Ազատ Եգիպտոսը՝ ազատ եգիպտացու համար

Filed under: Arevelk.info — Tags: — nara.sahakyan @ 11:18 am February 12, 2011

Hosni MubarakԹունիսյան դեպքերը երկար սպասեցնել չտվեցին, դրան արձագանքեց նաև Եգիպտոսը: Դարեր շարունակ Հռոմի հացի շտեմարանի բնակիչը այսօր ծայրահեղ աղքատության մեջ է: Իսկ ի՞նչ էին մտածում այս երկրի իշխանությունները: Հաստատ այն չէ, թե ինչպես բարելավել ժողովրդի վիճակը, իսկ միգուցե մտածում էին ինչպես թաքցնել իրենց միլիոնները, որ վտանգի դեպքում հանգիստ կյանքով ապրեն: Սա թերևս առավել հավանական է: Բայց այդ իշխանությունները մոռացել էին մի բան, որ  ժողովրդի ցասումը մի օր կպայթի:

Վերջին երկու  տասնօրյակում Եգիպտոսը դարձավ ժողովրդական պայքարի ասպարեզ: Ժողովուրդը գոյության կռվի էր դուրս եկել: Կահիրեի Թահրիր հրապարակը երկար կհիշի ազատատենչ մարտիկների կոչն ու պահանջը:

Mubarak game overԱմեն ինչ սկսվեց համացանցից: Facebook-ում ստեղծելով «Մենք բոլորս Խալեդ Սայիդ ենք» խումբը՝ եգիպտացի երիտասարդները կարողացան համախմբվել և ոտքի ելնել 1981թվականից ի վեր նախագահական աթոռին նստած Հոսնի Մուբարաքի ռեժիմի դեմ: Այդ օրը հավանաբար պատմության մեջ  կմնա որպես «Ցասման օր»: Ցուցարարներին իրենց արդար պահանջից ետ չկանգնեցրեց ոչ հոգնածությունը, ոչ արյունահեղությանը զոհ գնալու վախը: Մինջև վերջին վայրկյանը չհուսահատվեցին, մինջև վերջին վայրկյանը պայքարեցին ու ի վերջո հասան իրենց ուզածին: Մի քանի անգամ իշխանությունը փորձեց համոզել ժողովրդին և տուն ուղարկել՝ բարեփոխումներ խոստանալով և այլ զիջումների գնալով: Սակայն ժողովրդական կամքը անբեկանելի էր: Ժողովուրդը հրաժարական էր պահանջում: Ցուցարարների շարքերում էին ոչ միայն մուսուլմանները, այլ նաև երկրի քրիստոնյա բնակչությունը, որ ամեն կերպ օժանդակում էր իր մուսուլման եղբայրներին: Բավականին հետաքրքիր պահվածք դրսևորեց եգիպտական բանակը, որը ի տարբերությունը որոշ այլ երկրների, իր սուրը չթափահարեց ժողովրդի գլխին, հակառակը՝ փորձեց թույլ չտալ բախումներ ցուցարարների և իշխանության կողմնակիցների  միջև: Իհարկե սա ողջունելի է, և շատերը պետք է օրինակ վերցնեն, եգիպտացի զինվորից, որ պաշտպանում է իր ժողովրդին և ոչ թե ժողովուրդն է պաշտպանվում նրանից: aljazeeraԱյս ողջ ընթացքում չնայած արգելքներին բայց եգիպտական հեղափոխության խոսուն վկան եղավ Al Jazeera հեռուստաալիքը: Այն լուսաբանում էր թահրիրյան դեպքերը և դարձել էր կայուն լրատվամիջոց ողջ աշխարհի համար: 1in_lratvakan_logo_armԻսկ Հայաստանում այդ գործը մեծ պատվով կատարեց Առաջին լրատվականը: Հոսնի Մուբարաքին ժամանակ էր տրված հեռանալու, իսկ այդ օրը կոչվում էր «Հեռացման ուրբաթ»: Մինչ այդ Մուբարաքը հանդես եկավ ելույթներով: Դրանցից առաջինում նա հասկացրեց, որ չի պատրաստվում գնալ, իսկ Մուբարաքի վերջին ելույթից քչերը բան հասկացան: Սակայն ելույթից մի քանի ժամ անց կատարվեց ժողովրդի կամքը: 2011թվականի փետրվարի 11-ին Մուբարաքը հրաժարական տվեց: Մուբարաքի հրաժարականի մասին հայտնեց փոխնախագահ Օմար Սուլեյմանը, որին մեկ օր առաջ նախագահը հանձնել էր իր լիազորությունների մի մասը: Ժողովուրդը ցնծում է, վերջապես հեռացավ բռնապետը: Եգիպտացի ժողովրդի պայքարը և հաղթանակը ցույց է տալիս, որ ոչ մի բռնություն երկար չի տևի. վաղ թե ուշ ազատատենչ բռունցքը ցույց կտա իր կամքի ուժը:

«Ջուղա. Ցեղասպանության նոր դասեր»

Filed under: Arevelk.info — Tags: — nara.sahakyan @ 5:35 pm December 12, 2010

Հին Ջուղա«Ջուղա. Ցեղասպանության նոր դասեր»
հայագիտական դասախոսությունների շարք
Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը «Ծիրանի» մշակութային ՀԿ-ի հետ համատեղ սիրով հրավիրում են Ձեզ «Ջուղա. Ցեղասպանության նոր դասեր» խորագրով դասախոսությանը՝ նվիրված Ջուղայում իրականացված մշակութային ոճրագործության 5-րդ տարելիցին։
Դասախոսության ընթացքում նաև կցուցադրվի «Ջուղա» կարճամետրաժ ֆիլմը, որը պատմում է Նախիջևանի Ջուղա հայկական գերեզմանոցում Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված մշակութային ցեղասպանության մասին։

Դասախոսությունը կկարդա “Ծիրանի” ՀԿ նախագահ, հայագետ իրավաբան Նարեկ Աշուղաթոյան:
Դասախոսությանը կհետևի քննարկում։
Դասախոսության օրը` 15 դեկտեմբերի, 2010
Ժամը` 10:00
Վայրը՝ Արևելագիտության ֆակուլտետ, 320 լսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Filed under: Arevelk.info — Tags: — nara.sahakyan @ 12:49 am November 28, 2010


logo-table-background3ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ՈՒսանողական Գիտական Ընկերությունը   կազմակերպում է ֆակուլտետային գիտաժողով: Ֆակուլտետում ուսումնասիրվող ցանկացած թեմա ողջունելի է:

Գիտաժողովը տեղի է ունենալու սույն թվականի դեկտեմբերի 10-15 ընկած ժամանակահատվածում: Գիտական աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է  սույն թվականի դեկտեմբերի 8-ը: Գիտական աշխատանքն անհրաժեշտ է MS Word կամ PDF ձևաչափի նիշքերի տեսքով ուղարկել  sss.orient@gmail.com  էլ. հասցեին, սահմանված ժամկետների ընթացքում, հետևյալ ձևավորմամբ.

—    Էջաչափ՝ DIN-A4

—    Տառատեսակ. հայերենի դեպքում ArialAMU, Sylfean և միայն Unicode այլագրմամբ, ռուսերենի և եվրոպական այլ լեզուների դեպքում՝ Times New Roman:

—    Տառաչափ՝ 12 միավոր,

—    Քայլք՝ 1,5 տողանի էջեր,

—    Էջադրման չափեր՝ ձախից 3 սմ, աջից 1,5 սմ, վերևից և ներքևից 2սմ,

—    Էջերը համարակալել ներքևի աջ անկյունում՝ 1 տեսքով:

Հարգանքներով `

Արևելագիտության ֆակուլտետի ՈՒսանողական Գիտական Ընկերություն

Arabic Newspapers and Magazines – الصحف و المجلات

Filed under: Arevelk.info — Tags: — nara.sahakyan @ 8:50 pm November 21, 2010

bahrainBahrain -البحرين
1. http://www.akhbar-alkhaleej.com/#!home
2. http://www.alayam.com/home.aspx
3. http://www.alwaqt.com/
4. http://www.alwasatnews.com/
5. http://www.alwatan.com.sa/Default.aspx?issueno=3705
6. http://bahrain2day.com/

iraqIraq – العراق

7. http://www.annabaa.org/nbahome/index.htm
8. http://www.alsabaah.com/
9. http://www.al-ahaly.com/
10. http://www.albadeal.com/
11. http://www.alefyaa.com/
12. http://www.albasrah.net/index.php
13. http://www.iraq-ina.com/main.php
14. http://www.alfourat.com/
15. http://www.almanarah.net/

kuwaitKuwait – الكويت

16. http://www.alaan.cc/
17. http://www.alanba.com.kw/AxCMSwebLive/Home.Alanbaa
18. http://www.aljarida.com/aljarida/
19. http://www.alqabas.com.kw/
20. http://www.alrai.com/
21. http://www.alshahedkw.com/
22. http://www.alshaab.com/

libyaLibya- ليبيا

23. http://www.africiaaljadeda.com/
24. http://www.alamalmag.com/
25. http://www.akhbar-libyaonline.com/
26. http://www.alfajertv.com/
27. http://www.alshames.com/
28. http://libya-alyoum.com/news/index.php

omanOman- سلطنة عمان

29. http://main.omandaily.om/
30. http://www.shabiba.com/

qatarQatar – قطر

31. http://www.alarab.net/
32. http://www.aljazeera.net/portal
33. http://www.raya.com/site/topics/index.asp?cu_no=2&temp_type=44
34. http://www.al-sharq.com/

sudanSudan – السودان

35. http://www.akhbarelyom.org.eg/
36. http://www.almaydan.org/
37. http://www.alnilin.com/
38. http://www.sudansafari.net/

