Your Truth About Caucasus

Անդրոիդում աշխատող ծանոթ ո՞վ ունի

Filed under: Homo Academicus - This is Armenian Academic Blog — Tags: — Homo Academicus @ 2:28 am January 9, 2011

Ցավալի է, ահավոր է, որ Հայաստանում Անդրոիդ համակարգով աշխատող հեռախոսների վաճառքը կազմակերպած ու այդ հեռախոսների արտադրողների պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող VivaCell, ArmenTel, Orange ընկերություններն ընդհանրապես թքած ունեն այդ հեռախոսների հայաֆիկացված չլինելու խնդրի վրա։ Պետք է ընդհանրապես արգելել չհայաֆիկացված հեռախոսների վաճառքը Հայաստանում։

Իննսունականներին, երբ հայերենը պետք է ներկայանալի դառնար համակարգչային աշխարհում, մի քանի հոգի վերցրեցին ստեղծեցին ոչ յունիքոդ տառատեսակներն ու փորձեցին առաջ տանել այդ տխմարությունը, ինչը ստացվեց նրանց մոտ ավելի քան տասնհինգ տարի, ինչի արդյունքները ճաշակում ենք հիմա ու ոչ մի կերպ չենք կարողանում ազատվել ոչ յունիքոդ տառատեսակների զզվելի ներկյությունից։ Տեսնես այդ մարդիկ ովքեր ստեղծել են այդ համակարգը հիմա գո՞հ են իրենց արածից։

Հիմա ուրիշ դարդի առաջ ենք կանգնած, ազգային դարդ։ Բոլորը օգտագործում են հեռախոս, որոնց չնչին մասն է հնարավորություն տալիս կարդալ և գրել հայերեն։ Աշխարհում հեռախոսների համար օգտագործվող ամենատարածված օպերացիոն համակարգը հետզհետե դառնում է Անդրոիդ համակարգը, որն ընդհանրապես չի ճանաչում հայերեն տառերը, երբեք չի ճանաչել ու եթե քայլեր չձեռնարկվեն, ապա չի էլ ճանաչի։ Մենք փորձեցինք քվեարկություն կազմակերպել հենց գուգլի՝ հատուկ այդ նպատակի համար հատկացված կայքում (http://www.armacad.info/hy/archives/1945), սակայն դա օգուտ չի տալիս։ Անդրոիդը օրըստօրե գրավում է շուկայի ավելի մեծ հատվածներ։ Պլանշետների տասնյակ տեսակներ են այժմ ստեղծվում հիմնված անդրոիդ համակարգի վրա։ Google TV հեռուստատեսության նոր մոդելը նույնպես հիմնված է Անդրոիդի վրա։ Հայերենը հնարավոր չի լինելու կարդալ այս նորարարություններն օգտագործելիս։

Բանը հասավ նրան, որ Բաց Հասարակության Ինստիտուտը հայտատրերց դրամաշնորհ տալու մասին, Անդրոիդ, Վինդոուզ Մոբայլ և Սիմբիան շարժական ՕՀ–ները հայաֆիկացնելու համար։ Արդյունքում ստեծղվել են այդ համակարգերի տառատեսակներին համահունչ հայերեն տառեր։ Սակայն եթե ստեղծված լուծումները, առանց խնդիր տեղադրվում և աշխատում են Վինդոուզ Մոբայլ և Սիմբիան համկարագերի վրա, ապա Անդրոիդի դեպքում, նախ անհրաժեշտ է կատարել, սովորական օգտագոծողների համար բավակնաին բարդ «ռութինգի» գործընթացը և դրա արդյունքում զրկվել երաշխիքից և ապագայում պաշտոնական թարմացումներ ստանալու հնարավրությունից։ Այսինքն, եթե այլ համկաարգրեի օգտագործողները կարող են վայելել հայերեն կարդալու հաճույքը, Անդրոիդի օգտագործղները ստիպված են ընտրել, կամ զրվկել երաշխիքից և պաշտոնական աջակցումից, կամ Մաշտոցյան տառերի փոխարեն, հմայվել քառակուսիներով։

Այժմ, անհրաժեշտ է գնտել, Google Android/Open Handset Aliance-ում աշխատող որևէ մեկին, որ ստեղծված տառատեսակները հնարավոր լինի նվիրել Գուգլին, պաշտոնական թողարկումներում այն տեղադրելու համար, և խնդրի վերջնական լուծումը ապահովելու համար։

