ասք միգո ավատարի մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 11:36 pm May 31, 2011

Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.

ես ինձ հավես միգո ավատար սարքեցի այսպիսի ծրագիր որպես ծառայություն-ից օգտվելով՝

ու տենց

ասք ն9-ի մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 11:15 pm

Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.

այստեղ խոսում են այն մասին որտեղ քննարկել միգո հարմաթանին վերաբերվող հարցերը, մաեմո․օրգ-ում, միգո․քոմ-ում թե նոկիայի կայքում։

նշվեց նայեւ, որ բացառված չէ այնպիսի համակարգի ստեղծումը, որը թույլ կտա առփիէմ փաթեթները տեղակայել դեբիան համակարգում, հարմաթանի վրա։

այնպես որ ն9-ը ամենայն հավանականությամբ մաեմո 6  ինքը միգո հարմաթան է լինելու։

չի պարունակում միգո քոր օս, հիմնաված է դեբիանի վրա, աշխատում է դեբ-երով։ Սակայն միգո համատեղելի է, ափին պահում են։  Հավանաբար ափի ասելով ի նկատի ունեն Քյութ։ Մինչդեռ երբ ինթելը նոկիայից ձեռ քաշեց, միգո-ում որոշ ենթահամակարգեր փոխարինվեցին այլընտրանքային լուծումներով՝ բութեո սինք-ը ինթելի միգոյում փոխարինվել է էվոլյուշն սինք-ով, թրեքերը փոխարինվել է Քյութ մոբիլիթի ափի-ով, ու ապագայում օգտագործելու է Էվոլյուշն Դեյթա սերվեր։

Ամեն դեպքում, ի նկատի ունենալով որ ընթացիկ Միգո նախագծումն ու զարգացումը խելախոսների համար տեստավորվում է ն900-ի վրա ապա հավանաբար այս սարքը նաեւ կոգտագործվի միգո աշխատացնելու համար։ Այնպես որ իմաստալից է այդ երկաթը ձեռք բերելը նախագծմանը մասնակցելու կամ փորձարկումներ անելու համար։

այստեղից
ու տենց

Ի՞նչ աստիճանի է հասնում հայերենի չիմացությունը

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 7:16 pm

Էսօր ախպորս հետ միլիոնատեր եմ նայում: Մեկ էլ մոտավորապես էսպիսի հարց հնչեց. «Ո՞ր տարբերակն է ճիշտ»: Տարբերակներն են.
Ա. Մինչև առ այսօր
Բ. Ես պետք է կրկնվեմ
Գ. Հանձին նրա
Դ. Հանձինս նրա

Մինչ մենք գոռում էինք՝ հանձին նրա, խաղացողը միանգամից բացառեց էդ տարբերակը՝ ցանկանալով ընտրել «հանձինս նրա»: Հետո Գլումովը խաղեր տվեց, էս տղան շեղվեց էդ պատասխանից՝ ասելով, որ բացի «հանձին նրա» տարբերակից մյուս երեքը կարող են ճիշտ լինել: Դիմեց դահլիճին: Չեմ հիշում՝ որն էր առաջին տեղում, բայց «հանձին նրան» վերջինն էր՝ 3%-ով: Գլումովը էլի խաղեր տվեց, թե՝ չմոռանանք, որ դահլիճում հիմնականում ջահելներ են, խոսակցական լեզուն լավ գիտեն և այլն, բայց մեկ է՝ տղան էլի մյուս երեք տարբերակների վրա էր զբոսնում: Վերջը Գլումովն էնքան ձգձգեց, որ 50/50-ն ընտրեց, մի կերպ ճիշտ պատասխանեց:

Բա ամոթ չի՞: Էս մի խաղացողը հլը ոչինչ: Հազվադեպ է լինում, որ դահլիճի պատասխաններում ճիշտ տարբերակը վերջին տեղում է լինում, այն էլ այդքան փոքր թվով:

Հետո էլ ասում են օտար լեզունե˜ր, ֆլան-ֆստա˜ն: Դուք սկի ձեր մայրենի լեզուն չգիտեք: Ո՞նց եք օտար լեզուներ սովորելու:

ասք խորհուրդներ տալու մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 2:41 pm

Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.

