ասք հեղափոխության մասի

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 6:53 pm April 30, 2011

Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.

Ինչպես գիտենք, էվոլյուցիան ենթադրում է

– փոփոխականություն
– ժառանգականություն
– ընտրություն

Այնպես է ստացվում որ էվոլյուցիայի տեսակետից կարեւորը կոդն է, որը ստուգվում եւ փոփոխվում է, սխալներից ազատվում է, եւ նկարագրում է ավելի ունակ մոդելներ։

Այլ պես ասած՝ դեբագ է լինում եւ կատարելագործվում է։

Հետաքրքիրն այն է, որ մեր կոդը այժմ այն մակարդակի վրա է, որ մեզ արդեն պետք չէ որոշակի ունակությունների զարգացում։ Օրինակ, մեզ արդեն պետք չէ հարյուր հազար տարի էվոլյուցիա որպիսի սովորենք թռչել, կամ խորը լողալ, կամ արագ հաշվել՝ մենք ստեղծել ենք մեքենաներ որոնք մեր տեղը կարողանում են արագ մտածել։
Այնպես որ կարելի է ասել, որ մեքենաները հզորացնելով մեր ունակությունները եւ թույլ տալով թռիչք դարձել են մեր իսկ մասը։
Ես միշտ էժան էի համարում կիբորգների՝ այսինքն մարդկանց եւ մեքենաների ֆիզիոլոգիական խառնվածքի մասին գրքերը։
Սակայն մենք արդեն իսկ հոգեւոր կիբորգներ ենք․ մասամբ այն պատճառով որ ինդուստրիալիզացիան մարդկանց մեծ մասը վինտիկացնում դարձնում է շեստերյոնկաներ, իսկ մասամբ այն պատճառով որ ամեն մեկիս հաշվողական հզորությունները անհամեմատ հզորացել են։ Այդ առումով արտահայտությունը որ նոութբուքը ծրագրավորողի ձեռքի շարունակությունն է վերաիմաստավորվում է։ Ու ոչ միայն կոդագործի՝ ճարտարապետի, ինժեների, գիտնականի, կոմպոզիտորի, նկարչի։
Ու նույնիսկ այն մարդիկ ով չի օգտագործում դրանք, միեւնույն է շահում են։

Փաստորեն դա նշանակում է որ էվոլյուցիայի միջոցով կոդի լավացումը մեզ որպես տեսակի այլեւս պետք չէ։
Մենք ապրել ենք ռեվոլյուցիա։
Մնում է վրձինով երկու դիպչում՝ փոխել կոդի այն մասը որտեղ ծրագրավորված է ծերացումը, ու հասկանալ ինչպես գտնել պիտանի մոլորակներ կամ ստեղծել դրանք։

ու տենց

ասք մայիսի մեկը տոնելու մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 5:11 pm

Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.

Փեյսբուքում միջոցառում են ստեղծել՝ մայիսի մեկի ցույց։
Ուզում են փուչիկներով եւ ծաղիկներով սպառազինված երթ անել եւ նոստալգիկ ոճի հուզմունք ապրել։

Ասեմ, որ երբ մայիսի մեկին երթ է լինում Լոնդոնում, ես դա որոշ չափով հասկանում եմ։ Նրանց մի մասը չի գիտակցում ինչ է անում, քանզի նրանք չեն ապրել պրոլետարիատի դիկտատուրայի օրոք։ Նրանց մյուս մասը ռոմանծիկներ են, ով ասենք Մարքսի գրածները հավանում են։ Նենց չի որ ես չեմ հավանում։
Ու նույնիսկ կհասկանայի, թեկուզ չէի մասնակցի, բայց կհասկանայի, որովհետեւ ինքս բավականին ձեւավորված սոցիալիստիկ հակումներ ունեմ։

Բայց Հայաստանում, որտեղ «հեղափոխությունն» ու «պրոլետարիատի դիկտատուրան» ունի հստակ արտահայտված մշակութային եւ պատմական ասոցիացիաբեր, ինչպիսին են՝ պետականության ընդհատում, ազգի բ աժանում տարբեր պետությունների եւ կազմավորումների միջեւ, ռեպրեսիաներ, հալածանքներ, որոնք մաքրել են մտավորականների անփոխարինելի շերտ, բնակչության մասսայական առնմանում, եւ այդ ամենը կեղծ փուչիկների եւ տոնակատարությունների հետեւը թաքցված, Հայաստանում անել մայիսի մեկի երթ նույն խոհրդային ոճով ու ապրել գոյություն չունեցող անցյալով, կեղծ անցյալով, կրկնել կեղծ տոնակատորություններ, այդ համար պետք է լինել ոչ միայն լիովին անտեղյակ, այլ պարզապես կույր։
Նմանապես մարտի ութին ես հիշեցնում եմ այս փոսթերով որ դա ծաղիկների ու շոկոլադի օր չէ, այլ հավասար իրավունքների համար պայքարի օր է։

