ՔԵԶ ԾՆԿԻ ԲԵՐԵԼՈՒ ԵՌԱՆԴԸ…
Ես միշտ նայել եմ ուղիղ ու միշտ դիմացինիս դեմքին թքել եմ ուղիղ…եվ ինչի թաքցնեմ այն ինչ իրականում լռեցնելու անկարողությամ հիմք ունի: Ես երբեք չեմ լռել և ինչու լռել մի դեպքում, երբ կարելի շփել դեմքին ու հեռանալ…Ցավը միշտ էլ կոփում է և ես այդպիսի բազմաթիվ մարդկանց կոփել եմ իրենց հիմարության համար..Ինձ էլ կոփել en ու ես կոփվել եմ, ապրել եմ դա, չեմ հանձնվել, պարտվել եմ հաճախ, բայց ծնկի երբեք չեմ եկել…ում առաջ` կյանքի…ես անգամ կյանքի ապտակներին են պատասխանում…ձեռնոց եմ նետում ցանկացած իրավիճակին` արի փորձենք` հնարավոր է հաղթես, բայց ծնկի չես բերի…դա նշանակում է, որ մի օր քեզ կգտնեմ` հաստատ ու կտեսնես իմ ներածին ուժը… քեզ ծնկի բերելու եռանդն ու ամեն ինչի պատրաստ հոգիս…էլ ինձ չես վախեցնի` հաստատ…ես քեզ ապրում եմ, ես չեմ գոյատևում ու քո թուլությունն էլ հենց դրանում է, դա քո Ալքիլեսյան գարշապարն է…ու ես գտել եմ այն…ես նախահարձակ չեմ լինի, իսկ դու իմ կամքն ու անգո լինելու հնարավորությունները մի փորձի, ես քեզ գետնի տակից էլ կգտնեմ ու դու կդառնաս իմ գերին, որովհետև ծնկի չես բերի երբեք…չի կարելի կոտրել այն ինչ չի կոտրվում…ու ոչ նրա համար, որ նյութն է այդպիսին, այլ նրա որ ոտքի կանգնելու ուժը ավելի շատ է քան անհուսության ռեսուրսը…Ես երբեք հույսս չեմ կորցրել, դա ուղղակի հիմարություն է և մի փորձիր ինձ…որովհետև փորձության կենթարկես քեզ…չէ, որ ես քեզ չեմ խանգարում լինել, ավելին ես քո ինքնաիրացմամբ եմ զբաղված, ես քեզ ապրում եմ, հասկանում ես ու քացով կիջնեմ դեմքիդ, եթե փորձես լինել այնպիսին ինչպիսին ես չեմ ուզում…առանց պայքարելու հանձնվել ու հանձնվել առհասարակ, դա հիենայի համար է, որը ոհմակից դուրս էլի հիենա է, բայց վախկոտ, իրեն կորցրած, մոլորված, անկամք հիենա…իսկ ես երբեք ոհմակում չեմ եղել, ինձ երբեք չես առաջնորդի առաջնորդով..իմ առաջնորդը ես եմ ու ես միայնակ առաջնորդ եմ առանց հոտի ու չոբանի կարիքի…ինձ հոտից կտրելով չես թուլացնի, այլ հակառակը կուժեղացնես արդեն մի ամբողջ կյանք ես ապրում եմ դրանից դուրս ու համոզված եմ, որ ես այդպես ավելի ուժեղ եմ ու ես վաստակել եմ այդ կարողությունը` ինձ վնասելու գնով, արյամբ ու անհուսության կրակի միջով անցնելով` անցել եմ ու հատել գետը, որից այն կողմ իմ խաղաղությունն է և որից հետո պատ ջարդելուց, ոչ միայն չի պակասում լավ ճակատ, այլ ավելանում է այդ ճակատը, որ ջարդի բոլոր պատերը ու նայի ուղիղ աչքերիս մեջ…դու էլ պատրաստակամ ես շնորհակալ լինել ինձանից, դու էլ ես զարմացել ինչպես եմ կանգնում ու քայլում անընդհատ ուղիղ, ուղղակի այնքան թույլ ես, այնքան տղամարդկություն չունես,, որ խոստովանես դա…այնքան թույլ ես որ անգամ ինձ` տղամարդուն չես կարող ասել այդ մասին…ուր մնաց կնոջը, այդ առաջին հայացքից թույլ էակին…իրականում նրանց դեմ ավելի շատ ես