ՏՏ լուրեր (28.01.09)
VIVACELL-MTS-Ը ԵՎ ԱՐՄԵՆՏԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՌՅԱԿՈՒՄ ԵՆ
Հայկական երկու բջջային օպերատորներ VivaCell-MTS-ը և ԱրմենՏելը Հայաստանի 300 խոշոր հարկատուների առաջին եռյակում են ընդգրկվել:
ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2008թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է բջջային օպերատոր VivaCell-MTS-ը (Ղ-Տելեկոմ)՝ պետբյուջե կատարած 30,8 մլրդ դրամ վճարումով՝ 2007թ. 15,5 մլրդ դրամի փոխարեն, երբ ընկերությունը տվյալ ցուցակի չորրորդ տեղում էր:
ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) մեկ տարում խոշորագույն հարկատուների ցուցակում երկրորդ տեղից իջել է երրորդ տեղը՝ վճարելով 15,1 մլրդ դրամի հարկ՝ 2007 թ.-ի 20,8 մլրդ. դրամի փոխարեն։
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Հայաստանի բջջային կապի նոր օպերատորը՝ «ՖՏԱ-Տելեկոմե ընկերությունը (ապրանքանիշը՝ Orange), որը դեռ չի սկսել ցանցի կոմերցիոն շահագործումը և վերջնական արտոնագիրը ստացել է միայն 2008 թ.-ի նոյեմբերի 19-ին, խոշորագույն հարկատուների ցուցակում զբաղեցնում է 25-րդ տեղը՝ 2008 թ.-ին պետբյուջեին վճարելով 2,375 մլրդ դրամ։
Playfon -ը դուրս է եկել հայկական բջջայինների շուկա:
Playfoն-ը պաշտոնապես հայտարարել է Հայաստանի բջջային կապի շուկա դուրս գալու մասին: Ընկերությունը ընդլայնում է իր աշխարհագրությունը եւ պլաններ ունի երկարաժամկետ գործունեություն իրականացնել Հայաստանում, ինչպես նաեւ նոր համաձայնագրեր կնքել Nokia եւ Sony Ericsson ընկերությունների հետ:
Հայաստանում Playfon-ի հավաստմամբ`ընկերությունը ներկայացնում է բջջայինների համար նախատեսված խաղերի յուրահատուկ հավաքածու, ռուսական եւ արտասահմանյան երաժշտության հսկայական քանակ, ինչպես անեւ տեսահոլովակներ ու բջջային ծանոթություններ:
Արդեն իսկ Վիվա Սելլ ՄՏՍ-ի եւ Արմենթելի կապից օգտվողներն հնարավորություն ունեն օգտվելու նոր ծառայություններից: Ընկերության փոխտնօրենի գնահատմամբ`Հայաստանի բջջային կապի շուկան գնհատվում է որպես ամենախոստումնալիցներից մեկը ԱՊՀ-ի շրջանում: Ընկերությունը նախատեսում է 20 տոկոսով ավելացնել բջջային GPRS ծառայություններից օգտվողների թիվը:
Հիշեցնենք, որ Playfon-ը զբաղվում է մուլտիմեդիային ժամանցային սերվիսներով, ինչպես նաեւ Nokia եւ Sony Ericsson –ի թվային բովանդակության լիցենզավորմամբ եւ ադապտացիայով որոշ երկրներում:
ԲՋՋԱՅԻՆ ՎԻՐՈՒՍԸ ԳՐՈՀՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ
Բջջային վիրուսը, որն ընդունակ է առանց բաժանորդի գիտության կառավարել նրա բջջային հաշվեկշիռը և որն ավելի վաղ գրանցվել էր միայն Ռուսաստանում, հայտնաբերվել է Ինդոնեզիայի բջջային օպերատորների բաժանորդներից մեկի մոտ, ասվում է «Կասպերսկու Լաբորատորիայիե հաղորդագրությունում,- այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Այսպիսով, ինչպես փաստում է «Կասպերսկու լաբորատորիայիե վիրուսային ավագ վերլուծաբան Դենիս Մասլենիկովը, ում խոսքերը մեջբերվում են հաղորդագրությունում, «մոտ ապագայում բջջային օպերատորների բաժանորդների հաշիվների անօրինական օպերացիաները բջջային վիրուսային ինդուստրիայում ավելի արդիական կդառնան՝ աստիճանաբար ընդլայնելով իրենց ներկայության աշխարհագրությունըե:
Symbian օպերացիոն համակարգի հայտնաբերված վնասակար ծրագրային ապահովումը պատկանում է տրոյական ծրագրերի դասին։ Առանց հեռախոսահամարների տերերի գիտության, վիրուսն SMS-հաղորդագրություններ է ուղարկում ծառայության կարճ համարին՝ միջոցների մի մասը չարագործներին պատկանող հաշվին փոխանցելու հրամանով։
Ինդոնեզական վիրուսը, ինչպես հայտնում են «Կասպերսկու լաբորատորիայիե փորձագետները, ունի հինգ տեսակ։ Միաժամանակ ծրագիրը գրված է այնպես, որ վարակված համարից միջոցները փոխանցվում են ոչ մեծ չափերով՝ 45-ից մինչև 90 ցենտ։