Այժմ մեր մոտ նույն ոճով միջոցառումներ փորձում են կազմակերպել իշխանությունները, ու դա բավականին տհաճ է նայվում։
Իսկ Փեյսբուքի միջոցառումը, որը կարծում եմ սպոնտան է, իմ համար լրիվ անակնկալ է։
Ու այո, ինձ այդ երթի կողմերը չեք նկատի բնավ։

ու տենց

Նվեր

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 5:56 pm April 29, 2011

Էս երգը նվիրում եմ [info]iza1976 -ին: Նախապես ասեմ՝ ինձ խփել չկա. ես շատ լավ գիտեմ, որ Զազն իսպանալեզու երգերն այլանդակելու առանձնահատուկ տաղանդ ունի:

Կաշառաբուժությունը կառողջացնի ազգաբնակչությունը

Filed under: Armenian Comedy — Tags: — @ 9:44 am

$100-200 կաշառքից հետո գլխուղեղը ավելի զգոն է դառնում

Երևան – Հայաստանի նորար բշժկության միությունը հանրությանը ներկայացրեց նորագույն և նախադեպը չունեցող բուշման մեթոդաբանություն։ Նորագույն մեթոդը կոչված է առաջին փուլում նվազեցնել, իսկ հետագայում ընդհանրապես վերացնել բոլոր հիվանդությունները Հայաստանում։ Միության նախագահ Վալերի Վերաբերյանը նոր մեթոդը անվանել է «կաշառաբուժություն» և արդեն հացրել է այն պատենտավորել և ստանալ հեղինակային իրավունք։

 

«Մենք երկար տարիներ ուսումնասիրություններ ենք արել, և հանգել ենք այն եզրակացությանը, որ որքան հաճախ հիվանդները կաշառք են տալիս բժիշկին, այնքան նանց առողջությունը լավանում է և ավելի  հազվադեպ են նրանք հիվանդանում», – պատմեց Վերաբերյանը։ «Պիլոտային ծրագում մենք արդեն պարզեցինք, որ մի «պլիտկա» շոկոլադը բուշքույրին արդեն կարող է բուծել հարբուխի թեթև դեպքերը և 61%–ով թեթևացնել հազը։ Ինչ վերաբերվում է ավելի լուրջ կաշառքներին, ապա սրտի վիրհատություն անցնողներին, ապա բժիշկին «լավ՝ մի 2–3 հազարանոց վերաբերմունք» ցույց տալուց հետո, հիվադները այլևս երկրորդ անգամ չեն հիվանդանում», – հավելեց բժիշկը։

Միության հետազոտությունը ցույց է տալիս, որ հնից եկած «մաղարիչների» ավանդույթը բավականին  անարդյունավետ է։ «մաղարիչը» ընդունված է անել միայն հաջող բուժօգնությունից հետո, իսկ դա ա՝ հիվանդին նախապես դրական լիցքեր չի հաղորդում, բ՝  նվազեցնում է հիվանդի իմունային համակարգը բուժօգնությունից հետո։ «Երբ մարդ սկզբից գումար է տալիս, նա դրական սպասումներ է ունենոմ, ավելի լավատեսորեն է տրամադրվում, էնդորֆիններ են մոտը արտադրվում, այսինքն մեր միջամտությունը միանշանակ ավելի հաջող կլինի։ Չեմ հասկանում դուք «Սեկրետը» չ՞եք նայել», – ոգևորված ասում է Վերաբերյանը։

 

Այս հոդվածը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

բժիշկները ասում են որ եթե մարդիկ գիտեն որ  կ պետք է տան ավելի քիչ են հիվանդանում

չվնասված, ու հիմայի համար անբավ(արար)

Filed under: Queering Yerevan — Tags: — շուշան ավագյան @ 5:29 am

>>>

(դիմացի շենքերից, փողոցից, ու հերթական անհանգիստը, որ վարժվածությունից չի վերանում, այժմ մի փոքր ավելի անդուլ կարմիր ու սպիտակ լույսերի հեղեղները)


(չափազանցված հայացքիդ, որ տեղ չեն գտնում կամ չի գտնում Լուի Պոլ Բունի «Ամառը Տերմուրենում»)

(արդարեւ կարելի չէ ըմբռնել և զգալ մէկ անգամէն սովետական քաղաքի ահաւոր մնացորդը)

(որ սեռական օրգանի նման տրոփում է (հար)ազատ լեզվի եզերքին)

(երեք տարի պահանջվեց, որ այն շարունակի մնալ վերացարկված որպես կառույց, ցանցը բռնված է իր ներքին ստասիսով)


(մինչդեռ փաստեր գոյություն ունեն և ի սկզբանե պետք է դրվեին հանրային քննարկման)

(ելնելով այդ տաղտկալի երեկույթից, անձնական շերտը որպես ահազանգ, որպես հարցադրում, որ միշտ արժան է ստուգապէս և իրաւ բախել առարկությանը, 4:00ին կարող ես տեսնել աշխատանքիդ արդյունքները, ի վիճակի ես տեսնելու որ շուրջդ «կանգնածներն այլևս չեն հարցնում», ուղղակի կլլում են «մէկ անգամէն»)

