4.1. Չեխական հոգեբուժարանը և հոգեբուժության ապագան ընդհանրապես

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 11:23 pm July 30, 2011

Ինչպե՞ս հասնել հոգեբուժարան: Ֆորումի մասնակիցներն առավոտյան հավաքվելու են հյուրանոցի մուտքի մոտ, այնտեղից շարժվեն: Ես դրա կարիքը չունեմ. Պրահայում մեր առաջին տունը հենց հոգեբուժարանի մոտ է եղել՝ Բոհնիցե թաղամասում: Ասում են՝ խոնավություն եմ քաշել, դրա համար հոգեբույժ եմ դարձել: Ասում են՝ լավ է, որ գերեզմանոցի մոտ չենք ապրել:

Հիշում եմ՝ նոր էինք Պրահա տեղափոխվել, երբ հենց էդ նույն հոգեբուժարանում բաց դռների օր էր: Ընտանիքով գնացել էինք: Ամեն վայրկյան վախենում էի, որ ինչ-որ ծառի հետևից մի գիժ դուրս կգա, կհարձակվի: Բազմության մեջ փնտրում էի հոգեկան հիվանդների: Չգիտեի, որ տարիներ անց այդ նույն հիվանդների հետ փակ սենյակներում կաշխատեմ առանց մի կաթիլ անգամ վախենալու:

Մեր տուն հասնելու համար պետք էր մետրոյի կարմիր գծով մինչև վերջ գնալ, հետո ավտոբուս նստել: Համարը չէի հիշում: Հիմա արդեն Նադրաժի Հոլեշովիցեն էլ «մինչև վերջը չէր». մետրոն երկարել էր, ու Բոհնիցե գնացող ավտոբուսներն էլ ուրիշ կայարանից էին գնում, բայց դա չէր խանգարում, որ ֆորումի մասնակիցներից առաջինը ես հասնեմ հոգեբուժարան:

Սխալ չէի հիշում. իսկապես հսկայական տարածք է՝ կանաչ, անտառանման: Եվ սա նրանց հոգեբուժարանն է: Ասենք, Նորքն էլ պակաս չէ, բայց միայն բաժանմունք մտնելը հերիք է, որ միանգամից հիասթափություն ապրես: Պրահայում էդպես էլ չմտա, չիմացա ինչն ինչոց է, բայց հաստատ մեզնից լավ պիտի լիներ, իսկ, ասենք, Գերմանիայից վատ, որովհետև սլովակները գալիս են Չեխիա, չեխերը գնում են Գերմանիա, գերմանացիները՝ ԱՄՆ:

Լավ ուշացումով հավաքվեցինք հոգեբուժարանի դիվադլոյում՝ թատրոնում: Էս մի օրը հիմնականում պաստառներին էր նվիրված, թեման՝ հոգեբուժության օրդինատուրայի ապագան: Քանի որ առաջին անգամ էի մասնակցում ու քանի որ մենակ էի, ձեռնպահ մնացի պաստառ պատրաստելուց, չնայած լիքը գժոտ գաղափարներ ունեի:

Բայց մասնակիցները լավ գործ էին արել: Մի մասը լրիվ լրջին էր տվել. ծանրակշիռ հետազոտություններով, մշակված հարցաթերթիկներով, վիճակագրությունով:

Մյուսներն էլ ջրիկացել էին, տխուր ապագան հումորի վերածել: Կային նաև այնպիսիք, որոնք լուրջն ու կատակը համակցել էին: Օրինակ, Հունաստանի ներկայացուցիչները չոր թվեր ներկայացնելուց հետո բացեցին ոլորած մի թուղթ, որի վրա գրված էր. «Հունաստանի հոգեբուժության ապագան», պատկերված էին նրանց երկու ներկայացուցիչները:

Ռումինացիները որպես հոռետեսական ապագա որոշել էին, որ հոգեբուժությունը կբաժանվի նյարդաբանության և հոգեբանության միջև: Լատվիացի Նիկիտան էլ առաջարկել էր, որ ամեն պետության ներկայացուցիչ գրպանիկից վերցնի մարդուկ և վրան գրի իր երկրի հոգեբույժ-օրդինատորի ապագան:

Հետ չմնացի: Իմ մարդուկի վրա կարելի էր գտնել հետևյալ արտահայտությունները. USMLE, Եվրոպա, Ռուսաստան, այլ մասնագիտություններ:

Վերջը Խորվաթիան հաղթեց: Բացի նրանից, որ ուժեղ հումորով էին պատրաստել, նաև դերասանական վարպետություն ցուցաբերեցին այն ներկայացնելիս: Ես ինքս նրանց օգտին եմ քվեարկել:

Մշակութային շոկի մասին

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 1:28 pm

Երեկվա թրեյնինգից հետո վախերս ու անհանգստություններս կրկնապատկվեցին: Ճիշտ է՝ բավական օգտակար ու հետաքրքիր էր թրեյնինգը, նույնիսկ էնքան հավես էր, որ չէի ուզում ավարտվեր (իսկ ինձ մոտ հազվադեպ է լինում, որ ինչ-որ բան չուզենամ ավարտվի), բայց հիմա տագնապած եմ ու մտածում եմ՝ ոնց եմ հաղթահարելու սպասվելիք դժվարությունները:

Եթե հաշվի առնենք հարուստ միջազգային փորձս, պիտի որ այնքան էլ չվախենայի: Ավելին՝ թե´ գերմանացիների, թե´ հոլանդացիների հետ նախկինում բոլ-բոլ գործ ունեցել եմ. երկու երկրներում էլ մեկական ամսով հիվանդանոցում պրակտիկա եմ անցել ու գիտեմ ումից ինչ սպասել: Էլ չեմ ասում, որ լիքը գերմանացի ու հոլանդացի ընկերներ ունեմ, որոնց հետ մտերմությունս տարիների հնություն ունի:

Ինքս ինձ հարց եմ տալիս. նախկինում երբևէ մշակութային շոկ (սահմանումը և փուլերը այստեղ) ապրե՞լ եմ: Ասենք, բավականաչափ երկար չեմ եղել օտար մշակույթի մեջ, որ հասցնեմ մեղրամսի շրջանից դուրս գալ: Մենակ հիշում եմ Իսպանիան, երբ առաջին երկու օրերին իսկապես մշակութային շոկի նման մի բան ապրել եմ, որի հիմնական պատճառը լեզուն էր, ու ինձ համար անակնկալ էր, որ Սևիլյայի բնակիչների մեծ մասն անգլերեն չգիտի: Բայց դա արագ հաղթահարվեց, երբ բոլոր տոմսային հարցերս լուծեցի ու սկսեցի մյուս ուսանողների հետ շրջել:

Մենակ Չեխիայում եմ համեմատաբար երկար մնացել ու ոչ մի մշակութային շոկ չեմ ունեցել: Երևի փոքր եմ եղել, դրանից: Բայց նույնիսկ դպրոցում, որտեղ դասերն անգլերեն էին, իսկ ես լեզուն չգիտեի, ոչ մի վայրկյան վատ չեմ զգացել: Հակառակը՝ վերադառնալիս հետադարձ մշակութային շոկ եմ ունեցել՝ մեկ-երկու տարի (գուցե մինչև հիմա) չկարողանալով հարմարվել մեր իրականությանը:

