ասք բարքեմփների մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 5:43 pm August 31, 2011

Originally published at Մատյան անկապութեան. Please leave any comments there.

ուզում եմ ասել, որ Երեւանյան բարքեմփը մարդիկ սխալ են հասկանում։
տեսեք, Արցախում անում են բարքեմփ։ Վանաձորում ու Գյումրիյում չեն անում։
Արդյո՞ք Վանաձորում ու Գյումրիյում ավելի քիչ հետաքրքրված մարդ կա, քան Արցախում։ Բնավ ոչ։ Պարզապես Արցախցիները ունեն պետության աջակցություն, ու կարող են քիչ թե շատ «կարգին» անցկացնել։ Կարգին ասելով, ի նկատի ունեմ, մայկա տռուսիկ, ինտերնետ, դահլիճ։
Դրանք իհարկե լավ բան են, բայց բարքեմփին սպեցիֆիկ չեն։ Գրատախտակը բարքեմփին շատ ավելի սպեցիֆիկ է։
Ու ինչ է իրականում պետք դա վայր, ու գրատախտակ։

Ու ես կարծում եմ, մարդիկ մտածում են, որ բարքեմփը շատ վեհ է։ Որ պետք է լավ տեղ, որ պետք է լավ կապ, կամ կապ, որ պետք են պրոեկտոտներ, ու տենց լիքը բաներ, ու որ դա շատ բարդ է ու թանկ։
Այո, դա թանկ է, ու Երեւանում լինում է։ Որովհետեւ կա լիքը մարդ ու ընկերություն որ ուզում է Երեւանի բարքեմփի աջակից լինել։ Որովհետեւ դա Երեւան է։ Ու միշտ չէր այսպես, իհարկե։ Բայց իրականում դա բարքեմփի հետ կապ չունի։ Ասենք, եթե կազմակերպիչներից մի քանիսը պինդ չլինեին, Երեւանյան բարքեմփի աջակիցը կարող է աղջիկների օծանելիոի պես մի ֆիրմա լիներ։ ։Ճ Այսինքն ինչ էլ լինի, որ մարդկանց գրավում է, կստանա այդպիսի ֆորմատ՝ շապիկներ, դահլիճներ, եւ այլն։ Ճիշտ է, ոչ գլամուր դահլիճներ, այլ, ցանկալի է ուսումնական հաստատության դահլիճներ, ասենք Ամերիկյանի։
Ու Ամերիկյանը լավ է, ու վերնաշապիկները լավ են, ու արտասահմանյան հյուրերը ավելի լավ են, լրիվ վերջն են։
Բայց բարքեմփը չի կորցնի իր բարքեմփությունը եթե տաս կամ քսան հոգի հավաքվեն հրապարակում, այգում, ցանկացած հասարակական վայրում, բերեն գրատախտակ, գրեն, ու զրուցեն։ Ավելին, դա կլինի ավելի բարքեմփային բարքեմփ, քան Երեւանյանը։ Ու այնտեղ կլինի հաստատ ավելի քիչ անկապ դեմք, որ եկել է աֆթա փաթիի խաթեր։
Չէ, աֆթա փաթին լավ բան է։ ։Ճ Բայց այն ինչից հետո ուզես կարող է լինել, բարքեմփ սպեֆիցիկ չէ։
Ու պարզապես բարքեմփին բնավ չի լինի հեռուստատեսություն, եւ ազգը չի իմանա իր «հերոսներին»։ Ու այն մարդիկ ով երեւալու համար են գալու, կարող է չգան։ Բայց դա չէ էականը, չէ՞։ Դա նույնիսկ լավ է։ ։Ճ
Այնպես որ, թե ձեզ պետք է բարքեմփ, արեք բարքեմփ։
Ես սպասում եմ բարքեմփ Վանաձորում ու Գյումրիյում։
Ու ես կգամ, որովհետեւ ես կարծում եմ որ դա հետաքրքիր պետք է լինի։

ու տենց

ասք լայն հոգու, եւ պարկովշիկների մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 4:46 pm

Originally published at Մատյան անկապութեան. Please leave any comments there.

գրում էի որ մեզ արդեն այնքան էլ պետք չէ էվոլյուցիա, որովհետեւ մենք մեզ ստեղծում ենք եւ անիվներ, եւ թեւեր։

Ավելացնեմ, որ լիքը «խնդիրներ» լինում են նրանից, որ մենք պարզապես մեր հարդից շատ առաջ ենք գնացել։ Այնքան ենք առաջ գնացել, որ իրականում մեր ստեղծած մեքենաները մեր մասն են։ Կիբորգների էպոխան եկել է։ Ասում են, որ նոութբուքը ծրագրավորողի ձեռքի շարունակությունն է։ Բայց նույնպես, ցանկացած ցիվիլ մարդու շարունակությունն է լվացքի մեքենան, ավտոմեքենան, հեռուստացույցը, միքսերը։ Ավելին, մենք այնքան ենք աճել, այնքան, որ մեր մասն են քաղաքները, շենքերը, ամառայինները։ Ու այդ պատճառով է որ շատերին ցավում է, երբ լավ բան են քանդում, որովհետեւ դա իրանց անձի մաս ավիրելն է, կտրելն է, ոնց որ մարդու ձեռքը կտրեն։

Մյուս կողմից, կա դրա հակապատկերը։ Կա հարդ, որ հենց ինքը իրա հնարավորությունները չի օգտագործում։ Օրինակ, որովհետեւ համոզված է որ սաղ վատ է, ու իմաստ չկա։ Կամ երբ շանը կապուն են շղթայի վրա ու նա միայն հաչալ է սովորում։ Կամ երբ հզոր կոմպի վրա հիմար սոֆթ է քշվում։ Կամ երբ Մարվինը ստիպված է պարկովշիկ աշխատել։ Իրականում, բոլորս էլ պարկովշիկ ենք աշխատում որոշ չափով։

Երեւի այդ պատճառով է, որ սիրում եմ, երբ լավ օրինակ հիմա ավելի լավ սոֆթ են գրում ութսունականների կոմպերի համար, քան առաջ։
Որովհետեւ հույս կա որ նույն հարդի վրա, օրինակ իմ, հնարավոր է ավելի լավ սոֆթ օգտագործել, կատարելագործել սոֆթը։

ու տենց

Armenian properties seized by Turkish Government. What they will give back?