(«սովետական քաղաքի ահաւոր» փոխակերպումը առաջին հայացքից թվում է քմահաճ, գուցե նույնիսկ անբարոյական, բայց դա իրականում կախված է նրանից, թե ինչ ես (հ)անելու, որ «դառնալ»-ը ինքնին մակետ դառնա, և ոչ երկրորդական հատկանիշ)

>>>

Ֆուտբոլ Հանուն Բարեգործության

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 3:56 am
Երբեմն թվում է , որ Մենք այս կյանքում շատ քիչ բաներ ենք ունակ փոխելու: Շատ դեպքերում մենք Մեզ անզոր ու անօգնական ենք զգում կյանքի դժվարությունների առջև: Սակայն լինուն եմ դեպքեր երբ մենք այն ու ամենայնիվ կարող ենք պայքարել կյանքի անարդարության և դժվարությունների դեմ:
Ֆուտբոլ Հանուն Բարեգործության , հանուն մարդկային անտարբերության ոչնչացման: Հանուն Մի Կնոջ առողջության , որն իր կյանքի վերջին 15 տարիներն անցկացրել է աշխատելով այն բոլոր հնարավոր աշխատատեղերում որոնք կարող են լինել գյուղում (Իմ կարծիքով դուք էլ եք հասկանում , թե գյուղական աշխատանքն ինչ ծանր է , այն էլ այնպիսին որը կնոջ համար չի նախատեսված) հանուն իր ընտանիքի և երեխաների: Այժմ նրա առողջությունը վտանգված է…
Ֆեյսբուքյան «Ես Նեռվային եմ» խմբի և «RealMadrid.am» կայքի նախաձեռնությամբ Մայիսի 1-ին Խուլերի Միավորման սպորտային դահլիճում կկայանա Ֆուտբոլային հանդիպում , որտեղ «Ես Նեռվային եմ»-ի թիմը իր ուժերը կչափի Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբի «RealMadrid.am»-ի Թիմի հետ: Հանդիպումը Խոստանում է Լինել Հետաքրքիր և Գոլառատ: Նեռվայինների նորաստեղծ թիմը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Իսկ Մադրիդիստների արդեն իսկ բավական փորձառու թիմին Մի Ամբողջ Ֆան Ակումբի աջակցություն է սպասվում: Աջակցելով իրենց սիրելի թիմերին ներկաները կկարողանան նաև օգնել տիկին Ալինային հանգանակությունների միջոցով: Այնքանով որքանով կկարողանան և կցանկանան:


Եվ Այսպես Հանդիպում ենք Մայիս 1-ին 17:00 , խուլերի միավորման սպորտային դահլիճ: Եզնիկ Կողբացու 69:
Կարող եք նաև տեսնել «event»-ը facebook-ում:

ասք իմ մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 11:05 pm April 28, 2011

Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.


ցՊարոնՍուրեն

ու տենց

ասք քնած մնալու մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 9:45 pm

Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.

ու տենց

ասք արեւածաղիկ վաճառելու մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 9:34 pm

Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.

ու տենց

ասք կրեմլը սպասարկելու մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 9:25 pm

Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.

ու տենց

ասք նախաճաշի մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 9:19 pm

Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.

ու տենց

Ջնջվող սեր

Filed under: Zaruhi Batoyan's Blog — Tags: — շուշան ավագյան @ 8:05 pm

A

Life probabilities 2011-04-28 16:52:45

Filed under: Life probabilities — Tags: — Ely @ 4:52 pm

Words, words, words… please come back to me.

Please come to my mind and let me be able to express myself with you.

I’ve been missing you all. You’ve been coming and gathering together in my blog posts – creating feelings, stories, meanings and plans.

Posts are empty without you… they miss you a lot!

Yeah, I know… I know that you will come only after receiving invitation from my feelings…. And the feelings I have now are too happy to attract you and make you come.

But why won’t you make exceptions… I can’t use you on the expense of my happiness, I can’t feel lonely and upset just to have you around and make up stories with you… the price is too high.

On the other hand, I still need to write and there is a LOT I want to tell. But I feel speechless without you… without you I can’t pour out what’s inside.

I have no alternatives – I can’t draw, sing or play music. You are the only acceptable option, since I can manage you best.

For the sake of old times, please come back! After all we have been so good together and we have shared so much.

When you come, I promise to create the best post with your participation so far J

Ինքնահրկիզում. անսահմանությունից ներս ու սահմանից դուրս

Filed under: blog.banadzev.com — Tags: — շուշան ավագյան @ 12:21 pm

Այն, ինչ պոպուլյար է, ինձ համար չէ, այն, ինչ չի կարող պոպուլյար դառնալ` դրա համար անգամ ջանք չեմ գործադրի: Այս պարադոքսի միակ պարադոքսային դրույթը նրանում է, որ եթե մի բան [...]

Older Posts »

Armwebs.com Armwebs.com