…կաթված…
Ամբողջ մարմինս ցավում է…ասես մի 60 հոգով ծեծել են…ուր էր ծեծեին` էն էլ 60 հոգով..նենց ծ…նեի ասես ամբողջ մարմինս ու ես …գրազ ենք բռնել ով ավելի շուտ ու շատ կտանջի ինձ…այդպես գռազ են գալիս , օտար աղջկան կպցնելու վրա, երբ թքած են ունենում աղջկա վրա…իրան բռնաբարելը հաղթանակ կբերի…իսկ մինչև երբ…հարց ես տալիս ու մտածում…մինչև, երբ կցավի այն ինչին ուզում ես հասնել ու չի ստացվում….իմ կոմպլեքսը իմ անկեղծության մեջ չէ, այլ այն ներկայացնելու անկարողության…լավ գաղափարներն ու թռիչքային միտքը ամփոփվում է, ինքնամփոփվում, փակվում ու վերջապես լճանում է…մատուցելու անկարողությունից…ինչքան էլ ոռս չղեմ, չեմ ասի, գիտեք ես ինչ լավն եմ ինձ հնարավորություն տվեք…ես աշխարհ շուռ կտամ…մենակ մի ճնշեք ինձ ես դրանից ռեզինի պես սկզբնական տեսքս չեմ ստանում գումարած դրան ` լոճվելով..հակառակը ես կծկվում եմ դառնում, փոքր, շատ փոքր կծիկ….նյարդերս չեն հերիքում էլ…պոտենցիալս կորում է` օր-օրի…ես լճանում եմ…ոռատուներիից մի հատ բան պետք է սովորեի էդ էլ չեմ կարում` կարեցածս ցույց տալ…դրանք չեղած տեղից էլ են անում, ես չեմ կարում…մի անգամ չեղավ` գոնե ինքս ինձ մի քիչ գովայի, որ չգովացողը, հնարավորություն չտվողը սկսեր դրա շուրջ մտածել…եթե հիմա սկսեմ ոռի փիլիսոփայությունը առաջ տանել, թե ամեն ինչում ես եմ մեղավոր, պտի ասեն ինքնարդարացման, ինքնամխիթարանքի նոր ձև է գտել…դրա համար էլ չեմ ասում…բայց մի առիթով գրել էի, որ մի օր այնպես եմ պոռալու, որ աշխարհը չցնցվի, այլ վերջանա…ապոկալիպսիսը փախչելու ա ինձանից 100 տոկոս…չեմ էլ կասկածում…
Չէ, ես չեմ պարտվել,
Ես երևի թե հաղթել չգիտեմ
Այդպես կրակն է հաճախ լուուուռ մարում,
Թեև նա գիտի քամի է գալու…
էդ մի օրնա ուշանում` իսկ կյանքը չի սպասում…իմ ձեռագրով գրված իմ իսկ ինքնաոչնչացող ու վազող կենսագրությունը, ժամանակից առաջ ընկած, ինչ-որ տեղ շտապող իմ հոգին ու մարմինը` միշտ շտապող իմ մարմինը, միշտ ձգտող իմ հոգին…հենց այսպես չորս տողում ամփոփված իմ ինքնաոչնչացնող ձեռագրով, ինքնաոչնչացող կենսագրությունը…
Ու պատճառը ինքս ինձ թերագնահատելը չի, ուղղակի ինքնաքննադատությանս աստիճանը էնքան մեծ ա, որ ուրիշների համար աքսիոմ ա դառնում, երբ ասում ես …հա, էս բանը չի ստացվում…տո էն էներգիան ու աշխարհը, որ իմ մեջ կա միայն պայթելու տեղ ա ման գալիս…իրան զսպել չի լինի…ու պայթելու ա, …պայթելու կաթվածի ձևով, որտեղ մազանոթ լինի…ճնշումը նենց ա տալու, որ պոռթկա քթից, գլխից, ոտից մի տեղից դուրս գա…շփելու ա դեմքներիդ, չեք կարենալու լվանաք, լաքեք ա մնալու, ափսոսալու եք, բայց պիտնոն հենց դրա համար ա պիտնո, որ չանցնի …Աստված չանի չպայթի….` կաթված…
4 Comments »
RSS feed for comments on this post. TrackBack URL




SHAT LAV ES EEEE GRUUUUUM, Verjnaaa, Barer petq el chen
Comment by Manu — February 26, 2009 @ 10:32 pm
mersi.
Comment by levart — February 27, 2009 @ 1:49 pm
Քիչ է պատահում, որ ինքս ինձնից փոքր-ինչ գոհ լինեմ, դժգոհ եմ հաճախ-ուրեմն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ….
Comment by noname — February 27, 2009 @ 2:40 pm
Vorteghic aysqan barkutyun ashxarhi u inqd qez vra???
Erb gnacqn arag slanum e patkernern aylevs ches hascnum “tesnel”, “haskanal”, “arjevorel”…Erevikangara petq…pauza…Guce dranic heto katvacn el paytelu haves chunena…
Comment by vuki — March 2, 2009 @ 6:41 pm