Ամենալավ խորհուրդները, որոնք ինձ հետ Հայաստանից բերեցի

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 10:59 pm October 31, 2011

Հուլիսի վերջերին Էրասմուս մունդուս ծրագրով արտասահմանում սովորելու մեկնողների համար Երևանում pre-departure orientation (էս արտահայտությունը թարգմանել չի ստացվում, օգնեք) կոչվածը կազմակերպվեց: Մի քանի շրջանավարտներ (հայ և ռուս) կիսվեցին իրենց փորձով, խորհուրդներ տվեցին, հարցերին պատասխանեցին: Մշակութային դժվարությունները հաղթահարելու թրեյնինգ կազմակերպվեց: Ինչ խոսք, շատ օգտակար էր, ու լիքը տեղեկատվությամբ զինված Հայաստանից մեկնեցի: Բայց մյուս կողմից էլ լիքը երկրներում կռված աղջիկ էի ու դեռ չգիտեի, որ իմ եվրոպացի համակուրսեցիներից մեծ միջմշակութային փորձ ունեի:

Հիմա, երբ հետ եմ նայում, ավելի լավ եմ հասկանում, թե ամենակարևոր խորհուրդները որոնք էին, որ իրոք ճամպրուկիս մեջ դրեցի, հետս բերեցի ու մինչև հիմա խնամքով հետևում եմ դրանց:

Շրջանավարտներից մեկ` Քրիստինան, իր փորձն էր ներկայացնում: Չասեմ, որ հենց առաջին նախադասությունից դուրս շատ եկավ (էդ նախադասությունը հայերեն էր, ու կարծեմ միակն ինքն էր, որ հայերենով սկսեց): Հետո էլ խորհուրդների մեջ նշեց գրելու մասին: Ասաց, որ բլոգ ունի: Դարձավ ինձ, ավելացրեց, որ գիտի, որ ես էլ բլոգ ունեմ:

Մտքերի մեջ ընկա. ո՞վ էր: Շատ կարճ ժամանակ պահանջվեց, որ անունը կապեցի իմ իմացած բլոգերից մեկին ու հասկացա, թե ով է: Նրա բլոգը գտել էի շատ ժամանակ առաջ, երբ հայալեզու մատյանները մատների վրա կարելի էր հաշվել: Պետք է ասեմ, որ շատ էր գրավել: Չնայած ԿՄ-ում չէր, հաճախ էի մտնում ու շատ մեծ հաճույքով կարդում գրառումները հատկապես արտերկրում ունեցած փորձի մասին: Հետո, իհարկե, ինքն էլ նշեց իր բլոգի հասցեն, ու համոզվեցի, որ չեմ սխալվել: Այդ հանդիպումը չափից դուրս անսպասելի էր ինձ համար և ուրախալի: 

Մի խոսքով, նրա խորհուրդներից մեկը գրելն էր, մյուսն էլ կարդալը: Գրելը բլոգի տեսքով, կարդալը` գեղարվեստական գրականության: Ու հիմա դրանք հենց էն երկու գործողություններն են, որոնք ինձ անասելի թեթևություն են բերում: Լիքը ակադեմիական տեքստեր գրելու կողքին կբացեմ բլոգս, մի բան կխզբզեմ, ու հետո ամեն ինչ շատ ավելի հեշտ կգնա: Անկապ տրամադրության կամ անքնության դեպքում գիրք կբացեմ, մի քանի էջ կկարդամ ու անուշ-անուշ կքնեմ կամ կցրվեմ: Էլ չեմ ասում, որ Բեռլինում հասարակական տրանսպորտի մեջ անցկացրածս ժամերը ոնց էին կարճվում գրքերով:

Մի բան էլ նշեց ճամփորդական նախընտրությունների մասին: Ասում էր, որ սիրում է մի տեղում մնալ ու տեղացիներին լավ ուսումնասիրել մի քանի օրով որևէ տեղ գնալու փոխարեն: Էն ժամանակ լավ չգիտեի, թե ես որ խմբին էի պատկանում: Բայց հիմա, երբ ամեն շաբաթ-կիրակի սենյակակիցս կորում է եվրոպական որևէ երկրում, իսկ ես գնում-խցկվում եմ քաղացի ամենակոլորիտային հատվածներում կամ ծրագրում հոլանդացի ուսանողների հետ հյուսիսի կղզիներ մեկնել, հասկանում եմ, որ տեղացիներին մինչև վերջ ուսումնասիրելու ծարավ ունեմ:

Ու էստեղ ուզում եմ շնորհակալությունս հայտնել Քրիստինային տված խորհուրդների համար, որոնք ինձ օդի ու ջրի պես պետք էին, ու չնայած առանց գիտակցելու էլ նույն բաները կանեի, բայց հիմա գիտեմ, որ ինձնից առաջ մեկն արել է, և օգտակար է եղել, և այդ մեկը մի մարդ է, որին վստահում եմ:

ԵԱԴ ՍԱ 16:7 Գարանտ-Լիմենս

Filed under: School for Young Leaders — Tags: — @ 4:49 pm

A

Եվ դարձյալ Գերտրուդ Ստայնի մասին

Filed under: Queering Yerevan — Tags: — շուշան ավագյան @ 2:31 pm

webtv.am-ը ներկայացնում է առաջին անգամ հայերենով` Գերտրուդ Ստայն՝ «ԱրտԳրականություն» ամսագրի նոր համարում . . .

http://webtv.am/haxordasharer/notebook/gertrud-stayn/

ասք պակմանի մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 11:56 am

Originally published at Մատյան անկապութեան. Please leave any comments there.

աաա, ինձ ինչ են նվիրել։

հանդմեյդ, յունիք
պակման, բան ման ։Պ

ու տենց

Նախագահի մրցանակակիը ԵԱԴ սան

Filed under: School for Young Leaders — Tags: — @ 11:25 pm October 30, 2011

A

Այն մասին, թե ինչպես ձվածեղը սուպ դարձավ

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 9:11 pm

Ճաշի ժամ: Ի՞նչ ուտեմ: Էսօր տարբերակները բազմազան չեն, որովհետև կիրակի է, խանութները փակ են: Մի քիչ խառը բանջարեղեն ունեմ (կտրտած կաղամբ, սոխ ու բիբար. էստեղ էդպես էլ են վաճառում), մի քիչ սունկ ու ձու: Չբռնե՞մ էդ բոլորով ձվածեղ սարքեմ:

Իջնում եմ խոհանոց, սկսում բանջարեղենն ու սունկը տապակել, մեկ էլ զգում եմ, որ էդ ամեն ինչից շատ համով սուպ դուրս կգար: Կարտոֆիլի տոպրակս փորփրում եմ: Մի հատ քիչ ծլածը կա: Հերիք է: Արագ-արագ ջուրը եռացնում եմ, լցնում տապակվող բանջարեղենի վրա, կարտոֆիլը կտրտում, ավելացնում որոշ համեմունքներ: Էդպես մի քիչ եփում եմ,  ձուն ոնց հանել էի, նորից սառնարանը դնում: Ճաշս էլ լցնում ու ուտում եմ: Էդ ինչ համով սուպ էր ստացվել: Էն աստիճանի, որ չեմ ամաչի հյուրեր ունենալուց:

Ու ո՞վ է ասում, թե ես խոհարարությունից հեռու եմ: Շատ էլ որ Հայաստանում քիչ էի էփում: Ինձ թվում է` էստեղ կարևորը ոչ թե հմտություններն են, այլ երևակայությունը:

Vicky Cristina Barcelona

Filed under: Life probabilities — Tags: — Ely @ 7:02 pm

I always loved Woody Allen. At first it was based on the main fact that he was different, but after Vicky Christina Barcelone it is also based on the fact that he is deep. It was amazing how on the surface with very simple and easy scenes he was touching deep and phylosophical topics.

This is a move, which may be viewed in 2 different manner, depending on who you are or what mood u r at.

Here are some observations, which brought the thoughts below:

Quote:

Ted: Here in Barcelona, everything was swept aside. The world was turned upside down and stayed there.

Fred: Has it ever occurred to you that maybe the world was upside down before, and now its right side up?

It seems that from time to time you have to step aside and try to re-evaluate your coordinates, where you stand, who you are and many other things… Not always you will like what you will realize, but it is better to know things than wrapping yourself with the fake illusions through which at some point you will not be able to see the reality anymore.

Observation: Vicky’s and Cristina’s clothes

They both wore American style clothes with a priority of comfort being above style and taste even when they went for dates.

Quote:

Only unfulfilled love can be romantic

Maybe being in love is a transitional period and love needs to be unfulfilled, so the couple does not reach the finish… Or maybe it is not true at all and love is good in all its forms… who knows?

Quote:

He had this hot divorce and she tried to kill him

Living with hot tempered people has its price… But on the other hand you will never get bored, which takes us to the point below:

Observation: Vicky’s guy

The guy was good, there was nothing negative in him…but he seemed so disgustingly dull… and their relationship was sooo EMPTY!!! And the saddest thing is that this is how normal relationships of normal people in this world are…

Quote:

Maria Elena: You’re still searching for me in every woman.
Juan Antonio: That is not true, Maria Elena. I was in Oviedo some weeks ago with a woman who was the antithesis of you. An American, and something beautiful happened with her. So you’re mistaken.
Maria Elena: You’ll always seek to duplicate what we had. You know it.