tunisiaTunisia – تونيس
39. http://www.echoroukonline.com/ara/index.php
40. http://www.akhbar.tn/
41. http://www.elilane.com/
42. http://www.almoulahedh.com.tn/
43. http://www.kalimatunisie.com/

yemenYemen- اليمن

44. http://www.algnoubal-hur.com/
45. http://www.alghad.com/
46. http://www.alshomoa.net/todaynews/
47. http://www.althawranew.net/
48. http://www.al-jazirah.com.sa/culture/

algeriaAlgeria – الجزائر

49. http://www.akhersaa-dz.com/
50. http://www.almassae.press.ma/
51. http://www.alseyassi.com/ara/
52. http://arabic-media.com/newspapers/algeria/elheddaf.htm

egyptEgypt- مصر

53. http://arabi.ahram.org.eg/
54. http://www.alahraam.net/
55. http://www.borsaat.com/vb/t83227.html
56. http://www.almasry-alyoum.com/
57. http://www.amwague.com/
58. http://www.filfan.com/default.asp
59. http://www.akhbarelyom.org.eg/adab/
60. http://www.alamalyawm.com/default2.aspx
61. http://www.akhbarelyom.org.eg/

jordan (1)Jordan- الاردن

62. http://www.ahali-iraq.net/
63. http://www.alarabalyawm.net/
64. http://www.al-liwa.com/
65. http://www.assabeel.net/
66. http://www.alanbat.net/

lebanonLebanon- لبنان

67. http://www.alafkar.net/
68. http://www.al-aman.com/
69. http://www.alasr.ws/
70. http://www.albayrakonline.com/6/index.htm
71. http://www.attamaddon.com/_NewsSearch.php?&cAction=Search&IsFront=1
72. http://www.scienceandworld.com/page.php
73. http://www.aldiyaronline.com/

moroccoMarocco- المغرب

74. http://news.almarrakchia.net/
75. http://www.almaghribia.ma/
76. http://www.alampress.com/
77. http://www.almountakhab.com/
78. http://www.adrare.net/
79. http://ar.aladabia.net/
80. http://www.harakamp.ma/

palestinePalestine- فلسطين

81. http://www.alquds.co.uk/
82. http://www.alquds.com/
83. http://arabic-media.com/newspapers/palestine/alsabar.htm
84. http://www.alwatanvoice.com/arabic/index.html
85. http://www.felesteen.ps/

saudi_arabiaSaudi Arabia- السعودية

86. http://www.al-jazirah.com/
87. http://www.alriyadh.com/
88. http://www.al-riadiyah.org/newspaper/
89. http://www.aawsat.com/

syriaSyria- سورية

90. http://www.an-nour.com/
91. http://www.champress.net/
92. http://www.free-syria.com/
93. http://www.tishreen.info/
94. http://www.albaath.news.sy/
95. http://www.aljamaheir.net/

united_arab_emiratesUnited Arab Emirates – الامارات

96. http://www.alittihad.ae/
97. http://www.albayan.ae/

Աղդամի մզկիթ

Filed under: Arevelk.info — Tags: — nara.sahakyan @ 10:18 pm September 23, 2010









Գրաբար լեզու նախնեաց

Filed under: Arevelk.info — Tags: — nara.sahakyan @ 9:31 pm September 14, 2010

Գրաբար Այսօր՝ սեպտեմբերի 14-ի ժամը 4:30-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ Նարեկ Աշուղաթոյանի ‹‹ԳՐԱԲԱՐ- լեզու նախնեաց›› ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նպատակ ունի երիտասարդության մեջ վերարթնացնելու գրաբարի հանդեպ սերը և դրանով ցույց տալու, որ գրաբարը հիմքն է ինչպես արդի հայերենի, այնպես էլ մեր՝ հայերիս ողջ լեզվամտածողության: Ընդամենը 18 րոպե տևողությամբ ֆիլմի ընթացքում ներկայացվեց գրաբար լեզուն իր  ողջ գեղեցկությամբ և ճկունությամբ: Հայ եկեղեցու լեզուն հանդիսանում է գրաբարը և աղոթքը կատարվում է գրաբարով, ուստի ցանկացած հայ՝ պատկանող հայ առաքելական եկեղեցուն, ինչ-որ չափով պետք է տեղյակ լինի գրաբար լեզվին: Հայոց դարավոր մշակույթի մի շարք կոթողներ գրված են գրաբարով: Մոռանալ գրաբարը նշանակում է մոռանալ այդ մշակույթը, որի շնորհիվ հայ ազգը պահպանում է իր ինքնությունը: Ֆիլմին հետևեց  քննարկում, եղավ ակտիվ բանավեճ:

Կայացավ արևելագիտության ֆակուլտետի ուսանողական գիտաժողովը

Filed under: Arevelk.info — Tags: — nara.sahakyan @ 12:21 am July 1, 2010
ՈՒԳԸ

ՈՒԳԸ

Սույն թվականի հունիսի 29-ին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության ամբիոնի «Արամ Տեր-Ղևոնդյան» գիտական սրահում տեղի ունեցավ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ ջանքերով կազմակերպված  ուսանողական գիտաժողովը։ Գիտաժողովը սկսվեց Արաբագիտության ամբիոնի վարիչ բ.գ.թ. դոցենտ Սոնա Տոնիկյանի ողջույնի խոսքով։

Ներկայացվեցին հետևյալ  զեկուցումները.