Հիմա շատ եմ վախենում: Առաջին անգամ է, որ լրիվ ինքնուրույն էսքան երկար ժամանակով մեկնում եմ: Նախորդ ճամփորդություններս բացի կարճատևությունից, տարբերվել են նաև նրանով, որ շատ բաներ նախապես կազմակերպված են եղել կամ ուղղակի կարիք չի եղել դրանց մասին մտածելու (օրինակ՝ կացության թույլտվություն ստանալու):

Մտածում եմ՝ գուցե էսքան ինֆորմացված լինելս կօգնի, որ ավելի շուտ հարմարվեմ: Գուցե մշակութային շոկ որպես այդպիսին ընդհանրապես չունենամ, չգիտեմ: Մի տեսակ ներքուստ զգում եմ, որ հայերի հետ շփումը կօգնի:

Չբռնե՞մ, արտագաղթեմ ԿՄ-ից

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 12:08 am

Էս վերջին օրերին ԿՄ-ի վիճակն արդեն համբերությանս բաժակը լցրեց: Ախր ինչքա՞ն կարելի ա տանջվել մի քռչոտ գրառում անելու համար: Մտածեցի՝ փասափուսաս հավաքեմ, գնամ մյուս բլոգս, էն էլ էս ԿՄ-ն էնքան ա հաբգրել, որ չի էլ թողնում փասափուսաս հավաքեմ: Հիմա սենց երկու քարի արանքում լռվել եմ: Ախր հեչ չեմ ուզում ԿՄ-ն, շատ էլ որ 8 տարվա հնություն ունի: Ի՞նչ անեմ:

3. Իմ անվերնագիր ու խառը երրորդ օրը

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 11:44 pm July 29, 2011

 Ճամփորդություն լինու՞մ է առանց առավոտյան քրուասանի: Չնայած նախաճաշելու սովորություն չունեմ, բայց անկարող եմ դիմանալ սրճարանից ինձ կանչող քրուասանի հոտին: Մինչև Կառլի համալսարան հասնելս կես ժամ ունեմ, ճանապարհը՝ ընդամենը տասը րոպե:

…Իջնում եմ Պրահայի կենտրոնական փողոցով իմ սիրելի սովորական քրուասանի հետ, որը Լոնդոնն է հիշեցնում: Կիսալուսինը: Հիշում եմ նրան ֆրանսերենի դասերից:

Փողոցը մարդաշատ է, չնայած առավոտյան այնպիսի ժամ է, երբ բոլորը պիտի որ արդեն աշխատանքի գնացած լինեին: Պայուսակս զգույշ. գրպանահատներ կան տարածքում:

Համալսարանի շենքը գտնում եմ: Կլոր դահլիճ: Ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր համալսարանի չորրորդ և հինգերորդ լսարաններն են: Ծանոթ դեմքեր: Ոչ երեկ տեսածները: Այ այն դոցենտին Զալցբուրգում եմ տեսել. Էլիզաբեթի հետ մի լավ կռիվ արեց: Եքա բոյ-բուսաթով է: Երևում է, որ դատական հոգեբուժությամբ է զբաղվում: Իսկ այս մի պրոֆեսորին Երևանում եմ տեսել: Թեմայից կռահեցի: Ստիգմայից ու դեպրեսիայից էր խոսում: Նույն թեման ներկայացրել է նաև ռեգիոնալ կոնգրեսում: Հիշում եմ՝ լավ հիացել էի կենդանի զեկույցը լսելիս, որովհետև նրանից առաջ մի ռուս պապիկ էր, որը չնայած հրաժարվեց անգլերեն ներկայացնելուց, բայց ռուսերեն տեքստն ամբողջությամբ կարդաց՝ այդպես էլ անհաղորդ մնալով լսարանին:

Աշխարհը փոքր է, նեղլիկ հատկապես մասնագիտություն ընտրելուց հետո: Էլ վախ չունես, որ նույն մարդկանց այլևս չես հանդիպի: Բայց չես էլ փնտրում նրանց: Հանդիպումներն ուղղակի ստացվում են:

Վերադարձա Պրահա՝ լսարան: Քունս տանում է: Հազիվ եմ լսում: Հոգեբուժության ապագան, հոգեթերապիայի ապագան, ֆարմակոթերապիայի ապագան… Վտանգներ: Դրանք բոլորն առանձին թեմա են: Ուղեղիս մեջ՝ Հայաստանում հոգեբուժության ապագան… Կանխատեսելի է: Դժվար ինչ-որ թռիչքներ կատարենք: Ուղղակի 10 տարի անց կլինենք այնտեղ, որտեղ Եվրոպան հիմա է: Կամ էլ դեռ չենք լինի:

Ճաշի ժամ: Ռեստորանում մեծ աղմուկ է. 100 հոգու չէին սպասում: Չեխ կազմակերպիչները խառնվել են իրար: Նախապես պատվիրել էին, բայց ռեստորանի ղեկավարությունն էշի ականջում քնած էր: Նստել եմ հենց չեխերի սեղանի մոտ:
- Ես Հայաստանում եղել եմ,- հայտարարում է Զուզանան, երբ իմանում է, որ հայ եմ:
- Իսկապե՞ս: Ծանոթնե՞ր ունես:
- Չէ, գնացինք տուրիստական գործակալություն, մեզ Հայաստան առաջարկեցին:
Զարմանում եմ:
- Ե՞վ: Դուրդ եկա՞վ:
- Հա… հատկապես ձեր մրգերը շատ համեղ էին:
- Իսկ ես Պրահայում ապրել եմ,- ժպտում եմ:

Ճաշից հետո զբոսանքն է: Դժվար է մոտ հարյուր հոգու կառավարել: Սկզբից էլ գիտենք, որ դանդաղ է լինելու:
- Արի ես քեզնից կպնեմ, պոկվենք խմբից,- ասում է Գագան: Իր հետ գալիս է նաև էստոնուհի Մարինան:
Մեկ էլ էս Գագաս մտնում է Պրահայի կենտրոնի սուվենիրների ամենաթանկաբազար խանութներից մեկն ու ժամերով գնումներ անում:
- Գագա, արի գնանք. ստեղ թանկ է:
Չի լսում: Ջղայնանում եմ. իբր խմբից առանձնացանք, որ արագ տեղաշարժվենք, իսկ հիմա ժամերով լռվում է խանութում:

Վերջապես պոկվում ենք: Կամրջով անցնում ենք Վլտավան: Կամրջի վրա քամի է: Եղանակը վատանում է: Էլ առաջին օրվա այրող շոգը չէ:

Էլի սուվենիրների խանութներ են հանդիպում: Գագան.
- Վա˜յ, բայց էստեղ ավելի էժան են:
Գագաս գժվում է: Համ էդքան մեզ հավայի սպասացրեց, համ էլ տակ տվեց:

Գագան ինտերնետ ակումբ է փնտրում: Էդ ժամանակ անիծում եմ իմ բախտը, որ կոմպս հետս չվերցրի, որ հանգիստ նստեինք մի սրճարանում, ինքն էլ օգտվեր: Մտնում ենք զանազան բակեր, հետաքրքիր սրճարաններ, բայց ոչ մի տեղ ինտերնետ չկա:

Վերջապես ճարում է:
- Քսան րոպե,- ասում է Գագան ու մեզ նստացնում սուրճ խմելու:
- Երեկ էլ քսան րոպե ասաց,- դժգոհում է Մարինան,- բայց մի ամբողջ ժամ սպասել եմ:
- Էս անգամ չի կարող: Եթե ուշացնի, չենք հասցնի աշխատանքային խմբերին:
Սառած ենք: Տաք կապուչինոն մատուցում են: Շուրթերս խրում եմ փրփուրի մեջ: Էլ չեմ մրսում:
- Եվրոպան սրա համար եմ սիրում,- ասում եմ,- որ կարող եմ լավ կապուչինո խմել:
Մարինային ճանապարհը ցույց տալուց հետո ես ու Գագան շնչակտուր մտնում ենք «Սլավիա» ռեստորան, որտեղ պետք է տեղի ունենար հենց մեր աշխատանքային խմբի հանդիպումը: Նորվեգուհի Աննը, իսպանուհի Ռոսան և մեր շվեյցարացի ընկերն արդեն այնտեղ են, բայց խմբի ղեկավար Օլգան դեռ չկա:

Մի թեթև զրուցում ենք: Ռոսան ջերմ է, ինչպես ցանկացած իսպանացի: Պարզվում է՝ մենք ու նրանք բախվում ենք գրեթե նույն խնդիրներին.
- Մեր ղեկավարները մեզ չեն հետևում… Դու ազատ ես՝ ինչ ուզես, կարող ես անել, բայց երբեք չես իմանում՝ ճիշտ ես, թե ոչ… Հոգեթերապիա ընդհանրապես չկա: Ծրագրում գրված է՝ թղթի վրա, բայց եթե իսկապես ուզում ես սովորել, պիտի վճարովի դասերի գնաս:
Օլգան չկա: Անցնում ենք այլ թեմաների: IFMSA-ից ենք խոսում:
- Ես երեք անգամ մասնակցել եմ նրանց փոխանակման ծրագրերին,- ասում եմ:
- Ես էլ,- ժպտում է Ռոսան:
- Մի անգամ էլ Իսպանիայում: Դրանից հետո որոշեցի իսպաներեն սովորել: Hablo un poquito.
- Իսկ ի՞նչ տպավորություններ ունես Իսպանիայից:
Ժպտում եմ: Կարո՞ղ եմ մի քանի նախադասությամբ արտահայտել, թե ինչ հիասքանչ օրեր ապրեցի այնտեղ, թե որքան կարևոր էր այդ ճամփորդությունն ինձ համար: Իսկ ես կարճ եմ կապում.
- Դա իմ ամենալավ փոխանակումն էր:
Ռոսան էլ Հոլանդիայում էր եղել: Չենք հանդիպել. ինձնից հինգ տարի առաջ էր: Աննը ճանաչում էր Նորվեգիայի IFMSA-ից մեկին, որին Ռոսան էլ գիտեր: Աշխարհը փոքր է, շա˜տ փոքր:
Օլգան շնչակտուր ներս է մտնում. հեռախոսով բացատրելուց հետո վերջապես գտել էր «Սլավիան»: Ու մենք անցնում ենք գործի:
Խմբին շուտ եմ լքում. ժամը 19:45 մի հետաքրքիր պայմանավորվածություն ունեմ: Ուղիղ այդ ժամին Պրահայի աստրոնոմիկ ժամացույցի տակ եմ: Կուշանա՞ արդյոք Քերինը: Այստեղ նա առաջին անգամ է լինում: Կգտնի՞ արդյոք: Չէ, գերմանացին մնում է գերմանացի: Կես րոպե էլ չեմ սպասում, երբ հայտնվում է Քերինն իր երկու ընկերուհիների հետ:
- Ի˜նչ անսովոր է քեզ ուրիշ միջավայրում տեսնելը,- ասում է Քերինը:

Մեր աշխատանքային խմբի հետ չէի հասցրել ընթրել: Քերինենք էլ են սոված: Չեխական ռեստորան ենք փնտրում:
- Ես գուլաշ պիտի ուտեմ,- ասում եմ,- մինչև հիմա չեմ կերել:
Տուրիստական գրքի մեջ մի ռեստորան են ցույց տալիս Քերինի ընկերուհիները: Գտնում ենք: Ավելի ճիշտ, կարիք չկար շատ փնտրելու, որովհետև դեռ մի քանի մետր հեռավորությունից մեզ բռնեց ռեստորանի աշխատողը (սա էլ նոր մոդա է Եվրոպայում, երբ մենյուները ձեռքներին փողոցներով շրջում են), սկսեց գերմաներեն-անգլերեն խոսել, գովազդել իրենց ռեստորանը, իսկ մենք խնդրեցինք շատ չերկարացնել. միևնույն է, հենց էդ մեկն էլ փնտրում էինք:

Քերինը Հայաստանից ու մեր ընդհանուր ծանոթներից է հարցնում: Հերթով արտասանում է իր հիշած հայերեն բառերը: Վերջում էլ.
- Ծամոն կուզե՞ս:
Կարծեմ Մուշն էր սովորեցրել, երբ վրաններով Դիլիջան էինք գնացել:
- Հալալ ա մեզ, հալալ ա մեզ…- երգում է Քերինը: Դա էլ Մուշի երգն էր Արայի լեռ բարձրանալիս:

Դուրս ենք գալիս: Պիտի ցրվենք: Ես ու Քերինը նկարվում ենք միասին:
- Ֆեյսբուքում կդնես: Ոչ ոք չի հավատա, որ նորից հանդիպել ենք:

գտնված

Filed under: Queering Yerevan — Tags: — arpi adamyan @ 9:04 pm

Ամեն Ինչ Նորից (նամակ 6-րդ)

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 7:03 am
Ողջույն բոլոր կրեատիվ և նորարար մարդկանց: Ողջույն բոլոր նրանց, ովքեր սիրում են կարդալ հետաքրքիր բլոգեր, առավել ջերմ ողջույն նրանց, ովքեր «Զահլա» են անում և վարում են սեփական` Անձնական բլոգերը: Ահա և 6-րդ անգամ ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող կուրսանտ Մարկոսյանը aka Robbie Raul Ողջունում է Ձեզ:
 Մի քիչ երկար ստացվեց ողջույնիս խոսքը, բայց ոչինչ, շատ էի կարոտել Ձեզ:



 Շաբաթը շատ բարդը ստացվեց համարյա թե ամբողջ Զորամասի համար: Երեքշաբթի մեր արդեն կազմավորված վաշտերը ցրեցին: Ոմանք  ուրախ էին, որ մնացին իրենց հարազատ վաշտում, ոմանք էլ ինձ պես տխուր հրաժեշտ էին տալիս արդեն հարազատ դարձած ընկերներին, վերձնում իրենց իրերն ու տեղափոխվում այլ վաշտ: Բոլորս կրկին նոր միջավայրում հայտնվեցինք, ոմանք մի քիչ հարազատ, ոմանք մի քիչ անծանոթ:
 Արդեն վերջնական կազմավորված դասակներով սկսվեցին մասնագիտական պարապմունքները:
 Ինձ համար բավական հետաքրքիր է ուսումնասիրել այն ինչով մանկուց շրջապատված եմ եղել, սակայն երբեք ցանկություն չեմ ունեցել այդ ամենին տիրապետելու հմտություններ ձեռք բերել: Ռադիոկայանների աշխատանքը առաջին հայացքից կարող է շատ ձանձրալի թվալ, բայց ասեմ, որ դա այդպես չէ: Ժամանակակից ռադիոկայանները բավական մեծ հնարավորություններ ունեն և շատ ունիվերսալ են օգտագործման մեջ: Մասնագիտական առարկաների ուսումնասիրումն ինձ «Դզումա»:
 Վերջին շաբաթում ՊՆ-ի հերթական և տեղին նորամուծությունը դա ՊՆ շաքարավազն է, 30 գրամ յուրաքանչյուր անձին մեկական: Դա թույլ տվեց շատերին չմնալ առանց շաքարավազի թեյով և ավելի հեշտացրեց որոշ գործնթացներ, ողջունելի է:
 Եթե նկատեցիք սկզբում ես առանձնահատուկ ողջունեցի այն մարդկանց, ովքեր փորձում են ատեղծել սեփականը, չփորձելով կրկնորինակել կամ «copy, paste» անել ուրիշներից: Չեմ անդրադառնա և ժամանակ չեմ կորցնի նման նոխկալի արարքներին, ուղղակի կրկին անգամ համոզված եմ, որ սեփականը կրկնորինակումից զերծ պահելը շատ դժվար է: Չնայած եթե կրկնորինակում են` կրկնորինակում են լավագույններին
 Շատ ուրախանում եմ, երբ մարդիկ, որոնք նոր են զբաղվում բլոգգինգով կամ որոշել են բլոգ բացել հարցեր են տալիս և փորձում են իմանալ այս կամ այն բանը: Բանակից էլ աշխատում եմ պատասխանել: Հալալ ա իրանց, ամոթ չի հարցնել, ամոթ ա ուղղակի «copy, paste» անելը:
Լինելով բազմաթիվ այդպիսի դեպքերի ականատես կարող եմ վստահ ասել, որ դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա:
 Խրատս մի քիչ երկար ստացվեց, այն ուղղակի նրանց համար էր ում մտքով երբևիցե նման «խելոք» բան կանցնի…
Մի քիչ նեղված եմ, որ դասակիս հրամանատարի կողմից ներկայացված զինվորներից և ոչ մեկս չմեկնեցինք տուն` արձակման: Գնացին մեծամասամբ նրանք ում համար զանգել էին, ոմանք նույնիսկ երկրորդ կամ երրորդ անգամ:
Մինչ հանդիպում վիրտուալ աշխարհում, իմ հարազատ Բլոգոսֆեռա…

ասք սահմաններ քաշելու մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 3:43 am

Originally published at Մատյան անկապութեան. Please leave any comments there.

Ես գրել եմ ինչ ափսոս է որ խոտի վրա փռվել մի տեսակ չի լինում սիրահարներում։
Հիմա արդեն գիտեմ, որ խոտին ժամանակ է պետք պնդանալու համար։
Ու լուսանկարին երեւում է տարբերությունը այն հատվածի, որտեղ քայլել չի կարելի, ու որտեղ դա թույլատրվում է։

ու տենց

ասք Աբովյան քաղաքում մոլորվելու մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 3:37 am

Originally published at Մատյան անկապութեան. Please leave any comments there.

Այ այսպիսի բաներ են պատահում։ Կմտածե՞ի որ կհայտնվեմ Աբովյան քաղաքում ու բնավ ոչ փողոցում ու կփնտրեմ որոշակի շենք, որոշակի հարկ եւ որոշակի բնակարան ու ամենազարմանալին՝ կգտնեմ։

այնպես որ զգոն եղեք, թե չէ դուք էլ կարող եք Աբովյան քաղաքում հայտնվել։
ու տենց

ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ, ՊԱՏԵՐԱԶՄ, ԱՆԱՐԳԱՆՔ

Filed under: Queering Yerevan — Tags: — շուշան ավագյան @ 8:44 pm July 28, 2011

Յուդիթ Բաթլեր

«Ներկցված լրատվության» ֆենոմենը կարծես թե առաջացավ Իրաք ներխուժելու հետ միասին՝ 2003ի մարտին։ Այն սահմանվում է որպես մի իրադրություն, որտեղ լրագրողները համաձայնվում են զեկուցել միայն ռազմական և պետական մարմինների կողմից հաստատված տեսանկյունից։ Նրանք ճամփորդում են որոշակի մարդատար ավտոմեքենաներով, տեսնում որոշակի տեսարաններ և հաղորդում միայն որոշակի գործողություններ նկարագրող պատկերներն ու պատումները։ Ներկցված լրատվությունն ակնարկում է, որ մանդատային այդ տեսանկյունն ինքնին չպիտի դառնար լրագրողների թեման, ում թույլատրել էին մտնել պատերազմի սահմաններից ներս միայն այն պայմանով, որ նրանց հայացքը խստորեն մնար նշանակված գործողության սահմանված պարամետրերի ներսում։ Ուզում եմ առաջարկել, որ ներկցված լրատվությունը տեղի է ունեցել նաև ավելի անուղղակիորեն, ինչպես, օրինակ, զանգվածային լրատվամիջոցների՝ պատերազմում թե մեր և թե նրանց սպանվածների պատկերները ցույց չտալու մասին համաձայնությամբ, որն այլապես կլիներ հակաամերիկյան։ Սպանված ամերիկացիների դրոշով ծածկված դագաղները ցույց տալու համար շատ լրագրողներ և թերթեր դատապարտվեցին։ Նման պատկերներ պետք է առհասարակ ցույց չտրվեին, քանի որ դրանք կարող էին առաջ բերել որոշակի սենտիմենտներ. այն ինչ կարելի էր տեսնելու մանդատը՝ բովանդակություն կարգավորելու մասին մտահոգությունը, համալրվում էր տեսանկյան վերահսկողությամբ, թե որ անկյունից կարելի էր տեսնել պատերազմի գործողությունն ու պատճառած ավերածությունը։ Ներկցված լրատվության մեկ այլ անուղղակի միջադեպ էր Աբու-Ղրեիբ բանտի լուսանկարների շարքը։ Խցիկի անկյունը, շրջանակը, սուբյեկտների դիրքավորումը ենթադրել են տալիս, որ նրանք, ովքեր արել էին լուսանկարները, ակտիվորեն ներգրավված էին պատերազմի տեսանկյան կառուցմանը, մշակելով ու կոնկրետացնելով այդ տեսանկյունը, և նույնիսկ տալով դրան հետագա վավերականություն:

Իր վերջին գրքում՝ «Ուրիշների ցավի վերաբերյալ» (2003), Սյուզան Սոնթագը նշում է, որ ներկցված լրատվության պրակտիկան սկսվել է ավելի վաղ, 1982ին՝ Ֆոլքլենդյան կղզիներում Անգլիայի մղած ռազմարշավի ժամանակ, երբ ընդամենը երկու ֆոտոլրագրողի էին թույլ տվել մուտք գործել տարածաշրջան, իսկ հեռուստատեսային հեռարձակում ընդհանրապես արգելել էին (65)։ Դրանից հետո լրագրողները գնալով ավելի շատ էին համաձայնվում ենթարկվել ներկցված լրատվության հրատապ կարիքներին, որպեսզի ունենան անվտանգ մուտք դեպի գործողության տարածք։ Բայց ո՞րն է այդ գործողությունը, որտեղ մուտքն ապահովված է։ Իրաքի երկու պատերազմներում էլ տեսանկյունը, որ Պաշտպանության նախարարությունը թույլատրել էր լրագրությանը, ակտիվորեն կառուցակարգում էր պատերազմի իմացական ըմբռնումը։ Եվ չնայած որ մեզանից ցանկացած մեկի տեսադաշտի սահմանափակումը նույն բանը չէ, ինչ պատմության թելադրումը, այն նախամեկնաբանման մի ձև է՝ պայմանավորող թե ինչ կընգրկվի և ինչ չի ընգրկվի ընկալման դաշտում։

