Սաուդյան Արաբիայի տնտեսության դիվերսիֆիկացումը:

Filed under: Arevelk.info — Tags: — Armen.ZHamharyan @ 8:37 am October 30, 2010

Սաուդյան Արաբիան 20-րդ դար մտավ որպես ժամանակակից տնտեսություն ունեցող երկիր: Շուրջ 60 տարվա ընթացքում թագավորությունը վերածվեց քարքարոտ ճանապարհներ, թույլ գյուղատնտեսություն ու արդյունաբերություն ունեցող երկրից ժամանակակից ու կայուն տնտեսություն ունեցող երկրի: Այս փոփոխությունների հիմքը նավթարդյունաբերությունն էր և նրանից ստացվող տասնյակ միլիարդավոր դոլարները: Սաուդյան Արաբիայի նավթային պաշարները կազմում են նավթի համաշխարհային պաշարների 25%-ը : Նա աշխարհում առաջին տեղն է գրավում նավթ արդյունահանող երկրների մեջ: Նավթից ստացված գումարներով Սաուդյան Արաբաիայում կառուցվում և վերականգնվում են տներ, հիվանդանոցներ, ճանապարհներ, դպրոցներ և արդյունաբերական ձեռնարկություններ: Երկարաժամկետ պլանավուրումները և արտադրական հզորությունների մեծացմանը ուղղված քայլերը իրենց արդյունքը տվեցին: Զգալիորեն կրճատվեցին ծախսերը և´ պետական, և´ արտադրական ոլորտներում, ավելացան արտադրական հզորությունները:
Սաուդյան Արաբիայի տնտեսության չափազանց արագ զարգացումը մանրակրկիտ պլանավորված է կատարվել: 1970-թից թագավորությունը սկսեց զարգացնել տնտեսության բոլոր ճյուղերը 5-ամյա տնտեսական զարգացման պլանների միջոցով: Ընթացիք հնգամյա պլանով /2010-2014թթ/ նախատեսված է 385 մլրդ դոլար ծախսել զարգացման վրա , որի շուրջ 50%-ը կգնա նոր աշխատատեղերի ստեղծման վրա: Այս հնգամյա պլանավով նախատեսվում է նաև տարեկան շուրջ 5%-ի հասնող տնտեսական աճ, և կրթության/Սաուդյան արաբիայում կրթությունը իր բոլոր մակարդակներով անվճար է / ու սոցիալական ոլորտի լուրջ բարեփոխումներ:

Ըստ Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարության` 2009 թ-ի բյուջեն կազմում է 127 մլրդ դոլար : Այս թվերը մոտավոր բնույթ ունեն և մեծ չափով կախված են նավթի գներից: Սպասվող ծախսերը մեծ են սպասվող եկամուտներից, ուստի նախատեսվում է 17.3 մլրդ դոլար վերցնել պահուստային ֆոնդերից: Ի տարբերություն 2009թ-ի` նախորդ տարիներից շատերի ժամանակ Սաուդյան Արաբիայի բյուջեն ունեցել է ավելցուկ, ինչը թույլ է տվել Սաուդյան Արաբիայի իշխանություններին կուտակել 450 մլրդ դոլար ընդհանուր գումարով պահուստային ֆոնդեր: Ընդհանուր առմամբ Սաուդյան Արաբիայի բյուջեի մուտքերի 75 %-ը ապահովում է նավթից ստացվող եկամուտը, իսկ 5-6%-ը` տուրիզմը: Այս թվերը քիչ են փոփոխվում: Ծախսերի մեջ մեծ տեղ է զբաղեցնում կրթության ոլորտը` շուրջ 25% , առողջապահությունը` շուրջ 10-12%, ճանապարհաշինարարությունը և տրանսպորտը `շուրջ 5% և այլն: Ընդհանուր առմամբ 2009թ-ի բյուջեն իր չափսերով զիջում է 2008թ-ի բյուջեին/շուրջ 160մլրդ/, սակայն զգալիորեն գերազանում է 1993-1994թթ-ի բյուջեին`46.7մլրդ:

Նավթից ստացվող եկամուտները:

Նավթային պաշարները Սաուդյան Արաբիայի ամենամեծ ազգային հարստությունն է և եկամուտների ամենամեծ աղբյուրը: Թագավորության տարածքում է գտնվում նավթի համաշխարհային հետախուզված պաշարների ¼-ը , որոնց ինքնարժեքը չափազանց ցածր է; Ամեն օր թագավորությունում արտահանվում է շուրջ 8 միլիոն բարել նավթ , որից թագավորության 9 նավթամշակող գործարանները ստանում են 1.8 միլիոն բարել բենզին: Սաուդյան նավթային ընկերությունը` Saudi Aramco-ն, ներկայումս զարգացնում է իր նավթարդյունահանման և նավթամշակման հզորությունները: Նա աշխարհի ամենամեծ նավթարդյունահանող ընկերությունն է, և 2006թ-ին համարվել է ամենաթանկ ընկերությունը; Նրա արժեքը այդ ժամանակ գնահատվել է 781մլրդ դոլլար: Ահա նավթից ստացված եկամուտները մլրդ դոլլարով :
Նավթից ստացվող եկամուտները

Տարի մլրդ դոլլար
1980 207,8
1998 37,9
2002 52,6
2004 105,1
2005 142,7
2007 194

Արտադրական հզորությունների խթանումը

Ներկայումս Սաուդյան Արաբիայում արտադրված արտադրատեսակները արտահանվում են ավելի քան 90 երկրներ: Հիմնական արդյունաբերական քաղաքներն են Ջուբայլը ` արևելյան շրջանում և Յանբուն` Կարմիր ծովի ափին: Սրանք գտնվում են հատուկ թագավորական հանձնաժողովի հսկողության տակ: Մյուս խոշոր արդյունաբերական կենտրոններն են Ալ-Ռիադը, Ջիդդան , Դամամը և այլն: Այս քաղաքների գործարաններում արտադրվում է պլասմաս, քիմիկատներ, շինանյութեր, պողպատ և այլ մետաղներ: Երկրում արդյունահանվում և մշակվում է նաև ոսկի:
Վերջին 30 տարվա արդյունաբերական զարգացումը կտրուկ փոխել է երկրի տնտեսության կարուցվածքը: Անցյալում երկիրը ներմուծում էր իրեն անհրաժեշտ արդյունաբերական ապրանքները: Ներկայումս Սաուդյան Արաբիայի գործարաններում արտադրվում է ներքին շուկայի համար անհրաժեշտ արդյունաբերական ապրանքների մեծ մասը: Բացի այս` անընդհատ ավելանում է արտահանվող ապրանքների ծավալը, ինչը դրական երևույթ է:
Վերջին տարիներին Սաուդյան Արաբիայում մեծ ուշադրություն է դարձվում մասնավոր սեկտրի զարգացմանը, օտարերկրյա ներդրումների մեծացմանը արդյունաբերության տարբեր ճյուղերում/ ոչ նավթային, որը Սաուդյան ընտանիքի խիստ հսկողության տակ է/: Սրանով իշխանությունները փորձում են թուլացնել տնտեսության կախվածությունը նավթից; Մասնավոր կապիտալը արդեն մուտք է գործել էլեկտրաէներգիայի, հեռահաղորդակցության և այլ ոլորտները: Սա նպաստում է տնտեսության մեջ մենատիրության վերացմանը և աշխատատեղերի ստեղծմանը:

Գյուղատնտեսությունը

Գյուղատնտեսությունը ներկայումս Սաուդյան Արաբիայի տնտեսության մեջ շատ կարևոր դեր ունի: Կառավարության քաղաքականությունը իսկական հեղափոխություն առաջացրեց գյուղատնտեսության մեջ: Ֆերմերները և գյուղատնտեսական ընկերությունները ամեն կերպ խրախուսվում են իրենց արտադրանքը մեծացնելու գործում: Նրանց հատկացվում է անմշակ հողեր` բերք ստանալու և անասնապահությամբ զբաղվելու համար; Արդյունքում մշակովի հողատարածքները 1980 մինչև 1995թ-ը հասավ 0.6-ից մինչև 1.7 մլն հեկտար: , իսկ գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչությունը կազմեց ողջ երկրի աշխատող բնակչության 12%-ը: Սաուդյան Արաբիայի գյուղատնտեսական բանկը վարկեր և պետության կողմից տրամադրվող դոտացիաներ է տրամադրում` նպատակ ունենալով օգնել գյուղատնտեսներին `խոստումնալից ծրագրերը իրականացնելու գործում:Ներկայումս երկիրը ամբողջությամբ իրեն ապահովում է շատ մրգային և բանջարեղենային տեսակներով, կաթնամթերքով, իսկ ավելցուկը արտահանում է , ինչը լուրջ առաջընթաց է ավազներով և անապատներով ծածկված երկրի համար:

Ֆինանսական ոլորտը

Ֆինանսական համակարգը Սաուդյան Արաբիայի ամենակայացած ոլորտներից է: Այստեղ ներկայումս գործում են 12 առևտրային բանկեր` իրենց 1160 մասնաճյուղերով: Բանկային օրենսդրությունը և բանկային միջոցների կառավարման եղանակները համապատասխանում են միջազգային չափանիշներին; Նավթից ստացված հսկայական միջոցները, պետական մեծածավալ ներդրումները մեծացնում են բանկերում առկա ակտիվները` Սաուդյան Արաբիայի բանկայի համակարգը դարձնելով Արաբակա Արևելքի ամենախոշոր ատիվներ ունեցող համակարգերից մեկը:
Զարգացած է նաև արժեթղթերի շուկան: Ներկայումս տեղական բորսաներում գնվում և վաճառվում են շուրջ 100 սաուդական ընկերությունների արժեթղթեր:Այս ոլորտները վերահսկվում են Սաուդյան Արաբիայի Ֆինանսական գործակալության կողմից, որը կատարում է կենտրոնական բանկի գործառույթները:

Սաուդյան Արաբիայի դերը համաշխարհային տնտեսության մեջ

1960թ-ին նավթ արդյունահանող մի շարք երկրներ /Ալժիրը, Էկվադորը, Ինդոնեզիա, Իրաքը, Իրանը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան , ԱՄԷ-ն և Վենեսուելան:/ ստեղծեցին նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն/OPEC/ : Հետագայում նրա անդամների թիվը զգալի մեծացավ:2007թ-ի դրությամբ աշխարհի նավթի պաշարների 40%-ը բաժին է ընկնում OPEC-ի երկրներին: Սաուդյան Արաբիան մեծ դեր ու կշիռ ունի այս կառույցում և ինքն էլ մեծապես շահագրգռված է այս կառույցի գործունեությամբ: Կարտելը իր գոծունեությամբ ձգտում է բարձր պահել աշխարհում նավթի գները, ինչը դրական երևույթ է Սաուդյան Արաբիայի համար, քանի որ վերջինս իր եկամուտների մեծ մասը նավթի վաճառքից է ստանում:
1981թ-ի մայիսի 25-ստեղծվեց Պարսից Ծոցի Արաբական Երկրների Համագործակցության Խորհուրդը: Նրա մեջ մտան Օմանը , ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Կատարը և Բահրեյնը: Կազմակերպությունը իր հիմնական նպատակը հռչակեց կենտրոնացումը և ինտեգրումը մշակությաին, տնտեսական և հասարակական -քաղաքական բնագավառներում: Պայմանագրի համաձայն` մաքսատուրքերը և մուտքի ու ելքի համակարգը զգալի պարզեցվեց անդամ երկրների միջև, և ծոցի ժողովուրդները կարող էին հավասար հիմունքներով կազմակերպել գործունեություն անդամ ցանկացած երկրում: Կառավարման համակարգը իրենից ներկայացնում է Գերագույն խորհուրդը` բաղկացած անդամ երկրների ղեկավարներից, և որոնք հանդիպում են ամեն տարի, նախարարների խորհուրդը , որը կազմակերպում է հանդիպումներ 3 ամիսը մեկ : Գլխավոր քարտուղարությունը Ռիյադում է: Ծոցի Երկրների Խորհուրդի ստեղծումը զգալիորեն հզորացրեց Սաուդյան Արաբիայի արտադրական հզորությունները և հեշտացրեց տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ կատարած քայլերը:
Հերթական հանդիպումներից մեկի ժամանակ Մասքաթում որոշում ընդունվեց անցում կատարել մեկ միասնական դրամական միավորի; Սա հիմք կհանդիսանար մեկ ֆինանսական համակարգին անցնելու համար: Արդյունքում Օմանը և ԱՄԷ-ն հրաժարվեցին մեկ միասնական դրամական միավորի ծրագրից: Մնացած անդամ 4 երկրները նախատեսում են ունենալ միասնական դրամական միավորը /խալիջին/ 2013թ-ին: Միասնական կենտրոնական բանկը նախատեսվում է հիմնել Ռիյադում:
Սաուդյան Արաբիան երկար ժամանակ բանակցություններ էր վարում Առևտրի միջազգային կազմակերպությանը անդամակցելու համար; Ի վերջո պայմանագիր կնքվեց, և 2005թ-ին Սաուդյան Արաբիան դարձավ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ: Զանազան տնտեսական կառույցներին անդամակցելով` Սաուդյան Արաբիան մեծացնում է իր արտադրական հզորությունները և բարենպաստ պայմաններ է ստեղծում միջազգային շուկա դուրս գալու համար: Դա բերում է տնտեսության դիֆերսիֆիկացմանը և նավթից կախվածության թուլացմանը:

1948թ-ի արաբաիսրաելական պատերազմը

Filed under: Arevelk.info — Tags: — Armen.ZHamharyan @ 8:03 pm April 14, 2010

Պատմաբանները 1948թ-ի արաբաիսրայելական պատերազմը բաժանում են երկու մասի: Առաջին մասը սկսում է ՄԱԿ-ի որոշումից/1947թ-ի նոյեմբերի 29-ին/, համաձայն որի` Պաղեստինը պետք է բաժանվեր երկու մասի և ավարտվում է Իսրայել պետության հռչակումով/1948թ-ի մայիսի 15-ին/: Երկրորդ մասը սկսվում է Իսրայելի հռչակումից և ավարտվում է արաբական երկրների հետ պայմանագրի կնքումով/վերջինը 1949թ-ի հուլիսի 20-ին էր, Սիրիայի հետ/:
Առաջին շրջանում` 1947թ-ի նոյեմբերի 30-ից մինչև 1948թ-ի մայիսի 14-ը, արաբական և հրեական ռազմական խմբավորումները ձգտում էին ինչքան հնարավոր է տարածքներ ձեռք բերել և փորձում էին վերահսկողություն հաստատել կապի միջոցների, հիմնական ճանապարհների և այլ ռազմական նշանակություն ունեցող օբեկտների վրա: Նրանք բրիտանական զորքերի հեռանալուց անմիջապես հետո իրենց ձեռքն էին վերցնում կարևոր հենակետերը և ստրատեգիական նշանակություն ունեցող շրջանները:
Երկրորդ փուլում` 1948թ-ի մայիսի 15-ից` Իսրաել պետության հռչակումից հետո Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Անդրհորդանանը և Իրաքը պատերազմական գործողություններ սկսեցին Իսրայել պետության դեմ` նպատակ ունենալով վերացնել նոր ստեղծված հրեական պետությունը: Իսրայելին պատերազմ հայտարարեցին նաև Սաուդյան Արաբիան և Եմենը: Արաբական երկրների դեկլարացիայի մեջ ասված է. <>: Պաղեստինում պետք է ստեղծվեր մի պետական կառույց, <>:
Ահա այսպիսին էր ուժերի հարաբերությունը պատերազմի սկզբում: Այստեղ ներկայացված են երկու կողմերի հիմնական մեծ զորամասերը:
Հրեաներ`
1<>–4 գունդ` բաղկացած 2200-2900 մարտիկից /հիմնական հարվածային ուժ/:
2<>–հետևակի ուժեր` բաղկացած 1800 մարտիկից և 6 պահուստային բրիգադից:
3<>–հետ մղող և հսկող ուժեր` 22000 ընդհանուր թվով:
4—Շտաբ և օժանդակ ուժեր, ինչպես նաև փոքրաթիվ հրետանին:
Ընդհանուրը` տարբեր ռազմական պատրաստություն անցած մոտ 30000 զինվոր:

Արաբներ`
1<> -հորդանանյան բանակի առավել մարտունակ զորամասերը նախկին բրիտանական գեներալ Ջոն Գլաբբի գլխավորությամբ/մոտ 4500 ընդհանուր թվով /:
2<>-5000 զինվոր, մեկ տանկային զորամաս և մեկ օդային զորամիավորում/թեթև կործանիչներ/ :
3<>-10000-ից մինչև առավելագույնը 15000 զինվոր/պատերազմի ընթացքում/, որոնց մեջ էին մտնում օդային, հրետանային և այլ ուժեր:
4<>- 3000 զինվոր, որոնց կազմում կար մեկ տանկային զորամաս և երկու օդային զորամիավորումներ:
5<>-2500 զինվոր և երկու հրետանային մարտկոց:
6<>- 6000-7500 կամավորներ արաբական երկրներից` համախմբված 6 գումարտակներում և այլն:
Ընդհանուրը` մոտ 40000 կանոնավոր բանակի մարտիկներ և կամավորներ:

Սկզբնական շրջանում արաբական բանակներն ունեցան որոշակի հաջողություններ: Նրանք կարողացան իրենց հսկողության տակ վերցնել Պաղեստինի հարավային և արևելյան որոշ շրջաններ: Այս տարածքները, ՄԱԿ-ի 181-րդ բանաձևի համաձայն, պետք է մտնեին Պաղեստինի արաբական պետության մեջ: Դրանից հետո արաբները գրավեցին Հին Երուսաղեմի հրեական թաղամասը/մայիսի 28-ին/: Այս ընթացքում հրեաներին հաջողվեց հսկողություն սահմանել ծովափից Երուսաղեմ գնացող հիմնական ճանապարհի վրա: Բայց հետո պատերազմի ընթացքը փոխվեց հօգուտ Իսրայելի: Հրեաները կարողացան հետ մղել հարձակումը և զգալիորեն ընդարձակել իրենց տարածքները: Այստեղ իր դերը խաղաց այն հանգամանքը, որ Իսրայելի բանակը ավելի լավ էր կազմակերպված ու ավելի գրագետ էր գործում, քան արաբական բանակները:1948թ-ի հունիսի 11-ին զինադադար հաստատվեց, որի ընթացքում արաբները ձգտում էին ամրապնդել իրենց զորքերը: Սակայն հրեաները նույնպես տեղում նստած չէին:
Իսրայելին հաջողվեց մեծ ծավալներով զենք ստանալ ԽՍՀՄ-ից : ԽՍՀՄ-ը դա արեց ոչ թե ուղղակի ձևով, այլ Չեխոսլովակիայի միջոցով : Հենց Չեխոսլովակիայի տարածքում կազմակերպեցին արագացված կուրսեր Իսրայելի համար ռազմական մասնագետներ պատրաստելու գործում: Կազմավորվեց հրեա սպաների և կադրային զինծառայողների խումբ, որ ուղարկվելու էր Իսրայել` արաբների դեմ պայքարը կազմակերպելու համար: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որի մեջ իշխող դիրք ունեին ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, դիմադրում էր զենքի մատակարարմանը Իսրայելին: ԽՍՀՄ-ը ստեղծեց բանաձև, համաձայն որի` նա կարող էր վետո դնել ՄԱԿ-ի այս արգելքների վրա: Իհարկե, այսպիսի լավ հարաբերությունները նոր ստեղծված Իսրայել պետության և ԽՍՀՄ-ի միջև երկար չէին կարող պահպանվել: Պատերազմի ավարտից հետո Իսրայելը ավելի հակված էր լինելու դաշնակցել ԱՄՆ-ի հետ, քան ԽՍՀՄ-ի: Հիմնական պատճառներից մեկը տնտեսական գործոնն էր: ԱՄՆ-ն կարող էր շատ ավելին առաջարկել, քան ԽՍՀՄ-ը: Արդեն 1949թ-ից ակնհայտ դարձավ խորհրդայնամետ կուսակցությունների ձախողումը Իսրայելում: Իսկ հետագայում` 1953թ-ի փետրվարի 9-ին, Թել Ավիվում ԽՍՀՄ դեսպանատանը տեղի ունեցած պայթյունից հետո երկու երկրները ընդհանրապես դադարեցին համագործակցել: Բայց դա` հետագայում: Իսկ պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը ամեն կերպ օգնում էր Իսրայելի ստեղծմանը` համոզված, որ վերջինս լինելու է կոմունիստական պետություն: Իսրայելին մեծ քանակուրյամբ զենք մատակարարեց նաև Ֆրանսիան/հիմնականում ծանր հրետանի/, որը նպատակ ուներ նեղել Մեծ Բրիտանիային Մերձավոր Արևելքում:
Երբ 1948թ-ի հուլիսի 9-ին ճակատամարտը վերսկսվեց, միանգամից ակնհայտ դարձավ, որ իսրայելցիները լիովին վերահսկում են իրադրությունը: Նրանք կարողացան գրավել շատ ավելի տարածքներ, քան նախատեսված էր բաժանման ծրագրով: Տաս օրից արաբները համաձայնեցին երկրորդ զինադադարին, որը վերջացավ հոկտեմբերի 15-ին: Այս ամսում Եգիպտական 9-րդ բրիգադի շուրջ 5000 զինվոր ընկան շրջափակման մեջ Ֆալուգա կոչվող շրջանում: Իրավիճակը շտկելու համար հոկտեմբերի 24-ին եգիպտական և իսրայելական հրամանատարությունները հանդիպեցին հրեական Կիբուց Գատում: Միևնույն ժամանակ Իսրայելին հաջողվեց հետ շպրտել սիրիական զորքերին հյուսիսում և ջախջախել <>-ին Լիբանանում: Պատերազմը գործնականում կարելի էր արդեն ավարտված համարել: Պատերազմը պաշտոնապես ավարտվեց 1949թ-ի փետրվարին , երբ հունական Ռոդոս կղզում բանակցություններ սկսվեցին Իսրայելի և արաբական երկրների միջև: Արդյունքում զինադադարի պայմանագիր կնքվեց Եգիպտոսի /փետրվարի 14-ին/, Լիբանանի/մարտի 23-ին/, Անդրհորդանանի/ապրիլի 3-ին/ և Սիրիայի/ հուլիսի 20-ին/ հետ:

Իսրայել պետության ստեղծումը

Filed under: Arevelk.info — Tags: — Armen.ZHamharyan @ 8:00 pm

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակից տերությունները Օսմանյան կասրության դեմ պայքարում Անտանտի դաշինքին ցուցաբերած օգնության համար արաբական երկրներին անկախության խոստումներ էին տվել: Հենց նույն ժամանակաշրջանում/ 1917թ-ի նոյեմբերի 2-ին/ Մերձավոր Արևելքում իր ռազմաքաղաքական շահերը պաշտպանելու համար Անգլիան հրապարակեց Բալֆուրի հռչակագիրը, որը նախատեսում էր <> :Այս նամակ – հռչակագրի շնորհիվ է, որ բացվեցին Պաղեստինի դռները հրեա ներգաղթողների առջև, և այստեղ հրեական պետական կազմավորում հիմնելը թևակոխեց գործնական փուլ: Հենց հրապարակման պահից սկսած` արաբական երկրների շատ ղեկավարներ այս հռչակագրում տեսնում էին իրենց խոստացված անկախության խոստումի խախտում: Առաջին աշխարհամարտից հետո /1920թ-ի ապրիլի 19-26-ը / Մեծ Բրիտանիան ստացավ Պաղեստինի մանդատը և վերահսկողություն սահմանեց այս շրջանի վրա: 1920-1940թթ Պաղեստինում տեղի ունեցավ արաբ բնակչության երեք մեծ ապստամբություն /1929, 1933, 1936-1939թթ, /: Պատճառը արաբների դժգոհությունն էր հրեաների ներգաղթի և սրա հետ կապված տնտեսական խնդիրների նկատմամբ: 1939 թ-ի մայիսին Բրիտանական կառավարությունը հրապարակեց խնդրի կարգավորման իր սեփական տարբերակը , որը հայտնի է <>/ White Paper/ անվանումով: Այստեղ բրիտանացիները առաջարկում էին սահմանել տասնամյա անցումային շրջան, որից հետո Պաղեստինը պետք է դառնար երկազգային պետություն, որի կառավարությունը կազմված կլիներ արաբներից ու հրեաներից: Բրիտանական կառավարությունը նախատեսում էր նաև հրեաների ներգաղթի նվազում հաջորդ 5 տարիների ընթացքում/մինչև 75 հազար մարդ/: Համաձայն <>` այդ պահին Պաղեստինում կար արդեն 450000 հրեա բնակիչ: Այսպիսի արաբամետ փաստաթղթի պատճառը ոչ միայն ապստամբություններն էին, այլև սկսվող Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ընթացքում Մեծ Բրիտանիան ցանկանում էր ստանալ արաբական երկրների աջակցությունը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պաղեստինում իրավիճակը համեմատաբար խաղաղ էր: Սակայն հրեաների ներգաղթը շարունակվում էր: 1944թ-ից, երբ արդեն ակնհայտ էր գերմանական բլոկի պարտությունը, Պաղեստինում իրավիճակը կտրուկ փոխվեց: Հրեաները այժմ կարող էին հենվել ոչ միայն Մեծ Բրիտանիայի վրա, որի հետ նրանց շահերը երբեմն հակադրվում էին, այլ նաև նոր միջազգային ասպարեզ դուրս եկած ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի և այլ մեծ պետությունների վրա, որոնք սկզբունքորեն դեմ չէին հրեական պետության ստեղծմանը: 1947թ-ի փետրվարի 17-ին Բրիտանական կառավարության արտաքին գործերի նախարար Էռնեստ Բեվինը հայտարարեց, որ պաղեստինյան հարցը բրիտանական կառավարությունը ներկայացնելու է ՄԱԿ-ի քննարկմանը: Ապրիլի 2-ին պաղեստինյան հարցը մտավ ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի օրակարգ: ՄԱԿ-ի որոշման նախօրյակին հրեական մի պատվիրակություն Արաբական երկրների լիգայի ղեկավարների հետ հանդիպում ունեցավ և փորձեց փոխզիջումային տարբերակ գտնել Պաղեստինում ազդեցության ոլորտների բաժանման հարցում: Պատվիրակության այս փորձը ձախողվեց: ԱԵԼ-ի նախագահ եգիպտացի դիվանագետ Աբդուլ Ռահման Ազզամ փաշան հասկացրեց, որ Պաղեստինի խաղաղ բաժանում չի լինի, և ցանկացած տարածքի համար հրեաները ստիպված են լինելու զենքը ձեռքին պայքարել:1947թ-ի նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ը ընդունեց 181-րդ բանաձևը, որը հայտնի է <> անվամբ: Այս բանաձևով Պաղեստինի տարածքում ստեղծվում էր երկու անկախ պետություն` հրեական և արաբական: Երուսաղեմը, Բեթղեհեմը և նրանց հարակից տարածքները դառնալու էին միջազգային գոտի` միջազգային վերահսկողության տակ; Երկրներից յուրաքանչյուրը պետք է ունենար 3 տարածք, որոնք միմյանց հետ սահման կունենային միայն անկյունային մասերում: Հրեական պետությունը պետք է ունենար ենթամանդատային Պաղեստինի տարածքների 56%-ը , և դա այն դեպքում, երբ հրեաները կազմում էին Պաղեստինի բնակչության 1/3-ը:
ՄԱԿ-ի 181-րդ բանաձևը արժանացավ հրեաների հավանությանը: Նրանք անմիջապես անցան նրա իրագործմանը: Արաբները, ընդհակառակը, կտրուկ դեմ արտահայտվեցին Պաղեստինի բաժանմանը և չճանաչեցին գլխավոր անսամբլեայի բանաձևը: Եվ այս փուլում` մինչև մանդատի պաշտոնական վերացումը /1948թ-ի մայիսի 15/ և մինչև Իսրայել պետության հռչակումը, կրկին տեղի ունեցավ բռնությունների ու զինված բախումների մի ալիք արաբների և հրեաների միջև: 1948թ-ի մայիսի 15-ին , երբ Բրիտանիան դուրս բերեց իր զորքերը և հռչակվեց Իսրայելի պետությունը, արաբական երկրների զինվորական ստորաբաժանումները մտան Պաղեստին: Սկսվեց առաջին արաբաիսրայելական պատերազմը` սկիզբ դնելով մարդկությանը հայտնի ամենաարյունահեղ ու ամենաերկարատև հակամարտություններից մեկին, որը չի կարգավորվում մինչև օրս:

Իրաքի քրդական ինքնավարությունը և Թուրքիան 2003-2008թթ

Filed under: Arevelk.info — Tags: — Armen.ZHamharyan @ 2:57 pm March 2, 2010

1970թ. իրաքյան քրդերը բաասական վարչակարգից «նվաճեցին» Քրդստանի ինքնավարության ճանաչումը, սակայն հետագայում իշխանության եկած Սադամ Հուսեյնի բռնած դիրքորոշման պատճառով այդ համաձայնագիրը կյանքի չկոչվեց, քանի որ Հուսեյնն անձամբ երբեք համակրանք չէր տածում քրդերի նկատմամբ: Դրան հաջորդող ժամանակահատվածում նա «Ալ-Ան‎ֆալ» (ռազմավար) գործողության շրջանակներում գործնականում ցեղասպանության ենթարկեց քուրդ ժողովրդին: Տասնյակ հազարավոր քրդեր ‎ֆիզիկապես ոչնչացվեցին, իսկ Քրդստանն «արաբականացվեց»: Իրադրությունը փոխվեց ԱՄՆ ղեկավարությամբ գործող միջազգային կոալիցիոն ուժերով իրաքյան զորքերը Քուվեյթից վտարելուց մեկ տարի անց` 1992թ-ին: Բաղդադը կորցրեց վերահսկողությունը երկրի հյուսիսի նկատմամբ, արգելվեցին իրաքյան ռազմական ավիացիայի թռիչքները երկրի հյուսիսային շրջաններում: Սկսած 1992-ից՝ քրդական ինքնավարության պետհիմնարկներում արգելվել է Իրաքի պետական դրոշը: 2003թ. իրենց դաշնակիցների հետ Իրաք մտան ամերիկացիները:Վաշինգտոնը, առանց լուրջ ջանքեր գործադրելու, ստացավ Իրաքը, սակայն շուտով հասկացավ, որ զավթելը քիչ է. անհրաժեշտ է զավթածը պահել: ԱՄՆ դաշնակիցները սկսեցին հեռանալ Իրաքից: Ստեղծված պայմաններում Իրաքի հյուսիսում ԱՄՆ-ը շեշտը դնում է քրդական համայնքի վրա, որը համարվում է իրաքյան սուննիների բնական թշնամին: Բացի այդ, քրդական համայնքը բարեկամական զգացումներ չի տածում նաև Իրաքի շիաների նկատմամբ: 2004թ. գարնանը Իրաքյան Քրդստան բերվեցին Շվեյցարիայում տպագրված քրդական դինարները, սակայն ԱՄՆ-ը արգելեց քրդական նոր արժույթի կիրառումը: Ստեղծված անվտանգության գոտու շրջանակներում փաստորեն ամրապնդվեց Իրաքյան Քրդստանի ինքնավար կարգավիճակը, ինչը Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո նոր թափ հավաքեց: Իրականում այդ ինքնավարությունը ձեռք էր բերել անկախություն բոլոր հատկանիշներով՝ բացառությամբ դե-յուրե ճանաչվելուց: 2005թ. հունվարին Իրաքյան Քրդստանում անցկացված հանրաքվեով քրդերի 98%-ը կողմ քվեարկեց լիակատար անկախությանը: Սակայն Իրաքյան Քրդստանի իշխանությունները զգուշացան հանրաքվեի արդյունքները կենսագործելուց` երկյուղելով տարածաշրջանային աղետներից: 2006թ. Իրաքի նախագահ ընտրվեց Քրդստանի հայրենասիրական միության առաջնորդ Ջալալ Թալաբանին: Քրդստանի մյուս կարևոր քաղաքական դեմքերից մեկը` Քրդստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մասուդ Բարզանին էլ դարձավ Քրդստանի նախագահ: Պաշտոնների նման բաժանմամբ քրդական այս երկու տոհմի դարավոր թշնամությանը կարծես թե վերջ է դրվում : Ներկայումս քրդերի թվաքանակն Իրաքում հասնում է 7 մլն մարդու, որը կազմում է երկրի բնակչության 20%-ը: Իրաքի քրդական ինքնավարությունը զբաղեցնում է 83000 կմ/2 տարածք:
Բացի այդ, քրդերը երկրի <> անվանումը փոխարինել են <> անվամբ, ինչն էլ արտացոլվել է քրդերի կողմից վերահսկվող տարածքների պաշտոնական փաստաթղթերում: Քրդերն ունեն նաև սեփական օրենսդիր և գործադիր իշխանություններ, պետական օրհներգ, բանակ: Այս ամենը նշանակում է, որ այսօր քրդերն իրենց չեն համարում միացյալ արաբական պետության` Իրաքի մի մասը:
21-րդ դարի Իրաքի քրդական ինքնավարությունը Իրանի, Սիրիայի և Թուրքիայի քրդական մասերի համեմատությամբ դարձավ ավելի զարգացած աշխարհաքաղաքական կենտրոն: Ամերիկյան հովանոցի տակ Հարավային Քրդստանում տեղի ունեցան նշանակալի փոփոխություններ պետական-ադմինիստրատիվ կառույցներում, տնտեսական զարգացման ոլորտում, սոցիալական և մշակութային ծրագրերի լուծման բնագավառներում :
. Իրաքի քրդական ինքնավարությունը և Թուրքիան Սադամ Հուսեյնի օրոք Բաղդադի ու Անկարայի միջև համաձայնություն էր ձեռք բերվել, ըստ որի՝ թուրքական ստորաբաժանումները կարող էին Իրաքի տարածքում տաք հետքերով հետապնդել քուրդ զինյալներին: Ընդ որում՝ իրաքցի զինվորականները հաճախ մոռանում էին այդ համաձայնության մասին` խանդավառությամբ չընդունելով սեփական տարածքում թուրք գործընկերների նմանօրինակ քայլերը: Սադամ Հուսեյնը հարաբերական հաջողությամբ վերահսկում էր երկրի հյուսիսը և դաժանորեն ճնշում քրդերի ապստամբությունները: Սակայն նրա տապալումից հետո իրաքյան նոր խամաճիկային կառավարությունը փաստացիորեն կորցրեց վերահսկողությունը Քիրքուքի և Մոսուլի շրջանների նկատմամբ: Քրդերին հնարավորություն ընձեռվեց ստեղծել յուրահատուկ պարտիզանական արգելավայր , որը դարձավ Թուրքիայի տարածքում գործող քրդերի հենակետը: Թուրքիան չէր կարող պարզապես դիտել, թե հարևան երկրում ինչպես է ծաղկում վաղեմի հակառակորդը, թե ինչպես են քրդական երկու գլխավոր կուսակցությունների` Քրդստանի Դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) և Քրդստանի Հայրենասիրական միության (ՔՀՄ) առաջնորդներ Մասուդ Բարզանին և Ջելալ Թալաբանին Իրաքում դարձել նախագահներ և ձևականորեն ղեկավարում են Իրաքի ողջ տարածքը, թե ինչպես է փոփոխվում Քիրքուքի ժողովրդագրական պատկերը: Թուրքիան փակեց իր օդային տարածքը Եվրոպայից Իրաք թռչող ինքնաթիռների համար: Ողջ 2007թ. ընթացքում այդ երկիրը փորձում էր իր շահերին ծառայեցնել ամերիկյան` <> անունը կրող ծրագիրը: Անկարան երկարատև բանակցություններ սկսեց Բաղդադի հետ. Բաղդադից պահանջվում էր իրեն տրամադրել Իրաքի տարածքում առանց սահմանափակումների իր հակառակորդներին հետապնդելու իրավունքը։ Բաղդադն ընդդիմանում էր դրան: Ի վերջո, 2007թ. օգոստոսին Անկարայի ու Բաղդադի միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի՝ Թուրքիան ու Իրաքը պայմանավորվում են ահաբեկչության և մասնավորապես քուրդ ապստամբների դեմ համատեղ պայքարել: Հիմնական կետերից մեկն այն էր, որ թուրքական բանակին թույլատրվում էր իրաքյան տարածքում հետապնդել 1974թ. ստեղծված Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) ապստամբներին, սակայն դա պետք է լիներ յուրաքանչյուր կոնկրետ պարագայում Բաղդադի