ասք ֆիզիկայի խնդիրները լուծելու մասին
Originally published at Մատյան անկապության. Please leave any comments there.
Համալսարանի դասախոսը խնդրանքով դիմեց Թագավորական Ակադեմիայի նախագահ եւ Նոբելյան մրցանակակիր պարոն Էրնեստ Ռեզերֆորդին։ Նա պատրաստվում էր ամենացածր գնահատական նշանակել իր ֆիզիկայի ուսանողներից մեկին, երբ ուսանողը պնդում էր, որ վաստակել է ամենաբարձր բալլը։ Երկուսը, դասախոսն եւ ուսանողը, համաձայնվեցին վստահել երրորդ, անշահագրգիռ անձի դատողություններին։ Ընտրվեց Ռեզերֆորդը։ Քննության հարցը այսպիսինն էր՝ «բացատրեք, ինչպես հնարավոր է չափել շենքի բարձրությունը բարոմետրի օգնությամբ»։
Ուսանողի պատասխանը հետեւյալն էր՝ «պետք է բարձրանալ շենքի կտուր, իջեցնել բարոմետրը ներքեւ երկար պարանով, այնույետեւ բարձրացնել, եւ չափելով պարանի երկարությունը, ստանալ շենքի ճշգրիտ բարձրությունւը»։
Դեպքը իրոք բարդ էր, որովհետեւ պատասխանը ամփոփիչ էր եւ ճշգրիտ։
Մյուս կողմից, դա ֆիզիկայի քննություն էր, եւ պատասխանը այդքան ել կապ չուներ ֆիզիկայի գիտելիքները կիրառելու հետ։
Ռեզերֆորդը առաջարկեց երիտասարդին կրկին փորձել պատասխանել։ Վեց րոպե հատկացնելով, նա նախազգուշացրեց, որ պատասխանը պետք է ցուցադրի ֆիզիկայի օրենքների իմացությունը։ Հինգ րոպե անց ուսանողը այդպես ել չգրեց ոչ մի բան իր թերթիկի վրա։ Ռեզերֆորդը հարցրեց, արդյո՞ք նա հանձնվում է, սակայն ուսանողը պատասխանեց, որ նա ունի խնդրի լուծման մի քանի տարբերակ, եւ ընտրում է լավագույնը։
Հետաքրքված, Ռեզերֆորդը խնդրեց երիտասարդին պատասխանել։ Նոր պատասխանն էր՝ «բարձրացեք կտուր, նետեք բարոմետրը ներքեւ, եւ պահեք ընկնելու ժամանակը։ Այնուհետեւ իմանալով ժամանակը հեշտ կլինի ստանալ շենքի բարձրությունը»։
Ռեզերֆերդը հարցրեց իր գործընկերոջը, արդյոք նրան բավարարում է պատասխանը։ Նա համաձայնվեց, ասելով որ պատասխանը բավարար է։ Սակայն, գիտնականները խնդրեցին կիսվել պատասխանների այլ տարբերակներով։
- Տարբերակներ շատ կան – ասաց ուսանողը – օրինակ, կարելի է փողոց դուրս գալ մի լուսավոր օր, եւ չափել բարոմետրի բարձրությունը, եւ դրա ստվերի բարձրությունը, ինչպես նաեւ չափել շենքի ստվերի բարձրությունը, այնուհետեւ համաչափությունը հաշվելով, ստանալ շենքի բարձրությունը։
– Վատ չէ – ասած Ռեզերֆորդը։ Այլ տարբերակներ՞։
– Կա շատ պարզ ձեւ, որը, ես վստահ եմ, ձեզ պիտի դուր գա։ Վերցնում եք բարոմետրը ձեռքերի մեջ, եւ բարձրանում աստիճաններով, ընթացքում բարոմետրը պատին հպելով, եւ նշումներ անելով։ Բազմապատկելով նշումների քանակը բարոմետրի երկարությանը, կստանաք շենքի բարձրությունը։ Բավականին ակներեւ ձեւ է։
Եթե ուզում եք ավելի բարդ տարբերակ – շարունակեց նա – ապա կապեք բարոմետրը կարչ թելից, եւ ճոճանակի պես շարժելով, գտեք ձգողականության մեծությունը շենքի հիմքի մոտ, եւ շենքի կտուրի վրա։ Այդ մեծությունների տարբերությունը իմանալով, կարելի է հաշվել շենքի բարձրությունը»։ Կարելի է նաեւ հաշվել բարձրությունը ճոճանակի պրեցեսիան իմանալով։
Եվ վերջապես, ամենալավ մոտեցումը, երեւի կլինի սա՝ վերցրեք բարոմետրը ձեզ հետ, գտեք շենքի կառավարչին եւ դիմեք նրան՝ «պարոն կառավարիչ, ես ունեմ հրաշալի բարոմետր, այն ձերն է, եթե դուք կհայտնեք ինձ շենքի բարձրությունը»։
Այդ ժամանակ Ռեզերֆորդը հարցրեց ուսանողին, արդյո՞ք նա չգիտի խնդիրը լուծելու ընդունված ձեւը։ Ուսանողը խոստավոնեց, որ գիտի, սակայն կուշտ է դպրոցով եւ ուսումնական հաստատություններով, որտեղ դասավանդողները ուսանողների վզին են կապում իրենց մտածելակերպը։
Այդ ուսանողի անունը՝ Նիլս Բոր էր
Իմ nokia n900-ի համար կա ծրագիր, որը ինչքան բարձր է օդ նետվել հեռախոսը։
Այսպիսով, ես գիտեմ խնդրի լուծման մի նոր ձեւ, նոկիայի օգնությամբ ։Ճ
ու տենց









Recent Comments