երբ չեն հարցնում, վախենում եմ մարդկանց խորհուրդ տալ։
չեմ ուզում ասել՝ այ ինչ հավես կլիներ եթե սենց անեիր։ որովհետեւ կարող է ինձ լսել, անել։ իսկ որ անի, ուրիշ մարդիկ կմտածեն այո, ինչ հավես մարդ ա, որ տենց բան ա արել։ ու կսխալվեն ու կլոմկվեն հետո։
ու կստացվի որ ես աջակցում եմ մարդկանց լոմկվելուն։
այնպես որ խուսափում եմ անկապ տեղը խորհուրդներ տալուց։
ու տենց

ասք Ֆրեձի Կրյուգերի մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 1:53 pm

Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.

– Տատս էն Ֆրեձիի կինոն շատ էր սիրում։ Ասում էր, դիր, դիր նայենք, սա լավ կինո ա։ Հետո կեսից քնում էր։
Դե ինքը ցեղասպանություն տեսած մարդ էր։

վարագույր
ու տենց

Ձյունճերմակ ժպիտ

Filed under: blog.banadzev.com — Tags: — շուշան ավագյան @ 10:14 am

Բոլորն են երազում ձյունաճերմակ ատամների մասին: Սակայն կան մի քանի բայց-եր: Կան որոշ բացասական հետևանքներ, որոնք կարող են առաջանալ հաճախակի սպիտակեցման դեպքում: Տարիքի հետ բոլորի մոտ սկսում է խամրել ատամների [...]

Բացառիկ հարցազրույց Երևանի (հին) նոր գլխավոր ճարտարապետի հետ

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 8:50 am

«Երևանի դեմքը ծառերն ու թփերը չեն: Երևանը գեղեցիկ է իր նոր շենքերով,» – Սարգսյան

Նորանշանակ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը համաձայնեց պատասխանել մեր լրատվամիջոցի մի քանի հարցերի` կապված իր նշանակման շուրջ ստեղծված իրավիճակի հետ:

Սերգեյ. Պարոն Սարգսյան, շնորհակալություն հրավերը ընդունելու համար, և թույլ տվեք սկսել միանգամից ամենաբարդ հարցից` ինչո՞ւ են երևանցիները այդքան զզվում ձեզանից և արդյո՞ք դա ձեզ չի անհանգստացնում:

Ճարտարապետ. Նախ, ոչ թե զզվում, այլ` ատում: Դրանք բավական տարբեր բաներ են: Իսկ երկրորդը, այդ ինչ-որ տեղ բացասական վերաբերմունքը իրականում ոչ թե իմ նկատմամբ է, այլ մեր մեծագույն ճարտարապետ Թամանյանի նկատմամբ: Ես ընդամենը ավարտին եմ հասցնում նրա սկսած գործը: Ի՞նչ անեմ, որ երևանցիները չեն սիրում Թամանյանին…

Սերգեյ. Այսինքն, դուք վստահ եք, որ ձեր բոլոր ծրագրերի հիմքում ընկած է Ալեքսանդր Թամանյանի գաղափարնե՞րը:

Ճարտարապետ. Պարկեշտ երիտասարդ ես երևում, Սերգեյ: Ուզում եմ մի փոքր անկեղծանալ քեզ հետ: Երեք տարեկանում ես տեսա երազ, որտեղ Թամանյանը եկավ ինձ մոտ ու ասաց` “Ես դու եմ, իսկ դու` ես”: Այսինքն, ես առնվազն լուրջ նախադրյալներ ունեմ այս գործի համար:

Սերգեյ. Իսկ դուք փորձե՞լ եք ինչ-որ բժիշկների պատմել ձեր երազի մասին:

