ասք ուրիշի տղա/աղջիկ կապելու մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 1:01 am May 30, 2011

Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.

Ակնհայտ բաներ եմ գրելու, բայց ակնհայտ ա որ պետք ա գրել։

Ինչու՞ օպտիմալ չէ արդեն հարաբերությունների մեջ եղած տղա/աղջիկ կապելը՞։

Ակնհայտ է, որ նա արդեն հարաբերությունների մեջ է,ու նրան պետք չեն այլ հարաբերություններ։ (խոսքը գնում է 21րդ դարի սկզբի մշակույթի մարդկանց մասին, երբ ասելով հարաբերություն ի նկատի ունենք մոնոգամ հարաբերություն)

Իսկ եթե պետք է՞։ Պատահում է լսում եմ «նա իր հետ երջանիկ չէ» կամ «նա իմ հետ ավելի երջանիկ կլիներ» արտահայտությունները։
Թողեք նա ինքը իր մասին մտածի։ Թե վատ լիներ, չէր անի այն ինչից իրեն վատ է։ Իսկ թե անում է այն ինչից իրեն վատ է լինում, ապա կամ ինքն իրեն չի հարգում, կամ սադո-մազո է խաղում, կամ էլի լիքը պատճառներ կարող է լինեն։
Ամեն դեպքում նրան կապելը օպտիմալ չէ, նույնիսկ եթե ստացվի։

ու տենց

Դեժա վյու (Զալցբուրգ)

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 9:42 pm May 29, 2011

Երևի էսքան ամիսներ պիտի անցնեին, որ կարողանայի համարձակություն հավաքել, կրճատել Զալցբուրգի նոթերս ու ինչ-որ ձևով հրապարակել առաջին հերթին հենց ինձ համար:

***
Ինքնաթիռը գնում է՝ ղը˜ռ ու պոկվում տեղից: Սիրում եմ, երբ բարձրանում եմ Երևանի գետնից: Պոկվում ես ու մի տեսակ ազատ զգում քեզ: Երկնքում ես, ոչ մեկինը չես, քոնն է ամբողջ տիեզերքը:

Սիրում եմ նաև Երևանի վայրէջքները, երբ ինքնաթիռի անիվները ղըռռալեն դիպչում են գետնին, ու սկսում ես քեզ ապահով զգալ. տանն ես, քո երկիրն է:

Երբ ինքնաթիռից իջանք, առաջինը մաքուր օդն ուշադրությունս գրավեց: Խորը շունչ քաշեցի:

Նայեցի շուրջս: Անտառապատ լեռներ են՝ Ալպերը: Արևն էլ ջերմ է: Գժվելու եղանակ:

Մեքենայով անցնելիս Զալցբուրգը մերթ Ուտրեխտն է հիշեցնում. տեսնում եմ այն լայն փողոցը, որով ամեն օր դասի էի գնում ու շնչում դարչինի հոտը, մերթ Էդինբուրգը, որը միայն երազներում եմ տեսել, մերթ Սևիլյան, որովհետև գետի երկու կողմերում քաղաքը խիստ անհավասարաչափ է բաշխված:


 

Փողոցում հնչող կիրակնօրյա դասական երաժշտությունը Դրեզդենն է հիշեցնում, ծաղկամաններով պատուհանները՝ Վիեննան, դեպի ամրոց բարձրացող ճոպանուղին՝ Պրահան, նեղլիկ փողոցներն ու այնտեղ տեղադրված սրճանները՝ նորից ու նորից Սևիլյան: Միայն թե այնքան շոգ չէ, որ ջրահովացուցիչներ միացած լինեն:
 
Ալպերի տեսարանը սպանիչ է: Եվրոպայի բոլ-բոլ տափակությունից հետո լեռների մեջ լինելն անսովոր է: Գագաթների մասին մտածելիս առաջին հերթին Հայաստանն եմ պատկերացնում:

 

Միրաբելի այգին ոնց որ դրախտ լինի: Կփռվեի խոտերի մեջ, կերազեի, աչքերով կուտեի աշխարհի բոլոր գույներն իրենց վրա հավաքած ծաղիկները:
 
Նեղլիկ փողոցներում դեռահաս տղաները համերգ են տալիս:
 
շարունակելի

 

ասք մանիպուլյատորի մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 3:03 pm

Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.

