Սուրբ Վալենտինի տոնն արաբական երկրներում

Filed under: Arevelk.info — Tags: — ani.davtyan @ 8:43 pm February 12, 2010

Շուրջ արդեն 16 դար է ինչ գոյություն ունի Սբ. Վալենտինի տոնը և 4 դար ինչ այն պաշտոնապես նշվում է աշխարհի մի շարք երկրներում` մասնավորապես արևմուտքում: Արաբական աշխարհ այս տոնը ներթափանցել է վերջերս և հիմնականում լայն արձագանք ստացել երիտասարդների շրջանում:

  Բուն թեմային անցնելուց առաջ մի փոքր անդրադառնանք այս տոնի նախապատմությանը: Ինչպես և մի շարք քրիստոնեական տոներ, այս տոնի արմատները նույնպես ծագում են դեռևս հեթանոսական ժամանակներից: Հեթանոս հռոմեացիների մոտ գոյություն ուներ Սիրո տոն, որը նրանք նշում էին փետրվարի 14-ին: Ներկայիս Սբ. Վալենտինի տոնը ծագել է հռոմեացի կայսր Կլավդիոսի ժամանակներից: Նա մտցրեց սահմանափակումներ ամուսնության ոլորտում, քանի որ շատ երիտասարդներ ամուսնանում էին, որպեսզի ազատվեն զինվորական ծառայությունից: Քրիստոնյա հոգևորական  Վալենտինը որոշեց անտեսել այդ օրենքը և գաղտնի մի քանի ամուսնական արարողություն անցկացրեց: Բնականաբար, նրան ձերբակալեցին և մահապատժի ենթարկեցին: Հետագայում` 469թ. , Գելասիուս կայսրը փետրվարի 14-ը հայտարարեց Սբ. Վալենտինի օր, ինչը և հնարավորություն տվեց հեթանոսական տոնը փոխարինել քրիստոնեականով:

 Սա Սբ. Վալենտինի տոնի հետ կապված վարկածներից մեկն էր: Իսկ այժմ անդրադառնանք մեր բուն թեմային: Իսլամական աշխարհն ընդհանուր առմամբ սուր քննադատությունների է ենթարկում այս տոնը` անվանելով այն << այլասերվածների տոն>> : Այդ պատճառով մի շարք արաբական երկրներում այս տոնին բացասաբար են վերաբերվում և բացի դրանից անթույլատրելի են համարում, որպեսզի արևմուտքի սովորույթները ներթափանցեն արաբական աշխարհ: Ամբողջ աշխարհում միայն Սաուդյան Արաբիայում է պաշտոնապես արգելված Սբ. Վալենտինի նշումը: Սաուդյան Արաբիան ոչ միայն արգելել է Սբ. Վալենտինի տոնը, , այլև մեծ տուգանքներ սահմանել օրենքը խախտողների համար: Այդ օրը Սաուդյան Արաբիայում արգելվում է վաճառել սրտիկներ, սիրային բացիկներ, փափուկ խաղալիք արջուկներ: Անգամ ծաղիկների խանութում այդ օրն արգելվում է վաճառել ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԵՐ: Մի խոսքով այն ինչ խորհրդանշում է այս տոնը, դժվար կլինի գտնել այդ օրը Սաուդյան Արաբիայի խանութներում: Այդ պատճառով շատ բնակիչներ այս տոնը նշում են մի քանի օր առաջ` փետրվարի 11-ին կամ 12-ին: Ջաբիրա ալ-Հաքիմը գլխավորում է առաքինության ներդրման և մեղքի կանխարգելման Սաուդյան Արաբիայի կոմիտեն: Նրա կարծիքով այս տիպի քայքայիչ արևմտյան սովորույթները <<բթացնում են>> Սաուդյան Արաբիայի նոր սերնդի ուղեղները: Բացի Սաուդյան Արաբիայից ԱՄԷ-ի մի քանի էմիրություններ էլ են արգելել այս տոնը: Սբ. Վալենտինի տոնն առավել տարածված է մաղրիբի երկրներում, ինչպես նաև Լիբանանում և Սիրիայում, որտեղ ոչ միայն խանութներում վաճառում են այս տոնը խորհրդանշող իրեր, այլև մարդիկ զարդարում են խանութները, տները Սբ. Վալենտինի օրը խորհրդանշող ամենագլխավոր իրով` սրտիկներով:

Armwebs.com Armwebs.com