Կայքը չի գործում և չի գործի:

Filed under: Academic & Professional Blogging — Tags: — Eduard Levanyan @ 6:52 pm June 28, 2010

Հարգելի ընթերցող կայքի գործունեությունը դադարեցվել է:
Ինձ կարող եք գտնել հետևյալ հասցեներով`
http://edlevanyan.wordpress.com
http://armsociology.com
http://edlevanyan.info
http://armflashmob.info
Էդ.

Share/Save/Bookmark

ԶԼՄ-ների դերը ազգային անվտանգության ռազմավարությունում. սոցիոլոգիական վերլուծություն

Filed under: Academic & Professional Blogging — Tags: — Eduard Levanyan @ 11:57 am January 29, 2010

Ցանկացած հասրակության գործառնությունը և զարգացումը տեղի է ունենում ինչպես ի հաշիվ ներքին ինտերակցիաների` հասարակության ներսում առկա սոցիալակաան խմբերի ու սոցիալական ինստիտուտների միջև փոխհարաբերությունների, այնպես էլ ի հաշիվ արտաքին միջավայրի հետ տեղի ունեցող փոխազդեցությունների: Եթե շարժվենք համակարգային վերլուծության տրամաբանությամբ, ապա հասարակությունը հանդես է գալիս իբրև համապարփակ համակարգ, որի յուրաքանչյուր ենթահամակարգի փոփոխությունը չի կարող չանդրադառնալ ամբողջ համակարգի [...]

Share/Save/Bookmark

Ի՞նչ է էթնոսը կամ էթնիկ խումբը:

Filed under: Academic & Professional Blogging — Tags: — Eduard Levanyan @ 5:48 pm January 27, 2010

Էթնոսը կամ էթնիկական խումբը մարդկային այնպիսի հանրույթ է, որն ունի հետ¨յալ հիմնական առանձնահատկությունները.
1.      ընդհանուր կենսաբանական ծագում, խմբի բոլոր անդամների պատկերացումներն այն մասին, որ իրենք սերված են ընդհանուր նախնիներից,
2.      ընդհանուր պատմություն,
3.      ընդհանուր տարածք, որտեղ ընթացել է տվյալ ազգի ձ¨ավորումը ¨ որտեղ այժմ ընթանում է նրա կենսագործունեության գործընթացը,
4.      ընդհանուր պետականություն (առասպելականացված),
5.      ընդհանուր մշակութային ավանդույթներ ¨ նույնականության զգացում:
Էթնիկական [...]

Share/Save/Bookmark

համագործակցություն

Filed under: Academic & Professional Blogging — Tags: — Eduard Levanyan @ 4:29 am

Համագործակցություն հասկացությունը ցանկալի է դիտարկել երեք մակարդակներում` մակրո, մեզո և միկրո: Ինչպես նաև կարելի է առանձնացնել համագործակցության տարբեր ոլորտներ` քաղաքական, բիզնես, գիտություն, միջազգային(էթնիկ), նույնիսկ հարևանության ոլորտ :
Մակրոմակարդակում համագործակցությունը դիտարկվում է քաղաքականության, գիտության, բիզնեսի և այլ ոլորտներում : Մեզոմակարդակում համագործակցությունն ավելի շատ համայնքային բնույթ է կրում, որն իր մեջ կարող է ներառել համագործակցություն ինչպես փոքր այնպես [...]

Share/Save/Bookmark

Լսարան.ազդեցության մեխանիզմներ և ձևեր, ներկայացվող կարծիքին հակվելու միջոցներ

Filed under: Academic & Professional Blogging — Tags: — Eduard Levanyan @ 11:21 pm January 26, 2010

Լսարան.ազդեցության մեխանիզմներ և ձևեր, ներկայացվող կարծիքին հակվելու միջոցներ
Արուս Հարությունյան
…որպեսզի կարողանաս հաջողությամբ գործել, պետք է իմանալ այն մատերիալը, որի վրա պետք է ազդել:
Կ. Մարքս
Ելնելով մարքսյան այս բնորոշումից`անհրաժեշտություն է առաջանում մի փոքր պարզաբանում մտցնել այն հարցում, թե խոսքը ինչ գործունեության մասին է, հետևաբար ինչիպիսի ենթադրվող հաջողություն կարելի է ակնկալել նյութի ուսումնասիրության և վերլուծության միջոցով վերջինիս վրա ներգործելու [...]

Share/Save/Bookmark

Ապացուցում. Տրամաբանական և արտատրամաբանական ձևեր. Փաստարկում, ապացույց և համոզմունք

Filed under: Academic & Professional Blogging — Tags: — Eduard Levanyan @ 4:28 pm January 24, 2010

Ապացուցում. Տրամաբանական և արտատրամաբանական ձևեր. Փաստարկում, ապացույց և համոզմունք
Թոքմաջյան Է.
Ընդհանրապես հռետորի ելույթը բաղկացած է 3 մասերից. Մուտք, ապացույց և ամփոփում:
Մուտքը պետք է իր մեջ ներառի այն գաղափարի համառոտ բովանդակությունը, որի ճիշտ լինելը պետք է ապացուցվի երկրորդ մասում:
Հանրային ելույթի արդյունավետության կարևորագույն հատկությունն է տրամաբանական և ապացուցելի լինելը: Իսկական հռետորը չի կարող հիմնվել միայն առողջ տրամաբանության և [...]

Share/Save/Bookmark

Ծիծաղի առաջացման առանձնահատկությունները հռետորական ելույթում

Filed under: Academic & Professional Blogging — Tags: — Eduard Levanyan @ 3:48 pm

Ծիծաղի առաջացման առանձնահատկությունները հռետորական ելույթում
Խանանյան Ա.

Ինչ է ծիծաղը ընդհանրապես
Մենք ճանաչում ենք մարդուն ոչ թե նրանով` ինչ ինքը գիտի, այլ նրանով` ինչի վրա է ծիծաղում:
Ա. Բերգսոն
Հումորը մարդու գործունեությունն է, որն ուղղված է շրջապատի մարդկանց մոտ առաջացնել ծիծաղ: Ծիծաղը ծիծաղելիի նկատմամբ արձագանքն է, որի դրսևորումը իր մեջ ներառում է դեմքի և մարմնի մկանների ակամա շարժ, հատուկ ձայներ [...]

Share/Save/Bookmark

Հռետորության տեսակները

Filed under: Academic & Professional Blogging — Tags: — Eduard Levanyan @ 3:23 pm

Հռետորության տեսակները
Ավետիսյան Ա.
Ներածություն
Խոսքը շատ հետաքրքիր ֆենոմեն է: Էվոլյուցիայի ընթացքում խոսքի առաջացումը սկզբունքայնորեն փոխեց ուղեղի գործառույթները և հույզերը, զգացմունքների աշխարհը ստացավ վերացական նշանների միջոցով տեղեկատվության ծածկագրման նոր ապարատ, որի միջոցով հնարավոր դարձավ տեղեկատվության փոխանակումը, շփումը մարդկանց միջև: Խոսքը մտքի արտահայտման միջոց է, այն վերածում է պատկերի սուբյեկտիվ իմաստը նշանային համակարգի, և դրա միջոցով դառնում հասկանալի և [...]

Share/Save/Bookmark

Armwebs.com Armwebs.com