Ահլ-է հավա
Իրանի հարավային մերձափնյա շրջաններում (մասնավորապես, Մինաբի, Լենգի ու Բուշիր նավահանգիստների միջև ընկած տարածքում) տարածված է քամու հետ կապված մի հավատալիք: Ամենայն հավանականությամբ, այս հավատալիքը պայմանավորված է քաղաքական ու սոցիալական հանգամանքներով: Ըստ այդմ` զար անունով քամիները ներթափանցում են մարդկանց մեջ և մի շարք ծիսական արարողությունների, նվիրաբերությունների միջոցով լքում մարդկանց մարմինները: Այն մարդիկ, ում մեջ ներթափանցում են այս քամիները, կոչվում են Ահլ-է հավա: Քամիների ու մարդկանց միջև միջնորդ են համարվում բաբաները և մամաները, որոնք կազմակերպում են այդ արարողությունները և մարդկանց համար մեկնում քամիների պահանջները: Քամիներն երբեմն մեծ նվիրատվություններ են ցանկանում: Թերևս, պետք է ենթադրել, որ քամիների
առաջնորդները հենց այդ բաբաներն են: Ընդ որում, ահլ-է հավա դառնում են հիմնականում աղքատ, անգործ, անկարող մարդիկ, ովքեր շատ հեռու ու կտրված են արտաքին աշխարհից: Ամենայն հավանականությամբ, այդ մարդիկ, երբ հիվանդանում կամ իրենց վատ են զգում, իրենց վիճակն անմիջապես կապում են քամիների հետ:
Հարկ է նշել, որ զար անունով քամիների հավատալիքները իսլամական երկրներ ներթափանցել են Եթովպիայից: Իրանում առկա սովորույթներն ու ծեսերը տարածված են նաև Եգիպտոսում, Հիջազում, Օմանում: Եթովպիայում ևս հավատում են, որ զարերը չար հոգիներ են, որոնք ապրում են գետերում և աղբյուրներում, երբեմն էլ մտնում են մարդու մեջ:
Ծիսական տարբեր պարերի, թմբուկների հարվածների միջոցով քամիները լքում են մարմինները:
Քամիների հետ կապված տարազան ծեսեր կան: Ստորև հիշատակենք դրանցից մեկը. նախ և առաջ նշենք, որ յուրաքանչյուր քամի ունի իր միջնորդ բաբան կամ մաման, որը քամու պահանջները ներկայացնում է մարդկանց: Ծեսից առաջ սեղանի վրա դնում են տարբեր բուրավետ բույսեր, արմավ, տարատեսակ ուտելիքներ, կենդանու արյուն: Որպես կանոն` բերում են այծի արյուն, որի գլուխը կտրում են ծեսից անմիջապես առաջ: Մինչև քամին այդ արյունը չխմի, նա չի սկսի խոսել և իր պահանջները ներկայացնել: Ուստիև ոչ միայն բաբան պետք է այդ արյունից խմի, այլև հիվանդը: Արնախմությունն ահլ-է հավայի կլանին պատկանելու նշանն է: Բաբայի և մամայի հեղինակությունն էլ որոշվում է խմած արյան չափով:
Голамхосейн Саэди, Одержимые ветрами, М., ГРВЛ, Изд. Наука, 1977, 104с.

























Recent Comments