժամանակ պահանջվեց, որ անունը կապեցի իմ իմացած բլոգերից մեկին ու հասկացա, թե ով է: Նրա բլոգը գտել էի շատ ժամանակ առաջ, երբ հայալեզու մատյանները մատների վրա կարելի էր հաշվել: Պետք է ասեմ, որ շատ էր գրավել: Չնայած ԿՄ-ում չէր, հաճախ էի մտնում ու շատ մեծ հաճույքով կարդում գրառումները հատկապես արտերկրում ունեցած փորձի մասին: Հետո, իհարկե, ինքն էլ նշեց իր բլոգի հասցեն, ու համոզվեցի, որ չեմ սխալվել: Այդ հանդիպումը չափից դուրս անսպասելի էր ինձ համար և ուրախալի: 

Մի խոսքով, նրա խորհուրդներից մեկը գրելն էր, մյուսն էլ կարդալը: Գրելը բլոգի տեսքով, կարդալը` գեղարվեստական գրականության: Ու հիմա դրանք հենց էն երկու գործողություններն են, որոնք ինձ անասելի թեթևություն են բերում: Լիքը ակադեմիական տեքստեր գրելու կողքին կբացեմ բլոգս, մի բան կխզբզեմ, ու հետո ամեն ինչ շատ ավելի հեշտ կգնա: Անկապ տրամադրության կամ անքնության դեպքում գիրք կբացեմ, մի քանի էջ կկարդամ ու անուշ-անուշ կքնեմ կամ կցրվեմ: Էլ չեմ ասում, որ Բեռլինում հասարակական տրանսպորտի մեջ անցկացրածս ժամերը ոնց էին կարճվում գրքերով:

Մի բան էլ նշեց ճամփորդական նախընտրությունների մասին: Ասում էր, որ սիրում է մի տեղում մնալ ու տեղացիներին լավ ուսումնասիրել մի քանի օրով որևէ տեղ գնալու փոխարեն: Էն ժամանակ լավ չգիտեի, թե ես որ խմբին էի պատկանում: Բայց հիմա, երբ ամեն շաբաթ-կիրակի սենյակակիցս կորում է եվրոպական որևէ երկրում, իսկ ես գնում-խցկվում եմ քաղացի ամենակոլորիտային հատվածներում կամ ծրագրում հոլանդացի ուսանողների հետ հյուսիսի կղզիներ մեկնել, հասկանում եմ, որ տեղացիներին մինչև վերջ ուսումնասիրելու ծարավ ունեմ:

Ու էստեղ ուզում եմ շնորհակալությունս հայտնել Քրիստինային տված խորհուրդների համար, որոնք ինձ օդի ու ջրի պես պետք էին, ու չնայած առանց գիտակցելու էլ նույն բաները կանեի, բայց հիմա գիտեմ, որ ինձնից առաջ մեկն արել է, և օգտակար է եղել, և այդ մեկը մի մարդ է, որին վստահում եմ:

ԵԱԴ ՍԱ 16:7 Գարանտ-Լիմենս

Filed under: School for Young Leaders — Tags: — @ 4:49 pm

A

Եվ դարձյալ Գերտրուդ Ստայնի մասին

Filed under: Queering Yerevan — Tags: — շուշան ավագյան @ 2:31 pm

webtv.am-ը ներկայացնում է առաջին անգամ հայերենով` Գերտրուդ Ստայն՝ «ԱրտԳրականություն» ամսագրի նոր համարում . . .

http://webtv.am/haxordasharer/notebook/gertrud-stayn/

ասք պակմանի մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 11:56 am

Originally published at Մատյան անկապութեան. Please leave any comments there.

աաա, ինձ ինչ են նվիրել։

հանդմեյդ, յունիք
պակման, բան ման ։Պ

ու տենց

Armwebs.com Armwebs.com