պարտվում, որովհետև վախում ես, այնքան թույլ ես, որ նրա ոչ-ից , նրա` քեզանից շրջվելուց սարսափում ես, ջլերդ դողում են, գիտակցությունդ տեղի է տալիս, դատարկ ոգիդ զրգում է, հոգիդ դառնում փոքր ու նվաղ` այնքան թույլ ես, որ չես կարողանում ընդունել քո պարտությունը` չպարտվելով…այն քեզ ուժ տալու փոխարեն ծնկի է բերում, անգամ լռությունը չես կարողանում կարդալ ու դառնում ես գերի, այլ ոչ մարտիկ… մեկ հատ ոչ ու դու արդեն չկաս ու դրա վախից է, որ չես խոստովանում, այդ ահասարսուռ վախից է, որ սիրտդ համաձայն է լռել, միայն չլսի այդ ոչը..երկաներումդ արյունդ սառում է…տղամարդկությունդ երբեք չի ներում, որ կանգնես ու ասես այն ինչ կա` ու հետո էլ գնաս առաջ, որովհետև դու ոչ միայն չես գնա առաջ, այլ գլուխդ կախ կհեռանաս` ինքնարդարանալով, թե հպարտ ես ու չես պայքարում նրա համար, ինչը քեզ մերժել է …դու այնքան թույլ ես ու ուզում ես դուրս գալ իմ դեմ, ուզում ես ձեռնոց նետել ինձ…դու ուղղակի ծիծաղելի ես…անգամ մարմնավաճառները քո ապտակին պատասխանում են ապրելով իրենց ընտրած ճանապարհով` քեզ ապրելով ու թքած ունենալով քեզ վրա, քո ապտակի վրա… իմ պայքարը միշտ եղել է արդար, բայց արդեն հոգնել եմ դրանից, հիմա էլ իմ ժամանակն է ուղղակի հաճույք ստանալ` թեկուզ դիմացինիս դժբախտությունից կամ ստեղծել նրա համար դա` չէ, որ ես կոփում եմ և ընդամենը…պատեր ջարդել ճակատով ուղիղ ու առանց վարանելու…Ուզում է Աքիլեսյանը լինի կամ հակառակը ես կկանգնեմ ուղիղ, շատ ուղիղ ու առանց շեղվելու կթքեմ դեմքիդ….ավելի լավ է երջանիկ եղիր հենց նրա համար, որ ես քո ինքնաիրացմամբ եմ զբաղված, թե չէ վտանգը մոտ է…չէ որ ես քո ՓԻԱՐԸ անում են այնպես ինչպես ոչ ոք, ես ապրում եմ վառ կյանք, ես ապրում եմ այնպես, որ հետո պատմելու այնքան բան ունենամ… ու անընդհատ ասեմ, ես գոհ եմ քեզանից` կյանքից ու մարդկանց հույս տամ նման կյանք ունենալու…դու դրանից միայն շահում ես, իսկ երբ գաս հետս մարտի միայն պարտվելու ես, գիտես արդեն ինձ հաղթել անհնար է` անգամ լքված ու հալածված լինելու թակարդներով ինձ չես վախեցնի…այդ փորձությունը վաղուց հաղթահարել եմ, ու նայիր ուղիղ աչքերիս մեջ, այնքան կնայեմ, որ կկարկամես… դուխտ չի հերիքում այլ կերպ դուրս գալ դեմս` ուրիշներին ես օգտագործում, բայց դա էլ քեզ միայն պարտությունդ կբերի, որովհետև ես նրանց էլ կհաղթեմ ու կգնամ առաջ նրանց դիակների վրայով, իսկ դու կկորցնես քեզ իրացնողներին ու անիմաստ կլինի քո գոյությունը…այլ տարբերակ էլ ունես…չէ որ ես քեզ այդքան սիրում եմ ու պատրաստ եմ արժանի դարձնելու քո գոյությունը, չէ որ ես քեզ չեմ կրճատում, այլ լիացնում եմ, իմ գոյությամբ քեզ հարուստ եմ դարձնում, քո գոյությանը իմաստավորում եմ տալիս, չէ որ ես քեզ սիրում եմ այնպես ինչպես ոչ ոք ու արժանացնում եմ քեզ բազմազանության ու խորության այնպիսի հիմքերի, որոնց համար միայն երջանիկ պետք է լինես…Ես ապրում եմ, իմ իրականությունը ապրվող իրականություն է, իմ կյանքը կինո է իրական հերոսներով և ես էլ կարող եմ ապրել այնպես ինչպես կինոյում…չէ որ դու երազում ես այդ մասին ամեն օր, որ այն ինչ ապրվում է լինի ոչ թե բեմադրված կինո այլ իրական կյանք…Կյանք, ես քեզ այդպիսին եմ ապրել` իմ դեմ դուրս մի արի, մի փորձիր մեկ է չես հաղթելու, ես երբեք չեմ պարտվի….