Իմ կարծիքով, բավարար չէ ասել, ինչպես Սոնթագն է հաճախ կրկնում իր լուսանկարչության մասին գրառություններում, թե լուսանկարն ինքնին չի կարող մեզ ապահովել մեկնաբանությամբ, որ անհրաժեշտ են ենթագրեր և վերլուծական տեքստեր՝ լրացնելու առանձին ու ճշտապահ պատկերը, որը միայն կարող է ազդել մեր վրա առանց երբևէ տալու լիարժեք պատկերացում, թե ինչ ենք տեսնում։ Թեև նա ճիշտ է, որ մեզ պետք են ենթագրեր և վերլուծական տեքստեր, նա այնուամենայնիվ մեզ տանում է մեկ այլ պարտադրանքի, եթե մենք համաձայնվենք, որ լուսանկարը մեկնաբանություն չէ։ Նա գրում է, որ մինչդեռ արձակն ու գեղանկարը կարող են լինել մեկնաբանական, լուսանկարչությունը պարզապես «ընտրովի է» (6), առաջարկելով, որ դա մեզ տալիս է իրականության մասնակի արտատիպ։ Միևնույն տեքստում, ավելի ուշ, նա բացատրում է. «Գեղանկարը, նույնիսկ այն որ ձգտում է լուսանկարային նմանության ստանդարտներին, երբեք ավելին չէ քան որևէ մեկնաբանական արտահայտություն, իսկ լուսանկարը նվազագույնս ճառագայթում է (առարկաներից արտացոլված լույսի ալիքներ). այն նյութական այնպիսի մի վկայություն է, որ ոչ մի գեղանկար չի կարող լինել» (154)։

Սոնթագը վիճաբանում է, թե լուսանկարները կարող են մեզ հուզել ակնթարթայնորեն, բայց որ դրանք չունեն մեկնաբանողական ուժ։ Եթե հաջողվում է լուսանկարի միջոցով մեզ տեղեկացնել կամ քաղաքականորեն ոգևորել, ապա դա միայն այն պատճառով է, որ լուսանկարն ընկալվում է համապատասխան քաղաքական գիտակցության համատեքստում։ Սոնթագի համար լուսանկարները ճշմարտությունները վերարտադրում են դիսոցիացված պահի ժամանակ ու հետևաբար առաջարկում մեզ միայն մասնատված կամ դիսոցիացված ճշմարտություններ։ Արդյունքում, դրանք միշտ ատոմային են, ճշտապահ, և առանձնացված։ Նրա կարծիքով, լուսանկարներում պակասում է պատումային կապակցվածությունը, իսկ նման կապակցվածությունն, ըստ երևույթին, ինքնին կարող է մատակարարել ըմբռնման կարիքներին։ Պատումային կապակցվածությունը կարող է լինել որոշ բաների մեկնաբանման ստանդարտը, բայց այն, իհարկե, չի կարող վերաբերել ամեն ինչին։ Իրոք, որպեսզի «տեսողական մեկնաբանություն» հասկացությունը չդառնա հակասույթ (oxymoron), կարևոր է նկատի ունենալ, որ լուսանկարը՝ շրջանակելով իրականությունը, արդեն իսկ մեկնաբանում է, թե ինչն է կարևորվելու այդ շրջանակում. սահմանազատման այս գործողությունը անշուշտ մեկնաբանական է, ինչպիսին են նաև անկյան, ֆոկուսի, և լույսի էֆեկտները։

Մեր նպատակների համար արժե խորհել, որ ներկցված լրատվության միջոցով մանդատով արտադրված պատկերը, որ ենթարկվում է պետական ու պաշտպանության նախարարության պահանջներին, կառուցավորում է իր մեկնաբանությունը։ Կարելի է նույնիսկ ասել, որ քաղաքական գիտակցությունը, որ թելադրում է լուսանկարչին ընդունել սահմանափակումները և ստեղծել ենթարկվող լուսանկարը, ներկցված է հենց շրջանակի մեջ։ Հարկ չէ ունենալ ենթագիր կամ պատում հասկանալու համար, որ շրջանակի միջոցով ակնհայտորեն ձևակերպվում ու նորացվում է քաղաքական մի ֆոն։ Շրջանակն այս առումով՝ պետության կողմից հարկադրված, մասնակցում է պատերազմի մեկնաբանմանը. այն պարզապես մեկնաբանությանը սպասող պատկեր չէ, այլ հենց ինքը ակտիվորեն, նույնիսկ բռնի ձևով մեկնաբանում է։

Հարցը, որ հետաքրքրում էր Սոնթագին «Լուսանկարչության մասին» (1977) և «Ուրիշների ցավի վերաբերյալ» գրքերում այն էր, թե արդյոք լուսանկարը դեռ ունի, կամ երբևէ ունեցել է, ուրիշի տառապանքը փոխանցելու զորություն այնպես, որ կարողանա հուշել դիտողներին փոխել ընթացիկ պատերազմի մասին իրենց քաղաքական գնահատանքը։ Արդյունավետ ձևով հաղորդելու համար լուսանկարը պետք է ունենա անցումային ֆունկցիա. դիտողների վրա այն պետք է ներգործի այնպես, որ անմիջականորեն ազդի նրանց աշխարհընկալման և դատողության վրա։ Սոնթագն ընդունում է, որ լուսանկարն օժտված է անցումայնությամբ, որ այն պարզապես չի ընդօրինակում կամ ներկայացնում չեզոքաբար, այլ հույզեր է փոխանցում։ Իրականում, լուսանկարի այս անցումային հուզականությունը պատերազմի ժամանակ կարող է ընկճել և անզգայացնել իր «ընթերցողներին», և այնուամենայնիվ Սոնթագն այնքան էլ համոզված չէ, թե արդյոք լուսանկարն ի զորու է հրահրել ու դրդել դիտողներին փոխել իրենց տեսակետը կամ ընդունել գործողության նոր ընթացք։

1970ականների վերջերին Սոնթագը պնդում էր, որ լուսանկարչական պատկերը կորցրել էր զայրացնելու, հրահրելու իր ուժն ու կարողությունը։ Այն ժամանակ նա ասում էր, որ տառապանքի տեսողական ներկայացումը վերածվել էր կլիշեի և մեզ այնպես էին «ռմբակոծել» սենսացիոն լուսանկարչությամբ, որ արձագանքելու մեր բարոյական ընդունակությունն ուղղակի թուլացել էր։ Քսանվեց տարի անց, «Ուրիշների ցավի վերաբերյալ» գրքում վերանայելով այդ թեզը, նա լուսանկարին տալիս է ավելի հակասական կարգավիճակ, ընդունելով որ այն կարող է և պետք է ներկայացնի մարդկային տառապանքը, սովորեցնի ինչպես զգալ տարբեր գլոբալ հեռավորությունների միջով, տեսողական շրջանակի միջոցով հաստատի տառապանքի հետ կապ/մոտայնություն, որը մեզ զգոն կպահի պատերազմում մարդկային զոհերի, սովի, և տարածքների կործանման հանդեպ, որոնք կարող են նաև աշխարհագրորեն և մշակութապես մեզանից հեռու լինել։ Նա շարունակում է կասկածել, որ լուսանկարչությունը կորցրել է ցնցելու իր ունակությունը, որ շոկն ինքնին դարձել է կլիշեի տեսակ, և որ լուսանկարչությունը՝ սպառողի պահանջարկը բավարարելու նպատակով, գեղագիտականացնում է տառապանքը։ Ժամանակակից լուսանկարչության այս վերջին ֆունկցիան այն դարձնում է թե բարոյական արձագանքի և թե քաղաքական մեկնաբանության համար անբարենպաստ։

