տեղի ունենալիք № 02

Filed under: Queering Yerevan — Tags: — arpi adamyan @ 6:34 pm December 30, 2009

>>>>>>>>>>>> հունվարի 1-ին, ժամը 02:11

հրավիրում ենք երևանը տարօրինակող նոր տեղի ունենալիքին

որտեղ >>>>>>>>>>>> հանրապետության հրապարակ, հայաստանի ազգային պատկերասրահի դիմացի շատրվաններում

(you are cordially invited to “what is} to take place № 02″ at the republic square, the fountains in front of the national gallery of armenia on january 1, at 2:11am)

Ե՞րբ է սկսվում դարը

Filed under: Smbat Gogyan — Tags: — Արդեն 3-րդ շաբաթն է հայտնի մտքեր են ինձ այցելում @ 12:32 pm

Հարյուր տարին մեկ մարդիկ սկսում են քննարկել թե երբ է սկսվում դարը, իսկ տասը տարին մեկ սկսում են քննարկել, թե երբ է սկսվում տասնամյակը: Իհարկե, բիզնեսի նկատառումներով ձեռնտու է, որ տասնամյակը սկսվի տարին երկու անգամ, օրինակ 2010-ին և 2011-ին: Բայց իրականում տասնամյակը սկսվում է 2011-ին և ահա թե ինչու:

Ժամանակակից օրացույցը շրջանառության մեջ է մտցվել Հռոմի Պապ Գրիգորիի կողմից, որը ուղղել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից ստեղծված օրացույցը: Հիմնական տարբերությունը կայանում էր նրանում, որ Հուլիոս Կեսարի օրացույցում 4 տարին մեկ ՊԱՐՏԱԴԻՐ նահանջ տարի էր, իսկ Գրիգորիի կողմից ներմուծված օրացույցում 100-ի բաժանվող, սակայն 400-ի չբաժանվող տարիները նահանջ չէին: Դրանով է պայմանավորված, որ 16-րդ դարից սկսված այս տոմարները շեղվեցին, իսկ 20-րդ դարերում այդ շեղումը կազմեց 13 օր: Առաջ եկավ ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ:

Հուլիոս Կեսարն իր օրացույցը ստեղծելիս օգտվել էր հռոմեական թվերից I, II, III, IV, V, … IX, X, XI,…. որտեղ 0 չկա: Նույնը երևույթն առկա է նաև հայերիս մոտ, շատերդ դպրոցից կհիշեք հաշվարկի “հայկական համակարգը”
1-ա
2-բ
3-գ
9-թ
10-ժ
11-ժա
19-ժթ
20-ի

0 թիվը եվրոպական մշակույթ մուտք է գործել արաբական աշխարհից: Հուլիոս Կեսարն ու Գրիգորին օգտվել են հռոմեական թվերից, դրա համար էլ իրենց տոմարներում բացակայում է 0 թվականը: Դրա համար էլ ՄԹԱ 1-ից հետո գալիս է ՄԹ 1 թվականը: Ուստի առաջին դարը սկսվում է 1 թվականին ու ավարտվում 100-ին, իսկ 21 դարը սկսվում է 2001-ին:

ARMACAD – forever


Շատ ծիծաղեցի, երբ կարդացի Տիգրանի հեղինակած այս «պարսավագիրը» կամ «ձոնը»։ Շնորհավոր բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
Տիգրան Մաթոսյան
ԱՐՄԱԿԱԴ-forever
- Վերջ, դադարեցնում եմ անդամությունս,- ասացի ինքս ինձ, երբ տեսա ARMACAD-ից ստացված հայտարարությունների հերթական բազմությունը,- փոստարկղումս տեղ ու դադար չկա:
Ընկերս հասկացող հայացքով նայեց ինձ և տարուբերեց գլուխը` որպես համաձայնության նշան
Հաջորդ օրը պետք է մեկնեի արտասահման. թռիչքից մի քանի ժամ առաջ զանգահարեց ընկերս.
- Հո ARMACAD-ից դուրս չե՞ս եկել:
- Դեռ ոչ,- պատասխանեցի,- բայց հենց հիմա նամակ եմ գրում նրանց. պահանջում եմ, որ այլևս հայտարարություններ չուղարկեն:
- Մի շտապիր,- ասաց ընկերս,- պարզվում է` ARMACAD-ի անդամները ազատված են օդի հարկից:
Շատ զարմացա, մի փոքր մտածեցի և որոշեցի նամակս ուղարկել Հայաստան վերադառնալուց հետո:
Մեկ ամիս անց ինքնաթիռով գալիս էի Հայաստան: Ինձ սպասող գործերի շարքում` ARMACAD-ի նամակն ուղարկելը առաջնահերթություն էր, քանի որ այդ կազմակերպության հայտարարությունները ավելի անտանելի էին դարձել: Դրանք այժմ գրոհում էին հարյուրներով, զավթում փոստարկղի ողջ տարածքը և գիշատիչների նման խժռում մյուս կարևոր հաղորդագրությունները
- ARMACAD-ի՞ց եք,- համակարգչի ետևից հարցրեց անձնագիրս ստուգող սահմանապահ ծառայության աշխատակիցը:
- Աաայո,- պատասխանեցի զարմացած, բայց ավելի շատ` վախեցած ձայնով:
- Բարի գալուստ երկիր,- ասաց աշխատակիցը բազմիմաստ ժպիտով:
Դեպի Երևան սլացող երթուղային տաքսու մեջ ծանրութեթև էի անում ինձ հետ պատահածը և ինքս ինձ կրկնում, որ պետք է ԱՆՀԱՊԱՂ դուրս գալ այդ կազմակերպությունից: Փարաքարի լուսաշող կազինոներին հաջորդեցին կահույքի սրահները, և վերջապես երևաց մայրաքաղաքի մուտքը ազդարարող լուսատախտակը: Սակայն ի զարմանս ինձ, հսկայական պատկերի վրա սովորական «Բարի գալուստ»-ի փոխարեն լուսարձակում էր Խաչիկ Գևորգյանի դեմքը: «Ձեր զենքը ARMACAD-ն
է»,- ասում էր նա ժպտացող աչքերով:
Զարմանքս և ջղայնությունս այնքան ուժեղ էին, որ այդ գիշեր ստիպված քնաբեր ընդունեցի, իսկ առավոտյան հազիվ արթնացա, երբ լսեցի դռան զանգը:
Շեմին մի կին և մի տղամարդ էին կանգնած` սև պայուսակները ուսերին գցած:
- Բարև ձեզ,- ասաց տղամարդը և խորիմաստ հայացքով հարցրեց, – Դուք հավատում եք ԱՌՄԱԿԱԴՈՆ-ի գալստյանը:
-Չեմ հավատում,- կտրուկ ասացի ես և շրխկոցով փակեցի դուռը:     
Արագ միացրեցի համակարգիչը, գտա դեռ մեկ ամիս առաջ գրված նամակը և ուղարկեցի armacadem@yahoo.co.uk հասցեով: Թեթևացած շունչ քաշեցի և միացրեցի հեռուստացույցը` հայաստանյան նորությունները իմանալու: Շատ բան չէր փոխվել. տնտեսությունը կազդուրվում էր ճգնաժամից, Հատիսը կրկին հաղթանակ էր տոնել, և Հայաստան էին ժամանել Իրանի նախագահն ու Դալայ Լաման` ARMACAD-ի հատուկ հրավերով: Ես դեռ չէի մարսել այս լուրը, երբ հաղորդավարը ավելացրեց, որ նրանց ուղեկցող 400 պաշտոնյաներ ու հոգևորականներ Երևան էին ժամանել նախկինում ARMAVIA, այժմ ARMACAD-AVIA ընկերության ինքնաթիռներով:
Ինձ մոտ տնից դուրս փախչելու և շփոթմունքս հաղթահարելու ցանկություն առաջացավ: Որոշեցի գնալ գնումներ կատարելու: Ձեռքիս ազդանշանով կանգնած տաքսու դռան վրա մեծ կարմիր տառերով գրված էր «ARMACAD-սերվիս»: Վարորդը ասաց. «Եթե մերոնցից ես, առաջին 20 կիլոմետրը անվճար է»: Հասանք մոտակա «SAS» սուպերմարկետ. այստեղ  վերանորոգում էր: Բանվորները ամրացնում էին դրսի հսկայական ցուցանակը` «SAS: SPECIAL ARMACAD SELL-OUTS»։ «ARMACAD-CITY»-ում մեծ զեղչեր էին, իսկ «STARmacad»-ում ինձանից ընդհանրապես գումար չգանձեցին, քանի որ, ինչպես բացատրեց վաճառողը, իմ հոդվածն արդեն լույս էր տեսել «ARMACAD journal»-ում:
Ես շնչակտուր վերադարձա տուն և բացեցի էլեկտրոնային փոստարկղս. ուզում էի ներողություն աղերսել ARMACAD-ից և խնդրել, որ չեղյալ համարեն իմ նախորդ նամակը: Սակայն ARMACAD-ից արդեն պատասխան էր եկել.  
«Դուք չե՞ք ուզում լինել ARMACAD-ի կազմում: Շատ բարի, այսօր ԵՐԵԿՈՅԱՆ դուք չեք լինի:
Հարգանքներով,
Խաչիկ Գևորգյան»։
Այժմ ԵՐԵԿՈ է: Սկզբից տարօրինակ ձայներ էին լսվում, իսկ հիմա դրսի դռնից և պատուհաններից ինչ-որ մարդիկ են փորձում մտնել իմ բնակարան: Կարծում եմ` ես ճակատագրական սխալ եմ արել: Հուսով եմ այս նամակը կփրկի մյուսների կյանքը: Մնաք բարով և ARMACAD-ի հետ
18.12.2009

