Avis Azdagir

За войной в Осетии начнётся Третья мировая?

Filed under: Wars and Peaces — Digest @ 2:42 pm September 26, 2008

Предсказания Ванги сбываются. За войной в

Осетии начнётся Третья мировая?

Предсказания знаменитой прорицательницы продолжают сбываться.

Многие считают, что Ванга предсказала начало Второй мировой, перестройку в СССР, смерть принцессы Дианы и даже гибель подводной лодки «Курск»

Мало кто верит в предсказания провидцев — вплоть до тех пор, как они начинают сбываться. Что касается предсказаний болгарской прорицательницы Вангелии Гуштеровой (более известной, как Ванга), к её словам люди начали прислушиваться уже давно. Причём в основном среди самых известных заслуг прорицательницы — сплошь катаклизмы.

Так, события 11 сентября 2001 года тут же связали с предсказанием Ванги о том, что «братья американские падут, заклеванные птицами железными. Волки завоют из куста, и кровь невинная прольется рекой». По другим свидетельствам, Ванга также предсказала начало Второй мировой, перестройку в СССР, смерть принцессы Дианы и даже гибель подводной лодки «Курск».

Теперь же предсказательнице приписывают предсказание событий, связанных с конфликтом в Осетии. Якобы, по её словам, в 2008 году должны произойти «покушения на 4 глав правительств и конфликт на Индостане», что «явится причиной начала Третьей мировой войны». И вот в СМИ появилась информация о том, что президенты четырех стран — Украины, Эстонии, Литвы и Польши — срочно вылетают в Тбилиси для того, чтобы ознакомиться с ситуацией на месте.

Такое совпадение переполошило многих блогеров, ведь, по словам Ванги, начало Третьей мировой назначено уже на 2010 год. Однако нашлись и те, кто отнёсся к этому сообщению со здоровым скептицизмом. Не верят в предсказания Ванги и эксперты. Психолог Юрий Горный, уже 40 лет занимающийся изучением экстрасенсорных способностей человека, говорит, что Ванга обладала отличным даром внушения, но никак не способностью видеть будущее.

AIF.RU

Нани Брегвадзе отказалась петь в Петербурге

Filed under: Wars and Peaces — Digest @ 2:07 pm

Нани Брегвадзе отказалась петь в Петербурге

Грузинская певица отменила концерт, не объяснив причин

Шарль Азнавур назвал талант Нани Брегвадзе чудом
Шарль Азнавур назвал талант Нани Брегвадзе чудом
26.09.2008 12:23

Сегодня, 26 сентября, в петербургской капелле должен был состояться концерт знаменитой грузинской певицы Нани Брегвадзе.

“Концерт отменен. С нами разговаривал администратор Брегвадзе, он сказал, что концерт отменен, не объяснив причин. Они просто отказались от аренды зала. Все завершилось на стадии переговоров”, - сообщила журналистам администратор по связям с общественностью Государственной Академической Капеллы Санкт-Петербурга Ирина Гладунко.

Нани Георгиевна Брегвадзе родилась в 1938 году в Тбилиси. Закончила  Тбилисскую Государственную консерваторию им. В.Сараджишвили по классу фортепиано. Полюбилась зрителям за красивый голос, эмоциональность исполнения, сценическое обаяние и артистизм.  В 1968 году получила звание заслуженной артистки Грузии, в 1974 году -  народной, а в 1983 году была удостоена звания народной артистки СССР, напоминает РИА “Новости”.  Её знаменитый «Снегопад» люди старшего поколения любят и поют до сих пор.

Напомним, «горячее лето 2008-го» сильно осложнило российско-грузинские отношения. Например, известный грузинский артист Вахтанг Кикабидзе отменил свой октябрьский концерт в Москве и отказался от российского Ордена Дружбы.

http://kp.ru/online/news/145176/

Filed under: Independent Armenia — Tags: — Xoren @ 12:18 am September 25, 2008

Ես կոշտ էի ու ճաքճքված և ատում էի արևը, որովհետև նրա տակ իմ ճաքերը ավելի էին մեծանում և խորանում և իմ մեջ ոչինչ չէր աճում: Ես անապատ էի և շուրջս ոչ ոք չկար, որովհետև ոչ ոք չէր ցանկանում այդտեղ լինել: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու չկան մարդիկ այս կողմերում, բայց ես հստակ գիտակցում էի, որ այդ բոլորի պատճառը ինչ-որ մի բանի բացակայությունն է: Եթե ես գտնեմ այդ բանը, ես չեմ լինի այսպես չոր և անպետք, լցված ատելությամբ, և մարդիկ սիրով կգան ինձ մոտ: Ես այդպես ապրում էի գիշեր ու ցերեկ, օր օրվա հետևից, և ամեն բան նույնն էր ու տաղտկալի, չոր և միապաղաղ: Իմ վրայով միակ գնացողները կարիճները և մողեսներն էին:

Մեկ օր` առավոտյան, ես արթնացա քնիցս և նկատեցի, որ ինչ-որ մեծ բան կա ինձ վրա: Մինչ ես փորձում էի հասկանալ, նա սկսեց շարժվել և ես հասկացա, որ դա մարդ էր: Նրա շարժումներից և տնքոցներից հասկացա, որ շատ հոգնած էր: Նա մի քիչ հարմարվեց ինձ վրա և դողղացող ձեռքը մեկնեց դեպի իր ուսապարկը և այնտեղից հանեց մի սև, քառակուսի աման: Նա զգուշությամբ բացեց ամանի բերանը և կամացուկ մոտեցրեց դողղացող, ինձ նման ճաքճխված շուրթերին: Նա փակել էր աչքերը, որովհետև գլուխը բարձրացրել էր վերև և երկու ձեռքերով վերև էր պահել ամանը: Ես նման բան չէի տեսել երբեք: Ինձ շատ հետաքրքրեց, թե ինչ կա այս ամանի մեջ, որին նա այդպիսի վերաբերմունք էր ցուցաբերում: Ես շատ զարմացա և իմ մեջ մեծ ցանկություն առաջացավ գոնե մի փոքր ունենալ այդ ամանի պարունակությունից: Երբ նա հագեցավ, ամանը գլխիվայր շրջեց ինձ վրա և թափ տվեց: Այդ վայրկյանին մարմինս միանգամից ցնցվեց և փշաքաղվեց, երբ այդ ամանից մի քանի կաթիլ կաթաց ինձ վրա: Դա նման չէր ոչ մի երկրային սողացող զգացումի, որ ես ունեցել էի առաջ: Այն սառն էր, բայց այն հալեցրեց ինձ և այդ կաթացած տեղերը փափկեցին: Ես ցնցվել էի և ուզում էի ասել նրան, որ մի քիչ էլ տա, բայց նա վեր կացավ և քայլեց առաջ: Ես չգիտեի` ինչ անել, ում գոռալ, ում դիմել և ինչպես: Ես հասկացա, որ դա այն պակասող բանն է, որը կվերականգնի իմ ճաքերը և մարդկանց կբերի դեպի ինձ: Բայց ես չգիտեի` ում դիմել:

Միակը, ում տեսնում էի ամեն օր , արևն էր, ում ես տանել չէի կարող, որովհետև նա էր իմ բոլոր ճաքերի պատճառը: Բայց ես հասկացա, որ ունեմ երկու ընտրություն` կամ ես շարունակում եմ ատել արևը և չեմ սիրում նրան իմ ճաքերի պատճառով, և նա էլ չորացնում է այն մի քանի կաթիլը, կամ էլ ես չեմ նայում ճաքերիս, մոռանում եմ իմ նախկին ցավերը և խնդրում եմ արևին մի փոքր մեղմացնել տաքությունը , որպեսզի այն մի քանի կաթիլը չվերանա: Ընտրությունն ակնհայտ էր, և ես որոշում կայացրի: Ես ասացի.” Ներում եմ քեզ, արև’, ես չգիտեմ` կարող ես դու տալ ինձ այն մի քանի կաթիլից թե ոչ, բայց գիտեմ, որ եթե ինձ էլ դու ներես կոշտության ու կոպտության համար, և այն բանի համար, որ միշտ հետ եմ վերադարձրել քեզ քո տաքությունը , և մի փոքր մեղմացնես քո շողերը, ես կկարողանամ մի քիչ ավելի երկար պահել այս մի քանի կաթիլը”:

Հանկարծ նա մթնեց և ծածկեց իր երեսը այնպես, որ ես նրան չէի տեսնում և իմ վերևում ամբողջությամբ սև էր: Այդ սևը սկսեց բարձր ձայներով գոռգռալ և ուժեղ լույսեր արձակել ինձ վար: Այդ մեծ անհայտը հանդարտվեց, եղավ մութ լռություն և հանկարծ, օ հրաշք, նա սկսեց տեղալ այդ նույն կաթիլներով, բազմաթիվ այդպիսի կաթիլներով ուղիղ ինձ վրա: Նա այնքան շատ տեղաց, որ ես թրջվեցի ամբողջությամբ և ամենուր, հալչեցի ու իրար միացա, դարձա մեկ ընդհանուր զանգված: Երբ նա դադարեց տեղալ և առավոտյան նորից բարձրացավ արևը, ես նայեցի ինձ լույսի տակ և տեսա, որ անձև եմ ու ցեխ եմ ամբողջությամբ: Ես հարցրեցի արևին, թե ինչ անեմ այս դեպքում: Նա մի քիչ բարձրացավ և սկսեց շողալ: Այդ պահին ես նկատեցի, թե ինչպես է գոլորշին բարձրանում ինձնից վեր: “Մի?թե արևը հետ է վերցնում”,-մտածեցի ես: Բայց այն, ինչ տեսա, հաջորդ վայրկյանին, դատարկեց իմ բոլոր մտքերը: Ինձնից դուրս եկած գոլորշին արևի շողերի տակ ձևավորեց բազմերանգ մի կամար, ինչպիսին ես երբեք չէի տեսել, չէի կարող նույնիսկ մտածել: Ես ապշահար նայում էի այդ գույներին` զարմանալով, թե միթե հնարավոր է ինձնից այդպիսի բան դուրս գա և այսքան տարի այդ մասին չեմ իմացել: Ես նայեցի այնքան երկար, մինչև այն կամաց-կամաց սկսեց անհետանալ:

Ես միանգամից սթափվեցի: “Իսկ հիմա ինչ?”,-հարցրի արևին: Նա լռեց, բայց ես զգացի, թե ինչպես են ինչ-որ բոբիկ ոտքեր քայլում վրայովս` մի փոքր խրվելով: Նա գրեթե մերկ էր, եկավ խոնարհվեց ինձ վրա և ձեռքերով սկսեց ծեփել ու ինչ-որ բան պատրաստել ինձնից: Նա ծեփեց ոտքեր, մարմին, ձեռքեր, գլուխ…

Պատրաստեց ինձ ճիշտ իր նմանությամբ ու պատկերով: Բայց ես դեռ շատ ցեխ, անտաշ ու անշարժ էի նրան նմանվելու համար: Այդ ժամանակ նա ձեռքերով գրկեց ինձ, բերանը մոտեցրեց և փչեց իմ մեջ: Այն մտավ իմ գլխով, սահեց ներքև, սարքեց ոսկորներ, սկսեց բաբախել, աճեց ինձանում, աճեց ինձ վրա, ձևավորեց ինձ, կապեց ինձ իրար, դուրս եկավ ինձնից, ներս մտավ իմ մեջ, ծալեց ծնկներս, աղ դարձավ աչքիս, և ես տեղացի նույն կաթիլներով նրա ոտքերին…

Անկախություն միայն թղթի վրա…

Filed under: Independent Armenia — Tags: — Arman Mikaelyan @ 11:41 pm September 24, 2008

 Անկախություն միայն թղթի վրա…

“Անկախություն միայն թղթի վրա…”. այսպես եմ բնորոշում մեր հանրապետության անկախությունը: Ցավալի է, որ մեր պետությունն այնքան հզոր չէ, որպեսզի կարողանա բացարձակ անկախություն ձեռք բերել: Սա մեծ պետությունների քաղաքականություն է . փոքր պետություններին, ինչպիսին Հայաստանն է, պահել իրենցից կախվածության մեջ: Այս կախումը թույլ չի տալիս կայացնել ցանկալի պետական որոշում այս կամ այն հարցի շուրջ:

Հայերիս համար կա Ռուսաստան, կա Ղարաբաղյան հիմնախնդիր, կա հարևան երկրների կողմից շրջափակում…