Ճարտարապետ. Լսիր մինչև վերջ: Այսօրվա դրությամբ ինձանից լավ էդ մարդուն ոչ մեկ չի հասկանում: Թամանյանը հսկայական ծրագրեր ուներ Երևանի համար, որոնց ընդամենը 10-15% է իրականացվել: Անցած օրը դիտում էի երիտասարդ ճարտարապետ Սարհատ… ազգանունը չեմ հիշում, խոսում էր Թամանյանից: Մեկը հարցներ` արդյոք նրա մոտ Թամանյանը երբևէ երազում եկել է…

Սերգեյ. Այսինքն, ձեզ նա մեկից ավել անգա՞մ է այցելել:

Ճարտարապետ. Ես կասեի, մեր երկխոսությունը կրում է պարբերական բնույթ: Օրինակ, Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ…

Հյուսիսային պողոտան ճկռում է Թամանյանի նախագծած բարձրահարկերի տակ

Սերգեյ. Կներեք, որ ընդհատում եմ, բայց հենց դրա մասին էի ուզում հարցնել: Բուն Հյուսիսային պողոտայի գաղափարը ոչ ոք չի քննադատում: Երևանցիները քննադատում են շենքերի չափազանց հսկայական լինելը և ճարտարապետական ոչ մի ընդհանրություն չունենալը միմյանց հետ: Կարծես առանձին մարդիկ իրենց ճաշակով տարբեր բաներ են կառուցել: Էլ չասած հին տների բնակիչների հատուցման խնդրի մասին կամ  կանաչ գոտիների բացակայության մասին: Եվ ընդհանրապես ձեր առաջին պաշտոնավարման ընթացքում Երևանը լցվեց տարբեր անճաշակ և անկազմակերպ շենքերով ու կնճռոտեց իր դեմքը: Արդյո՞ք դուք…

Ճարտարապետ. Սերգեյ, դու ընդհանրապես  Թբիլիսիից չե՞ս:

Սերգեյ.  Հա.. Ինչու՞:

Ճարտարապետ. Հեչ, շարունակի: Ինձ դուր է գալիս, ոնց ես խոսում երևանցիների անունից:

Սերգեյ. Ես վաղուց արդեն այստեղ եմ ապրում:

Ճարտարապետ. Հա, ես բան չասացի: Շարունակի, գենացվալե:

Սերգեյ. Լավ… Կանաչ գոտիները: Բնապահպանները ձեզ դաժանորեն քննադատում են դրանք ոչնչացնելու համար: Ձեր ժամանակ կարծես շենքը շենքի վրա էր կառուցվում, ինչը բնութագրվում էր, որպես “ագահություն”: Արդյո՞ք այս անգամ պատրաստվում եք վերանայել այդ մոտեցումը:

Ճարտարապետ. Ոչ, կացո: Եթե երևանցիներին դուր չի եկել իմ առաջին պաշտոնավարությունը, ապա այս մեկը հաստատ դուր չի գա: Բայց, բարեբախտաբար, գլխավոր ճարտարապետի պաշտոնը նշանակովի է և քաղաքացիների կամքը այստեղ դեր չի խաղում:

Սերգեյ. Բայց ի վերջո ձեր գործի իմաստը հենց մայրաքաղաքի բնակիչներին ծառայելն է…

Ճարտարապետ. Հա, կարևոր բան հիշեցրիր: Թամանյանը այս քաղաքը չի նախագծել մեկ ու կես միլիոնի համար: Եթե հիշում եք, այն նախատեսված էր մոտ երկու հարյուր հազար բնակչի համար: Հենց այդքան մարդու համար եմ ես հարմարեցնում Երևանը: Ստիպված եմ կրկնվել` ես ընդամենը կատարում եմ Թամանյանի նախագծածը: Հուսով եմ, առնվազն սա ոչ ոք չի կասկածում, որ Թամանյանի սրտով եմ անում:

Սերգեյ. Այսինքն..