Անդրեասյան Վիկտորիա

Խաչակիրների դեմ սրբազան պատերազմը՝ որպես գաղափարախոսություն Նուր ադ-Դինի քաղաքական պլաններում

Գրիգորյան Ամալյա

Գոլդա Մեիրի գործունեությունը`որպես Իսրայելի արտաքին գործերի նախարար և աֆրիկյան պետությունները

Բազինյան Մարիետա

Նախաիսլամական ժամանակաշրջանի մուրուվան`որպես հասարակական հարաբերությունների հիմք

Սահակյան Նաիրա

«Դիա» ինստիտուտի իսլամացումը

Զուլալյան Նարեկ

Հողային համակարգը Օսմանյան կայսրությունում

Հայեր և հրեաներ. Պատմական ընկալումների փոխակերպումները»

Filed under: Arevelk.info — Tags: — nara.sahakyan @ 6:21 pm May 31, 2010

ՔննարկումՍույն թվականի մայիսի 31-ին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության ամբիոնի «Արամ Տեր-Ղևոնդյան» գիտական սրահում մեկնարկեց «Հայեր և հրեաներ. Պատմական ընկալումների փոխակերպումները» խորագրով ներամբիոնային դասախոսությունների շարքը։ Դասախոսությունների շարքի հանդիսավոր բացումը կատարեց Արաբագիտության ամբիոնի վարիչ բ.գ.թ. դոցենտ Սոնա Տոնիկյանը։ Հայոց ցեղասպանություն և հրեական Հոլոքոստ արդիական հարցը ներկայացրեց ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Տիգրան Մաթոսյանը։ Հայ-հրեական հարաբերություններին և հայերի ու ամաղեկացիների նույնացման հարցին անդրադարձավ ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի դասախոս Ալվինա Հովհաննիսյանը, ով 2009թ. ավարտել է Շվեդիայում հրեագիտության եվրոպական ինստիտուտի մեկամյա ծրագիրը։ Ծրագրի համակարգող Արուսյակ Թառլոյանը ներկայացավ «Հրեական օրացույց. Ժամանակի պարբերացումը» թեմայի լուսաբանմամբ։

Քննարկում.Սեմինարի մեկնարկին ներկա էր նաև Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելերը։

«Թուրքիայի ծպտյալ և իսլամացած հայերը». դասախոսություն-քննարկում

Filed under: Arevelk.info — Tags: — nara.sahakyan @ 10:55 pm March 30, 2010

Ապրիլի 2-ին ժամը 10:30 Արևելագիտության ֆակուլտետի 332 լսարանում տեղի կունենա դասախոսություն-քննարկում` «Թուրքիայի Ծպտյալ և իսլամացած հայերը» թեմայով: Դասախոսությունը կկարդա բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը: Սիրով հրավիրում ենք բոլոր հետաքրքրվողներին:

Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ

Մուսուլման, թե՞ մահմեդական. Արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ միջոցառում. արդյունքներ

Filed under: Arevelk.info — Tags: — nara.sahakyan @ 5:43 pm March 13, 2010

4

Մարտի 12-ին ժամը 10։30 տեղի ունեցավ Արևելագիտության ֆակուլտետի ՈԻԳԸ-ի շրջանակներում կազմակերպված «Մուսուլման, թե՞ մահմեդական» սեմինար-քննարկումը։
Մուսուլման, թե մահմեդական. Շատերի համար առաջին հայացքից կարևորություն չունեցող հարց, քանի որ այդ նույն շատերը որևէ տարբերություն չեն տեսնում այս երկու եզրերի միջև։ Սեմինարը կոչված էր պարզաբանելու, թե ո՞րն է այս եզրերի տարբերությունը, և որտեղ որ եզրը պետք է կիրառվի։
Մահմեդական եզրը օգտագործվել է նաև ռուսական և եվրոպական գրականության մեջ, սակայն եվրոպացի և ռուս մասնագետները հետագայում դուրս մղեցին այս եզրը շրջանառությունից։ Իսկ ի՞նչ պատկեր ենք տեսնում հայ իրականության մեջ։ Այստեղ վերը նշված եզրը շարունակում է օգտագործվել և Հայաստանում նոր զարգացող իսլամագիտությունը փորձում է այն փոխարինել մուսուլման եզրով։
Գիտական գրականության մեջ պետք է կիրառվի մուսուլման եզրը.
1. Իսլամում գոյություն ունի մի փոքրիկ ուղղություն, որի հետևորդները ապրում են այնպես, ինչպես ապրել է Մուհամմադ մարգարեն։ Այս ուղղությունը կոչվում է մահմեդականություն, իսկ դրա ներկայացուցիչը` մահմեդական։ Հետևաբար, մահմեդական ասելով, հասկանում ենք իսլամի այս փոքր ուղղության ներկայացուցչին։
2. Մահմեդական նշանակում է մուհամմադի հետևորդ։ Սակայն չէ՞ որ մուսուլմանը Մուհամմադի հետևորդը չէ, այլ Ալլահի, և նա Մուհամմադին չի աստվածացնում։ «Մուհամմադ-մահմեդական»-ը «Քրիստոս-քրիստոնյա» ձևի նմանությամբ է առաջացել։ Այն հակասում է իսլամի հիմնական դույթին, հետևաբար չի կարելի օգտագործել։
Յուրաքանչյուր գիտություն ունի իր գործիքները, և դրանք պետք է ճիշտ օգտագործել։

ՎԱՀՀԱԲԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ ՊԱՏՄԱԿՐՈՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Filed under: Arevelk.info — Tags: — nara.sahakyan @ 7:08 pm January 31, 2010

Սաուդյան Արաբիա

Արաբիայում  XVIII դ. վահհաբիական շարժման հիման վրա ստեղծվեց Սաուդյան  պետությունը։ Վահհաբիականության ծագման և տարածման մասին մեզ տեղեկություն բնականաբար կարող է տալ Արաբիայի` այդ ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակի ուսումնասիրությունը։

XVI- XVII դդ. Արաբական հողերի զգալի մասը գտնվում էր օսմանյան տիրապետության տակ։ Իսլամական հոգևորականությունը զգալի չափով հեռացել էր իսլամի վաղ շրջանի բարքերից և չէր հետևում շարիաթի օրենքներին։ Օսմանյան կայսրության մեջ  պարզապես ծաղկում էին ապրում սուֆիական օրդենները։ Նրանց` սրբերի պաշտամունքը լայն տարածում էր գտել իսլամական աշխարհում։ Սուֆիների ազդեցության տակ տարածում գտան նաև ալկոհոլի, ծխախոտի, հաշիշի օգտագործումը, երաժշտությունը և այլն։ Բարքերի նախկին անաղարտությունը պարզապես վերացել էր։ Սրբերի պաշտամունքը այնքան էր տարածվել, որ իսլամի հիմքը հանդիսացող` Ալլահի միակը լինելու գաղափարը գրեթե մոռացվել էր: Այս ամենի հետ մեկտեղ երկրում տարածված էր կաշառակերությունը` իր դրսևորման բոլոր ձևերով։ Օսմանյան սուլթանների համար կարևորը նյութականն էր և ոչ թե հոգևորը, այս էր պատճառը, որ Ստամբուլում իսլամի մի շարք ուղղություններ լավ ընդունում ունեին։

Հիջազ

Արաբական թերակղզու մեզ հետաքրքրող հատվածը նրա կենտրոնական մասն է` Հիջազը։ Հիջազում, ուր սկիզբ է առել իսլամը, որքան էլ որ տարօրինակ է, լայնորեն տարածվել էր սրբերի պաշտամունքը։ Այստեղ պաշտամունքի առարկա էին դարձել նաև մարգարեի զինակիցների և կնոջ գերեզմանները։ Հիջազի բնակչությունը անգամ զոհ էր մատուցում նրանց։

Մյուս կողմից պետք է նշել նաև, որ մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում (XVIII- XIX դդ.) Արաբիան սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ էր գտնվում։ Ինչպես գիտենք` արաբական հասարակությունը կազմված էր մի շարք ցեղերեից։ Զգալի չափերի էր հասել միջցեղային կռիվները։ Այս պայքարը ընթանում էր Արաբիայում կենտրոնական իշխանությունը գրավելու համար։ Եվ, բնականաբար, այս անհաշտ վիճակը հանգեցնում էր տնտեսության վատթարացմանը։

Եվ հենց այս ժամանակ պատմության թատերաբեմ են իջնում վահհաբիականները, որոնք ձգտում էին վերադարձնել իսլամի չապականված վիճակը և մարգարեի օրոք եղած բարքերը։ Այս ուղղությունը, ծագելով ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում, հետագայում օգտագործվեց քաղաքական ուժերի կողմից և դարձավ ժամանակակից աշխարհի հզոր երկրներից մեկի` Սաուդյան Արաբիայի հիմնաքարը։

Վահհաբիականությունը, հենվելով Ղուրանի և Սուննայի տեքստի բառացի ընկալման վրա, չէր ընդունում անգամ մարգարեի գերեզմանի պաշտամունքը։

