London Symphonic Orchestra Appointed As New British Ambassador to Armenia

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 10:57 am August 29, 2011

UK upgrades diplomatic mission to Armenia

Sources excitefully report that the replacement for current British Ambassador to Armenia Charles Lonsdale will  be the 42-member staff of the London Symphonic Orchestra. The new diplomatic team is due to arrive in late December 2011.

UK Foreign Office posted official notice about the decision on its website which states: “The decision may seem somewhat unorthodox, but we just happen to be a cutting-edge liberal nation. Plus, the guys at the orchestra wanted a change and we wanted to combine our mission to Armenia with something cultural and exciting. And here we go – a cool team of rotating professional musicians will now be fully available to the Armenian authorities and the public.”

Head of Innovation Department at the Foreign Office  John Woops explains: “Originally we planned to send to Armenia married couple or red-haired triplets to Yerevan. Personally, I voted for sending the triplets – really cool trio. But then we thought, oh, what the heck, while we’re going crazy, why not kick it up a notch and send the whole bloody Orchestra.”

Each diplo-musician will spend a month in Armenia then to be rotated by colleagues in order of seniority with an end-of-year full-blown all-staff team concert on Christmas day. One of the concepts behind the mission is to “fine-tune relations between the two countries”.

"Trust ume, it's a good thing for Armenia", – Lonsdale

Armenian officials and experts have expressed doubt and cluelessness about the appropriateness of the decision. “What’s wrong with the old-fashioned tradition of sending one decent diplomat to a country? Has that become too boring for Brits?”, – says a senior unnamed official from the Foreign Ministry of Armenia.

The outgoing Ambassador Lonsdale denies that the new  Ambassadors downplay seriousness of the mission: “Oh come on, the new team is just ghastly. Britain continues to strongly like Armenia, and we’re just pushing diplomacy to a new, much cuter level. Many orchestra members have developed strong communication skills through touring the world and now they are happy to invest their potential in Armenia.”

However, political analyst Melik Hrant-Shahnazaryan sees a clear political message in the new appointment: “UK is simply indicating how much it prioritizes relationships with non-oilrich countries. I believes the specific message of this new Ambassadorship is ‘let’s just be cultural friends’, that’s it”.

As the preparations for the new Ambassadors continue, Armenian side has announced it might reconsider its format of Ambassadors to UK as well. Sources report that Armenian foreign ministry may build on it successful ‘football diplomacy’ and deploy the “Ararat” football team in the Armenian mission to UK.

 

 

 

 

Այդքան էլ մութ չէ

Filed under: Zaruhi Batoyan's Blog — Tags: — շուշան ավագյան @ 10:21 am

A

ասք հայկական խալու մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 6:45 pm August 28, 2011

Originally published at Մատյան անկապութեան. Please leave any comments there.

փաստորեն Յանեկ անունով մի լեհ, պատրաստել է հայկական խալի հատուկ space invaders խաղալու համար։

այստեղից

ասք հիմնական պատասխանի մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 3:09 pm

Originally published at Մատյան անկապութեան. Please leave any comments there.

այստեղից

ալսը
էլի ալսը
ու տենց

9. Նիցցա

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 10:47 am

Վերջին օրս Պրահայում վազվզոցներով ու գնումներով անցավ. Նիցցայում քիչ ժամանակ էի ունենալու, չէի հասցնելու այդ հարցերով զբաղվել: Այդպիսով աննկատ անցավ իմ Շենգեն վիզայի 8-րդ օրը, իսկ 9-րդ օրը գնացի օդանավակայան ոչ թե Երևան վերադառնալու համար, ինչպես սովորաբար լինում է ճամփորդելիս, այլ շարունակելու դեպի Նիցցա՝ երիտասարդ հոգեբույժների ամառային դպրոցին մասնակցելու:

Թռիչքս Ցյուրիխով էր: Բախտս բերել էր. ընդամենը մի ժամ պիտի սպասեի: Եվրոպայի շատ օդանավակայաններում եմ եղել, բայց ոչ մեկում էդքան օտար, մեկուսացած, անծանոթ չեմ զգացել, ոնց որ Ցյուրիխում: Չնայած կարճ սպասելաժամանակին, դա մի ամբողջ հավերժություն թվաց: Երևի նաև նրա համար, որ նստելու տեղ էլ չկար:  Իսկ երբ Նիցցայում դուրս եկա ինքնաթիռից, միանգամից շունչս սկսեց կտրվել. տոթ էր: Դրան դիմանալով դեռ պիտի հյուրանոց հասնեի: Սպասում եմ իրերիս: Կողքս կանգնած է բիզնես կլասով ճամփորդող նոր ռուսների ընտանիք: Մինչ ամեն մեկն իր ճամպրուկը վերցնում, գնում է, այս ընտանիքի մայրը կռիվ է անում օդանավակայանի աշխատողի հետ, թե՝ ճամպրուկս գալիս ա, ինչու՞ չես իջացնում, կարո՞ղ ա գիտես ես պիտի իջացնեմ: էդ ընթացքում նրանց երեխան հաշվում է ճամպրուկները. մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը… մնաց մի հատ: 

