ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ: ՀԱՅԿԱԿԱՆ ՈՃ Մաս 1

Filed under: Life — Lusine Barseghyan @ 1:23 pm November 4, 2009

Վերջին տարիներին մեր պարզ ու հասարակ իրականության մեջ անդադար հոսքով ներթափանցում են «եվրոպականացված» հասկացություններ /այսպես օրինակ ֆեմինիզմ, տոլերանդություն, քսենոֆոբիա, գենդերային հավասարություն ու այս շարքի շատ ու շատ հասկացություններ/, որոնց փորձում ենք համապատասխանել մեր ողջ էությամբ: Այսպես, օրինակ բարեկամանում ենք թշնամի ազգի հետ ոչ տոլերանդ /անհանդուրժողական/ չերևալու համար, արտասահմաններում դսևորում մեզ բավականաչափ «մարդամոտ», որ չասեն, թե քսենոֆոբիա ունենք /վախ նոր, անծանոթ մարդկանցից/: Այս հասկացությունների շարքում իր անսասան դիրքն ունի գենդերների /սեռերի/ հավասարությունը, որի մասին գոռում-գոչում են գրեթե ամենուրեք ու առհասարակ այն ծրագրերում, որոնք Եվրոպական հովանավորչություն ունեն: Բայց ինչպես և բոլոր «օտարածին» երևույթները, այս մեկն էլ իր ուրույն արտահայտում է գտել մեր հասարակությունում, կարելի է ասել «հայկականացվել» է:
Այս շարքում կուզենայի խոսել այն մարդկանց մասին, որոնք իմ կարծիքով վառ մարմնականացումն են «հայկական գենդերային հավասարության»: Ու պատահական չէ, որ առաջինը տեսադաշտումս հատնվեց տիկին Տիգրանուհին, որը բացառիկ երևույթ է Գյումրի քաղաքի ու, ինչու չէ, նաև Հայաստանի համար: Մեր հասարակությունը կամաց-կամաց սովորում է չզարմանալ, երբ ինչ-որ թանկարժեք մեքենայի ղեկին կին է տեսնում, բայց, համենայն դեպս, տաքսու դուռը բացելիս ու այնտեղ կին տեսնելիս անակնկալի է գալիս: Եվ այսպես սկսեմ պատմությունս:
Իր խոսքերով, տիկին Տիգրանուհին մեքենա վարել է սովորել դեռևս երիտասարդ տարիներին ի շնորհիվ իր հոր, որը վաստակավոր վարորդ էր: 12 տարեկանում մնացել է հոր խնամակալության տակ ու դաստիարակվել որպես սեփական կյանքը հստակ կառավարող, կշռադատող, կայնքի բոլոր փորձություններն դիմակայող ու մեծ կամքի ուժ ունեցող մարդ, ինչը հետագայում շատ է օգնել, քանի որ արդեն 25 տարեկանում զրկվել է նաև հորից:
Սեփական մեքենայով է երթևեկել դեռևս Սովետական Միության տարիներ: Ասում է, որ շատ է սիրում մեքենա վարել, հատկապես մեծ հաճույք է ստանում Գյումրու փողոցներով շրջելուց: Մինչև տաքսու վարորդ դառնալը մեծ պաշտոն է ունեցել գուլպայի ֆաբրիկայում` եղել է կարի տեղամասի պետ: Այն հարցիս, թե արդյոք այդ ժամանակներում իր կյանքը ֆինանսապես ապահովված էր, ժպիտը դեմքին պատասխանեց. «Հա, փող շատ ունեի, լավ էի ապրում, ամբող Սովետ.Միությունը տեսել եմ, մի երկու անգամ էլ արտասահմանում եմ եղել»:
Ու քանի որ տեսքից շատ առատաձեռն է երևում /ես էլ մարդկանց մեջ ուշ-ուշ եմ սխալվում/, հարցրեցի, թե օգնում էր արդյոք մտերիմներին ու տիկին Տիգրանուհին շատ անկեղծորեն պատասխանեց, որ օգնում էր ոչ միայն մտերիմներին, այլ նաև կարիք ունեցող այլոց: Ասում է. «Որ փող շատ ես ունենում պետք է անպայման օգնես կարիքավորին ու քո բարեգործությունների պատասխանը քեզ կտրվի աստծո կողմից»: Բարեգործություններ կատարելու համար անգամ Երիտասարդ Գվարդիականի մեդալ ունի:
Խորհրդային հասարակարգի փլուզումից հետո Հայաստանը շատ ծանր օրեր տեսավ: Փակվեցին շատ աշխատատեղեր, այդ թվում նաև գուլպայի ֆաբրիկան, ու տիկին Տիգրանուհին մնաց առանց աշխատանքի: Իր կեցությունը պահելու համար որոշեց տաքսի վարել, որոշումը շատ դժվար տրվեց, չէ որ քաղաքում հարգված ու հայտնի կին է եղել ու հիմա հանկարծ տաքսի է քշում: Բայց ապրելու ձգտումն ու զարմանալի կամքի ուժը հաղթեցին տվյալ պայմաններում անտեղի հպարտությանը ու 1999 թվականին` ուղիղ 10 տարի առաջ տիկին Տիգրանուհին վերածվեց Գյումրիում միակ կին տաքսու վարորդի: Ասեմ, որ այս ստատուսը պահպանվում է մինչ օրս:
Հարցրեցի, թե սիրում է արդյոք տնային գործերով զբաղվել ու լսեցի հետևյալը. «Չեմ սիրում լվացք անել, իսկ տան գործերը իհարկե անում եմ, տունդ կեղտոտ չես թողնի ու սոված էլ չես մնա»:
Զրույցի տրամաբանական վերջում էլ խոսեցինք մեր քաղաքի ու մեր մարդկանց մասին, ասեց, որ մեր ժողովուրդը աշխատող ու արարող է, բայց թե պայմաններ չկան, այնուամենայնիվ հույս արտահայտեց, որ կգա մի օր, երբ կյանքը կլինի բարեկեցիկ ու աշխատատեղի խնդիր չի լինի: Վերջում էլ մաղթեց մեր համաերկրացիներին համբերություն ու կամքի ուժ, որ դիմակայեն փորձույթյուններին ու չմոռացավ երջանկություն մաղթել, որ կյանքը լուսավոր լինի:
Ես էլ շնորհակալություն հայտնեցի, որ համաձայնեց ինձ հետ զրուցել ու անչափ տպավորված հեռացա, վերցնելով հեռախոսի համարը ու խոսք տալով, որ չեմ մոռանա իրեն ու շուտ-շուտ կզանգեմ կամ կայցելեմ:

Armwebs.com Armwebs.com