ԻԻՀ դեսպանի այցը ԵՊՀ իրանագիտության ամբիոն

Filed under: Arevelk.info — Tags: — Khachik Gevorgyan @ 9:17 pm May 21, 2010

42010թ․ մայիսի 21-ին, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնը հյուրընկալեց Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Ալի Սաղաիյանին: Հանդիպումը սկսվեց իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի ողջույնի խոսքով: Նա շնորհակալություն հայտնեց դեսպանին՝ ամբիոնի հրավերն ընդունելու համար և նշեց, որ հանդիպումն ունի առավելապես ընկերական բնույթ և ընդգրկում է ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը և բարձր կուրսերի ուսանողությանը: Պրն. Սաղաիյանն իր խոսքում անդրադարձավ հայ-իրանական դարավոր համակեցության արդյունքում առաջացած բարեկամական ու մշակութային կապերի պահպանման ու զարգմացման խնդրին և ընդգծեց Իրանի որոշիչ դերն ու խաղաղասիրական դիրքորոշումը տարածաշրջանի քաղաքական զարգացումներում: Դեսպանի կարճ ելույթից հետո, վերջինիս տրվեցին հետևյալ հարցերը:

2Վ. Ոսկանյան: Իրանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում երբևէ գաղափարախոսական բնույթ չի կրել: Այդուհանդերձ, վերջին ժամանակներում նկատվում են այլ տրամադրություններ, մասնավորապես՝ վերջերս Այաթոլլահ Ամելին, մեղմ ասած, ոչ հայանպաստ արտահայտություններ է թույլ տվել արցախյան հակամարտության համատեքստում: Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանի հանրապետությունում մզկիթների քանդման, ազանի արգելման և մահմեդականների հանդեպ իրականացվող ճնշումների պատկերի վրա արդյոք որքանով է տեղին վերոնշյալ հոգևորականի արտահայտությունն առ այն, որ Արցախի մզկիթներում պետք է հնչի «Ալլահու Աքբար»-ը:

1Դեսպանն ասաց, որ իր երկրի պաշտոնական դիրքորոշումն արտահայտվում է ոչ թե առանձին անձանց ելույթներում, այլ երկրի նախագահի և արտգործնախարարության պաշտոնական հայտարարություններում: Այս տեսանկյունից նշված հոգևորականին ԻԻՀ արտգործնախարարությունը արդեն իսկ համապատասխան ցուցումներ է տվել: Բացի այս, դեսպանը նշեց, որ իրանցի նշանավոր այաթոլլահներից մեկը վերջերս խստորեն քննադատել է Ադրբեջանի հանրապետությանը մզկիթների քանդման կապակցությամբ և հանդես է եկել չափազանց սուր հայտարարություններով:

Ռ. Սմբատյանը հարց բարձրացրեց երկու երկրների միջև կրթական պայմանագրի գործողության, Հայաստանից Իրան և հակառակը ուսանողների գործուղումը 6խրախուսելուն ուղղված քայլերի մասին: Դեսպանը նշեց, որ Հայաստանի հետ կրթական ծրագրերում որևէ սահմանափակում չի դրվում: Նա նաև ավելացրեց, որ, ընդհակառակը, երկու երկրների առանձին համալսարանների միջև համագործակցությունը որոշակիորեն խրախուսվում է:

Ամբիոնի դասախոս Խաչիկ Գևորգյանը ավելացրեց, որ վերջին տարիներին տարբեր գիտակրթական ու մասնագիտկան ծրագրերի շրջանակներում ԱՄՆում մասնագիտական վերապատրաստում ու կրթություն են ստացել ավելի քան 6000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնցից մոտ 500-ը ձեռք են բերել գիտական կոչում, մինչդեռ Իրանում ներկայումս ունենք եզակի թվով ասպիրանտներ ու մագիստրանտներ, որոնցից թերևս մեկն է պաշտպանել թեկնածուական ատենախոսություն:

Դեսպանն այս հանգամանքը համարեց նախապատվության խնդիր:

Մյուս հարցը վերաբերում էր Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի քաղաքացիներին Իրանի միակողմանի ազատ մուտքի իրավունք տրամադրելուն, այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիներին նման իրավունք չի տրվում:

5Դեսպանն ասաց, որ այդ հարցն առաջիկայում կլուծվի:

Հասմիկ Կիրակոսյանն նշեց, որ Մայիսի 25-26 Իրանի Արդաբիլ քաղաքում տեղի ունենալիք միջազգային գիտաժողովին որևէ հայ գիտնական չի հրավիրվել: Որքանով է ճիշտ, որ տարածաշրջանային զարգացումներին նվիրված նման գիտաժողովին Հայաստանը ներկայացված չէ, այն դեպքում, երբ Ադրբեջանից հրավիրվել է ավելի քան քսան մարդ, նաև՝ Վրաստանից և Ռուսաստանից:

Դեսպանը նշեց, որ դա մասնակի երևույթ է և Հայաստանի հանդեպ որևէ խտրականության արդյունք չի կարող համարվել:

Վ. Առաքելովան նշեց, որ հայ գիտնականների կողմից լույս են տեսնում համաշխարհային կարևոր նշանակություն ունեցող աշխատանքներ և հանդեսներ, որոնք, սակայն, պատշաճ ուշադրության չեն արժանանում իրանական շրջաններում՝ լուսաբանվելու և ներկայացվելու առումով: Մասնավորապես,«Իրան-նամէ» և «Իրան և Կովկաս» (Iran and the Caucasus) հանդեսները, որոնք խորհրդանշական դեր ունեն հայ-իրանական հարաբերություններում:

Դեսպանը հանձնարարեց հանդիպմանը ներկա մշակութային կցորդին այս խնդրին ավելի ակնդետ ուշադրություն դարձնել:

Հանդիպման վերջում պարոն դեսպանը կարևորեց նմանօրինակ հանդիպումների դերը ինչպես փոխադարձ բարեկամական կապերի ամրապնդման, այնպես էլ անորոշ և ոչ միանշանակ հարցերի լուսաբանման առումով:

Կազմեցին՝

Նարինե Գևորգյանը, Հասմիկ Սարգսյանը և Դիանա Հովհաննիսյանը

Արևելագիտության ֆակուլտետի դեկանի նոր տեղակալ

Filed under: Arevelk.info — Tags: — Khachik Gevorgyan @ 11:34 am March 27, 2010

Voskanyan

2010թ. մարտի 26-ին Իրանագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Ոսկանյանը նշանակվել է Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ։

Ի գիտություն, Achtung կամ վստահում ենք կանանց միամսյակի կապակցությամբ

Filed under: Arevelk.info — Tags: — Khachik Gevorgyan @ 12:42 am March 24, 2010

arevelk

Arevelk.info բլոգը գտնվում է տեխնիկական վերազինման փուլում

Filed under: Arevelk.info — Tags: — Khachik Gevorgyan @ 7:47 pm March 11, 2010

Հարգելի հեղինակներ և ընթերցողներ,

Arevelk.info բլոգը գտնվում է տեխնիկական վերազինման փուլում։ Մոտակա մի քանի օրերին հնարավոր է բլոգում արձանագրվեն տեխնիկական թերություններ։ Անհանգստություն պատճառելու համար հայցում ենք ձեր ներողամտությունը։

Բլոգի ադմինիստրատոր,
Խաչիկ Գևորգյան

Դասախոսների և ասպիրանտների խորհրդակցական հավաք-քննարկում արևելագիտության ֆակուլտետում

Filed under: Arevelk.info — Tags: — Khachik Gevorgyan @ 3:41 pm

17_arevelagitutjunՀարգելի գործընկերներ,

2010 թվականի մարտի 16-ին ժամը 17.40 արևելագիտության ֆակուլտետում տեղի կունենա ֆակուլտետի դասախոսների և ասպիրանտների խորհրդակցական հավաք-քննարկում։ Գիտակցելով ֆակուլտետում ժամանակի պահանջներին համահունչ փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը՝ խնդրում ենք այս հանդիպման ժամանակ հանդես գալ գործնական առաջարկներով։ Ընդ որում, քանի որ այս հանդիպումը նմանակարգ հանդիպումներից առաջինն է, ու առաջարկները իրականություն դարձնելու բավարար ռեսուրս հնարավոր է ֆակուլտետում գոյություն չունենան, ապա բոլոր առաջարկ ներկայացնողները պետք է պարտավորվեն, որ տվյալ առաջարկի իրականացման հետ կապված գործունեությանը կունենան անմիջական մասնակցություն։ Հետևաբար բոլոր հնչող առաջարկները պետք է լինեն խիստ իրատեսական, որոնց իրականացումը հիմք կձևավորի հետագա քայլեր ձեռնարկելու համար։ Այսու խնդրում ենք բոլոր դասախոսներին ներկա գտնվել այս հանդիպմանը ու հանդես գալ առաջարկներով միայն այն դեպքում, երբ հենց իրենք հավատացած են, որ իրենց ակտիվ մասնակցությամբ տվյալ առաջարկի մեջ պարունակվող խնդրի լուծումը կդառնա իրականություն։ Հակառակ պարագայում, յուրաքանչյուրը կարող է մասնակցել հանդիպմանը՝ որպես ունկնդիր։

Շնորհակալություն։

Հանդիպում

Filed under: Arevelk.info — Tags: — Khachik Gevorgyan @ 12:20 am March 9, 2010

Arevelk.info բլոգի հարգելի հեղինակներ ու մեկնաբանողներ։ 2010թ. մարտի 10-ին ժամը 13.15 ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում տեղի կունենա հանդիպում, որտեղ կքննարկվի բլոգն ու դրա հետ կապված տեխնիկական ու գիտական խնդիրներ։ Խնդրում եմ բոլորին ներկա գտնվել այս հանդիպմանը։


Arevelk.info բլոգի ադմինիստրատոր
Խաչիկ Գևորգյան

Հայերենը պետք է գրել հայատառ

Filed under: Arevelk.info — Tags: — Khachik Gevorgyan @ 2:28 am February 16, 2010

www.arevelk.info բլոգի հարգելի հեղինակներ և ընթերցողներ։ Սույնով խնդրում ենք այս բլոգում հայոց լեզվով մեկնաբանություններ գրելիս չօգտագործել լատինական այբուբենի տառերը։ Խնդրում ենք հայերեն մեկնաբանությունների համար օգտվել հայոց այբուբենի ընձեռած հնարավորություններից։

Վերացվում է գիտնականների նկատմամբ կիրառված՝ ԱՄՆ մուտք գործելու արգելքը

Filed under: Arevelk.info — Tags: — Khachik Gevorgyan @ 4:12 am January 22, 2010

Ինչպես հայտնում է www.chronicle.com կայքէջը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հրամանագիր է ստորագրել, ըստ որի վերացվում է երկու հայտնի գիտնականներ՝ Եվրոպայի տարբեր համալսարաններում աշխատող իսլամագետ Թարիղ Ռամադանիի ու հարավաֆրիկյան քաղաքական մեկնաբան Ադամ Հաբիբի նկատմամբ Բուշի օրոք հրամայված ու կիրառված՝ ԱՄՆ մուտք գործելու արգելքը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Armwebs.com Armwebs.com