Փորձելով ֆրանսերեն խոսել՝ գնում եմ ավտոբուսի տոմսը: Հաճելի է լինել մի երկրում, որի լեզուն գիտես: Ավտոբուսում: Մարդիկ լուռ ճամփորդում են: Չաչանակում են երկու ռուս աղջիկներ, որոնցից մեկը նոր էր ժամանել Նիցցա, իսկ մյուսը դիմավորում էր: Խոսում են ռուսերեն, չգիտեն, որ հասկանում եմ: Քննարկում են ռեստորանները, խանութները, որտեղից կարելի է գնումներ անել, տղաներին: 

Սատկած հասնում եմ հյուրանոց: Հազիվ հասցնում եմ ինձ կարգի բերել, իջնել դահլիճ, երբ նկատում եմ, որ «բարի գալուստը» վերջանում է: Արագ մոտենում եմ Ժաննային, որն ինձնից րոպեներ առաջ ժամանակ ուկրաինացուն ինչ-որ բան էր ռուսերեն բացատրում: Գրանցվելուց հետո դուրս եմ գալիս: Միջանցքում տեսնում եմ սերբ Սլավիցային, որի հետ Պրահայում եմ ծանոթացել: Հետո՝ Մայան, որը Պրահայի Ստարոմեստկա հրապարակում ինձ ասել էր՝ see you soon առանց իմանալու, որ մի քանի օր անց իսկապես հանդիպելու էինք: Նաև՝ լեհ Ագնյեժկան, որին նույնպես Պրահայից գիտեի: Իսկ ֆոյեում վերելակի դռները բացվում են, դուրս են գալիս Նիկիտան ու էլի մի քանիսը.
- Գնացի՞նք զբոսնելու:
Ճամփին շփվում եմ էրեխեքի հետ: Պարզվում է՝ բելառուս Նինան Օլգայի մոտիկ ընկերուհին է: Աշխարհ-աշխարհ, էս ի˜նչ փոքր ես դու: Հետո խմբով խմում ենք Նիցցայի կենտրոնում: Իտալացիներին ստիպում ենք, որ մի քիչ շատ իրար հետ իտալարեն խոսեն, որ մենք լսենք: Ու էդպես խաղաղ ավարտվում է մեր առաջին երեկոն Նիցցայում, որի ընթացքում փնտրում էի մայրամուտը: Ասել էին՝ շատ սիրուն է: Չէ, Հայաստանի մայրամուտներին չի հասնի:

Բժշկականում անվճար տեղերի կրճատում

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 9:43 am August 27, 2011

Տարվա սկզբին հայկական թերթերի լրագրողներն ականջները սրած հետևում էին ԵՊԲՀ նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի յուրաքանչյուր քայլին, արտահայտությանը, չեղած տեղից կեղտոտ հոդվածներ էին գրում ու անիմաստ մրոտում մի մարդու, որը ջանք չէր խնայել Երևանի պետական բժշկական համալսարանը նորմալ կրթական հաստատություն դարձնելու համար (մանրամասն՝ այստեղ ): Դեռ այն ժամանակ ինտերնետային բանավեճերի ժամանակ, երբ ԵՊԲՀ ուսանողները Քյալյանի դեմ լարված զանգվածին փորձում էին բացատրել, որ թերթերի հոդվածները հեռու են իրականությունից, մի ուսանողուհի մոտավորապես էսպիսի բան գրեց. «Քյալյանից էնքանով եմ գոհ, որ ես անվճար եմ»:

Կարճ ժամանակ անց, չնայած բազմաթիվ ուսանողների դժգոհություններին, Քյալյանն այլևս ռեկտոր չէր: Իսկ երբ կիսամյակն ավարտվեց, ու մոտեցանք նույն ուսումնական տարուն, երրորդ կուրսից չորրորդ փոխադրված նույն ուսանողուհին և էլի շատերն անվճարից հայտնվեցին վճարովի համակարգում ոչ թե վատ սովորելու պատճառով (մեծ մասն աչքի է ընկնում առաջադիմությամբ), ինչպես լինում է ռոտացիայի ժամանակ, այլ որովհետև ընդհանուր բժշկության ֆակուլտետի չորրորդ կուրսից 30 անվճար տեղ կրճատվել, տրվել է ռազմաբժշկական ֆակուլտետին, չնայած պայմանագրի կետին, որ անվճար տեղերը սահմանվում են նախապես և չեն փոփոխվում ուսումնառության ողջ ընթացքում:

Տարիներ առաջ, երբ ռազմաբժշկական ֆակուլտետը փակվեց, նրանց հատկացվող 30 տեղերը միացվեցին ընդհանուր բժշկության ֆակուլտետին՝ այդպիսով ավելի շատ ուսանողների հնարավորություն տալով անվճար սովորել, սակայն պայմանագրի մեջ կետ չկար, թե՝ գիտես, բալիկ ջան, դու արխային սովորի, բայց երրորդ կուրսում ավելի շատ պիտի քրտնես, որովհետև 30 տեղ կրճատելու ենք, վճարովի ընկնես: 

Կրճատման արդյունքում հնարավորություն են տալիս անկախ առաջադիմությունից 30 արական սեռի (սեռական խտրականությունն էլ մի կողմից) ուսանողների դիմում գրել, տեղափոխվել ռազմաբժշկական ֆակուլտետ: Փորձեցինք պարզել, թե իրականում քանի հոգի է դիմում գրել: Ոչ ոք այդ հարցին հստակ պատասխան չտվեց, ու չնայած կոնկրետ թիվը հայտնի չէ, բայց գոնե գաղտնիք չէ, որ այդ 30 տեղերը չեն լրացել, այսինքն՝ ինչ-որ քանակով անվճար տեղեր մնացել են օդի մեջ, ու պարզ չէ, թե դրանց հետ ինչ է լինելու: Գուցե ավելի խելամիտ կլիներ ռազմաբժշկական ֆակուլտետ տեղափոխվելու հնարավորություն տալ միայն առաջադիմությամբ առաջին 128 տեղերը զբաղեցրած ուսանողներին: Այլապես ստացվում է այնպես, որ կարելի է ամենավերջին լիկվիդչիկը լինել, բայց ռազմաբժշկական ֆակուլտետում անվճար սովորելու հնարավորություն ստանալ, մինչդեռ շատ ավելի բարձր առաջադիմություն ունեցողները լավ գնահատականներ ստանալու համար այդքան տանջվելուց հետո հայտնվում են վճարովի համակարգում: 

Ուսանողները չեն պատրաստվում այսքան հեշտ մարսել իրենցից խլած անվճար տեղերը: Վերջիվերջո, 800 000 դրամի հետ գործ ունեն, որը ոչ բոլորն են ի վիճակի վճարել: Մինչ նրանք փորձում են ինքնուրույն պայքարել իրենց իրավունքների համար, պարզել, թե ինչ է լինելու ռազմաբժշկականի թափուր տեղերի հետ և ընդհանրապես քանիսն են դրանք, լրագրողները լռում են ու հետաքրքրվածության նշաններ ցույց չեն տալիս: Մնում է ենթադրել, որ ներկայիս ռեկտոր Դումանյանի դեմ գրելու հրահանգ չկա, ու ինչքան էլ իսկապես բացասական երևույթներ առաջանան ԵՊԲՀ-ում, մամուլը թքած է ունենալու:

ասք վիշապների հաղթանակի մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 1:23 am

Originally published at Մատյան անկապութեան. Please leave any comments there.

- Նախկինում ապօրինաբար սեփականաշնորհվել էր Վիշապների պուրակ հանրային այգին,

- Այդուհանդերձ վկայականում նշված էր, որ այն կարող է միայն ժամանցի գոտի լինել,

- Չնայած դրան ու բնակիչների կտրուկ անհամաձայնությանը` կառուցապատող ֆիրման 2010թ. նոյեմբերին ներխուժում է այգի եւ շինարարություն սկսում` վնասելով ծառերը,

- Նշված ֆիրման բացի բազմաթիվ այլ իրավախախտումների շինարարություն սկսելու համար չուներ բնապահպանական մարմնի դրական եզրակացությունը,

- Տեսնելով, որ իրենց բողոքները մնում են անարձագանք` բնակիչները մի քանի օր անց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի աջակցությամբ հանում են շինհրապարակի ցանկապատներն ու ազատագրում այգին,