ու տենց

- Մինչև չիմանամ՝ տանում են, չեմ սովորի

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 1:01 pm

Էս արտահայտությունը «սեփականացրել» եմ շատ վաղուց՝ գողանալով [info]iparika -ի մի գրառումից: Օգտագործել եմ նկատի ունենալով, որ մինչև հաստատ չիմանամ՝ Գերմանիա եմ գնում, գերմաներեն սովորել չեմ սկսի. լեզվի բարդությունը ու սովորողների պատմած լեգենդներն ինձ ուղղակի սարսափեցնում էին, ու միայն այն միտքը, որ գերմաներենում գոյականը երկուս էլ չէ, երեք սեռ ունի, արդեն հետ է պահում գերմաներենի դասագրքեր բացելուց: Դրա համար մտածում էի՝ ինձ միայն միջավայրը կփրկի, որ էդ բարդություններն էդ աստիճանի ծանր չտանեմ:

Հիմա, երբ հաստատ գիտեմ, որ գնալու եմ, ուզում եմ ժամանակ չկորցնել ու սկսել գոնե թեթևակի ծանոթանալ լեզվին, որ գոնե լրիվ զրոյական չլինեմ սեպտեմբերին: Հազիվ եմ ինքս ինձ հոգեբանորեն պատրաստել, որ սկսեմ: Եթե խելոք աղջիկ լինեի, էս երեք ամիսն էնպես կօգտագործեի, որ սեպտեմբերին ոչ միայն լրիվ զրոյական չեմ լինի, այլև կկարողանամ մի քանի բառ կապել, նախադասություններ արտաբերել:

Հետո նաև վախենում եմ… Անցյալ տարի էս ժամանակները ֆրանսերեն էլ համարյա չգիտեի, ու մտքովս չէր էլ անցնում, որ մի տարի անց այնքան կիմանամ ֆրանսերեն, որ ազատ կհաղորդակցվեմ, գրքեր կկարդամ, ֆիլմեր կնայեմ: Մտածում եմ՝ նույնն էլ պիտի գերմաներենի հետ լինի: Այ դրանից վախենում եմ: Բա ի՞նչ կլինի ֆրանսերենիս հետ: Չե՞մ կորցնի: Կամ՝ մի՞թե պիտի էլի էդքան ջանք ու եռանդ թափեմ: Կնվիրվե՞մ այնքան, որքան ֆրանսերենին: Չէ՞ որ այստեղ խաղի կանոնները փոխվում են (ֆրանսերենի ու այն մասին, թե ինչու այնուամենայնիվ սովորեցի մի օր անպայման կպատմեմ):

Ասածս ինչ է. խնդրում եմ՝ ինձ ոգևորեք մի քիչ, հոգեբանորեն աջակցեք, որ կարողանամ հաղթահարել: Թե չէ իսկապես վախենում եմ:

ասք դավերի մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 12:37 am

Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.

Գտել եմ հրաշալի հոդված։ Երկար, սակայն հետաքրքիր։
Դավեր, խարդավանքներ, հետազոտություններ։ Ինչպես էր ստեղծվում Սիմբիանը ու Վինդովս ՑԵ-ն։

The new machine received much praise; it was far superior to the Windows devices shown at Comdex. It required learning a new system, but at one level retained source compatibility with the BASIC-like language interpretor that thousands of programmers used to create programs for its predecessor – so it hit the ground running.

The sophistication and superiority of Epoc, compared to Windows CE, were evident to the pundits, who threw laurels at Psion’s new machine. Psion users were used to a month on two AA batteries – and the Series 5 very nearly matched that. But it had striven to match the flexibility of paper (Psion had viewed Filofax users as their traditional competition) with a 32bit world. Pictures could be embedded in a diary entry, for example.

“He said, ‘We have a ticket to Microsoft. That’s our future’.”

Potter explained that Psion couldn’t compete with Microsoft’s vast resources. Psion would license Windows CE, and Psion Computer would compete on its hardware excellence.

There was disbelief around the table.

Psion’s superior computers owed much to the deep integration of hardware with its own purpose-built operating system and frameworks. When Psion’s engineers tested Windows CE on the same hardware as Psion’s own Epoc, they found the Microsoft software was four times as power hungry.

“There’s no way our engineers are going to go to Windows,” piped up one attendee.

