…ու գնաց սիգարետը մեկը-մյուսի հետևից…
Առավոտյան զարթնում եմ ու միանգամից մի բաժակ կոֆե, իրար հետևից մի 5 հատ սիգարետով…այնպես, որ արդեն զզվում ես, բայց չծխել չես կարող…չգիտես ինչի չես կարող, երբ արդեն ուղղակի զզվելի է…. ու սկսում ես մտածել, թե ինչ արեցիր երեկ, ինչ եղավ ու ինչու…մտածում ես ու հասկանում, որ դա արժանի չէր անգամ մտածելու, վերհիշելու ու ամենասարսափելին հենց այստեղից էլ սկսում է…որովհետև ամեն օրդ այդպես է սկսում ու էս անդուլ կիսատությունը միայն անդուր զգացողություններ է թողում…սև սուրճի նստվածքի պես…անդուր սիգարետի պես նույն բանը` տարբեր պարտիտուրաներով կրկնվում է …տոնայնությունն է միշտ նույնը…ու միշտ այդպես է լինում, երբ կառչում ես մի բանից, որը քեզ հաստատ չի պահելու…ու այդ ճյուղի համար անհագստանալը նույնքան հիմարություն է, որքան մտածելը, որ անհագստանալու բան կա….ամեն օր զարթնում ես նույն բանը մտածում ու անում այն ինչ չպիտի անեիր, որովհետև առավոտյան զարթնելու ես ու հիշես, որ այն ինչ արեցիր հիշելու անգամ արժանի չէր….ու սկսում ես մտածել էն ճյուղի մասին, որը քեզ անգամ անդունդի եզրին չի խղճալու ու պոկվելու է, գլորվելու ես մինչև վերջը, բայց անդունդը վերջ չունի ու դրա մեջ է նրա ողջ հմայքը…դա նույն ծխախոտն է` հիվանդագին մղումը` անգամ այն դեպքում, երբ գիտես, որ կործանվում ես փորձում ես` փորձել…փորձում ես անդունդը, նրա խորությունը քեզ նետելով ես փորձում…ու ամեն անգամ համոզվում ես, որ անդունդը խորություն չունի` միայն անդուլ ձգվող երկարություն…7 հատը գնաց` կոկորդդ արդեն չորացել է, նիկոտինը ուղղակի ներծծվել է ողջ մարմնումդ ու սկսում ես փտել…երբ վեր ես կանում վերջապես մահճակալիցդ մի բան է մտքովդ անցնում, ինչպես անցկացնել էս օրն էլ, որ վաղը գա…այդպես գլորվում ես ամեն օր…ահա, սա կանեմ, նա չեմ անի, սրան կխփեմ, նրան կղճամ, էս գործը էսօր կվերջացնեմ, էն կթողեմ, սրան կսիրեմ, նրան կատեմ, էն մեկին էլ, թե ուժերս պատի կբռնաբարեմ…ու երբ պարկեմ քնելու` …հանգիստ խղճով …կսպասեմ, թե երբ է վաղը գալու…ու սպասում ես ամբողջ գիշեր… սպասում ես ոնց-որ Գոդոյին…դրա միակ լավ կողմը այն է, որ այդ առավոտը չի գալիս ու էտ 7 հատ սիգարետը ծխում ես մթության մեջ, երբ արև չկա…այսինքն, երբ պրոցեսը չի ընդհատվում ու վերսկսվում ավելի հեշտ է այն վերապրելը…պատկերացրեք ձեր կանայք շաբաթը յոթ օր նորից ու նորից ծննդաբերեին… սաղ գիշեր չես քնում…ու այդպես չքնելու միակ առավելությունը այն է, որ արթուն էլ չես…ուղեղդ գնում է ենթագիտակցություն, դառնում ես իլուզիայի գերին ու ինքը քեզ պտտեցնում է, ոնց-որ էքսկուրսավարը… այստեղ եղել ես, այնտեղ չես եղել…չես զարթնում, արագ-արագ հագնվում ես` չգիտես ինչի արագ, որովհետև տեղ չես շտապում ու անելիքդ էլ էնքան չնչին գործ ա, որ նույնիսկ կյանքիդ պատմության մեջ անգամ մի տողով դժվար թե գրվի…բայց շտապում ես` քեզ համոզելով, որ կարևոր առաքելություն ունես` ում համար, ինչ, չես էլ հարցնում, որովհետև, եթե հարցնես` անգամ դու կծիծաղես պատասխանից, եթե թույլ ես դա էլ չես անի, կընգնես ստրեսի մեջ, որովհետև արածդ ու դրան տված կարևորությունը հարաբերակցության մեջ ահավոր ծիծաղելի է…լվացվեցիր, մազերդ դզեցիր, շորերդ դե ինչ ունես էտ ա, ոնց-որ վատ չի ու դուրս…ու գնաց սիգարետը մեկը մյուսի հետևից.. բարձրանում ես փողոցով, երթուղայինով, իջնում ես փողոցով, երթուղայինով….ու գնաց սիգարետը մեկը մյուսի հետևից…ծանոթ տեսար` չուզելով բարևեցիր, վայ մենակ ապուշ հարցեր չտա` գործերդ ոնց են, ինչ ես անում, բա էս ուր ախպեր…դե որ ասեմ լավա պտի ասի, դե լավա, որ լավա, որ ասեմ վատա պտի ասի բա խի ախպեր…բա ես ինչ իմանամ խի…դու նույնիսկ չգիտես, թե քոնը խի ա վատ, որ իմացար իմ խի ա վատ ինչ ա փոխվելու…ու գնաց սիգարետը մեկը մյուսի հետևից…աներաշխիք էդ սիգարետը, որ ծխում ես ոչ թե նեռվերդ ա թուլացնում, այլ թուլացնում ա ընդհանրապես, որ գնաս թույլ-թույլ քնես, որ քնես ու զարթնես մտածելու այն ինչ արժանի չի անգամ մտածելու, որ անես այն ինչ չպիտի անեիր, այն ինչում համոզված ես, որ անելու բան չի …բայց եզի պես քո էշը առաջ ես քշում, որովհետև,եթե մի օր առաջ չքշես, մյուսը իր ա էշը քշելու ա, ընենց ա քշելու, ոնց-որ իրանը խռուստալից ա, իսկ դու մտածում ես, որ քոնն էլ պակաս խռուստալ չի, հասկանում ես…հասկանում եմ…վատն էլ հենց էդ ա, որ հասկանում եմ, որ էշերի կռիվ ա, ամենախռուստալ էշի կռիվ ա…մենակ թե առաջինը լինի քո էշը..ու տենց էշ-էշ էլ սիգարետն ես ծխում, որ էշդ առաջ տանես…զարթնում ես, մտածում ես այն ինչ արժանի չի անգամ մտածելու, կառչում ես ճյուղից, որը պոկվելու է ու գնաց սիգարետը մեկը-մյուսի հետևից…
1 Comment »
RSS feed for comments on this post. TrackBack URL




Godoin spaselis…. vonc em qez haskanuuuum….
Comment by manu — May 11, 2009 @ 12:56 pm