Իր վերջին գրքում Սոնթագը կրկին մեղադրում է լուսանկարչությանը գիր չլինելու համար, որ այն չունի պատմողական շարունակականություն և անխուսափելիորեն մնում է կապված ակնթարթայինի հետ։ Լուսանկարը չի կարող մեզանում արտադրել բարոյական պաթոս, կամ նույնիսկ եթե կարողանում է, ապա միայն մի կարճ ակնթարթով, նշում է նա. մենք տեսնում ենք ինչ-որ դաժան բան ու առաջ անցնում։ Մինչդեռ պատումային ձևերով փոխանցված պաթոսը «չի մոռացվում» (83)։ «Պատումը մեզ կարող է հասկացնել, լուսանկարը մեկ այլ բան է անում. այն հետապնդում է մեզ» (89)։ Արդյոք նա ճի՞շտ է։ Ճի՞շտ է ասել, թե պատումը չի կարող հետապնդել և (կամ) լուսանկարը չի կարող հասկացնել։ Այնքանով, որքանով լուսանկարը կարող է փոխանցել հույզ, այն կարծես թե ստեղծում է արձագանքելու որոշակի հնարավորություն, որ սպառնում է Սոնթագի վստահած ըմբռնման միակ մոդելին։ Իրոք, չնայած Վիետնամական պատերազմի ժամանակ արված նապալմից (նավթի+պալմիտատի խառնուրդ) այրվող ու վազող երեխաների լուսանկարի ճնշող ներգործությանը (պատկեր, որի ներգործությանն է ապավինվում Սոնթագը), նա եզրակացնում է, որ պատերազմի դեմ մեզ մոբիլիզացնելու համար «պատումը թվում է առավել արդյունավետ, քան պատկերը»։

Հետաքրքրական է, որ չնայած պատումը կարող է մեզ մոբիլիզացնել, այսինքն, որ այն ունի մեզ շարունակապես հուզելու և պատերազմի պայմանների մեկնաբանությունը փոփոխելու ուժ, լուսանկարն անհրաժեշտ է պատերազմական հանցանքների վկայության համար։ Իրականում, Սոնթագը պնդում է, որ ոճրագործության ժամանակակից հասկացությունը պահանջում է լուսանկարչական վկայություն. եթե չկա լուսանկարչական վկայություն, ապա չկա և ոճրագործություն։ Ըստ նրա պնդման, միակ ձևը՝ ապացուցելու համար, որ ոճիր է տեղի ունեցել, դա լուսանկարչական վկայությունն է։ Բայց եթե դա ճիշտ է, ապա ոչ միայն լուսանկարն է ներկառուցված ոճրագործության հասկացության մեջ, այլև վկայությունն ինքնին աշխատում է հաստատել կոնկրետ որևէ մեկնաբանություն կամ դատողություն որպես ճշմարիտ։ Սոնթագն անկասկած կպատասխաներ, որ դատողությունը մեկնաբանության այն տեսակն է (բանավոր և պատումային), որ աջակցություն է հայցում իր պնդումը հիմնավորող լուսանկարից։ Բայց նույնիսկ ամենաթափանցիկ վավերագրական պատկերները շրջանակված են՝ և շրջանակված նպատակայնորեն, իրենց մեջ պարունակելով և իրականացնելով այդ նպատակը հենց շրջանակի միջոցով։ Եթե նպատակը համարենք մեկնաբանական, ապա դուրս կգա, որ լուսանկարը շարունակում է մեկնաբանել իր իսկ գրանցած իրողությունը, և այս երկակի ֆունկցիան պահպանվում է նույնիսկ այն ժամանակ, երբ այն գործում է որպես վկայություն մեկ այլ մեկնաբանության համար, որ տեղի է ունենում գրավոր կամ բանավոր ձևով։ Ի վերջո, լուսանկարը չի հղում միայն ոճրագործություններին, այլև կառուցում և հաստատում է այդ գործողությունները նրանց համար, ովքեր փորձում են անվանել դրանք որպես այդպիսին։

Սոնթագի մոտ տեղի է ունենում հուզվել կարողանալու և մտածելու ու հասկանալու միջև պառակտման նման մի բան. այն ներկայացված է լուսանկարչության և արձակի հետևանքների տարբերությամբ։ Նա գրում է. «Ավելի հավանական է, որ զգացմունքը բյուրեղանա լուսանկարի շուրջ, քան թե կարգախոսի շուրջ»։ Զգացմունք բյուրեղացնելը, այնուամենայնիվ, նույնը չէ ինչ աշխարհի իրադարձությունների կամ դրանց վրա ներգործելու վերաբերյալ մեր դատելու և հասկանալու կարողության վրա ազդելը։ Երբ զգացմունքը բյուրեղանում է, այն թվում է թե կանխում է մտածողությունը։ Ավելին, զգացմունքը բյուրեղանում է ոչ թե դեպքի շուրջ, որ լուսանկարել են, այլ լուսանկարչական պատկերի շուրջ։ Սոնթագը մտահոգվում է, որ լուսանկարն այն աստիճան է փոխարինում դեպքին, որ լուսանկարը հիշողությունը կառուցում է ավելի արդյունավետ ձևով, քան անդրադարձը կամ ըմբռնումը (89)։ Խնդիրն այդքան էլ կապված չէ «իրականության կորստի» հետ (լուսանկարը՝ թեկուզ շեղակիորեն, միևնույն է գրանցում է իրականը), որքան պայմանավորված է իմացական կարողությունների նկատմամբ կարծրացած զգացմունքի տարած հաղթանակով։

Սակայն ինձ թվում է, որ ներկցված լրատվության բազում ձևերը հակառակն են հուշում։ Եթե լուսանկարն այլևս անուժ է մեզ ոգևորելու կամ զայրացնելու այնպես, որ մենք կարողանանք փոխել մեր քաղաքական հայացքն ու վարքը, ապա Աբու-Ղրեիբ բանտում խոշտանգումներ պատկերող լուսանկարների վերաբերյալ Դոնալդ Ռամսֆելդի պատասխանն անիմաստ է։ Երբ, օրինակ, Ռամսֆելդը պնդում էր, որ խոշտանգումների, նվաստացման, ու բռնաբարման լուսանկարների ցուցադրումը թույլ կտար նրանց «սահմանել մեզ» որպես ամերիկացիների, նա լուսանկարչությանը վերագրում էր ազգային ինքնություն կառուցելու ահռելի մեծ ուժ։ Լուսանկարները ոչ միայն դաժանություն էին հաղորդում, այլև դաժանություն անելու մեր ունակությունը դարձնում ամերիկացու կամ ամերիկյան հատկանիշ։