On a brilliantly sunny June day in London, 130 Psion Software staff arrived at work and found they had a new employer, with an unfamiliar name. Most had been completely unaware of the development.

The day before, they had been working at a tiny company, trying to crack into new markets dominated by giants. Now they learned that the mobile industry’s giants had entrusted their futures to them. And Epoc, the operating system that had been put on life support three months earlier, now looked to have a boundless future. They were now at the centre of the fastest growing, wealthiest sector of the technology industry.

It was the start of an intoxicating time. Two years later, Symbian would reach a valuation of £11bn, by some estimates, and be cited as the most important technology company on the planet. It seemed to be a new kind of business, and a validation of the European model of competition based on co-operation at deep technical levels, the model that had created the GSM mobile success story.

Symbian owned the future. Or so it seemed.

Մաս առաջին
Մաս երկրորդ

ու տենց

ասք երիտասարդ եւ անպատկառ Մհերի մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 12:35 pm May 28, 2011

Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.


1998 թ, ՆՓԱԿ, Լավ Էլի, Գրիգոր Խաչատրյանի ալիքից։
մի օր իմ նկարածը կլցնեմ։
ու տենց

Մանուշակագույնը սթրեսի գույնն է՞՞

Filed under: blog.banadzev.com — Tags: — շուշան ավագյան @ 11:21 am

Իմ շրջապատում գրեթե ամեն ինչ մանուշակագույն է` անունս, սենյակս, անկողինս, անձրեւանոցս, շորերիս մեծ մասը եւ էլի շատ բաներ: Հանկարծ, չմտածեք, թե ուրիշ գույն չեմ հագնում, լավ էլ հագնում եմ, ավելին, [...]

ասք հետաքրքրությունների մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 1:33 am

Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.

ահա թե ինչ ենք մենք փնտրում։ գուգլը չի ստում։ գուգլը մեր հոգեւոր հայելին է։

ցԱնիՆահապետյան

ու տենց

Պարային ֆլեշմոբ Հյուսիսային Պողոտայում

Filed under: SEUA (Polytechnic) Student Council's Blog — Tags: — Armeno @ 11:40 pm May 27, 2011

A

ասք վերականգնվող ռեսուրսների մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 10:36 pm

Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.

Այսօր գրառում աչքովս ընկավ այն մասին, ինչպես են մարդիկ ուրիշի հաջողություններով պայմանավորում, բացատրում, արդարացնում սեփական անկարողությունը։
Պարզ է, որ անբանական «պաշտպանվելու» ձեւ է։
Սակայն հիշեցի մի արտահայտության մասին, որը մոտավորապես այսպես է հնչում՝ «արեւի տակ բոլորին տեղ կա»։
Վերջերս մի տղայի հետ էինք վիճաբանում, ասաց բարիքը թխվածքի պես է, եթե մեկի մոտ շատ է, ապա մյուսի մոտ՝ ավելի քիչ։ Ասում եմ չէ էլի, էն մեքենայի պատմությունը պատմեցի – ես ունեմ անսարք մեքենա, եթե սարքեմ, ապա ես կունենամ մեկ աշխատող մեքենա շատ, եւ աշխարհում կլինի մեկ աշխատող մեքենա շատ։
Այնպես որ կոնստանտ չէ այլ փոփոխական բարիքը։
Ու բարիք վաստակելու միջողը պարզ է՝ անել այն ինչ այլ մարդկանց պետք է։

Առարկեց, ասելով – բայց քեզ էներգիա է պետք մեքենան սարքելու համար, կամ որեւէ գործ անելու համար։ Իսկ դրա համար պետք է հաց, ձու, միս ուտել։ Իսկ դա վերջացող ռեսուրս է։
Ու այստեղ մենք հասանք արեւին։ Սնունդը․ հացը, ձուն ու միսը, այն ամենը ինչ մենք ուտում ենք ու վառում վերականգնվող ռեսուրս է։ Ինչպես ասենք սպիրտը, որը Բրազիլիայում ստանում են բույսեր մեծացնելով, ի տարբերություն նաֆթի։
Հավերին եւ կովերին կերակրում ենք ֆոթոսինթեզով սնվող բույսերով։
Այնպես որ ի վերջո մենք բոլորս այս կամ այլ ձեւով ստանում ենք էներգիան արեւից, որը իհարկէ վերջացող ռեսուրս է բայց մեզ հաստատ հերիք է անելու։

ու տենց

ասք կրունկների եւ գրգռաճեղքերի մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 9:52 pm

Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.