- Քաղաքացիների պահանջով ստիպված այգի են ժամանում ՀՀ բնապահպանության նախարարը եւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը եւ խոստումներ տալիս, որ կքննեն հարցը,

- Մեկ շաբաթ անց բնակիչները համատեղ ծառատունկ են իրականացնում այգում` վերահաստատելով իրենց վճռականությունը տեր կանգնելու պուրակին,

- Գարնանը բնակիչները դատական հայց են ներկայացնում` բողոքարկելով կառուցապատման որոշումները,

- Հարաբերական անդորրից հետո «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները պատահաբար պարզում են, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստվում է դրական եզրակացություն տալ,

- Պահանջելով եւ ստանալով հանրային լսումների փաստաթղթերը` նրանք ստուգում են մոտ հարյուր քաղաքացիների ստորագրություններ եւ պարզում, որ դրանց մեծ մասը կեղծված է, (պետական մարմինն ու կառուցապատող կազմակերպությունը պատրաստվում էին այս կեղծիքի հիման վրա դրական եզրակացություն տալ)

- Կեղծիքի մասին տեղեկացվում են լրատվամիջոցները եւ փաստերը փոխանցվում են դատախազություն.

- Արհամարհելով այս ամենը` 2011թ. հունիսի 22-ին կառուցապատող ֆիրման կրկին գրավում է Վիշապների պուրակը` ցանկապատելով այն եւ ձգտելով փաստի առաջ կանգնեցնել բնակիչներին,

- Երկու օրերի ընթացքում քաղաքացիական ակտիվիստները հեղեղում են Երեւանի քաղաքապետի ֆեյսբուքյան պատը` պահանջելով դադարեցնել շինարարությունը Վիշապների պուրակում,

- Երեկոյան ժամը 17:00-ին քաղաքապետը հրահանգում է դադարեցնել շինարարությունը, իսկ ավելի ուշ հայտարարում, որ Վիշապների պուրակը պահպանվելու է` փոխարենն առաջարկելով այլընտրանքային տարածք:

այստեղից

արմատ-մասնիկի ստուգաբանությունը

Filed under: Queering Yerevan — Tags: — շուշան ավագյան @ 4:26 pm August 26, 2011

ա) ՏԱՐ, 1. Հեռավոր, օտար։ Ուսման գնաց նա տար աշխարհ, միշտ կարոտ էր մեր օգնության (Ռ. Պատկանյան)։ 2. Հեռու։ Չկա մոտ ու տար, չկա վեր ու ցած (Հովհ. Թումանյան)։

բ) ՏԱՐ, Մասնիկ՝ հեռու, զատ, բաց, արտաքո, դուրս և այլ նշան., որով կազմվում են բազմաթիվ բաղադրյալ բառեր (տարաշխարհիկ, տարանցիկ, տարեկետում, տարագնա, տարաբնակ, և այլն)

ՏԱՐԱԲԵՎԵՌ, ա. Տարբեր բևեռներ ունեցող, հակադիր բևեռներ ունեցող։

ՏԱՐԱԴԵՊ, 1. ա. Անժամանակ, ժամանակին ոչ հարմար, անհարմար՝ անհամապատասխան ժամանակ, պատահած, կատարված։ 2. ա. Չսպասված, անակնկալ, անսպասելի։

ՏԱՐԱԴՐԵԼ, Տարբեր տեղերում դնել, տեղաբաշխել։

ՏԱՐԲԵՐ, ա., մ. 1. Ուրիշ, այլ։ Գոհ էր անչափ նաև Շուշանիկը, բայց բոլորովին տարբեր պատճառով (Շիրվանզադե)։ 2. Ոչ միանման, իրար ոչ նման, տարբերվող, զանազանվող, ուրիշներին ոչ նման։ Որքան տարբեր էր այս տղան ուրիշ տղաներե (Գ. Զոհրապ)։ 3. Զանազան, այլևայլ։ Նրանք (գրքերը) շատ են ու բազմապիսի, տարբեր ու գունագեղ, ծնված զանազան դարերում ու երկրներում (Ե. Չարենց)։ 4. Առանձին, անջատ, զատ, ջոկ, մի առանձին ինքնուրույն ամբողջություն կազմող։ Երկու տարբեր ժողովուրդ էին ու տարբեր էին նրանց լեզուն, սովորությունները, անունները (Ա. Բակունց)։