«Օտարը» (Ալբեր Քամյու)

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 2:46 am

Հենց նոր վերջացրի: Կայֆն էր, բայց տպավորություն գրելս չի գալիս: Սկզբում ցինիկոտ էր թվում, հետո սկսեցի հերոսին հասկանալ: Ախր տենց մարդիկ էլ են լինում: Ես մի քանի տենցին ճանաչում եմ: Իսկ դատավարության մասն ամեն ինչ արժեր… Ու˜ֆ, էլ գրելս չի գալիս: Գնամ, տեսնեմ՝ ուրիշներն ինչ են ասում էս թեմայով. փառք Աստծո, էս նենց գործ ա, որ շատերն են կարդացել:

ասք հարվածելու մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 12:48 am

հարվածենք բդին ինձյուշկայով։
ինձյուշկան մի տեսակ իմպերիալիստական չէ՞։
հմ՞։ բա ինչո՞վ հարվածենք։

ու տենց

տեքստ

Filed under: Queering Yerevan — Tags: — arpi adamyan @ 12:18 am

-տեսնում ե՞ ս նրան, տեսադաշտը նկարագրի
-կանգնել ա մայթին, դեմքով դեպի մեքենանաերը, մատներով ինչ որ բան ա ցույց տալիս
-իսկ հիմա՞, դեռ կանգնած ա՞
-հա, կանգնած ա ու ժպտում ա, տեսնես ո՞ւմ
-շնչառությունդ փոխվում ա, ձայնդ տատանվում ա, ինչ ես տեսնում…. ինչ ես տեսնում
-նրանց միասին եմ տեսնում
-ի՞նչ են անում
-քայլում են մեզ հակառակ ուղղությամբ
-կանգնեցրա նրանց, լսում ես, ասում եմ կանգնեցրա նրանց, հետո չենք կարողանա
-կորցրեցի տեսադաշտիցս, ուղղությունս դեպի քեզ
-չէ, գնա նրանց հետևից
-անջատում եմ, հետո կմիանամ
-լավ մնա

Planavorum enq handipel
urbat jamy 7in. vochinch
chkaroghatsa asel.
Khandipenq ankyuնum
30 ropeits
28/12/09 19:44

-բայց համաձայն չեմ, չեմ կարա ասեմ ինչ եմ ուզում, բայց համաձայն չեմ
-
-
-խոսել ինձանից ինձ վախեցնում ա: չեմ կարող ինձ ասել
-
-ինձ դուր չի գալիս, չեմ կարա բացատրեմ ինչու, ուրիշ մի բան

-ի՞նչ ա տեղի ունենում
-նրանցից բոլորից, ինչ-որ անհայտ բաներ են պոկվում, չեմ հասկանում, սկսում եմ հավատալ
-ի՞նչ ա տեղի ունենում հիմա
-ագրեսիվ է պոկվում ամեն ինչ
-ասա, ինչ որ պիտի ասես
-հիմա չեմ կարող
-ասա հիմա
-շաղախվում եմ, տեսադաշտս խախտվում է, կորցնում եմ ինձ, հետո կմիանամ, դեռ թաքնված եմ