Սովորաբար ես անջատում եմ շրջակա միջավայրում հնչող երաժշտությունը։
Սակայն այսօր փողոցներով զբոսնելիս չէր հաջողվում անջատել կրունկների կտկտոցը։ Ձախից, աջից, ամենուր։
Տեսնես տենց հասարակություն կա՞ մի քաղաքում այս կլորակի վրա, որտեղ կարելի է հանգիստ զբոսնել, առանց կրունկների կտկտոցի։

Ես երբ երիտասարդ էի եւ անպատկառ արդեն գրել եմ որ չեմ տեսնում կրունկների վրա հենված աղջիկներին, չեմ ընկալում։ Հիմա արդեն հասկանում եմ ինչու։
Որովհետեւ թե աչքերը բարձրացնենք կրունկներից, ապա բնութագրող կլինի տեսնել որեւէ անհարմար, սակայն «գայթակղել» նպատակ ունեցող զգեստ։
Կարծես այդպիսի բառ նույնիսկ կա, գրգռաճեղք։
Այդ ամբողջ հագուկապը նպատակ ունի գայթակղել, գրգռել, ու գրավել։
Բայց ես չեմ ուզում ինձ գրավեն։
Ես, այսպես ասած, ազատագրված մարդ եմ։

Ու առաջին պատճառն ինչու ես չեմ «գայթակղվում» այն է, որ ես հասկանում եմ որ դա անկեղծ չէ արված․ կրունկների վրա քայլելը հարմար չէ, գրավիչ հագուստն ու մեյքափը անտեղի ժամանակի ծախս են պահանջում ու ընդհանուր առմամբ դիզայնի սխալ են։ Ամենը գրավելու համար է արված։
Կամ աչքերի մեջ փոշի լցնելու։
Այսինքն այդ մարդն ոնց որ ասի, ես այդպիսին չեմ ինչպիսին կամ, ես «ավելի լավն եմ», ու ուզում եմ քեզ խաբել, ուզում եմ քեզ դուր գալ։ Դուր գալ ոչ այնպիսին ինչպիսին կամ։ Այդքան ակնհայտ ասի, որ չես ուզում դրանից հետո «մանիպուլյացիայի ենթարկվել» ու գայթակղվել բնավ։

Երկրորդ պատճառն այն է որ ես նույնիսկ խղճում այդպիսի աղջիկներին։ Մտածում եմ, ինչ բնական գեղեցկություն ունի, ու թաքնվել ա այդ շրթներկի, ականջներից կախված զինամթերքի ու դիմափոշու հետեւը։
Արդյո՞ք այդ չափ ինքն իրեն չի սիրում, ինքն իրեն չի գնահատում որ փոխում է գեղեցիկը «գայթակղիչի» հետ, փոխում է անկեղծությունը ստելու հետ։
Արդեն մի անգամ գրել եմ, գեղեցիկ լինում են, գլամուր դառնում են։
Դա երեւում է։
Այնպես որ այո, ես երբ տեսնում եմ կրունկներով աղջիկ, դա ինձ շատ բան է ասում։
Գրքի կազմով լինում է դատել պարունակության մասին։
Ու այնքան նման չէ իմ աշխարհի աղջկան այդ աղջիկը, որ ես իրեն ոչ միայն որպես աղջիկ, այլ որպես իմ տեսակի էակ, որպես մարդ դժվարությամբ եմ ընկալում։
Չէ, ես չեմ մտածում որ իրենից լավն եմ։ Ես չեմ մտածում որ իմ բակի շնից լավն եմ, ուր մնաց այլ մարդանման էակից։ Պարզապես դա զարմանալի չէ, որ «գրավելը» չի «գրավում»։ Բայց շանը ավելի շատ եմ հարգում, որովհետեւ նա կարողանում է ինքը իր խելքով գոյատեւել այս դաժան քաղաքում։ Չէ, չեմ խղճում որ տուն տանեմ։ Թե մի օր որեւէ շուն իմ տուն հրավիրեմ, ապա ոչ այն պատճառով որ նա առանց ինձ չի գոյատեւի եւ ես փրկիչ եմ, այլ այն պատճառով, որ ինձ հավասար էակ եմ տեսնում, ում հարգում եմ։
Մարդիկ ով իրենք իրենց սիրում են, սիրված են լինում։
Մարդիկ ով իրենք իրենց չեն սիրում, սիրված չեն լինում։
Գլամուրը դիզայնի սխալ է, հենարան է կառույցի որը ինքն իրենով չի կարող կանգնել։ Իսկ թե կանգնում է, ապա ավելի տխուր է տեսնել գեղեցիկ, սակայն այդ գեղեցկությունը փչացնող, անինքնավստահ, քսմսված «ծտերին»։
Ես էլ հոգեւոր գեղեցկության մասին չգրեմ։ Որը մարդուն, կամ նույնիսկ շանը այնքան է պայծառ դարձնում ու առանձնացնող շրջակա միջավայրից, ոնց որ բաց դիաֆրագմայով նկարված լինեն։
այնպես որ աղջիկները չունեն (խելք) ինչպես ասում էր փիլիսոփա Մհերը։
Aghjiknery Chunen by anahit