Միակ ճանապարհը Անդրոիդում աշխատող ծանոթ գտնելն է։ Դե մեզ տեսնեմ հայեր ջան։ Խնդրում եմ գործի դրեք ձեր բոլոր հնարավորություններն ու գտեք մեկին, ով աշխատում է Անդրոիդում ու ծանոթ է ձեզ կամ ձեր ընկերներին։ Միայն այս միջոցով է հնարավոր, որ Անդրոիդ 2.4 կամ 2.5  համակարգը ունենա հայերենի սպասարկում։

Ուրեմն եկեք գտնենք մեկին ու կապվենք նրա հետ։ Խնդրում եմ հենց այդպիսի մեկը հայտնվի, ապա նրա տվյալները տվեք ինձ կամ անձամբ կապվեք նրա հետ ու տեղեկացրեք ինձ այդ մասին։

Շնորհակալություն։
Խաչիկ Գևորգյան

Վիճակագրական տվյալներ ԱՐՄԱԿԱԴի ֆեյսբուք էջից

2010թ. մարտի 25-ի տվյալներով ԱՐՄԱԿԱԴի ֆեյսբուք էջում (www.facebook.com/ARMACAD) գրանցված է 3782 ֆեյսբուք օգտագործող։ Գրանցվածների 35% արական սեռի ներկայացուցիչներ են, 62%՝ իգական։ Ըստ վիճակագրության 2248 օգտագործող Հայաստանի Հանրապետությունից է,  576՝ ԱՄՆից, 96՝ ՌԴից, 73՝ ՄԲից կամ ՄԹից։ Իսկ ամենակարևորը լեզուների օգտագործման վիճակագրությունն է։ Ամենայն հավանականությամբ այդ վիճակագրությունը ցույց է տալիս թե ինչ լեզվով է
տվյալ օգտագործողն օգտագործում ֆեյսբուքը։ Եվ այսպես. 2157 օգտագործող ֆեյսբուքից օգտվում է ամերիկյան անգլերենով, 745՝ ռուսերենով, 444՝ բրիտանական անգլեներով 153՝ հայերենով, 81՝
ֆրանսերենով, 39 գերմաներենով, 34՝
թուրքերենով։ Ամբողջական վիճակագրությունը կցված է նկարի տեսքով։ 
Here is this week’s summary for the Facebook Page:
ARMACAD

+85 Fans this week (3,782 total Fans)
11 Wall Posts, Comments, and Likes this week (18 last week)
968 Visits to your page this week (687 Visits last week) 

Նաև մի քանի այլ փաստեր։ 2010թ. մարտի 28-ի տվյալներով ֆեյսբուքի Armenian Association for Academic Partnership and Support խմբում (http://www.facebook.com/group.php?gid=6083539051) գրանցված է 4059 օգտագործող։ Նույնի յահու խմբում (http://groups.yahoo.com/group/Armenian-Academic-Association-ARMACAD/)
ըստ նույն օրվա տվյալների գրանցված է
3595
օգտագործող։

Ռալֆ Յիրիկյանի գլխավորությամբ Վիվա Սելլի աշխատակիցների մի խումբ մեկնելու է ԱՄՆ

Ռալֆ Յիրիկյանի գլխավորությամբ Վիվա Սելլի աշխատակիցների մի խումբ մեկնելու է ԱՄՆ։ Այցելության հիմնական նպատակն է հանդիպել ու ծանոթանալ հայազգի երիտասարդների հետ, քննարկել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Հանդիպումներ են տեղի ունենալու Բոսթոնում, Լոս Անջելեսում, Վաշինգթոնում ու Նյու Յորքում։ Բոսթոնի հանդիպումը նախատեսվում է մայիսի 10-ին, 2010։

Կրկին Երևանում Միացյալ Թագավորության դեսպանատան վերաբերյալ

Ինձ խնդրել են հրապարակել սույն նյութը։ Ի՞նչ անել։

From: Izolda Ayvazyan  
To: Hayk Harutyunyan ; Khachik Gevorgyan  
Sent: Tue, 23 March, 2010 4:34:38 
Subject: Խնդրում եմ հրապարակել: 