Ճարտարապետ. Այսինքն թե էկոլոգիան, թե ապրելու պիտանի թաղամասերը, թե մնացած ամեն ինչը բավարարելու է այնքան մարդու, որքան մարդ Թամանյանը երազում էր տեսնել այս քաղաքում: Այսքանը, Սերգեյ: Ես զբաղված եմ: Գամարջոբա:

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

 

 

 

 

Ֆեմինիստական քաղաքականություն. Ուր ենք հասել

Filed under: Queering Yerevan — Tags: — շուշան ավագյան @ 2:33 am

բելլ հուքս

Պարզ ասած ֆեմինիզմը սեքսիզմին վերջ տալուն ուղղված շարժում է: Ֆեմինիզմի այս սահմանումն առաջարկել եմ ավելի քան տաս տարի առաջ իմ «Ֆեմինիստական տեսություն. Եզրերից դեպի կենտրոն» գրքում: Այդ ժամանակ հուսով էի, որ այն կդառնար բոլորի կողմից գործածվող ընդհանուր սահմանում: Այդ սահմանումն ինձ դուր էր գալիս, քանի որ այն չէր ենթադրում, թե թշնամիները տղամարդիկ էին: Անվանելով սեքսիզմը որպես հիմնախնդիր այն անմիջականորեն մոտենում էր հարցի բուն էությանը: Իրականում դա մի սահմանում է, որը ենթադրում է, որ խնդիրը ցանկացած սեքսիստական մտածողության կամ գործողության մեջ է՝ անկախ նրանից, թե դա հավերժացնողը կին է, թե տղամարդ, երեխա, թե մեծահասակ: Այն նաև բավականաչափ բազմիմաստ ու լայն հասկացություն է, որ ներառում է սիստեմատիկ ինստիտուցիոնալացված սեքսիզմի ընկալումը: Որպես սահմանում այն ոչավարտուն է ու բացիմաստ: Այն ակնարկում է, որ Ֆեմինիզմի ընկալումն անհրաժեշտաբար ենթադրում է սեքսիզմի ընկալում:

Ինչպես ֆեմինիստական քաղաքականության բոլոր կողմնակիցները գիտեն մարդկանց մեծամասնությունը չի հասկանում սեքսիզմը, իսկ հասկանալու դեպքում էլ դա խնդիր չի համարում: Մարդկանց լայն զանգվածներ կարծում են, թե ֆեմինիզմը միշտ և միայն վերաբերում է կանանց, ովքեր հավասարություն են ուզում տղամարդկանց հետ, և որ այն տղամարդկանց դեմ ուղղված շարժում է: Ֆեմինիստական քաղաքականության սխալ ընկալումը արտացոլում է այն իրականությունը, որ մարդկանց մեծամասնությունը ֆեմինիզմի մասին տեղեկանում են հայրիշխանական զանգվածային լրատվամիջոցներից: Ֆեմինիզմը, որի մասին նրանք լսում են, հիմնականում ներկայացվում է այն կանանց միջոցով, ովքեր գլխավորապես նվիրված են գենդերային հավասարության խնդրին՝ հավասար վարձատրություն հավասար աշխատանքի դիմաց և երբեմն էլ տնային տնտեսվարման և երեխաների դաստիարակության խնդիրների կիսում կանանց և տղամարդկանց միջև, ու նրանք տեսնում են, որ այդ ֆեմինիստները սովորաբար սպիտակամորթ արտոնյալ կանայք են: Նրանք գիտեն զանգվածային լրատվամիջոցներից, որ կանանց ազատականացումը կենտրոնացած է աբորտ իրականացնելու, միասեռական լինելու իրավունքի, բռնաբարության և ընտանեկան բռնությանը մարտահրավեր նետելու հիմնահարցերի վրա: Այս խնդիրների շարքից մարդկանց լայն զանգվածների կողմից մասնավորապես հավանության է արժանանում աշխատավայրում գենդերային հավասարության գաղափարը` հավասար վարձատրություն հավասար աշխատանքի դիմաց:

Քանի որ մեր հասարակությունը շարունակում է մնալ գլխավորապես «քրիստոնեական» մշակույթ, մարդկանց մեծամասնությունը հավատում է, թե աստված կանխորոշել է, որ կանայք պետք է ենթարկվեն տղամարդկանց ընտանեկան հարցերում: Հակառակ որ կանանց լայն զանգվածներ համալրել են աշխատավորների շարքերը, հակառակ որ շատ ընտանիքներ ղեկավարվում են կանանց կողմից, ովքեր ընտանիքի միակ հաց վաստակողներն են, ազգի երևակայության մեջ ընտանեկան կյանքի գերիշխող աշխարհայացքում տղամարդկանց իշխանությունն անձեռնմխելի է՝ անկախ նրանից տանը տղամարդ կա, թե ոչ: Ֆեմինիստական շարժման թյուր աշխարհայացքը, որ նշանում էր թե այն հակատղամարդկային է, իր հետ կրում էր այն թյուր ենթադրությունը, թե ողջ կանացի տարածքը անհրաժեշտաբար պիտի լինի մի միջավայր, որտեղ հայրիշխանությունը և սեքսիստական մտածողությունը կբացակայեն: Շատ կանայք, նույնիսկ ֆեմինիստական քաղաքականության մասնակիցները նույնպես հակված էին հավատալ դրան:

Վաղ ֆեմինիստ ակտիվիստների մեջ, ովքեր տղամարդկանց գերիշխանությանը զայրույթով էին արձագանքում, իրավամբ կար հակատղամարդկային տրամադրվածություն: Անարդարության հանդեպ այդ զայրույթն էր, որ կանանց ազատագրական շարժման ստեղծման խթան հանդիսացավ: Վաղ շրջանում ֆեմինիստ ակտիվիստները (որոնց մեծամասնությունը սպիտակամորթ էր) սկսեցին գիտակցել տղամարդկային իշխանության բնույթը, երբ աշխատում էին հակադասակարգային և հակառասիստական միջավայրերում տղամարդկանց հետ, ովքեր աշխարհով մեկ հայտարարում էին ազատության կարևորության մասին, մինչդեռ իրենց շարքերում կանանց ենթարկում ստորակարգման: Անկախ նրանից, թե դա հանուն սոցիալիզմի աշխատող սպիտակամորթ կանայք էին, քաղաքացիական իրավունքների և սևամորթների ազատագրման համար պայքարող սևամորթ կանայք, թե տեղական իրավունքների համար պայքարող տեղաբնակ հնդկացի ամերիկացի կանայք, պարզ էր, որ տղամարդիկ ցանկանում էին առաջնորդել և ուզում էին, որ կանայք իրենց հետևեն: Այս ռադիկալ ազատագրական պայքարներին մասնակցությունը առաջադեմ կանանց մեջ արթնացրեց ապստամբության և դիմադրության ոգին, տանելով նրանց դեպի ժամանակակից կանանց ազատագրմանը:

Երբ ժամանակակից ֆեմինիզմի զարգացմանը զուգահեռ կանայք գիտակցեցին, որ տղամարդկանց խումբը մեր հասարակության մեջ միակը չէր, որ աջակցում էր սեքսիստ մտածողությանն ու վարքագծին, որ կանայք նույնպես կարող էին լինել սեքսիստ, հակատղամարդկային զգացմունքներն այլևս դադարեցին գերիշխել շարժման գիտակցության մեջ: Ֆոկուսը տեղաշարժվեց գենդերային արդարության ստեղծման լայնածավալ ջանքերին: Բայց կանայք չէին կարող միավորվել ֆեմինիզմը առաջ տանելու համար առանց մեր սեքսիստական մտածողությանը հակադրվելու: Քույրությունը չէր կարող հզոր լինել, երբ կանայք մրցակցային պատերազմի էին դուրս եկել միմյանց դեմ: Քույրության ուտոպիական աշխարհացքը՝ հիմնված միայն այն իրականության գիտակցման վրա, որ բոլոր կանայք այս կամ այն կերպ տղամարդկանց իշխանության պատճառով զոհի դերում էին հայտնվել, ընդհատվում էր դասակարգի ու ռասայի մասին քննարկումներով: Դասակարգային տարբերությունների վերաբերյալ քննարկումները սկսվեցին ժամանակակից ֆեմինիզմի վաղ շրջաններում՝ նախորդելով ռասայական քննարկումներին: 1970-ականների կեսերին Diana Press-ը իր «Դասակարգ և ֆեմինիզմ» վերնագրով էսսեների ժողովածույում հրատարակեց կանանց դասակարգային տարանջատումների մասին հեղափոխական տեսակետներ: Այդ քննարկումները չէին արժեզրկում ֆեմինիստական պնդումը, թե «քույրությունը հզոր է». դրանք պարզապես շեշտում էին, որ մենք կարող ենք դառնալ քույրեր միայն պայքարում՝ դիմադրելով այն ձևերին, որոնցով կանայք դասակարգային ու ռասայական տարբերությունների շնորհիվ իշխում և շահագործում էին այլ կանանց, և ստեղծելով քաղաքական հիմք` այդ տարբերություններին անդրադառնալու համար:

Թեև որոշ սևամորթ կանայք ակտիվորեն մասնակցել էին ժամանակակից ֆեմինիզմի շարժմանն ամենասկզբից, նրանք այն անհատները չէին, որ դարձան շարժման «աստղերը», կամ որ գրավեցին զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը: Հաճախ ֆեմինիստական շարժման մեջ ակտիվ սևամորթ կանայք (շատ սպիտակամորթ միասեռական կանանց պես) հեղափոխական ֆեմինիստներ էին: Նրանք արդեն հակասության մեջ էին ռեֆորմիստ ֆեմինիստների հետ, ովքեր վճռականորեն ուզում էին արտացոլել, որ շարժման աշխարհայացքը միայն գոյություն ունեցող համակարգի շրջանակներում կանանց՝ տղամարդկանց հետ հավասարության ձեռք բերումն է: Նույնիսկ նախքան ռասան դարձավ ֆեմինիստական շրջաններում հաճախակի քննարկվող խնդիր, սև կանանց և նրանց պայքարող հեղափոխական համախոհներին պարզ էր, որ իրենք երբեք չեն հասնի հավասարության առկա տիրապետող սպիտակամետ, կապիտալիստական հայրիշխանության պայմաններում:

Ֆեմինիստական շարժումն իր ձևավորման առաջին օրվանից բևեռացված էր: Ռեֆորմիստ մտածողներն ընտրեցին գենդերային հավասարության շեշտադրումը: Հեղափոխական մտավորականները չէին ցանկանում պարզապես փոփոխել գոյություն ունեցող համակարգն այնպես, որ կանայք ունենային ավելի շատ իրավունքներ. մենք ուզում էինք վերափոխել համակարգը, վերջ տալ հայրիշխանությանն ու սեքսիզմին: Քանի որ հայրիշխանական լրատվամիջոցները հետքրքրված չէին ավելի հեղափոխական աշխարհայացքային կոնցեպցիայով, այն երբեք ուշադրության չարժանացավ հիմնական մամուլում: «Կանանց ազատագրման» աշխարհայացքը, որ գրավեց հասարակության ուշադրությունը և դեռ պահում է այն, ներկայացնում է, թե կանայք ուզում են այն, ինչ տղամարդիկ ունեն: Եվ սա այն աշխարհայացքն էր, որն ավելի հեշտ էր իրագործել: Մեր ազգային տնտեսության փոփոխությունները, տնտեսական ճգնաժամը, աշխատատեղերի կրճատումը և այլն պատրաստեցին հող մեր ազգի քաղաքացիների համար՝ ընդունելու աշխատուժի հարցում գենդերային հավասարության գաղափարը:

Ռասիստական իրականության պայմաններում հասկանալի է, որ սպիտակ տղամարդիկ ավելի նախընտրում էին քննարկել կանանց իրավունքները, քանի որ այդ իրավունքների շնորհումը կարող էր ծառայել սպիտակների գերազանցության շահերին: Երբեք չենք կարող մոռանալ, որ սպիտակ կանայք սկսեցին պաշտպանել անկախության իրենց կարիքը քաղաքացիական իրավունքների շարժումից անմիջապես հետո՝ հենց այն պահին, երբ ռասայական խտրականությանը վերջ էր դրվում և սևամորթները, հատկապես սև տղամարդիկ կարող էին հասնել հավասարության աշխատուժի մեջ: Ռեֆորմիստ ֆեմինիստական մտածողությունը կենտրոնանալով ի սկզբանե տղամարդկանց հետ աշխատուժի մեջ հավասարության խնդրի վրա ստվեր գցեց ժամանակակից ֆեմինիզմի սկզբնական ռադիկալ հիմքերի վրա, որը ծնեց ռեֆորմի, ինչպես և հասարակության ընդհանուր վերակառուցման անհրաժեշտություն, որպեսզի մեր ազգը դառնար արմատականորեն հակասեքսիստ:

Կանանց մեծամասնությունը, հատկապես սպիտակ կանայք, դադարեցին հեղափոխական ֆեմինիստական աշխարհայացքները նույնիսկ նկատի ունենալուց, երբ ձեռք բերեցին տնտեսական իշխանություն սոցիալական համակարգի շրջանակներում: Իրոնիան կայանում է նրանում, որ հեղափոխական ֆեմինիստ մտածողությունը ամենաշատն ընդունված էր և օգտագործվում էր ակադեմիական շրջանակներում: Այդ խմբերում հեղափոխական ֆեմինիստական տեսությունն առաջադիմեց, բայց այդ տեսությունը հասարակության համար անհասանելի էր: Այն դարձավ և շարունակում է մնալ արտոնյալ դիսկուրս՝ հասանելի մեզնից միայն նրանց, ովքեր կրթվածության բարձր մակարդակ ունեն և սովորաբար նյութապես արտոնյալ են: «Ֆեմինիստական տեսություն. Եզրերից դեպի կենտրոն»-ի նման աշխատությունները, որոնք առաջարկում են ֆեմինիստական վերափոխության ազատագրական աշխարհայացք, երբեք չեն ստանում զանգվածային ուշադրություն: Մարդկանց մեծամասնությունը չգիտի այս գրքի մասին: Նրանք չեն մերժել դրա հղումը, նրանք պարզապես չգիտեն, թե ինչում է այն կայանում:

Եվ եթե տիրապետող սպիտակամետ, կապիտալիստական հայրիշխանության շահերից էր բխում ճնշել հեռատեսային ֆեմինիստական մտածողությունը, որ ոչ հակատղամարդկային էր, ու ոչ էլ կապված կանանց` տղամարդկանց պես լինելու իրավունքի ձեռքբերման հետ, ապա տարօրինակն այն էր, որ ռեֆորմիստ ֆեմինիստները նույնպես ցանկանում էին լռության մատնել այս մտածողությունը: Ռեֆորմիստական ֆեմինիզմը դարձավ նրանց դասակարգային շարժունության ճանապարհը: Աշխատանքի միջոցով նրանք կարող էին ազատվել տղամարդկանց իշխանությունից և լինել ավելի ինքնավար իրենց ապրելակերպերում: Քանի դեռ սեքսիզմը չէր ավարտվել, նրանք կարող էին մաքսիմալացնել իրենց ազատությունը առկա համակարգի շրջանակներում: Ու կարող էին իրենց հույսը դնել շահագործված, ցածր դասակարգի կանանց վրա, ովքեր կկատարեին այն կեղտոտ աշխատանքը, որ իրենք հրաժարվում էին անել: Գաղտնի դավադրության մեջ մտնելով և ընդունելով աշխատող դասակարգի և աղքատ կանանց ենթակայացումը՝ նրանք ոչ միայն դառնում են գոյություն ունեցող հայրիշխանության և դրա պարտադրող սեքսիզմի համախոհները, այլև իրենց թույլ են տալիս վարելու երկակի կյանք. մեկը՝ աշխատավայրում, որտեղ տղամարդկանց հավասարներն են, մյուսը` տանը, որտեղ ցանկանում են լինել հավասար: Եթե նրանք նախընտրում են միասեռականությունը, ապա ունեն աշխատավայրում տղամարդկանց հետ հավասարության առավելությունը, մինչդեռ գործածելով դասակարգային իշխանությունը ստեղծում են ընտանեկան ապրելակերպ, որտեղ ունեն տղամարդկանց հետ հազվադեպ կամ ընդհանրապես չշփվելու հնարավորությունը:

«Ապրելակերպային» ֆեմինիզմն իր հետ բերեց այն հասկացությանը, որ կարող են լինել ֆեմինիզմի այնքան տարբերակներ, որքան կանայք: Քաղաքականությունը դանդաղորեն հեռացվեց ֆեմինիզմից և հաղթեց այն ենթադրությունը, որ անկախ կնոջ քաղաքական հայացքներից, լինի նա պահպանողական թե լիբերալ, նա նույնպես կարող է իր ապրելակերպում ներառել ֆեմինիզմի մի տարբերակ: Ակնհայտորեն այս տիպի մտածողությունը ֆեմինիզմն ավելի ընդունելի է դարձրել, որովհետև դրա հիմնարար ենթադրությունն այն է, որ կանայք կարող են լինել ֆեմինիստ առանց հիմնորեն մարտահրավեր նետելու և փոփոխելու իրենք իրենց կամ մշակույթը: Օրինակ վերցնենք աբորտի հիմնահարցը: Եթե ֆեմինիզմը սեքսիստական ճնշմանը վերջ դնելու շարժում է, իսկ կանանց վերարտադրողական իրավունքներից զրկելը սեքսիստական ճնշման մի տեսակ է, ապա մեկը չի կարող լինել դեմ աբորտի իրականացման օրինականացմանը և միաժամանակ ֆեմինիստ: Որևէ կին կարող է պնդել, որ ինքը երբեք աբորտի չէր դիմի, մինչդեռ հաստատելով իր աջակցությունը կանանց ընտրության իրավունքի ունենալուն և ֆեմինիստական քաղաքականության կողմնակից լինելուն: Նա չի կարող լինել դեմ աբորտին և լինել ֆեմինիստ: Զուգահեռաբար չի կարող լինել «իշխող ֆեմինիզմ» (power feminism), եթե ծագող իշխանությունը ձեռք է բերվում այլոց շահագործման և ճնշման միջոցով:

Ֆեմինիստական քաղաքականությունը կորցնում է իր շարժման թափը, որովհետև ֆեմինիստական շարժումը կորցրել է իր հստակ սահմանումները: Բայց մենք ունենք այդ սահմանումները: Եկեք վերականգնենք դրանք: Եկեք կիսվենք դրանցով: Եկեք նորից սկսենք: Եկեք ստեղծենք շապիկներ, մեքենայի պիտակներ, բացիկներ, հիփ-հոփ երաժշտություն, հեռուստատեսային և ռադիո գովազդներ, գովազդներ ամենուր և աֆիշներ և հրատարակվող ցանկացած տիպի նյութեր, որ կարող են պատմել աշխարհին ֆեմինիզմի մասին: Մենք կարող ենք տարածել այս պարզ, սակայն հզոր հաղորդագրությունը, որ ֆեմինիզմը սեքսիստական ճնշումներին վերջ տալու շարժում է: Եկեք սկսենք այդ տեղից: Թող շարժումը սկսվի նորից:


bell hooks, “Feminist Politics: Where We Stand.” First chapter in Feminism Is For Everybody. South End Press, 2000.

[Անգլերենից թարգմանեց Լիլիա Խաչատրյանը]

Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օր

A

Armwebs.com Armwebs.com