Առավոտյան զարթնում եմ ու միանգամից մի բաժակ կոֆե, իրար հետևից մի 5 հատ սիգարետով…այնպես, որ արդեն զզվում ես, բայց չծխել չես կարող…չգիտես ինչի չես կարող, երբ արդեն ուղղակի զզվելի է…. ու սկսում ես մտածել, թե ինչ արեցիր երեկ, ինչ եղավ ու ինչու…մտածում ես ու հասկանում, որ դա արժանի չէր անգամ մտածելու, վերհիշելու ու ամենասարսափելին հենց այստեղից էլ սկսում է…որովհետև ամեն օրդ այդպես է սկսում ու էս անդուլ կիսատությունը միայն անդուր զգացողություններ է թողում…սև սուրճի նստվածքի պես…անդուր սիգարետի պես նույն բանը` տարբեր պարտիտուրաներով կրկնվում է …տոնայնությունն է միշտ նույնը…ու միշտ այդպես է լինում, երբ կառչում ես (more…)
Ես միշտ նայել եմ ուղիղ ու միշտ դիմացինիս դեմքին թքել եմ ուղիղ…եվ ինչի թաքցնեմ այն ինչ իրականում լռեցնելու անկարողությամ հիմք ունի: Ես երբեք չեմ լռել և ինչու լռել մի դեպքում, երբ կարելի շփել դեմքին ու հեռանալ…Ցավը միշտ էլ կոփում է և ես այդպիսի բազմաթիվ մարդկանց կոփել եմ իրենց հիմարության համար..Ինձ էլ կոփել en ու ես կոփվել եմ, ապրել եմ դա, չեմ հանձնվել, պարտվել եմ հաճախ, բայց ծնկի երբեք չեմ եկել…ում առաջ` կյանքի… (more…)
Երբ առաջին քայլնես անում ինչ-որ բանի ճանապարհին էդ ճանապարհը դառնում ա անդունդ…անդունդի վրով ես քայլում, պլստալով, անդնդի եզրերից անգամ լեզվով կառչելով` մինչև բախտդ չի դառնում ու համոզվում ` արժանի ա…Այստեղ կարևոր ա ճիգը, անգամ վերջինը չէ, այլ (more…)
Ամբողջ մարմինս ցավում է…ասես մի 60 հոգով ծեծել են…ուր էր ծեծեին` էն էլ 60 հոգով..նենց ծ…նեի ասես ամբողջ մարմինս ու ես …գրազ ենք բռնել ով ավելի շուտ ու շատ կտանջի ինձ…այդպես գռազ են գալիս , օտար աղջկան կպցնելու վրա, երբ թքած են ունենում աղջկա վրա…իրան բռնաբարելը հաղթանակ կբերի…իսկ մինչև երբ…հարց ես տալիս ու մտածում…մինչև, երբ կցավի այն ինչին ուզում ես հասնել ու չի ստացվում….իմ կոմպլեքսը իմ անկեղծության մեջ չէ, այլ (more…)
Ասացս ժամից ուշացել էի..ներս մտա մի քիչ անհանգիստ, հավես չկար մենակ նստելու…նեղված էի` մի քանի անհաջող ու անհաջողակ դեպքերից հետո…անկյունի սեղանին նախկին ընկերուհիներիցս մեկն էր …բարեվեցի…աչքերով քեզ էի փնտրում…բառիս ստոյկի մոտ մի քանի աղջիկներ էին նստած…նայում էի ուզում էի գուշակեի մարմնի ձևերից որն է ամենաշատը քեզ մոտ……մեկին նմանացրի, բայց չմոտեցա, որովհետև դեմքը չէր երևում…մի քանի տանջալից վայրկյան էլ անցավ…մատուցողուհին նայեց ինձ ու ժպտաց անհասկանալի… (more…)