Սակայն պետք է նշել, որ վահհաբիականության ծագումը և տարածումը միայն ներքին գործոնների հետևանք չէր, այն ուներ նաև իր արտաքին գործոնները։

Խոսելով Արաբիայում տիրող իրավիճակի մասին` ցույց տվեցի այն պատճառները, որոնք մպաստեցին վահհաբիականության տարածմանը։ Սակայն պետք է նաև նշել, որ միայն այդ  պատճառները չէ, որ որոշիչ դեր ունեցան։

Փորձենք պատկերացնել տվյալ ժամանակաշրջանում աշխարում տիրող իրավիճակը։ Մի կողմից եվրոպական գաղութային քաղաքականություն, մյուս կողմից Օսմանյան կայսրություն։ Այս դեպքում Եվրոպան հավատարիմ է մնում «բաժանիր և տիրիր»-ի քաղաքականությանը։ Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ Օսմանյան հրեշին տապալելու լավագույն ձևը նրա կազմի մեջ եղած ժողովուրդներին կենտրոնական իշխանության դեմ դուրս բերելն էր։ Արաբիայի ժողովուրդը հենց նման ժողովուրդներից մեկն էր։ Եվրոպային օգնում էր հենց ինքը` Օսմանյան կայսրությունը։ Այստեղ չկար կյանքի և գույքի ապահովություն, և այս հանգամանքը ոտքի էր հանում  կեղեքվող բնակչությանը։

Մի շարք պատմաբանների կարծիքով վահհաբիականության վրա նպատակադրված աշխատել է Բրիտանական կայսրությունը։ XVII դարում բավականին մեծ թվով եվրոպացի երիտասարդներ , որոնք ձևացնում էին, թե իսլամ են ընդունել, հաստատվում էին Թուրքիայում, Եգիպտոսում, Սիրիայում։ Նրանք այստեղ սովորում էին մուսուլմանական հոգևոր ուսումնական հաստատություններում և դառնում էին «մուսուլման աստվածաբաններ»։ Բայց փաստերը ցույց են տալիս, որ նրանք բրիտանական հատուկ ծառայությունների հետազոտողներ էին։ Այս ամենի արդյունքում նրանք XVIII դարի սկզբին գտան Օսմանյան կայսրությանը տապալելու արդյունավետ ուղիներ։ Նրանց մեթոդը դարձավ Ղուրանին և Սուննային տառացի հետևելը, և ոչ թե դրանց իմաստների ընկալումը։ Սա է պատճառը, որ «վերադարձ դեպի նախնական վիճակին» լոզունգի տակ վահհաբիականները պարզապես վերացնում էին իսլամական մշակութային արժեքները։

Այս ներքին և արտաքին պատճառները եղան լուրջ խթաններ վահհաբիականության ծագման և տարածման գործում։

Խալիֆա ինստիտուտին վերաբերող որոշ հարցեր

Filed under: Arevelk.info — Tags: — nara.sahakyan @ 12:33 am January 15, 2010

Իսլամի պատմության ուսումնասիրության կարևոր և անկյունաքարային խնդիրներից է Ումմայի` մուսուլմանական համայնքի ղեկավարմանն առնչվող խնդիրների հետազոտությունը։ Այս հարցերի լուսաբանմանն է վերաբերում սույն հոդվածը։

Իսլամի ծագումը պայմանավորեց հասարակության կազմակերպման տոհմա-ցեղային սկզբունքից անցումը դեպի հասարակության կազմակերպման նոր ձև, որը բնորոշվեց «ումմա» եզրով։ Այս նոր ձևը հիմնված էր մարդկանց` մեկ ընդհանուր կրոն իսլամին պատկանելու սկզբունքի վրա, որը իրենից ներկայացնում էր համայնքի կազմակերպման աստվածապետական ձև[1]։ Աստվածապետությունը կառավարման այն համակարգն է, երբ առաջնորդի ձեռքին է կենտրոնացած լինում ոչ միայն աշխարհիկ, այլ նաև հոգևոր իշխանությունը։