Ինձ համար Կյանքում մեկ պարտությունը հերիք էր, որպեսզի այլևս երբեք չպարտվեմ…
10 Comments »
RSS feed for comments on this post. TrackBack URL




Isk vor depqna cnki berelu depqe?
inch pit lini vor hamares vor kyanqe qez cnki berec?
ham el vonc vor qaxaqakan text grac lines.
Inchi?
Comment by Balloon — May 6, 2009 @ 1:04 pm
Grvac text-e anhetetutyun e u naxanshum e anhati tulutyan ev inch vro tegh emocianeri ankaravareli linelu masin.
Comment by Lusine — May 6, 2009 @ 8:52 pm
Cnki es galis, erb handznvum es aranc payqarelu. Isk myus harcid es misht patasxanum em nuyn kerp…ayntex amen inch grvac e.
Comment by levart — May 7, 2009 @ 2:34 pm
Shnorhakalutyun Lusine duq shaaat nrbankat eq, bayc gnahatakanneri mej ashxateq korekt linel.Che vor duq anheteutyun cheq uzum grac linel
Comment by levart — May 15, 2009 @ 9:51 am
Hargeli hexinak,
exir aveli sarn datoxutyunneri mej: Iharke shat lav e linel taqaryun, taqsirt, bayc taq glux linele ogtakar che: Tkel heranalov mard voch te ir ujn ev qajutyunn e cuyc talis, ayl mi tesak xndirneric paxnelu ev makusanalu inch vor qaxaqakanutyun: Es inqs orinak chem payqari ayn meki hamar, ov indz merjel e ev vrayic el tqel demqis: Im jamanake kcaxsem ayn mardkanc hamar, um hamar es tank em: Isk kyanqum partutyunner chen linum, ete karoxanum es daser arnel: Ete jisht daser qaxecir, karox es cankacac partutyun haxtanaki veracel: Sa iharke im andznakan karciqn e
Comment by Hayk — July 22, 2009 @ 10:54 am
shat lavn er u iroq kartaluc hajuyq staca ! shnorhakalutyun
Comment by nektar — July 22, 2009 @ 11:24 pm
Grvacqn indz dur ekav.
Mej@ arnakanutyun kar u payqarelu hastatakamytyun.
Pordzutyunner ancac mardu hognutyun kar u chhandznvelu voroshum.
BAyc du mardkayin ognutyan u nershnchanqi kariq unes.
Comment by anuk — July 23, 2009 @ 4:49 pm
SHNORHAKAL EM BOLOR COMMENTNERI HARAM> aysuhet Levart-in karox eq kardal
http://WWW.LEVARTBLOG.WORDPRESS.COM
Comment by Levart — August 19, 2009 @ 1:14 am
icyjibyrabi…
Victorias Secret Models …
Trackback by icyjibyrabi — August 24, 2009 @ 2:45 pm
XEXJ HEXINAK………….
VERJNAKANAPES KORCREL ES HAVASARAKSHRUTYUND.
Comment by HIN CANOT — October 4, 2009 @ 2:39 am