«Ուրիշների ցավի վերաբերյալ» գրքի վերջին էսսեյում ակնհայտ է, որ Սոնթագն առնվազն երկու կետում փոխել է իր կարծիքը։ Առաջինն այն է, որ լուսանկարները դեռ պահպանել են ցնցելու իրենց ունակությունը. մենք դեռ լիովին իմունացված չենք դրանց էֆեկտների դեմ։ Եվ երկրորդ՝ որ լուսանկարի հուզային տարանցիկությունն ունի իր քաղաքական կիրառումները։ Իրոք, գրքի վերջին գլխում պատմողական ձայնը ցնցված է։ Հուզված, գրեթե նյարդայնացած բացականչությամբ, որը հստակորեն տարբերվում է իր սովորական հավասարակշռված բանականությունից, Սոնթագը գրում է. «Թող դաժան պատկերները մեզ հետապնդեն» (115)։ Եթե առաջ նա նվազեցնում էր լուսանկարի ներուժն ասելով, որ այն ի զորու է մեզ վրա տպավորություն թողնել միայն իր հալածող-հետապնդող էֆեկտների շնորհիվ (ի տարբերություն պատումին, որ կարողանում է մեզ հասկացնել), այժմ թվում է, թե նա ակնկալում է որոշակի իմաստ կորզել այդ հետապնդումից։ Մենք տեսնում ենք լուսանկարը և անկարող ենք ձերբազատվել պատկերից, որ տարանցիկորեն մեզ է վերահաղորդվում։ Այն մեզ մոտեցնում է քաղաքականության ասպարեզում մարդկային կյանքի դյուրաբեկության ու մահկանացության հասկացությանը, մահվան խաղադրույքին։ Նա կարծես թե դա գիտեր արդեն «Լուսանկարչության մասին» գրքում, երբ գրում էր. «Լուսանկարներն արտահայտում են կյանքերի, որ ուղղված են դեպի իրենց սեփական ոչնչացում, անմեղությունն ու խոցելիությունը. լուսանկարչության ու մահվան այս կապը հետապնդում է մարդկանց բոլոր լուսանկարներում» (70)։

Որքան էլ Սոնթագն արհամարհի նրանց, ովքեր միշտ ու նորից ցնցվում են պատերազմի վայրագություններից (ի՞նչ է մեկը ակնկալում պատերազմից), նա անշուշտ հավասարապես անհանգստացած է այդ պատկերների հանդեպ մարդկանց անտարբերությունից։ Նա գրում է, որ լուսանկարը կարող է «. . . հրավիրել ուշադրություն դարձնելու, անդրադառնալու, ուսումնասիրելու իշխանությունների ստեղծած զանգվածային տառապանքի ինքնարդարացումները» («Ուրիշների ցավի վերաբերյալ» 117)։ Իր վերջին գրքում, 9/11ի մասին հոդվածներում, և Աբու-Ղրեիբին նվիրված էսսեյում նրա արտահայտած զայրույթում կարելի է զգալ, թե ինչպես է նա, գուցե և մենք բոլորս, տատանվում լուսանկարի հանդեպ։ Նրա զայրույթը երբեմն թվում է ուղղված ընդդեմ լուսանկարին ոչ միայն որ վերջինս նրան անարգանք է պատճառում, այլև որ ձախողում է ցույց տալ թե ինչպես աֆեկտը վերածի արդյունավետ քաղաքական գործողության։ Նրա բողոքն այն է, որ լուսանկարը ծնում է բարոյական զգացմունք ու, միևնույն ժամանակ, հաստատում մեր քաղաքական պարալիզվածությունը։

«Ուրիշների տանջանքի վերաբերյալ» էսսեյում, սակայն, նա տեղյակ է, որ Ռամսֆելդը լուսանկարին դեմ է, քանի որ այն իբրև թե Ամերիկայի դեմ զենք է դարձել, և այնտեղ նա ակնհայտորեն արդարացնում է լուսանկարը. «Ադմինիստրացիայի նախնական պատասխանն էր, որ նախագահը ցնցված ու նողկանքով է լցված լուսանկարների հանդեպ, կարծես թե մեղավորը կամ սարսափելին պատկերներն էին և ոչ այն, ինչ այնտեղ նկարագրված էր»։

Սոնթագը զայրույթի զգացում է տածում լուսանկարի հանդեպ՝ իր մեջ զայրույթ առաջացնելու համար, որը նա չգիտի ինչպես կամ ուր ուղղորդի, և հետևաբար նկարի հանդեպ իր ջղայնությունը անհանգստացնում է նրան։ Լինել, ասենք, մի սպիտակ լիբերալ քաղաքական գործիչ, ով մտահոգված է, թե ինչ կարելի է քաղաքականապես անել և ինքնամտահոգված է, ինքնաճանաչողական, մեղավոր, անգամ նարցիսիստական, և այդպիսով նորից ձախողված ուրիշների ցավին ճիշտ վերաբերվելու իր փորձում։ Բայց Սոնթագը մոռանում է, որ գրում է այդ մասին և որ այդ գրությունը դառնում է ԱՄՆի կողմից վարած պատերազմների ամենաազնիվ և սուր հանրային քննադատություններից մեկը։

«Ուրիշների ցավի վերաբերյալ» գրքի վերջում Ջեֆ Ուոլի արվեստի գործը թույլատրում է Սոնթագին խորհել այս մասին։ Այստեղ նա հեռանում է թե լուսանկարի և թե պատերազմի հրատապ քաղաքական կարիքների մասին իր մտորումներից դեպի մի թանգարանային ցուցահանդես, որը նրան ժամանակ ու տարածք է տրամադրում իր համար արժեվոր տիպի մտածողության համար։ Նա հաստատում է իր դիրքերը որպես մտավորական, ցույց տալով, թե ինչպես Ուոլի գործը կարող է մեզ օգնել ավելի խորը ձևով մտածել պատերազմի մասին։ Այս համատեքստում Սոնթագը հարցնում է, արդյոք տանջահարները կարո՞ղ են և վերադարձնու՞մ են հայացքը, և եթե այո, ապա ի՞նչ են տեսնում։ Նրան մեղադրել էին ասելու համար, որ Աբու-Ղրեիբի նկարներն արված են «մեզ» համար, և որոշ քննադատներ դա կրկին մեկնաբանել էին որպես ինքնակենտրոնացման տեսակ, որ ցավոք և պարադոքսալ ձևով փոխարինում է ուրիշների տառապանքին անդրադառնալու կարողությանը։ Իրականում նա հարցնում է, «այս ադմինիստրացիայի կողմից իրականացված կանոնակարգի բնույթը և այն իրականացնելու համար ստեղծված հիերարխիաները հավանական չե՞ն դարձնում արդյոք [խոշտանգումների] նման գործողությունները։ Այդ լույսի ներքո, լուսանկարները՝ մենք ենք» («Ուրիշների տանջանքի վերաբերյալ»)։

Գուցե նա նկատի ունի, որ տեսնելով լուսանկարները, մենք տեսնում ենք մեզ՝ տեսնելիս, որ մենք վերածվում ենք լուսանկարիչների այնքանով, որքանով ապրում ենք տեսողական այն նորմերի սահմաններում, որտեղ բանտարկյալները ներկայացված են անարգված, զրկանքի մեջ, երբեմն էլ ուղղակիորեն ծեծով մահվան հասցրած։ Եթե մենք տեսնում ենք ինչպես լուսանկարիչն է տեսնում, ուրեմն մենք օրհնում և սպառում ենք գործողությունը։ Բայց Սոնթագն ընդգծում է, որ հանգուցյալները «բացարձակապես հետաքրքրված չեն կենդանի մարդկանցով» (125), նրանք չեն փնտրում մեր հայացքը։ Վանելով մեր տեսողական սպառողականությունը, որն արտահայտվում է շղարշված գլխի, փախչող հայացքի, սառած աչքերի միջով, մեր հանդեպ այս անտարբերությունը բեմականացնում է զանգվածային լրատվամիջոցների սպառման մշակույթում լուսանկարի դերի ինքնաքննադատությունը։ Թեև մենք կարող է ցանկանանք տեսնել, լուսանկարը մեզ պարզորեն ասում է, որ հանգուցյալներին չի հետաքրքրում արդյոք մենք տեսնում ենք, թե ոչ։ Սոնթագի համար սա լուսանկարի բարոյական ուժն է՝ արտացոլելու և դադարեցնելու տեսողական սպառման մեր սովորույթների վերջնական նարցիսիզմը։

