Avis Azdagir

չնդոների վերջը գալիս ա

Filed under: Independent Armenia — levart @ 12:28 pm November 10, 2008

առաստաղի նեղ պատուհանից հետո…նոր սխալների նոր առաստաղն է..անկախության առաստաղը, որը չի փոխվել սովետից սկսած.. կռիշ աշխատողների ինստիտուտը չի փոխվել…կռիշ է պետք մեզ հայտնի թե գագոներին և թե սամոներին: Պատճառը հայտնի է. վախվորած ուռոդների ոհմակը Ցեղասպանություն ապրած և պետականություն չունեցող ժողովրդի ցավալի, ողբերգական զավակն է, <վայ, զավակը>, որը չի կորցրել իր խիղճը, քանի որ չունի այդպիսին: Ունեցվածքի համար վախեցած` նրա գեներում ապրվում է այն ցանկացած պահին կորցնելու հնարավորությունը…թուրքի, թե հայի կողմից` կարևոր չէ..պակաս դաժան չի և այսօրվա հայը..առհասարակ հայի մեջ նստած անկախությունը` այլանդակ է այն ամենաթողության և տոտալիզմի միջև սահմաններ չի դնում, չի զգում, չի հասկանում ու գիտակցում: Անգամ տոտալ անկախությունը բերում է քաոսի, սա հայտնի է..այսօր տեսականորեն անկախ են նրանք, ովքեր ունեն փող ու չունեն խիղճ…առհասարակ տոտալ տգիտության մեջ միշտ անկախ ու անկաշկանդ են միայն նրանք, ովքեր անխիղճ են: Օրինակ, իր առյուծներին մարդկային միս ուտեցնելու ծիսական չգիտակցված արարողությունը` բռնաբարված մանկության արդյունք է, այն սքողվում է դաժանությամբ և այս ամենը պետք է փակվի` փակվի կռիշ աշխատող անկախության առաստաղով..դժվար է մտածել, որ այն այնպիսի ծիսականության է հասել, ինչպես օրինակ մայաների մշակույթում առկա Ամենետերերի կողմից գլխատման եռմասյակի արարողությունը: Մարդկային դաժանության տեսակետից տարբերությունները մեծ չեն, միայն դարերն են տարբեր, տեխնոլոգիաները, մնացյալը նույնն է: Մյուս տարբերությունը մոտիվացիան է..այնտեղ սա արվում էր հաճույքի համար, այստեղ սեփական վախը, մի ուրիշի վախով քողարկելու նպատակ ունի..արդարացված նպատակ…սակայն մայաների ամենատերերի ամենատիրությունը փոխացվել է ժառանգությամբ, այստեղ այդպես չէ..այստեղ այն շատ պատահական է լինում և այսօր փորձում են այդ մեխանիզմը ստեղծել, որը հաստատ չի աշխատելու..չի աշխատելու, որովհետև անկախության առաստաղն է փոխվում, մարդիկ, կռիշ աշխատողները միշտ ավելի շատ փող տվող կունենան…մայաների դեպքում, օրինակ, այդ ժառանգությունը հենց այնպես չէր փոխանցվում, նրանց սովորեցնում էին, վարժեցնում` նույնիսկ դաժանությանը…այսօրվա ամենատերերի թուլեքը սովորելու հատկություն չունեն` նրանք միայն վատնող են…նաև մեր համբերության…իսկ բոլորիս հայտնի է թե ինչ է լինում, երբ հատում է համբերությունը…անգամ ամենաթույլ ու նվաղ մարդը դառնում է սարսափելի գազան, որից ամեն ինչ սպասելի է…հետո այս դեպքում դրա կարիքն էլ չկա…վատնողը ինքը իրեն, իր կռիշին ու իր հնարավորություններն էլ  վատնում…այսօր ով միայն ուժեղ է նա չի հաղթում… չնդոների բախտը չի բերել, սխալ դարում են հայտնվել..այսօր խելացի երիատասրդը մեծ բաների կարող է հասնել` առանց արյունոտվելու…որպեսզի հասնելուց հետո արյունոտվի` գլխատի մի երկու հատ չնդո` անուն ազգանուն չիմացող կռիշի կողմից

..առաստաղի նեղ պատուհանից

Filed under: Astronomy, Digest, Environment, High Tech, History, Independent Armenia, Kids, Sun Child, Wars and Peaces — levart @ 12:17 pm October 28, 2008

