Your Truth About Caucasus

Ֆոտո մրցույթ Ուրծաձորի “Արևորդի” Էկո-ակումբում

Filed under: Life — Sun Child @ 9:08 pm March 24, 2009

Ուրցաձորի ՙԱրևորդի՚ էկո-ակումբում տեղի ունեցավ առաջին ֆոտո մրցույթը, որին մասնակցում էին ակումբոի բոլոր սաներն իրենց լուսանկարներով: Այցելուները հարավորություն ունեին քվեարկու իրենց դուր եկաշ երեք լուսանկարների համար: Ցուցադրության հիմնական թեման էր  ՙՀայաստանի բնությունը գարնանը՚:

Մրցույթի գաղափարն ըստ կազմակերպիչնրեի շատ պարզ է, և միևնույ ժամանակ շատ արժեքավոր. երեխաները պետք է ավելի ու ավելի հետաքրքրված լինեն բնությոնը լուսանկարելով, որպեսզի ավելի մոտ լինեն նրան ու ավելի պատասխանատու լինեն բնության նկատմամբ:

ՙՄեր գյուղում երբեք նման բան չի կազմակերպվել: Երեխաները շատ ոգևորված են, ծնողներն էլ շատ երջանիկ են տեսնելով, որ իրենց երեխաները կարողանում  էկո-ակումբի կոորդինատոր Մանուկ Մանուկյանը:- ՙԱրևորդի՚ էկո-ակումբի երեխաներն իրենցք են ընտրել նկարները մրցույթի համար` առանց մեծերի օգնության՚, -ավելացնում է Մանուկյանը:

Մրցույթի ներկայացված նկարներից յուրաքանչյուրն ունի իր հատուկ նշանակությունը: Տասնհինգամյա Տարոն Նիկողոսյանը ներկայացրել էր արագիլի լուսանկարը: ՙարագիլը նստած էր իր բնում, երբ ես նկատեցի նրան ու որոշեցի լուսանկարել: Ինձ ասեցին, որ այդ արագիլը եկել էր մի քանի օր առաջ; Այդ պատճառով այս նկարն ինձ համար խորհրդանշում է գարնանը գալուստը՚:

Մրցույթի մասնակից տասնհինգամյա Սոնա Սարգսյանն էր գրեթե նույն գաղափարն ուներ, երբ նկարում էր բողբոջող ծառը: ՙԻմ նկարում դուք կարող եք տեսնել ծառ, որը լիքն է բողբոջներով և կարող եք զգալ գարնան բույրը՚,- ասում է նա: Նրա խոսքերով շատ օգտակար էր ՙԱրևորդիում՚ ֆոտոժուռնալիստիկայի դասընթացին մասնակցելը: ՙԵս չէի կարող նկատել բնության երևույթները, ինչպես հիմա եմ անում: ԵՎ չէի էլ մտածի, որ կարող եմ նկարել դրանք և եթե նկարեի էլ, ես հաստատ այսքան լավ չէի անի, եթե չհաճախեի ֆոտոժուռնալիստիկայի դասերին՚: Քվեարկության ավարտից և ձայները հաշվելուց հետո առաջին մրցանակը շնորհվեց տասնչորս ամյա Գոռ Կարապետյանին` իր ՙՁնծաղիկներ՚ լուսանկարի համար: Երկրորդ մրցանակը ստացավ Տարոն Նիկողոսյանն`

իր ՙԱրագիլ՚ նկարի համար: Իսկ երրորդ տեղում էր Գևորդ Եգոյանն իր ՙԵրեկոյան ամպեր՚ լուսանկարով:

Մրցույթին մասնակցած բոլոր երեխաները ստացան ՙՎիվաՍել ՄՏՍ՚-ի հատուկ նվերներին:

1 Comment »

  • 2011…

    I’d have to examine with you here. Which is not one thing I usually do! I take pleasure in reading a post that may make folks think. Additionally, thanks for permitting me to comment!…

    Trackback by MMdYcbbgcx — October 16, 2011 @ 8:27 am

RSS feed for comments on this post. TrackBack URL

Leave a comment