Երևանի Վ. Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական Համալսարանում գործող հունարենի որակավորման կենտրոնը սույն թվականի մայիսի 10-ին, 11-ին և 12-ին իրականացնելու է հունարեն լեզվի որոկավորման և վկայագրման քննություններ A1, A2, B1, B2, Γ1, Γ2 մակարդակների համար:
Դիմումները ընդունվում են մինչև մարտի 21-ը:
Հեռ. 010-535550(1-60), 091-659504, 091-494528
Այսօր ԵՊՀԼ-ում Արևելյան լեզուների ամբիոնին կից ՀՀ ԿԳ և Վրաստանի ԿԳ նախարարների մասնակցությամբ բացվեց վրացագիտության կենտրոն: Այսուհետ վրացերեն լեզվին և մշակույթին ցանոթանալ ցանկացողները կարող են դիմել ԵՊԼՀ վրացագիտության կենտրոն:
Այսօր ԵՊՀԼ-ում Արևելյան լեզուների ամբիոնին կից ՀՀ ԿԳ նախարարի և Վրաստանի ԿԳ նախարարների մասնակցությամբ բացվեց վրացագիտության կենտրոն: Այսուհետ վրացերեն լեզվին և մշակույթին ցանոթանալ ցանկացողները կարող են դիմել ԵՊԼՀ վրացագիտության կենտրոն:
2010 թվականի մարտի 28-ին Կահիրեի համալսարանի Բանասիրության ֆակուլտետի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը կազմակերպել էր ”Հայ-արաբական տնտեսական հարաբերությունները” թեմայով միջազգային կոնֆերանս, որին մասնակցեց նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոս Արթուր Իսրայելյանը: Կոնֆերանսում նա հանդես եկավ ելույթով` ” Հայ վեզիրները ֆաթիմյան խալիֆայության տնտեսության մեջ” խորագրով: Գիտաժողովին մասնակցեցին անվանի գիտնականներ Սիրիայից, Եգիպտոսից, Լիբանանից և Հայաստանից:
وجدت خلال البحث بعض الألقاب الهامة التي حصل عليها الوزراء الأرمن من قيادة الدولة الفاطمية. وكما تذكر المصادر العربية يحظى كثير من الوزارء الأرمن بتقدير كبير من قبل الخلفاء الفاطميين وهم:
بدر الدين الجمالي
حصل بدر الجمالي من الخليفة المستنصر على الألقاب التالية:
- أميرالجيوش
- قائد المسلمين
- خليل أميرالمؤمنين
- ناصر الدين
- حافظ دين الإسلام
- سيف الإسلام
- جلال الإسلام
الأفضل
حصل الأفضل من الخليفة المستعلي على الألقاب التالية:
- أميرالجيوش
- شاهنشاه
- الملك الأفضل
- حافظ الانسان
- دليل المسلمين
- شرف الأنام
- جلال الإسلام
- خليل أميرالمؤمنين
- قائد المسلمين
v أبو علي أحمد
كان أبو علي أحمد من أعيان الدولة ومن أشهر الوزراء الأرمن. ولكنه لم يكتف بالسيطرة على اقتصاديات البلاد. بل كانت مصر في عهد حكمه في سلام وأمان. ويذكر بعض المؤرخين أنه تولي لفترة قصيرة منصب الخليفة. حتى صك النقود وعليها الكتابة التالية: «الله الصمد والإمام محمد». ولم يذكر المقريزي عن ألقابه.
يانسي
حصل الوزير يانس الأرمني على الألقاب التالية:
حصل بهرام الأرمني من الخليفة الحافظ على الألقاب التالية:
v طلائع بن رزيك
ولا أدل على ازدياد نفوذ الوزراء العظام على حساب سلطان الخلافة الفاطمية من أن الوزير طلائع بن رزيك حصل من الخليفة العاضد على الالقاب التالية:
- الملك الصالح
- بطل المسلمين
- حافظ الدين
أخذ يلهو بالخلفاء الصغار، يعين من يشاء و يعزل من يريد. وعندما أقام الوزير طلائع بن رزيك الخليفة العاضد سنة ٥٥٦ﻫ/۱۱٦۱م. هلل الناس للخليفة الجديد، فتعجب بن رزيك من جهل الشعب وقال: «وكأني بهؤلاء الجهلة وهم يقولون ما مات الأول حتى استخلف هذا، وما علموا أنني كنت منذ ساعة استعرضهم استعراض الغنم».(٢٥)
v رزيك بن طلائع
حصل رزيك بن طلائع من الخليفة العاضد على اللقب التالي:
Իսլամական աղբյուրները շատ հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում Եգիպտոսում ֆաթիմյանների և մամլուքների կողմից գինու արտադրության, օգտագործման և ընդհանրապես խմիչքների մասին: Ոչ ալկոհոլային խմիչքներից օրինակ`սուրճը, որը հայտնի էր դեռևս Օմայանների օրոք, Եգիպտոսում կիրառության մեջ մտավ միայն մամլուքների դարաշրջանում և դրանից հետո: Մամլուքները սուրճից բացի խմում էին թեյ՝ հատկապես նանայով, ինչպես նաև շաքարաջուր:
Գինու արտադրությունը տարածվեց մուսուլմանական Եգիպտոսում Ֆաթիմյանների ժամանակաշրջանում, որը գոյություն չուներ մինչ այդ: Մամլուքների օրոք այն համատարած արտադրության մեջ մտավ: Մամլուք զինվորները զորավարժանքներից հետո գաղտնի կերպով օգտագործում էին գինի: Ինչպես նշում է Իբն Իյասը, որոշ էմիրներ հավաքվում էին ալ-Ջաբալ ամրոցի հրապարակում, այնքան էին խմում գինի, որ հարբում էին սուլթանի ներկայությամբ»:[1] Նույն պատմիչը վկայում է նաև այն մասին, որ մամլուք սուլթանների` հիմնականում Բուրջի սուլթանների մեծամասնությունը գինեմոլներ են եղել և հենց նրանք էլ կազմակերպում էին նմանօրինակ հավաքույթներ:
Ալ-Ջաբալ ամրոցում պատրաստվում էին բազմատեսակ գինիներ` հիմնականում խաղողից: Սակայն կային գինու տեսակներ, որոնք պատրաստվում էին ցորենից և գարուց: Ուսումնասիրության ժամանակ պարզ դարձավ, որ գինին Եգիպտոսում պատրաստվել է խաղողի տարբեր և ամենալավ տեսակներից` կարմիր, սպիտակ, սև և վարդագույն խաղողներից, որոնք էլ ապահովում էին գինու չոր, կիսաչոր, դառը, քաղցր տեսակները:
Եգիպտոսում Ֆաթիմյանների և Մամլուքների ժամանակաշրջանում պատրաստված ամենահայտնի գինիների անվանումների մասին է հիշատակում ալ-Կալկաշանդին:[2]
Դրանք են`
- القمز أو القراقمز- պատրաստված կարմիր խաղողից, քաղցր
- الشرش أو الشش- պատրաստված վարդագույն խաղողից, չոր
- البوظة أو البوزة- պատրաստված սև խաղողից, դառը
- المزر- պատրաստված ցորենից կամ գարուց
- الفقاع – պատրաստված սև խաղողից, դառը
[1]ابن اياس:بدائع الزهور في وقائع الدهور،ج 4، ص 269
[2]القلقشندي: الصبح الأعشى، ج2، ص147
Իսլամի ընդունումից հետո քրիստոնյաների համար առաջ եկան շատ արգելքներ: Ասվածը հիմնականում վերաբերվում է իսլամական շարիաթին, որն արգելեց քրիստոնյաներին մուտք գործել Մեքքա և Մադինա: Սակայն գտնվեցին հետաքրքրասեր մարդիկ, ովքեր, դիմելով ամենածայրահեղ քայլերի, այնուամենայնիվ կարողացան հասնել Մեքքա և Մադինա: Իսլամական և լատինական աղբյուրները վկայում են 15 հաջողակ քրիստոնյա տղամարդկանց մասին, որոնք մահմեդականի անվան տակ կարողացել են մուտք են գործել Մեքքա և Մադինա:
Առաջին քրիստոնյան, ով Մեքքա է ժամանել, դա իտալացի Լյուդովիկո դը Վարտեմանն էր: 1503թ Լյուդովիկոն ժամանում է Դամասկոս և ներգրավվում Մեքքա մեկնող ուխտագնացների շարքերում: Նա դիմում է խորամանկ մի քայլի. դամասկոսյան ուխտագնացների մոտ կասկածներ չառաջացնելու համար հանդես է գալիս եգիպտական մամլուքի հագուստով:[1] Նույն թվականին Լյուդովիկոն մեկնում է Մեքքա և մասնակցում ուխտագնացության արարողակարգին: 1510թ Իտալիայում լույս է տեսնում Լյուդովիկոյի գիրքը` Մեքքա կատարած իր ճանապարհորդության և տպավորությունների մասին: Գիրքը թարգմանվեց շատ եվրոպական լեզուներով: Մեքքա և Մադինա կատարած ճանապարհորդությունից հետո նա գրքում հերքում է Արևմուտքում այդ ժամանակաշրջանում շատ եվրոպացիների կողմից տարածված այն սուտն ու կեղծիքը, որոնք ասում էին, իբր Մուհամեդ մարգարեի մարմինը իր մահից հետո շարունակվում է օդից կախված մնալ Մեքքայի վրա:[2] Լյուդովիկոից հետո Մեքքա է ժամանել անգլիացի Էլդոն Ռութթերը: Սակայն այդ քրիստոնյաների մեջ եղել են նաև մարդիկ, որոնք Սուրբ քաղաքներ են հասել իսլամագիտական ուսումնասիրություններ կատարելու նպատակով: Նրանցից էր օրինակ Ռիչարդ Բուռտոնը:
[1] Տես` Ա. Իսրայելյանի հոդվածը “Ռազմական հագուստները Եգիպտոսում մամուք բահիրիների օրոք”, Երևանի պետական համալսարանի Արաբագիտության ուսումնասիրությունների ամսագիր, հ. 3. Երևան 2008թ.
[2] The Travels of Ludovico di Varthema in Egypt, Syria, Arabia Deserta and Arabia Felix, tr. J. W. Jones, London, 1863.
Recent Comments