Filed under: Արարատից այն կողմ — Tags: — turkaget @ 11:06 am

A

Օլիգարխների մանդատը #23 PSA – Սոցիալական գովազդ

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 8:46 am


Սոցիալական գովազդների շարքը շարունակվում է: Այս անգամ անդրադառնում են ենք օլիգարխների պատգամավորական մանդատներին: 

Այս հոդվածը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

«31.08» Blog-գերների օր

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 7:20 am
 Ի՞նչ է Բլոգը, որտեղի՞ց է այն եկել և ու՞ր է գնում: Երկուհազարականների սկզբին սկսեց շատ պոպուլյար դառնալ անձնական օրագիրը պահել էլեկտրոնայիբ տարբերակով: Այն կարող է հասանելի լինել միշտ և ցանկացած պահին: Այդպես ի հայտ եկավ Blog (web log) հասկացողությունը, որն այժմ մեր կյանքի անբաժան և շատ անհրաժեշտ մասնիկն է: Բլոգերը կարելի է ասել, ինչ-որ չափով եկան փոխարինելու ֆոռումներին, որտեղ երկար-բարակ սեփական կարծիքն արտահայտելը մի քիչ հարմար չէ էլ չեմ ասում անձնականի մասին գրելու մասին:

 Կենդանի մատյանը (livejournal) բլոգային աշխարհում ամենամեծ տիրույթներից մեկն է: Կարծում եմ հենց «ԿՄ»-ից էլ ամեն ինչ սկսվեց և զարգացում ապրեց:

 Այս օրը` օգոստոսի 31-ը պատահական չէ, որ ընտրվել է բլոգգերների օր: Հենց այս ամսաթիվն է կարծես հուշում օրվա մասին, երբ նայում ես օրացույցին տեսնելով 31.08, կարծես տեսնել հենց «Blog» բառը:
 Ըստ ձևավորված ավանդույթի այսօր կներկայացնեմ իմ կողմից հաճախ կարդացվող, հետաքրքիր և ինքնատիպ 5 նոր բլոգ:

   1. http://dramaprincess-s.blogspot.com/ - Սառայի բլոգը (S6): Բլոգը հետաքրքիր է և երիտասարդական, այնտեղ քննարկվում են համաշխարհային և հայկական շոուբիզնեսին վերաբերող տարբեր նորություններ և իրադարձություններ և ոչ միայն: Հետևում եմ այն բլոգին համարյա թե ստեղծման պահից, թեև առաջին գրառումները տրանսլիտով էին, այժմ բլոգն ամբողջովին հայաֆիկացվել է: Շնորհակալություն գրագետ և ոճային բլոգգեր Սառային, այդպես էլ շարունակիր:
   2. http://2tari.wordpress.com/ - Բլոգ, որտեղ գրում են բանակի, բանակ գնացողների և բանակային կյանքի մասին: Բլոգը համեմատաբար երկարաժամանակ գոյություն ունի, առաջին անգամ երբ հայտնվեցի այդ էջում զարմացել էի, որ նման բան կա: Սակայն զարմանքս ավելի մեծ էր, երբ բանակ գնալուցս մեկ օր առաջ տեսա այնտեղ իմ մասին գրառումը: Այնպես որ դուք էլ կարող եք գրել այնտեղ ձեր ընկերների մասին կամ ձեր պատմությունները:
   3.http://blog.banadzev.com/ - Բանաձևի բլոգը: Այստեղ կարելի է կարդալ հետաքրքիր գրառումներ, որոնք հենց լրագրողական ծագում ունեն և կարծում եմ առանձնանում են ինչ-որ կերպ: Առհասարակ Բանաձևի կայքի բոլոր բաժիններում էլ կարելի է հետաքրքիր ինֆորմացիա գտնել ինչու չէ նաև կարդալ այն ինչ չես հասցրել դիրտել:
   4.http://artaks.wordpress.com/ - Յուրօրինակ, ինքնատիպ,կրեատիվ և իր տեսակի մեջ եզակի` Արտակի բլոգը: Որտեղ կարող եք տեսնել բազում հետաքրքիր գովազդային հոլովակներ, բրենդային փոփոխություններ, վիրուսային գովազդներ, մի խոսքով գովազդի ժանրի լավագույն լուծումները Արտակի բլոգում:
   5.http://gevor11.blogspot.com/ - Merengues  blog: Նոր բլոգ, որտեղ հիմնականում տեղեն գտնում ֆուտբոլային վերջին նորությունները, այնտեղ կարող եք դիտել օն-լայն կարևորագույն հանդիպումները:
    tumblr bonus
    Երբ ունես ընրտրության նման լայն հնարավորություն դժվար է առանձնացնել ընդամենը 5 բլոգ: Ես որոշեցի ներկայացնել նաև 2 tumblr blog, որոնց կարելի է հետևել (follow անել, ինչու՞ չէ):

    http://mycoffeedreams.tumblr.com/ - Բոլոր սուրճ սիրողների համար: Ձեզ շատ դուր կգա այն ամենն ինչ կատարվում է այս բլոգում: Այն իսկական Coffeedreams ոճում է:
    http://allcoolstuff.tumblr.com/ - Խմբային բլոգ, որտեղ կարող եք գնել ինչ ասես: Բազմազան հետաքրքիր, զավեշտալի և յուրօրինակ նկարներ tumblr-յան ոճում: Կարող եք հանգիստ սեղմել «reblog» կոճակը:

     Ահա ձեզ 7 բլոգ: Ուսումնասիրեք, արտահայտեք ձեր կարծիքը, հետևեք անցուդարձին:
     Կարող եք տեսնել նաև անցյալ տարվա ներկայացված 5 բլոգերը:
     Շնորհավորում եմ ևս մեկ անգամ բոլոր Բլոգգերներին և Ընթերցողներին:
     Ձեր` Հատուկ նշանակության բլոգգեր-կապավոր Robbie Raul:

    Մոսկվայի (16.03.1921) և Կարսի (13.10.1921) պայմանագրերի իրավաքաղաքական հետևանքները Հայաստանի համար

    Filed under: Arevelk.info — Tags: — @ 12:20 am

        1921թ. Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով գծվեց ներկայիս հայ-թուրքական սահմանը և Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանին. Հայաստանի տարածքը գրեթե կիսով չափ կրճատվեց: Այս պայմանագրերը կնքվեցին մի իրավիճակում, երբ Անդրկովկասում բոլշևիկա-քեմալական համագործակցության արդյունքում կործանվեց Հայաստանի Հանրապետությունը և նրա տարածքը բաժանվեց ՌՍՖՍՀ-ի ու Թուրքիայի միջև:

        Հայաստանի սահմանների ճակատագիրը նախ որոշվեց 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության ու ՌՍՖՍՀ-ի միջև կնքված «բարեկամության ու եղբայրության» մասին պայմանագրով: Պայմանագրի 1-ին հոդվածը արդեն ջնջում է առանց այդ էլ տերությունների կողմից չվավերացված Սևրի պայմանագիրը (Հայաստանը վավերացրել էր) և գծում Հայաստանի հետ  ներկայիս սահմանները. «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը սկզբունքորեն համաձայնվում է չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որևէ այլ ակտեր, եթե Պայմանավորվող կողմերից մյուսին ուժով են հարկադրում ընդունել այդպիսիք: Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը համաձայնվում է չճանաչել Թուրքիային վերաբերվող և այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող նրա ազգային կառավարության կողմից չճանաչված որևէ միջազգային ակտ: Թուրքիա հասկացության տակ սույն պայմանագրում հասկացվում են այն տերիտորիաները, որոնք մտցված են 1920 թվականի հունվարի 28-ի թուրքական Ազգային ուխտի մեջ, որը Կ. Պոլսում մշակել և հռչակել է օսմանայն դեպուտատների Պալատը և հաղորդել է մամուլին ու բոլոր պետություններին: Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը որոշվում է այն գծով, որն սկսվելով Սև ծովի ափին գտնվող Սարպ գյուղից, անցնում է Խեդիսմեթա սարի վրայով, հետո առաջանում է Շավշետ սարի և Կաննի-դաղ սարի ջրաբաժան գծի ուղղությամբ, այնուհետև շարժվում է Կարսի սանջակների հյուսիսային վարչական սահմանագծի երկարությամբ՝ Արփաչայ և Արաքս գետերի հնահունով՝ մինչև Ստորին Կարասուի գետաբերանը»:

        Պայմանագրի 3-րդ հոդվածով որոշվում է Նախիջևանի ճակատագիրը: Թուրքիան և Ռուսաստանն առանց Հայաստանի մասնակցության և համաձայնության որոշում են հանձնել Նախիջևանը Ադրբեջանի խնամակալությանը` Հայաստանին ներգրավելով ընդամենը սահմանների վերջնական ճշգրտման գործընթացի մեջ. «Երկու պայմանավորվող կողմերը համաձայն են, որ Նախիջևանի մարզը՝ սույն Պայմանագրի 1-ին հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի մի երրորդ պետության (դրույթը բացահայտորեն ուղղված է Հայաստանի դեմ): Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակներից կազմված հանձնաժողովը կշտկի Նախիջևանի տերիտորիայի եռանկյունի կազմող արևելքում Արաքսի հնահունի և Արևմուտքում Դաղնա– Վելի-դաղ – Բագարզիք – Քյոմուրլու-դաղ լեռների վրայով անցնող գծի միջև պարփակված տերիտորիայի սահմանագիծը, որն սկսվում է Քյոմուրլու-դաղ սարից, հետո անցնում է Սերայ Բուլաք սարի վրայով դեպի Արարատ կայարանը և վերջանում է Քարասուի և Արաքսի տրամախաչման տեղում»:

        Մոսկվայի պայմանագրի 15-րդ հոդվածը բացահայտորեն, իրավաբանորեն ամրագրում է այս, ինչպես նաև հետագայում կնքված Կարսի պայմանագրի` Հայաստանի համար պարտադրված լինելը. «Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի, որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրում անպատճառ ճանաչվեն սույն Պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերում են իրենց»:

        1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքվեց բարեկամության պայմանագիր մի կողմից Հայկական ԽՍՀ-ի, Ադրբեջանական ԽՍՀ-ի ու Վրացական ԽՍՀ-ի, մյուս կողմից Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև` ՌՍՖԽՀ-ի մասնակցությամբ: Կարսի պայմանագիրը ըստ էության Մոսկվայի պայմանագրի դրույթների ու կետերի հաստատումն էր արդեն անդրկովկասյան հանրապետությունների ֆորմալ մասնակցությամբ: Պայմանագրի 1-ին և 2-րդ հոդվածով չեղյալ
    են համարվում Սևրի և Ալեքսանդրապոլի պայմանագրերը: Հենց նույն 1-ին հոդվածում իրավաբանորեն կրկին ամրագրվում է Մոսկվայի պայմանագրի պարտադրված լինելը. «Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը և Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետությունների կառավարությունները վերացված և ուժից զուրկ են համարում այն պայմանագրերը, որոնք կնքվել են ներկայումս պայմանավորվող կողմերի տերիտորիայի կազմի մեջ մտնող տերիտորիայում առաջներում իրենց սուվերեն իրավունքները կենսագործող պետությունների միջև, և որոնք վերաբերում են վերոհիշյալ տերիտորիաներին, վերացված և ուժից զուրկ են համարվում նաև երրորդ տերությունների կողմից կնքված և Անդրկովկասյան հանրապետություններին վերաբերող պայմանագրերը: Համարվում է որոշված,որ սույն հոդվածը չի վերաբերում 1921 (1337) թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրին»: Հոդված 2-ի համաձայն
    Հայաստանը ըստ էության հրաժարվում է Սևրի պայմանագրից. «Պայմանավորվող կողմերը համաձայնվում են չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որևէ այլ ակտ, եթե կողմերից մեկին ուժով են հարկադրում այն ընդունել: Այդ պատճառով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետությունների կառավարությունները համաձայնվում են չճանաչել որևէ միջազգային ակտ, որը վերաբերում է Թուրքիային և ճանաչված չէ այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող Ազգային կառավարության կողմից…»:

        Պայմանագրի 3-րդ հոդվածը թերևս կարելի է համարել զավեշտալի (Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետությունների կառավարությունները, ընդունելով, որ կապիտուլյացիաների ռեժիմը համատեղելի չէ որևէ երկրի ազատ ազգային զարգացման, ինչպես նաև նրա սուվերեն իրավունքների լիակատար իրագործման հետ, գտնում են, որ այդ ռեժիմին առնչվող բոլոր ֆունկցիաներն ու իրավունքները կորցրել են իրենց ուժը և համարվում են վերացված), որովհետև նախկինում կապիտուլյացիաների ռեժիմից անդրկովկասյան 3 հանրապետություններն չեն էլ օգտվել, պարզապես այդ պետությունները գոյություն էլ չունեին, կամ քաղաքական ի՞նչ կշիռ պետք է ունենային,
    որ Թուրքիայի հետ կնքեին նմանատիպ պայմանագրեր, սա պարզապես Մոսկվայի պայմանագրի 7-րդ հոդվածի մեխանիկական կրկնությունն է: 5-րդ հոդվածով վերջնականապես ամրագրվեց Նախիջևանի կարգավիճակը. «Թուրքիայի կառավարությունը և Սովետական Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի III հավելվածում նշված սահմաններում Նախիջևանի մարզը կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո»:

        Կարսի պայմանագրի 15-րդ հոդվածը բավականին ուշագրավ է. «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է սույն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո հայտարարել մյուս կողմի քաղաքացիների լիակատար ներում այն հանցանքների և զանցանքների համար, որոնք բխել են Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած պատերազմական գործողություններից»: Այս հոդվածը այդքան էլ հստակ ձևակերպված չէ, սակայն կարելի է եզրակացնել, որ այն ուղղված էր թե՛ 1915թ. ցեղասպանության, թե՛ 1920թ. աշնանը թուրքական արշավի հետևանքով մոտ 150-200 հազ.

    հայ խաղաղ բնակչության ոչնչացման պատասխանատվությունից խուսափելուն:

        Ե՛վ Մոսկվայի, և՛ Կարսի պայմանագրերի կետերի մեծ մասը ներկայումս չեն գործում. սույն պայմանագրերի միակ ու ծանր իրավաքաղաքական հետևանքը եղավ Հայաստանի տարածքների կորուստը և ներկայիս հայ-թուրքական սահմանը, որը ցավոք հաստատվեց նաև 1923թ. Լոզանի պայմանագրով: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը միջազգային իրավունքի կոպիտ խախտում էին, քանի որ նախ կնքվել էին այդ պահի դրությամբ միջազգայնորեն չճանաչված երկու սուբյեկտների միջև և այդ պայմանգրերով որոշվել էր երրորդ պետության` Հայաստանի սահմանները: Միջազգային իրավունքի տեսակետից
    այս պայմանագրերը ենթակա են վիճարկման ու անվավեր են, սակայն թե ինչքանով է դա իրական ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակում և ինչ հնարավոր քաղաքական հետևանքներ կարող է ունենալ, դժվար է ասել:

    Մոսկվայի և Կարսի պայմանագրերի տեքստերը պրոֆեսոր Ջ. Կիրակոսյանի «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923) /Երևան, 1972/¦  գրքից:

    FAB news from Högkvarteret

    Filed under: Queering Yerevan — Tags: — շուշան ավագյան @ 12:09 am


    WE ARE BACK!
    Dear Stockhomos and everyone else,

    Some of you might not have seen us since »The Divorce«, the 28th of May. Some of you might have forgotten all about us. Some of you might have been crying and craving for Högkvarteret to return. And some of you might have met us briefly at Konsthall C or Bio Rio this summer. We did say that you never know where or when we will appear again.