ու տենց

ասք դաշնակների մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 9:22 pm

Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.

դաշնակներին ղեկից հնարավորին չափ հեռու է պետք պահել։
չեմ ասում կոռումպացված են, չեմ ասում կեղծ են, բան չեմ ասում։

պարզապես այսօրվա համերգը «երկիր մեդիայի» կասկադում լրիվ բնութագրող էր։
ասում էին «ավանդական» երաժշտություն էր։
բնավ ոչ «ժողովրդական»։

այդպես էլ իրենք, հոգում են ավանդույթների, ոչ թե ժողովրդի մասին։
այդպես էլ իրենք, «ավանդական» կուսակցություն են, ոչ «ժողովրդական»։

Ու հնչում էր ոչ որպես ժողովրդական, այլ մի մասը հիշեցնում էր քրդական ազգային-ազատագրական հեռուստաալիքները, իսկ մյուսը՝ հարսանիքների երաժշտություն։

եթե դաշնակները այսպես են ընկալում հայ ինքնությունը, ապա թող գնան գցվեն ավանդական ձեւով Անուշի ու Կ-ի օրինակին հետեւլով։

ու տենց

ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

Filed under: Arevelk.info — Tags: — @ 10:41 am

Հայաստանի Գերմանականան համալսարանում (Երևան, Այգեձորի  47/3) մայիսի 30-ից հունիսի 4-ը  տեղի կունենա «ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ»
մեկշաբաթյան սեմինար:

Սեմինարի նախագիծը մշակվել է «Պայդեա Պրոջեքթ Ինկուբատորի» շրջանակում (Ստոկհոլմ 2009թ. օգոստոս): Այս շարքի առաջին սեմինարը Հայաստանում անցկացվել է 2010թ. մայիսի 31-ից հունիսի 5-ը՝ ԵՊՀ Արաբագիտության ամբիոնում:

Սեմինարը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալու Երուսաղեմում միջմշակութային երկխոսության համատեքստին ու միևնույն ասպեկտով դիտարկել ազգային և կրոնական փոքրամասնությունների միջև առնչությունները: Սեմինարը ներառում է միմյանց հաջորդող դասախոսություների ու քննարկումների շարք՝ միջկրոնական հաղորդակցության, Երուսաղեմի հայկական համայնքի և Սուրբ քաղաքի կրոնական կարգավիճակի շուրջ։ Ավանդական տեքստերի ընթերցումը, բանավեճ-քննարկումները և ֆիլմի դիտումը հնարավորություն կտան միևնույն համատեքստում ընկալել ավանդականությունն ու արդիական խնդիրները:
Աշխատանքային լեզուն՝ գերմաներեն/անգլերեն՝ հայերեն զուգահեռ թարգմանությամբ:

Սեմինարի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Սիրային արկածներ երթուղայինում

Filed under: blog.banadzev.com — Tags: — շուշան ավագյան @ 10:05 am

Բամբասել չեմ սիրում, մարդկանց անձնական կյանքին խառնվել` առավելևս: Բայց այնքան եմ սիրում, երբ որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եմ հայտնվում: Երբևէ ինչ-որ մեկդ ուշադրություն դարձրել եք, թե ինչպես և որտեղ [...]

« Newer PostsOlder Posts »

Armwebs.com Armwebs.com