ՀԴՄ Կտրոնների Ապրիլ Ամսվա Խաղարկություն

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 2:18 am May 13, 2012
Մայիսի 12-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների ապրիլ ամսվա խաղարկությունը:

Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Շահումը լինելու է ինտերնետ կապ` մոդեմի հետ միասին, կամ բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն:
Շահող Թվերն են.
36896607

Gracias Señor Raul

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 7:34 pm April 30, 2012
Այն ինչ եղել է , արդեն եղել է և մենք այլևս չենք կարող ոչինչ փոխել: Էլ կապիտանոն կայացրեց իր որոշումը , և մենք Ռաուլիստաներս պարտավոր ենք հարգենք նրա որոշումը և կրկին անգամ ցավով համակերպվել: Չնայաց կարծում եմ , որ Շալկեից հեռանալն ինչ-որ տեղ ավելի ցավով եմ տանում , քանց թե Ռաուլի հեռանալը Ռեալից: Նա ճիշտ որոշում կայացրեց երկու տարի առաջ և պարգևեց մեզ երկու անկրկնելի մրցաշրջան: Լի գոլերով և ուրախ պահերով: 
Շալկեյում անցկացրած երկու տարվա ընթացքում նա ապացուցեց , որ նա այն նույն Ռաուլն է , որին ժամանակին կոչում էին “baby star” թեև վաղուց արդեն երիտասարդ չէ: 
Այսօր արդեն Շալկեյի և Ռեալի նախկին ավագը , Մադրիդի արքա , լեգենդար Ռաուլ Գոնսալես Բլանկոն կրկին կսկսի ամեն ինչ նորից ու կրկին անգամ կապացուցի մեզ , որ նա այն հին Ռաուլն է , որի խաղով հիանում է ողջ աշխարհը:


Gracias El Capitano , Gracias Señor   Raul !!

Հասիր նրան ինչ սիրում ես… (նամակ 16-րդ)

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 7:49 am April 24, 2012
Ողջույն Բլոգոսֆեռա: Ինչպես եք: Արդեն երկու ամսից ավել է ոչ մի տող, ոչ մի բառ չեմ գրել այստեղ, միայն ժամանակ առ ժամանակ կարճ 147 նիշանոց հաղորդագրություններ թվիթթերում, պատճառը նույն ժամանակն է , ավելի շատ կենտրոնանալու և սիրելի գործին ժամանակ տրամադրելու խնդիրն էր պատճառը: Նման երկար դադար չէր եղել և վստահեցնում եմ, որ հաստատ չի լինի այլևս: 
Օրերն անցնում են արագ, չէի ասի աննկատ, բայց թռնում են իրենց հետ առաջ տանելով թե խնդիրները և թե հաճելի պահերը:
 Փորձեմ մի քանի բառով նկարագրել վերջին երեք ամիսների ինձ համար ամենահետաքրքիրն ու հիշարժանը:
 Հունվարին` եթե մի պահ մոռանանք տագնապների և բանակի օրվա մասին գլխավորը նորակոչիկ զինվորների երդման արարողության ժամանակ իմ ելույթն էր, որն ինչ մեղքս թաքցնեմ բավական հաճելի զգացողություններ պարգևեց ինձ:

 Հունվարի վերջում, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում տեղի ունեցավ ևս մեկ շատ կարևոր բան մեր զորամասի համար: Բոլոր զինվորները և նույնիսկ բազմաթիվ սպաներ լուռ դժգոհություն էին արտահայտում սաստկալի ցրտի պայմաններում շարահրապարակով և առանց բուշլատ ճաշարան գնալու համար: Չեմ հասկանում մի թե զորամասի ղեկավար կազմը իրավասու չէ նման որոշումներ կայացնել և մինիմում վարչության պետի հրաման էր պետք, որ զորքը օրը երեք անգամ չսառի շարահրապարակում: Այստեղից շատ սահուն անցնում ենք ևս մի լուրջ խնդրի, որ մեր բանակում «ձևականությունների» հետևից շատ են ընկնում դնելով դա կարգապահության տեղ մինչ դեռ զինվորների մի մեծ մաս կաշկանդված է զինակիցների դիմաց ինչ-որ մի բան կարդալուց, հաճախ ոչ անհիմն պատճառաբանելով, որ «Ես չեմ կարա նորմալ կարդամ»: Ինչև է սա միայն չարյաց փոքրագույնն է:
Փետրվարի գլխավոր իրադարձությանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և մի շարք այլ բարձրաստիճան սպաների այցն էր գունդ: Յուրի Խաչատուրովը ներկա եղավ անցկացվող պարապմունքներին(նշեմ, որ այդ օրը մի քիչ տաք էր -15 աստիճան, ցուրտը ևս չվրիպեց Յ.Խարատուրովի ուշադրությունից, և իր հերթին, թե ինչու են նման ցրտին զինվորները պարապմունքներին անցկացնում դրսում սրտացավ սպառիչ պատասխան, որ զինվորները սովոր են նման պայմաննորում դաս անելուն): (Անշուշտ)), շրջեց զորամասով, վերջում հանդիպեց և «Անկեղծ զրույց» անցկացրեց մեզ հետ: Գեներալ-գնդապետը խոսեց ներկայիս իրավիճակի մասին ամբողջ աշխարհի մասշտաբով, և հատ առ հատ բացատրեց թե ամեն մի ուղղությամբ զարգացումը ինչպես կարող է անդրադառնալ  Հայաստանի վրա և թե ինչպես են պատրաստվում հնարավոր զարգացումներին մեր զինված ուժերը: Խոսեց նաև մեր «ոխերիմ» հարևանների մասին: Նշելով մեր ծանրակշիռ առավելությունները ազերիների նկատմամբ հնարավոր պատերազմի վերսկսման դեպքում: Ռազմական գաղտնիքներ չեմ բացահայտի միայն ասեմ, որ հանդիպումից հետո բոլորիս դուխը միլլիոն էր ու բռնվիր ազերի բանակ: Յուրի Խաչատուրովի համոզիչ խոսքը բոլորիս բարոյա-հոգեբանական վիճակի վրա անկրկնելի տպավորություն թողեց, ափսոսում եմ, որ նման հանդիպումներ հաճախ չեն լինում:
 Ինչպես ասեց Յ.Խաչատուրովը այսօր մեծ միջոցներ են ներդրվում բանակի զարգացման մեջ, իսկ եթե հանկարծ պատերազմի վտանգը մեծանա, ապա ոչ մի միջոց չեն խնայի մեր բանակի համար նորագույն զենք, ռազմական տեխնիկա և սպառազինություն ձեռք բերելու համար:
Սենց տարվելով հանդիպման տպավորություններով մոռանում էի արդեն, որ արդեն երկու ամիսա պահակային ծառայությունն ինձնից անպակասա, կամ ավելի շուտ ես պահակային ծառայությունից անպահաս եմ:
 Շատ չխորանամ, պատմելու ևս շատ հոտաքրքիր բաներ կան (երևի թե), բայց կրկին ժամանակը սուղ է, գրեմ մի տեղ չմոռանամ, որ հետո էլ Ձեզ պատմեմ, հետոն կլինի ամենաշատը մեկ ամսից, երբ կվերադառնամ ճամբարային հավաքներից, ցեխոտ, հոգնած ու տուն վերադառնալու պես մի զգացողությամբ:

Իսկ մինչ այդ անդրադառնալով պաշտպանության Սեյրան Օհանյանի ուղերձին, որը բոլորս «անգիր» գիտենք, կցանկանայի մեջ բերել մի արտահայտություն, որը կարդալուն պես մնաց մեջս և հաստատ միշտ էլ կմնա «Հասիր նրան ինչ սիրում ես, թե չէ կսիրես այն ինչ քեզ կհասնի»:

ՀԴՄ Կտրոնների Ապրիլ Ամսվա Խաղարկություն

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 12:17 pm April 16, 2012
Ապրիլի 14-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների մարտ ամսվա խաղարկությունը:
Շահող Թվերն են.
25608563

Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Շահումը լինելու է ինտերնետ կապ` մոդեմի հետ միասին, կամ բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն:

Red Bull Paper Wings Armenia 2012

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 4:55 am March 22, 2012
 Ողջույն բոլորին, առավել ևս ակտիվ կրեատիվ, պարապ նստել չսիրող երիտասարդությանը: Ուսանողներին որոնց խելքն իրենցը չի հետաքրքիր և ինքնատիպ միջոցառումների ու մրցությունների մասնակցելու համար:

 Երևի Ձեզնից յուրաքանչյուրը մանուկ հասակում գոնե մեկ անգամ պատրաստել է թղթե ինքնաթիռ: Ո՞վ կարող է պատկերացնել, որ մանկական զբաղմունքը կարող է քեզ տանել ուղիղ Զազբուրգ: Ինչպե՞ս: Շատ արագ` հետաքրքիր և ինքնաթիռով :)

 Իսկ հիմա ավելի կոնկրետ, թե ինչպե՞ս անել, որպեսզի Ավստրիական ավիաուղիների ինքնաթիռը հենց Ձեզ տանի Զազբուրգ:

 Մարտի 27, 28, 29 Երևանում տեղի կունենա Red Bull Paper Wings (Ռեդ Բուլլ թղթյա-թևեր) մրցության Հայաստանյան նախընտրական փուլը: Կարող են մասնակցել բոլոր ուսանողները: Նույնիսկ նրանք` ովքեր չգիտեն, թե ինչպես կարելի է թղթից պատրաստել ինքնաթիռ:
 Իսկ հիմա մի քիչ պատմությունից և սեփական տպավորություններից:
  2009-ի ապրիլին Երևանում տեղի ունեցավ Red Bull Paper Wings մրցությունը: մասնակիցները մրցեցին երեք ձևերում` ամենաերկար թռիչք, ամենաերկար օդում ճախրող ինքնաթիռ և ամենագեղեցիկ թռիչք:
 Հաղթողները մասնակցեցին Ավստրիայում տեղի ունեցած եզրափակչին:

 Հիշում եմ,թե ինչպես մասնակցեցի ես Paper Wings-ին: Ես և Նարեկը գրանցվեցինք կայքի միջոցով, հաստատեցինք մեր գրանցումը միջոցառումից առաջ, ու սկսվեցին ինքնաթիռներ պատրաստելու փորձերը, մինչև հիմա էլ մի 5-6 ձև ինքնաթիռ կարամ պատրաստեմ: Էլ չեմ ասում, թե ինչ հրաշալի մթնոլորտ էր ամբողջ միջոցառման ընթացքում:
 Հիշում եմ, որ ինքնաթիռս թռավ 17 մետր, բայց չհաղթեցի այդ անգամ :( (
 Այս անգամ ցավոք բախտ չի վիճակվում ինձ մասնակցելու Paper Wings-ին (Ձեր հաղթելու շանսն ավելանում է մեկով :) ) փոխարենը ես կոչ եմ անում բոլորիդ մասնակցել և փորձել Ձեր բախտն ու Ձեր ինքնթիռը:

Ուրեմն այսպես` 
  1. Նախ գրանցվում են  Paper Wings-ի կայքում և լրացնում տվյալներն այստեղ:
  2. Facebook-ում կա հատուկ event, որտեղ կարող եք տեսնել Paper Wings-ի մանրամասները:
  3. Վերջին տարբերակով , ոնց էլ չլինի միջոցառումից առաջ կարծում եմ կկարողանաք տեղում գրանցվել (եթե իհարկե այնքան զբաղված եք, որ inet-ով չեք հասցրել):

Ձեզ մի խորհուրդ փորձված օդաչուից! Մի զլացեք և փնտրեք համացանցում ինքնաթիռ պատրաստելու յուրօրինակ ձևեր, դրանք Ձեզ հաստատ պետք կգան և կօգնեն հաղթել:

 Չմոռանաք հետո կիսվել տպավորություններով: Բոլորիդ ցանկանում եմ բարի թռիչք և փափուկ վայրեջք:

ՀԴՄ Կտրոնների Փետրվար Ամսվա Խաղարկություն

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 1:34 am March 11, 2012
Մարտի 10-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների փետրվար ամսվա խաղարկությունը:
Շահող Թվերն են.
12886396
Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Շահումը լինելու է ինտերնետ կապ` մոդեմի հետ միասին, կամ բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն:

Джейн Остен «Эмма»

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 4:49 am March 1, 2012
«Эмма Вудхаус, красавица, умница, богачка, счастливого нрава, наследница прекрасного имения, казалось, соединяла в себе завиднейшие дары земного существования и прожила на свете двадцать один год, почти не ведая горестей и невзгод…»
Թերևս, այս փոքրիկ պարբերությամբ հնարավոր չի լինի փոխանցել Էմմայի ողջ կերպարը: Ամբողջ ընթացքում Էմման իր փայլուն երևակայությամբ գեղեցկացնում ու հետաքրքրացնում է պատմվածքը: Լինելով անչափ հոգատար իր հայրիկի նկատմամբ երիտասարդ Էմման որոշում է, որ ամբողջ կյանքը պետք է նվիրի իր հոր մասին հոգ տանելուն և Իզաբելլա  քույրիկի փոքրիկ հրաշք մանուկներին: Բացի այդ նա շատ էր սիրում զբաղվել իր մտերմների ապագայով և ուզում էր բոլորին մեծ հաջողությամբ ամուսնացնել: Բոլորին, բայց ոչ ինքն իրեն:


 Այդ ընթացքում Էմմայի կյանքում հայտնվում է մի երիտասարդ աղջնակ ում հետ նա ընկերանում է: Այդ պահից սկսած նա սկսում է զբաղվել Գարրիեթ Սմիթի կյանքը դասաորելով և այդ տեղից էլ սկսվում են Էմմայի բոլոր «դժբախտությունները»:
 Ժամանակի ընթացքում Էմման ևս սկսում է տարվել ինչ-որ զգացմունքներով ժամանակ առ ժամանակ: Սակայն երևի թե հստակ Էմմայական մտածելակերպով բնորոշ մտքեր է արտահայտում և հանգում է, որ` «շփոթել է սերը այլ զգացմունքների հետ»: Ասեմ, որ ֆրենկ Չերչիլլի պարագայում շատ լավ է, որ նա հենց այդպես էլ որոշում է: Բայց արդյոք դա կլիներ այդպես եթե նրա կողքին չլիներ իր վաղեմի ընկեր Ջորջ Նայթլին: Պարոն Նայթլին դեռ Էմմայի մանկությունից սկսած ասել է նրա երեսին այն ինչ մտածել է: Արտահայտել է ամենն առանց կեղծավորության և ցույց տվել միշտ ճիշտ ճանապարհը, թեև Էմման միայն ժամանակի ընթացքում է հասկանում դա:
 Չեմ ցանկանա այժմ ամբողջությամբ փոխանցել Ձեզ Էմմայի բոլոր հոգեկան ապրումներն ու բոլոր փորձությունները, որոնց միջով ստիպվված եղավ անցնել մեր հերոսուհին, որ հասկանա, թե որն է սերը, ընկերությունը, հիացմունքը, թռուցիկ համակրանքը, պարտքը հարազատների հանդեպ ու մտերիմների մասին անհանգստությունը:
 Խորհուրդ կտայի կարդալ, բայց ոչ մի դեպքում չսպասել ինչ-որ աներևակայելի բաների:
 Ուղղակի կարդացեք և ստացեք հաճույք միգուցե դուք էլ Էմմայի պես անեք որոշ բացահայտումներ:
 Անկեղծ ասած իմ մոտ այնպիսի տպավորություն էր, որ ես վաղուց և շատ լավ ճանաչում եմ Էմմային: Իսկ ինձ ամենամոտը պարոն Ջորջ Նայրլիի կերպարն էր:
 Ամենաանտանելին` պարոն Էլթոնն էր տիկնոջ հետ միասին:
Թեև կերպարնորի բազմազանույուն չկա, սակայն կա մի կուռ անգլիական բարձրաստիճան թեյասեր միջավայր, որտեղ և տեղի  են ունենում բոլոր գերծողությունները:
 Այսքանով կփորձեմ եզրափակել երազկոտ հրաշք Էմմայի մասին գրառումս և ներկայացնեմ մի քանի հատված որոնք առանձրացրել եմ հատուկ Ձեր համար. և այժմ ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը.
«Коль скоро она не решается сказать «да», ей следует напрямик сказать «нет». Замужество — это шаг, который опасно совершать с противоречивыми чувствами, скрепя сердце. »
Эмма

«Одной половине человечества всегда непонятно, почему что-то нравится другой.»
Эмма
«В первом знакомстве мало приятного, когда бы оно ни совершилось, и чем скорей оно произойдет, тем лучше. »
Джордж Найтли
«Достойный поступок внушает уважение каждому. »
Джордж Найтли

«Дела, знаете ли, порой приносят нам деньги, дружба — почти никогда. »
Джордж Найтли

«Только тогда можно составить верное сужденье о женщине, когда вы видите ее в домашней обстановке, в ее привычном окружении такою, какова она всегда...»
Френк Черчилл
«Не знаю, хорошо ли это, но глупость уже не выглядит глупо, когда ее без стыда, на виду у всех, совершает неглупый человек. Злоба всегда есть зло, но не всякая дурь заключает в себе дурное, а смотря по тому, от кого она исходит…»
Эмма

ՀԴՄ կտրոնների Հունվար ամսվա խաղարկություն

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 12:34 am February 12, 2012
Փետրվարի 11-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների հունվար ամսվա խաղարկությունը:
Նշեմ , որ նախորդ ամսից սկսած շահում են նաև 4 թվի համընկնումով կտրոնները: Շահումը լինելու է ինտերնետ կապ մոդեմի հետ միասին կամ բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն:
Շահող Թվերն են.
77438740

ՀՀ ԶՈւ 20-րդ Տարեդարձը

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 6:02 am January 28, 2012
 1992 թվականի հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության Զինված ՈՒժերի ստեղծման օրն է:

 Իհարկե բոլորս էլ շատ լավ գիտենք թե ինչպես ստեղծվեց մեր բանակը, ինչպիսի փորձությունների միջով անցավ: Երբ սկսվեց պատերազմը մենք չունեինք բանակ, միայն մեծ ցանկություն պաշտպանելու սեփական հողն ու ժողովուրդը: Մեր բանակը ստեղծվեց, թրծվեց և կայացավ մարտի դաշտում և այդ բանակի կայացման, ճիշտ և նպատակասլաց զարգացման ապացույցը մեր այսօրվա խաղաղությունն է: Եվ զարմանալի չէ, որ մեր բանակն այսօր լավագույնն է տարածաշրջանում: Վստահ եմ, որ մարտունակությամբ մեր բանակի նմանը չկա տարածաշրջանում: Ինչը մարտական հզոր ոգու և հայրենասիրական` հայրենիքի համար արյունն ու կյանքը չխնայելու պատրաստակամության արդյունք է:

 Մեր բանակի ամբողջ ուժի միայն մի մասը մենք տեսանք ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված Զորահանդեսի ժամանակ, ինչը ևս բավական եղավ ահ ու սարսափի մեջ գցելու մեր թշնամիներին ևս մեկ անգամ մեզ ստիպեց հպարտությամբ խոսել մեր Զինված ուժերի մասին:
 Զինված Ուժերի առաջընթացն ակնհայտ է, այն միշտ շարունակական բնույթ է կրում և միտում չունի դադարելու:
 Իհարկե կատարելությանը հասնելու համար 20 տարին բավական չէ, խնդիրներ բանակում եղել են և կան, առաջ ավելի շատ էին, հիմա շատ ավելի քիչ թեև ցավալի:
  Ցանկացած Հայ Զինվորի կյանք պետք է շատ թանկ արժենա մեր պետության համար, վստահ եմ, որ դա քաջ գիտակցում է Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանը, նա իր ուղերձներում բազմիցս նշում է այն բոլոր ուղությունները որոնցով պետք է զբաղվել և աշխատանք տանել: Ես մեծ հաճույքով ծանոթացա 2012-ի տարեմուտի  ուղերձին և շատ ուրախացա, որ նախարարը նման կարծիք է հայտնում եղած հարցերի շուրջ և այդ ուղերձով համապատասխան հրահանգներ է տալիս սպաներին և կրտսեր հրամանատարական կազմին խնդիրների ճիշտ լուծման համար:
 Բայց շատ ցավալի է, որ նախարարի խորհուրդները և հրամանները «լավ» չի հասկանում կամ «չի ուզում» լավ հասկանա սպայակազմը: Իսկ ավելի վատ է, երբ դրանց կատարման համար անտեսվում է զինվորների կարծիքն ու կատարողական հնարավորությունները և դրվում է խնդիր ամեն գնով կատարել հրամանը առանց այլ հանգամանքները հաշվի առնելու:
 Ինչևէ այսօր այդ խնդիրների քննարկման օրը չէ: Այսօր հպարտության և ուրախության օր է: Եկեք հպարտանանք մեր բանակով և մեր զինվորներով, ովքեր իրենց կյանքի և արյան գնով պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները:
 Եկեք գլուխ խոնարհենք և հիշենք այն բոլոր հայտնի և անհայտ հերոսներին, որոնց շնորհիվ այսօր կա Հայ ազգը:
 Մի մոռացեք Ձեր Զինվորներին, նրանք Ձեր կարիքը շատ ունեն և վստահ եմ, որ միշտ հիշում և կարոտում են Ձեզ:
 Ես Հպարտ եմ, որ ծառայում եմ Հայկական Բանակում, Հպարտ եմ , որ Հայ եմ և ինչքան էլ դժվար և ծանր չլինի այն բեռը զինվորականի, որը զինվորականի ուսերին է, ես այն պետք է տանեմ ինչպես տարել են այս 20 տարիների ընթացքում հազարավոր այլ տղաներ և պատվով պետք է փոխանցեմ եկող սերնդին:
 Թող, որ միշտ խաղաղություն և համերաշխություն լինի մեր մեծ Զինվորական ընտանիքում:
 Շնորհավոր տոնդ Հայոց Բանակ:

ՀԴՄ կտրոնների Դեկտեմբեր ամսվա խաղարկություն

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 12:21 am January 15, 2012
Հունվարի 14-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների դեկտեմբեր ամսվա խաղարկությունը:
Շահող Թվերն են.
87197161
Նշեմ , որ այս ամսից սկսած շահում են նաև 4 թվի համընկնումով կտրոնները: Շահումը լինելու է ինտերնետ կապ մոդեմի հետ միասին կամ բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն:

Lifetime Blog-ը 3 տարեկան

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 5:24 am January 12, 2012
Ողջույն սիրելի ընթերցողներ: Այս օրը տոնական է իմ համար, թեև տոնախմբություն այս տարի կազմակերպել չի հաջողվի: 3 տարի առաջ 2009 թվականի հունվարի 12-ին ծագեց մի գաղափար, մի անորոշ միտք, մի ակնթարթ: Այդ ակնթարթում ստեղծվեց Լայֆթայմ բլոգը: Բլոգ- մի միջավայր, որտեղ այս երեք տարիների ընթացքում գտնվել են բոլոր նրանք` ովքեր պարբերաբար այցելել են Բլոգ:

 Իհարկե այժմ շատ բան է փոխվել, և ներկայումս իր սկզբնական տեսքից շատ է տարբերվում: Բայց կարծում եմ, որ այդ փոփոխությունները ազդել են միայն արտաքին տեսքի վրա, իսկ բովանդակությունը ինչպես նաև վերը նշված տեսքը մնում են հավատարիմ բլոգի կարգախոսին` շարժվում ժամանակին հավասար, միշտ նորարար է և արտացոլում է այն ինչ տեղի է ունենում մեր կյանքում: Իհարկե վերջին վեց ամիսների ընթացքում, երևի թե հասկանալի Ձեզ համար պատճառներով, բլոգում հիմնականում անձնական բովանդակությամբ գրառումներ են արվում, թեև նրանցում էլ փորձում եմ ինչքան հնարավոր է տեսակետներ արտահայտել տարբեր հարցերի շուրջ:

 Բայց ինչևիցե սա էլ մեր կյանքի մի էտապն է, և ինչպես ցանկացած կարևոր իրադարձության ժամանակ իմ բլոգն իմ հետ է, իմ մի մասն է, առանց որի ես ինձ չեմ կարող պատկերացնել: Այսօր ևս, գոնե մեկ անգամ տարվա մեջ, կարող եմ ասել բոլորիդ, թե ինչքան եմ սիրում իմ բլոգը, ու ինչքան ուրախ եմ, որ այն կա: Ստեղծվելով պահի ազդեցությամբ, տպավորության արդյունքում, այսօր արդեն 3 տարեկան է:

 Գրառումների հենց այն մասը, որը ես շատ եմ սիրում, այն գրառումներն են, որոնց մեջ կա անսահման էներգիա, տպավորություն, ինչ որ մի ուժեղ զգացմունք և մտքին եկածն ասելու անսահման ցանկություն: Շնորհակալ եմ շատ, որ այդ պահերին կարողացել եմ մտքերս արտահայտել այստեղ, չեմ ալարել, բացել և սկսել եմ գրել, թեկուզ մտածել եմ, որ պետք չի, բայց գրել եմ: Մեկ-մեկ շատ դժվարա գրել չափից դուրս անձնականի մասին ու հանձնել դա հանրությանը, ազատութուն տալ քո սեփականությանը:

  Երբ հետ եմ նայում, մի պահ աչքի տակով անցկացնում եմ հին գրառումներս, մի անբացատրելի զգացողությունա լինում մոտս, բավարարվածության և լիարժեքության աննկարագրելի մի աստիճան:Վերջ ի վերջո կարողանում ես տեսնել, թե որտեղից ուր ես եկել և փորձում ես հասկանալ կամ ծրագրել, թե ուր ես գնալու հետո: Չասեմ թե, որքան չի հերիքում այդ ամենն ինձ հիմա: Բազմաթիվ անելիքներ, գաղափարներ, մտքեր, որոնք շատ մեծ հաջողությունների կարող են հասնել, որոնք պետք է զարգացնել, բայց…

 Ուզում եմ շնորհակալություն ասեմ Ձեզ` մարդկանց, (ծանոթ, թե անծանոթ, իսկ անծանոթներին առավել ևս) ովքեր կարդում են Լայֆթայմը, չեն ձանձրանում, չեն զլանում և երբեմն իրենց կարծիքն  են արտահայտում (այ դրա համար կրկնակի շնորհակալություն): Դա ամենամեծ պարգևն է իմ և իմ բլոգի համար: Եթե Լայֆթայմը լիներ փակ, ապա ես կգրեի միայն իմ համար և այս հաճույքը կվայելեի լուռ միայնության մեջ, իսկ այսպես ուրախությունը կրկնապատկվում է բազմաթիվ անգամներ` քանի որ կաք Դուք:

 Շնորհակալ եմ ևս մեկ անգամ, որ դուք կաք: Ես Ձեզ շատ սիրում եմ, Դուք էլ իմ «կյանքի» մի մասնիկն եք:
 Եվ ստացվում է, որ արդեն 3 տարի է.
«Մենք և մեր կյանքը» Լայֆթայմ Բլոգում:

Հավերժ Ձեր` Բլոգգեր.                      
Robbie Raul

Ամեն օր չի Ամանոր (նամակ 15–րդ)

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 11:03 pm December 31, 2011

Ողջույն իմ շատ սիրելի, տոնական խառնաշփոթի մեջ գտնվող ընկերներ: Այսօր արդեն Նոր Տարի է:

Գալիք, կամ ով գիտի արդեն եկած 2012 թվականը դեռ չսկսված իր նկատմամբ շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել: Բոլորին հետաքրքրում, ում էլ չի հետաքրքրում հաստատ գոնե մի քիչ հուզումա, կլինի արդյոք «Այդքան սպասված» աշխարհի վերջը, թե չէ:
 Սակայն այդ մասին չի, որ ուզում եմ խոսել այս տոնական օրը: Ինչպես յուրաքանչյուր մարդ, ես ևս տարվա վերջին օրն ինձ հարց եմ տալիս` թե ինչպիսի՞ն էր անցած տարին: Ինչ նորություններ եղան, ինչ ձեռքբերումներ եմ ունեցել ես, ինչ բացթողումներ արել:
 Անշուշտ 2011-ը ինձ համար անհավանական տարի էր, որի երկու  կիսամյակներն իրարից այնպես տարբերվեցին ինչպես ասենք տարբերվում են ցերեկն ու գիշերը:

 Եթե հիմա փորձեմ հիշել, ապա կորող եմ ասել,որ առաջին 5 ամիսներն անցան ուղղակի անկրկնելի: Պետական ավառտական քննություններին ու դիպլոմայինին այդքան պատրաստվելը տվեց իր արդյունքը և կարծես ամեն ինչ գերազանց էր: Բացվեցին նոր ճանապարհներ, նոր մարտահրավերներ և գաղափարներ:

 Ցավոք Մադրիդիստները հերթական անգամ հիասթափություն ապրեցին: Ինչպես երբեք մենք մոտ էինք Չեմպիոնների Լիգայում հաղթանակ տանելուն, սակայն ինչպես և Լա Լիգայում «Հաջողոիթյունը» Բարսայի կողմն էր: «Ռեալ Մադրիդ-Բարսելոնա» դիմակայությունն 2011-ին կարծում եմ բոլորիս մի լավ զզվացրեց:

 Անմոռանալի է իմ համար ուղևորությունը Թիֆլիս, 3 անմոռանալի օր, լավ ընկերներ, Red Bull, Tum-Tum pa ում միանգամից հիշում եմ Վրաստանը, երբ կողքից ասում են «Lucky Strike»:
 Հիմա այդ 5 ամիսների յուրաքանչյուր առավոտ անկրկնելի է թվում ինձ, յուրաքանչյուր ապրած օր` անմոռանալի:
 Միանգամից մտքիս եկավ Ծաղկաձորը «Hollywood Hills forever», որքան են տարբերվում այս 2 ձմեռները, կարոտեցի :)

 Զարմանալի ա, բայց յուրաքանչյուր օր գնալ դասի, հետո «Solo»` սալաթ ուտելու, ու տեսնելու Նարոյին իր դիպլոմայինի վրա աշխատելուց: հետո կրկին դասի,  ընկերներով մեր սիրելի «Խաչապուրիանոց» հաց ուտելու, փոխանակվելու մտքերով, ու մեր առաջնթացով գործերում, հետո յուրաքանչյուս մեր գործերով: Շաբաթ-կիրակի home-party-ներ:

 Առսի հետ Yum-ում PES էինք խաղում ազատ ժամանակ, ընդմիջելով Թումանյանի Շաուրմայում:
 Ու կրկին իհարկե «Ռեալ-Բարսա»:
 Փորձեցինք անդրադառնալ ժամանցին, բազում քննարկումներից հետո ստեղծվեց «in-spectr»-ը, ցավոք հանգամանքները խանգարեցին ծրագրին ամբողջությամբ իրագործելու, բայց «in-spectr»-ի մասին դեռ կլսեք հաստատ, վստահեցնում եմ Ձեզ!
 Ամեն օր link-եր, post-եր, share-եր, այդ խելահեղ կյանքի ռիթմին դիմանալու համար, շատ սիրելի Red Bull: Ընդհանրապես մի ամբողջ տարի ապրեմ ել «Red Bull»-ային ռիթմով, չեք պատկերացնի թե դա ինչ ա: Հիմա չեմ պատկերացնում ինձ առանց Red Bull-ի: Երջանիկ եմ, որ այդ չտեսնված բրենդի մի մասն եմ եղել ու կամ, վստահ եմ, որ միշտ էլ կլինեմ: Չէ որ «Red Bull gives you wings»!
 Հիշելու շատ բան ունեմ, այնքան, որ կարող եմ թույլ տալ ինձ մոտակա մեկուկես տարին ապրեմ հիշողություններով: Ընդհանրապես վերջին 3 տարիները` սկսած 2008-ի մայիսի 27-ից կյանքս դեռևս ամենաերջանիկ, ամենաանկրկնելի, ամենահրաշալի, մի խոսքով` ամենա-ամենա-ամենա ժամանակահատվածն է եղել բոլոր առումներով:
 Այդ ամենը եզրափակվեց BarcampEVN11-ի բացման օրը, նույնիսկ բացման ժամանակ: ԱՄեն ինչ կանգ առավ, ու սկսվեց նախապատրաստական շրջան մի լրիվ ուրիշ փուլի:
 Չեմ կարող ասել, որ այս 6 ամիսների ընթացքում ոչ մի նոր բան չեմ սովորել, ոչ մի բանի չեմ հասել: Իհարկե, եթե բանակում չլինեի, չեմ էլ ուզում մտածեմ: Կլիներ wooow:
 Այսօր փորձում եմ մասնակցել բոլոր միջոցառումներին, որոնք Զորամասից դուրս են, իհարկե այնքանով ինչքանով կարող եմ: Փորձում եմ աջակցել ընկերներիս իրենց հետաքրքիր մտահաղացումներով: Չեմ ուզում թվարկել այն միջոցառումները, որոնց շատ էի ուզում մասնակցել, բայց չստացվեց, շատ-շատ են:
 Ահա այսօր ուզում եմ Շնորհավորել Ձեզ գալիք 2012թ-ի կապակցությամբ: Թող որ Վիշապի տարին լինի Ձեզ համար երջանկության, առողջության և բարեկեցության տարի: Ցանկանում եմ, որ նոր տարում էլ ավելի մեծ եռանդով մոտենաք Ձեր գործերին և Ձեր մտահաղացումներում հասնեք հաջողության:
 խաղաղ ևանամպ երկինք եմ ցանկանում Զինակիցներս: Առույգության և մարտական բարձր ոգի եմ ցանկանում: Իսկ մեր ծնողներին համբերությում եմ ցանկանում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հայ Ժողովուրդ:

Դեպքը տեղի չէր ունենա եթե… (նամակ 14-րդ)

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 6:29 am December 25, 2011

Ողջույն բոլորին, այսօր նկատի ունենալով անցած շաբաթվա ցավալի իրադարձությունները, ցանկանում եմ խոսել մի քիչ այդ մասին:

Մենք հայ-ադրբեջանական շփման գծում ունեցանք 2 զոհ: Իհարկե ցանկացած մարդկային կորուստ շատ ցավալի է, սակայն ավելի ցավալին այն է, որ ադրբեջանցիների սադրանքների արդյունքում զոհվում են հայ պատանիներ: Ամեն անգամ, երբ լսում եմ հերթական կորուստների մասին, լարվում եմ, մտածում, շուտ ասեք իմանանք ովքեր են, միայն թե իմ ընկերներից մեկը չլինի, ամեն անգամ սարսափով մտածում եմ ես: Եթե իմ համար է այսքան դժվար, պատկերացրեք, թե որքան դժվար է այն զինվորների համար, ովքեր հիմա դիրքերում են, ովքեր այժմ խրամատներում են թշնամու կրակի տակ:
Ամեն մեկն ունի ծնողներ, ընկերներ: Չգիտեմ կպատկերացնեք դուք այն զինվորի հոգեվիճակը, որը շատ լավ գիտակցում է, որ գտնվում է թշնամու նշանառության տակ և նրա ամեն մի շարժում կարող է ճակատագրական լինել իր համար: Նա միանգամից սկսում է մտածել, թե այդ պարագայում ինչ կլինի իր հարազատների հետ: Այդ ամենը թուլացնում է զինվորի զգոնությունը և անելանելի վիճակի մեջ գցում նրան: Իսկ ինչպես անել, որ զինվորը զգա իրեն ապահով և հոգեպես կայուն լինի: Այ դա արդեն խնդիր է և ես գտնում եմ, որ դա ամենաառաջնահերթ լուծում պահանջող խնդիրն է: Ինչքան շատ ես դու կտրված լինում հարազատներիցդ այնքան շատ ես մտածում նրանց մասին, այլ ոչ թե այն բանի մասին, որ լինես զգոն: Դա իմ անձնական կարծիքն է:
 Բայց այդ ամենի հետ միասին ես, որպես զինվոր ով ամեն օր մտածում է, թե իր հարազատների և ընկերների, թե այն բանի մասին, որ ցանկացած պահին ադրբեջանցի մոլագարները կարող են ազատություն տալ  իրենց ռազմական անհեթեթ երազանքներին,վստահ կարող եմ ասել, որ մեր բանակն այսօր պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամու ցանկացած ոտնձգությանը: Այդ խոսքերից ապացույց եմ հանդիսանում ես, և իմ նման բազմաթիվ հայրենասեր զինվորներ, որոնք պատրաստ են ցանկացած օր,ցանկացած ժամի թշնամու դեմն առնել և պաշտպանել հայրենիքի անկախությունն ու ազատությունը: Մենք այդ ամենն անելու համար ունենք, թե համապատասխան գիտելիքներ, թե համապատասխան ռազմական տեխնիկա, զինամթերք:
 Խաղաղ երկինք եմ ցանկանում բոլորիս իմ սիրելի ընթերցողներ:

ՀԴՄ Կտրոնների Նոյեմբեր Ամսվա Խաղարկություն

Filed under: Wars and Peaces — Tags: — Robbie Raul @ 10:28 pm December 11, 2011
Դեկտեմբերի 10-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների նոյեմբեր ամսվա խաղարկությունը:
Շահող Թվերն են.
14460134

Նշեմ , որ ինչպես նաև նախորդ ամիսներին այս ամիս ևս շահող են հանդիսանում միայն 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնները , շահումը` ավտոմեքենա: Ավելի քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն:

Older Posts »

Armwebs.com Armwebs.com