Արևելագիտական բլոգը

Filed under: Arevelk.info — Tags: — arevelkadmin @ 9:40 pm March 11, 2011

23272_215260502022_8657_nՀարգելի արևելագետներ Արևելագիտական բլոգը արդեն մեկ տարուց ավելի է, ինչ  իր ընթերցողին է ներկայացնում հետաքրքիր հոդվածներ, բանավեճի թեմաներ, հայտարարություններ ու այլ հետաքրքիր տեղեկություններ: Այս բլոգի նպատակներից է արծածել մերձավոր արևելյան, իսլամական երկրների պատմությունը, գրականությունը, քաղաքական իրավիճակը, ազգագրությունը և այլն։ Յուրաքանչյուր արևելագետ ուսանող ու դասախոս կարող է այստեղ գրել իր գիտական հետաքրքրությունների մասին ու արծարծել արևելագիտական թեմաներ։ Իսկ քանի որ շատերի կարծիքով «Արևելագիտությունը ապրելակերպ է», պետք է նաև եզրակացնել, որ արևելագետները ունեն պատմելու բան սեփական կյանքից, որ ֆակուլտետում կա անցուդարձ, հետաքրքիր դեպքեր ու պատահարներ, որոնց մասին կարելի է գրել այստեղ։ Ովքեր ցանկանում են գրել Արևելագիտական բլոգում, թողեք ձեր մեկնաբանությունը կամ գրեք nara.sahakyan@arevelk.info էլ.հասցեին:

Հայտարարություն

Filed under: Arevelk.info — Tags: — arevelkadmin @ 1:37 am June 26, 2010

Հարգելի՛ հեղինակներ և այցելուներ,


Երբ մի քանի ամիս առաջ ստեղծվեց  Arevelk.info արևելագիտական բլոգը, այն նպատակ ուներ ինչպես հեղինակներին, այնպես էլ ընթերցողներին հնարավորություն տալ արծարծել արևելագիտական թեմաներ, մասնակցել բարձրացվող

23272_215260502022_8657_n (1)

հարցերի և թեմաների քննարկմանը։ Սա է մեր նպատակը նաև այսօր։ Հետևաբար, բոլոր այն մեկնաբանությունները, որոնք կլինեն անանուն, կպարունակեն անձնական բնույթի վիրավորանքներ կամ դուրս կգան գիտական քննարկման շրջանակներից, բլոգի ադմինիստրատորի կողմից կջնջվեն:

Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը բլոգի հետագա քննարկումներին:

.

Հարգանքներով`

Arevelk.info արևելագիտական բլոգի անձնակազմ

Առաջին փոսթ…

Filed under: Arevelk.info — Tags: — arevelkadmin @ 4:17 pm November 30, 2009

Բարի գալուստ Արևելք.info կայքէջ:

Բլոգը գտնվում է պատրաստման փուլում: Խնդրում ենք այցելել շուտով…

Armwebs.com Armwebs.com