Առաջին փոսթ…
Բարի գալուստ Արևելք.info կայքէջ:
Բլոգը գտնվում է պատրաստման փուլում: Խնդրում ենք այցելել շուտով…
Your Truth About Caucasus
Բարի գալուստ Արևելք.info կայքէջ:
Բլոգը գտնվում է պատրաստման փուլում: Խնդրում ենք այցելել շուտով…
The above photo is from a silent march against domestic violence that took place last week. I only was able to walk for 30 minutes or so as the march weaved through central Yerevan and later ended with a candlelight vigil. A lot of signs were in English. Some of the folks who organized this were from the diaspora. I’ve mentioned it before, but the subject in Armenia is a bit of a taboo in both rural and urban areas. Some NGOs and the American Embassy are making in roads on reversing the stigma associated with domestic violence.
When I lived in India there was also a big push to educate women to seek help if they were being beaten. I recently met some Iranian women who are studying in Yerevan who also have spoken out about the issue in Tehran. If Armenia adopts laws to protect the victim and enforces them this will be a huge step forward.

«Յոյս»-ի վերջին համարում ներկայացւել է իրանահայ կանանց միութիւնների համռօտ պատմութիւնը։ Այս միութիւնները կարեւոր դեր են կատարել իրանահայ կանանց համար տնից դուրս հասարակական աշխատանքներին մասնակցելու ասպարէզ ստեղծելու եւ նրանց միջեւ հասարակական փոխյարաբերութիւններ զարգացնելու առումով, սակայն զարմանալին այն է, որ մինչեւ օրս, այդ միութիւնների ծրագրերում եւ արձանագրւած նպատակներում ոչ մի բառ գոյութիւն չունի կանանց իրաւունքների եւ հարցերի մասին։ Քսաներորդ դարը բնորոշ է կանանց հարցերը լրջօրէն օրակարգ դարձնելու առումով։ Այսօր ֆեմինիզմի անւան տակ ստեղծւել են գաղափարական տարբեր մօտեցումներ, սկսած ձախ եւ լիբերալ կանացի շարժումներից մինչեւ կրօնական եւ ազգային, սակայն դրանք բոլորն էլ զբաղւում են այնպիսի կարեւոր հարցերով, որոնք մեծ նշանակութիւն ունեն աշխարհի բոլոր կանանց համար։ Այսօր ողջ աշխարհում կանանց միութիւնները զբաղւում են ընտանեկան կեանքում կանանց դէմ բռնութեան, քաղաքական կեանքում կանանց մասնակցութեան, տան մէջ տղամարդու եւ կնոջ միջեւ գործերի արդար բաժանման, ամուսնալուծութեան դէպքում կանանց իրաւունքների պահպանման, աշխատավայրում կանանց համար հաւասար պայմանների ապահովման եւ նման հարցերով։ Սակայն կարծես իրանահայ կինը, թէկուզ կրթւած եւ քաղաքաբնակ, ապրում է ուրիշ աշխարհում։ Իրանահայ կանանց միութիւնները միշտ հիմնադրւել են եւ աշխատում են ծառայութիւններ մատուցելու դպրոցին, եկեղեցուն, ազգին, ծերերին, որբերին, մանուկներին, բայց երբեք՝ քննարկելու, արծարծելու եւ պաշտպանելու համար իրենց կանանց իրաւազուրկ վիճակը։
Սերոժը (Սերժ Մելիք-Յովսէփեանը) մեր հին ընկերներից է, որի բեմադրութեամբ այս օրերին Երեւանի թատերական գործիչների միութեան փոքր բեմի վրայ մեծ յաջողութեամբ ներկայցւում է «Հորաքոյրը եւ ես» թատերգութիւնը: Սերոժը ծնւել է Թեհրանում, Կինօ եւ թատրոն է սովորել Լոնդոնում, Վերադարձել է Թեհրան, ուր 1970-ականներին բեմադրել է «Կիբոսա» եւ «Պարոն Փունթիլան եւ նրա ծառան Մաթին» թատրոնները: Յետոյ, պարտադրաբար, թողել է Իրանը եւ շուրջ երկու տասնամեակ ապրել է Փարիզում: Չորս տարի առաջ, երբ իմացայ, որ Սերոժը որոշել է հաստատւել Երեւանում եւ աշխատել ֆիլմի կամ թատրոնի բնագաւառում, ճիշտն ասած, կասկածում