    Today Högkvarteret is launching our new blog at www.hogkvarteret.se/ccc, presenting our new shape. We no longer give you six evenings of outstandingness at Närkesgatan 8 in Stockholm (thank God). But we do exist. And we do continue to be the Swedish headquarter for contemporary queer and feminist art. Our bags are packed with experiences from the past and visions of the future, and now we are going travelling.

    Since May 2011 Högkvarteret exists as a curatorial collaborative collective, with an inexhaustible interest in the in-betweens, the transcending and the contradictory, and takes place in different sites, projects and forms. You will find us in Stockholm, Hökarängen, Bagarmossen, Malmö, Sarajevo, New York, Yerevan, Tblisi, in our blog, in this newsletter, in the shape of fanzines and books, and probably still a bit to much on Facebook.

    During 2011-2012 we collaborate with and/or are proud to present artists, collectives and spaces like A.K Burns, A.L Steiner, Andrea Merkx, Anna Linder, Anna Åstrand, Barbara Hammer, Bio Rio, Clara Lopéz, Dynasty Handbag, Eli Levén, Elin Magnusson, Ester Martin Bergsmark, Galleri Lundh Åstrand, Imri Sandström, Jeanine Oleson, Jenny Grönwall, Kutterfugel, Konsthall C, Malin Arnell, Malmö Konsthall, Marit Östberg, MPA, Silvana Imam, Sofie Westerberg, Queering Yerevan, The Women’s Initiative Support Group, The Cure Foundation, The Silvershed, and probably many more to come.

    Go visit our blog to find out more, at www.hogkvarteret.se/ccc. And if you wanna collaborate with us, hire us, invite us, present us, challenge us, please contact: 
info(at)hogkvarteret.se

    And YES: We do have plans for a new permanent space.

    11. Բոլորով դեպի ընթրիք 12. Վերջին ընթրիք

    Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 4:54 pm August 30, 2011

    11. Բոլորով դեպի ընթրիք, հետո՝ ափ 

    Մեր ծրագրով ընթրիք նախատեսված չէր, բացառությամբ նախավերջին երեկոյից, երբ միմյանց հետ շփվելու հնարավորություն տալու համար բոլորով ընթրելու էինք Նիցցայի ամենաշքեղ ռեստորաններից մեկում, որի մատուցողին լիքը հոգեբույժներով ախտորոշեցինք՝ երկբևեռ է: Իսկ էդ խեղճ մարդն ընդամենը շատ աշխույժ ու թատերական ձևով օրվա մենյուն էր ներկայացնում:

    Նշանակված ժամին մի մարդու նման հյուրանոցից շարժվում ենք դեպի ռեստորան: Այ որ էստեղ հասանք, մի քիչ պատմեմ, թե ֆինանսավորումն ինչպես էր: Ուրեմն մասնակիցներին կրթաթոշակ էր տրվել, որը ծածկում էր մնալու, մասնակցության, նախաճաշի, ճաշի և միայն մեկ ընթրիքի ծախսերը: Չեմ հիշում՝ ինչ խոսակցություն գնաց, երբ Ժաննան սկսեց limited finances-ից խոսել, ու էդտեղ սաղս մեռանք. չորս աստղանի հյուրանոց, մարդ ա առանձին սենյակում, ճոխ-ճոխ նախաճաշ-ճաշ: Դե էդ մի ընթրիքի մասին էլ չեմ ասում, ու դա դարձավ սահմանափակ ֆինանսներ: Էստեղ են ասում՝ փողը միշտ էլ քչություն ա անում:
    ***
    Սեղանի շուրջ հայտնվել էինք ես, Նինան, Նորվեգիան ներկայացնող մեր նեպալցի բարեկամը (անունը չեմ հիշում), սերբերից ու դանիացի պրոֆեսորը, որն անընդհատ փորձում էր զրույց ստեղծել: Սարտորիուսի նման տեղեկացված չէր ու Հայաստանի մասին հարցնելիս ոչ թե Գրիգոր Լուսավորչից էր խոսում, այլ փորձում տեղեկանալ, թե ընդհանրապես ինչ կա Հայաստանում: Տնտեսությունից կամաց անցնում ենք սպորտին.
    - Ո՞րն է Հայաստանի ազգային սպորտը:
    - Ըըը… Շախմատը:
    - Հա՞ որ: Ի՞նչ արդյունքներ ունեք:
    - Դե ինքս շախմատով չեմ հետաքրքրվում, բայց գիտեմ, որ շատ լավ արդյունքներ ենք ցուցաբերում:
    - Ես գիտեմ, որ ռուսներն են ուժեղ շախմատից… Օրինակ Կասպարովը:
    - Ինքն էլ ա հայ:

    Հետո իր կյանքն է պատմում.
    - Ես Ֆրանսիայում տուն ունեմ:
    Նկարագրում է էդ տունը՝ Իսպանիայի սահմանի մոտ, սիրուն բնության մեջ: Իսկական հանգստանալու տեղ: Ամեն ամառ ընտանիքով գալիս են:

    Խոսում է Նինան, պատմում, որ Բելառուսում արդեն մոռանում են իրենց մայրենի լեզուն, բայց սկսել են հասկանալ դրա կարևորությունը, բելառուսական դպրոցներ բացել:
    - Դու գիտե՞ս բելառուսերեն,- հարցնում եմ:
    - Մի քիչ, որովհետև հայրս մինչև դպրոց գնալը մեզ հետ խոսել է:
    Պատմում է Բելառուսում տիրող վիճակից: Նրանց մոտ ավելի ծանր է: Տեսնում եմ Նինայի փայլուն աչքերը, հավատը, որ երիտասարդներով կարող են ինչ-որ բան փոխել:

    Ընթրիքից հետո որոշում ենք զբոսնել: Այնպես է ստացվում, որ խումբն անհետանում է, մնում ենք ես, Նինան ու նորվեգացի-նեպալցին: 

    Շարժվում ենք դեպի ափ: Ճանապարհը գտնելու համար չենք ամաչում, հարցնում ենք.
    - Ծով ո՞նց գնանք:
    Մի կին սիրով բացատրում է: Նիցցայում էդպես էլ չտեսա անգլերենից հրաժարվող ֆրանսիացիների, որոնք հազար անգամ կրկնում են նույն բանը ֆրանսերեն, մենակ թե անգլերեն չպատասխանեն: 

    Հասնում ենք ափ: Կոշիկներս հանում եմ, ջուրը մտնում: Մութ է արդեն, բայց սառը չէ:



    Հետո միասին խմում ենք: Նորվեգացի-նեպալցին էլ է մեզ նման մեկը. տարիներ առաջ IFMSA-ի փոխանակումով Շվեդիա է գնացել, հետո երազել էդ կողմերում կլինիկական օրդինատուրա անցնելու մասին: Մեծ դժվարություններ է հաղթահարել, մինչև հասել է իր ուզածին: Ինձ ու Նինային շատ լավ է հասկանում:

    12. Վերջին ընթրիքը

    Մենք իրարից պոկվել չենք ուզում: Եկեք միասին ընթրենք, թեկուզ ծրագրով նախատեսված չէ: Որտե՞ղ: Սերբ ու հիպոմանիական Դունյան շատ թիթիզ տեղ չի ուզում: Գնացինք պիցցա ուտելու: Լավերն ընտրելը մեր իտալացիքի վրա: Մաֆիա խաղա՞նք: Էդ ի՞նչ ա: Իտալացիքը խաբար չեն: Ամոթ ձեզ: Ձեզնից մեկն էլ Սիցիլիայից է: Ձեռի հետ ես ու Նիկիտան էլ Կանդինսկի-մանդինսկի ենք խաղացնում: Բա˜, դուք մեր չափ հոգեախտաբանություն չգիտեք: Նախկին սովետական երկրների ուժեղ կողմն էլ էդ ա:

    Պարսիկ-նորվեգացին (հա, Նորվեգիայի երեք ներկայացուցիչներից ոչ մեկը ծագումով նորվեգացի չէր) մեկ էլ պտտվում է դեպի ինձ, թե՝ որ քաղաքից ես: Ասում եմ՝ Երևանից: Աչքերը փայլում են՝ ես Երևանում եղել են: Մեկ ուզում էի ասել՝ չլնի՞ էն պարսիկներից ես, որ ամառները գալիս են Երևան, տուտուզները բացում են, մեկ էլ ասեցի՝ չէ, շատ էլ որ գունավոր, զիզի-բիզի բաներ ա հագնում, ինքը լուրջ մարդ ա, ի˜նչ տուտուզ, ի˜նչ բան: Երևի Մատենադարան ա էկել:

    Մաֆիան վարում է Ժաննան: Սեղանի կեսը չաչանակում է, իսկ մյուս կեսը խորացել է մաֆիայի մեջ: Ագնիեժկան տիպ դուրս էկավ: Էս լեհերը սաղ տենցն են: Լրիվ տիպ:

    Պիցցայից հետո նորից գնում ենք դեպի ափ չաչանակելու: Խառը-խշտիկ զրույցներ, անկապ վիճակներ: Չէ, մեկ ա տուն եմ ուզում: Առավոտ գիշերով ճամփա պիտի ընկնեմ:

    Ինֆորմացիոն պատերազմները և առաջխաղացումը «eBloggers Club»-ում

    Filed under: School for Young Leaders — Tags: — @ 2:32 pm

    A

    ասք բաժանելու մասին

    Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 12:34 pm

    Originally published at Մատյան անկապութեան. Please leave any comments there.

    Dear IT,
    Please allocate a 1Tb network partition for our project and reply with the size of the allocated partition.

    According to our calculations, size of the 1Tb partition is 1Tb.

    վարագույր

    ու տենց

    Բանակ…

    Filed under: Մի օր.... — Tags: — christina @ 10:05 am

    Հրավիրում ենք ArmComedy-ի 2-րդ տարեդարձին

    Filed under: Armenian Comedy — Tags: — @ 8:38 am

    RSVP

    Ժողովուրդ ջան`

    Սեպտեմբերի 2-ին մեր կայքը դառնում է երկու տարեկան: Այդ կապակցությամբ հրավիրում ենք բոլոր ցանկացողներին ինչ-որ տեղ էլիտար ու մասամբ աննախադեպ միջոցառման` ArmComedy-ի ծնունդին: Սեպտեմբերի 2-ին, ժամը 7-ին հավաքվում ենք Հյուսիսային պողոտա 1 շենքի առաջին հարկում /հայտնի է նաև որպես ՌՈՍԳՈՍՍՏՌԱԽ-ի շենք/: Եթե չգտնեք, զանգեք 094 479714

