Ինֆորմացիոն բլոկադա
ԵՊՀ կանոնակարգի Ուսանողների իրավունքերի բաժնում սևով սպիտակի վրա գրված է . « Ուսանողը իրավունք ունի ստանալ գիտության, տեխնիկայի և մշակույթի ժամանակակից մակարդակին համապատասխան գիտելիքներ» , «Մասնակցելու գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին, սեմինարներին և սիմպոզիումներին»: Բայց ինչպե՞ս սովորական ուսանողը տեղեկանա ԵՊՀ ում կատարվող իրադարձությունների մասին, եթե դրանց վերաբերող հայտարարություններ ուղղակի գոյություն չունեն : «Ո՞վ է պարտական տարբեր միջոցառումների կամ ծրագրերի մասին ուսանողներին տեղյակ պահելու ծանր գործում» հարցին պատասխանելու համար սկսեցի ուսումնասիրել ԵՊՀ կանոնադրությունը: Ի՞նչ եք կարծում: Այո, ոչ մի կոնկրետ ինֆորմացիա :
Նախատեսվում է, որ ցանկացած ինֆորմացիա գալիս է նախ դեկանատ, ապա տարածվում է ուսանողոթյան մեջ:
Լավ, ձեզնից ինչ-որ մեկը տեղեկություն ստացե՞լ է դեկանատից : Եվ այստեղ «Մենք պատին փակցրել էինք» արդարացումը չի անցնի, քանի որ թեկուզ ես փակցրած հայտատարություններ կարդալու սիրահար եմ և հավատացնում եմ ՝ այս չորս տարվա մեջ ուսանողական մասնագիտական կյանքին վերաբերող ոչ մի հայտատարության չեմ հանդիպել :
Տարածման մի եղանակ էլ կա. դեկանատը հայտարարությունը փոխանցում է Ուսխորհրդին, նա էլ, իր գործառություններում ամրագրած «պաշտպանել ուսանողների իրավունքները» , իսկ այս դեպքում քիչ առաջ ներկայացված քաղվածքները, այդ հայտատրարությունները պարտավոր է հասցնել ուսանողությանը: Այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը:
Մի քիչ խոսենք Ուսխորհրդից կամ ինչ ենք հասկանում այդ ասելիս: Մեր ուսանողության մեջ վաղուց արդեն արմատացել է այն կարծրատիպը, թե «առաջ գնալու» կամ «աչքի ընկնելու» համար անպայման պետք է մտնել Ուսխորհունդ: Սրանից եզրակացություն. Ուսխորհուրդում գերազանցապես մեր կարիերիստ ընկերներն են՝ բացառապես լավ իմաստով: Դե չբացառենք, որ կան նաև ուսանողական կյանքն առավել հեշտացնել և հետաքրքրացնել ձգտողներ, բայց համոզված եմ՝ նրանք փոքրաքանակ են:
Վերջերս այն հերթական անգամներից էր, երբ պատահականորեն սովորական մահկանացու ոսանողներս (այսինքն ոչ Ուսխորհրդից) իմացանք հերթական մի ծրագրի մասին այն ժամանակ, երբ արդեն «ցուցակները պատրաստ էին»: Ի դեպ ասեմ, բոլոր ուսանողներն էլ, իմանալով թե ովքեր են ընդգրկված ցուցակերում, մեղմ ասած զարմացած էին:
Էս առիթով զրուցեցի ընկերներիցս մեկի հետ, ով Ուսխորհրդի ակտիվ անդամներից լինելով՝ լիովին պատահական էր իմացել ծրագրի մասին (ինչը խոսում է նույն Ուսխորհրդի մեջ դասակարգումների մասին): Ինձ նաև ասաց, որ կան ծրագրեր, նախատեսված միայն Ուսխորհրդի համար: Ինձ որևէ մեկը կբացատրի՞ այս աբսուրդը : Համոզված եմ, որ հերթական միֆերն են՝ ստեղծված մի խումբ մարդկանց կողմից:
Համոզված եմ, որ կարդացողները մտքում ասում են «Հա դե, ինքը չի, դրա համար էլ աբիժնիկավարի սենց բաներա գրում»: Իհարկե մեր հասարակության բարոյական կոդերին ու արժեքներին հավատարիմ շատերը հենց դրա համար կարտահայտվեին : Բայց իմը այդ դեպքը չէ. ուղղակի լացելու աստիճան հոգնել եմ անարդարությունից ու անարաժան մանուկլատուրնի դեմքերի «հաղթանակած» տեսնելուց ու ԼՌԵԼՈՒՑ: Մեր ֆակուլտետում տասնյակ որակյալ ուսանողներ կան, որոնք հաստատակամորեն որոշել են մասնագիտական կյանքը կապել արևելագիտության հետ, և առաջին հերթին պետք ե նրանց հնարավորություն տալ փորձ ու հմտություններ ձեռք բերելու, այլ ոչ թե ամեն տեղ իրենց մեջ քցող ակտիվիստներին:
Ինչ եմ առաջարկու՞մ: Ստեղծել հաստատուն ինֆորմացիոն համակարգ, որը առանց խտրականությունների կզբաղվեր ինֆորմացիայի տարածմամբ, իսկ որևէ ծրագրին մասնակցելու համար թեկնածուները ընտրվեին բաց մրցույթով՝ մյուս բոլոր մասնակիցների առջև, որ ոսանողը իմանա, որ չի ընտրվել կոնկրետ գիտելիքների չտիրապետելու պատճառով, այլ ոչ թե, որ ԽԾԲ չունենալու պատճառով հայտնվել է ինֆորմացիոն բլոկադայում:




Recent Comments