Նոր տարվա հոտ

Filed under: ձանձրալի՜ պատմություն — Tags: — շուշան ավագյան @ 12:06 am

Էսօր վերջապես Նոր տարվա հոտ առա: Լավ էր՝ ուշքի եկա, թե չէ փետրվար էր դառնալու, ու ես տենց էլ չէի ջոկելու, որ կուրսուս գրելուց վերջին թիվը պիտի 10 լինի, ոչ թե 09:

Ոչ ստացածս առաջին նվերներն ու բացիկներն ինձ հուշեցին, որ տոները հեսա-հեսա են, ոչ արտասահմանցի ընկերներիս ուղարկած "Գիտեմ, որ ձեզ մոտ ավելի ուշ է, բայց Merry Christmas|"-ները, ոչ լույսերի մեջ թաղված քաղաքը, ոչ մորս զարդարած սոճու ճյուղը (ճյուղ, որովհետև արդեն մեծացել ենք, ու եքա տոնածառի կարիք չկա, ու մորս զարդարած, որովհետև արդեն մեծացել ենք, ու հավես չկա), որը նախորդ տարիներից տարբերվում էր նոր լույսերի առկայությամբ ու Պրահայից գնված կարմիր ժապավենների բացակայությամբ, իսկ դրանք վերջին տասներկու տարիներին մեր տոնական ծառի կամ ճյուղի անբաժան մասն էին կազմում: Երբ մորս հարցրի, թե ինչու էս անգամ կարմիր չկա, պատասխանեց, թե՝ հները մաշվել են: Մի ժամանակ Երևանում մենակ մենք էինք կարմիր ժապավեններով տոնածառ ունենում, իսկ մյուսները սովորության համաձայն ինչքան զիզի-բիզի խաղալիք գտնում էին, լցնում էին խեղճ կանաչի վրա, հետո էլ մեզ ձեռ առնում թե՝ էդ ինչ աղքատիկ տոնածառ է: Հիմա արդեն կարմիր ժապավեններ մեր քաղաքի խանութներում էլ կան. քաղաքի տոնածառերը համեմատաբար ճաշակով են դարձել, իսկ այսօր մեր ճյուղի վրա հինգ նոր ժապավեն տեսա. մայրս ճարել էր:

Նոր տարվա մոտենալը զգացի, երբ սկսեցի սենյակս մաքրել: Իմ ալարկոտության պատճառով էդ սուրբ գործին նվիրվում եմ ամիսը մեկ, այն էլ՝ շատ մակերեսային՝ բավարարվելով միայն շորերս պահարանի մեջ դասավորելով ու փոշիները թեթևակի սրբելով: Էսօր ավելի մանրամասն աշխատեցի՝ հերթական անգամ նկատելով, որ լիքը ավելորդ փալաս ունեմ, ու կարելի էր դրանցից ազատվել, որ լիքը անիմաստ գրքեր կան իմ գրապարահարններում, որոնք կարող են որպես ձմեռվա վառելիք ծառայել (սկի բուկինիստները քթներին չեն անի): Ամեն տարի նույն պատմությունը, իսկ մայրս կասի՝ հիմա դրա ժամանակը չի: Ամեն անգամ, երբ հիշում եմ, դրա ժամանակը չի լինում: Վերջը մի օր պահարաններս պայթելու են:

Որոշեցի դարակներիցս մեկի դարավոր-դարակավոր փոշին սրբել: Տարիներ շարունակ ռիսկ չէի անում այն բացել՝ վախենալով փոշու հսկայական շերտից: Դա ինձ չէր էլ խանգարում, որովհետև վաղուց արդեն այնտեղից ոչինչ պետք չէր գալիս: Էս անգամ ռիսկս հերիքեց: Հերթով հանեցի բոլոր ստվարաթղթե, մետաղյա և պլաստմասայե տուփերը, հատիկ-հատիկ փոշիները սրբեցի ու փորձեցի վերհիշել, թե ինչ կա դրանց մեջ: Մեկի մեջ ծրարներ էին դարսված: Դրանք դեռ էն ժամանակներից են կուտակվել, երբ նամակ գրելու մանյակ էի. գժի պես փենփալինգով էի զբաղվում ու շաբաթը տասը նամակ ստանում-ուղարկում: Հետո մյուսը. լիքը չօգտագործված բացիկներ, որոնք տատիկս է ինձ տվել, իսկ ես պահում եմ որպես արվեստի գործերի փոքրացված կրկնօրինակներ, ոչ որպես բացիկներ, որովհետև սովորաբար ինձ պետք են լինում կամ շնորհավորականներ, կամ Հայաստանի տեսարժան վայրերը պատկերողներ: Եվրոմիության քաղաքացին 100 տարի Ռենուարի գործերի կարիքը չունի, իսկ ամերիկացին ուղղակի չգիտի՝ Ռենուարը ով ա: Էն մյուսում իմ ստացած շնորհավորական բացիկներն էին: Հավես անեի, տեսնեի՝ ով ինձ ինչ էր մաղթել տարիներ առաջ տարբեր տոների առթիվ: Պիտի բոլորը նույնը լիներ էլի. երջանկություն, առողջություն բան-ման: 