2006թ.-ի սեպտեմբերին ես մեկնեցի Մեծ Բրիտանիա` Մանչեսթերի համալսարանում ուսումս շարունակելու նպատակով: Ուսման ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում էր բրիտանական Չիվնինգ ծրագրի միջոցով և շարունակվելու էր մեկ տարի: Մանչեսթերում գտնվելու ամիսներին հասկացա, որ մրցունակ ու որակյալ մասնագետ լինելու համար բավարար չէր դեռ ունենալ տեսական գիտելիք. ինչպես հայտնի է, արևմտյան երկներում առավել մեծ գնահատականի է արժանանում գործնական գիտելիքն ու փորձը: Սա գիտակցելով ու ապագայում իմ երկրի համար առավել պիտանի հմտություններ ունենալու ձգտմամբ` 2007թ.-ի սեպտեմբերին ես սկսեցի արտադրական պրակտիկա Մեծ Բրիտանիայի լավագույն մարդասիրական կազմակերպություններից մեկում` Merlin, որը բրիտանական կառավարության DFID-ի հետ համատեղ իրականացնում էր երիտասարդ մասնագետների գործնական վերապատրաստման այդ ծրագիրը: Պրակտիկայի ժամկետը վեցը ամիս էր` տևելով մինչև 2008թ.-ի մարտ, սակայն Մեծ Բրիտանիայում գտնվելու իմ թույլտվությունը (վիզան) սպառվում էր նույն թվականի հունվարի 31-ին: Հետևաբար, Merlin-ի համապատասխան մասնագետները հայց ներկայացրեցին Մանչեսթերում Բրիտանական խորհրդի ներկայացուցչին, որը զբաղվում էր Չիվնինգ ծրագրով: Նա էլ իր հերթին ներկայացրեց դիմումը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համապատասխան աշխատակցին: Մի քանի օր անց ես հեռախոսազանգ ստացա դեսպանատան այդ աշխատակցից, որը ցանկանում էր տեղեկանալ պրակտիկայի մանրամասներին: Խոսակցության որոշակի պահի աշխատակիցը նշեց, որ խոսել էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի այդ ժամանակվա հյուպատոսի հետ, և վերջինս համաձայնել էր ինձ նոր վիզա շնորհել` Հայաստան վերադառնալուն պես: Քանի որ դեռ մանրամասներ կային քննարկելու, կապված վիզայի տրամադրման ժամկետների ու այլ հարցերի հետ, ես առաջարկեցի, որ այդ աշխատակիցն ինձ տար իր էլեկտրոնային փոստի հասցեն`հետագա քայլերը քննարկելու նպատակով: Մեկ բան ևս. իմ նախկին ղեկավարից սովորել էի մի շատ կարևոր պայման` երբեք կարևոր հարցերը չքննարկել առանց փաստերի: Այսպիսով, ես նամակ ուղղեցի ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վերոնշյալ աշխատակցին` ներկայացնելով մեր հեռախոսային խոսակցության մանրամասները ու խնդրելով պարզաբանել, թե որքան կտևեր վիզան տրամադրելու գործընթացը: Այդ նամակին ի պատախան աշխատակիցն ինձ ուղղեց մի շարք հարցեր, որոնց պատասխանները նա արդեն ուներ ինչպես իմ, այնպես էլ Merlin-ի կողմից ստացած նախկին նամակներից, նաև նշեց, որ ես իրավունք չունեի Մեծ Բրիտանիայում մնալ իմ ուսման տևողությունից ավելի: Նշեմ, որ ֆինանսավորման պայմանագրի այդ կետում որևէ կոնկրետ նշում չէր արված վերադառնալու ժամկետների ու մնալու սահմանաափակումների մասին: Պայմանագիրը պարզապես ասում էր, որ ուսանողը ուսումն ավարտելուց հետո պետք է վերադառնա իր երկիր ու նպաստի երկրի զարգացմանը: Ի հավելումն այս ամենի, աշխատակիցը, այն հատվածում, ուր ես գրել էի Հյուպատոսի հետ իր նախնական պայմանավորվածությունը նշելու մասին, կարմիր տառերով գրել էր` “Ես դա չեմ ասել”: Իմ պատասխան նամակի պատասխանը այդպես էլ չստանալով` 2008թ.-ի հունվարի վերջին ես դիմեցի Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարություն` IGS ծրագրի շրջանակներում վիզա ստանալու նպատակով: Անսպասելին այն էր, որ առանց որևէ խոչընդոտի այս վիզան հաջողությամբ շնորհվեց ինձ. դեռ ավելին` նույն թվականին տեղի ունեցած օրենքների փոփոխության արդյունքում` այդ վիզան 2009թ.