Այս և նմանատիպ այլ խնդիրների առկայության պարագայում մեր երկիրը ստիպված է կայացնել ռուսամետ որոշումներ: Ռուսաստանը հզոր երկիր է և մեծ դեր է խաղում մեր տարածաշրջանում առաջացած կոնֆլիկտների լուծման հարցում: Ստեղծված իրավիճակում Հայաստանի կողմից Ռուսաստանին բարեհաճ որոշումներ կայացնելը, կապված օրինակ Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության հետ, դառնում է պարզապես տրամաբանական և նույնիսկ անխուսափելի: Չէ? որ ունենք այնպիսի հարևան, ինչպիսին Ադրբեջանն է և նրան ամեն վայրկյան օգնելու պատրաստ Ադրբեջանի խորթ մայր համարվող Թուրքիան: Փաստորեն ստացվում է այնպես, որ մենք` հայերս, պետք է մի բան էլ ուրախ լինենք, որ Ռուսաստանի պես հզոր երկրից որոշակի կախում ունենք: Կախված լինել որևէ մի երկրից այդքան էլ մեծ չարիք չէ. աշխարհի բանն է այդպիսին. “Եթե ուժեղ չես, կախված ես ուժեղից”: Սա պարզ տրամաբանություն է: Ստացվում է, որ նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր երկիրը կարող է կախված լինել Եվրոպայից, եթե իհարկե, վերջինս միասնական է մի հարցի շուրջ:

Վերադառնալով Հայաստանին` արդեն ուրախությամբ նշում եմ`” Անկախություն թղթի վրա, սակայն, այնուամենայնիվ, ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ”:

‹‹Էս էլ մեր անկախ Հայաստանը››

Filed under: Independent Armenia — Tags: — chokko @ 8:44 pm September 23, 2008

‹‹Էս էլ մեր անկախ Հայաստանը››

 

- Էս խի՞ սենց եղավ, Արմեն ջան: Ե՞րբ ա պրծնելու էս ամեն ինչը: Ե՞րբ ենք մի օր հանգիստ քնելու, տուն գնալու, մեր երեխեքին, կանանց տեսնելու: Դու չես հոգնե՞լ էս պատերազմից, կռիվներից, զոհերից…

- Գևո՛րգ, ախպե՛ր, դիմացի՛ր: Բան չմնաց: Մի քանի օրից էս կռիվն էլ կպրծնի, մենք էլ տուն կգնանք ու մի մեծ սեղանի շուրջ կնշենք մեր ազգի հաղթանակը: Ի՜նչ քեֆ ենք անելու: Մենակ թե, պիտի պրծցնենք            էս ամեն ինչը, մենք մեր երեխեքին կռիվ չպիտի ժառանգենք: Պիտի մեր անկախությունը պահենք, պիտի մեր երեխեքը անկախ երկրում ապրեն, մեծանան: Բայց մե՛նք պիտի վաստակենք մեր անկախությունը, Գևո՛րգ, ոչ թե մեզ ուրիշները նվիրեն կամ շպրտեն մեզ վրա ոչ մի բանի պետք չեկող անկախություն ու հետո երբ ուզեն, մեզնից խլեն այն: Մե՛նք պիտի հասնենք լիարժեք անկախության ու այն ժառանգենք մեր սերունդներին: Բա էսքան տղերք իզուր զոհվեցի՞ն , ախպե՛ր. Համոն, Հովոն, Սերոբը, Գագոն, Պուճուրը, Կյաժը, Դևը, Միսաքը, Ասկոլկան… ո՞ր մեկի անունը տամ: Ամեն մեկը իրանց ընտանիքի ճրագն էր: Պիտի հաղթենք, Գեվ ջան, ուրիշ տարբերակ չկա: Վե՛ր կաց, էդ ոչխար թուրքերը երևի էլի սովածացան, հաց են ուտում, ինչքան ժամանակ ա կրակոց չկա: Արի մենք էլ գնանք միանանք մեր ջոկատին, մի քիչ շունչ քաշենք:

1991 թ. սեպտեմբերի 15: Հայաստանի սահմանամերձ Սրաշեն գյուղը վաղ առավոտից ադրբեջանական ռազմական ուժերի թիրախն է դարձել: Հինգ ժամ անընդհատ թշնամին կատաղի կրակ էր բացել հայերի պաշտպանական դիրքերի վրա, հրետակոծում էին գյուղը, ավերակների վերածում տները: Զոհեր կան: Բայց մեր տղաները դիմանում են…առայժմ: Թիկունքից օգնություն չկա: Սրաշենի մոտակա անտառում 25 հոգուց բաղկացած ջոկատը հավաքվել է և որոշում է իր անելիքը.