Ումմայի առաջին ղեկավարը «Ալլահի առաքյալ» Մուհամմադ մարգարեն էր, որն իր կենդանության օրոք նշել էր, որ նա է Ալլահի վերջին առաքյալը (մարգարեների կնիքը(خاتِمُ الأَنبياء)։ Այս հանգամանքն էր այն պատճառը, որ անհնար դարձրեց մարգարեի մահից հետո (632թ.) նրան լիակատար ձևով փոխարինելը, քանի որ նրա հաջորդը արդեն չէր կարող մարգարե լինել։ Այս առումով էլ ակադեմիկոս Վ.Վ. Բարտոլդը իր «Խալիֆա և սուլթան» հոդվածում նշում է, որ աստվածապետությունը իսլամական աշխարհում թաղվել է Մուհամմադ մարգարեի հետ միասին[2]։ Իսկ արդեն Օմայյան շրջանում աստվածապետությունը կար միայն որպես գաղափար. իրականում խալիֆայությունը աշխարհիկ բնույթ ուներ[3]։ Մարգարեի մահը շրջադարձային էր ողջ Ումմայի համար։ Փաստորեն կտրվում է Ումմայի և Ալլահի միջև կապը։ Իսկ ո՞վ պետք է վերականգներ այդ կապը։ Ո՞վ պետք է լիներ Ումմայի նոր ղեկավարը։ Այս հարցերի պատասխանը տալը հեշտ չէ։ Ինչու՞։ Որովհետև ի տարբերություն այլ դեպքերի, երբ ձևավորված պետությունում ծագում է մի կրոն, որը հարմարեցվում, ծառայեցվում է պետության շահերին, այս դեպքում նոր կրոնը պայմանավորեց պետության առաջացումը։ Ուստի այստեղից էլ ենթադրվում է, որ պետական կառուցվածքը պետք է հարմարեցվեր կրոնին։ Իսկ ինչպես վերը նշվեց նոր մարգարեի հայտնվելը բացառված էր, ուստի Ումմայի ղեկավարումը պետք է հանգրվաներ աշխարհիկ ձեռքերում։ Այս աշխարհիկ ղեկավարության ստեղծումը դարձավ անհրաժեշտ հատկապես ծայր առած «ետ դեպի հեթանոսություն (ردة)» շարժման պարագայում։ Ձևավորվեց «խալիֆա» ինստիտուտը, որի մարմնավորողը կոչվեց «Ալլահի մարգարեի փոխանորդ(خليفة رسول الله)»։ Տիտղոսի առաջին կրողը եղավ Աբու Բաքրը(632-634)։ Խալիֆաթու Ռասուլ Ալլահը փոխարինում էր մարգարեին ոչ թե որպես մարգարե, այլ կատարում էր նրա գործառույթը, այսինքն մարգարեի փոխարեն իրականացնում էր աշխարհիկ և հոգևոր իշխանությունը։ Սակայն սրանով այս խնդիրը ամբողջական լուծում չստացավ։ Ինչու՞։ Քանզի Աբու Բաքրից հետո եկողը արդեն պետք է կոչվեր խալիֆայի խալիֆա[4], և այս շարքը մշտապես երկարելու էր։ Այս պարագայում ձևավորվում է «ամիր ալ-մումինին (أميرالمؤمينين)» տիտղոսը։ Ամենայն հավանականության այս տիտղոսի առաջացումը առնչություն ունի Օմար I-ի ժամանակաշրջանում իրականացվող լայնածավալ նվաճումների հետ, որոնց արդյունքում խալիֆայությունը կորցնում էր իր միատարրությունը։ Խալիֆայության կազմի մեջ էին ընդգրկվում զարգացման տարբեր մակարդակների վրա գտնվող երկրներ, որոնք նման չէին Արաբական խալիֆայությանը ո՛չ բնակչության, ո՛չ կրոնի տեսանկյունից։ Այս խայտաբղետ միջավայրում «ամիր ալ-մումինին» կոչումը հանդիսանում էր այն գործիքը, որով ընդգծվում էր նրա ղեկավար լինելու հանգամանքը և հրահանգներ արձակելու իրավունքն իր նման հավատացյալների հանդեպ[5]։ Այս ինստիտուտի առաջացումը պատասխան էր նոր ձևավորվող պետություն-խալիֆայության կառավարման անհրաժեշտությանը։ Բացի այդ, այս պարագայում կախումը մարգարեից և նրա փոխանորդից նվազում էր։

Հետագայում խալիֆաների կենցաղի փոփոխությունները, կառավարման համակարգի ամրապնդումը հանգեցրեցին «խալիֆա» տիտղոսի ընկալման փոփոխությանը։ Այս փոփոխությունը կարելի է պատկերել հետևյալ կերպ.

Սկզբում`

Ալլահ —> Ռասուլ Ալլահ —> Խալիֆաթու Ռասուլ Ալլահ

Հետո`

Ալլահ —> Խալիֆաթու Ալլահ

Այս փոփոխությունը էապես բարձրացրեց խալիֆայի հեղինակությունը։ Խալիֆան, դառնալով «Ալլահի փոխանորդ», շրջանցեց Ալլահի առաքյալին` իշխանության ընդլայնման լավ հնարավորություն ստանալով։ Նա այլևս մի երկրորդական անձ չէր, ով պետք է փորձեր փոխարինել մարգարեին։ Դառնալով Ալլահի փոխանորդ`  նա, փաստորեն, դառնում էր բացարձակ ճշմարտություն, ազնվություն, օրինականություն։ Նրա որոշումների, մտահաղացումների աղբյուրը Ալլահն էր, ուստի ո՛չ մի խոսք, ո՛չ մի որոշում մյուսների կողմից չէր կարող կասկածի տակ դրվել, քանի որ այս դեպքում փաստորեն կասկածի տակ էր դրվում Ալլահի ճշմարտությունը։ Այս տեսարանը մենք տեսնում ենք կառավարման եգիպտական համակարգում, որտեղ փարավոնը նույն դերն էր կատարում, ինչ խալիֆան, միայն թե խալիֆայի իշխանությունը ժառանգական չէր։ Սակայն Օմայյան շրջանում այն դառնում է ժառանգական[6]։ Այս վճռորոշ փոփոխությունը դարձավ մի շարք վեճերի, երբեմն էլ արյունահեղությունների պատճառ[7]։ Առ այսօր էլ այս տարակարծությունը պահպանվել է իսլամական աշխարհում։