-ի փետրվարին երկարեց ևս մեկ տարով: Այդ ընթացքում ես ձեռք բերեցի կարևոր գործնական գիտելիքներ, առանց որի ես չէի կարողանա այժմ աշխատել Հայաստանում մի ծրագրում, որ փորձում է դրական փոփոխություններ կատարել մեր երկրի տնտեսությունում: Նշեմ, որ Հայաստան եմ վերադարձել 2009թ.-ի հոկտեմբերին` ունենալով գրեթե 18 ամսվա աշխատանքային փորձ արևմտյան զարգացած երկրից` զուգակցված արժեքավոր տեսական գիտելիքներով Մեծ Բրիտանիայի լավագույն համալսարաններից մեկում: վերադառնալուն պես սկսեցի ակտիվ աշխատանք փնտրել և մոտ երկու ամիս անց առաջարկ ստացա աշխատել Շեն ԲՀԿ-ում` SDC-ի կողմից ֆինանսավորված “Մեղրիի շրջանի գյուղական զարգացման ծրագրում. Շուկաներ Մեղրիի համար”: Վերադառնալուն պես նաև տեղեկացրեցի դեսպանատան այն աշխատակցին, որի հետ կապի մեջ էի եղել 2008թ-ին: Նա ուրախությամբ ընդունեց լուրը` կարծես թե հույսը կորցրել էր, որ ես Հայաստան կգայի, այն դեպքում, որ ես մի քանի անգամ նշել էի նախկինում, որ Մեծ Բրիտանիայում բնակություն հաստատելու որևէ նպատակ չէր հետապնդում… Մեծ Բրիտանիայում սովորելու ու կամավոր աշխատելու մոտ երեք տարիների ընթացքում ես շատ ընկերներ եմ ձեռք բերել, մասնավորապես մի ընտանիք, որի հետ ապրել եմ շուրջ երկու տարի: Այդ ընտանիքի կողմից վերջերս հրավեր ստացա իրենց այցելելու, ու որոշեցի աշխատանքային ժամանակացույցի ընձեռած հնարավորությունից օգտվել ու մեկնել մի քանի օրով: Այդ օրերը համընկնում են նաև ընկերներիս հետ պլանավորած մի հավաքույթի հետ: Ելնելով աշխատանքային սուղ ժամանակացույցից` Մեծ Բրիտանիայի դեսպանատուն ներկայացրեցի վիզայի դիմումը ս.թ. մարտի 15-ին` համապատասխան փաստաթղթերով, միաժամանակ նաև գնեցի Երևան-Լոնդոն-Երևան ինքնաթիռի տոմս` ս.թ. մարտի 24-ից 31-ը ընկած ժամանակահատվածի համար: Այս մանրամասները նույնպես ներկայացվեցին դեսպանատուն: Դիմումը ներկայացնելուն պես դեսպանատան աշխատակիցը, բավականին վստահ կերպով ասաց, որ հավանականությունը մեծ էր, որ ինձ կմերժեին միանգամից, քանի որ ես օրենք էի խախտել` առանց որևէ բացատրություն տալու, թե որ օրնենքն էր խախտվել: Ս.թ. մարտի 19-ին տեղեկություն ստանալու նպատակով զանգահարեցի դեսպանատան վիզաների բաժին, որի աշխատակիցը զարմացած հարցրեց, թե արդյոք ինձ դեռ չէին ուղարկել համապատասխան էլեկտրոնային նամակ: Իմ բացասական պատասխանից հետո նա ստուգեց, թե որ փուլում էր գործընթացը գտնվում ու պարզեց, որ դեսպանատունը հարցում էր արել Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարությանը` իմ “գործով”: Այսօր, մարտի 23-ին, կրկին փորձեցի խոսել դեսպանատան վիզաների բաժնի հետ: Պատասխանը զարմացրեց ինձ. աշխատակիցը նշեց, որ ես իրավունք չունեի դիմել Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարություն: Ի պատասխան իմ այն պնդման, որ կարծեմ Ներքին գործերի նախարարությունն ինքը պետք է որոշումներ կայացնի, ածխատակիցը որևէ բան չպատասխանել, այլ, կարծես թե, ավելի անհանգստացավ ու խորհուրդ տվեց չզանգահարել դեսպանատուն… Իսկ ես արդեն ունեմ ինքնաթիռի տոմս առավոտյան ժամը 5:10-ի համար… Նշեմ, որ ինձ համար բոլորովին անսպասելի էր այս գործընթացը, քանզի կարծում էի, որ Մեծ Բրիտանիայում օրենքների նկատմամբ հարգանք կա ու անձնական նախընտրությունները որևէ դեր չեն խաղում: Դա ինձ համար, ինչ-որ տեղ, ավելի սպասելի կլիներ առավել քիչ կայացած մի երկրի ներկայացուցչությունից: Հույս ունեմ, որ կարծիքս դեռ կփոխվի դեպի դրականը… Հարգանքով` Իզոլդա Այվազյան:

Երևանում Միացյալ Թագավորության դեսպանատան աշխատակցուհին չի ընդունել փաստաթղթերը

Հենց նոր Քեմբրիջի համալսարանում գիտական կոնֆերանսի մասնակցելու հրավեր ստացած ընկերս տեղեկացրեց, որ Երևանում Միացյալ Թագավորության դեսպանատան հայազգի աշխատակցուհին չի ընդունել մուտքի արտոնագիր
ստանալու համար նախատեսված փաստաթղթերի փաթեթը։
Տվյալ կինն, առանց պատճառ հայտնելու, որոշել է, որ հրավերը, որի հիման վրա պետք է տրամադրվեր արտոնագիրը, բնօրինակ չէ ու
կասկածի տակ է դրել հրավերի վրա դրված ստորագրության իսկությունը։ Այնուհետև
տրամադրել է մի թուղթ ու ասել, որ ընկերս գրի ու ստորագրի, թե այդ հրավերը
բնօրինակ չէ։ Ընկերս հրաժարվել է նման բան անել, քանզի հրավերի այդ բնօրինակը
ստացել է հրավիրող կողմից՝ Քեմբրիջում կազմակերպվող կոնֆերանսի կազմկոմիտեից։
 
Դրանից հետո տվյալ
կինն ասել է, որ ընկերս հավաքի փաստաթղթերը, վերադարձրել է գումարն ու ասել, որ
գնա՝ առանց մանրամասներ տրամադրելու ու բացատրություն տալու։ Ընկերս ասել է,
որ կարող է բերել ծրարը, որի մեջ եղել է հենց այդ՝ բնօրինակ հանդիսացող հրավերը,
կամ կարող է խնդրել, որ հրավիրող կողմը նույնը ուղարկի ֆաքսով, սակայն տվյալ
կնոջից չի ստացել պատասխան։ Արդյո՞ք
դեսպանատան աշխատակիցը, ով ընդունում է փաստաթղթերը, օժտված է նման իրավունքներով՝ առանց
փորձաքննության պնդել թե տվյալ հրավերը բնօրինակ չէ ու այդ պատճառաբանությամբ
չընդունել փասթաթղթերը
(http://www.armacad.org/blog/
Արդյո՞ք կարծում եք, որ նման մոտեցումը ընդունելի է դեսպանատան աշխատակցի կողմից։