Երբ դու ինձ ասում ես, որ չես կարող ասել, այն ինչ ուզում ես ասե և ինչը խանգարում է ինձ և քեզ ես դրանից չեմ թեթևանում, այլ հակառակը և դա բնական է: Երբ Նոր Տարվա գիշերը մենք ծանոթացանք, դու թեթև էիր բոլոր առումներով: Ես սխալվեցի, երբ հաջորդ օրը զանգեցի քեզ և առաջարկեցի հանդիպել ու արդեն 15 օր է, ինչպես թմրանյութի կամ ծխախոտի պահանջը թմրամոլի մոտ, ես զարթնում ու մտածում եմ նորից քեզ հետ հանդիպելու մասին: Դու էլ անընդհատ զանգում ու խանգարում ես ինձ աշխատելու թարմ ուղեղով: Չեմ թաքցնում, որ ինձ քեզ հետ շատ լավ է, ուրախ, հաճելի, բայց անընդմեջ քո սքողված պատմությունները, որոնք ես շերտ-շերտ բացահայտում եմ ինձ զայրացնում են: Ես արդեն հոգնեցի դրանից հասկանում ես: Մանավանդ վերջինդ ինձ ցնցեց: (more…)
Մի փոքր անլուրջ…Նոր Տարին…գլոբալ հարցեր է լուծում…Միշտ մտածում եմ, իսկ ինչ արեցի այս տարի…բայց ամեն տարի նույն բանն է` ոչինչ: Պատճառը թերագնահատելը չէ, այլ գլոբալ ոչինչը: Ես կաթիլներին չեմ հավատում, իսկ Ձմեռ Պապուն ինչքան ուզես… Էդ Սանտան ու նրա մորուքը հենց այն է ինչ մեզ պակասում է..:Սեղանի պակասնորդն էլ իրենն է անում…Նոր Տարվա բուդը ու …բդեր, որ պակասություն են անում ու ստրեսը սկսվում է…Այս գլոբալ էներգիայի մերը…այնպիսի հարցեր է լուծում…մի սեղանի շուրջ ու մի շիշ լավ արաղի: (more…)
Սատկած թռչունը ըստ մի միֆոլոգեմի ձեր ցանկության մահն է: Ասում եմ ու մտածում…կապ ուներ այն թռչունը իմ մահվան հետ…ասում եմ ու մտածում, որ անգամ անձրևոտ եղանակին տեսած թռչունը կարող է սատկած լինել ցրտից, բայց այստեղ դա էական է?…Մահը նոր ձևեր ստացավ, երբ առաջին անգամ տեսա ընկերոջս մահամերձ… մտածեցի, որ կարելի է ապրել` ոչ թե մահանալու, այլ մահը վերապրելու համար: Այդ ճանապարհը գրեթե անհույս է, անցնելը` անիմաստ, վերապրելը` հաղթանակ: Ասեցի ու հիշեցի, այն պատմությունները, որ հաճախ տեսնում ենք` մահը վերապրածների մասին: Նրանք նոր մոտեցումներով են վերադառնում, նոր կարողություններով` (more…)
նորաստեղծ այս երկիրը ու այս երկրի նորակերտ ուռոդ, մանր ու ճղճիմ գրեթե տառականային հոգեբանությամբ ու նույնքան զզվելի մի մտավորականություն: Նրանք ու սրանց նմանները մանրակերտում են` այսինքն մանրում են երկիր, ավելի պարզ խուրդում: Ուր հարցը միայն նրանում չէ, որ նրանց մի մասը վաճառվում է` այս կամ այն իշխանության կամ հակաիշխանության մաս է կազմում` դա դեռ նոռմալ է. թող իրենց խղճին մնա: Բայց դրանց մի մասը` շեշտում եմ որոշ մասը, ուղղակի խեղճ ու կրակ է, ավելի կոկրետ մեղք, ավելի կոկրետ նվաղ, ստորացված: Ավելի պատկերավոր ասած այնպիսին, ինչպիսին լինուն եմ բռնաբարության հոդվածով անազատություն կրողները, (more…)
…արյունախում…խմելու տեղ ու առիթ քեզ հետ ավելի մոտ ծանոթանալու…ցուրտ ներսում ու ..կիսախավար…մշուշ ու բարձրունք…միայնակ ոտքեր` կախյալ…արևկող հայացք ու ցրտից հոսող արցունքներ…այս թասով էլ խմենք մեր ` երբ տենանք հանդիպենքի կենացը…գնաց…այս կենացն էլ խմում եմ…նրանց բոլորի մոր կենացը, ով մոտիկից չանաճել է իմ մարմինը…անուուուուուոշ….Անուշ է անունդ? Հա, քոնը?…ոնց ասես?…չէ լուրջ…լուրջ…անանուն եմ` ուզում ես սրբիչ ասա, ուզում ես կսկիծ, կարաս անգամ հայհոյանքով դիմել…դե, վերջացրու, ես ուզում եմ դիմել, այնպես, ինչպես քո ծնողներն են քեզ կնքել…հաա-հա, կնքված եմ` այն էլ 1.5 տարեկանում…ասում են, խելոք եմ (more…)