Պատուհան..պատեհ առիթ..ու կյանք…էկրանից կյանքում, թե կյանքում էկրանից…եռացող, մահացող ու սպասող` աշնանային, թե ձմեռային մթնոլորտով ու ոլորտով` աղավաղված: Նեղ պատուհան, ոչ այնքան լայն…  կյանքը, այնքան ինչքան կերևա..: Առևանգված պատկերներ, գողացված կյանք ու պատեհ առիթ..նեղ պատուհանից: Գլորվող, մոլորված ու քողարկված…ակեր..ժամանակակից, բայց սկզբնաղբյուրը չփոխած..չփոփոխված աղմուկ` միշտ աղմուկ ու շախմատի ձի..նեղ պատուհանից նայող… շախմատի ձի: Նրա հնարավորությունը` մատ անելու, նրա հնարավորությունը` զրոյական…կանխորոշված ճակատագարով…նեղ պատուհանից կյանք…գլորվող կյանք…առաստաղի նեղ պատուհանից… լույսեր, ծառեր, երկինք, նորից լույսեր..բնակելի շենքի` վերջին երկու հարկը…պատշգամբում մարդ կար` աղջիկ էր..չհասցրեցի տեսնել…նորից լույսեր..երկինք` ծառեր չկան, բարձրահարկ` մի քանի լուսավորված պատուհաններով.., ֆրանսիայի …` ֆրասնիայի դրոշով`երևի կիսատ..կիսատ-պռատ…կիսատ պռատ, նեղ պատուհանից…թատրոն..մութ, հին ու խարխուլ թատրոն, կեղտոտ թատրոն, անմթնոլորտ թատրոն`կյանք նեղ պատուհանից….երկինք… երկինք …երկինք…պտտահողմ` չաշխատող ու լուռ..ու մութ..մութ պտտահողմ..կիսատ-պռատ թատրոն աղտեղված բեմով..նեղ պատուհանից..լռող ու գարնանային` գարնանային թատրոն` մահացած ու մահացող, անմարմին ու անհոգի..նեղ պատուհանից… նորիղ շենքեր, շենքեր, շենքեր..իրենց կտուրներով` անհիմք` օդում…շախմատի ձի ..մեկ, երկու..աջ դարձ ու …մատ..մատեր դխկդխկացնող աղմկոտ …մատեր..անմարմին թատրոնի աղտեղված բեմում: Գլորվող, մոլորված ու քողարկված ակեր..կիսատ-պռատ, մութ, անմարմին ու լուռ կյանք..գլորվող կյանք, գլորված ակերով..