ՏԱՐՕՐԵՆ, ա. Արտասովոր, արտակարգ, տարօրինակ։ Սակայն որսորդները տարօրեն վիճակի մեջ էին։ Նախ բոլորը շատ ավելի ցեխոտված էին, քան լինում է նման որսերի ժամանակ (Դ. Դեմիրճյան)։

ՏԱՐՕՐԻՆԱԿ, ա., մ. 1. Անսովոր, զարմանալի։ Մի պահ գտնվում էինք այդ տարօրինակ երգի ազդեցության տակ (Ավ. Իսահակյան)։ 2. Խորթ, օտարոտի։ Մի անգամ էլ, երբ Թառլանը ձուկն էր բռնում, մի տարօրինակ անծանոթ զգացմունք տիրեց նրան (Հովհ. Թումանյան)։ 3. Անհասկանալի, անբացատրելի։ Ինչ տարօրինակ է մարդը շինված. հույս ունի դեռ, երբ բնավ էլ հուսալու տեղիք չկա (Ավ. Իսահակյան)։

ՏԱՐՕՐԻՆԱՊԵՍ, մ. Տարօրինակ կերպով։ Գաղտնի ոստիկանը երբ երիտասարդին քովեն տեսավ, տարօրինապես գրգռված էր (Ե. Օտյան)։

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ, հատոր չորրորդ
Տ տառը կազմեց՝ Ա.Ս. Հակոբյան
Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն 1980

Հայ օլիգարխները մեկնաբանում են Սթիվ Ջոբսի հրաժարականը

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 10:11 am

Ցե

Apple ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսի հրաժարականը ցնցեց առանց այդ էլ հեշտ ցնցվող համաշխարային ֆինանսական շուկան և դարձավ միջազգային մամուլի ամենաքննարկվող թեման: Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես են նրա հեռանալուն վերաբերվում հայ օլիգարխները:

Շատ-շատ գոլդ համարով (Beeline, բայց 093-ով) կատարված հեռախոսազանգի ընթացքում պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտնեց, որ Սթիվ Ջոբսի հրաժարականը բավականին կանխատեսելի էր: «Ինչ թաքցնեմ, Սթիվը Գագիկ Ծառուկյանից շատ փող ունի: Բայց իմ մոտ տպավորություն էր, որ իրա օլիգարխի դերի մեջ լիովին չէր կարողանում մտնել: Տենց նիհար-միհար, շորերը վրեն լեն կախված, միշտ նույն բոթասներով…Գագիկ Ծառուկյանը կարծում ա, որ ճիշտ որոշում էր, թող գնա մի տեղ սուս-փուս ապրի, օլիգարխի իմիջը չփչացնի», – ասաց Գագիկ Ծառուկյանը:

Շաքարի տիրակալ Սամվել Ալեքսանյանը վրդովված էր առհասարակ Սթիվ Ջոբսի անձով` «Ջոբսը ընտիր օրինակ ա, որ ապացուցում ա, որ լրագրողները հեչ օբյեկտիվ չեն ու իմ դեմ ատամ ունեն: Ես շաքարի միակ ներմուծողն եմ, Ջոբսը Apple կոմպյուտերների: Իրա մասին մի օր վատ բան չասեցին` չասեցին, որ մենաշնորհ ա, չասեցին որ այֆոնի գները անկապ թռցնում ա: Հըլը ես մենակ Հայաստանում եմ շաքարի մտերիմ գործընկերը, իսկ նա ամբողջ աշխարհում ա Apple վաճառում: Ֆրանսիայում մի քանի հոգի ուզում էին էդ բիզնեսի մեջ մտնել, բոլորին խեղդեց»:

АрмКомеди иногда очень серьезний сайт

Ռուսաստանում հայ համայնքի նախագահ Արա Աբրահամյանը ևս ասելիք ուներ` “Я очень однозначно знаком со Стивджобсу — достаточно очень хороший бизнесмен. Как говорил филос Санаксимендр: “никогда не рано закончить неотдых и начать отдых. Все мы тоже в наши годы незначительно уставаем, поэтому я желаю Стивджобс поскорее отдохнуть и накопить новый сила”.