էի, որ արդիւնքում լաւ բան ստացւի: Ինքն էլ էր կասկածում: Բայց լաւ բան ստացւեց: Այսօր նրա երրորդ ներկայցման մասին գովասանքով են խօսում Երեւանում (որպէս օրինակ կարդա «168 ժամ» ինտերնետային հանդէսի յօդւածը): «Հորաքոյրը եւ ես» թատերգութիւնից առաջ նա բեմադրել է երկու ուրիշ գործեր` «Սերոժիկը» եւ «Ազատաբարօն»: Երկուսն էլ յաջող ներկայացումներ են, որոնց միայն Դի Վի Դի-ի վրայ տեսագրւած օրինակն է ինձ յաջողւել տեսնել: Նա Հայաստանում գտել է իր նմաններին եւ հասել մի տեսակ փոխհասկացողութեան. այս մասին են խօսում ներկայացումները, որոնց յաջողութիւնը երաշխաւորւած է հիմնականում ռեժիսորի եւ դերասանի փոխհասկացողութեամբ, քանի որ մեխանիկական արտաքին յարաբերութիւնը այս մարդկանց միջեւ չի կարող որեւէ յաջող արդիւնք ունենալ: Սերոժի թատերական աշխատանքը Հայաստանում իրական այսպէս կոչւած «սփիւռք-Հայաստան» յարաբերութեան նմուշ է, որը հիմնւած է ոչ թէ պետական պաշտօնական բարեացակամութեան, այլ իրական մարդկանց յարաբերութիւնների վրայ: Դա փոխադարձ մշակութային կապ է` ցածից: Հիանալի է եւ ինձ անձամբ ուրախացնում Սերոժի եռանդն ու էներգիան. նրա տարիքում մարդիկ սկսում են մտածել հանգստի կոչւելու եւ դրան վերաբերող հարցերի մասին, իսկ նա կարողանում է նոր միջավայրում, նոր մարդկանց հետ սկսել նոր աշխատանք եւ յաջողել: Իսկ ովքեր աշխատել են թատրոնում, գիտեն ինչպիսի ծանր եւ յոգնեցուցիչ գործ է թատրոն բեմադրելը: Այսպիսի ստեղծագործական եռանդ արդիւնքն է տարիներ կուտակւած ստեղծագործական չիրականացւած մղումների, որն այժմ աւիթ է գտել դրսեւորւելու: Նորանոր յաջողութիւններ եւ աւելի մեծ եռանդ Սերոժին:
Լուսանկարները խօսում են առանց բառերի, եւ լուսանկարչական կայքը հնարաւորին չափ պիտի իրեն հեռու պահի գրաւոր խօսքից: Այսպիսի համոզմամբ է, որ փորձել եմ լուսանկարներիս կայքը միայն բաղկացած լինի լուսանկարներից: Յամենայմ դէպս, անհրաժետ համարեցի, միայն դրա մուտքում, տալ համառօտ կենսագրութիւնս, այնքանով միայն, որ դա կապւում էր լուսանկարչութեան հետ: Այս կենսագրութիւնը բնականաբար պարսկերէնով էր, քանի որ կայքը նկատի էր առնւել պարսիկ դիտողի համար: Այժմ կայքի գլխաւոր էջն ունի նաեւ իր հայերէն տարբերակը, որը կարող էք դիտել այստեղ: Կայքի ալբոմներից երկուսը` Երեւանի փողոցներում եւ Հայաստան խորագրերի ներքոյ ներառում են Երեւանի լուսանկարները:
Recently our already rich collection of magnets has enriched with many items from different countries. E.g., they are
.jpg)
from Prague;
.jpg)
from Naples;

from Rome;
from Venice;
.jpg)
from Biarritz (west coast of France);
from Paris DisneyLand Resort;

from … it’s clear;
.jpg)
from Munich, Bavaria (Germany).
Also I got some souvenirs from some European countries such as a wall clock from Czech Republic which represents their Zolotoy Orloj.
.jpg)
My Mum has been to Italy this month. She has visited Rome, Naples, Siena, Pisa, Firenze, Montecatini Terme, Rimini, Venice, San Marino. She’s very much pleased. Here are some presents.
.jpg)
This mask is from Venice. It is believed that when there was plague in Venice people wore this kind of masks with long noses, which were filled with different herbs, so as to protect themselves from diseases.
.jpg)
These wonderful leather bag and purse are from Firenze (Florence). Aren’t they lovely?
And here are some pictures from Italy, made by mum.