պրոլետարներ, ուռոդներ..կաղնին

Filed under: Independent Armenia — levart @ 2:07 pm October 24, 2008

Լռելը խելոքություն է, տեղին լռելը խելացիություն..անհայտի և հայտնիության միջև ծերացող ծառ է, շանթարգել ծառ, որից այն կողմ էլ կաղնին` խեղդված, խեղված կայծակից ու կայծից: Լռությունը կողմնորոշող… մանր-մունր ապուշներից չվախեցած ու հիմարներին անսալ չցանկացող: Ձգում եք, ձգում, ում եք ձգում, մի հատ նայեք վերև..մի հատ ձեր դեմքի արտահայտությունը նայեք ու նայեք Հեսսեյի դեմքին` կյանքը կերել է դեմքը, բայց աչքերը ձեր …մերը: Էս ծառը մի օր Ֆաուստ ա դառնալու, բայց ոչ ծախվելու ու իմանալու գնով այլ…կանգառ ակնթարթ: Առևանգեք ձեզ ստեղից, հա…ձեր պլշած ու դժգոհ դեմքի արտահայտությունը տարեք Նաիրի Զարյանին տվեք, թող տենա…պրոլետարներ: Գաղափարական ու գաղափարներ տարածող քամին դրսում ա, գրքերում, ոչ ընդեղ..հա գոռացեք, բայց ինչ, բայց ում վրա..: Ասում են մի օր լիոնցի ֆրասուհին դուրս է գալիս փողոց սեքսով զբաղվելու պարտնյոր գտնի..տեսնում է չորս տղա են կանգնած ամեն մեկը մի բանով լավն է…կոկետություն է անում` չկողմնորոշվելով..բռնում են չորսով էլ բռնաբարում..պոռնիկ մեկին ընտրեիր, կամ էլ չընտրեիր ռադ լինեիր: Ընտրելու ունակությունը բնական ընտրությունն է, ոչ թե …ձեր մերը: Կյանքը ազատություն է տվել դե ապրեք, ոչ թե որոճացեք կյանքը կամ…որոճացեք մաստակ: Ընտրեք, ուզում եք բռնաբարված լինեք կամքով ու իմացությամբ, թե անգիտակից…Վարդանանք վեպում մի հատ ճիշտ բան կար մահ չիմացյալ մահ է, մահ… այսպես, թե այնպես բռնաբարվելու եք գոնե իմացեք դրա մասին: Պրոլետարներ…չտես աչքերներդ տարեք էտ ծառի վրայից..ձեր համար անհասանելի ա…կյանքին հեռադիտակով են նայում, որ կողքերը վերևը ու ներքևը, անկյունագծերը չտենան…Տեսնես մի օր սասունցի Դավիթը գալու ա իր ծառերը մտցնի ձեր ոռը, որ իմանաք, որն ա ազատությունը…պրոլետարներ: Քայլում ես դրսում ու ամեն օր նույն ոչինչ չարտահայատող աչքերի արտահայտությունը, ժպտում ես հարցնում են <խի ես խնդում>..անասուն չեմ խնդում ժպտում եմ…թե քո դատարկ գլուխը չի մտնում, որ եթե ուզենամ քեզ բան ասեմ ուղիղ դեմքիդ կասեմ, չեմ հասկացնի, ուռոդ..քեզանից ու քո նմաններից գիտես որտեղ քանի հատ ունեմ…
Լռում ես…ինչի ես լռում…մի հատ գոռա, թող բնության շունչը մտնի թոքերդ, ֆռֆռա ու մի քիչ էլ ազատ շնչես.. Ակուտագա կարդացել եք..ասում ա մի հատ բառսուկ կար..ֆռֆռում էր անտառում երազանքներ իրականացնում..պարզվում ա էդ բառսուկը մեր ներսում ա..ուզում ենք իրականանում ա, չենք ուզում չի լինում…ձեր բառսուկը ուր ա…աննպատակ բառսուկներ լիքն են…մի հատ նպատակով ճարեք…պրոլետարներ…ինքնագոհ..ինչի վրա եք զարմացել ձեր էշության, թե փողերի..տո ձեր փողերին քիչ ա մնացել, օդ եք տալու մեկա..գոնե մի հատ դուս եկեք ձեր քուչեքից…քուչից էն կողմ լիքը բան կա` աղջիկներ, շաուրմա, գրքի խանութ…ախր, էտ էլ չեք կարում անեք..ախր, էտ աղջիկների մասին մենակ խոսում եք, իրանց հետ խոսալ էլ չգիտեք, մատուցարանի վրա բերեն չեք իմանա ինչ անեք..իմպոտենտներ: Նստեն իրար մեջ փսփսան..արա, հըլը նայի ինչ լավնա..բա, ուռոդ մոտեցի մի հատ բառ ասա..ախր չես կարա, բերանդ բացես վերջի պոռնիկն էլ կթքի վրետ, էտքան դուխ չունես..էնքան էս քֆուր տվել, արդեն ընգերուհուդ էլ չես կարա մի հատ լավ բառ ասես…էտ քֆուրն էլ պետք ա առանց դրա, հազարամյա պոեզիայա կորում, բայց ձերն ուրիշ ա, դուք էտ քֆուրին հայհոյում եք..հացին էլ եք քֆուրով դիմում, կացինին էլ, պետությանն էլ, քաղաքացուն էլ, միլիցուն էլ..ուռոդներ:
Վերջին անգամ հիշում եք երբեք թատրոն գնացել…կամ գիրք կարդացել.. հիշում եմ մի հատ գյադա կար, ասում ա<ապե, չեմ սիրում հորինովի բաներ կարդալ>..տո, այ դատարկագանգ հորինովի չի նախ հորինված է, հետո..այ, դաուն..էտ մտածողը չի նստել գլխին ինչ փչել գրել ա..իր ա կյանքի փորձն ա դրել, միտքը, գաղափարները, ինտելեկտը..գիտեմ բառերի կեսի իմաստը չհասկացար, մյուս կեսն էլ ընդհանրապես ծանոթ չէին…դատարկախուցներ: մի օր նստել ես նամակ գրես, կարաս երկու բառ իրար հետ կապես, որ իմաստ ստացվի..օրինակ ես գնացի..պրոլետար… Էս բառը հըլը գաղափարախոսություն ունի..բա ձերը, որն ա, ոչինչ չիմանալն ու դաունի պես ապրելը, մոլախոտ…բույսը, որ բույս ա էլի կարիքներ ունի, գեղեցիկ ա, եթե տգեղ ա գոնե ծակում ա, մի խոսքով, ինչ-որ բան անում ա, բա դուք ինչ եք անում…շեմշկա չռթող բեռներիցդ ինչ ա դուրս գալիս…

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ… ԹԱՌՍ ՑՈՒԳՑՎԱՆԳ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ

Filed under: Independent Armenia — levart @ 10:07 am October 20, 2008

Պատմությունը ինչպես որ է

1991-ից այս կողմ երկու նախագահ ենք ունեցել ` անկախության, թե հակառակը, երկու դեպքում էլ` գիտակցել և ընդունել ենք նրանց մեր պետության , բայց ոչ հանրային կյանքի կազմակերպման լծակ: Երկու դեպքում էլ մի մասը ատել, մյուսը` մեծարել է անձին, երկու դեպքում էլ հասարակությունը շարժվել, ուղղորդվել է սեփական շահերով: Այսօր ունենք երրորդը` լեգիտիմ, թե հակառակը: Պատմությունը կրկնվում է, վերը շարադրվածը նույնանում երրորդ պետության ղեկավարի, այլ ոչ հանրային կառավարման լծակի տեսքով` կա պաշտամունք ու կա ատելություն: Սրանք հասարակական մակարդակում չգիտակցված ու չձևավակերպված` զուտ բնազդային և կենսաֆիզոլոգիային հատուկ հատկանիշներ են: Դրանք հանրային մակարդակում չեն ընկալվում, անկեսունակ են գիտակցական միջավայրում:

Վիրտուալ անկախության կախյալների երկիր

Անձին պաշտելն ու բոլոր հույսերը նրա հետ կապելը տոհմա-ցեղային աշխարհակարգին, <բռնապետված> հասարակություններին, ոհմակային մտածողությանը, բանակին (որքան էլ դա անհրաժեշտ է, այս դեպքում վատ իմաստով) հատուկ բնութագրիչներ են: Բոլոր ետադեմ հասարակություններին հատուկ և իշխանություններին իդենտիֆիկացնող, հանրային միավորներին բնութագրող հիմնական գործոնը հենց սա է` այս կամ այն կենդանու աստվածացում, անձի պաշտամունք, գաղափարական անբովանդակություն, դեգրադացված նպատակներ, ճանապարհը ընտրելու թելադրված ու հետո-ն չգիտակցող գործողություններ և այլն, և այլն: Օրինակները վաղ անցյալում չեն` ընդամենը ետ հայացք նետեք ԽՍՀՄ շրջան…

Սա ևս մի ապացույց…

Չեմ դժգոհում, ոչ էլ գոհ եմ, որ անկախության օրը մեծ շուքով չի նշվում` <պարադներ> չեն լինում, մարդիկ չեն ժպտում (Հայաստանում դա նորմալ է` հակառակը` աննորմալ) ու իրար չեն շնորհավորում տոնի կապակցությամբ: Իմ չկողմնորոշվածությունն էլ իր երկու հիմքերը ունի. էտ <պարադները> իմ տեսած կադրերն են հիշեցնում մայիսյոթյան սովետական տոներից` այդ զանգվածային պսիխոզից, միանման շորերից, հիմար պյոներական <չեստ> տվող ձեռքերից (իրենք մեղավոր չէին) ու հերթական էլիտար շենքի բացման ժապավեն հիշեցնող փողկապներից: Գոհ եմ, որ մասսայական նման պսիխոզ չկա: Դժգոհ եմ, որովհետև հասարակությունը չի ընկալում անկախությունը որպես ձեռքբերում: Եվ սա այնքան վատ չէ, որքան որ մենք անգամ այդ օրը չենք ժպտում միմյանց ու Հանրապետության Հրապարակում տոնը <նշող> երիտասարդները անգամ այդ օրը չեն կարողանում զսպել իրենց մանկամիտ, չպատճառաբանված տղայությունը` անընդհատ սեփական տղամարդկությունը ապացուցելու համար մղվող պայքարը, ոհմակային անխղճությունը, վախեցած շան պես առաջինը հարձակվելու <արդար> մղումը: Հասարակ ուրախությունը վայելելու անկարողության կոմպլեքս ունենք, կոմպլեքս ամեն ինչում: Այսպիսին է այդ գինը ու դրա գիտակցումը: Իսկ անկախությունը միայն դրա գիտակցաման կոմպլեքսն է ընկալում:

Վեհ գաղափարները կորցրել են իրենց կուսությունը

Անկախությունը չի ճանաչում ոչ միասնություն, ոչ էլ միասնական գաղափարներ: Այդ հիմար կատեգորիաները վաղուց սպառել են իրենց` հերիք է քարոզել դա բոլոր հնարավոր միջոցներով: Դա նյարդեր է քանդում, ավելին հակառակ ազդեցությունն է ունենում, քանի որ մարդը իր բնությամբ այնպիսին է, որ սովորում է ցանկացած բանի շատ արագ և սոված լինելուն և հարուստ: Դա սիրահարվածության նման մի բան է, որը սպառում է իրեն շատ արագ. առաջին սեռական ակտից հետո` աղջիկը դառնում է ոչ այնքան հրապուրիչ և սեքսուալ` ձգողականությունը մարում է, խորհրդավորության քողը` ընկնում: Միասնությունն և առհասարակ <վեհ>-վեհ գաղափարները պետք է սարսուռ առաջացնեն, ինչպես աղջկան առաջին անգամ հպվելու էլեկտրական էֆֆեկտը: Այդքան ասելուց ասելիքը, որքան էլ այն բարձր է ու <լուսապսակ> կորցնում է իր կուսականությունը…հասկանում եք…: Անկախությունը տոն չէ, այլ հոգեվիճակ, զգացողություն… Մի պահ ձեր շուրջը նայեք, ձեր կուրսեցիներին, համադասարանիցներին, աշխատակիցներին…

