Անդրոիդում աշխատող ծանոթ ո՞վ ունի
Ցավալի է, ահավոր է, որ Հայաստանում Անդրոիդ համակարգով աշխատող հեռախոսների վաճառքը կազմակերպած ու այդ հեռախոսների արտադրողների պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող VivaCell, ArmenTel, Orange ընկերություններն ընդհանրապես թքած ունեն այդ հեռախոսների հայաֆիկացված չլինելու խնդրի վրա։ Պետք է ընդհանրապես արգելել չհայաֆիկացված հեռախոսների վաճառքը Հայաստանում։
Իննսունականներին, երբ հայերենը պետք է ներկայանալի դառնար համակարգչային աշխարհում, մի քանի հոգի վերցրեցին ստեղծեցին ոչ յունիքոդ տառատեսակներն ու փորձեցին առաջ տանել այդ տխմարությունը, ինչը ստացվեց նրանց մոտ ավելի քան տասնհինգ տարի, ինչի արդյունքները ճաշակում ենք հիմա ու ոչ մի կերպ չենք կարողանում ազատվել ոչ յունիքոդ տառատեսակների զզվելի ներկյությունից։ Տեսնես այդ մարդիկ ովքեր ստեղծել են այդ համակարգը հիմա գո՞հ են իրենց արածից։
Հիմա ուրիշ դարդի առաջ ենք կանգնած, ազգային դարդ։ Բոլորը օգտագործում են հեռախոս, որոնց չնչին մասն է հնարավորություն տալիս կարդալ և գրել հայերեն։ Աշխարհում հեռախոսների համար օգտագործվող ամենատարածված օպերացիոն համակարգը հետզհետե դառնում է Անդրոիդ համակարգը, որն ընդհանրապես չի ճանաչում հայերեն տառերը, երբեք չի ճանաչել ու եթե քայլեր չձեռնարկվեն, ապա չի էլ ճանաչի։ Մենք փորձեցինք քվեարկություն կազմակերպել հենց գուգլի՝ հատուկ այդ նպատակի համար հատկացված կայքում (http://www.armacad.info/hy/archives/1945), սակայն դա օգուտ չի տալիս։ Անդրոիդը օրըստօրե գրավում է շուկայի ավելի մեծ հատվածներ։ Պլանշետների տասնյակ տեսակներ են այժմ ստեղծվում հիմնված անդրոիդ համակարգի վրա։ Google TV հեռուստատեսության նոր մոդելը նույնպես հիմնված է Անդրոիդի վրա։ Հայերենը հնարավոր չի լինելու կարդալ այս նորարարություններն օգտագործելիս։
Բանը հասավ նրան, որ Բաց Հասարակության Ինստիտուտը հայտատրերց դրամաշնորհ տալու մասին, Անդրոիդ, Վինդոուզ Մոբայլ և Սիմբիան շարժական ՕՀ–ները հայաֆիկացնելու համար։ Արդյունքում ստեծղվել են այդ համակարգերի տառատեսակներին համահունչ հայերեն տառեր։ Սակայն եթե ստեղծված լուծումները, առանց խնդիր տեղադրվում և աշխատում են Վինդոուզ Մոբայլ և Սիմբիան համկարագերի վրա, ապա Անդրոիդի դեպքում, նախ անհրաժեշտ է կատարել, սովորական օգտագոծողների համար բավակնաին բարդ «ռութինգի» գործընթացը և դրա արդյունքում զրկվել երաշխիքից և ապագայում պաշտոնական թարմացումներ ստանալու հնարավրությունից։ Այսինքն, եթե այլ համկաարգրեի օգտագործողները կարող են վայելել հայերեն կարդալու հաճույքը, Անդրոիդի օգտագործղները ստիպված են ընտրել, կամ զրվկել երաշխիքից և պաշտոնական աջակցումից, կամ Մաշտոցյան տառերի փոխարեն, հմայվել քառակուսիներով։
Այժմ, անհրաժեշտ է գնտել, Google Android/Open Handset Aliance-ում աշխատող որևէ մեկին, որ ստեղծված տառատեսակները հնարավոր լինի նվիրել Գուգլին, պաշտոնական թողարկումներում այն տեղադրելու համար, և խնդրի վերջնական լուծումը ապահովելու համար։
Միակ ճանապարհը Անդրոիդում աշխատող ծանոթ գտնելն է։ Դե մեզ տեսնեմ հայեր ջան։ Խնդրում եմ գործի դրեք ձեր բոլոր հնարավորություններն ու գտեք մեկին, ով աշխատում է Անդրոիդում ու ծանոթ է ձեզ կամ ձեր ընկերներին։ Միայն այս միջոցով է հնարավոր, որ Անդրոիդ 2.4 կամ 2.5 համակարգը ունենա հայերենի սպասարկում։
Ուրեմն եկեք գտնենք մեկին ու կապվենք նրա հետ։ Խնդրում եմ հենց այդպիսի մեկը հայտնվի, ապա նրա տվյալները տվեք ինձ կամ անձամբ կապվեք նրա հետ ու տեղեկացրեք ինձ այդ մասին։
Շնորհակալություն։
Խաչիկ Գևորգյան












Recent Comments