.jpg)
վատ լուսաբանման պատճառներից մեկը հավանաբար անգլերենից հայերեն գիտակրթական
տերմինաբանության չթարգմանված լինելն է, երբեմն անթարգմանելիությունը, իսկ ավելի
հաճախ թարգմանելի արտահայտությունների՝ հայ լուսաբանողի կողմից չիմացությունը։
Խնդրեմ մի օրինակ. «Ազգ» օրաթերթում 2009թ. նոյեմբերի 14-ին տպագրվեց անգլերեն լեզվով իմ հեղինակած
համառոտ հաշվետվությունը Կանադայում կայացած մի կոնֆերանսի շրջանակներում մեր
կողմից կազմակերպված «Հայերն ու իսլամը» նիստի վերաբերյալ։ Մինչ այդ՝ նոյեմբերի
13-ին, առանց իմ իմացության, նույն օրաթերթում տպագրվել էր նույն համառոտ հաշվետվության հայերեն
թարգմանությունը՝ շատ ավելի համառոտ տեսքով։ Այս թարգմանության մեջ
անդրադառնամ մի քանի բացթողումների։ Անգլերեն Assistant Professor համալսարանական
պաշտոնը հայերենում թարգմանվել է ծիծաղելի հնչող «պրոֆեսորի օգնական»
տարբերակով։ Department of Iranian Studies – ը թարգմանվել է «իրանական ուսումնասիրությունների ֆակուլտետ», մինչդեռ հայ գիտական
իրականությունում վաղուց ի վեր իր տեղն ունի «ԵՊՀ իրանագիտության ամբիոնը»։ «Իրանական ուսումնասիրությունների ֆակուլտետ» ձևը պարզապես սխալ է։ Armenian
Studies գիտական ճյուղը թարգմանվել է «հայկական ուսումնասիրություններ» տարբերակով,
մինչդեռ կրկին շատ վաղուց հայոց լեզվում այս գիտական ճյուղը կոչվում է
«հայագիտություն»։ Այլ ոճական սխալներ նույնպես կան, իսկ երկրոդ կարճ
պարբերությունն ընդհանրապես չի արտացոլում անգլերեն նախնական տարբերակում շեշտված
միտքը։
The Armenian chihuahua is already taking lessons on how to use a netbook. It’s been an exhausting day….
Միշտ հուզել է ինձ այն հարցը, թե ինչու է սպորտն այդքան մանրամասն լուսաբանվում լրատվամիջոցների կողմից, իսկ գիտությունը ոչ։ Ինչու՞ ասենք հեռուստատեսային լրատվական բոլոր հաղորդումներից հետո հատուկ սպորտին նվիրված բաժին կա, իսկ գիտությանը ոչ։ Ինչու՞, երբ մեր հավաքականը, կամ անհատ հայրենակիցներից որևէ մեկը հանդես է գալիս միջազգային մարզական ասպարեզում, ապա այդ իրադարձության մասին իմանում են բոլորը, իսկ միջազգային գիտաժողովում հանդես եկած գիտնականի մասնակցությունը անտեսվում է ու մոռացվում։ Սա հայաստանյան իրականություն չէ, ամբողջ աշխարհում էլ այդպես է։ Բայց ո՞րի օգտակար գործողության գործակիցն է ավելի, սպորտային հաջողությա՞ն, թե՝ ակադեմիական։ ԱՐՄԱԿԱԴի շրջանակներում, երբեմն լուսաբանում ենք «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիայի» անդամների՝ գիտական միջազգային ասպարեզներում հասած հաջողությունները։ Կոչ եմ անում նաև բոլոր ցանկացողներին, ովքեր մասնակցել են որևէ միջազգային գիտական սեմինարի, նստաշրջանի ու կոնֆերանսի, տվյալ միջոցառման վերաբերյալ համառոտ մի շարադրանքով հանդես գալ ԱՐՄԱԿԱԴ ցանցի միջոցով։ Պետք է ճանաչել հայ գիտնականներին, հետևել նրանց հաջողություններին, տեղյակ լինել սեփական գիտական ոլորտի միջազգային անցուդարձից այնպես ինչպես ճանաչում ենք հայ սպորտսմենին ու տեղյակ ենք սպորտային միջոցառումներից։ Դե քաղաքական տեղեկատվական հոսքին չեմ էլ անդրադառնում, քանզի այն անսպառ է ու չափից ավելի շատ։
Happy Thanksgiving to all my fellow Americans! We had a Thanksgiving meal this afternoon. Though we swapped turkey for chicken, the meal was still delicious thanks to the help of the tasty pomegranate.
The Armenians here were taken by the holiday. Though family is incredibly important in this country, no similar national holiday exists. Thanksgiving — a day for pausing, reflecting, and thanking — an easy way to transcend cultural barriers.
Recent Comments