- Հակո՛բ, վիրավորները ո՞նց են,- հետաքրքրվում է ջոկատի հրամանատար Կառլեն Ստեփանյանը, ով միակ պրոֆեսիոնալ զինվորն է ամբողջ ջոկատում, կռվել է նաև Աֆղանստանում:

- Վտանգ չկա, կապրեն,- պատասխանում է Հակոբը` ջոկատի բժիշկը. Երևանի բժշկական համալսարանն է ավարտել:  

- Տղե՛րք, բա Արմենն ու Գևորգն ու՞ր են,- շուրջը նայելով զինվորներին հարցրեց հրամանատարը:

- Մի կես ժամ առաջ մեզ հետ էին,- պատասխանեց Միրիկը,- բայց հետո իջան դեպի գետը, ասացին կարողա էնտեղից թուրքերը մտնեն գյուղ… Հե՜նա, եկան..սաղ սալամաթ են: Նենց էլ քայլում են, ոնց որ գնացել են Բաքուն գրավել, եկել:

- Լավ ա… փաստորեն ոչ մի զոհ չունենք, երկու հոգի վիրավոր են,- ասաց բժիշկը ու նայեց հրամանատարին, որը ժպտաց ու ասաց.

- Դե, տղերք, եկեք, հավաքվեք, մի կտոր բան ուտենք:

Այդ պահին սկսեց աղմկել ռացիան. ոչինչ չէր հասկացվում: Հոպարը, որի իսկական անունը Միշա էր, կարգավորեց ռացիայի հաճախականությունը: Գծի վրա մի ադրբեջանցի էր: Ազերին պահանջում է էրմենի մեկին` խոսել իր հետ: Առայժմ միայն հայհոյում էր:

- Տուր մի ինձ, տեսնեմ ինչ ա ասում էդ շիլ ընգածը,- նստած տեղից Հոպարին դիմեց ջոկատի ամենաավագ զինվորը` հիսունութամյա Ղարաբաղցին.

- Լսում եմ, խոսի՛ր,- ասաց ադրբեջաներեն:

- Էրմենի՛, ի՞նչ ես նապաստակի նման թաքնվել անտառում: Իմացի՛ր, շուտով կլինենք Սրաշենում, ձեր աղջիկները մերը կլինեն, քեզ էլ հենց էդ անտառում թաղելու եմ:

- Козел несчастный, мать твою…

- Սպասի՛ր, համբերի՛ր, քեզ մորթելու եմ:

- Դժվար գործ է:

- Տեղդ ասա՛:

- Արջի անտառում եմ, գիտե՞ս Արջի անտառը:

- Գիտեմ, աչքիս առաջ է, մեր տարածքներն են:

- Հետո՞:

-Հետո էն, որ դուք էս պատերազմում պարտվելու էք, թեկուզ ռուսները ձեզ են օգնում: Դուք բութ եք: Դուք գիտեք, թե որ անկախ եք, կարաք ում հետ ուզեք կռվեք: Դուք անկախ չեք, դուք ռուսների ճորտն եք ու միշտ էլ տենց եք մնալու: Ռուսները ձեզ օգնում են, բայց հետո, երբ, որ էս ամեն ինչը ավարտվի, ձեզ կովի նման կթելու են: Դուք ոչինչ չունեք. հաց չունեք, զենք չունեք, բենզին չունեք: Դուք ախր շաքար էլ չունեք: Եվ կարելի՞ է իմանալ, թե ուր եք գնում տենց դատարկ գրպաններով: Դեպի կործանու՞մ:

Ձեզ երբեք ոչ մի երկիր չի հարգի, որովհետև դուք ոչինչ չունեք, ձեզ միշտ օգտագործելու են ու դեն նետեն: Իսկ մենք, նավթ ունենք, հասկանու՞մ ես, սև ոսկի… չէ՜, դա քո խելքի բանը չի: Մենք մեր նավթը ոնց ուզենք, կօգտագործենք, զենք կառնենք ու կգանք ձեր վերջը կտանք:

- Հա, ճիշտ ես: Մենք ոչինչ չունենք: Բայց հաղթելու ենք, որովհետև դուք թույլ եք: Դուք զենք ունեք, բայց չգիտեք ինչպես օգտագործել:

- Էրմենի՛, գալիս եմ մոտդ, ի՞նչ բերեմ,- հարցրեց ազերին մի փոքր դադարից հետո:

- 20 լիտր բենզին, չմոռանա՛ս:

- Նայիր ժամացույցին: Մինչև տասը րոպե գալիս եմ: Կրկնում եմ, մինչև տասը րոպե:

Նայեցին ժամացույցին:  Սպասեցին: Ինչ-որ բան կռահեցին: Ուղիղ յոթ րոպե հետո անթիվ քանակությամբ հրթիռներ պայթեցին Արջի անտառի գլխին: Ծխի ու փոշու ամպը ծածկեց անտառը: Տիրեց լռություն:

Նորից ռադիոկապ հաստատվեց, ազերին էր.