Դե մնացածն էլ… զարդատուփեր, որոնք երբեք չեմ բացում, որովհետև չեմ սիրում ինձ բռնաբարել զարդերով, իսկ էն քչերը, որոնք օգտագործում եմ, այդ փոշիներից հեռու են, տուփեր, որոնք պարունակում են իմ գժոտ պատանեկության ապացույցները՝ ապարատի լենտերը, որոնք արդեն պատմություն են դառնում, ինչպես կասետները… ցանկացած տեսակի լենտ պատմություն է դառնում, մետաղյա տուփ, որի մեջ Մարիշի քառածալ նամակներն են: Մարիշ, ու՞ր ես, Ռուսաստանից էկա՞ր: Էդ բոլոր տուփերի վրա տեսա ժամանակի թողած զզվելի հետքը, որ քեզ զոռով ասում է՝ աղջի ջան, էլ 14 տարեկան չես: Մետաղյաները ժանգոտել էին, ստվարաթղթե տուփերի կափարիչների ծայրերը պոկռտվել էին, իսկ պլաստմասեները՝ փշրվել: Կային նաև դանիական թղվածքաբլիթների մի քանի դատարկ տուփեր, որոնք իրենց տարիքով հետ չէին մնում մյուսներից, բայց զարմանալիորեն պահապանել էին իրենց թարմությունն ու փայլը: Փաստորեն, տուփերին ծերացնողը ոչ թե իրենց սեփական տարիքն էր, այլ ներսի պարունակության:

Երբ էդ դաժան գործս վերջացրի, հսկայական կապտադեմ նկարս նորից քաշեցի դարակի վրա՝ ևս մի քանի տարով հրաժարվելով նրանից:

Հյուրասենյակում արդեն մեծ սեղանը բացել էին ու տոնական սփռոցը գցել: Այնպիսի զգացողություն ունեցա, որ մի երկու ժամից Նոր տարի կլինի: Չէ, դեռ շուտ է, բայց հոտն արդեն առա:

ասք հարևանների մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 8:43 pm December 29, 2009

և հարգելի հարևաններ, եթե դուք կարծում եք, որ ես ձեր շանսոնն եմ լսելու, դուք քիչմ սխալվում եք։
հիմա դուք armenian space station եք լսելու

ու տենց

ասք ֆեյսբուկյան բառերիս մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 8:41 pm
From screenshots

ու տենց

ասք բարձր սպասելիքների մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 5:47 pm

- էսա 2010-ն ա՞։ Բա ու՞ր են թռչող մեքենաները։ Ու՞ր են Մարս սլացող զբոսաշրջիկային տիեզերանավերը։ Ու՞ր է գրողների, գրողը տանի, պատկերազարդ ապագան։

ու տենց

Չկրկնվող…

Filed under: Zaruhi Batoyan's Blog — Tags: — Zaruhi Batoyan @ 4:43 pm

A

պատմություն բառերի մասին

Filed under: Wars and Peaces — Tags: — շուշան ավագյան @ 4:41 pm

Тест на соотношение Родителя, Взрослого и Ребенка в структуре личности

Ваши результаты:

Ребенок (Ре): 54%
Взрослый (В): 44%
Родитель (Р): 1%

Ре В Р

Пройти тест

hehe :)

ու տենց

Վաղուց չէինք հանդիպել…

Filed under: Zaruhi Batoyan's Blog — Tags: — Zaruhi Batoyan @ 2:45 pm

A

Նկարներ Comedy Night 7-ից

Filed under: Armenian Comedy — Tags: — armcomedy @ 12:40 pm
« Newer PostsOlder Posts »

Armwebs.com Armwebs.com