Շիական ուղղությունը չի ընդունում Օմայյան և Աբբասյան խալիֆաների օրինականությունը, համարում է, որ նրանք զավթել են իշխանությունը, մինչդեռ իրական գահակիրները պետք է լինեն Ալիի ժառանգները[8] ։

Ի տարբերություն շիաների` սունիները ընդունում են չորս Ռաշիդուն խալիֆաների (Աբու Բաքր (632-634), Օմար (634-644), Օսման (644-656), Ալի (656-661), ինչպես նաև Օմայյանների (661-750) և Աբբասյանների (750-1258)։ օրինականությունը։

Հարցի այլ մոտեցում ունեն խարիջիները. այս մոտեցման համաձայն խալիֆան ընտրովի ղեկավար է` մուսուլմանական համայնքի կամքով սահմանափակված։ Սակայն պետք է նշել, որ այս բոլոր վեճերն ու հակասությունները կապված էին  խալիֆայի անձի և ոչ թե ինստիտուտի հետ[9]։ Այսինքն խալիֆայի ինստիտուտը անհրաժեշտ էր, քանի որ նրա միջոցով էր իրականացվում օրինական որոշումների կայացումը, իսլամը սխալներից պաշտպանելը և այլ կարևոր հարցեր։ Սակայն այն, թե ո՞վ է մարմնավորելու խալիֆային, մնում էր չլուծված, և դրա լուծման` իրենց հարմար տարբերակներն էին առաջարկում տարբեր քաղաքական միավորումները։

Աբբասյան խալիֆայության վերջին օրերին պատկերը սկսում է փոխվել։ Ձևավորվում է մեկ այլ ինստիտուտ. դա սուլթանն էր։ Այն` որպես գլխավոր իշխանություն, ձևավորվեց այն պահին, երբ խալիֆայությունը պարզապես խարխափում էր մթության մեջ։ «Սուլթան (سلطان)» բառն իսկ տեղեկություն է տալիս ժամանակի իրողությունների մասին։ Թարգմանաբար այն նշանակում է իշխանություն։ Եթե խալիֆան փոխանորդ էր, ով ծառայում էր ժաղավրդի շահերին, նրա գոյությունը անհրաժեշտ էր, ապա սուլթանը զավթող իշխանություն էր և դրան պետք է ենթարկվեին։ Սուլթանի գոյության պարագայում խալիֆան միայն ձևականորեն կուլ չգնաց նրան, քանի որ խալիֆայի միանգամից վերացումը կարող էր ժաղավրդական հուզումների պատճառ դառնալ։ Ուստի այն մնաց, բայց սահմանափակվեց միայն հոգևոր իշխանությամբ[10]։ «Խալիֆա» ինստիտուտը դարձավ երկրորդական և ենթարկվեց «սուլթան» ինստիտուտին։

Այսպիսով «խալիֆա» ինստիտուտը, ձևավորվելով իսլամի ծագումից ընդհամենը մի քանի տարի անց, դարեր շարունակ դարձավ այն գլխավոր հատկանիշներից մեկը, որոնցով առանձնանում էր Արաբական խալիֆայությունը մյուս կայսրություններից։


[1] Беляев Е. А., Арабы, ислам и Арабский халифат в раннем средневековье, М., 1965, ц. 111.

[2] Бартолдь В.В.., Работы по истории ислама и Арабского Халифата, ст. Халиф и султан, М., 1966, с. 18.

[3]Петрушевский И. П., Ислам в Иране в VI-XV, Л., 1966, с. 149.

[4]Бартолдь В.В., նշվ.աշխ., էջ 19, հղ. 9:

[5]Քոչարյան Հ., Ամիր ալ-մու’մինին ինստիտուտին վերաբերող որոշ հարցեր: Արևելագիտության հարցեր, հ.6., ԵՊՀ Երևան 2006., էջ 242-247։

[6]Беляев Е. А.,  նշվ.աշխ., էջ 175:

[7]Նույն տեղում, էջ 177:

[8]Hitti P., History of the arabs, L.,1951, p. 178-183.

[9]Грюнебаум Г. Э., Классический ислам, М., 1986, с. 86-89.

[10]Donohue J.J., The Buwayhid dinasty in Iraq 334H./945 to 403H./1012, Leiden·Boston 2003, p.17

Armwebs.com Armwebs.com