- Հը՞, ո՞նց էր: Ճիշտ է՞ր:

- Լավ էր, բայց դեռ այստեղ եմ:

- Տեսա՞ք ինչ արեցին,- շորերից փոշին մաքրելով` ասաց հրամանատարը:

- Շատ ճարտար լեզու ուներ տնաշենը,- քմծիծաղելով ասաց Հոպարը:

- Բայց մի երկու ճիշտ բան էլ ասաց,- ատամները կրճտացնելով վրա բերեց Գևորգը: - Մենք կյանքում լիարժեք անկախ չենք լինի:

- Բայց մենք անկախության համար ե՞նք կռվում,- զարմացած հայացքով նայելով զինվորներին` հարցրեց Միրիկը: - Մենք սենց էլ անկախ ենք: Հիմա կռվում ենք, որ Ղարաբաղն էլ անկախ լինի:

- Տո՛ , ի՞նչն ես անկախ է,- զայրացավ Գևորգը,- ռուսը, հանկարծ ձեռքը գլխներիցս քաշի` կորած ենք: Էդ ա՞ մեր անկախությունը: Տենց անկախություն չի լինում: Շան որդի թուրքը ճիշտ էր ասում:

- Հա, բայց իրանք էլ չեն անկախ,- ասաց բժիշկը` կարծես թե ուրախացած: - Իրանք էլ Ամերիկայի ճորտն են:

- Իրանց պրոբլեմը քեզ չեն տվել,- վեր կացավ նստած տեղից հրամանատարը և դիմեց տղաներին: - Անկախ ենք, թե չէ` պիտի պաշտպանենք մեր հայրենիքը: Եկեք որոշենք տեսնենք ոնց ենք դիմադրում էս թուրքերին: Էդ թիկունքից խի՞ չեն օգնում է, չհասկացա: Հո քարով չենք կռվելու: Զենք ա պետք:

- Ասում են Երևանից բարձրաստիճան զինվորականների խումբ ա եկել: Բոլորով գնացել են եղնիկի միս ուտելու: Թիկունքում մարդ չկա,- ասաց Ղարաբաղցին: Վերջում հայհոյեց ինչ-որ մեկին:

Հանկարծ նորից սկսեց աղմկել ռացիան: Այս անգամ պատահականորեն միացել էր ռադիոն` Երևանի ռադիոն. ‹‹ Սիրելի երևանցիներ, սիրով հայտնում ենք, որ Երևան-Անթալիա չվերթի տոմսերը էժանացել են 10 %-ով››: Նորից խախտվեց ռադիոկապը…

- էս էլ ձեր անկախ Հայաստանի անկախ մայրաքաղաքը: Մեր վիճակին նայեք, իրանց հավեսին…և ինչի՞համար ենք կռվում: Որ գնան Անթալիա՞,- ձեռքը թափահարելով` հիասթափված ասաց Գևորգը և գնաց ջուր խմելու:

1991 թ. սեպտեմբերի 21:

Սրաշենում քանի օր է զինադադար է: Գյուղում իր գործունեությունն է շարունակում ‹‹Կովսական›› կոլեկտիվը: Մի քանի հարյուր կիլոգրամ պանիր է արտադրվել: Բայց արի ու տես, որ արտադրողն իրավունք չունի այն գնելու: Այսպես է որոշել կոլեկտիվի վարչությունը. դրված են առասպելական գներ, ուստի պանիրը գնեցին նոր Հաճնից ժամանած ադամանդագործները:

Կոլեկտիվի պանիր արտադրողները զարմացած են.

