ասք հեղափոխության մասի

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 6:53 pm April 30, 2011

Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.

Ինչպես գիտենք, էվոլյուցիան ենթադրում է

– փոփոխականություն
– ժառանգականություն
– ընտրություն

Այնպես է ստացվում որ էվոլյուցիայի տեսակետից կարեւորը կոդն է, որը ստուգվում եւ փոփոխվում է, սխալներից ազատվում է, եւ նկարագրում է ավելի ունակ մոդելներ։

Այլ պես ասած՝ դեբագ է լինում եւ կատարելագործվում է։

Հետաքրքիրն այն է, որ մեր կոդը այժմ այն մակարդակի վրա է, որ մեզ արդեն պետք չէ որոշակի ունակությունների զարգացում։ Օրինակ, մեզ արդեն պետք չէ հարյուր հազար տարի էվոլյուցիա որպիսի սովորենք թռչել, կամ խորը լողալ, կամ արագ հաշվել՝ մենք ստեղծել ենք մեքենաներ որոնք մեր տեղը կարողանում են արագ մտածել։
Այնպես որ կարելի է ասել, որ մեքենաները հզորացնելով մեր ունակությունները եւ թույլ տալով թռիչք դարձել են մեր իսկ մասը։
Ես միշտ էժան էի համարում կիբորգների՝ այսինքն մարդկանց եւ մեքենաների ֆիզիոլոգիական խառնվածքի մասին գրքերը։
Սակայն մենք արդեն իսկ հոգեւոր կիբորգներ ենք․ մասամբ այն պատճառով որ ինդուստրիալիզացիան մարդկանց մեծ մասը վինտիկացնում դարձնում է շեստերյոնկաներ, իսկ մասամբ այն պատճառով որ ամեն մեկիս հաշվողական հզորությունները անհամեմատ հզորացել են։ Այդ առումով արտահայտությունը որ նոութբուքը ծրագրավորողի ձեռքի շարունակությունն է վերաիմաստավորվում է։ Ու ոչ միայն կոդագործի՝ ճարտարապետի, ինժեների, գիտնականի, կոմպոզիտորի, նկարչի։
Ու նույնիսկ այն մարդիկ ով չի օգտագործում դրանք, միեւնույն է շահում են։

Փաստորեն դա նշանակում է որ էվոլյուցիայի միջոցով կոդի լավացումը մեզ որպես տեսակի այլեւս պետք չէ։
Մենք ապրել ենք ռեվոլյուցիա։
Մնում է վրձինով երկու դիպչում՝ փոխել կոդի այն մասը որտեղ ծրագրավորված է ծերացումը, ու հասկանալ ինչպես գտնել պիտանի մոլորակներ կամ ստեղծել դրանք։

ու տենց

ասք մայիսի մեկը տոնելու մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 5:11 pm

Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.

Փեյսբուքում միջոցառում են ստեղծել՝ մայիսի մեկի ցույց։
Ուզում են փուչիկներով եւ ծաղիկներով սպառազինված երթ անել եւ նոստալգիկ ոճի հուզմունք ապրել։

Ասեմ, որ երբ մայիսի մեկին երթ է լինում Լոնդոնում, ես դա որոշ չափով հասկանում եմ։ Նրանց մի մասը չի գիտակցում ինչ է անում, քանզի նրանք չեն ապրել պրոլետարիատի դիկտատուրայի օրոք։ Նրանց մյուս մասը ռոմանծիկներ են, ով ասենք Մարքսի գրածները հավանում են։ Նենց չի որ ես չեմ հավանում։
Ու նույնիսկ կհասկանայի, թեկուզ չէի մասնակցի, բայց կհասկանայի, որովհետեւ ինքս բավականին ձեւավորված սոցիալիստիկ հակումներ ունեմ։

Բայց Հայաստանում, որտեղ «հեղափոխությունն» ու «պրոլետարիատի դիկտատուրան» ունի հստակ արտահայտված մշակութային եւ պատմական ասոցիացիաբեր, ինչպիսին են՝ պետականության ընդհատում, ազգի բ աժանում տարբեր պետությունների եւ կազմավորումների միջեւ, ռեպրեսիաներ, հալածանքներ, որոնք մաքրել են մտավորականների անփոխարինելի շերտ, բնակչության մասսայական առնմանում, եւ այդ ամենը կեղծ փուչիկների եւ տոնակատարությունների հետեւը թաքցված, Հայաստանում անել մայիսի մեկի երթ նույն խոհրդային ոճով ու ապրել գոյություն չունեցող անցյալով, կեղծ անցյալով, կրկնել կեղծ տոնակատորություններ, այդ համար պետք է լինել ոչ միայն լիովին անտեղյակ, այլ պարզապես կույր։
Նմանապես մարտի ութին ես հիշեցնում եմ այս փոսթերով որ դա ծաղիկների ու շոկոլադի օր չէ, այլ հավասար իրավունքների համար պայքարի օր է։

Այժմ մեր մոտ նույն ոճով միջոցառումներ փորձում են կազմակերպել իշխանությունները, ու դա բավականին տհաճ է նայվում։
Իսկ Փեյսբուքի միջոցառումը, որը կարծում եմ սպոնտան է, իմ համար լրիվ անակնկալ է։
Ու այո, ինձ այդ երթի կողմերը չեք նկատի բնավ։

ու տենց

Armwebs.com Armwebs.com