    Ուրեմն ինչ կա օրակարգում`

    • Շնորհավորում ենք մեզ
    • Էքսկուրսիա ենք ունենում CivilNet նորաստեղծ ալիքի ստուդիայում
    • Նկարում ենք NewsՀաբ-ի պիլոտային վեբիզոդը, բոլորովին LIVE, դուք էլ հանդիսատես եք լինում
    • Վայելում ենք գարեջուր
    • Խմում ենք BarCamp Արցախ գնացածների կենացը
    • Շփվում ենք, նոր մտքեր ենք քննարկում, ասում խոսում ուրախանում
    • Գնում ենք տներով

    Բայց կա մի պայման` խնդրում ենք գալու մասին անպայման տեղեկացնել այստեղ կամ Ֆեյսբուքում comment թողնելով: Ու դե չենք ուշանում: Բոլորիդ սպասում ենք գրկաբաց, ոտնկայս ու լիաթոք:

     

    10. Տուն եմ ուզում

    Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 10:22 pm August 29, 2011

    Ամեն ինչ սկսվեց դասախոսություններից մեկի ժամանակ, երբ Հայաստանում հոգեբուժության, գիտելիքների, կլինիկական օրդինատորի անելիքների մասին մտավոր որոճքը տարավ-հասցրեց նրան, որ տուն ուզեցի:
    Վերջին ճամփորդություններս էնպես չեն անցել, որ վերադառնալիս դեպրեսվեմ, բայց ոչ էլ առանձնապես երազել եմ տան մասին: Դրա համար բավական տարօրինակ էր կամակոր երեխայի պես ոտքերս գետնին խփելը. «Տուն եմ ուզում ու վերջ»:

    Պիտի չթողնեի, որ էս միտքը բուն դներ գլխիս մեջ, որովհետև հենց այստեղ սկիզբ առան իմ բոլոր դարդերը, ու հասկացա, որ երբեք էլ չեմ մերվի էս մարդկանց, ինչքան էլ փորձեմ ինձ ոչ յուրահատուկ, երբեմն նույնիսկ անտակտ ձևով շփվել բոլորի հետ:

    Դասերից հետո ծովափ գնալու մտադրություն կար: Առանձնապես չէինք պայմանավորվել: Մտածեցի՝ արագ-արագ կբարձրանամ համարս, իրերս կհավաքեմ, կիջնեմ հյուրանոցի ելքի մոտ ու կսպասեմ մյուսներին. էս ինձ ծանոթ հանրակացարաններից չէր, որ բոլորս իրար կողք լինեինք, ու միմյանց որևէ բան տեղեկացնելու համար բավարար լիներ դուռը ծեծելը: Քսանհինգս էլ ցրված ենք հյուրանոցի բոլոր վեց հարկերի տարբեր մասերում:

    Լողազգեստս հագնելիս կարերը քանդվեցին: Ի՞նչ անեմ, ուրեմն էլի եմ չաղացել: Նկատել էի, որ համարումս թել ու ասեղ կա: Կարեցի: Էն էլ թարսի պես չէի նկատել, պլեչիկն էլ վրան էի կարել: Մենակ ես նման էշություն կանեի: Քանդեցի, նորից կարեցի: Մի խոսքով, մինչև իջա, արդեն մի կես ժամ, եթե ոչ ավելի շատ, անցել էր: Ներքևում մարդ չկար: Մի քիչ սպասեցի: Ոչ ոք չհայտնվեց: Հեռախոսի համար էլ չունեի, որ գոնե սմսեի:
    «Դե լավ, թքած ձեր վրա»,- մտածեցի ու որոշեցի ինքս գնալ ծովափ: Մերոնց կգտնեմ, ավելի լավ, չէ, մենակս կլողամ:

    Էհ, Բյուր, էս հոգեբույժները քեզ համար Մարուշան չեն, որ ուրբաթ գիշերը սենյակ վերադառնա ու ականջիդ շշնջա. «Առավոտը շուտ կարթնանաս, որ ծովափ գնանք»: Ոչ էլ Սևիլյայի հանրակացարանն է, որ դուռդ ծեծեն, ասեն՝ գնում ենք քաղաք, գալի՞ս ես:

    Նստեցի տրամվայ ու գնացի դեպի ծով: Երևի շատ գնացի, որովհետև զգացի, որ արդեն բարձրանում է տրամվայը, իսկ ծովափը հաստատ չէր կարող վերևում լինել: Իջա, ուզեցի տոմս գնել, որ մյուս կողմի տրամվայը նստեմ: Հատիկ-հատիկ կոպեկներս հաշվեցի: 90 ցենտ, իսկ ինձ 1 եվրո էր պետք: Հըմ, պետք էր թղթադրամը մանրել, ուրիշ տարբերակ չկար:

    Մի քիչ քայլեցի, խանութ գտա: Մի շիշ անշաքար լիմոնահյութ գնեցի: Սևամորթ վաճառողը սկսեց խոսացնել.
    - Մադմուազել, միայն սա՞:
    - Ահա:
    - Բա ուտելի՞ք:
    - Սոված չեմ:
    -  Ո՞նց սոված չեք:
    - Հա, օրվա ընթացքում կերել եմ:
    - Բա չե՞ք աշխատել:
    Ու բացատրեցի, թե ինչ գործ ունեմ Նիցցայում, ասացի, որ կորել եմ էդ կողմերում, բայց ճանապարհը գիտեմ: Ուղղակի թափառում եմ: Եվ այլն, և այլն:

    Դուրս եկա: Ժպտում էի: Վերջապես մեկի հետ հավեսով ֆրանսերեն խոսեցի: Թող կորչեն էդ թիթիզ հոգեբույժները, որ մի նախադասությունից հետո միանգամից անցնում են անգլերենի: Ինձ էս նեգրերի հետ ավելի կայֆ ա:

    Խմում եմ լիմոնահյութս: Թթու: Ուխ, սա ծովին կսազի: Մնում է հասնել: Իսկ ես այդ տրամաբանությամբ իջնում եմ ու իջնում: Էս ինձ համար Պրագան չէ, որ ինտուիտիվ իմանամ՝ ուր գնամ, որ միայն վերացական հասցեով գտնեմ իմ ուզած ցանկացած վայր: Նիցցան ինձ լրիվ անծանոթ է, ու այդքան հեշտ հասանելի և շփոթմունքի ոչ ենթակա ծովը կորցրել եմ: Ամաչում էլ եմ հարցնել. «Կներեք, ծովը որտե՞ղ է»: Էն պատմությունների նման էր, որ Օպերայի մոտ հարցնում էին՝ Օպերան որտեղ է, մեզ թվում էր՝ ձեռ են առնում:

    Երբ նկատեցի, որ փողոցներն այլևս չեն իջնում, փորձեցի շնչել. որտեղից ծովի հոտ առնեմ, էդ ուղությամբ էլ կգնամ: Վերջը գտա: Շորերս հանեցի, լցրեցի պայուսակս, կոշիկներս ձեռքս բռնեցի ու սկսեցի քայլել ափով: Քարքարոտ էր: Պրագայում ոտքերս անընդհատ խոշտանգելուց հետո ծանր փորձություն էր քարերի վրայով բոբիկ քայլելը:

    Մերոնց էի որոնում, որ գոնե մի հինգ րոպեով պայուսակս թողնեմ մոտները, մտնեմ ծովը: Չկային: Նստում եմ ափին: Ալիքները խփում են ինձ: Ծովի խշշոց, քարերի ձայն ու փրփուր: Հակաարևային կրեմի կարիք չունեմ. արդեն երեկո է: Իզուր էլ էդ անտերը հետս բերեցի: Գլխարկս էլ բանի պետք չեկավ:

    Իմ հետևում մի տղա է նստած: Էլի մենակ: Կիթառ է նվագում, որի ձայնը կորում է, երբ ալիքները խշշոցով մոտենում են:

    Սպասում եմ մութն ընկնելուն: Սիրուն մայրամուտ տեսնելու հույս դեռ ունեմ: Մոնակո ու Շագալի թանգարան չեմ հասցնի գնալ, բայց հո մայրամուտը կարող եմ վայելել: Հիասթափություն: Ախր ո՞նց կարող է սիրուն լինել, երբ ծովը հարավ-արևելքում է, հետևաբար արևը մայր է մտնում գրեթե հակառակ կողմում: Ո՞նց եմ հավատում գեղեցիկ մայրամուտներին, եթե դրանք ամենալավը Հայաստանում են, ու երբևէ չէի նկատի, եթե Քերինն անցյալ տարի անընդհատ կամերան չպահեր երկնքին:

    Հագնվեցի: Սկսեցի քայլել դեպի հյուրանոց: Ինչքան էլ Նիցցան ինձ Սևիլյան հիշեցնի, ինչքան էլ իմանամ երկրի լեզուն, ես էստեղ ինձ միայնակ եմ զգում ու տուն եմ ուզում:

    ասք ջեյմս բոնդի մասին

    Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 4:50 pm

    Originally published at Մատյան անկապութեան. Please leave any comments there.

    այնուամենայնիվ չեմ դիմանում, ստեղ էլ եմ գցում՝

    FOUR HUMMERS: A THEME AND VARIATION
    ———————————–

    ¶4. (SBU) THE FLAGSHIPS OF YEREVAN’S HIERARCHY OF NUMBERS ARE
    YEREVAN’S LARGEST AND MOST CONSPICUOUS AUTOMOBILES: THE FOUR
    HUMMER HUMVEES. GAGIK TSAROUKIAN (DODI GAGO), OWNER OF
    MULTI GROUP AND YEREVAN’S FIRST HUMMER (AND NOW ALSO,
    YEREVAN’S FIRST ROLLS ROYCE) HAS DE FACTO EXCLUSIVE RIGHTS
    TO THE VARIOUS POSSIBILITIES USING 08 XX 008 (XX
    REPRESENTING THE VARIOUS POSSIBLE LETTER COMBINATIONS) FOR
    HIS, HIS FAMILY’S, HIS STAFF’S AND HIS SECURITY GUARD’S
    CARS. SIMILARLY, SAMVEL ALEKSIAN (LFIK SAMO), A PROUD OWNER
    OF YEREVAN’S SECOND HUMMER AND ARMENIA’S SUGAR MONOPOLY, HAS
    RESERVED 06 XX 006 AND VARIATIONS THEREOF FOR HIS FRIENDS
    AND FAMILY. RUBEN HAYRAPETIAN, A.K.A. NEMETS (GERMAN) RUBO
    OWNS YEREVAN’S THIRD HUMMER, THE GRAND TOBACCO COMPANY AND
    THE PLATES 05 XX 005. A FOURTH HUMMER, OWNED BY PRESIDENT
    KOCHARIAN’S SON, BEARS THE PLATE 07 UU 007, THOUGH IN A NOD
    TO DEMOCRACY (OR PERHAPS, JAMES BOND) VARIATIONS OF THE 007
    PATTERN ARE STILL AVAILABLE TO THE WELL-CONNECTED FOR USD
    2,000 – 3,000, PAYABLE TO THE HEAD OF THE TRAFFIC POLICE.

    վիա ու բնականաբար վիա

    ու առհասարակ
    դոդի գագո չէ, այլ պարոն ծառուկյան։

    ու տենց

    Older Posts »

    Armwebs.com Armwebs.com