Հոկտեմբերի 25, ժամը 15:00, Մատենադարան – Կենդանիների դիմակահանդես

Filed under: Environment,Kids — Tags: , — Sun Child @ 1:46 pm October 24, 2009

Հոկտեմբերի 25, ժամը 15:30, Մատենադարանից սկսվող կենդանիների դիմակահանդես-երթը կազդարարի «Արևորդի» փառատոնի մեկնարկը: Թափոններից պատրաստված կենդանակերպ զգեստներով և դիմակներով 500-ից ավելի պատանիներ կխրախուսեն անցորդներին միանալ առաջիկա օրերին ծավալվելիք բազմաբնույթ բնապահպանական միջոցառումներին: 9729_1234839624082_1021932903_30748736_845591_n1
Դիմակահանդես-քայլերթի երթուղին կսկսի Մատենադարանից ու կավարտվի Մոսկվա կինոթատրոնի դիմաց: Բնապահպանական կոչերով ու կարգախոսներով դիմակահանդեսի մասնակիցներին կուղեկցեն երաժշտական և կրկեսային խմբեր: Շքերթի ողջ ընթացքում երեխաները ծաղկի սերմեր կբաժանեն անցորդներին` նրանց էլ դարձնելով միջոցառման մասնակից:
Քայլերթի մասնակիցներին Մոսկվա կինոթատրոնի դիմաց կսպասեն պոլիէթիլենային աղբից պատրաստված Հայաստանի էնդեմիկ ոչնչացող կենդանատեսակների քանդակները և երաժշտական խմբերը:
Դիմակահանդես-քայլերթի նպատակն է բարձրաձայնել կենդանիների իրավունքների պաշտպանության մասին, հիշեցնել հասարակությանը այն պատասխանատվության մասին, որոնք մարդիկ կրում են իրենց շրջապատող աշխարհի համար:
Միջազգային պահպանության (Conservation International) կողմից Հայաստանը ընդգրկված է կենսաբազմազանության առումով երկրագնդի ամենահարուստ և միևնույն ժամանակ առավել վտանգված 34 թեժ կետերի շարքում: Հայաստանի աշխարհագրական դիրքը և ռելիեֆը նպաստել են փոքր տարածքում ունենալ հարուստ կենսաբազմազանություն և էնդեմիկ տեսակներ: Հանրապետության ֆաունայի կազմում հաշվառված են ողնաշարավոր կենդանիների 535 տեսակ, որից 99-ը գրանցված է Կարմիր գրքում, իսկ 339-ը էնդեմիկ են:
Ներկայումս Հայաստանում հանդիպող կենդանիների մոտ 300 տեսակներ համարվում են անհետացող կամ հազվադեպ հանդիպող:
Ուստիև կարևոր է հատկապես շրջակա միջավայրի խնդիրների մասին իրազեկել երիտասարդ սերունդին, ովքեր վաղը տերն են դառնալու այն բնության ու հայրենիքի, որն այսօր թողնում ենք իրենց: Նրանք ևս պատասխանատու են այն ամենի համար, ինչ կատարվում է այսօր:
«Արևորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

“SunChild” Second International Environmental Festival

Filed under: Environment,Kids,Life — Sun Child @ 3:29 pm October 4, 2009

“SunChild Environmental Festival” is held every second year and is the only environmental festival in the South Caucasus region. From October 25th to 29th the second edition of SunChild Festival will be held. The festival will take place at different venues (NPAK Center, Marriott Hotel, Naregatsi Art Center) in the city centre of Yerevan, Armenia.

The festival will start with huge animal carnival march. Nearly 500 youths wearing colorful animal costumes and masks will encourage people on the street to join the action and to participate in activities for nature conservation. Additional marching youths` band playing famous and favorite songs will jocarnavalin the children.
Aim of this unique event is to raise public attention for the right of animals, for human responsibility to treat them in a dignified way and for the fact that many rare animal species in Armenia are already near to the edge of extinction due to poaching and the grand scale destruction of natural habitats.

You can also participate in the Carnival. Gather all your inventiveness, create a costume and mask of your favorite animal, take a photo of yourself wearing it and send it to us! Show your love and care for the nature by using your creativeness and win the Best Costume Awards! So dare and start Your own Dialogue with the Nature! For more info contact us:
Address: Aygestan 5rd str, # 48 Fizkulturnikneri str., 0070, Yerevan, Armenia
Tel.: (+374 10) 555209
Fax: (+374 10) 552181

E-Mail: info@sunchild.org

Give a tree to your country!

Filed under: Life — Tags: — Sun Child @ 7:00 pm April 17, 2009

Ֆոտո մրցույթ Ուրծաձորի “Արևորդի” Էկո-ակումբում

Filed under: Life — Sun Child @ 9:08 pm March 24, 2009

Ուրցաձորի ՙԱրևորդի՚ էկո-ակումբում տեղի ունեցավ առաջին ֆոտո մրցույթը, որին մասնակցում էին ակումբոի բոլոր սաներն իրենց լուսանկարներով: Այցելուները հարավորություն ունեին քվեարկու իրենց դուր եկաշ երեք լուսանկարների համար: Ցուցադրության հիմնական թեման էր  ՙՀայաստանի բնությունը գարնանը՚:

Մրցույթի գաղափարն ըստ կազմակերպիչնրեի շատ պարզ է, և միևնույ ժամանակ շատ արժեքավոր. երեխաները պետք է ավելի ու ավելի հետաքրքրված լինեն բնությոնը լուսանկարելով, որպեսզի ավելի մոտ լինեն նրան ու ավելի պատասխանատու լինեն բնության նկատմամբ:

ՙՄեր գյուղում երբեք նման բան չի կազմակերպվել: Երեխաները շատ ոգևորված են, ծնողներն էլ շատ երջանիկ (more…)

«Պահպանիր բնությունը» քարոզարշավի առաջին մասի ամփոփման միջոցառումը

Filed under: Life — Tags: — Sun Child @ 7:34 pm December 4, 2008

 

Մրցանակը հանձնելիս

Մրցանակը հանձնելիս

Դեկտեմբերի 2-ին մենք` բոլոր արևորդցիներս, շատ երկար էինք սպասել: Բանն այն է, որ այդ օրը ներկայացնելու էինք մեր քարոզարշավի առաջին 6 ամսվա գործունեության արդյունքները, և մեծ միջոցառում էր նախատեսված Անի Պլազա հյուրանոցում: Այս 6 ամիսները բոլորիս համար անքուն գիշերների, գույների, բնության վերարժեքավորման ամիսներ էին, որոնք անցան ակնթարթորեն: Չափազանց հաճելի էր տեսնել այդ ամբողջ ժամանակահատվածի աշխատանքի արգասիքները և մարդկանց գոհունակ ժպիտներն ու հիացմունքը` կատարված աշխատանքի նկատմամբ: Միջոցառումը շատ լուսավոր, հեքիաթային և ազդեցիկ ստացվեց: Ներկայացվեցին քարոզարշավի արդեն իրականացված նախագծերն ու միջոցառումները` կրթական ծրագիր, աղբահավաքներ, քարհավաքներ, ծառատունկներ, Նկարչական օր, , հեծանվարշավ, ինչպես նաև նոր հրապարակումները: Լույս էր տեսել «Արևորդի» էկո-ակումբների երեխաների կողմից գրված բնապահպանական (more…)

«Wildlife Vaasa Festival»

Filed under: Life — Tags: — Sun Child @ 5:43 pm November 26, 2008

Award for the film "Our River"

Նոյեմբերի 19-24-ը Ֆինլանդիայի «Wildlife Vaasa Festival» բնապահպանական ֆիլմերի փառատոնում Հայաստանը ներկայացնող երկու ֆիլմերը` «Ողջաբերդ» և «Մեր գետը», համապատասխանաբար` պատանիների կողմից նկարահանված լավագույն ֆիլմ և երեխաների կողմից նկարահանված լավագույն ֆիլմ անվանակարգերում ճանաչվել են հաղթողներ:

Ֆիլմերը Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի կոմից ողջ հանրապետությունում իրականացվող բնպահպանական կրթական ծրագրի մի մասն են, որոնց հեղինակները «Արևորդի» էկո-ակումբների սաներն են:

«Ողջաբերդ» ֆիլմը նկարահանվել է 2007թ.-ին Գառնի/Գողթում գործող էկո-ակումբի սաների կողմից` նրանց հետ աշխատող մասնագետների օգնությամբ: Ֆիլմը պատմում է Ողջաբերդ գյուղին սպառնացող բնական աղետների` այս դեպքում սողանքների մասին:

«Մեր գետը» ֆիլմը նկարահանվել է Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և «Մանանա» մանկապատանեկան կենտրոնի հետ համատեղ: (more…)

Ծառերը լեզու չունեն

Filed under: Environment — Tags: — Sun Child @ 5:13 pm November 14, 2008
Նորատուս

Բնապահպանական կոչերով ցուցանակների տեղադրում Նորատուսում

«Պահպանիր բնությունը» քարոզարշավի շրջանակներում Հայաստանի մարզերում նոյեմբերի 1-ից 15-ը կազմակերպված մեծ աղբահավաքներից ու ծառատունկերից հետո նույն վայրերում տեղադրվեցին ցուցանակներ: «Ես Արևորդի եմ, և ես խոսում եմ ծառերի փոխարեն, որոնք լեզու չունեն»,  «Բնությունը սխալներ չի ներում», «Եթե կարող ես կործանել մեկ կյանք, կկործանես նաև աշխարհը: Եթե կարող ես մեկ կյանք փրկել, ուրեմն (more…)

Բնությանը 300 ծառ նվիրեցին

Filed under: Environment — Tags: — Sun Child @ 12:50 pm

Երեխաները գոհ են իրենց արդյունքներից

Այդ օրը Ուրծաձոր գյուղում` այնտեղ, որտեղից երեւում են Քոթուզ, Քեշիշդաղ եւ Արարատ լեռները, կարելի էր երեխաների բազմություն տեսնել. բահերով եւ դույլերով զինված` ծառ էին տնկում: ՀՀ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպան հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ իրականացվող «Պահպանիր բնությունը» քարոզարշավի շրջանակներում մեկնարկած աղբահավաք- ծառատունկ ակցիան նոյեմբերի 8-ին հասել էր Ուրծաձոր:

Թղկի, Սոճի, Սոսի, Ընկույզ, Խնձոր, Եղեւնի: Տարածքի ուսումնասիրությունից հետո Հայ Անտառի մասնագետները հենց այս ծառատեսակներն էին խորհուրդ տվել տնկել Ուրծաձորում:

«Մանուկն ասաց, որ փոսը պետք է խորը փորել…բացի խորը լինելուց այն նաեւ լայն պետք է լինի…չմոռանաք լավ (more…)

Armwebs.com Armwebs.com