«Կասպերսկու Լաբորատորիանե վնասակար և անցանկալի ծրագրային ապահովումից, համակարգչահենային գրոհներից և սպամից պաշտպանական համակարգերի առաջատար արտադրողն է։ «Լաբորատորիայիե գործընկերային ցանցը միավորում է աշխարհի ավելի քան 100 երկրի ավելի քան 2 հազար ընկերության։
TIGER ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ MAIL.RU-Ի 17 ՏՈԿՈՍԸ ՎԱՃԱՌԵԼ Է DST ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, ԻՍԿ 10,3 ՏՈԿՈՍԸ՝ NASPERS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
2008 թ.-ի վերջին Յուրի Միլների և Գրիգորի Ֆինգերի Digital Sky Technologies հիմնադրամը և հարավաֆրիկյան Naspers մեդիահոլդինգը ավարտել են Tiger ընկերությունից Mail.ru-ի գնման գործարքը, որի մասին պայմանավորվել էին 2008թ.-ի ամռանը ։
Հիմա DST-ին է պատկանում ինտերնետ-ընկերության 53,2%, Naspers –ին՝ 43, %, իսկ Գրիշինին՝ 3,5%-ը։ Մինչև 2008 թ.-ի հուլիսը DST-ին էր պատկանում Mail.ru-ի 36 տոկոսից մի քիչ ավելին, Naspers-ին՝ 32,6 տոկոսը, իսկ Tiger-ին պատկանում էր հիմնական փաթեթը ։ Այսպիսով, գործարքի արդյունքում DST-ն ձեռք բերեց ինտերնետ-ընկերության 17 տոկոսը, Naspers-ը՝ շուրջ 10 տոկոսը։ Գործարքի գումարը Գրիշինը չի բացահայտում։
Կողմերը վաճառքի մասին պայմանավորվել էին ամռանը, պատմում է DST-ին մոտ կանգնած մենեջերը։ Սկզբում, նրա խոսքերով, Tiger-ն առաջարկում էր Mail.ru-ի IPO անցկացնել, բայց հետո մյուս սեփականատերերը նախընտրեցին Tiger-ի մասնաբաժինը գնել, ինչն էլ արեցին դեկտեմբերին։ Mail.ru-ն ամբողջովին 2 մլրդ դոլար է գնահատվել։
Երբ գործընկերները քննարկում էին Tiger-ից Mail.ru-ի մասնաբաժնի գնումը, տարբեր գնահատականներ էին շրջանառվում, ասում է DST-ին մոտ կանգնած մենեջերը, բայց արդյունքում գործարքը կայացավ՝ ելնելով Mail.ru-ի ամբողջական գնահատականից «2 մլրդ դոլարից զգալիորեն քիչե։ Ամռանը գործարքը չավարտվեց սկսված ճգնաժամի պատճառով,հետո բանակցությունները վերսկսեցին, սակայն Mail.ru-ի արժեքն իջեցվեց։
Mail.ru-ի շահույթը ռուբլիներով է գնահատվում, իսկ ներդրողներին մտահոգող հիմնական հարցն այժմ այն է, թե մյուս տարի որքան կարժենա ռուբլին, ասում է Ալֆա բանկի ավագ վերլուծաբան Իվան Շուվալովը։ Հուլիսին դոլարի փոխարժեքը 24 ռուբլի էր, իսկ 2009 թ.-ին, եթե հավատալ իշխանավորների կանխատեսումներին, այն կարող է աճել մինչև 34 ռուբլի. նշանակում է, անգամ եթե Mail.ru-ն մյուս տարի պահպանի գովազդի նախկին ծավալը, ապա միայն ռուբլու արժեզրկման պատճառով 42 տոկոսով ավելի պակաս կաշխատի, քան 2008 թ.-ին, կարծում է Շուվալովը:
Ինտերնետից օգտվողների թիվը գերազանցել է 1 մլրդը
Հունվարի 23-ի տվյալներով`ինտերնետից օգտվողների թիվը գերազանցել է 1 մլրդը, այսինքն`համաշխարհային ցանցից օգտվում է երկրագնդի բնակչության 1/6 մասը:
Ամենաշատ ինտերնետից օգտվում են չինացիները`180 մլն, ապա ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում ապրողները: Այն հարցին, թե երբ այս ցուցանիչը կհասնի 2 մլրդի, մասնագետները պատասխանում են, որ դա ավելի շուտ կլինի, քան որեւէ մեկը ակնկալում է:
Ինտերնետից օգտվողների թվի աճը նմանվում է 20-րդ դարի դեմոգրաֆիական բումին: 1800 թվականին երկրագնդի բնակչությունը 1 մլրդ էր, 100 տար անց այն դարձավ 2 անգամ ավելի, իսկ 1950-2000թթ այն հասավ 6 մլրդի: Սպասվում է, որ այս հարցում էլ, պատկերը նման կլինի: ComScore ընկերության մասնագետները, որոնք անց են կացրել այս հետազոտությունը, կարծում են, որ իրական թիվն ավելի մեծ է, քանի որ իրենց հաշվարկներում նրանք հաշվի են առել միայ աշխատանքի վայրից եւ տնից ինտերնետ մտնողներին:
No Comments »
No comments yet.
RSS feed for comments on this post. TrackBack URL




Recent Comments