պաշտոնական թույլտվությունից հետո: Համաձայնագիրը նաև նախատեսում էր, որ ՔԲԿ ղեկավարները, որոնց հենակետերը գտնվում են Քրդստանի իրաքյան հատվածում, կա՛մ փոխանցվեն Թուրքիային, կա՛մ Իրաքն ապահովի նրանց նկատմամբ դատական գործընթացը: Իրաքը նաև պարտավորվում էր փակել ՔԲԿ ‎ֆինանսավորման աղբյուրները : Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Թուրքիային կոչ արեց չներխուժել Իրաք` նշելով, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Իրաքի համար: Սպիտակ տունը համանման հայտարարությամբ հանդես է եկել նաև 2007թ. մայիսին, երբ Թուրքիան Իրաքի սահմաններում կենտրոնացրել էր մեխանիզացված ու տանկային ստորաբաժանումներ: 2007թ. հոկտեմբերի 12-ին թուրք-իրաքյան սահմանի մոտ ՔԲԿ զինյալները հարձակվեցին ու ոչնչացրին 12 թուրք զինվորների: Տասն օր անց` հոկտեմբերի 22-ին, հետևեց նոր հարձակում, ինչի արդյունքում սպանվեց 17 թուրք զինվոր ու անհետ կորավ 10-ը: Թուրքիայի վարչապետ Ռ.Թ. Էրդողանը հայտարարեց, որ իրենց համբերության բաժակն արդեն լցվել է: Կարելի է կարծել, թե իր այս քայլերով ՔԲԿ-ը ինքն է թուրքական իշխանություններին հատուկ ներխուժման մղում: 2007թ. հոկտեմբերին Թուրքիայի խորհրդարանում հակաքրդական բանաձևի ընդունումից (507 կողմ, 19 դեմ) անմիջապես հետո Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարեց, որ իրաքյան քրդերը չեն ցանկանում մասնակցել Թուրքիայի ու ՔԲԿ-ի միջև կոն‎ֆլիկտին, և եթե թուրքերը որևիցե պատրվակով ներխուժեն Իրաքյան Քրդստան, ապա արժանի դիմադրության կհանդիպեն: Ուշագրավ է, որ վերջին 3 տարում թուրք-ամերիկյան հարաբերություններն ամենավատ վիճակում են: Դրանց բարելավման նպատակով 2008թ. հունվարի 6-11-ը Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն այցելեց ԱՄՆ, ուր հանդիպումներ ունեցավ ու բանակցություններ վարեց ամերիկյան բարձրագույն ղեկավարության հետ, այդ թվում նաև նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի, փոխնախագահ Չեյնիի, պետքարտուղար Ռայսի, պաշտպանության նախարար Գեյթսի հետ: Անկարայի ու Վաշինգտոնի ձեռնարկած նախկին բոլոր միջոցառումները, որոնք ուղղված էին թուրքական հասարակությունում հակաամերիկյան տրամադրությունների նվազմանը, ոչ մի արդյունք չէին տվել: Գյուլի այցելության արդյունքում ամերիկյան դիրքորոշումը կտրուկ փոխվեց: Ամենայն հավանականությամբ, Գյուլը նշել է քուրդ ահաբեկիչների անվերջ ահաբեկությունների մասին, իսկ Բուշը, մանրամասնությունների մեջ չընկնելով, <> է վառել թուրքական ներխուժման համար: Սակայն կարելի է փաստել, որ Բուշի հետագա գործողությունները ցույց տվեցին, որ դրա հետևանքով նա <>: Իրականում ԱՄՆ-ը շահագրգռված է տարածաշրջանում կայունության և նավթարդյունահանման ու նավթափոխադրման անվտանգության պահպանմամբ:
2007թ. դեկտեմբերին թուրքական ռազմաօդային ուժերի մի շարք օդային հարձակումներից հետո, 2008թ. փետրվարի 21-ի գիշերը, թուրքական զինված ուժերը ՔԲԿ զինյալների դեմ ցամաքային ռազմական գործողություն ձեռնարկեցին: Ենթադրվում էր, որ Իրաքի տարածքում գտնվող ՔԲԿ զինյալների թվաքանակը հասնում է 3000-5000 մարդու: Գլխավոր շտաբի հաղորդման համաձայն՝ գործողությունը կարելի է հաջողված համարել, քանի որ ՔԲԿ-ին պատկանող քարանձավները, ապաստարանները, թեթև տիպի զենքերը և զենիթային հրետանին, ինչպես նաև փոխադրման ու ծառայության միջոցներն ամբողջությամբ ոչնչացվել են: Ընդհանուր առմամբ, ոչնչացվել է 237 ահաբեկիչ: Թուրքական կողմը կորցրել է 27 զինծառայող: Մինչդեռ քրդական աղբյուրները նշում են, որ գործողությունն անհաջողության է մատնվել, և որ քրդերի կորուստները կազմում են 9 պարտիզան, իսկ թուրքերինը` 108 զինծառայող, ինչպես նաև <> տիպի 1 ուղղաթիռ: Թուրքական զորքերն Իրաքի տարածքում առաջ էին շարժվել 25կմ (այլ տվյալներով` 5-10կմ), իսկ թուրքական ավիացիան քրդերի տարբեր օբյեկտների հարվածներ էր հասցնում մինչև 40կմ խորությամբ: Կարելի է փաստել, որ այս վերջին գործողությունն առավել հաջող էր, քան 1990-ական թթ. Թուրքիայի ձեռնարկածները:
Ռազմական գործողության որոշակի հաջողությունը հնարավոր դարձավ միայն 2007թ. նոյեմբերի 5-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բուշի հանդիպման շնորհիվ, որի հետևանքով թուրքական զինված ուժերն սկսեցին հետախուզական տվյալներ ստանալ ԿՀՎ իրենց գործընկերներից: Ոչ միայն ԱՄՆ-ը, այլև Եվրամիությունը և նրա ինստիտուտներն այլ երկրների հետ ընդունեցին, որ Թուրքիան տարածքային ամբողջականության պահպանման համար օգտվում է իր օրինական իրավունքից: Միաժամանակ ռազմական գործողությունը որոշակի դաս հանդիսացավ Իրաքի կառավարության և քրդական ինքնավարության վարչակազմի համար` ցույց տալով, որ ՔԲԿ զինյալները չեն կարող ազատ գործել այդ տարածքում: Այսպիսով` Անկարան ցանկանում է Իրաքի և հենց իր` Թուրքիայի քրդերին ցույց տալ թուրքական զենքի հզորությունը, որպեսզի նրանք ընդհանրապես չմտածեն անկախության մասին: Սակայն և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ-ը լրջորեն անհանգստացած էին, որ ռազմական գործողությունը երկարատև չլինի և բախումներ տեղի չունենան թուրքական բանակի ստորաբաժանումների ու քրդական <> (մահապարտ) զինված զորամիավորումների միջև, քանի որ, ի տարբերություն ՔԲԿ-ի, <> փորձառու, լավ զինված մարտիկների թիվը հասնում է մոտ 80.000-ի: Այսուհետև ՔԲԿ գործունեությունը մեծ մասամբ կախված կլինի իրաքյան կառավարության դիրքորոշումից և դե-‎ֆակտո Իրաքի հյուսիսում գտնվող քրդական վարչակազմի գործունեությունից: Այստեղ արդեն կարևոր չէ, թե Թուրքիան որքանով է դժգոհ Բարզանիի գործունեությունից, քանի որ եթե ցանկանում է Իրաքի տարածքում չեզոքացնել ՔԲԿ գործունեությունը, ապա ստիպված կլինի հաշվի նստել նրա հետ: Փորձագետ-տնտեսագետների տվյալներով՝ վերջին շրջանում թուրքական ագրեսիաների հետևանքով ապակայունացվել ու ապակայունացվում են ‎ֆինանսական շուկաները: Դա զարմանալի չէ, քանի որ ռազմական գործողություններն ընթանում են անմիջապես նավթահանքերի ու նավթամուղների հարևանությամբ:

Արմեն Ժամհարյան : Արևելագետ
Կարծիքները ցանկալի են:

Մերձավոր Արևելքում իշխանության իրականացման կարգը:

Filed under: Arevelk.info — Tags: — Armen.ZHamharyan @ 8:36 pm February 22, 2010

Ժամանակակից աշխարհում, երբ բոլոր երկրները ընթանում են գլոբալիզացիայի և ինտեգրման ճանապարհով , թվում է , թե կառավարման համակարգերը տարբեր երկրներում պետք է լինեին միանաման կամ գոնե աստիճանաբար պետք է սերտանային: Սակայն Մերձավաոր Արևելքի երկրները աչքի են ընկնում կառավարման համակարգերի տարբերությամբ: Աստեղ կողք կողքի գոյություն ունեն և մրցակցում են տարբեր համակարգեր: Եթե Եվրոպայում իշխանությունը ընտրվում է ժողովրդից, և երկիրը ղեկավարող մարդիկ փոփոխվում են , ապա Մերձավոր Արևելքի թագավորություններում և կրոնապետություններում այդպես չէ: Իհարկե, Եվրոպայում և բազմաթիվ այլ մարցամաքներում էլ կան թագավորություններ , սակայն սրանք ավանդական բնույթ ունեն, և արքայական ընտանիքները այս երկրներում չունեն իրական իշխանություն: 20-րդ դարում պետական իշխանության իրականացման ձևերը Մերձավոր Արևելքում լուջ փոփոխություններ կրեցին: Այս փոփոխությունները ըստ էության ձգտում էին կատարելագործել արդեն գոյություն ունեցող կառավարման մեթոդները: Ընդ որում` այս կատարելագործումը տեղի Էր ունենում ինչպես ժողովրդավարական, այնպես Էլ միապետական կառավարման ձևերի մեջ: Սակայն եվրոպական կառավարման տարրերի ներմուծումը չհանգեցրեց եվրոպական տիպի խորհրդարանական հանրապետությունների ստեղծմանը այստեղ: Գոյություն ունեցող կառավարման համակարգերի հետ գոյակցում և գործառում են բազմաթիվ սովորույթներ ,ավանդույթներ: Վերջին երկու տասնամյակների ընթացքում աշխարհում ընթանում է մուսուլմանական երկրների դերի բարձրացման գործընթացը, ինչը իր արտացոլումն է գտնում ինչպես տնտեսական , այնպես էլ քաղաքական և մշակութային բնագավառներում: Երկրի ներսում ընթացող գործընթացները հասկանալու համար կարևոր է նաև հասարակության և իշխանության ներսում կատարվող փոփոխությունների ուսոմնասիրությունը: Ուսումնասիրության օբեկտ են հանդես գալիս Արաբական Արևելքի երկրները, Թուրքիան, Պարսկաստանը և Իսրայելը: Անցած պատմաական ուղին իր կիքն է դրել նրանցից յուրաքանչյուրի քաղաքական կառուցվածքի վրա: Քաղակական կառուցվածքը մեծ չափով ազդվել է նաև աշխարհագրական և´ դիրքից, և´ բնակլիմայական պայմաններից: Չենք կարող անտեսել նաև տվյալ երկրների բնակչության էթնիկական կազմը: : Կառավարման համակարգերի ձևավորման վրա մեծ է նաև իսլամի դերը, որը մահմեդականի համար ոչ միայն կրոն է, այլ նաև կենսակերպ:

Արաբական Արևելքի երկրները իրենց գոյատևման ժամանակի ընթացքում ընկել են Օսմանյան կայսրության լծի տակ , եղել են եվրոպական մեծ պետությունների գաղութները և միայն 20-րդ դարում են կարողացել կայանալ որպես անկախ պետություններ: Սակայն նրանց զարգացումը միատեսակ չի ընթացել: Արաբական Արևմուտքը/ Մաղրիբ/, որը մեծապես կապված էր եվրոպական երկրների հետ /հատկապես Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի/ ունի զարգացման ավելի ժողովրդական մոդել, քան Արաբական Արևելքը/Մաշրիկ/: Այստեղ երկրների մեծամասնությունը հանրապետության մոդել ունի /բացառությամբ Մարրոկոյի/:Մարոկկոյում բացարձակ միապետություն է, և այս երկիրը կառավարվում է թագավորական տան անդամների կողմից: Իշխանության իրականացման կարգով առանձնանում է նաև Լիբիան ,որտեղ գործում է ժողովրդաիշխանություն: Ամփոփելով` կարելի է ասել, որ Արաբական Արևելքի երկրները իրենց կառուցվածքով ավելի շուտ ժողովրդավարական են, քան միապետական /բացառությամբ Մարրոկոյի/: Այժմ դիտարկենք Արաբական Արևելքը: Այն ընդգրկում է Հարավարևելյան Ասիայի արաբական երկրները և Իսրայելը: Արաբական Արևելքի երկրների մեջ անմիջապես աչքի են ընկնում Ծոցի արաբական երկրները : Սրանք բոլորն ել միապետական երկրներ են, որոնց ղեկավարում են թագավորական ընտանիքները: Այս երկրների մեծ մասը ունի նավթային հսկայական պաշարներ, ինչը մեծ իշխանություն է տալիս թագավորական ընտանիքներին: Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Եմենը դարձավ հանրապետություն: Այս երկիրը միակ հանրապետությունն է Արաբական թերակզու երկրներից , սակայն, ըստ երևույթին , կառավարման այս մոդելը այնքան էլ արդյունավետ չէ Եմենի համար, քանի որ երկրի ներսում հուզումները շարունակվում են: Լիբանանը և Սիրիան հանրապետություններ են, սակայն իշխանության իրականացման կարգը շատ տարբեր է այս երկրներում: Սիրիայում իշխանությունը կենտրոնացած է նախագահի ձեռքում, Լիբանանում ` պառլամենտի: Լիբանանում պառլամենտը ընտրվում է ոչ թե ըստ շրջանների, այլ ըստ համայնքների: Սիրիային կից գտնվում է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը, որտեղ իշխանությունը պատկանում է թագավորին և թագավորական տան անդամներին: Իրաքը 2003թ ամերիկյան ներխուժումից հետո լուրջ փոփոխությունների և վերակառուցման մեջ է, և խոսել այս երկրի կառավարման համակարգի մասին դեռևս վաղ է: Այսքանով ներկայացրինք արաբական երկրներում իշխանության իրականացման կարգը: Արաբական Արևելքի երկրներում գործում են նաև մի շարք կուսակցություններ, որոնց գաղափարները մեծ չափով ազդում են այս երկրներում կառավարման համակարգերի ձևավորման մեջ: Սրանցից ամենահայտնին <> են: Այժմ դիտարկենք երեք ոչ արաբական երկիր , որոնք, սակայն, մտնում են Մերձավոր Արևելքի մեջ: Դրանք են Իսրայելը, Թուրքիան և Իրանը: Թուրքիայի , Իսրայելի պարագայում ամեն ինչ պարզ է. այս պետությունները հանդես են գալիս որպես պառլամենտական հանրապետություններ: Իրանի Իսլամական Հանրապետությունում իրավիճակը այլ է: Երկիրը ղեկավարում է աստվածաբանների և իրավաբանների բարձրագույն խորհուրդը: Գործադիր իշխանությունը պատկանում է նախագահին, որը պետք է համաձայնեցնի իր գործողությունները բարձրագույն խորհուրդի հետ: Փաստորեն Իրանը հանդես է գալիս որպես կրոնապետություն: Ամփոփելով` կարելի է ասել, որ Մերձավոր Արևելքի երկրներն ունեն իրարից շատ տարբեր կառավարման համակարգեր: Տարածաշրջանում եղած և առկա կոնֆլիկտների պատճառների մեջ առկա է նաև այս գործոնը:
Արմեն Ժամհարյան Արևելագետ: Կարծիքները ցանկալի են:

Արևելագիտություն

Filed under: Arevelk.info — Tags: — Armen.ZHamharyan @ 6:59 pm February 19, 2010

Արևելագիտություն

Մեզ հետաքրքրող տեսանկյունից նայելով` նկատում ենք ,որ Արևելքը պատմամշակութային-քաղաքակրթական հասկացություն է, որը թույլ է տալիս խոսել 2 առանձին մշակութների մասին` արևելյան և արևմտյան: Ավելի ուշադիր նայելով` կհասկանանք, որ արևմտյան քաղաքակրթությունն է ծնել արևելյան քաղաքակրթությունը: Ինչպես արդեն գիտենք, մարդկության քաղաքակրթությունը սկիզբ է առել Արևելքում: Արևելքի խոշոր գետերի հովիտներում են կազմավորվել համաշխարհային քաղաքակրթության առաջին օջախները: Հետագայում հասարակական -պետական միավորներ ստեղծվել են շատ տարածաշրջաններում: Սրանք իրարից էականորեն տարբեր էին , սակայն ամենաէական տարբերությունը զգացվում էր արևելքի և արևմուտքի քաղաքակրթությունների միջև: Առաջինը դա նկատեցին հույները: Պարսիկների և եգիպտացիների հետ շփման ընթացքում նրանք նկատեցին զգալի տարբերություն իրենց աշխարհայացքներում: Պարսիկները և եգիպտացիները տարբեր կերպ էին ընկալում մարդուն, նրա տեղը աշխարհում, մարդկային ազատությանը:
Հետագայում արևմտյան` եվրոպական քաղաքակրթության զարգացման հետ զուգնթաց ավելանում էր արևելյան` ասիական քաղաքակրթության մասին տեղեկությունները: Եվրոպական քաղաքակրթությունը արևելյան քաղաքակրթություն էր համարում իրենից արևելք ընկած քաղաքակրթությունը: Ճանապարհորդները և առևտրականները ,որոնք ավելի ստույգ տեղեկություններ ուներին այս քաղաքակրթության մասին, հանդես են գալիս որպես առաջին արևելագետներ: Արևելագիտությունը հանդես էր գալիս որպես եվրոպական քաղաքակրթությունից արևելք ընկած քաղաքակրթությունը ուսումնասիրող գիտություն: Աստիճանաբար /իր զարգացման վերջին շրջանում/ արևելագիտությունը տալիս է արևելքի քաղաքակրթության տարածքի հստակ քարտեզը /ամեն մի երկրի արևելագիտություն հստակ տալիս է իր ուսումնասիրող տարածքի սահմանները/: Այն չի համապատասխանում աշխարհագրական չափանիշներին , սակայն հնարավորինս հեշտացնում է օբեկտի ուսումնասիրությունը: Ավելին, արևելագիտությունը իր ուսումնասիրող տարածքը բաժանում է 3 մասերի: Բաժանման հիմքում ընկած է հեռավորությունը Եվրոպայից:Այսպես առաջանում են Մերձավոր, Միջին և Հեռավոր Արևելք հասկացությունները: Սրանց զուգահեռ առաջանում են Արաբական Արևելք և Մեծ Մերձավոր Արևելք հասկացությունները: Վերջին հասկացությունը օգտագործվում է գրեթե մեկ տասնամյակ, սակայն անտեսել այն չի կարելի:
Այժմ դիտարկենք այս հասկացությունները քաղաքական տեսանկյունից: Ընդ որում` դիտարկենք ժամանակակից քաղաքական իրադրությունում: Եթե ուշադիր նայենք աշխարհի քարտեզին, կնկատենք , որ Ռուսաստանի և ընդհանրապես ԱՊՀ – ի համար այս տարածքը հանդիսանում է հարավ, այլ ոչ թե արևելք: Հեռավոր Արևելքի երկրների համար այս տարածքը արևմուտք է և ոչ թե արևելք: Սակայն, ինչպես արդեն նշվեց, տարածաշրջանը ավանդաբար բոլոր երկրների համար արևելք է համարվում: Ակամայից հարց է առաջանում` կա արդյոք <> հասկացության մեջ քաղաքագիտական տարր: Իհարկե ոչ: Ապացուցելու համար հարկավոր է միայն հաշվի առնել, որ ժամանակակից պետությունները իրենց քաղաքականությունը մշակելիս ամենամեծ չափով հաշվի են առնում միայն իրենց շահը/տնտեսական, ռազմավարական և այլն/:Իսկ արևելքի երկրները ներկայումս իրար հետ կապված են միայն մշակութային-կրոնական կապերով: Դիտարկելով Առաջավոր ,Միջին և Հեռավոր Արևելքը` կնկատենք, որ այս երկրները, բացի մշակութային-կրոնական կապերից, ունեն նաև տնտեսական և շատ քիչ չափով` ռազմավարական կապեր: Եզրակացությունը պարզ է. տարածաշրջանի պետությունների ինտեգրումը նոր է միայն սկսվել: Նրանք հանդես չեն գալիս որպես մեկ միասնական միավոր: Այս ինտեգրումը ավելի սերտ է զգացվում Արաբական Արևելքի երկրների մոտ: Վերջիններս, բացի տնտեսական կապերից, ունեն նաև էթնիկական կապվածություն: Արաբական Արևելքի որոշ երկրներ միմյանց հետ կապված են նաև ռազմականապես/օր` Ծոցի արաբական երկրները/: Եզրակացությունը հստակ է. Արաբական Արևելքը ձգտում է աշխարհում հանդես գալ որպես մեկ միասնական ռազմատնտեսական կառույց: Ժամանակակից տեխնիկական առաջընթացը ամեն կերպ նպաստում է դրան:

Կարծիքները ցանկալի են

Արմեն Ժամհարյան
Արևելագետ

Armwebs.com Armwebs.com