«Տաշիր» ընկերության տնօրեն Սամվել Կարապետյանը մի փոքր շտապում էր` «Էդ ո՞վ ա: Արագ խոսացեք, զբաղված եմ… եթե հայ ա մյուս Տաշիրին մի հատ բնակարան կտանք իրան…չէ, Բութանիայում»:

Իսկ Խաչատուր Սուքիասյանը ամփոփեց, թե ինչ դասեր կարելի է քաղել Սթիվ Ջոբսի կյանքից` «Իհարկե, հիանալի բարձրունքների է հասել Ջոբսը որպես բիզնեսմեն, և մի քանի բան կա, որ պետք է նրանից սովորել: Առաջինը` Սթիվը երբեք ընդդիմադիր քաղաքական ուժի բացեիբաց չի սատարել, երկրորդը` Սթիվը երբեք ակնհայտ չի սատարել ընդդիմությանը, և երրորդն ու ամենակարևորը` Սթիվ Ջոբսը երբեք ընդդիմադիր քաղաքական ուժերից ոչ մեկին հրապարակային չի սատարել: Սա շատ կարևոր է երկարատև օլիգարխիայի համար»:

Հիշեցնենք, որ Սթիվ Ջոբսը մեծացել է հայկական ընտանիքում` նրա խորթ մոր անունն է Կլարա Հակոբյան: Հայաստանցու համար սա ամենակարևոր փաստն է նրա կենսագրությունից, որը ցանկացած խոսակցության ժամանակ կարող եք մտցնել յուրաքանչյուր արտասահմանցու աչքը:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

7. Կամպա կղզին ու մնացածը

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 9:27 am
Պիտի Կամպա կղզի գնամ: Ուզում եմ Ջոն Լենոնի պատը տեսնել: Մեկուկես տարի ապրել էի Պրահայում, բայց չգիտեի, որ նման բան կա: Մամաս ասում էր, որ մենք հաստատ էնտեղ եղել ենք մեր վերջին այցելության ժամանակ: Չեմ հիշում: Լուսանկարներ չկան: Էն ժամանակ էլ հիմիկվա թվային ապարատները չէին, որ ամեն մի բլոճ կարողանայիր ֆիքսեիր. նկարելուց առաջ երկար էիր մտածում՝ էս կադրը քեզ պե՞տք ա, թե՞ չէ, նոր չխկացնում: Ու էդպես Կամպա կղզում նկարներ չունեցա: Դրա համար հիշողություններս աղոտ էին, իսկ ինչ վերաբերում է Ջոն Լենոնին, մինչև հիմա էլ համոզված եմ, որ առաջին անգամ էի գնում այն որոնելու:

Կամպա կղզին բաց թողնելու բան չէր: Ամենասիրուն, ամենատարբեր, ամենահետաքրքիր Պրահան էր: Ֆեյսբուքում ոչ մեկի չեխական ֆոտոալբոմում չես գտնի այնտեղի լուսանկարներից: Տուրիստները սովորաբար տարվում են Կառլի կամրջի արձաններից մեկի ոսկեզօծ հատվածով, որի վրա ձեռքը դնելով երազանք են պահում ու նկարվում: 

Մեկ էլ աստրոնոմիական ժամացույցով, որի մոտ տնկվում են մինչև կլոր ժամ դառնալը, սպասում տասներկու առաքյալների դուրս գալուն: Ու հատկապես խելագարվում են Պրաժսկի հրադի մոտ պահակ կանգնած անշարժ զինվորների համար, որոնք ժամը մեկ փոխվում են, իսկ մինչ այդ նույնիսկ աչք չեն թարթում: 

Խեղճերը ստիպված են հանդուրժել անթիվ-անհամար տուրիստներին, որոնք շարվում են կողքներն ու նկարվում: Իսկ ինձ նման խելառ մի քանիսն ապարդյուն փորձում են ստիպել, որ շարժվեն:

Կղզին գտնելը դժվար չէր: Ինձ բացատրել էին. Կառլի կամրջի կողքից իջնում ես ներքև: Էնտեղ այգի կար: Ժամանակ առ ժամանակ նստում էի, որ հոգնած ոտքերս ուշքի գան: Մեկ-մեկ էլ խոտերի մեջ էի փռվում:

Լիքը հետաքրքիր արձաններ կային, որոնց գրությունները միայն չեխերեն էին, ու չէի հասկանում՝ ինչի մասին էին: Թանգարան կար, որտեղ Կանդինսկու գործերն էին ցուցադրվում, բայց չմտա (փա՞կ էր):

Իսկ Ջոն Լենոնի պատը չէի գտնում: Քարտեզս էլ, որի վրա նշված էր պատի տեղը, պայուսակիս ինչ-որ անկյունում անհետացել էր: Մի խոսքով, էլի հույսս հոտոտելն էր:

Փոքր կամրջակներ կային, որոնք կղզու երկու հատվածները (թե՞ կղզին ու ցամաքն իրար էին միացնում): Անընդհատ դրանց վրայով անցնում էի, մեկ մի կողմ գնում, մեկ մյուս, բայց Ջոն Լենոնը չէր երևում:

Հետո գտա մի կամրջակ, որի վրայով չէի անցել ու որի վրա լիիիիքը կողպեքներ կային: Ուզեցի պայուսակիցս իմերից մեկն էլ հանել, կպցնել, էն էլ տեղ չէր մնացել:

Հաջորդ վայրկյանին կողպեքների հետևից նկատեցի անիվը, որը որպես կողմնորոշիչ պիտի ծառայեր Լենոնի պատը գտնելու համար: Մոտերքում եմ,- մտածեցի: Ու վայրկյաններ անց կանգնեցի պատի դիմաց: Ափսո˜ս մոտս հարմարանքներ չկային, որ մի բան էլ ես խզբզեի պատին: Ստիպված բավարարվեցի ֆոտոներ անելով:

 Մինչև Գայանեի գալը դեռ ժամանակ ունեի: Դրա համար նախ գնացի նկարելու «կիսատ-պռատ» մարդկանց արձանները, իսկ հետո սկսեցի զբոսնել Մալա ստրանայով՝ փնտրելով նորանոր ճանապարհներ ու Պրահային վերևից նայելով:

 

Ներքևում արդեն Գայանեին հանդիպեցի, ու օրվա մնացած մասը միասին էինք: Գնացինք երկու օր առաջ Քերինենց հետ տեսած պատը հայտնաբերելու, պարզելու, թե այն ինչ է: Արհեստական ժայռ էր:

Բվեր տեսանք: Իսկ էդ ամեն ինչը սենատի տան տարածքում էր: Ընթացքում՝ հիշում ենք մեր ուսանողական տարիները, մի քիչ բամբասում, քննարկում տարբեր հին ու նոր երևույթներ: Վերջում՝ սուրճ տրամվայ սրճարանում, ու ավարտվում է ճամփորդությունս դեպի Պրահա: Հաջորդ օրս մնում է միայն գնումների վրա:

Անձի խանգարումներ

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 10:03 pm August 25, 2011

Էս անգամ քննություն պարապելիս ինձ մի քյար մնաց՝ անձի խանգարումները: Ինձ թվում է՝ հոգեբուժության ամենաբարդ ու անհասկանալի մասն է. դրանք գոյություն ունե՞ն, թե՞ ոչ: Իսկապե՞ս փոփոխման ենթակա չեն: Կարծեմ մի հետազոտություն էին արել, մի խումբ մարդկանց մոտ անձի խանգարումներ էին ախտորոշել: Մի քանի տարի հետո նորից նույն թեստերն արել էին, էս անգամ ուրիշ խանգարումներ էին ախտորոշվել:

Հա բայց մեկ ա սիրուն են էս անձի խանգարումները: Ու անընդհատ իրանց փնտրում ես քո շրջապատում: Մեկը մեկից սիրուն. նարցիստիկն ինքնասիրահարված, բարձր ֆունկցիոնալությամբ, հաջողակ, բայց Աստված չանի մեկը ոտքը տրորի: Կարող ա ինքնասպան լինի:

Պարանոիդը բոլոր հայերի ախտորոշումն ա: Ոնց որ ասում ա իմ լավ ընկեր Արտոն, պետք ա պասպորտի մեջ դրա մասին գրել: Մի երկու բնութագրական գիծ. կասկածամիտ, «լուն ուղտ դարձնող», նախանձ, սեփական կարողությունները գերագնահատող, հիշաչար: Նրանք հաճախ կրոնական լիդերներ են լինում ու մեկուսացնում են իրենց կարծիքը չկիսողներին (ստեղ էլ մի առաջնորդի հիշեցի):

Բա շիզոի˜դը: Անտարբեր մտերիմ հարաբերությունների նկատմամբ, տարօրինակ հետաքրքրություններով: Դասի ժամանակ ուսանողներիցս մեկը մեր ընդհանուր ծանոթներից մեկին հիշեց: Եսիմ, էնքան էլ համաձայն չեմ, բայց մանկուց ամենաշատն էս մի խանգարումն եմ սիրել:

Սահմանայինն էլ ամենատխուրն ա. միջանձնային հարաբերությունների և տրամադրության անկայունություն, դատարկության, ձանձրույթի զգացում, ինքնասպանություն, ինքնավնասում: Եթե սենց մարդու ճանաչում եմ, ապա ինքը միակն ա, ուրիշ տենցը չկա:

Մեկ էլ հիստրիոնիկն ա հավես. չափազանցված հուզականություն, ուշադրության փնտրում, թատերականացված վարք: Դերասանների մոտ շատ ա հանդիպում:

Կարևորը՝ էսքան գրելուց հետո էս սիրուն բառերը կարողանամ քննության ժամանակ ասել, թե չէ աջ ու ձախ դիագնոզ դնելը հեշտ ա:

Հ.Գ. Պատմական ակնարկը միշտ սկզբում են անում, բայց ես վերջում կգրեմ: Ֆրանսիական դպրոցում առաջինը Պինելն ա նկատել անձի խանգարումները՝ դրանք անվանելով manie sans délire: Սիրուն ա հնչում, չէ՞:

Իմ անունը Հայաստան է

Filed under: School for Young Leaders — Tags: — turkaget @ 3:21 pm

A

Пас в мусорный ящик: lenta.ru

Filed under: Արարատից այն կողմ — Tags: — turkaget @ 2:13 pm

A

ասք շոյելու մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 12:20 pm

Originally published at Մատյան անկապութեան. Please leave any comments there.

համացանցում մարդիկ հայտնվում են ու կորում։
նրանք հայտնվում են ֆորումներում, չաթերում, սոց ցանցերում, մատյաններում։ հետո կորում են։
հայտնվում են, որովհետեւ նրանց պետք է իմանալ որ «կան», պետք է կայանալ ու ճանաչվել խմբի մեջ։ պետք է, ի վերջո, պարտյոր գտնել։ չէ՞ որ ֆեյսբուքը սեռական բորսա է։

ոմանք մնում են։ մնում ու գրում են չնայած ընտանիք ունեն, չնայած աշխատանքը լիքն է, գրում են քնի հաշվին կորզած ժամանակում, երբեմն։
ինչի՞ են հեռանում նրանք, ով կորել են։ կորել են, որովհետեւ իրականում իրենց հետաքրքիր էր սեռական բորսայում գնում կատարել։ նրանք ցուցադրեցին հատկանիշների իրենց փաթեթը, գտան, ձեռք բերեցին, ու կորան։ այլեւս բան պետք չէ։
մնում են նրանք, ում հետաքրքրությունները ավելի լայն են։
ով գիտի, որ հասարակությունը իրենց պետք է, ում անհանգստացնում են այդ հասարակությունում իրադարձությունները, իրենց իսկ համար, իրենց շահերի պատճառով։ պարզապես մի քիչ ավելի խորն են նայում, գիտակցում են, որ իրենց կյանքը իրենց իսկ ընտանիքով չի սահմանափակվում ու ավելի բազմաշերտ է։
չեն լքում նաեւ այն մարդիկ ում էգոն միշտ շոյել է պետք։ եթե չհոգնեն սոցիալ շոյանքներից մի օր։ հոգնելը բարդ է, որովհետեւ փառքը անցողիկ է։ պետք է նոր միշտ բան անել/ասել, որ քեզ հասանելի շոյանքի փայը ստանալ։
էլի տարբեր ձեւի մարդիկ կան, բնականաբար։ կան կգբշնիկներ, կան լրագրողներ, կան մարկետոլոգներ, ում մասնագիտությունն է նետում օնլայն։

բայց երբ ես նայում եմ այն ամբողջ տեղեկատվության հոսքին, որ թափվում է համացանցում, ես ակամա մտածում եմ՝ գնայիք քոնթրիբյութ անեիք wikisource-ում։ Այնտեղով կայանայիք։ Երբ վիքիի «հաքաթոնը» եղավ, հատուկ լուսանկարում էի, որոգհետեւ համոզված էի, շատերը եկել են, որ իրենց լուսանկարները ցանցում հայտնվեն, որ նրանք ինչ որ բան են արել։ Իսկ իրականում վիքիների աշխատանքը աննկատ է հասարակության համար։ Ոչ ոք դրա համար չի շոյի։
Բայց կարելի է անել, կարելի է անել, ու շեյր անել ֆեյսբուքում։ Տեսեք, նոր գիրք եմ ավելացրել, կամ նոր հոդված։ Պարզապես բարդ է դա, ժամանակ է խլում շատ։
Ու չի գնահատվում։ Մի խոսքով էֆեկտիվ չէ որովհետեւ մենք տենցն ենք։
Մենք տենցն ենք։

Ես այսօրվանից wikisource-ին կփորձեմ ավելի շատ ժամանակ տրամադրել։

Այսքանը

ու տենց

« Newer PostsOlder Posts »

Armwebs.com Armwebs.com