Ուտելիք թե չուտելիք. գիտության ու հայաստանյան հասարակության հետ առնչվող մտորում։

Ես տարբեր երկրներում բազմաթիվ գիտաժողովների, գիտակրթական ծրագրերի ու
սեմինարների եմ մասնակցել՝ Հայաստանում, Իրանում, Վրաստանում, Ղրղզստանում,
Ռուսաստանում, Հունգարիայում, Գերմանիայում, Անգլիայում, ԱՄՆում, Կանադայում։
Շուտով՝ Թուրքիայում, Ֆրանսիայում ու կրկին Իրանում, Վրաստանում,
Ռուսաստանում, Անգլիայում ու ԱՄՆում։ Իմ պարագայում գիտական շրջագայությունը
հավանաբար խիստ տարբերվում է տուրիստականից։ Ես արտերկրյա քաղաքի աշխարհագրությանը
երբեք չեմ ծանոթացել, այսինքն միայն իմացել եմ իմ բնակության հասցեն և համալսարանի
ու այլ գիտական կենտրոնների հասցեները։ Կարողացել եմ տնից հասնել համալսարան ու
վերադառնալ տուն։ Իմ գործը եղել է կարդալ, գրել ու սովորել։ Ես շատ ուշադրություն
չեմ դարձրել տվյալ երկրի համեղ կամ անհամ, գունավոր կամ անգույն կերակրատեսակների
վրա, ոչ էլ կեղծավոր հիացական բացականչություններ եմ բաց թողել որևէ գեղեցիկ
շինություն, եկեղեցի կամ խանութ տեսնելիս։ Հիացած չեմ եղել տվյալ երկրի կապույտ
երկնքով, պարզ լճերով, բարձր լեռներով ու ժպտերես մարդկանցով (երբեմն՝ միայն
կանանցով)։ 
Վերոշարադրյալներից բոլոր երկրներում էլ կան, բոլորն էլ՝ յուրովի
գեղեցիկ ու տեսարժան։ Այս ամենը կարծում եմ տուրիստի գործ է։ Ես հիացել եմ ու մինչ
օրս հիացած եմ այլ բաներով։ Որոշ երկրներում՝ համալսարանական ճիշտ համակարգ, անսպառ
գրականություն գրադարաններում ու բարեհամբույր գրադարանավար(ուհի)ներ (Հայաստանում
է միայն, որ պետք է իգական սեռի ներկայացուցիչը զբաղվի այդ գործով), անսպառ
ինտերնետային ռեսուրսներ, ուսանողի ու գիտնականի համար անծայրածիր
հնարավորություններ ու բանիմաց և ոլորտի աստղ համարվող գիտնականներ։ Որոշ
երկրներում բախտ է վիճակվել հիանալ միայն վերջինով։ Տվյալ զգացողությունները միայն
իմը չեն։ Երբ եղել եմ արտերկրում, մասնակցել եմ կոնֆերանսների, որտեղ այլ
երկրներից մասնակցել են նաև այլոք, ու բոլորն էլ հիացած են եղել նույնով։ Դե՛, բա
գիտնական է, հո կերակուրի համն ու լեռների բարձրությունը չպետք է արծարծեր իր
շնորհակալական խոսքում։ Բայց արի ու մի տես կամ գնա ու տես կամ արի մի գնա եկել ես
մնա, Հայաստանում այլ պատկերի ենք հանդիպում։ 
Ուրեմն այսպես։ Վերջերս Հայաստանի Հանրապետությունում առիթ ունեցա մասնակցելու
մի քանի գիտակրթական միջոցառումների։ Վերջում, օտարերկրյա հյուրերին խոսք տվեցին,
որ հայտնեն իրենց կարծիքը։ Խեղճ հյուրերը վեր էին կենում ու խորվածի, քյաբաբի ու
եկեղեցիների գովք անում։ Չեմ ասում թե վատ է։ Բայց ախր այդ մարդիկ պետք է այլ
բանից խոսեին։ Վստահեցնում եմ Հայաստանի խորովածից կարելի է պատրաստել և ԱՄՆում և
Հնդկաստանում և Ճապոնիայում։ Հիացմունքի արժանի եկեղեցիներ ու պատմամշակութային
այլ արժեքներ կան աշխարհի բոլոր երկրներում՝ շատ ավելի բարվոք վիճակում։ Հայաստանում
այնքան են տանում ռեստորաններ ու խոսում համով ուտելիքից, որ այդ մարդկանց թվում է,
թե հայերին շոյելու համար պարտավոր են հենց ուտելիքն էլ գովաբանել։ Բա ուր մնաց գիտությունը,
գրադարանը, ամբիոնը, մարդիկ և այլն։ Ախր դրանցից էլ ունենք։
Այսքանն էի ուզում ասել։ Մեզնից է գալիս ամեն ինչ։ Պետք չէ այդքան
ուտելիքահեն, ուտելիքամոլ ու ուտելիքակենտրոն լինել։ Հպարտությամբ եմ նշում նաև,
որ Հայաստանում մասնակցել եմ կոնֆերանսների ու կազմակերպել եմ այդպիսիները, որոնք
եղել են չուտելիքահեն ու գիտակենտրոն։
Ի՞նչ կասեք։

Emails of facebook users can be copied!!!

Some 2 months ago it was not possible to copy and paste any email address
visible on the info page of facebook users. All emails were viewed as pictures.
Now emails of users are presented as a text, thus it is possible to copy the emails of each facebook user. Why?

Older Posts »