..ով? ես ու անցա առաջ…էմոցիոնալ բթություն ունես? Չէ…բա ինչու ես գրում?…ատում եմ…ինչը?…քո հարցերը…քո համար էի գրել ու չէի ուզում լսել հարցեր` միայն էմոցիա.. բայց խ…ս..միայն ապուշ հարցեր…Ես էլ էմոցիոնալ բթություն ունեմ…խափում ես` հնարավոր չէ` դրա համար սիրտ է պետք…փորձում ես շաբլոն չլինել?…չէ, փորձում եմ…քո նման ապուշներին հակառակում չհամոզել…
լավ գնացի…Մի րոպե, իսկ ինձ նվիրած բանաստեղծությունները?…արժանի չես..բայց վերցրա` ես ներշնչանք գողացող չեմ` քեզանից է ստեղծվել` քեզ լինի..գնացի…Դե, դու հանճարեղ ես, տաղանդավոր….` մեծամիտ ես գիտես?..ինձ քո կարծիքը…գնացի: (more…)
Դեղին տաքսու ետևից` անկարևոր… պայմանավորված միայն ձգտման վերջին ճիգերով…վերջին…վերջին անգամ….այնուհետև սարսափ ֆիլմ…անտանելի, ծպտյալ ինչ-որ տեղ թաքնված…նման դեպքեր եղել են?…այո իհարկե, բազմաթիվ, սակայն սա վերջինն էր…չգիտեմ, ինչու` ուժ չկա ու ինչ? Եվ դու ինձ հարցնում ես, դեռ?…խուսափում եմ պատասխանից…միայն փնտրում եմ…գտա, իմ համադասարանցիներից մեկին` արդեն կին է …վաղուց…հա, իմիջայլոց նույն ժամանակահատվածում իմացա, որ քիչ, թե շատ գիտակից տարիքիս առաջին ընկերուհին` ամուսնացել է..ասում են ինչ-որ ամերիկահայի հետ…ասում են ահավոր է գեր է, ուրեմն գերհոգնած, (more…)
ստեղնաշար ու դու..քո լռած աչքերը, անիմաստ խուսափումներն ու սարսափի հասնող տգիտությունը…այո, ես սիրում եմ հենց քո այդ ոչինչ չարտահայտող մռութը..հենց այդպիսին լինելու համար… լինելու, սվիններով պոկված, ճղճղված քո հոգին, որ մաշվել է… մաշվել է միայն նրա համար, որովհետև դու…դեռահաս ես դեռ` չնայած տարիքով մեծ…վաղուց ժամանակն էր…քեզ ասելու, որ ասելիք չկա…սիրում ես ու վերջ…ինչ է այդ սերը այդպես էլ չհասկացա, միայն մի բան հիշեցի այդ սեր-ՍԵՐԻՑ…հիշում ես այն այգին, այն օրը, որ ես երևի ի ուրախություն իմ ծնողների (more…)
գնում է դուրս…հեռացող աշխարհից այն կողմ անկյունում դրված լրիվ նոր գիրք…վաղուց այդ զգացողությունը չապրած` նոր կյանք…բուռն առօրյայից դեպի ինքնամեկուսացող ներկա..սարսափած առջևում դարանակալած անդնդից..անդունդ ու անդին դրանից…ինչպես ժամացույցի ետևում` հավերժությունը հաղթած..զգացողությունների դատարկությամբ, բայց դրախտի ապրումով..դրանով լռող հոգի ու լույս…բեկված լույս…մեջտեղում սահմանագիծ` ստվեր ու …նորաթուխ ինչ-որ մանկություն..այն գրքի, այն զգացողությամբ` ժամացույցի ետևից` (more…)
Recent Comments