Կարող է նա ճիշտ է, բայց գուցե մեր անկարողությունը տեսնելու թե ինչ ենք տեսնում նույնպես քննադատական մտահոգության է արժանի։ Սովորել տեսնել այն շրջանակը, որ կուրացնում է մեզ մեր տեսածի հանդեպ այնքան էլ հեշտ բան չէ։ Եվ եթե պատերազմի ժամանակ տեսողական մշակույթը կարող է ունենալ կարևոր դեր, դա բռնի շրջանակի թեմայականացումն է. մի շրջանակ, որ հոժարակամորեն ու եռանդուն ձևով ընդունվում է լրագրողների ու լուսանկարիչների կողմից, ովքեր ընդունում են իրենց միակցվածությունը պատերազմի ջանքերին։ Աբու-Ղրեիբի լուսանկարներում տեսնում ենք, թե ինչպես լուսանկարողներն ու սուբյեկտները կարող են հուշարձանացնել այս տիպի տեսողությունը, որտեղ բացակայում է մարդկային տառապանքից ստեղծված բարոյական անարգանքը, որտեղ ի ցույց է դրված այն հավատը, թե սուբյեկտներն արժանի են իրենց տանջանքին ու մահվան, և որ տանջողները, ինչպես նաև նրանք, ովքեր լուսանկարով հուշարձանացնում են արարքը, ամերիկյան ձևով արդարության են հասնում։ Սա այն դեպքը չէ, երբ որոշ ռազմական կամ անվտանգության պայմանագրային աշխատողներ չկարողացան տեսնել, զգալ, պահել «ուրիշ» անձանց բարոյական ընկալումը որպես անձինք։ Տեսնելով հանդերձ այս չտեսնելը կրկնում է այն տեսողական նորմը, որ ինքնին ազգային է։ Աբու-Ղրեիբի լուսանկարները ոչ միայն ներկայացնում են մեզ, այլև մեկնաբանորեն կառուցում՝ թե ով ենք մենք (Ռամսֆելդը սա հասկացել էր), և այդ իսկ պատճառով դրանց շրջանակը, նպատակը, էթոսը մեկնաբանելու փորձերը վճռական ներդրում են անում քաղաքական այս պայքարում, որ մասնակիորեն տեղի է ունենում հենց պատկերի միջոցով։ Սոնթագը կարող է մտածել, որ միայն գրական մեկնաբանություններն են իմաստավորում լուսանկարները, որոնք մեզ զայրացնում ու հետապնդում են, և իր գրություններն իհարկե անում են դա, սակայն որպեսզի մենք կարողանանք զայրույթով պատասխանել այդ պատկերներին, որպեսզի լուսանկարով ներկայացված խոշտանգումը մեզ հետապնդի, մենք պետք է նաև կարողանանք ընթերցել տեսողական շրջանակի հարկադրող և կատարող, պարտադրանքով ու համաձայնությամբ ստեղծված, մեկնաբանությունը։ Վիշտը, զայրույթն ու անարգանքի զգացումը կարող են ծնվել հենց մեր տեսածում, քանի որ այն, ինչ տեսնում ենք շրջանակ է, իրականության մեկնաբանություն. իրականություն, որ Սոնթագի հետ միասին, մենք մերժում ենք։

[Անգլերենից թարգմանեց Շ. Ավագյանը]

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Rumsfeld, Donald H. “Remarks.” Defense Department Town Hall Meeting. Pentagon, Washington. 11 May 2004. 13 May 2005. [http://www.defenselink.mil/speeches/2004/sp20040601-secdef0442.html].
Sontag, Susan. On Photography. New York: Picador, 1977.
—. Regarding the Pain of Others. New York: Picador, 2003.
—. “Regarding the Torture of Others.” New York Times Magazine 23 May 2004: 24+. New York State Newspapers. Gale. New York Public Lib. 17 June 2005. [http://www.nypl.org/databases].


Judith Butler, “Photography, War, Outrage.” PMLA 120.3 (2005), 822-827.

ԱՄՆ-ին ձեռնտու է հայ-թուրքական սահմանի բացումը

Filed under: Արարատից այն կողմ — Tags: — turkaget @ 3:07 pm

A

3D Update Live – Last Webisode #19 – Տուրիզմի նախարարություն

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 9:59 am


Հարգելիներս, սա 3D Update-ի վերջին ողարկումն է, որ առաջին անգամ նկարահանեցինք կենդանի հանդիսատեսի առաջ։ սեպտեմբերին կվերադառնանք նոր հաղորդումով կսկսենք: ԵՎ այսպես ձեր դաըին ենք հանձնում մեր վերջին վեբիզոդը:

Այս թողարկման մեջ՝

  • Հատուկ հյուրն է տուրիզմի նախարարության հատուկ բաժնի ղեկավարը
  • Առաջին երկխոսության վերլուծությունը
  • ԵԱՀԿ Մինսկի խումբը այցելեց Գառնի Գեղարդ
  • Իսրաելը մեզ էլ չի ատում
  • Ինչու՞ է ընտրվում Կարապետյանը
  • Պուտինի համար կճղե՞ն
  • և այլն

Թուրքական մամուլի և պետական այրերի վայնասունը` կապված ՀՀ Նախագահի` հայ երիտասարդներին ուղղված կոչի հետ

Filed under: Արարատից այն կողմ — Tags: — turkaget @ 9:05 am

A

Gone Fishing…կամ արձակուրդի ենք ցվրվում

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 11:09 pm July 27, 2011

Արձակուրդ էլի

Վերջ, մենք էլ գնացինք արձակուրդ։ Անպայման կվերադառնանք օգոստոսի կեսերին։ Այո, կեսերին՝ հստակ օր չենք ասում։ Հետևեք մեր կայքին դեռ վաղը տեղադրելու են 3D Update–ի վերջին թողարկումը, նենց որ բաց չթողնեք սեզոնի փակումը։

Սևան գնալուց չվառվեք, Ծաղկաձոր գնալուց չբանկռոտվեք, Անթալիա գնալուց Թուրքիայի բյուջեն մի լցրեք՝ նույնիսկ մի փոքր վնաս տվեք, Ռուսաստան գնալուց մազերը բաց գույն ներկեք իսկ Ուկրաինա գնալուց պաշտպանվեք։

That’s it we’re gone for a nice vacation. We’ll be back mid August so keep checking in. We still have the season finale of 3D Update coming tomorrow, so check that out if you speak Armenian.

 

Շախմատ

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 8:44 pm July 26, 2011

Նիցցա: Ընթրում ենք: Կողքս նստած դանիացի պրոֆեսորը հարցնում է.
- Ո՞րն է Հայաստանի ազգային սպորտը:
- Ըըը… Շախմատը:
- Հա՞ որ: Ի՞նչ արդյունքներ ունեք:
- Դե ինքս շախմատով չեմ հետաքրքրվում, բայց գիտեմ, որ շատ լավ արդյունքներ ենք ցուցաբերում:
- Ես գիտեմ, որ ռուսներն են ուժեղ շախմատից… Օրինակ Կասպարովը:
- Ինքն էլ ա հայ:

Ասածս ինչ ա… Էկեք շնորհավորենք մեր շախմատիստներին :) Մյուս անգամ որ սենց հարց տան, ասելու եմ՝ աշխարհի չեմպիոն են մերոնք:

Older Posts »

Armwebs.com Armwebs.com