- Ա՜յ քեզ բան, ա՜յ քեզ անկախ Հայաստան: Մենք արտադրում ենք, բայց ոչ կարող ենք գնել, ոչ էլ մեզ տալիս են,- ձեռները ծնկներին խփելով հարևան Նինային  պատմում է Մանյան:

- Հա, աղչի, Մանյա, ասիր անկախ Հայաստան, հիշեցի: Էսօր էն հանրաքվեն ա:

- Ի՞նչ հանրաքվե:

- Դե էն, որ պիտի ասենք ‹‹այո›› կամ ‹‹ոչ›› անկախությանը:

- Դե ախր անիմաստ չի՞ էս հանրաքվեն: Եղած, չեղած: Օգոստոսից հետո ԽՍՀՄ չկա: Էս ‹‹այո››-ն ու ‹‹ոչ››-ը ինչի՞ համար ա: Ասենք, թե ասացինք ‹‹ոչ››: Ո՞վ ա գալու մեզ պահի: Էլ ԽՍՀՄ չկա, եթիմ ենք մնացել, պիտի մենք մեր գլուխը պահենք: Պարզ չի՞, որ անկախ ենք լինելու: Բայց թե Էս անկախությունը ինչ ա տալու մեզ, Աստված գիտի:

- Դե առայժմ լավ բան չի տվել: Մենակ կռիվ ենք տեսել, զոհեր… ապրանքների գների բարձրացում: Կյանքը դժվարացել ա, ինչ անկախ ենք դարձել:

- Աղչի, ասում են հետո լավ ա լինելու: Դիմացիր:

- Վախենամ, թե էդ հետոն մինչև գա, ես արդեն մեռած լինեմ: Ես հեչ է, գոնե ծոռներս տեսնեն էդ լավը:

1993 թ. նոյեմբերի վերջ:

Ավարտվում է պատերազմը: Ազերիները հեռանում են հայկական տարածքներից: Հսկայական անմարդաբնակ տարածքներ են առաջանում նորանկախ Հայաստանի կազմում: Գալիս են նոր բնակիչներ: Գալիս են բեռնատարներով, բնակություն են հաստատում ՀՀ-ում: Սկսվում է նոր պատերազմ` հայերի մեջ. Թալան:

- Անկախ Հայաստանը իր հետ մի բարիք չբերեց: Սովետի ժամանակ բոլորս հավասար էինք: Նույնիսկ պատերազմի ժամանակ, երբ դեռ չէինք զգում անկախության համը, հավասար էինք: Թալանի ժամանակ բաժան-բաժան եղանք: Լավ ժամանակներ չեն գալիս: Ընդհանրապես, սխալ էր էս անկախությունը: Բայց էս թալանը մեր կյանքը ուղիղ մի տարի վեց ամիս երկարացնելու է,- իր հաշվարկներով մոլորված` փիլիսոփայում է դերձակ Աշոտը: Հետո մեղմացնում է,- Բա պիտի բերենք, որ ավերածն ու վառածը վերականգնենք: Ուրեմն` թալան չէ, տեղափոխություն է:

Հատվում են անտառներն ու այգիները, Սոսյաց անտառը հաշմանդամ է դառնում,  տապալվում են սրբազան ծառերը, սոսիների ճերմակ իրանները հայտնվում են հզոր բեռնատարների թափքերում… դեպի Երևան:

2005 թ.: Սրաշեն:

- էս էլ մեր անկախ Հայաստանը,- մահճակալում պառկած արցունքները սրբելով ասում է իննսուներեքամյա Մանյան: - Փաստորեն խեղճ Նինան ճիշտ էր գուշակել… լավը ոչ ինքը տեսավ, ոչ իրա երեխեքը, ոչ թոռները, ոչ էլ ծոռները: Երկու տղա ունեի: Մեկը պատերազմում զոհվեց, մյուսն էլ պատերազմից հետո գնաց Ռուսաստան, էնտեղ մահացավ: Թոռներս Ռուսաստանում են: Հարևաններս են ինձ պահում: Ասում էին լավ է լինելու: Բայց…ուր է, թե… պարզվեց, մի քանի հոգու համար էդ լավը եղավ, ոչ թե ամբողջ ժողովրդի: Դե ես էսօր կամ, վաղը չկամ: Ուղղակի կուզեմ, որ ամեն ինչ լավ լինի, էս ժողովուրդն էլ չի դիմանում:

 

Նյութում ներկայացված յուրաքանչյուր դրվագ իրականություն է: Որոշ հերոսների անուններ տարբեր պատճառներով փոփոխված են, հերոսների խոսքերը օգտագործված են առանց փոփոխությունների:

 

 

 

 

Older Posts »