Երիտասարդական մետրոն ու Ալեք-Մանուկյան.. փողոցը

Այստեղ է կուտակվում մեր անկախ սերնդի` ի դեպ բարձրագույն կրթություն ստացող սերնդի 90 տոկոսը: 90 տոկոսին տեսնելուց հետո անկախության մասին խոսելը դառնում է ապատիայով տարված, ներվային բազում խախտումներ ունեցող և դրանով տառապող, չբավավարարված իմպոտենտի գործ: Սևովորված փայլավորված` մոդեռն, բայց ռաբիս` չկողմնորոշված երիտասարդների մի խումբ:Սա դեռ տանելի է: Իսկ նրանց խոսակցություններն ու թեմաները: Այսօրվա երիտասարդության շրջանում առկա լուսավոր, արդիական, ազատ մտածողության չկաղապարվածներին` ճնշում ուղղակիորեն խեղդում են նրանց շրջապատող տգիտությունն ու անճաշակությունը, աշխարհայացքի բացակայությունը և լինելու դեպքում էլ սահամանափակությունը: Երիտասարդներ, որոնց մտածողությունը իմ երկարակյաց պապիկի գաղափարներից ավելի կաղապարված է, ծերացած պատանիների խումբ, որոնք լավ համարներից ու լավ հեռախոսից այն կողմ ճանաչողության նշույլ չունեն:

Անկախ ադաթավորությունը արդարացնում է ամեն ինչ

Անկախ Հայաստանի ադաթավոր պահպանողական հայերի մի մասը` նույնիսկ որ սրա միջուկը չի ընկալում… Աղջիկներ, որոնք ապրում են ոչ թե ապրելու , այլ կուսությունից չզրկվելու համար, տղաներ, որոնք ամաչում են դասի գնալուց, գիրք կարդալուց, չեն ամաչում գոռալ սիրած աղջկա վրա փողոցում: Սրանք <բանալ> բաներ են` ծեծված ջարդված, ասված, նավթալինահոտ, բայց ոչինչ չի փոխվում: Ադաթավորությամբ արդարացվում է ամեն ինչ. խիղճը կորցրած դատավորը, երբ մեկին <փակում է> փողով իրան արդարացնում են այդ ամեն ինչ ներող-բեկող <..ընտանիք ա պահում> հայկական, <հայեցի >արտահայտությամբ: Նույն կերպ և սուտ գրող լրագրողը, փող վերցնող դասատուն, անգամ պոռնիկը` երեխա է պահում ի դեպ 3 տարեկան: Եվ սրանց միջից երևի ամենազնիվն էլ հենց ինքն է:

Բազում աղջիկների հետ տարբեր մակարդակի շփումներ եմ ունեցել: Դրանցից մի դաս եմ քաղել` մի ասա այն ինչ ինքը ուզում է լսել: Մի դիտարկում ևս նրանց այն հատվածը, որը շատ է խոսում իր կուսաթաղանթի անձեռնմխելիությունից ավելի հաճախ պարզվում է, որ անբարոյական պոռնիկ է` ոչ թե ուղղակի պոռնիկ: Անկախության սերնդի հեզաբարո աղջիկների նման կատեգորիայի մյուս տիպը նրանք են, որոնք իրոք անձեռմխելի են: Սակայն միմիայն մի պատճառով. երբ քուչում իրեն ոչ թե սիրող, այլ ուզող <քյառթու թագավոր ախպերը> գա չգիտես ինչի քուչում պպզած <թագավոր տղեքից կուրսվի>` ինչ կարգի աղջիկա` տղեքը շատ խորհրդավոր, ամեն ինչ հասկացող ու <ջոգող> տոնով ու ձայնով չասեն <ախպերս դե քեզ ոնց ասեմ… կարգին աղջիկ չի մաքուրով մի ուզի> : Բայց, երբ էտ հեզաբարոն գնա իրանց լեզվով ասած ամերիկաներ, որտեղ բոլորը թքած ունեն ոչ թե իրա կույս լինել -չլինելու, այլ նաև իրա վրա, կդառնա էժան տաքսի սերվիսի 07: Որովհետև սեփական ուղեղ չունի, որովհետև ամբողջ կյանքում լսել ա կողքից ով ինչ կասի, որ ինքն այդպես անի կամ չանի: Որովհետև ազատությունն չգիտի ինչ ա ու իրա մոտ այդ բառը ասոցացվում ա միայն սեփական կամքով բռնաբարվելու հետ: Այս տիպին կարելի է շատ հեռվից ճանաչել <չոլկից>, քսվածությունից, եթե սրանք էլ չօգնեն շորերի փայլը անպայման աչք կծակի, եթե սա էլ չեք տեսնում մի փոքր մոտեցեք ու նրա <շեշմշկա> չռթող բերանից դուրս եկած խոսքերը ամեն ինչ կասեն:

Մյուս աղջիկների տիպը այն սեքսուալներն են, որոնք իրենց պահվածքով թվում են շատ ու շուտ հասանելի, բայց բացառվում է…նրանք միայն <կայֆավատ են> լինում հայ չտես տղաների վրա: Նրանք որսորդներ են, որոնք ընտրում են իրենց որսին, հետո թողնբում փոսում, որ իրա փորը մնացած մուրազով տապակվի: Մյուս տիպը աղջիկներ են, որոնք ապրում են ու իրենց չեն տանջում ` սիրում են <լինում են>, չեն սիրում ` <չեն լինում>: Մյուսներն էլ <կայֆի> գերի են, իրենց մի քիչ ձև են բռնում, բայց… շատ կարճ: Ու այս քաոսը, ոչ թե մարդկանց տիպերի արտացոլում է, այլ հիվանդություն: Ու ես չեմ մեղադրում միայն աղջիկներին…որովհետև ոչ մի նորմալ հասարակության նորմալ մարդ, երբեք իր ընկերոջը աչքերը պլշած, ծայրահեղագույն հարցականությամբ չի հարցնի <….> <արեցիր???????????????????>: Ու ոչ մի տղա էլ չի գա Համաշխարհային պատերազմում հաղթած, Բեռլինը գրաված ու Շուշին ազատագրած հերոսի կեցվածքով պատմի, թե ում ինչքան րոպեյում ու քանի անգամ ինչ է արել` սա պատալոգիա է:

Ես դեմ չեմ այս տիպի երևույթներից և ոչ մեկին, ես սկզբունքորեն դեմ եմ նրանցից յուրաքանչյուրին, եթե դա չգիտակցված է, սեփական պատասխանը չգտած, կարծիքը ու դիրքորոշումը չհիմնավորված սեփական վեկտորներով` այլ լսված, ենթարկված, կաղապարված:

Խնդրում եմ <ՔՕՄԵՆԹ> թողեք այս հարցի շուրջ: Որն է նորմալ, երբ տղան ունենում է սիրած աղջիկ ու նրա հետ սիրով է զբաղվում, թե երբ ունենում է, բայց գնում է մարմնավաճառին գումարով <երջանկացնելու>..:

Անկախության սերունդ աշխարհ բերած ծնողներ

Սիրելի և հարգելի ծնողներ, սիրեք Ձեր երեխաներին, մանավանդ աղջիկներ, պահպանեք նրանց եվրոպական ժողովրդավարության, անկախության ընկալման եվրոպական ձևերից(մանավանդ, որ ազատությունը եվրոպական ու ասիական չի լինում, դա մարդու հոգևոր միասնության, գոյության ձև է` տրանսցենդենտ հատկանիշ): Բայց հասկացեք ու ընդունեք. երեխան, ՁԵՐ երեխան, մոլախոտ չէ ու բույս չէ, թողեք մի փոքր, շատ քիչ գոնե, ինքնուրույն մտածի, ինքնուրույն ինչ-որ հաջողությունների հասնի, ինքնուրույն ընտրի իր ընկերոջը կամ ընկերուհուն: Պետք չի այդքան ջրել, անգամ բույսը շատ ջրելուց կամ արևի տակ չորանում է, կամ <լխկում>: Թողեք մի փոքր զգա անկախությունը, ընկալի այն, ապրի ուղեղով ու հոգով ոչ թե ձեր <ճշտով> ու ճշմարտությամբ: Վերջի վերջո նա մտավոր թերհաս չէ, իսկ եթե այդպես է , ապա ինչ-որ բան անելը անհույս է ու անիմաստ: Ինչու այդքան չեք սիրում Ձեր` մասնավորապես աղջիկներին, ինչու է Ձեզ թվում, որ եթե Դուք չասեք, որ չի կարելի ամեն երկրորդի հետ անկողին մտնել, նա կսկսի բոլոր <քյառթու> կովերի հետ հայտնվել տարբեր մահճակալներում: Եթե այդպես է ուրեմն ավելի վատ, նա կդառնա նաև ստախոս, ավելի ուշ կգա տուն, քանի որ այնպիսի տեղերում կիրականացնի իր <չարագործությունը>, որ Ձեզ հանկարծ չհանիդպի` դա ժամանակ է խլում:

Անկախության իրական պատճառները

Անկախությունը, ցավոք, մենք չենք նվաճել` մենք նվաճել ենք միայն պահը` որսացել ենք այն, չգիտակցված հաղթել ենք: Ավելին, մենք գործիք ենք եղել ` նոր աշխարհակարգի ստեղծման, որը այսօր քանդվում է: ԽՍՀՄ-ը ոչ մի պետության ձեռք չէր տալիս: Բոլոր արևմտյան լիդերները հասկանում էին` գոնե այդ պահին, չկա սովետմիություն, չկա պրոբլեմ: Սառը պատերազմը գնալով ահագնանում էր` 15 ժողովուրդների պետությունները, ավելի ներփակվում ու լճանում` գաղափարախոսությունն իրեն սպառել էր: Հարմար առիթը բաց չթողեցին և ոչ մեկը` ոչ ՑեՌեՈՒն, ոչ էլ Մոսսադը: Եղավ այնպես ինչպես միշտ է լինում, ինչպես Թումանյանի Մի կաթիլ մեղրը գործում: Սկսվեց փոքր պետությունների, մասնավորապես ԼՂ ժողովրդի <ապստամբությունը>: Այն սկիզբ դրեց նման հզոր և ահարկու հեգեմոնի փլուզմանը: Այս գործում, իհարկե, իր դերն է ունեցել նաև, նույն հզոր պետության <հզոր> իշխանությունը` ինչպես ասում են, ժանգը հեռվից է գալիս: Իրենց վարած քաղաքականությունը երկարաժամկետ չէր կարող նրանց ապահովագրել` այդպես էլ եղավ: Ժողովուրդը դուրս թափեց իր կուտակված կոմպլեքսները, վախը, չգիտակցված գաղափարախոսության քարոզման անբովանդակությունը:

Շարունակելի

Filed under: Independent Armenia — Tags: — Xoren @ 12:18 am September 25, 2008

Ես կոշտ էի ու ճաքճքված և ատում էի արևը, որովհետև նրա տակ իմ ճաքերը ավելի էին մեծանում և խորանում և իմ մեջ ոչինչ չէր աճում: Ես անապատ էի և շուրջս ոչ ոք չկար, որովհետև ոչ ոք չէր ցանկանում այդտեղ լինել: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու չկան մարդիկ այս կողմերում, բայց ես հստակ գիտակցում էի, որ այդ բոլորի պատճառը ինչ-որ մի բանի բացակայությունն է: Եթե ես գտնեմ այդ բանը, ես չեմ լինի այսպես չոր և անպետք, լցված ատելությամբ, և մարդիկ սիրով կգան ինձ մոտ: Ես այդպես ապրում էի գիշեր ու ցերեկ, օր օրվա հետևից, և ամեն բան նույնն էր ու տաղտկալի, չոր և միապաղաղ: Իմ վրայով միակ գնացողները կարիճները և մողեսներն էին:

Մեկ օր` առավոտյան, ես արթնացա քնիցս և նկատեցի, որ ինչ-որ մեծ բան կա ինձ վրա: Մինչ ես փորձում էի հասկանալ, նա սկսեց շարժվել և ես հասկացա, որ դա մարդ էր: Նրա շարժումներից և տնքոցներից հասկացա, որ շատ հոգնած էր: Նա մի քիչ հարմարվեց ինձ վրա և դողղացող ձեռքը մեկնեց դեպի իր ուսապարկը և այնտեղից հանեց մի սև, քառակուսի աման: Նա զգուշությամբ բացեց ամանի բերանը և կամացուկ մոտեցրեց դողղացող, ինձ նման ճաքճխված շուրթերին: Նա փակել էր աչքերը, որովհետև գլուխը բարձրացրել էր վերև և երկու ձեռքերով վերև էր պահել ամանը: Ես նման բան չէի տեսել երբեք: Ինձ շատ հետաքրքրեց, թե ինչ կա այս ամանի մեջ, որին նա այդպիսի վերաբերմունք էր ցուցաբերում: Ես շատ զարմացա և իմ մեջ մեծ ցանկություն առաջացավ գոնե մի փոքր ունենալ այդ ամանի պարունակությունից: Երբ նա հագեցավ, ամանը գլխիվայր շրջեց ինձ վրա և թափ տվեց: Այդ վայրկյանին մարմինս միանգամից ցնցվեց և փշաքաղվեց, երբ այդ ամանից մի քանի կաթիլ կաթաց ինձ վրա: Դա նման չէր ոչ մի երկրային սողացող զգացումի, որ ես ունեցել էի առաջ: Այն սառն էր, բայց այն հալեցրեց ինձ և այդ կաթացած տեղերը փափկեցին: Ես ցնցվել էի և ուզում էի ասել նրան, որ մի քիչ էլ տա, բայց նա վեր կացավ և քայլեց առաջ: Ես չգիտեի` ինչ անել, ում գոռալ, ում դիմել և ինչպես: Ես հասկացա, որ դա այն պակասող բանն է, որը կվերականգնի իմ ճաքերը և մարդկանց կբերի դեպի ինձ: Բայց ես չգիտեի` ում դիմել:

Միակը, ում տեսնում էի ամեն օր , արևն էր, ում ես տանել չէի կարող, որովհետև նա էր իմ բոլոր ճաքերի պատճառը: Բայց ես հասկացա, որ ունեմ երկու ընտրություն` կամ ես շարունակում եմ ատել արևը և չեմ սիրում նրան իմ ճաքերի պատճառով, և նա էլ չորացնում է այն մի քանի կաթիլը, կամ էլ ես չեմ նայում ճաքերիս, մոռանում եմ իմ նախկին ցավերը և խնդրում եմ արևին մի փոքր մեղմացնել տաքությունը , որպեսզի այն մի քանի կաթիլը չվերանա: Ընտրությունն ակնհայտ էր, և ես որոշում կայացրի: Ես ասացի.” Ներում եմ քեզ, արև’, ես չգիտեմ` կարող ես դու տալ ինձ այն մի քանի կաթիլից թե ոչ, բայց գիտեմ, որ եթե ինձ էլ դու ներես կոշտության ու կոպտության համար, և այն բանի համար, որ միշտ հետ եմ վերադարձրել քեզ քո տաքությունը , և մի փոքր մեղմացնես քո շողերը, ես կկարողանամ մի քիչ ավելի երկար պահել այս մի քանի կաթիլը”:

Հանկարծ նա մթնեց և ծածկեց իր երեսը այնպես, որ ես նրան չէի տեսնում և իմ վերևում ամբողջությամբ սև էր: Այդ սևը սկսեց բարձր ձայներով գոռգռալ և ուժեղ լույսեր արձակել ինձ վար: Այդ մեծ անհայտը հանդարտվեց, եղավ մութ լռություն և հանկարծ, օ հրաշք, նա սկսեց տեղալ այդ նույն կաթիլներով, բազմաթիվ այդպիսի կաթիլներով ուղիղ ինձ վրա: Նա այնքան շատ տեղաց, որ ես թրջվեցի ամբողջությամբ և ամենուր, հալչեցի ու իրար միացա, դարձա մեկ ընդհանուր զանգված: Երբ նա դադարեց տեղալ և առավոտյան նորից բարձրացավ արևը, ես նայեցի ինձ լույսի տակ և տեսա, որ անձև եմ ու ցեխ եմ ամբողջությամբ: Ես հարցրեցի արևին, թե ինչ անեմ այս դեպքում: Նա մի քիչ բարձրացավ և սկսեց շողալ: Այդ պահին ես նկատեցի, թե ինչպես է գոլորշին բարձրանում ինձնից վեր: “Մի?թե արևը հետ է վերցնում”,-մտածեցի ես: Բայց այն, ինչ տեսա, հաջորդ վայրկյանին, դատարկեց իմ բոլոր մտքերը: Ինձնից դուրս եկած գոլորշին արևի շողերի տակ ձևավորեց բազմերանգ մի կամար, ինչպիսին ես երբեք չէի տեսել, չէի կարող նույնիսկ մտածել: Ես ապշահար նայում էի այդ գույներին` զարմանալով, թե միթե հնարավոր է ինձնից այդպիսի բան դուրս գա և այսքան տարի այդ մասին չեմ իմացել: Ես նայեցի այնքան երկար, մինչև այն կամաց-կամաց սկսեց անհետանալ:

Ես միանգամից սթափվեցի: “Իսկ հիմա ինչ?”,-հարցրի արևին: Նա լռեց, բայց ես զգացի, թե ինչպես են ինչ-որ բոբիկ ոտքեր քայլում վրայովս` մի փոքր խրվելով: Նա գրեթե մերկ էր, եկավ խոնարհվեց ինձ վրա և ձեռքերով սկսեց ծեփել ու ինչ-որ բան պատրաստել ինձնից: Նա ծեփեց ոտքեր, մարմին, ձեռքեր, գլուխ…

Պատրաստեց ինձ ճիշտ իր նմանությամբ ու պատկերով: Բայց ես դեռ շատ ցեխ, անտաշ ու անշարժ էի նրան նմանվելու համար: Այդ ժամանակ նա ձեռքերով գրկեց ինձ, բերանը մոտեցրեց և փչեց իմ մեջ: Այն մտավ իմ գլխով, սահեց ներքև, սարքեց ոսկորներ, սկսեց բաբախել, աճեց ինձանում, աճեց ինձ վրա, ձևավորեց ինձ, կապեց ինձ իրար, դուրս եկավ ինձնից, ներս մտավ իմ մեջ, ծալեց ծնկներս, աղ դարձավ աչքիս, և ես տեղացի նույն կաթիլներով նրա ոտքերին…

Older Posts »