When you are looking for someone specific in someone else all you will find is bitter disappointment from the fact that what you had and lost was unique. And in case you find what you were looking for you will get the bitter disappointment from the fact that what you had lost was not as unique as you thought it was.

Observation: Barcelona

After all, putting aside the film… how beautiful, warm, sexy, nice, attractive, intimate, passionate and perfect Barcelona is!!!

Նոր ԿՄ-ական

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 6:08 pm

Ողջունեք նոր ԿՄ-ական [info]lizagriffin-ին: Շատ լավ ու հետաքրքիր աղջիկ ա, ընկերացեք ու հետևեք գրառումներին:

Առաջարկներ ԶԼՄ-ներին` երեխաների խնդիրը լուսաբանելու համար

Filed under: Zaruhi Batoyan's Blog — Tags: — շուշան ավագյան @ 1:02 pm

A

Ինչպես լուսաբանել հաշմանդամության խնդիրը

Filed under: Zaruhi Batoyan's Blog — Tags: — շուշան ավագյան @ 12:22 pm

A

Ragip Zarakolu Arrested

Filed under: Արարատից այն կողմ — Tags: — turkaget @ 10:07 am

A

«Պրն. Վերտիգո» (Փոլ Օսթեր)

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 1:44 am

Այստեղ ինքս ինձ խոստանում եմ, որ սա Փոլ Օսթերի վերջին գիրքն է, որ կարդացի: "Brooklyn Follies"-ն ինձ շփոթեցրեց, տարավ Օսթերի մնացած գործերի մոտ, բայց արդյունքում` մեկը մի քիչ լավ, մեկը մի քիչ վատ, ու ոչ մեկը չհասավ "Brooklyn Follies"-ին:

«Պրն. Վերտիգոն» միջակոտ գործ էր, չնայած լավը լինելու բոլոր հավակնություններն ուներ: Սկիզբն ահագին հետաքրքիր էր, կերպարները` հաջողված, բայց հեղինակը նրանց հետ ճիշտ չի վարվում: Բռնում, ահագին ամերիկյան ձևով կերպարներից երկուսին վերացնում է, երրորդին էլ ուղարկում Աստված գիտի ուր` թողնելով միայն թռչող Ուոլթին և մաստեր Յեհուդիին:

Սկզբի խորհրդավորությունն էլ էր լավ: Մտածում ես` կխորանա, բացատրություններ կտա, թե ոնց է ստացվում, որ Ուոլթը կարողանում է օդ բարձրանալ, Յեհուդիի գաղտնիքները կբացահայտի: Բայց այդ ամենը տեղի չի ունենում: Մոտավորապես կեսերից դառնում է շատ սովորական ամերիկյան վեպ` լիքը կրակոցներով ու գողություններով: Մեկ էլ  քաղցկեղը հեչ արդարացված չի: Չես հասկանում, թե ոնց է ստացվել, որ անցյալ դարի քսանականներին կարողացել են ստամոքսի քաղցկեղ ախտորոշել, դեռ մի բան էլ որոշել, թե հիվանդին ինչքան ժամանակ է մնացել ապրելու:

Երկրորդ կեսի գոյության իմաստն ընդհանրապես չեմ հասկանում: Լրիվ ջուրծեծոցի, լիքը անկապ կերպարներ, անիմաստ դրվագներ: Լավ է, որ վերջում գոնե նորից անդրադառնում է թռչելու թեմային, բայց էլի մինչև վերջ չի խորանում: Այ Օսթերի էդ մի հատկանիշը չեմ սիրում, որ մի երևույթ առաջ քաշելիս երբեք մինչև վերջ չի տանում: Առաջ դուրս գալիս էր, բայց որ շարունակական է դառնում, արդեն հասկանում ես, որ ոչ թե չի ուզում, այլ ուղղակի չի կարողանում տակից դուրս գալ:

Մի խոսքով, եթե ուզում եք Փոլ Օսթեր կարդալ, անպայման "Brooklyn Follies"-ը փորձեք: «Պատրանքների գիրքն» էլ վատը չի: Մնացածը խորհուրդ չէի տա:

Միջազգային սրճարան. զգա քեզ, ինչպես տանը

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 12:06 am

Ջոանի ու Հանսի հետ ծանոթացա Նիդեռլանդներ գալուս հենց առաջին օրերին, երբ գնացել էի ֆիլմ դիտելու-քննարկելու: Միջին տարիքի ամուսիններ են, Հանսը հոլանդացի է, Ջոանը` ամերիկուհի: Սիրում են ուսանողների հետ ժամանակ անցկացնել: Ինձ պատմեցին միջազգային սրճարան կոչվածի մասին, որը կազմակերպում են ամիսը մեկ, հրավիրում են Խրոնինգենի արտասահմանցի ուսանողներին, օգնում, որ իրենց մենակ չզգան, զգան, ինչպես տանը: Երեկոյի վերջում Հանսն իր այցեքարտը տվեց, ասաց, որ եթե տանը սարքած ընթրիքի կարիք ունենամ, զանգեմ, իրենց հյուր գնամ: Հուզվել էի նրանց ջերմությունից, բայց այցեքարտը պահեցի մի տեղ ու էդպես էլ չզանգեցի:

Համենայնդեպս, միջազգային սրճարանին որոշել էի անպայման մասնակցել, ու հենց նրանց կայքում հայտարարություն դրվեց, որ հաջորդը տեղի է ունենալու հոկտեմբերի 29-ին, անմիջապես գրանցվեցի:
***
Տեղը դժվարությամբ գտա, բայց դրսում կանգնած տղաները կարծես հենց ուղղություն ցույց տալու համար էին:
- Միջազգային սրճարա՞ն… էս դռնով մտիր:
Մտնում եմ, հոլանդուհի մի աղջիկ ջերմ ողջունում է, անունս գրում կպչուն թղթի վրա, տալիս, որ կպցնեմ վրաս, ավելացնում.
- Զգա քեզ, ինչպես տանը:

Ընթրիքին մանանեխով սուպ էր` իսկական տիպիկ խրոնինգենյան կերակուր: Չնայած սուպի սիրահար չեմ, բայց վերջին երկու ամսվա ընթացքում էնքան չէի կերել, որ աղիքներս բողոքի ցույցի էին դուրս եկել, ու անընդհատ սուպ էի ուզում, բայց էդպես էլ չէի սարքում: Էսօր երևի աղիքներս քեֆ արեցին:

Սեղանի շուրջ տարբեր ազգերի ներկայացուցիչներով էինք: Կազմակերպիչ թիմի անդամ հոլանդացի տղան նկատում է.
- Զարմանալի է, թե ինչքան տարբեր երկրներից մարդիկ կան այստեղ:
Քաղաքավարի ժպտում եմ, ոչինչ չեմ ասում: Միջազգային խմբերն ինձ համար վաղուց արդեն զարմանալի չեն` սկսած ինը տարեկանից, երբ Պրահայում սովորում էի միջազգային դպրոցում: Հետո էդ բառը սկսեց ինձ հետապնդել. ուր գնում էի, երբեք մոնոմշակութային միջավայրում չէի հայտնվում: Ու հիմա էլ կուրսում 15 հոգի ենք 13 տարբեր երկրներից:

Ընթացքում համերգ է: Սկսնակ երգչուհին ընկերոջ նվագակցությամբ երգում է: Ութ երգ կատարեց, որոնցից չորսն իմ սիրածներից էին (ի դեպ, էն աստիճանի սիրած, որ դրանցից երկուսը ծայրից ծայր անգիր գիտեի, մյուս երկուսն էլ քչից-շատից): Ռեկորդ: Այ սրա համար սիրում եմ հոլանդական համերգներում հայտնվել. իմ ու նրանց ճաշակը շատ նման է: Երգերից մեկով կիսվում եմ: Քանի որ Բոբ Դիլանի կատարումը հաստատ լսած կլինեք, որոշեցի ներկայացնել ավելի պակաս հայտնին, որը պակաս չեմ սիրում:

Վերջում` տիպիկ հոլանդական սեղանի խաղ: Անունն անընդհատ կարդում էի, որ չմոռանամ, բայց արդեն չեմ հիշում: Կլորակներ էին, պիտի այնպես հրեինք, որ չորս անցքերի միջով անցնեին: Էդպես միավորներ էինք հավաքում:

Հետո… հետո էկա տուն` գոհ լինելով երեկոյիցս, բայց հասկանալով, որ չեմ գտնում էն, ինչ փնտրում եմ, խոստովանելով, որ հոգնել եմ կյանքս պատմելուց:

ասք անցնելու մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 7:36 pm October 29, 2011

Originally published at Մատյան անկապութեան. Please leave any comments there.

Արփիկն ինքն իրեն անցավ


Some of these things are truly just myths. In reality geek girls are:

1. Independent or better to say – self-dependent people. They solve most of their own problems

Այ, ոնց ասեմ։ Ին րիալիթի գիք գլս սթարթ թու քաունթ ֆրոմ զերո։

ու տենց

Older Posts »

Armwebs.com Armwebs.com