Your Truth About Caucasus

Ի՞նչ տեղի ունեցավ Եգիպտոսում

Filed under: Arevelk.info — Tags: — s.s.k @ 4:04 pm June 21, 2011


2011թ հունվարի 25-ից փետրվարի 11-ը տեղի ունեցած իրադարձությունները եգիպտացիները և միջազգային հանրության լայն շրջանակներն ընդունեցին որպես հեղափոխություն: Իրականում դա հեղափոխությո՞ւն էր, թե այլ անվան տակ քողարկված ռազմական հեղաշրջում:
Եթե չլինեին նշյալ զարգացումները, «կյանքի բնականոն հունով» ապրող Եգիպտոսում սույն տարվա սեպտեմբերին պիտի տեղի ունենային նախագահական ընտրություններ: Ընկերներիցս մեկը, ով մինչ հայտնի դեպքերը աշխատել է նախագահականում, պատմում էր, որ արդեն նախապատրաստվում էին Մուբարաքի վերընտրության քարոզարշավի պաստառները, թեպետ ամբողջ հասարակությունը հավատացած էր, որ նախագահ պետք է «ընտրվի» Գամալ Մուբարաքը` զառամյալի որդին: Շրջանառվում էին նաև Օմար Սուլեյմանի և Ամր Մուսայի թեկնածությունները: Ինչևէ, տեղի ունենալիք նախագահական ընտրությունները չէին կարող անցնել 2010թ պառլմաետական ընտրությունների հունով` հարթ և առանց մեծ աղմուկի` համեմված համատարած խախտումներով, որի արդյունքում ընդդիմությունը ի դեմս «Մուսուլման Եղբայրների» (ՄԵ) դուրս նետվեց Ժողովրդական Ժողովից։
Եգիպտոսում կայունության երաշխավորը, ինչպես գիտենք, բանակն է: Եգիպտոսի բոլոր նախկին նախագահներն եղել են գեներալներ` Մուհամմադ Նագիբ, Գամալ Աբդել Նասեր, Անվար Սադաթը եւ Մուհամմադ Հոսնի Մուբարաք: Տրամաբանական է, որ բանակի թեկնածուն է միշտ հավակնել Եգիպտոսի նախագահի «գահին»: Ըստ ամենայնի, իշխողները` բանակի վերնախավը (ԲՎ), կանխելու համար գերիշխանության հնարավոր կորստի վտանգը, ընթացավ ռազմական հեղաշրջման ճանապարհով։
Հունվարյան դեպքերի ժամանակ բանակը չեզոքություն պահպանեց, որը իշխանությունից չհեռանալու նշան էր: Անհրաժեշտ էր պահպանել թե՛ իշխող համակարգը, և թե՛ փողոց դուրս ելած ժողովրդի հավատը ու համակրանքը: Սոցիալական հուզումների պատճառով ԲՎ որոշում կայացրեց նախագահին դարձնել քավության նոխազ` կանխելու համար իրական հեղափոխական շարժումը։ Վերոհիշյալ սոցիալական հուզումների ազդակները թե՛ ներքին տնտեսական ու ոչ հավասար սոցիալական քաղաքականությունն էր, թե՛ արտաքին` թունիսյան դեպքերի ազդեցությունը:
Ինչ վերաբերում է ՄԵ կազմակերպությանը, ապա ինչպես գիտենք, հուզումների առաջին օրերին այն չմասնակցեց բողոքի ցույցերին: Ավելի ուշ միանալով՝ սկսեց զգույշ, բայց հետևողական աշխատանք: Երբ իշխանությունները կասեցրին ինտերնետի աշխատանքը երկրում, տեղեկատվության հիմնական տարածման աղբյուր դարձան նաև մզկիթները: Հետզհետե իսլամական կարգախոսները սկսեցին ավելի բարձր հնչել, իսկ փողոցը սկսեց ստանալ իսլամիստական բնույթ։
Մուբարաքի հրաժարականից անմիջապես հետո նրանք ստեղծեցին «Ազատության և արդարության» կուսակցությունը: Իսլամականները հիմա չեն շտապում իրենց ձեռքը վերցնել երկրի՝ հասկանալով, թե ինչ խնդիրների հետ են բախվելու «նոր» իշխանությունները: Հաշվի առնելով 2005թ ԺԺ ընտրություններին ունեցած հաջողությունը՝ նրանք այս փուլում կամրապնդվեն հզոր ընդդիմության դերում՝ հաջորդիվ կենտրոնանալով երկրի ղեկը իրենց ձեռքը վերցնելու խնդրի շուրջ:
Այսօր էլ շարունակվում են մանր-մունր ցույցեր, գործադուլներ Թահրիրում, որոնք, կարծում եմ, դեռևս կշարունակվեն:
Փոքրիկ հարցախույզի արդյունքում, թերևս ինձ համար, պարզ դարձավ, որ մարդկանց մեծամասնությունը որպես ապագա նախագահ է տեսնում Ամր Մուսային:
Հեղափոխականը 2Եվ ի՞նչ տեղի ունեցավ: 82 ամյա զառամյալը դուրս շպրտվեց նախագահականից, բոլոր մեղքերը բարդվեցին նրան, իսկ երկիրը շարունակում է իշխվել ԲՎ կողմից, թոշակառու «նախկինականներն» էլ ներկա կառավարության կազմում են, իսկ ոմանք անգամ չեն փոխվել և նույն սպիտակ համազգեստով ոստիկանն էլ «կարգ ու կանոն» է հաստատում:

Կարդալ նաև՝ հետՄՈՒԲԱՐԱՔյան Եգիպտոսը
Նկարները՝ © Angel Aj Adam Photography

Կահիրեի Հին Հայկական գերեզմանատունը

Filed under: Arevelk.info — Tags: — s.s.k @ 5:00 pm September 1, 2010

Երվան Օտյան, Համազասպ Օհանջանյան, Արփիար Արփիարյան, Սիրանույշ, Արմենակ Եկարյան
Armenian AngelԿյանքում դժվար թե հիշատակյալ մեծերին ընդհանրացնող շատ եզրեր լինեին, սակայն այսօր, երբ նրանց վախճանից երկար ու ձիգ տարիներ են անցել, նրանց միավորում է վերջին հանգրվանը: Հազիվ թե շատերը գիտենան ծավալուն տեղեկություններ նրանց կյանքի, առավել ևս, մահվան տարեթվի ու վայրի մասին: Երևանի Կոմիտասի անվան պանթեոնը մեր ուխտատեղերից մեկն է… Սակայն սակավաթիվ մարդիկ են տեղեկացված, որ հեռու Աֆրիկայում, Նեղոսի ափին (Google maps 30.025657,31.236413) մեկ այլ ուխտատեղի էլ ունենք, որտեղ իրենց վերջին հանգրվանն են գտել վերոհիշյալ հայազգի անվանի դեմքերը: Մի քանի օր առաջ հերթական այցելությունս էր Կահիրեի Հին Հայկական գերեզմանատուն, որը անվանվում է նաև Մարմինայի գերեզմանատուն, համանուն Mar Mina (Church of Saint Menas) ղպտիական եկեղեցու մոտակայքում լինելու, ինչպես նաև/կամ գերեզմանատան ներսում գտնվող Սուրբ Մինաս մատուռի պատճառով:

graves of (from left) Arpiarian, Otian & Satenik

graves of (from left) Arpiarian, Otian & Satenik

Այլ մանրամասն նկարներ և տեղեկություններ տե՜ս այստեղ:

Մեռյալների քաղաքն ու Իմամ էլ-Շաֆի’ի մզկիթն-դամբարանը

Filed under: Arevelk.info — Tags: — s.s.k @ 3:51 am August 16, 2010

Հերթական ռամադանյան ուրբաթն էր: Աղոթքից հետո, երբ փոքրիշատե թեթևանում է մզկիթների եռուզեռը, արդեն Իսլամական Կահիրեի` Սայիդա Ա’իշա մզկիթի մոտ էի, որպեսզի ընկերս ժամանի ու ճամփա ընկնենք:: Անշուշտ, համոզված էի, որ հայտնվելու ենք կեղտոտ ու անշուք մի վայրում, սակայն դա ինձ հետ չէր պահում իմ նպատակից: Ընկերս առաջարկեց տաքսի նստել, սակայն ես հրաժարվեցի, ու քայլեցինք: Միշտ թվում էր, թե բավական հեռու է, քանի որ քարտեզների վրա մեծ տարածություն էր երևում: Հեռավորությունը մոտ 1,5-2 կմ էր, ու ինձ հետաքրքիր էր ամեն ինչ: Էլ ի՞նչ իսլամագետ կամ արաբագետ, որ այդ ամենը ինքս չտեսնեմ ու չշոշափեմ: Ճանապարհն անցնում էր Մեռյալ Քաղաքի (Qarafa or Arafa) միջով: Մեռյալ է կոչվում, քանի որ ամբողջ շրջակայքում գերեզմանատներ են: Հայկական գերեզմանատներն իմանալով` կարծում էի` հանգստություն կտիրի ու անգամ վախի տարօրինակ մթնոլորտ, սակայն սա կյանքումս տեսած ամենամարդաշատ ու աղմկոտ գերեզմանաթաղային միությունն էր: Շատ էի լսել Մեռյալ Քաղաքի մասին, ու միշտ երազել եմ այցելել, սակայն առիթ ու ժամանակ չէր եղել: Իսկ հիմա, մեկ ձեռքով երկու ձմերուկ եմ բռնել:
Մեռյալ քաղաքը: Գերեզմանները, որոնք ավելի շատ նման են դամբարանների, բավական մեծ չափեր ունեն: Եգիպտական հին կրոնի վերաբերյալ ռեֆերատ գրելու ժամանակ բավական ուսումնասիրել էի գերեզմանաթաղերի կառուցվածքն ու ընդհանրապես դրանց յուրահատկությունները: Բացի այդ, բազմից ճանապարհորդելով Եգիպտոսի տարբեր վայրերում, միշտ փորձել եմ մաստաբաներ մտնել ու տեսական գիտելիքներս առարկայական դարձնել: Եվ այս դամբարանների շարքը հենց սկսվեց, միտքս եկավ հենց մաստաբաների կառուցվածքը, քանզի ամեն ինչով գրեթե նմանակված էր, ինչը խոսում էր այն բանի մասին, որ իսլամի տարածումից հետո անգամ այդ հին ավանդույթը չի վերացել, պարզապես որոշ չափով փոփոխվել է դեկորացիաների ձևը, հողափոր մաստաբան վերածվել է կիսահողափորի ու մի քանի այլ պարագաներ: Մի քանի գերեզմանից ներս նայելուց պարզ դարձավ, որ գրեթե բոլորը կազմված են մի շարք առանձին սենյակներից ու մեջտեղում գտնվում է բուն հուղարկավության սրահը: Որոշներում բացակայում էին այդ սրահները, որը արդյունք էր ընտանիքի հասրակական դիրքի և կարողության աստիճանի: Ընդհանուր առմամբ գերեզմանատները հին էին` 19-20-րդ դարի առաջին քարորդ, սակայն լավ պահպանված էին: Մի առանձնահատկություն նկատեցի, որ տապանաքարերի մեծ մասը եռահարկ կոմպոզիցիա ունեին, որի բացատրությունը չկարողացա գտնել: Իսլամական ոճը գերիշխում էր ամենուր, որը հենց վերոնշյալ տրանսֆորմացիայի արդյունքն է:
Կարևորագույն տարրերից մեկն էին տարձել նաև մարդիկ: Կենդանի մարդիկ բնակվում էին անկենդանների դամբարաններում: Չլսված ու չտեսնված իրողություն: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` Մեռյալ Քաղաքի գերեզմանատներում բնակվում է մոտ երկու միլիոն մարդ(անգամ հինգ միլիոն): Սահմռկեցուցիչ տվյլաներ են, որոնց սկզբում թերահավատորեն էի մոտենում, սակայն աչքով տեսնելուց հետո հավատացի: Քայլելու ընթացքում աչքս ընկան երեք երեխաներ, որոնք նստել էին մի դամբարանի մուտքի առջև. աղջիկներից մեկը խաղում էր իր տիկնիկով, մյուսը կիսամերկ էր ու դեմքին սպիտակ մածուցիկ նյութ էր քսված, ու ոտքրին էր գցել ինչ-որ անհայտ ու իր դարն ապրած սպունգի մեծ կտոր, իսկ միակ տղան թախծոտ հայացքով նայում էր մեր կողմը: Նկարելու անհագուրդ ցանկությունս չկկարողացա զսպել ու մի հրաշալի նկար ստացվեց:

Մի քանի քայլ այն կողմ նկատեցի մեկ այլ աղջնակի, ով նստել էր պատուհանի գոգին ու ճաղավանդակից այս կողմ էր նայում: Հուզիչ տեսարան էր, որը նույնպես հավերժացրեցի:

Երբեմն-երբեմն լսվում էր աղաղակող կանանց ձայներ ու աման-չամանի շրխկոցներ: Եթե չիմանայիր, որ այդտեղ մարդիկ են ապրում, կստացվեր, որ հանգուցյալներն են կերակուր պատրաստում: Անցնելով Մեռյալ քաղաքը հասանք Ուրբաթօրյա շուկային(Souk el-Gomaa’), որը հայաստանյան բանգլադեշի կամ էլ ֆիրդուսի շուկայի նմանակն է, սակայն ավելի կեղտոտ ու ավելի էժան: Սակայն այս ուրբաթ մարդաշատ չէր, քանի որ Ռամադանի ժամանակ գերադասում են դուրս չգալ:
Իմամ էլ-Շաֆի’ի մզկիթն ու դամբարանը: Վերջապես ճանապարհի վերջում երևաց մի հրաշագեղ մզկիթ, որն էլ հենց Իմամի մզկիթն էր: Տարածքը անշուք էր ու կեղտոտ: Բակում կավե ամաններ էին վաճառվում, իսկ մուտքի աջ անկյունում նստած, կամ ավելի ճիշտ փռված էին մի քանի սևազգեստ կանայք, որոնք փող էին մուրում եկող-գնացողների: Ներս մտանք ու շարժվեցինք դեպի դամբարան: Մզկիթի բուն աղոթասրահը շքեղությամբ կամ ինչ-որ այլ բանով աչքի չէր ընկնում, լոկ հատակին պառկած էին բազմաթիվ տղամարդիկ` ոմանք քնած էին, մյուսներն էլ պարզապես հանգստանում էին (երևի): Դամբարանը կանանք աղոթատեղիի մոտ էր, ու պետք է ամբողջ մզկիթը շրջանցել, որպեսզի մուտք գործել այնտեղ: Մուտքի մոտ մեզ «դիմավորեց» մեկը, որ, որպես կանոն, պիտ բակշիշ ուզեր ու մեր նյարդերը խանգարեր: Ինչպես բոլոր դամբարանները, սա էլ աչքի էր ընկնում զուտ իսլամական գերեզմանաթաղի արտիբուտներով: Տապանաքարը ծածկված էր իր չափերին համապատասխան քիսվայով, ու վրան ոսկետառ մեջբերումներ էին Ղուրանից: Դրանից զատ այս ամենը ծածկված էր էթիլենային թափանցիկ պարկով, քանզի կտորը բավական հին է ու վախենում են փչանալուց: Հրաշալի տեսք ուներ: Տապանաքարի կողքերին թղթի կտորներ էին ընկած, որոնք, ըստ ընկերոջս բացատրության, հավտացյալ մուսուլմաններն են նետում` վրան գրելով ինչ-որ ցանկություններ: Կարծես` երազանք պահելու պես մի բան լիներ:

Gravestone of Imam El Shafii

Gravestone of Imam El Shafii

Tomb of Imam el Shafii

Tomb of Imam el Shafii

Քարը ինքնին շրջապատված էր գեղեցիկ փայտյա պարսպով, ու անգամ վերին մասն էր փակ: Դուռը կողպած էր: Փայտյա ծածկոցի վրա հրաշատառ մակագրություններ էին արված, ու մոտեցողը դիպում էր դրանց, գլխով հպվում ու աղոթում:

tomb of Imam El Shafii

tomb of Imam El Shafii

Նույն սրահում նստած էին սպիտակ գալաբիյաներով մարդիկ ու Ղուրանի ընթերցման դաս էին անում: Կենտրոնում նստած էր շեյխն և մեղմ ու հանգիստ բացատրում էր ընթերցանության գաղտնիքները: Սաները տարիքն առած մարդիկ էին, որոնք կարդալով բավական մեծ չափեր ունեցող Ղուրանից` փոխանցում էին հաջորդին: Պատից կախված էր Շաֆիի կենսագրությունը: Ինքնին դամբարանը հրաշալի ճարտարաբերական ոճ ուներ, որի նմանը չեմ տեսել: Կարծում էի` Մուհամեդ Ալիի մզկիթը ամենակատարյալն է, սակայն այստեղ համոզվեցի, որ սխալվել եմ, ու սա ավելի հրաշագեղ է: Պատերի զարդանախշերը, գույների համադրությունը, ղուրանյան մեջբերումները, լամպերը ու այլ ատրիբուտներ այնպիսի հրաշագեղ սիմֆոնիա էին ստեղծել, որ աչքերս պարզապես ալեկոծվում էին այդ գեղեցկության մեջ: Նստել էի փոշառատ գորգին ու չտեսի հայացքվ այս ու այն կողմ էին նայում: Անհագուրդ ցանկություն ունեի զրուցել շեյխի հետ, սակայն զբաղված էր, ամոթ էր ընդհատել:
Արդեն ժամանակն էր լքել, բայց մեզ դիվահար անող մուրացկանը դեռ կանչում էր` Ya basha, Ya cabtain և այլն…
Դամբարանը լքեցինք ու նույն ճանապարհով հետ վերադարձանք: Ճանապարհի վերջում մի հետաքրքիր բան նկատեցի` երկու մարդ ինչ-որ գաթայանման բաներ էին պատրաստում: Սովորության համաձայն պիտ քիթս խոթեի ու հարցնեի, թե ինչ են անում: Մոտեցա, ուշադիր զննեցի, մի քանի լուսանկար արեցի: Այդ պահին տարեց մարդը զբաղված էր հեղուկ խմորի հետ պայքարով ու մեկ էլ մի տարա վերցրեց, որի հատակը մանր ծակեր էր արված ու ընկղմեց այդ հեղուկի մեջ: Հետո հասկացա, որ կունեֆա է պատրաստում: Այդ տարան հանելով սկսեց շրջանաձև շարժուներով այդ անցքերից հոսող հեղուկը տարածել թորենանման շիկացած պողպատե կտորի վրա: Թորենի տեսք չուներ, քանի որ գետնափոր չէր, սակայն գործածությամբ նույնն էր:

Kunafa

Kunafa

Մոտ 40 վայրկյան պողպատի վրա մնալուց հետո այն հավաքում էր:

Kunafa

Kunafa

Իսկ մյուսն էլ ինչ որ փոքր-փոքր ռուսական բլինչիկների պես բաներ էր պատրաստում, որի անունը չեմ հիշում:
shafii5
Այցելությունը ավարտեցինք Իբն Թուլունի մզկիթի տանիքում (մեկին կաշառեցի, որպեսզի թողնի բարձրանանք տանիք): Ազանի ժամն էր: Կահիրեի այդ թաղամասի բոլոր մուազինները միաձայն աղոթքի էին կնանչում: Աննկարագրելի էր այդ ամենը, երբ իրար էին միախառնվել բազմաթիվ աղոթակոչեր ու ստեղծել մի տարօինակ` դեպի երկինք սլացող սիմֆոնիա:

Egyptian English

Filed under: Arevelk.info — Tags: — s.s.k @ 5:53 pm February 27, 2010

A foreign Newspaper wants to publish a report about the life in Egypt. So they send a female reporter to interview the common citizen in Egypt..when she arrives at Cairo..she picks a random guy and starts her interview:
>Reporter: Hi!
>Egyptian: We 3alkom el salam ya 2otta!
>Reporter: Do u speak english?
>Egyptian: Berfect!
>Reporter: Do u mind if I interview u?
>Egyptian: No, I dont have a mind!
>Reporter: What’s your name?
>Egyptian: Taha
>Reporter: Sex?
>Taha: I love it!!!
>Reporter: oh no, I meant male or female?
>Taha (yelling): what do u sink?
>Reporter: Its just for the sake of the report..never mind…male. …
>Taha: yas male..and i can brove it any time u want!!
>Reporter: No, thanks! I’ ll take u for ur word…so..how do u find life here in Egypt?
>Taha: Egybt.. very nice cantry..nice wezar..nice food..byramidz
>Reporter: oh well..beside the weather and the pyramids..what else do u like in ur country?
>Taha: Byramids,nice wezar,nice food….
>Reporter: Ok. .lets move on..what do u do?
>Taha: I am very well, sank u!
>Reporter: No, I mean do u have a job?
>Taha(looking around him and whispering): Jobat?..no I dont have any (jobat)..lessa mastaba7nash. .do u have a (job) with u?..we can smoke it in my car..dont warry about bolice!
>Reprter: Oh my god,DO YOU WORK?
>Taha: Yas yas..Taxi drivar!
>Reporter: What do u think about the traffic problem in Egypt?
>Taha: Very big broblem..very much cars..u see?..but za guvurment is trying to make it bettar..zey did the circle street and za me7war street..and zey make all streets one way so if u go..u cant come back..niahahaha3!!
>Reporter: What about the economic problems in Egypt?
>Taha: I do not undurstand what u say!
>Reporter: I mean..how do u deal with money problems in Egypt?
>Taha: No NO NO..egybt very rich cantry…we have alot of cotton..alot of water..and we have byramidz…
>Reporter: So do u make a lot of money?
>Taha: No no.. it is not legal to make money..one frend I know make money at home..and he go to brizon..if u make money at home..u can only give it to za banzeena man..they take any money!!
>Reporter: let me rephrase..since Egypt is a rich country.. do u have a lot of money?
>Taha: me?! ..Not alot..but I eat and drink Al7amdulelah?
>Reporter: Then where does all the money go?
>Taha: Guvurment
>Reporter: And what does the government do with the money?
>Taha: Zey Build circle street,me7war street and make all streets one way!
>Reporter: well , Ok…Do u vote?
>Taha: What duz zat mean?
>Reporter: Do u choose your president?
>Taha: Mubarak?
>Reporter: yes
>Taha(nervously) : i didnt give my voice..but if i was..I will give him my voice!
>Reporter: Why him?
>Taha: Because he was an airoplane in za war..he waz za leadar airoplane!
>Reporter: But there r no wars right now
>Taha: But if we have war..u see?…we know we will have a very good airoplane in it!
>Reporter: what about the last 26 years?
>Taha: I got marry..and have 3ala2 and Amira..and drive taxi
>Reporter: No, i meant what did Mubarak do for Egypt in the last 26 years?
> Taha: He build circle street,me7war street and make all streets one way!!
> Reporter: Thank you very much for ur time Mr. Taha!
> Taha: No broblem,only 10 bounds!
> Reporter: I never said I will pay u for this!
> Taha: Ok..just give me the (job) then..we smoke and make head!
> Reporter: Grrrrrrrr
> Taha: ok ok..need a Taxi?

© s.s.k&alina -2009